13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...«Եթե մայիսի 31-ին հարթակից ելույթ չունենան Նիկոլ Փաշինյանն ու Սասուն Միքայելյանը, ինքն անձամբ նստացույց կհայտարարի և կմիանա բոլոր նրանց, ովքեր դեռևս ապրիլի 28-ի հանարահավաքից հետո այդ ցանկությունը ունեին», -այսօր հանդիպման ժամանակ հայտարարել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:
Ստացվում է, որ մայիսի 31 –ին իսկապես հետաքրքիր իրադարձություններ են սպասվում: Զուրաբյանը հավատացնում է, որ բանակցություններ կարող են լինել միայն քաղբանտարկյալներին ազատ արձակելուց հետո, իշխանությունն էլ իր հերթին պատրաստ է գնալ զիջումների. հենց միայն այն, որ ԱԺ նախագահը խնդրագիր է հղել ՀՀ նախագահին խոսում է այն մասին, որ միակ դժվարություն ներկայացնող Սասուն Միքայելյանի հարցը փորձում են այդ կերպ լուծել: Նիկոլի պատժաժամկետը կիսվում է հունիսին, բայց նրա վաղաժամկետ ազատվելը խնդիր է, քանի որ տույժեր ունի: Մնում է միակ տարբերակը` ամսի 28-ին համաներում հայտարարել:
Իսկ թե կկատարի՞ իշխանությունը ՀԱԿ-ի պահանջն ամբողջությամբ, թե թույլ կտա, որ Զուրաբյան Լևոնը գնա նստացույցի, և Ինչպես կդրսևորի իրեն «Դավիթ Շահնազարյանի բնութագրած` ժողովրդի վեր կրիտիկական զանգվածը, կերևա մինչև մայիսի 31-ը:
Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցից և Լևոն Տե-Պետրոսյանի հանրահավաքային վերջին ելույթից հետո ակնհայտ դարձավ, որ եկող ամսվա ընթացքում վերջապես լուծվելու է քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը:
Ըստ ամենայնի, որպես առիթ, օգտագործվելու է Առաջին հանրապետութան հերթական տարեդարձը:
Հարկ չկա բացատրելու քաղկալանավորներին ազատ արձակելու կարևորությունը: Դա էապես կլիցքաթափի ներքաղաքական լարվածությունը, նախադրյալներ կստեղծի քաղաքական, հասարակական նոր տիպի հարաբերությունների, իրական երկխոսության կայացման համար:
Ընդդիմության ազատազրկված ակտիվիստների մասով քաղաքական որոշումը կայացված է:
Սակայն թերևս առկա է նաև ավելի ընդգրկուն համաներում անցկացնելու անհրաժեշտությունը: Քրեական օրենսգրքի վերջին փոփոխությունները թույլ են տալիս ազատություն շնորհել մի քանի հարյուր կալանավորների, բայց նույնիսկ այդ պարագայում մեր կալանավայրերն ու գաղութները ծանրաբեռնված են մնալու: Այս հանգամանքը նշել են թե մեր և թե միջազգային իրավապաշտպանները, կազմակերպություններն` ահազանգելով, որ հայաստանյան ՔԿՀ-ներում անտանելի վիճակ է կալանավորների կյանքի համար: Հանցագործն էլ մարդ է, և պետությունը պարտավոր է մտածել նրա արժանապատիվ կյանքի մասին: Արդարադատության համակարգի ֆունկցիան ոչ միայն պատժելն է, հարկադրանքի մեխանիզմ կիրառելը, այլ նաև` ազատազրկվածին վերստին հասարակական բնականոն կյանք վերադարձնելը, դրա համար նախադրյալներ ստեղծելը: Ըստ այդմ, անհարաժեշտ է, որպեսզի կալանավորին մոտեցնեն կյանքին` դրանից օտարելու փոխարեն:
Համաներումն ունի երկու կարևոր ֆունկցիա:
Այն մեղմում է հասարակության ներսում առկա լարվածությունը, ի ցույց է դնում պետության հումանիտար քաղաքականությունը ծանր հանցագործություն չկատարած մարդկանց հանդեպ: Պատահական չէ, որ անգամ ամենավատորիտար երկրներում համաներման մեխանիզմը հաճախ է օգտագործվում` հիշարժան տոների, տարեդարձների առիթով:
Մեր տիպի երկրներում, որտեղ դատական իշխանությունը կայացած չէ` համաներումը հաճախ կոչված է նաև ուղղելու նախաքնննության, դատավորթյան սխալները:
Գաղտնիք չէ, որ մեր դատավորներից շատերը, մեղմ ասած, իրնց կարգավիճակին ադեկվատ չեն գործում: «Վերևից» հնչող զանգերը կամ շահագրգիռ վերաբերմունքը հաճախ սխալ քննության կամ սուբյեկտիվ դատավճռի պատճառ են դառնում: Հաճախ, անմեղներ, կամ ոչ արարքին համարժեք պատժվածներ հայտնվում են ճաղերի հետևում: Նման իրավիճակներում համաներումը դառնում է միջոց` արդարադատության սխալները սրբագրելու համար:
Հուսանք, որ մեր մտահոգություններն ընդունում են նաև հանրապետության ղեկավարներն, արդարատության պատասխանատուները, ովքեր քայլեր կկատարեն` ոչ միայն քաղաքակական նպատակահարմարությունից ելնելով, այլ նաև` հասարակության ավելի լայն շրջանակների սպասելիքներն արդարացնելու նպատակով:
Եթե Հայաստանում սահմանված լիներ «Մամուլի թշնամի» մրցանակը, ապա հաստատ բաժին կհասներ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
Այս մարդու կառավարման տարիներին փակվեց երկրի միակ անկախ հեռուստաընկերությունը: Եթե այդ փաստը կարելի էր բացատրել ոչ այնքան ազատ խոսքի թշնամի լինելու հանգամանքով և վերագրել իշխանությունը պահպանելու մոլուցքին, ապա հիմա Քոչարյանն իշխանությունը պահելու խնդիր, կարծես թե, չունի և կարող էր մոռանալ ԶԼՄ-ներն էլ, նրանց հետ` հին հաշիվներն էլ:
Բայց` չէ, Քոչարյանն, ըստ ամենայնի, իսկապես ազատ խոսքի թշնամի է՝ նույնիսկ պաշտոնական կարգավիճակից դուրս, նախկին նախագահի կարգավիճակում:
Նա աջ ու ձախ դատի է տալիս թերթերին` պահանջելով աստղաբաշխական գումարներ: Նրան գումարներն, իհարկե, պետք չեն. ըստ ոչ պաշտոնական տվյալների` նրա կարողությունը գերազանցում է Հայաստանի տարեկան բյուջեն:
Քոչարյանի խնդիրը թերթեր փակելն է, մամուլին` լռեցնելը: Նա շատ լավ գիտի, որ թերթերը գտնվում են խղճուկ ֆինանսական վիճակում, և իր դատական հայցերով փորձում է լուծել նրանց վերջնականապես լռեցնելու հարցը: Իսկ գուցե Քոչարյանը ապագա քաղաքական պլաննե՞ր է մշակում և ազատ ԶԼՄ-ներն այդ պլանների իրականացման գլխավոր խոչընդո՞տ է համարում: Այդպես է, թե ոչ, ցույց կտա ժամանակը:
Նույնը վերաբերում է նաև օլիգարխներին, ովքեր իշխանության ձեռքին մահակ են` կախված ազատ մամուլի գլխին: Որևէ օլիգարխ երջանիկ կլիներ, նույնիսկ փող կտար թերթերին, բայց նրանց դեմ հայց չէր ներկայացնի դատարան: Բայց նրանց հրահանգված է հանդես գալ տուժածի, վիրավորվածի դիրքերից:
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը մտահոգված է Հայաստանում ստեղծված տխուր պրակտիկայով, երբ իշխանությունն օգտագործում է իր ռեսուրսները, օլիգարխների ծառայությունները և դատավորների կամակատարությունը` ազատ խոսքը լռեցնելու համար:
Հուսալ, թե ինչ-որ հրաշքով վիճակը կշտկվի` միամտություն կլինի:
Իշխանությունները պետք է քաղաքական կամք ցուցաբերեն, օրենսդրական հստակեցումներ անեն` մամուլի ազատությունը տարբեր տեսակի ոտնձգություններից պաշտպանելու համար:
Պաշտոնյաները պետք է սովորեն, որ ԶԼՄ-ներն իրենց կարող են քննադատել, պահանջել իրենց պաշտոնանկությունը, երբեմն` լինել նաև սուբյեկտիվ:
Եթե մեր պաշտոնյաներն ունենան քաղաքական այդ մշակույթը, ԶԼՄ-ներն էլ ավելի պատասխանատու կդառնան: Պատասխանատու` բառի դրական իմաստով, այլ ոչ` իշխանության ճաշակին և գծած չափանիշներին համաձայն:
ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ ՎՊ-ն պատրաստվում է ստուգումներ անցկացնել սոցիալական ծառայությունների տարածքային բաժիններում:
Իշխան Զաքարյանը հայտարարել է, թե Սերժ Սարգսյանի կողմից խնդիր է դրվել ուսումնասիրել նպաստների բնագավառը հանրապետության ողջ տարածքում: Իսկ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը ընդգծել է, որ բոլոր ոլորտներում` մասնավորապես սոցիալական ոլորտում կոռուպցիոն ռիսկերը և խախտումները անթույլատրելի են:
Ըստ Իշխան Զաքարյանի` Վերահսկիչ պալատը լայնածավալ ստուգումներ է սկսելու պետական նպաստների հաշվարկման և տրամադրման գործընթացի, ԽՍՀՄ խնայբանկում ներդրված ավանդների, ընտանեկան, մինչև երկու տարեկան երեխաների խնամքի և այլ պետական նպաստների հատկացումների օրինականությունը պարզելու ուղղությամբ:
Իշխանության և ՀԱԿ-ի ներկայացուցիչների` երկխոսությանը միտված փոխադարձ հայտարարությունների համատեքստում, մի տեսակ աննկատ մնաց ԲՀԿ պատասխանատուների երեկ հնչեցրած հայտարարությունները:
Այդ կուսակցությունը ներկայացնող Նաիրա Զոհրաբյանը հանդես եկավ հայտարարությամբ, նրա գործընկեր Արամ Սաֆարյանը հարցազրույց տվեց «Ազատություն» ռադիոկայանին: Հրապարակային հայտարարությունների իմաստն այն էր, որ ԲՀԿ-ն ինքնուրույն է մասնակցելու խորհրդարանական առաջիկա ընտրություններին:
Այս հայտարարությունները նույնիսկ բնական կհամարվեին, եթե երկու ամիս առաջ թարմացված չլիներ կոալիցիոն հուշագիրը կամ էլ կոալիցիոն մեկ այլ կուսակցությունից` ՕԵԿ-ից, անընդհատ չհնչեին կարծիքներ` խորհրդարանական ընտրություններին միասնական կոալիցիոն ցուցակով մասնակցելու նպատակահարմարության մասին
Բացի այդ, միասնական ցուցակի ձևավորման անհրաժեշտության մասին խոսում է այն հանգամանքը, որ երեք կուսակցություններն ընտրություններից դեռ երկու տարի առաջ հայտարարեցին, որ նախագահական ընտրություններում սատարելու են Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Մյուս կողմից, կոալիցիոն նոր հուշագիրն ինքը` թե բովանդակության, և թե ստորագրման ձևի առումով, նոր վիճակ չստեղծեց, ընդամենն ամրագրեց իշխանության մոնոլիտության պատրանքը: Ավելին, ԲՀԿ-ին հարկադրեցին ստորագրել այս փաստաթուղթը և բնական է, որ այս կուսակցությունն առիթ է փնտրում ` իր ինքնուրույնությունը, ինքնաբավությունը ցույց տալու համար:
Իսկ այդպիսի առիթներ այս օրերին լինում են` ինչքան ուզեք:
Մի կողմից նկատվում է, որ Սերժ Սարգսյանը փորձում է ձերբազատվել Քոչարյանի քաղաքական ժառանգությունից, մյուս կողմից` իշխանություն-ՀԱԿ երկխոսության նախադրյալներ կան: Երկու հանգամանքն էլ որոշակիորեն թուլացնում են ԲՀԿ-ի դիրքերը: Հայտնի է, որ ԲՀԿ –ի ձևավորման գործում երկրորդ նախագահն որոշակի դերակատարություն ունեցել է, մյուս կողմից` եթե գործող նախագահ Սերժ Սարգսյանին հաջողվում է որոշակի համաձայնության գալ Տեր-Պետրոսյանի և նրա թիմի հետ, կոալիցիոն գործընկերների պահանջն էապես նվազում է:
Այս համատեքստում պետք է դիտարկել ԲՀԿ գործիչների հայտարարությունները:
Իհարկե, դրանց հետևանքը գերագնահատել նույնպես չի կարելի:
Անկախ տարաձայնություններից` ԲՀԿ-ին ընդդիմադիր հեռանկար չի սպասվում, ավելին` այս կուսակցությունն, այսպես, թե այնպես, ինտեգրվելու է Սարգսյանի պատկերացրած նոր համակարգին: Պատահական չէ, որ ԲՀԿ գործիչներն իրենց հարցազրույցներում քննադատում են միայն կառավարությանը` անվերապահ աջակցություն հայտնելով գործող նախագահին, իսկ վերջինս էլ, գոնե արտաքուստ, արժևորում է կոալիցիոն իր գործընկերոջը` Գագիկ Ծառուկյանին Անվտանգության խորհրդի անդամ նշանակելով:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը դիմել է նախագահ Սարգսյանին խնդրելով ներում շնորհել Սասուն Միքայելյանին.
«Մեծարգո պարոն նախագահ, միանալով խորհրդարանական կոալիցիոն քաղաքական ուժերի առաջարկին եւ մտահոգ լինելով մեր նախկին գործընկեր Սասուն Միքայելյանի առողջական վիճակով, խնդրում եմ Ձեզ քննարկելու նրան ներում շնորհելու հնարավորությունը»:
Սասուն Միքայլեյանը ձերբակալվել է 2008թ. մարտի 1-ի իրադարձություններից հետո, եւ դատապարտվել 8 տարվա ազատազրկման, զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ ապօրինի զենք պահելու մեղադրանքներով: Միքայելյանը սրտի հետ կապված առողջական խնդիրներ ունի:
Սուրեն Սուրենյանց
«Միջազգային հանրությունը չէ, որ լուծելու է մեր խնդիրները։ Այդ խնդիրները մենք ենք լուծելու դրության թելադրած երկու ճանապարհներից մեկով՝ կա՛մ երկխոսությամբ ու ազգային համերաշխության կայացմամբ, կա՛մ էլ՝ ֆիզիկական առճակատմամբ, որի անկանխատեսելի հետեւանքները աղետաբեր կարող են լինել ժողովրդի ու երկրի համար։ Մենք նախընտրում ենք առաջին ճանապարհը եւ վստահ ենք, որ հասարակության գերակշիռ մեծամասնությունը նույնպես միանշանակորեն կողմնակից է այդ ճանապարհին։ Քաղաքական մարգինալների եւ արկածախնդիրների ծայրահեղ տրամադրություններին ավելորդ եմ համարում անդրադառնալ, որովհետեւ նախ՝ դրանք ամենեւին տիրապետող չեն, եւ երկրորդ՝ այդպիսի տրամադրությունները մեծ մասամբ խաբուսիկ են, քանի որ դրանց կրողները երբեք խոսքից գործի անցնելու ունակ չեն եւ, որպես կանոն, հակված են իրենց ցանկություններն իրականացած տեսնել ուրիշի ձեռքով։ Ես սրանցից որոշակիապես առանձնացնում եմ բազմաթիվ ազնիվ երիտասարդների, որոնց հեղափոխական տրամադրությունները պայմանավորված են բացառապես քաղաքական ռոմանտիզմով։ Մենք բոլորս էլ այդ տարիքում հիացած էինք Ֆիդել Կաստրոյով ու Չեգեվարայով»- քիչ առաջ Ազատության հրապարակում ավարտված ՀԱԿ հանրահավաքում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած այս պարբերությունն առանցքայինն էր այսօրվա հանրահավաքում։
ՀԱԿ առաջնորդի այսօրվա ելույթում նույնպես բացակայում էին «ավազակապետություն», «արտահերթ ընտրություններ» արտահայտությունները եւ շեշտը դրվում էր քաղաքական երկխոսության անհրաժեշտության վրա:
«Հետեւաբար, ըստ էության, մեր պահանջներից երկուսը կատարված են լիովին, իսկ մեկը՝ կիսով չափ, այն էլ ոչ թե բովանդակության, այլ միայն ժամկետի առումով։ Դա նշանակում է, որ երկխոսության հնարավորությունն առայժմ սպառված չի կարելի համարել, ուստիեւ առայժմ հիմք չկա փոխելու մեր մարտավարությունն ու գործողությունների բնույթը։ Պատկերավոր ասած՝ երկխոսության դուռը եթե ոչ լրիվ բաց, ապա առնվազն կիսաբաց է։ Ես ոչ մի կասկած չունեմ, որ այն լրիվ բացվելու է մեկ ամսվա ընթացքում, ինչը մենք կարձանագրենք մայիսի 31-ին կայանալիք մեր հաջորդ հանրահավաքում, երբ այս հարթակից ձեզ իրենց երախտագիտության խոսքը կասեն Նիկոլ Փաշինյանը եւ Սասուն Միքայելյանը»,- ՀԱԿ քաղաքական կուրսն ուրվագծում է Տեր-Պետրոսյանը` մերժելով իրադարձությունների զարգացման հեղափոխական դրսեւորումները, ապացուցելով այն փաստը, որ վերջին շրջանում առկա է իշխանության եւ ընդդիմության գործողությունների ներդաշնակություն:
Հարկ է աձանագրել քաղաքական միանգամայն նոր իրավիճակը բնութագրող մի քանի հանգամանք.
Առաջին, իշխանությունն ու ՀԱԿ-ը փոխադարձաբար ճանաչել են միմյանց գոյությունը, հետեւաբար` գործողությունների քաղաքական լեգիտիմությունը: Սա հարաբերությունների նոր փիլիսոփայության արմատավորման կարեւոր նախապայման է:
Երկրորդ, առկա են բոլոր նախադրյալները` իշխանություն — ՀԱԿ երկխոսության կայացման համար: Ի տարբերություն ոմանց պնդումների` սա ոչ թե գործարք է, այլ քաղաքական արդիականացման, մրցակցության միջավայրի ստեղծման փորձ:
Երրորդ, քաղաքական հնարավոր երկխոսության կայացումը պատուհան է բացելու համակարգային բարեփոխումների իրականացման համար, ինչը դրականորեն ազդելու նաեւ է խորհրդարանական եւ նախագահական առաջիկա ընտրությունների որակի վրա:
Վերջին օրերին բուռն քննարկման նյութ դարձած Հայ ազգային կոնգրես-իշխանություն հարաբերություններին այսօր անդրադարձան նաև «Ազգային ինքնորոշում» (ԱԻՄ) կուսակցության առաջնորդ Պարույր Հայրիկյանն ու «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը: Ըստ Պարույր Հայրիկյանի, ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը ողջունելի է որպես քաղաքական մոտեցում, բայց իր համար անընդունելի է, երբ իշխանության հետ համագործակցում է ՀԱԿ-ը, որը գործող իշխանությունների հետ բացառում էր երկխոսությունը՝ նրանց անվանելով թաթար-մոնղոլներ:
Իսկ Ռուբեն Հակոբյանի համոզմամբ՝ ՀԱԿ-ի արմատական դիրքորոշման փոփոխության պատճառն այն է, որ ՀԱԿ-ը հասկացավ՝ «այն քաղաքական կուրսը, որը որդեգրվել էր ՀԱԿ-ի կողմից, փակուղի էր տանում»: «Նման շարունակությունը նոր Մարտի 1-ի կբերեր: Իսկ հիմա նոր Մարտի 1 ակնկալելը հնարավոր չէ»,- ասաց նա: «Ժառանգության» ներկայացուցիչը համոզված է, որ իշխանության վրա դրսից ճնշում կար, և իշխանությունը չէր կարող չընդունել այն ձեռքը, որը մեկնել էր ընդդիմությունը: Իսկ ՀԱԿ-իշխանություն երկխոսության կազմակերպման գործում շատ նկատելի է եվրոպական կառույցների ներկայացուցիչների միջնորդությունը: Հայրիկյանի գնահատմամբ էլ՝ Սերժ Սարգսյանը շախմատիստի քայլերով է առաջ շարժվում և ապահովում է իր հաղթանակը, չնայած՝ արդեն իսկ հաղթանակած է, որովհետև քաղաքական մեծամասնության ղեկավարն է:
Բանախոսներն անդրադարձան նաև այն հարցին, թե իշխանության ինչին էր պետք ՀԱԿ-ի հետ համագործակցությունը: Ռուբեն Հակոբյանի խոսքով՝ երեք տարի իշխանությունը ցանկացել է ՀԱԿ-ին արմատականության դաշտից դուրս բերել, ինչը նրան հաջողվել է: «Հայ-թուրքական և ղարաբաղյան խնդիրներում ՀԱԿ-ի նման դաշնակից իշխանությունը չունի: Եվ ես տեսնում եմ, որ այս համագործակցությունն ապագա ունի»,- ասաց «Ժառանգության» փոխնախագահը:
Ինչևէ, և՛ Ռուբեն Հակոբյանը, և՛ Պարույր Հայրիկյանը վստահ են, որ ՀԱԿ-ը և իշխանությունը միմյանց հետ սիրաբանում են և նույնիսկ սիրաբանում են արժանապատվորեն:
«Ինչ վերաբերում է անհարգելի բացակայություններին, ապա, ինչ խոսք, խիստ բացասական եմ գնահատում դրանք և ուզում եմ նշել, որ արդեն իսկ հանձնարարել եմ, որպեսզի այն պատգամավորների աշխատավարձից, որոնք անհարգելի բացակայել են, յուրաքանչյուր օրվա համար կատարվեն պահումներ»,- խորհրդարանի նիստերից անհարգելի բացակայող պատգամավորների մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Շատ լավ է, որ պարոն Աբրահամյանին հուզում է անպարտաճանաչ պատգամավորների վարքագիծը: Նույնիսկ կարելի է ասել` դա նրա համար պատվի հարց է, որովհետեւ որոշ երեսփոխաններ չնկատելու են տալիս, որ խեղճուկրակ Տիգրան Թորոսյանին փոխարինելու է եկել ամենակարող Արգամիչը ու շարունակում են իրենց քեֆով գալ գործի: Բայց դե, պատժի ձեւը Աբրահամյանը սխալ է ընտրել: Այդպես պատժում են հիմնարկի պետերը: Ասենք, Արգամիչն այդ մեթոդը թերեւս հաջողությամբ կիրառել է իր նախկին հիմնարկներից մեկում: Բայց սա պառլամենտ է ու խոսնակի իրավունքներն էլ, ըստ օրենքի, շատ քիչ են ավելի մյուս 130-ի իրավունքներից:
Այս խնդիրը, սակայն, շատ ավելի հետաքրքիր կողմ էլ ունի: Չհաշված մի քանի պատգամավորի` մնացածի համար աշխատավարձը չնչին մի բան է: Պատգամավորներից շատերը մեծ սիրով կհամաձայնեն չստանալ այդ փողը` միայն թե նույնիսկ երեք շաբաթը մեկ խորհրդարան ոտք չդնեն:
Մեր խորհրդարանի նման որակը, անհարգելի բացակայությունները շատ ավելի խորքային պատճառ ունեն, որի մասին պարոն Աբրահամյանը գերադասում է չխոսել, որովհետեւ ինքը կարող է խոսնակ լինել հենց նման որակ ունեցող խորհրդարանում:
Իսկ խորքային պատճառն այն է, որ պատգամավորների մի զգալի մասը բիզնեսմեն է ու հիմա էլ շարունակում է բիզնեսով զբաղվել` օրենքի վրա թքած ունենալով: Նրանց համար իրենց բիզնեսը շատ ավելի կարեւոր է, քան «կոճակ» սեղմելը, իսկ մանդատն էլ «տանիքի», ապահով «տանիքի» նման մի բան է: Բայց նման բարդ թեմաներով պարոն Աբրահամյանին չծանրաբեռնենք` նրան ընդամենը մի պրակտիկ խորհուրդ տալով: Անպարտաճանաչ պատգամավորներին փողով մի պատժեք` անարդյունավետ է, նրանց «անկյուն» կանգնացրեք` մի ոտքի վրա: Համ էլ` պատգամավորներից շատերն իրնց չգնացած դպրոցի կարոտը կքաշեն:
Արդյո՞ք մենք լավ ենք ապրում, գո՞հ ենք երկրում ստեղծված վիճակից:
Բոլոր հետազոտությունները ցույց են տալիս, որ այս հարցերը բացասական պատասխան ունեն: Ընդ որում, նույնիսկ իշխանության ներկայացուցիչները չեն ասում, որ մեր վիճակը վարդագույն է, նրանք էլ են նշում հազար ու մի պրոբլեմ` դրանց պատճառներն, իհարկե, փնտրելով իրենցից, իրենց կառավարման որակից դուրս:
Եթե գոհ չենք մեր կյանքից, երկրի վիճակից, ուրեմն` փոփոխություններ ենք ակնկալում, ուզում ենք մի նոր բան, որը մեր կյանքն ավելի թեթև կդարձնի, առօրյան` բովանդակալից: Խնդիրն այն է, սակայն, որ «փոփոխություն» կոչվածի միասնական հասարակական ընկալում չկա:
Օրինակ, չինովնիկի պատկերացրած փոփոխությունը ենթադրում է սահմանափակ մի միջակայք, որտեղ իր էգոիզմն է` առաջխաղացման բնական ցանկությամբ: Ամբողջ խնդիրն այն է, որ միջակայքը, էգոն, առաջխաղացումը կապ չունեն հասարակության, նրա շահերի, ցանկությունների հետ, որովհետև համակարգին հարմարված չինովնիկը ոչ թե դա փոխելու, այլ` դրանում ամրապնդվելու ցանկություն, նպատակ ունի:
Օլիգարխը նույնպես փոփոխություն է ուզում, բայց այն իմաստով, որ մի տեղ «մուծվի»: Դա էլ փոփոխության մասնավոր ձգտում է, որովհետև օլիգարխին հետաքրքրում է այդ «մի տեղը», եթե նույնիսկ դրա անունը բյուջե չէ:
Ընդդիմության շուրջ համախմբված հասարակական հատվածի համար փոփոխություն կոչվածը միայն ու բացառապես իշխանափոխությունն է: Հասարակության այդ հատվածին անիմաստ է բացատրել, որ այլ տիպի փոփոխությունը նույնպես կարող է որակ տալ, որ փոփոխության անունը ոչ այնքան անձ է, որքան` վիճակ, նոր հարաբերություններում քաղաքացու արժեվորում և այլն:
Հասարակության մեծ մասի` չքաղաքականացված հատվածի համար «փոփոխություն» հասկացությունը սկսում է իր կենցաղից, շենքից, բակից, աշխատանքից: Այս մարդկանց ձգտումն ամենաբնականն է: Խնդիրն այն է, որ նրանց ցանկությունները, նպատակները ձևակերպված չեն, բերված չեն քաղաքական օրակարգ: Երբեմն այնպիսի տպավորություն է, որ մենք ունենք երեք` միանգամայն տարբեր Հայաստաններ: Այս Հայաստաններն իրար հետ կապված չեն, ավելին` նրանց միջև առկա կոնտրաստն ակնհայտ է: Մի Հայաստանում տնտեսական աճ է, մյուսում` հեղափոխական վիճակ, երրորդում` ժողովուրդն է` երկու Հայաստաններից օտարված, իր Հայաստանին սպասող:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.