22.05.2012 | 18:38
22.05.2012 | 18:27
22.05.2012 | 18:14
22.05.2012 | 17:29
22.05.2012 | 17:13
22.05.2012 | 17:00 Շուշան Գալստյան
22.05.2012 | 16:05
22.05.2012 | 15:47
22.05.2012 | 15:23
22.05.2012 | 15:20
22.05.2012 | 14:36
22.05.2012 | 14:04
22.05.2012 | 12:30
22.05.2012 | 12:21
22.05.2012 | 12:05
«Առավոտ». Այսօրվա համարում թերթի գլխավոր խմբագիրը գրել է. «Կուսակցությունների դաշինքով ընտրությունների գնալը բազմաթիվ անհարմարություններ ունի: 95-ի «Հանրապետություն» նոմենկլատուրային միավորումն ապրեց մինչև 97-ի վերջը, երբ առաջին նախագահի դիրքերը թուլացան, և ՀՀԿ-ն 1998-ին անցավ ուժեղի կողմը` ցույց տալով առնետավազքի դասական օրինակ: 99-ի «Միասնություն» նոմենկլատուրային դաշինքը գլխատվեց հոկտեմբերի 27-ին, որից հետո այդ դաշինքի շատ անդամներ կրկին անցան ուժեղի կողմը: 2003-ի «Արդարություն» ընդդիմադիր դաշինքը կազմաքանդվեց` որևէ լուրջ դերակատարություն չունենալով ընդդիմադիր դաշտում. այսօր այդ դաշինքի տարբեր անդամներ` Ստեփան Դեմիրճյանը, Վազգեն Մանուկյանը, Վիկտոր Դալլաքյանը, Արամ Գասպարիչը, մեղմ ասած, տարբեր քաղաքական դիրքորոշումներ ունեն: Խնդիրը հենց այն է, որ դիրքորոշումներն ի սկզբանե տարբեր են, իսկ այդ միավորումները ստեղծվում են չափից դուրս պրագմատիկ նպատակներով` իշխանություն վերցնելու կամ իշխանություն պահպանելու, ու մի փոքրիկ քամին, որը կասկած է ներշնչում, թե դա իշխանությունը պահպանելու կամ նվաճելու արդյունավետ գործիք չէ, մահացու հիվանդություն է առաջացնում: Հենց այդ է պատճառը, որ ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ կոալիցիան, ըստ ամենայնի, կպահպանվի, իսկ Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինքը առնվազն կնոսրանա: Առաջինը շարունակում է մնալ իշխանության և, հետևաբար, փողի աղբյուր, իսկ ՀԱԿ-ը հաստատ դադարել է լինել իշխանափոխության գործիք:
Ի՞նչ է այս պահին ներկայացնում ՀԱԿ-ը: Համաժողովրդական շարժում` հանուն Սերժ Սարգսյանի պաշտոնանկությա՞ն: Բայց այդպիսի շարժումները չեն կարող պահպանվել 4 տարի և հետո մտնել խորհրդարան: Միևնույն արժեքային համակարգը դավանող կուսակցությունների խո՞ւմբ: Բայց ի՞նչ ընդհանրություն կարող է լինել լիբերալ տնտեսության կողմնակիցների, խորհրդային կարոտախտով տառապողների, Պուտինի երկրպագուների, փողոցային «գավրոշների» և նախկին պաշտոնյաների միջև: Նրանք բոլորն ուզում են «վերականգնել սահմանադրական կա՞րգը»: Եթե նույնիսկ այդպես է, պարզ է, որ այդ ուղղությամբ շատերի խանդավառությունն այս ընտրություններից հետո մարելու է: Այդ համընդհանուր օրինաչափությանը միանում է նաև այն, որ շատերը ՀԱԿ-ում այդպես էլ չհասկացան ԲՀԿ-ի և, ենթադրաբար նաև` Ռոբերտ Քոչարյանի հետ «սիլի-բիլի»-ները: Արդյունքում ՀԱԿ-ում կմնա ՀՀՇ-ն, որտեղ կա մի քանի հարյուր հոգի, ՀԺԿ-ն [մի քանի տասնյակ մարդ] և անհատներ, որոնց միավորում է հիմնականում Տեր-Պետրոսյանի խարիզման: Այդ անհատների մեծ մասն, անշուշտ, մեծ հարգանքի է արժանի, բայց Կոնգրեսը ներկայացնել որպես քաղաքական ուժերի դաշինք, խիստ չափազանցություն կլինի:
Թողնենք, հետևաբար, քաղաքական ուժերի «համախմբման» մասին կեղծ և սնամեջ խոսակցությունները: Ոչ մի իրական համախմբում, կոալիցիա կամ դաշինք գոյություն չունի: Եվ կուսակցությունների կամ անդամների գլխաքանակ ցույց տալը ոչ մի իրական խնդիր չի լուծում»:
Այս օրերին խմորումներ են սկսվել Հայ ազգային կոնգրեսում: ՀԱԿ-ում վիրավորվածների թիվն օրեցօր ավելանում է: Գրում է «Ժողովուրդ»-ը.
«Ըստ մեր տեղեկությունների՝ հնարավոր է, որ առաջիկայում Կոնգրեսի կազմից հեռանան տարբեր գործիչներ, նաեւ՝ որոշ կուսակցություններ ամբողջությամբ: Ենթադրվում է, որ հիմնականում հեռանալու է Կոնգրեսում եղած արմատական, ուժային թեւը՝ նախկին երկրապահական հատվածը:
Որքան էլ Լեւոն Տեր-Պետրոսյանը նրանց համար լինի անառարկելի հեղինակություն, միեւնույն է, ՀԱԿ-ում դժգոհ են այնտեղի «պալիտբյուրոյից». խոսքը վերաբերում է քաղխորհրդին ու շտաբին, ինչպես նաեւ ներկայում ԱԺ պատգամավորի մանդատ ստացածներին:
Ընտրությունների վերահսկման միասնական շտաբը հանդես է եկել հայտարարությամբ, որտում մասնավորապես ասվում է, որ Միասնական շտաբը շարունակելու է համատեղել ջանքերը երկրում ստեղծված արատավոր ընտրական համակարգի վերափոխման ուղղությամբ:
«Ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբը, որի աշխատանքներին մասնակցեցին ԲՀԿ, ՀԱԿ եւ ՀՅԴ-ն, քվերակության նախորդած օրերին, ինչպես նաեւ ամբողջ քվերակության օրը, հետեւեց ընտրությունների ընթացքին եւ կազմակերպեց վերոհիշյալ ուժերի համագործակցությունը ընտրակեղծիքների կանխման եւ բացահայտման նպատակով, այսօր հանդես եկավ համապատասխան հայտարարություններով:
Համադրելով երեք քաղաքական ուժերի վստահված անձանց եւ հանձնաժողովի անդամների, ինչպես նաեւ անկախ դիտորդների եւ լրագրողների դիտարկումները՝ Միասնական շտաբը արձանագրում է, որ 2012 թվականի մայիսի 6-ի ԱԺ ընտրություններն անցան համատարած օրինախախատումներով: Դրա հետ մեկտեղ ԿԸՀ-ն, խախտելով օրենքի պահանջները, չի ապահովել բազմակի քվերակության բացառմանն ուղղված ամենակարեւոր գործիքի՝ անձնագրերի դրոշմակնքման պատշաճ կիրառումը: Խիստ կասկածելի են նաեւ ընտրացուցակներն ու ընտրություններին մասնկցած ընտրողների պաշտոնապես հրապարակած թվերը:
Հիմնվելով երեք քաղաքական ուժերի, ընտրություններում տարբեր կարագավիճակով ներգրավված անդամների եւ ներկայացուցիչների դիտարկումների, ինչպես նաեւ ԶԼՄ-ների հրապարակումների վրա՝ Միասնական շտաբն արձանագրում է, որ մայիսի վեցին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքում ձեւավորված խորհրդարանը չի արտացոլում ժողովրդի կողմից քաղաքական ուժերի աջակցության իրական պատկերը:
Ընտրությունների հանրային վերահսկողության միասնական շտաբը շարունակելու է համատեղել ջանքերը երկրում ստեղծված արատավոր ընտրական համակարգի վերափոխման եւ իրապես ժողովրդավարական ընտրությունների մեխանիզմների հաստատման ուղղությամբ»:
«Հայկական ժամանակ». Լավատեղյակ աղբյուրներից թերթին հայտնի է դարձել, որ Սերժ Սարգսյանի շրջապատում քննարկվում է հոկտեմբեր-նոյեմբերին արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու տարբերակը: Ըստ այդմ, Սարգսյանը սեպտեմբերին պետք է հրաժարական տա:
Արտահերթ ընտրությունների գաղափարը վերակենդանացել է մայիսի 6-ին կայացած Աժ ընտրությունների արդյունքներով: Սարգսյանի թիմը արձանագրել է, որ վերահսկելի ընտրություններ իրականացնելու աշխատող մեխանիզմ ունի, և այդ մեխանիզմը պետք է Ս. Սարգսյանի վերընտրության համար գործի դնել հնարավորինս շուտ, քանի դեռ դա չի «ժանգոտել», և քանի դեռ Աժ ընտրություններից հետո կիսաշոկային վիճակում գտնվող քաղաքական դաշտը չի հասցրել հակասերժական կոնսոլիդացիա իրականացնել: Թերթը հիշեցնում է, որ արտահերթ խորհրդարանական կամ նախագահական ընտրությունների գաղափարն իշխանությունը լրջորեն քննարկում էր նաև 2011 թվականի աշնանը, սակայն քննարկումների արդյունքում որոշեց նման քայլի չգնալ: Աժ ընտրություններում տեղի ունեցածից հետո, սակայն, արտահերթ նախագահական ընտրությունների գաղափարը կենսունակ է թվում:
«Հայացք» . Մեր երկրի քաղաքական «պրակտիկայում» եզակի դեպք է արձանագրվել: Կուսակցության առաջնորդը կուսակցության անդամների 51,4%-ին հրապարակավ անվանել է ընտրակաշառակերներ: Ինչպես հայտնի է, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը քարոզարշավի ընթացքում քանիցս հպարտացել է` նշելով, որ «Օրինաց երկիրը» 170000 անդամ ունի: Երբ պարզվեց, որ այս կուսակցությանը ընտրությունների ժամանակ ձայն է տվել 82690 քաղաքացի, ՕԵԿ-ի «տունը կռիվ ընկավ»: Երկու օր առաջ Ա. Բաղդասարյանը հրապարակավ պաշտոնական հայտարարություն արեց, որտեղ մասնավորապես ասում է. «Ափսոսանք եմ հայտնում այն իրողության կապակցությամբ, որ շատ մարդիկ, ովքեր գրանցվել էին որպես «Օրինաց երկիր» կուսակցության անդամներ, անհողդողդ (երևի ուզում էր ասել` անհաղորդ.- խմբ.) մնացին իմ և կուսակցության ղեկավարության կողմից հնչեցված կոչերին և տեղի տվեցին ընտրակաշառքի գայթակղությանը»: Փաստորեն 87310 կուսընկերոջ մեղադրեց կաշառակերության մեջ:
Իսկ ի՞նչ հիմքեր ունի առաջնորդը, որ իրենց ձայն տված մարդիկ իր կուսակիցներն են: Գուցե մոլորված սովորական քաղաքացինե՞ր են: Գուցե իր կուսակիցներից ոչ ոք ձայն չի՞ տվել ՕԵԿ-ին:
«Հրապարակ». Թերթի տեղեկություններով` բոլոր այն մարդիկ, որոնք հույս ունեին, որ պետք է ֆինանսավորվեն Գագիկ Ծառուկյանի կողմից, և որոնց ասվել էր, որ դիմեն ընտրություններից հետո, այս օրերին վախենում են մտնել ԲՀԿ ղեկավարի մոտ: «Ասում են` շատ կատաղած ա, ընտրությունների արդյունքներից դժգոհ ա, մոտը մտնել չի լինում»,- պատմել է թերթի աղբյուրը, ում ընտրություններից առաջ խոստացել էին ֆինանսական աջակցություն տրամադրել իր ներկայացնելիք ծրագրի համար:
Սիրելի՛ հայրենակիցներ, Սրտանց շնորհավորում եմ ձեզ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ:
Երկրորդ աշխարհամարտի հաղթական ավարտը մեր ժողովրդի առջև զարգացման նոր դռներ բացեց: Դա պատմական հնարավորություն էր, որի շնորհիվ մեր հանրապետությունն ու ժողովուրդը հետագա տարիներին ու տասնամյակներին արձանագրեցին լուրջ ձեռքբերումներ գրեթե բոլոր ասպարեզներում:
Մեր ողջ ժողովուրդն այդ հաղթանակում իր նպաստը բերեց մեծագույն զոհողությունների գնով:
1992 թվականի մայիսի 9-ին իրենց հերոս պապերի ու հայրերի սխրանքը կրկնեցին մերօրյա ազատամարտիկները` բազմապատկելով հայոց զենքի փառքն ու պատիվը: Շուշիի ազատագրմամբ վերստին նոր դռներ բացվեցին մեր ժողովրդի խաղաղ աշխատանքի, արարման ու շենացման համար:
Այս հաղթանակը նույնպես մեր ողջ ժողովուրդը նվաճեց մեծագույն զոհողությունների գնով:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Կրկին շնորհավորում եմ բոլորիս այս մեծ տոնի առթիվ: Հայաստանը, հավերժ հայկական Արցախը և ողջ հայությունը լի են վճռականությամբ՝ պաշտպանելու իրենց խաղաղությունն ու առաջընթացը:
«Հրապարակ» . Թերթը գրում է, որ այս ընտրություններում «քցվածներից» մեկին՝ ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանին խոստացել են, որ իր հարցը կլուծեն:
Նրան խոստացել են, որ կնշանակվի ԱԺ վերլուծական վարչության պետ՝ փոխարինելով Արթուր Թամազյանին: Վերջինս ԲՀԿ համամասնական ցուցակում 13-րդն է, ընտրվել է պատգամավոր, եւ նրա տեղը շուտով թափուր է մնալու:
Հենց այս խոստմամբ է պայմանավորված Բոստանջյանի վարքագիծը, ով, չնայած չընդգրկվեց ԲՀԿ համամասնական ցուցակում, սակայն դուրս չեկավ կուսակցությունից եւ ոչ մի քննադատական խոսք չասաց իրեն չգնահատողների հասցեին, գրում է «Հրապարակը»:
2012թ. մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ «Ժառանգություն» կուսակցության նախընտրական շտաբը տարածել է իր նախնական գնահատականը, ուր նշվում է, որ ընտրությունները մթագնված են բազմաթիվ ընտրախախտումներով:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
Ընտրակաշառքների և կեղծ բարեգործությունների ծավալները հասան աղաղակող չափերի, որոնք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ աննախադեպ բարձր ազդեցություն ունեցան ընտրությունների արդյունքների վրա:
Իշխանությունների կողմից վարչական ռեսուրսների օգտագործումն անհավասար պայմաններ ստեղծեց ընտրարշավին մասնակցող քաղաքական ուժերի համար: Այս համատեքստում պետք է դիտարկել նաև Հայաստանի որոշ համայնքներում և անգամ մարզերում վախի մթնոլորտի ձեւավորումը ՏԻՄ ղեկավարների, ինչպես և որոշ մարզպետների կողմից:
Մեծ էին այնպիսի ընտրախախտման ծավալները, ինչպիսին է մարզերից զանգվածաբար բերված ընտրողների ժամանակավոր գրանցումը երևանյան տների և բնակարանների հասցեներում, հաճախ` առանց այդ բնակարանների սեփականատերերի տեղեկացման: Արդյունքում՝ Երևանի ընտրատարածքներում մեծամասնական ընտրակարգով պատգամավորների ընտրության վրա էական ազդեցություն ունեցան այդ ընտրատարածքում մշտապես չբնակվող մարդիկ, ինչն իշխանության կողմից իր իսկ պաշտպանած մեծամասնական ընտրակարգի տրամաբանության և փիլիսոփայության համատարած ոտնահարում էր:
Հիմնավոր կասկածներ կան, որ Ոստիկանության անձնագրային բաժանմունքների` մշտական և «լրացուցիչ» ցուցակների հետ իրականացրած մանիպուլյացիաներն այդ ընտրողներին հնարավորություն տվեցին կրկնակի մասնակցել ընտրությանը, որն էլ առավոտյան ժամերին շատ ընտրատեղամասերում աննախադեպ հերթերի գոյացման պատճառն էր: Կարծում ենք` նույն ընտրախախտման ապահովմանն էր միտված, ընդամենը, 1-2 ժամ տևած այնպիսի մի «մանրուք», ինչպիսին էր քաղաքացիների անձնագրերում դրոշմակնիքների համար նախատեսված թանաքի անհետացումը հաշվված րոպեների ընթացքում, ինչի կապակցությամբ, նույն օրը` մայիսի 6-ին, «Ժառանգության» նախընտրական շտաբը ստիպված էր հանդես գալ հատուկ հայտարարությամբ:
Մենք նաև մտահոգություն ենք հայտնում տարբեր գույնի գրիչներով քվեարկության առնչությամբ, ինչը, ըստ որոշ ընտրական հանձնաժողովների, Ընտրական օրենսգրքի խախտում չէ, մինչդեռ ընտրության գաղտնիության ակնհայտ խախտում հանդիսացավ:
Ու թեև ընտրատեղամասերում ընտրական գործընթացի բուն ընթացքը, այդ թվում` քվեաթերթիկների հաշվարկը, ինչպես և նախընտրական քարոզչության ընթացքում հեռուստաեթերի օգտագործման համեմատաբար հավասար պայմանների ապահովումը կարելի է գնահատել որպես առաջընթաց նախորդ բոլոր ընտրությունների համեմատ, այդուհանդերձ, ընտրատեղամասերից դուրս իրականացված վերոնշյալ զանգվածային ընտրախախտումները ստվերեցին ընտրությունների օրինականությունն ու լեգիտիմությունը:
Ընտրական հանձնաժողովներում «Ժառանգության» ներկայացուցիչներից ստացված արձանագրությունների արդյունքները ԿԸՀ-ի հրապարակած արդյունքների հետ համեմատելուց, ինչպեսև ընտրախախտումների վերաբերյալ ողջ տեղեկատվությունը համակարգելուց ու վերլուծելուց հետո, մենք վերջնական գնահատական կտանք թե´ պաշտոնական արդյունքների ու տեղամասերում գրանցված տվյալների համապատասխանությանը և թե´ մայիսի 6-ին տեղի ունեցած ընտրություններին՝ ընդհանրապես:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ժամանել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ մասնակցելու Հաղթանակի տոնին, ԼՂՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին:
Այս մասին տեղեկանում ենք նախագահի գրասենյակի մամուլի ծառայությունից։
- Աստղագուշակ
- Շաբաթվա վարկածները
- Ծրագիր
-
Նորը քեզ համար
-
Եղանակ / Արժույթ
-
Եղանակ` Հայաստան, Երեվան
20 C
-
EUR 511.93 USD 12.87 USD 401.07
-
-
Հայկական Վարկած
- Բլոգ










