23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Ոստիկանությունը հանդես է եկել պարզաբանմամբ Երևանի Արաբկի վարչական շրջանում տեղի ունեցած սպանության ու մամուլում շրջանառվող տեղեկությունների վերաբերյալ.
«Ոստիկանության Երևանի վարչության հերթապահ մաս օգոստոսի լույս 12-ի գիշերը Արաբկիրի մի բնակչուհուց ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի թիվ 30 շենքի 1-ին մուտքի մոտից ձայներ են լսվում:
Օպերատիվ խումբը անմիջապես մեկնել է նշված հասցեով: Շենքի մոտ կանգնած է եղել աղբատար մեքենա: Նշված մուտքն ու հարակից տարածքը ստուգելով, օպերատիվ զրույցներ և այլ միջոցառումներ իրականացնելով ու կասկածելի ոչինչ չհայտնաբերելով` օպերատիվ խումբը վերադարձել է:
Որոշ ժամանակ անց ոստիկանության Երևանի վարչության հերթապահ մաս դարձյալ ահազանգ է ստացվել: Ահազանգողը, նշելով նույն հասցեն, հայտնել է, որ 2-րդ հարկի հարևանուհին չի արձագանքում: Օպերատիվ խումբն անհապաղ մեկնել է նշված հասցեով և Կոմիտասի պողոտայի 30 շենքի 6-րդ բնակարանում հայտնաբերել 1967 թ. ծնված Լուսինե Ղազարյանի դիակը:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, սակայն օգոստոսի 13-ին ստացվել է դատաբժշկի եզրակացությունը, որ Լ. Ղազարյանի մահվան պատճառ է հանդիսացել մեխանիկական շնչահեղձությունը: Նույն օրը ոստիկանության Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով:
Ինչ վերաբերում է մամուլում հնչեցված մեղադրանքին, թե ոստիկանությունը ուշացումով է արձագանքել ահազանգին, ապա նշենք, որ դրա իսկությունը պարզելու նպատակով ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը նշանակել է ծառայողական քննություն»:
Օգոստոսի 12-ի վաղ առավոտյան իր բնակարանում, անհայտ անձի կամ անձանց կողմից սպանվել է երկար տարիների մանկավարժ, 45-ամյա Լուսինե Ղազարյանը: Կոմիտասի պողոտայի 30 շենքի երկրորղ հարկում գտնվող նրա բնակարան հանցագործները մուտք են պատշգամբից, որի դուռը, շոգ եղանակի պատճառով, տանտիրուհին գիշերը բաց էր թողել:
Երբ մարդասպանը նոր է մտած եղել բնակարան, և կինը փորձել է աղմկել, նրա հարևանները լսել են կնոջ ձայնը և ժամը 4.30-ի սահմաններում զանգահարել ոստիկանություն: Իսկ գիտե՞ք, թե ինչ է եղել հետո: Ոստիկանները որևէ կերպ չեն արձագանքել, հրահանգել են, որ մարդիկ հանգիստ քնեն: Հարևանները նորից են զանգահարել: Կարծում եք` ոստիկանները եկե՞լ են: Ոչ: Նրանք մուննաթ են եկել իրենց զանգահարող աղջկա վրա, ասել են. «Կարո՞ղ ա գիտես` պետք ա գանք բոլոր բնակարանները հատ-հատ ստուգենք»: Դրանից որոշ ժամանակ անց հարևանները ևս մեկ անգամ զանգահարել են «02» հեոախոսահամարով: Վերջապես մի ոստիկան է հայտնվել: Կարծում եք, նա փորձել է պարզե՞լ, թե ինչ է եղել: Ոչ: Կանգնել է շենքի մուտքի մոտ ու ասել, որ ոչինչ չի կարող անել` մինչև կնոջ բնակարանի դուռը չբացվի: Մի քանի ահազանգից հետո իրավապահներից հույսները կտրած հարևաններից մեկին հաջողվել է մտնել Լուսինեի բնակարան, բայց, դժբախտաբար, կինն արդեն մահացած է եղել:
Ոստիկանություն առաջին զանգից մինչև կնոջը հայտնաբերելու պահը տևել է երկուսուկես ժամից ավելի: Ի՞նչ կլիներ, եթե ոստիկանները ժամանակին արձագանքեին քաղաքացիների կանչին: Գուցե Լուսինե Ղազարյանին հնարավո՞ր լիներ փրկել: Գուցե հանցագործն էլ արդեն հայտնաբերվա՞ծ լիներ: Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից երեկ մեզ այդպես էլ չպատասխանեցին, թե որոնք են ոստիկանների անպատասխանատու, մարդու կյանք արժեցած անտարբերության պատճառները, և արդյոք դա պարզելու համար ծառայողական քննություն նշանակվել է, թե՛ ոչ:
Տեղի ունեցածի վերաբերյալ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության մեջ, բնականաբար, չեն էլ հիշատակվում կանչերը, որոնք եղել են, նախ, ժամը 4.30-ի, հետո՝ 5-ի սահմաններում:
Հայկական ժամանակ
Օգոստոսի 15-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Ջեֆրի Ստիմսոնին:
Շնորհավորելով գնդապետ Ջ. Ստիմսոնին ԱՄՆ ռազմական կցորդի պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ նորանշանակ ռազմական կցորդն իր ներդրումը կունենա հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության հետագա զարգացման և խորացման գործում:
ԱՄՆ ռազմական կցորդն իր հերթին շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` բարձր է գնահատել հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության ներկայիս մակարդակը և վստահեցրել, որ համագործակցության բնագավառում արձանագրված հաջողությունները շարունակական կլինեն:
Հանդիպման ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգության խնդիրներին և երկկողմ պաշտպանական համագործակցությանն առնչվող երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է Գյումրիի «Մհեր Մկրտչյան» թանգարանի տնօրեն Շ. Մելքոնյանի կողմից 2012 թվականի մայիսի 6-ի ընտրություններին ընտրակաշառք տալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ 2012թ. մայիսի 6-ին «ԳԱԼԱ» հեռուստաընկերությամբ տեսանյութ էր ցուցադրվել` Գյումրիի «Շարլ Ազնավուրի» անվան հրապարակում «Գազել» մակնիշի ավտոմեքենայից կաշառք բաժանելու վերաբերյալ: ՀՀ գլխավոր դատախազի` 2012թ. հուլիսի 21-ի որոշմամբ վերացվել էր հիշյալ հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնի կողմից քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը եւ հարուցվել քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել էր ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:
Նախաքննությամբ մասնավորապես պարզվել է, որ Գյումրի քաղաքի «Մհեր Մկրտչյան» թանգարանի տնօրեն, ՀՀԿ անդամ Շ. Մելքոնյանը ՀՀԿ օգտին քվեարկելու նպատակով Գյումրի քաղաքի մի քանի քաղաքացիների 5 հազարական դրամ ընտրակաշառք է տվել, որպեսզի նրանք 2012թ. մայիսի 6-ի ՀՀ ԱԺ ընտրություններին քվեարկեն ՀՀԿ օգտին` այդկերպ խոչընդոտելով ընտրողների կամքի ազատ իրականացմանը:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Շ. Մելքոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 1542-րդ հոդվածի 2-րդ մասով: Իսկ ընտրակաշառք ստացած քաղաքացիների մասով 2012թ. օգոստոսի 9-ին որոշում է կայացվել` քրեական հետապնդում չիրականացնելու մասին` գործուն զղջման հիմքով:
Քրեական գործն ուղարկվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ՔԳՎ վարչությունում ավարտվել է «Հայփոստ» ՓԲ ընկերության Երեւան քաղաքի թիվ 0004 փոստային բաժանմունքի` թվով 3 աշխատակիցների կողմից առևտրային կաշառք ստանալուն և լիազորությունները չարաշահելուն օժանդակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «Հայփոստ» ՓԲ ընկերության Երևան քաղաքի թիվ 0004 փոստային բաժանմունքի օպերատորներ Ա. Մկրտչյանը, Կ. Միրիջանյանը և Ա. Իսրայելյանը 2010թ. սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների ընթացքում օժանդակել են նույն փոստային բաժանմունքի պետ, կարգադրիչ և կառավարչական լիազորություններ իրականացնող առեւտրային կազմակերպության ծառայող Ս. Գրիգորյանին` լիազորությունները չարաշահելուն և առևտրային կաշառք ստանալուն:
Մասնավորապես` Ա. Մկրտչյանը, Կ. Միրիջանյանը, Ա. Իսրայելյանը և Ս. Գրիգորյանը, օժտված լինելով ՀՀ տարածքում ապրանքներ և ծառայություններ ձեռք բերող անձանց տրամադրված հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների հատուկ համարների վիճակահանության արդյունքում չշահած կտրոնների խմբաքանակները ներկայացնող անձանցից անձը հաստատող փաստաթղթով դրանք ընդունելու և դրանց համար հաշվարկված բոնուսային գումարներ տրամադրելու լիազորություններով, հիշյալ բաժանմունքի պետի գիտությամբ և հանձնարարությամբ ընդունել են քաղաքացի Ի. Գևորգյանի կողմից հանձնված հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների խմբաքանակներում կեղծ, իրականում կազմակերպությունների անվամբ չելքագրված և այդ կազմակերպությունների ֆիսկալային հաշվետվություններին չհամապատասխանող կտրոններ պարունակող խմբաքանակներ:
Հիշյալ աշխատակիցները նշված խմբաքանակներն ընդունել են տարբեր քաղաքացիների անձնագրերի պատճեներով, դրանք ձեւակերպել առանց այդ քաղաքացիների ներկայության և վճարել բոնուսային գումարներ` այդկերպ օժանդակելով բաժանմունքի պետ Ս. Գրիգորյանին` չարաշահելու իր լիազորությունները և դրանք օգտագործելու Ի. Գեւորգյանի օգտին:
Արդյունքում` Ա. Մկրտչյանի կողմից ելքագրվել է 8 203 600 դրամի, Կ. Միրիջանյանի կողմից` 9 306 200 դրամի, իսկ Ա. Իսրայելյանի կողմից` 8 572 900 դրամի բոնուսային գումար, որի հետեւանքով պետությանը պատճառվել է ծանր հետեւանքներ առաջացնող գույքային վնաս:
Ի. Գևորգյանին այդկերպ օժանադակելու դիմաց վերոհիշյալ փոստային բաժանմունքի օպերատորներ Ա. Մկրտչյանը, Կ. Միրիջանյանը, Ա. Իսրայելյանը և բաժանմունքի պետ Ս. Գրիգորյանը Ի. Գեւորգյանից ստացել են ընդհանուր 1 000 000 դրամ առեւտրային կաշառք, որը հավասարապես բաժանել են:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Մկրտչյանին, Կ. Միրիջանյանին եւ Ա. Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-214-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-200-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրանց մասով դրվագն առանձնացվել է առանձին վարույթ եւ ուղարկվել Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Փոստային բաժանմունքի պետ Ս. Գրիգորյանի մասով քրեական գործը կարճվել է` վերջինիս մահվան հիմքով:
Իսկ Ի. Գևորգյանի վերաբերյալ դրվագը դատարան էր ուղարկվել ավելի վաղ և գտնվում է դատաքննության փուլում:
Oգոստոսի 13-ին ոստիկանության Արտաշատի բաժին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ աջ դաստակի կծած վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 1963թ. ծնված մի կին:
Ոստիկաններին տուժողը հայտնել է, որ իրենց տան բակում վիճաբանության ժամանակ ամուսնու քույրը ձեռքերով հարվածել է իր մարմնի տարբեր մասերին ու կծել աջ դաստակը:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից հայտնել են, որ տուժողին տրվել է դատաբժշկի ուղեգիր, իսկ նրա տալը ստորագրությամբ բաց է թողնվել, կատարվում է հետաքննություն:
Երեկ` օգոստոսի 13-ին, Լոռու մարզի Դատախազությունից Ոստիկանության Վանաձորի բաժին գրություն է ուղարկվել այն մասին, որ իրենց է դիմել Լոռու մարզի 21-ամյա մի ուսանողուհի և հայտնել, որ իր նկատմամբ իր կամքին հակառակ սեռական գործողություններ է կատարվել:
Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իր տեղեկություններով` ուսանողուհին Դատախազությանը հայտնել է, որ Վանաձոր քաղաքի Պետական մանկավարժական ինստիտուտի արվեստի ամբիոնի դասախոս, 32-ամյա Արամ Համբարյանը Վանաձոր քաղաքի Վանաձոր կոչվող հանդամասում 2011թ-ի հուլիսի վերջերին իր կամքին հակառակ սեռական գործողություններ է կատարել իր նկատմամբ: Իսկ հուլիսի 31-ին նույն դասախոսը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 15-րդ կմ-ին` “Լոռի” հանգստյան տանը, նույն բնույթի գործողություններ է կատարել իր նկատմամբ:
Գ. Շամշյանը հայտնում է, որ դասախոսը ուսանողուհու նկատմամբ այդ քայլը կատարել է` սպառնալով, որ եթե աղջիկը չհամաձայնվի և աղմուկ բարձրացնի, ինքը նրան ինստիտուտից դուրս է թողնելու:
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ Ա. Համբարյանը Ոստիկանության կողմից որոնվում է:
Այս տարվա մայիսի 14-ին Aravot.am-ը անդրադարձել էր ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող Ցուցահանդեսային կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն Մհեր Գրիգորյանի աշխատանքից ազատվելուն( չնայած 9 տարվա տնօրեն էր, ուներ միայն պատվոգրեր և ոչ մի նկատողություն) և փորձում բացահայտել այդ դեպքի կապը օգոստոսի 1–ին նույն հիմնարկի փոխտնօրենի աշխատանքից հեռացման հետ, ինչը ավարտվեց ողբերգությամբ։
Դեռ այդ օրերին Մհեր Գրիգորյանն ասաց, որ պատրաստվում է իր ոտնահարված իրավունքները վիճարկել դատարանում: Նրանից հետո Ցուցահանդեսային կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն նշանակվեց Խաչիկ Աբրահամյանը, որն էլ օգոստոսի 1– ին իր մոտ է կանչել 16 տարվա աշխատակից ու փոխտնօրեն Կարինե Իսահակյանին ու ձեռքը տվել ազատման հրամանը՝ պատճառաբանելով, թե հաստիքը փակվել է։ Կարինեն ստորագրել է, որ ստացել է հեռացման հրամանը, որի հետ համաձայն չէ, որից հետո միայն նրան դուրս են թողել։
Մեր տեղեկություններով, անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտում է աշխատել Կարինե Իսահակյանը, ով ընկալվել է իբրև նախկին տնօրենի «մարդ»։ Ասում են՝ օրեր են եղել, երբ անգամ աթոռները պահվել են ու փոխտնօրենը նստելու տեղ չի ունեցել։
Մհեր Գրիգորյանը Aravot.am–ի հետ զրույցում նշեց, որ Կարինե Իսահակյանը ազատվելուց անմիջապես հետո զանգել է իրեն, խնդրել ծանոթացնել իրավաբանի հետ, ու անգամ պայմանավորվածություն Է ձեռք բերվել իրավաբանի հետ օգոստոսի 2– ին, ժամը 15-ին հանդիպելու համար։ Տիկին Իսահակյանը պատրաստվում էր դատի տալ Ցուցահանդեսային կենտրոնի նորանշանակ տնօրենին, որն իր կարծիքով թույլ էր տվել աշխատանքային օրենսգրքի կոպիտ խախտումներ։ Գիշերը, սակայն, կինը ծանր վիճակով տեղափոխվում է հիվանդանոց և, ըստ «Հրապարակ» թերթի, կոմայի մեջ է ընկնում, որից նրան դուրս բերել բժիշկներին չի հաջողվում։ Աղբյուրի մատուցմամբ, բժշկի խոսքերով՝ Իսահակյանը այդ վիճակին հասել էր ուժեղ սթրեսի և արյան մեջ շաքարի պարունակության կտրուկ փոփոխության պատճառով։
Մեզ հետ հեռախոսազրույցում Կարինե Իսահակյանի դուստրը՝ Նաիրան, հուզված ասաց, որ հարազատները այն վիճակում չեն, որ կարողանան ինչ-որ բան ասել։ Ի դեպ, ըստ մամուլի հրապարակումների, Կարինեի հարազատները պատրաստվում են դատի տալ մշակույթի նախարարությանը։
Մշակույթի նախարարության լրատվականից Aravot.am-ին պատասխանեցին, որ նախարարությունը կապ չունի, և, ըստ օրենքի, ՊՈԱԿ-ի տնօրենն է աշխատող ընդունում աշխատանքի կամ ազատում, նաև խոստացան, որ կգտնեն մեր հեռախոսազանգերին չպատասխանող Խաչիկ Աբրահամյանին ու նրա մեկնաբանությունը կուղարկեն մեր թերթի էլեկտրոնային հասցեին»,–գրում է թերթը և հավելում, որ այս պատմության ենթատեքստում ոչ միայն Կարինեին անօրինական ձևով աշխատանքից ազատելն է, այլև մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի կողմից՝ առանց կառավարության որոշման Ստեփանակերտի պատկերասրահին նկարներ հանձնելը, որի համար փորձ է արվել Ցուցահանդեսային կենտրոնին իբրև քավության նոխազ դարձնելը։
Առավոտ
Արարատի զորամասերից մեկում կապիտան Կիրակոսյանի կողմից զինծառայողին ծեծի ենթարկելու փաստով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով, կատարվում է նախաքննություն: Այդ մասին «Փաստինֆո» լրատվական գործակալության թղթակցին հայտնել է ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ժամանակավոր պատասխանատու Աշխեն Թումանյանը:
Հիշեցնենք, որ օրերս Արարատի զորամասերից մեկի մարտական հենակետում սաղավարտը գլխին չլինելու պատճառով զինծառայող Գրիգոր Տոնապետյանը ծեծի էր ենթարկվել կապիտան Կիրակոսյանի կողմից, ինչի հետևանքով ստացած մարմնական վնասվածքով տեղափոխվել էր ՊՆ կենտրոնական հոսպիտալ:
«Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի հետևանքով մահացած սպա Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբաններ Տիգրան Եգորյանն ու Լուսինե Հակոբյանը հայտարարություն են տարածել: Հայտարարության մեջ ասվում է.
«Երեկ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունը, համարելով, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի բակում 2012 թ. հունիսի 17-ին տեղի ունեցած դեպքի առթիվ հարուցված և վարչությունում քննվող քրեական գործով հավաքվել են բավարար ապացույցներ, հայտարարել է մի մասով նախաքննությունն ավարտելու և գործի նյութերը կողմերին՝ դրանց ծանոթանալու նպատակով տրամադրելու մասին:
Տեղեկացնում ենք, որ մեզ՝ Վահե Ավետյանի իրավահաջորդի և այժմ արդեն մնացած չորս տուժողների ներկայացուցիչներիս, գործի նյութերը տրամադրվել են երեկ, ժամը 22.00-ի մոտակայքում նույն վարչության քննիչ Ռոման Սարդարյանի կողմից, որն անձամբ ներկայացել էր մեր գրասենյակ՝ դրանք հանձնելու:
Գործի բոլոր նյութերը երեք հատոր են, որոնց էջերի թիվը 1000-ից ավելի է: Մենք ծանուցվել ենք, որ օգոստոսի 10-ին ժամը 10.00-ին հրավիրվում ենք վարչություն՝ ներկայացնելու գործով մեր միջնորդությունները: Եվ սա արվում է այն պարագայում, երբ նույն վարչության Մարդու կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործությունների բաժնի պետ Արսեն Այվազյանը մեզ նույն օրը առավոտյան տեղեկացնում է, որ գործի մասին դատախազություն զեկուցելու ընթացքում ձեռք է բերել համաձայնություն փաստաբաններին՝ գործի նյութերին ծանոթանալու ողջամիտ ժամկետ տրամադրելու մասին:
Ակնհայտ է, որ մեզ տրամադրած ժամկետը ողջամիտ չէ սույն գործին ծանոթանալու և միջորդություններ ներկայացնելու համար: Այն ողջամիտ չէ անգամ ավելի փոքրածավալ գեղարվեստական ստեղծագործություն կարդալու համար, մի բան, որի համար լուրջ վերլուծություններ և դրանց հիման վրա միջնորդություններ ներկայացնել չի պահանջվում: Համոզվելու համար ընդամենը առաջարկում ենք Արսեն Այվազյանին մասնակցել մեր առաջադրած փաստաբանական փորձարարությանը և այսօր ժամը 17:30-ից մինչև հաջորդ օրը ժամը 17.30 ՀԿԳ վարչության շենքի դիմաց մեր և սույն գործի արդարացի ելքով մտահոգ բոլոր քաղաքացիների առջև բարձրաձայն կարդալ «Գանձերի կղզին», որը, չի բացառվում, որ բաց է մնացել նրա դպրոցական ծրագրից:
Իսկ ՀԿԳ քննության վարչությունից և դատախազությունից, հաշվի առնելով գործի լրջությունը և արդեն իսկ նկատելի լրջագույն խախտումները և բացթողումները, պահանջում ենք գործի նյութերին ծանոթանալու համար մեզ տրամադրել մեկամսյա ժամկետ, ինչի պարագայում միայն հնարավոր կլինի գործուն մասնակցություն ունենալ նախաքննությանը, հասնել գործի բացահայտմանը և իրական մեղավորների պատասխանատվությանը»:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.