22.05.2012 | 18:38
22.05.2012 | 18:27
22.05.2012 | 18:14
22.05.2012 | 17:29
22.05.2012 | 17:13
22.05.2012 | 17:00 Շուշան Գալստյան
22.05.2012 | 16:05
22.05.2012 | 15:47
22.05.2012 | 15:23
22.05.2012 | 15:20
22.05.2012 | 14:36
22.05.2012 | 14:04
22.05.2012 | 12:30
22.05.2012 | 12:21
22.05.2012 | 12:05
Ըստ «Հայոց աշխարհ» օրաթերթի ապրիլի 5-ի համարում հրապարակված «ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն խնդրում են» վերնագիրը կրող հրապարակման՝ ՀԱԿ-ը և ՀՅԴ-ն ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանից խնդրում են իրենց տրամադրել Հայաստանից մշտապես բացակայող, բայց ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիների լիակատար ցանկը:
Բազմիցս հայտարարվել է, որ ՀՀ ոստիկանությունը հանրապետությունից մշտապես բացակայող ՀՀ քաղաքացիների հաշվառում չի վարում: «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածում հստակ ամրագրված է ռեգիստրում մշակվող բնակչի անհատական տվյալների ցանկը, իսկ 6-րդ հոդվածում` անհատական տվյալների կուտակման աղբյուրները: Հստակ է, որ պետական սահմանը հատող անձանց տվյալները ռեգիստրում չեն կուտակվում և սահմանային մարմինը այդ անձանց տվյալները ոստիկանությանը տրամադրելու իրավունք և պարտականություն չունի: Այսինքն, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի իմաստով չի համարվում խնդրվող տեղեկատվությունը տնօրինող մարմին:
Բնակչության պետական ռեգիստրում ՀՀ-ից դուրս գտնվող բնակչի տվյալները կարող են հայտնի դառնալ միայն այն դեպքում, երբ քաղաքացին կատարի «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջը և Հայաuտանի Հանրապետության տարածքից դուրu վեց ամuից ավելի ժամկետով բնակության մեկնելու կամ վեց ամuից ավելի ժամկետով բնակվելու դեպքում ՀՀ համապատաuխան հյուպատոuական ծառայությանը կամ դիվանագիտական ներկայացուցչությանը գրավոր տեղեկացնի այդ մասին, իսկ հիշյալ մարմիններն իրենց հերթին յոթնoրյա ժամկետում տեղեկությունը փոխանցեն կենտրոնական ռեգիuտր վարող մարմնին` անձնագրային և վիզաների վարչություն:
ՀՀ-ից վեց ամսից ավելի ժամկետով դուրս եկած քաղաքացու տվյալները ՀՀ ոստիկանությունը պարզում է ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի թիվ 884-Ն որոշման հիման վրա` նախապես հայտնի կոնկրետ անձի անհատական տվյալների որոնմամբ: Մարդահամարի ընթացքում ազգային վիճակագրական ծառայությունը անձնագրային և վիզաների վարչության հետ Հանրապետությունից բացակայող քաղաքացիների տվյալների որևէ ճշգրտում չի իրականացրել: Բաց նամակում այդ մասին հրապարակումը իրականությանը չի համապատասխանում:
Համաձայն «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների` հինգշաբթի օրն իրավապահները ցանկացել են ձերբակալել ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, Գել մականունով հայտնի Գարեգին Գաբրիելյանին: Թերթը հիշեցնում է, որ այս պահին ՀՔԾ-ում քննվում է ոստիկանության զորքերից ապօրինի զենք-զինամթերք վաճառելու մեղադրանքով գործը: Ինչպես փոխանցում են թերթի աղբյուրները, Գելին չեն ձերբակալել միայն այն պատճառով, որ Սերժ Սարգսյանի մոտ նրա համար բարեխոսել է Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանը: Ըստ նույն աղբյուրների` Պարգև Սրբազանն ու Գելը բարեկամական կապ ունեն, նրանք զարմիկներ են: Թերթը խոստանում է մանրամասները ներկայացնել «Ժողովուրդ»-ի առաջիկա համարում:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ապրիլի 12-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի ուղղությամբ:
ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկման խմբի կազմի մեջ են մտնելու ԵԱՀԿ Գործող նախագահի Անձնական ներկայացուցչի /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Անթալ Հերդիչը /Հունգարիա/ եւ Իրժի Աբերլեն /Չեխիա/, ինչպես նաեւ ԵԱՀԿ բարձր մակարդակի պլանավորման խմբի ներկայացուցիչ /ԲՄՊԽ/ գնդապետ Անդրեյ Բարաշկինը /Ռուսաստան/:
Շփման գծի հակառակ կողմից դիտարկումն անց են կացնելու ԳՆԱՆ գրասենյակի համակարգող Փիթեր Կիին /Մեծ Բրիտանիա/, ԳՆԱՆ դաշտային օգնական Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/ եւ ԲՄՊԽ ներկայացուցիչ, գնդապետ Իլհամի Դեիրմենողլուն /Թուրքիա/:
ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը եւ ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցելու են ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության եւ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:
Բի-Բի-Սի-ն հայտնում է` Հունաստանի իշխանությունները նոր մեթոդ են գտել երկրի բյուժե` նոր միջոցներ ներգրավելու համար: Այժմ յուրաքանչյուրը կարող է վարձել ոստիկանական մեքենա, և նույնիսկ հենց ոստիկաններին: Ծառայության արժեքը 30 եվրո է մեկ ժամի համար: Ոստիկաններին կարելի է վարձել տարբեր միջոցառումներում անվտանգության ապահովման համար, ինչպես նաև ֆիլմերում նկարահանվելու համար:
«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը կազմակերպում է Բնապահպանական կոնֆերանս, որին հրավիրվում են ոլորտի մասնագետները, շահագրգիռ կազմակերպությունները եւ պետական մարմինները, ինչպես նաեւ Հայաստանի էկոլոգիական վիճակով հետաքրքրված քաղաքացիները:
«Վերջին տարիներին Հայաստանում աննախադեպ չափերի է հասել բնության ավերումը եւ բնական ռեսուրսների անարդյունավետ օգտագործումը: Բացվում են նոր հանքավայրեր, չեն դադարում «օրինական» եւ ապօրինի անտառահատումները, հողերի աղտոտումը հասնում է աղետալի չափերի, ջրային ավազանը «հարստանում է» տարբեր աղտոտիչներով եւ այլն: Այսպես այլեւս չի կարող շարունակվել եւ անհրաժեշտ է բնապահպանության ոլորտում իրականացնել համակարգային, հիմնարար փոփոխություններ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Բնապահպանները որպես իրավիճակից դուրս գալու տարբերակ առաջարկում են նաեւ դիտարկել բնապահպանության ոլորտում հանրային տեսչության/մոնիտորինգային մարմնի ձեւավորման եւ հատուկ բնապահպանական հիմնադրամի ստեղծման հարցերը, որոնք կարող են արդյունավետ գործիքներ դառնալ ներկայիս բնապահպանական հիմնախնդիրների լուծման եւ մեր երկրի տնտեսության բանական զարգացման համար:
Կոնֆերանսը տեղի կունենա ապրիլի 10-ին, Երեւանի Կոնգրես հյուրանոցում:
Անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ։
Ըստ ԼՂՀ Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների՝ այդ ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, մարտագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել են մարտական հերթապահություն:
Թերթը գրում է, որ ռազմական ոստիկանության պետի պաշտոնը Արմեն Սահակյանի պաշտոնանկությունից հետո դեռեւս շարունակում է թափուր մնալ:
Թերթի տեղեկություններով, Բաղրամյան 26-ում դժվարանում են կողմնորոշվել ում նշանակել: «Հիշեցնենք, որ Վովա Գասպարյանի հեռանալուց հետո մեկուկես տարվա ընթացքում երկու պետ փոխվեց: Գասպարյանից հետո մեկ տարի ղեկավարեց Արամ Տեր-Սահակյանը: Սակայն այդ ամբողջ ընթացքում ոլորտի կուրացիան շարունակում էր իրականացնել Գասպարյանը: Իսկ Արմեն Սահակյանը, որի նշանակման պահից սկսած մարդիկ զգուշացնում էին, որ նա երկար չի պաշտոնավարելու, կարճ ժամանակ անց ընկավ ստուգումների թակարդը:
Տարածված տեղեկությունների համաձայն, նրան հեռացրել են բացահայտված խախտումների, մասնավորապես կլորիկ գումարով որոշ զինվորների երկարատեւ արձակուրդ ուղարկելու համար: Մեզ հասած տեղեկություններով, այս բացահայտումից հետո Սեյրան Օհանյանը կոլեգաների մոտ ասել է, որ իր սխալը կուղղի: Սխալ ասելով՝ նկատի է ունեցել այն, որ ինքն է նախագահին ներկայացրել Արմեն Սահակյանին: Սեյրան Օհանյանը հատկապես նեղսրտել է, որ իր երկու որդիները ծառայում են իբրեւ Հայաստանի թեժ կետերում, իսկ ՌՈ պետն արտոնյալների մի բանակ է ձեւավորել:
Միաժամանակ ՊՆ-ում խոսում են, որ ի սկզբանե Արմեն Սահակյանը չի ընդունվել կոլեգաների կողմից: Նա նշանակվելու օրվանից սկսել է ինքնահաստատվել ու, այսպես ասած, Վովա Գասպարյանի «դվիժենին» անել, ինչն էլ դուր չի եկել վերադասին:
Առայժմ ՌՈ պետի թափուր պաշտոնում ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել պետի տեղակալ Սամվել Ղուկասյանը: Վերջինիս այդ պաշտոնում վերջնականապես նշանակվելը ՊՆ-ում այնքան էլ հավանական չեն համարում»,- գրում է «Հրապարակը»:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը հիմնավորված է համարել պետական դավաճանության համար Կարեն Մեհրաբյանին, Ռոմիկ Մաթևոսյանին և Աշոտ Չտրկյանին նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքները և դատապարտել երկարատև ազատազրկման:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Գլխավոր դատախազությունը։
ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում իրականացված նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ թվով 3 ՀՀ քաղաքացիներ` Կ. Մեհրաբյանը, Ռ. Մաթևոսյանը և Ա. Չտրկյանը, Թուրքիայում ընկել են Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտ և ստացել առաջարկ` համապատասխան վարձատրության դիմաց համագործակցել նրանց հետ: Մասնավորապես, նրանց հանձնարարվել է տեղեկություններ հայթայթել` ՀՀ և ԼՂՀ զինված ուժերի, դրանց հրամանատարական կազմի, ստորաբաժանումների և տեխնիկայի թվաքանակի վերաբերյալ:
Բացի այդ, պարզվել է նաև, որ ՀՀ քաղաքացիներ Կ. Պետրոսյանը, Ա. Ավետիքյանը և Դ. Ավետիքյանը տեղյակ են եղել, որ Կ. Մեհրաբյանը պարտավորվել է գումարի դիմաց տեղեկություններ հայթայթել և տրամադրել Ադրբեջանի հետախուզական ծառայություններին, սակայն այդ մասին չեն հայտնել իրավապահ մարմիններին: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Կ. Մեհրաբյանին, Ռ. Մաթևոսյանին առաջադրվել է մեղադրանք` ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով, Ա. Չտրկյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-299-րդ հոդվածի 1-ին մասով:
Կ. Պետրոսյանին, Ա. Ավետիքյանին և Դ. Ավետիքյանին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով:
Դատարանում հետազոտված ապացույցներով դատարանը հիմնավորված է համարել մեղադրյալներին առաջադրված մեղադրանքները: Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 06.04.12թ դատավճռով
Կ.Մեհրաբյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել 14 տարվա ազատազրկման,
Ռ. Մաթևոսյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման 10 տարի ժամկետով,
Ա. Չտրկյանը` ՀՀ քրեական օրենսգրքի 38-299-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման 10 տարի ժամկետով:
Կ. Պետրոսյանը և Ա. Ավետիքյանը հանցավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվել ազատազրկման 1 տարի 6 ամիս ժամկետով: Նրանք կալանավորվել են դատարանի դահլիճից:
Դ. Ավետիքյանը հանցավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ պատիժ է սահմանվել տուգանք 500 000 դրամի չափով` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նա անչափահաս երեխա ունի:
Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, ցմահ դատապարտված Արարատ Մուրադխանյանի բողոքի հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի պետ Գոռ Խաչատրյանի նկատմամբ:
Հատուկ քննչական ծառայությունը հաստատել է Aravot.am-ի այս տեղեկությունը,
Ըստ ցմահ ազատազրկվածի, իրեն կալանքից ազատելու համար ինքը Գոռ Խաչատրյանին մաս-մաս տվել է 130 000 դոլար գումար: Սակայն Գ. Խաչատրյանն իր խոստումը չի կատարել և վերադարձրել է կալանավորին 30 000 դոլարը:
Մուրադխանյանը դիմել էր նաև ազգային անվտանգության ծառայություն:
Ի դեպ Արարատ Մուրադխանյանը՝ Կոթեցի Արոն, որ ժամանակին տնտեսական խոշոր գործարքների մեջ է եղել ՌԴ ում, և որի անունը կոմերցիոն դաշտում կապվում էր նաև Վանո Սիրադեղյանի հետ, դատապարտվել է մի քանի անձանց սպանության մեղադրանքով: Նա իրեն մեծ գումարներ «գցած» մի հեղինակության սպանելու հետ մեկտեղ, սպանել է նաև վերջինիս հարազատներին:
Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի` 2012թ. ապրիլի 2-ի թիվ 70 հրամանով Արազի Հովսեփյանը նշանակվել է Հայաստանի զինվորական դատախազի տեղակալ` ազատվելով Շիրակի մարզի կայազորի զինվորական դատախազի պաշտոնից: Հիշեցնենք որ նա մոտ մեկ տարի առաջ էր նշանակվել այդ պաշտոնին և հիմա արդեն զինդատախազի տեղակալ է:
Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նույն օրվա թիվ 71 հրամանով Շիրակի մարզի կայազորի զինվորական դատախազ է նշանակվել Գրիգոր Էլիզբարյանը` ազատվելով Լոռու մարզի կայազորի զինվորական դատախազի տեղակալի պաշտոնից:
Հ.Գ. Ի դեպ ստորև բերվող լինկով կարելի է կարդալ զինդատախազի նորանշանակ տեղակալին բնորոշող այս հրապարակումը:
- Աստղագուշակ
- Շաբաթվա վարկածները
- Ծրագիր
-
Նորը քեզ համար
-
Եղանակ / Արժույթ
-
Եղանակ` Հայաստան, Երեվան
20 C
-
EUR 511.93 USD 12.87 USD 401.07
-
-
Հայկական Վարկած
- Բլոգ










