Լուրեր
Մահ`անտարբերությունից թե՞ տգիտությունից

22.05.2012 | 17:00 Շուշան Գալստյան

Արխիվ

Մայիս 2012
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
« Ապր    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
Լուրեր
Կաթողիկոսը կայցելի Սանկտ Պետերբուրգ և Ռիգա Հունիս 24, 2011 | 20:15

Հունիսի 27-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն քառօրյա հովվապետական այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ (Ռուսաստանի Դաշնություն) և Ռիգա (Լատվիայի Հանրապետություն):

Մայր Աթոռի լրատվականից հաղորդում են, որ Սանկտ Պետերբուրգում նա ներկա կգտնվի հայ համայնքի 300-ամյակին նվիրված միջոցառումներին: Սալտիկով-Շեդրինի անվան ազգային գրադարանում կաթողիկոսը կկատարի «Հայ-ռուսական հոգևոր կապեր» խորագրով հայկական գրքերի ցուցահանդեսի բացումը, ինչպես նաև կնախագահի Սանկտ Պետերբուրգի «Հայ-ռուսական բարեկամության» մշակութային կենտրոնի օրհնության և բացման արարողությունը:

Հունիսի 29-ին Գարեգին Բ-ն կմեկնի Ռիգա, ուր հունիսի 30-ին կհանդիսապետի Ռիգայի Ս. Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու օծման արարողությունը, հայրապետական իր օրհնությունը կբաշխի Լատվիայում բնակվող հայորդիներին:

Այցի ընթացքում կաթողիկոսին ուղեկցելու են Մայր Աթոռի Հրատարակչական բաժնի տնօրեն Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի դիվանապետ Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը, Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, գավազանակիր Անանիա աբեղա Ծատուրյանը և Տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը:

 

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացած գործարքներ Հունիս 24, 2011 | 16:21

Հունիսի 24-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 4350000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք՝ 372.76 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 372.50 դրամ:

Մեկնել է Իրան Հունիս 24, 2011 | 16:15

Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 24-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն:

Պատվիրակության կազմում են Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար, հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Արմեն Մովսիսյանը, փոխնախարար Իոսիֆ Իսայանը, ԱԱԽ աշխատակազմի ղեկավար Արտաշես Ավոյանը և Արտաքին անվտանգության վարչության պետ Միշա Մելքոնյանը:

Իրանում գտնվելու ընթացքում Արթուր Բաղդասարյանը կմասնակցի Ահաբեկչության դեմ պայքարի միջազգային համաժողովի աշխատանքներին, որի ընթացքում հանդես կգա «Ահաբեկչության դեմ գլոբալ պայքարի հիմնախնդիրները» թեմայով ելույթով: Նախատեսված են հանդիպումներ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի և Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլիի հետ

Վրաերթ` մահվան ելքով Հունիս 24, 2011 | 12:56

Հունիսի 23-ին, ժամը 23.10-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ Այնթապ գյուղի մոտ վրաերթ է տեղի ունեցել:

Պարզվել է, որ ժամը 23.00-ի սահմաններում անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ճանապարհին, Այնթապ գյուղի մոտ, վրաերթի է ենթարկել 46-ամյա  Արմեն Մակարյանին, որը տեղում մահացել է:

Կատարվում է քննություն:

Ավտոպատահարներ Հունիս 24, 2011 | 12:16

Հունիսի 23-ին`ժամը 17.40-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան քա­ղա­քի Մյասնիկյան պողոտայում` գազանանոցի հարակից տարածքում, տեղի է ունեցել ավտոպատահար:

Դեռևս չպարզված հանգամանքներում թիվ 51 երթուղու «ԳԱԶել» մակնիշի 3176 Տ պետհամարանիշի միկրո­ավ­տո­բու­սը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլ.սյանը, ինչի հետևանքով ուղևորներ՝ 1974թ.-ին ծնված Վարդան Հա­րու­թյունյանը,1978թ.-ին ծնված Գոհար Եղիազարյանը  և 1969թ.-ին ծնվածԿարեն Յաղունյանը տեղափոխվել են «Սրբ. Գր.Լուսավորիչ»  բժշկական կենտրոն:

Գ.Եղիազարյանը և Վ.Հարությունյանը, ստա­նա­լով 1-ին բուժօգնություն, դուրս են գրվել, իսկ Կ.Յաղունյանի առողջա­կան վիճակը բժիշկների կողմից գնա­հատվել է միջին ծանրության:


Հունիսի 24-ին`ժամը 06.13-ին տեղեկատվություն է ստացվել,որ Արարատի մարզում՝ Արտաշատ քա­ղա­քի  Օգոստոսի 23-ի և Աթաբեկյան փողոցների խաչ­մերուկում (ՀՓՋ-ի շենքի հարևանությամբ) տեղի է ունեցել ավտոպատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել  հրշեջ-փրկարարներ:

Դեռևս չպարզված հանգամանքներում  «ՎԱԶ-21099»  մակնիշի 67 ԼՏ 933 պետհամարանիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի սյանը:

Հրշեջ-փրկարարների ուժերով ավտոմեքենայից դուրս է բերվել վարորդ, Բաղրամյան գյուղի բնակիչ, 1986թ.-ին ծնված Սարգիս Սարգսյա­նը  և տեղափոխվել Արտաշատ քաղաքի հիվանդանոց:

Բժիշկների կողմից տուժածի առողջա­կան վիճակը գնահատվել է ծանր:

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է Հունիս 24, 2011 | 11:22

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, շինարարական աշխատանքների հետ կապված, ս.թ. հունիսի 27-ին ժամը 10.00-ից մինչև հունիսի 28-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Էրեբունի վարչական շրջանի Արցախի պողոտայի, Վ. Աճեմյան, Երկաթուղայինների փողոցների ու հարակից տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Նախագահը շնորհավորել է Հունիս 23, 2011 | 22:48

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Բան Կի Մունին` Միացյալ Ազգերի Կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Սարգսյանն այցելել է «Շտապօգնություն» Հունիս 23, 2011 | 16:46

Սերժ Սարգսյանն այսօր այցելել է մայրաքաղաքի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ «Կենտրոն» ենթակայան, որտեղ Հանրապետության ղեկավարին ներկայացվել է շտապ բժշկական օգնության ծառայության արդիականացմանն ուղղված միջոցառումների կատարման ընթացքը: Նշվել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ ընդունված «ՀՀ շտապ բժշկական օգնության ծառայության արդիականացման ռազմավարության» և այդ ռազմավարության միջոցառումների իրականացման ժամանակացույցի համաձայն, նախատեսված է արդիականացնել շտապօգնության ավտոպարկը, ներդնել շտապօգնության գործակարգավարական միասնական համակարգ, գլոբալ նավիգացիոն համակարգ, մոնիտորինգի համակարգ, մշակել ծառայության համապատասխան չափորոշիչներ, իրականացնել կադրերի կրթման և վերապատրաստման ծրագրեր, որոնց մի մասն արդեն կատարվել է, իսկ մի մասը` ընթացքի մեջ է: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը ՀՀ կառավարությանն է տրամադրել շտապ օգնության 88 մեքենա, որի հանձնման-ընդունման վերաբերյալ փաստաթուղթն այսօր չինական կողմի հետ ստորագրել է ՀՀ առողջապահության նախարարը:
Սերժ Սարգսյանը շրջել է «Շտապբուժօգնություն» ՓԲԸ «Կենտրոն» ենթակայանի հիմնանորոգված շենքում, գործակարգավարական կենտրոնում դիտել գլոբալ նավիգացիոն համակարգով զինված շտապ օգնության մեքենաների հետ կարգավարական աշխատանքը, զրուցել բուժանձնակազմի հետ:
Ենթակայանի բակում ցուցադրվել են նաև նոր գծային շտապ օգնության ավտոմեքենաներն ու ռեանիմոբիլները, ներկայացվել են բժշկական սարքավորումների աշխատանքային հնարավորությունները:

Կախվել Է ավտոտնակում Հունիս 23, 2011 | 13:04

Հունիսի 22-ին`ժամը 22.38-ին քաղաքացի Ժ.Հակոբջանյանից ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 49/1 շենքի բակում` ավտոտնակի մեջ ինքնասպան է եղել (կախվել է) իր տղան. ավտոտնակի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ուժերի վարչության հատուկ փրկարական ջոկատի հերթապահ խումբը:

Փրկարարների ուժերով բացվել է ավտոտնակի դուռը, դուրս բերվել 1972 թվականին ծնված Վահե Հակոբջանյանի  դին և հանձնվել ոստիկանության աշխատակիցներին:

Գիտակցության չգալով մահացել է Հունիս 23, 2011 | 11:46

Հունիսի 22-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 22.30-ին 40-ամյա Արտեմ Պ.-ն «Մերսեդես Բենց S-320» մակնիշի ավտոմեքենայով Խանջյան փողոցում վրաերթի է ենթարկել 23-ամյա Իրինա Մկրտչյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ գիշերը գիտակցության չգալով մահացել է:

Կատարվում է քննություն:

Top լուրեր
Հարցում
  • Ինչքանո՞վ են օբյեկտիվ ընտրությունների արդյունքները.

    Ցույց տալ արդյունքները

    Loading ... Loading ...