13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփանի հրամանով Արմավիրի մարզի դատախազի տեղակալ Սերժիկ Մինասյանը այսօր ազատվել է աշխատանքից: Ինչպես «Փաստինֆո» լրատվական գործակալությանը հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը, Ս. Մինասյանը աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել նախօրեին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ բարոյական պատասխանատվություն զգալու պատճառով:
Նախօրեին Արմավիր քաղաքի բենզալցակայաններից մեկում կրակոցներ արձակելու կասկածանքով ձերբակալվել էր հիշյալ դատախազի որդին՝ Սևակ Մինասյանը, ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) հարուցված քրեական գործի շրջանկներում:
Կատարվում է նախաքննություն:
ՀԱԿ-ը ներկայացնող պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը երեկ առաջարկել է կրկին ստեղծել «մարտի 1-ի» դեպքերը քննող խորհրդարանական հանձնաժողով: Պարզ է, որ այդ առաջարկը միանշանակ չի ընդունվելու խորհրդարանում, բայց ինձ թվում է, որ նախաձեռնությունը շատ ճիշտ է և տեղին: Իհարկե, տվյալ պատգամավորի կերպարն էլ միանշանակ չի ընկալվում: Ինչ խոսք, նա Չայկովսկու հայտնի բալետի սպիտակ կարապներից մեկը չէ: Բայց, մյուս կողմից, ինչ-որ արտառոց հրեշ էլ չէ` շարքային հայկական [հետխորհրդային] դատախազ` կոռուպցիայի և սադիզմի «սովորական» չափաբաժնով: Տա Աստված, գա այն ժամանակը, երբ կքննվեն նախկին զինդատախազի ենթադրյալ հանցագործությունները` դա կլինի այն ժամանակ, երբ նրա հետ աշխատած դատախազներն ու քննիչները այլևս չեն զբաղեցնի իրենց պաշտոնները: Բայց դա պակաս արդիական խնդիր է, քան «մարտի 1-ի» սպանդի քննությունը:
Գրեթե ամեն օր (օրինակ` երկու օր առաջ Մադրիդում) տեղի են ունենում ընդհարումներ ցուցարարների ու ոստիկանության միջև, և վերջիններս ուժ են կիրառում քաղաքացիների նկատմամբ, հաճախ լինում են նաև վիրավորներ: Բայց այդ ընդհարումների ժամանակ, որպես օրենք, ոչ ոք չի մահանում: Պատճառը պարզ է. ոստիկաններին հրաման չի տրվում կրակել մարդկանց վրա մարտական փամփուշտներով և «Չերյոմուխա» տիպի զենքով: «Մարտի 1-ի» դեպքում ո՞վ է նման որոշում ընդունել` այդ հարցի պատասխանը չեն տվել ոչ հետաքննության մարմինը, ոչ էլ Նիկոյանի հանձնաժողովը:
Ինչո՞ւ, այնուամենայնիվ, այդ գործով պետք է զբաղվի քաղաքական մարմինը` Ազգային ժոդովը: Որովհետև «մարտի 1» ասելով, կարծում եմ, պետք է հասկանալ ոչ միայն 10 հոգու սպանությունը, այլև այն, ինչ տեղի է ունեցել դրանից առաջ և դրանից հետո: Օրինակ` այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթը համալսարանի ուսանողների առաջ, երբ նա ասում էր, որ ցույցերի կազմակերպիչները եթե այդպես շարունակեն, պետք է նստեն: Որքան հասկանում եմ, երկրի ղեկավարը չպիտի որոշի կամ նախօրոք հայտարարի, թե ով պիտի ազատազրկվի` դա արվում է միայն դատարանի վճռով: Ճիշտ այդպես նա չպիտի իր մոտ հավաքի Սահմանադրական դատարանի անդամներին և հրահանգի, թե ինչպիսի որոշում նրանք պետք է ընդունեն: Դրանով է տարբերվում բռնապետությունը օրինական երկրից: Հավանաբար, խորհրդարանական հանձնաժողովը պետք է անդրադառնա նաև այն փաստին, որ մարտի 1-ից 20-ը լրատվամիջոցների գրաքննություն էր գործում` ԶԼՄ-ները պարտադրված էին հայտնել միայն պաշտոնական տեսակետ, իսկ դա նշանակում էր բոլոր նորմալ լրատվամիջոցների փակում: Իհարկե, օբյեկտիվ քննությունը պետք է հաշվի առնի նաև մարտի 1-ից առաջ որոշ ընդդիմադիրների սադրիչ հայտարարությունները: Բոլոր դեպքերում «մարտի 1-ը» խարան է ոչ միայն նախագահների, իշխանության, իրավապահների, այլև պետության և ժողովրդի վրա: Որքան շուտ մենք ազատվենք այդ խարանից, այնքան լավ:
Առավոտ
Արմավիրի մարզում այսօր` սեպտեմբերի 26-ին ժամը 11-12-ի սահմաններում կրակոցներ են հնչել։ Արմավիրի մարզի «Կարմիր կամուրջ» ռեստորանային համալիրի բակում մարզի դատախազի տեղակալ Սերժիկ Մինասյանի որդին` Սևակ Մինասյանը, հինգ ընկերների հետ կռիվ էր եկել ռեստորանի աշխատակիցների վրա:
«Ավելի վաղ հաց էին կերել, փողը չէին տվել, փողը ուզել էին, եկել էր վիճաբանություն էր սարքել, ես էլ եկել էի պարզելու, թե ինչ է եղել, ինչի է կռիվ սարքում, այդպես քաշքաշուկ եղավ»,- պատմել է «Կարմիր կամուրջ» ռեստորանային համալիրի տնօրեն Միսակ Տեր-Պողոսյանը: Դատախազի որդին օդ է կրակել, քաշքշուկի հետևանքով ոչ ոք մարմնական վնասվածքներ չի ստացել: Ռեստորանի տերը նաև պատմել է, որ երկու տարի առաջ նման պատմություն էլի է եղել, բայց դատախազ հայրը բերել է փողը և վճարել է. «Երևի գողական է գնում էլի, նալոգ է դնում վրներս»,- ասել է նա:
News.am-ին հաջողվել է պարզել, որ Սևակ Մինասյանը 30-31 տարեկան է, ամուսնալուծված է, ունի երկու երեխա: Նա երկու տարի առաջ առաջադրվել էր քաղաքապետի ընտրություններում:
Հայաստանի գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը NEWS.am-ի թղթակցին հայտնել է, որ Արմավիրում գրանցված կրակոցների կապակցությամբ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի գործադրմամբ խուլիգանություն):
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` Հայաստանի ազգային գրադարանի հիմնանորոգման աշխատանքների ընթացքում յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի գույք յուրացնելու, պաշտոնեական և առևտրային կազմակերպության ծառայողի կողմից լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ:
ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախապատրաստված նյութերով մասնավորապես պարզվել է, որ 2005թ., այնուհետև` 2008-2010թթ. ընթացքում կազմված, ապա լրամշակված նախագծանախահաշվային փաստաթղթերի հիման վրա իրականացվող աշխատանքները նախ կազմել են 305 000 000 դրամ, ապա` 709 641 000 դրամ: Նախաքննության տվյալներով` գրադարանի հիմնանորոգման աշխատանքները կատարվել են քաղաքաշինական նորմերի խախտումներով: Բացի այդ, աշխատանքներն իրականացնող ՍՊ ընկերությունների կողմից կազմված կատարողական ու ավարտական ակտերում օգտագործված նյութերի և ապրանքների ծագումն ու բնութագիրը փոփոխելու, կատարված աշխատանքների ծավալները հավելագրելու միջոցով յուրացման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի գումար: Իսկ համապատասխան պաշտոնատար անձինք ստորագրել են հավելագրումներով կազմված կատարողական ու ավարտական ակտերը և հիմնանորոգման աշխատանքներն ամբողջությամբ և պատշաճ կատարված լինելու մասին տվել դրական եզրակացություններ:
Արդյունքում` պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի հասնող, էական վնաս: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 214-րդ հոդվածի 2-րդ մասով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով:
Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչությանը:
Ախթալայի քաղաքապետի եղբոր` Կարեն Խաչիկյանի պաշտպան ժորա Վարոսյանը դիմել է վերաքննիչ դատարան, բողոքարկելով Խաչիկյանի նկատմամբ կալանք կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշումը: Վաղը դատարանը կլսի պաշտպանի բողոքը և որոշում կկայացնի` փոխել խափանման միջոցը, թե ոչ: Թերթի հիշեցմամբ` օգոստոսի 30-ին կրակոցներ էին արձակվել քաղաքապետի տան ուղղությամբ, որոնց հեղինակը Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի անվտանգության ծառայության պետ Արսեն Չիթչյանն էր` «Բոդոլ» մականունով: Կրակոցներից հետո Խաչիկյանները, ի պատասխան, գնացել էին Բոդոլի տուն, ծեծել ընտանիքի անդամներին, վնասել տան գույքը, ինչի արդյունքում Կարեն Խաչիկյանը` քաղաքապետի կրտսեր եղբայրը, կալանավորվեց, իսկ Բոդոլը դեռևս հետախուզման մեջ է: Կարեն Խաչիկյանի փաստաբանի խոսքով, իր պաշտպանյալի նկատմամբ կալանքի կիրառումն աբսուրդ է, ինքը շատ է զարմացել, երբ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը, քանի որ «դա այն գործը չէր, որ մարդուն կալանավորեին»: Պաշտպանական կողմը միջնորդել է` որպես խափանման միջոց, գրավ կիրառել: Ըստ գործի նյութերի, Բոդոլի ընտանիքին պատճառված վնասը գնահատվել է 400 հազար դրամ, ինչը, փաստաբանի խոսքով, ևս չափազանցված է:
Հրապարակ
Վայոց Ձորի ԲՀԿ-ական նախկին մարզպետ Սերգեյ Բազրատյանը երեկ «ՀԺ»-ի թղթակցի հետ զրույցում պնդել է, որ ինքն Արտաբույնքում սեպտեմբերի 23-ի ՏԻՄ ընտրություններից հետո ոստիկանի չի հարվածել և բերման չի ենթարկվել ոստիկանություն:
Բագրատյանն ասել է, թե իր անվան շուրջ ստեղծված այս ամբողջ աղմուկի ետևում Վայոց Ձորի մարզի տեղական իշխանիկների հետքն է տեսնում: Խոսքը, մասնավորապես, ՀՀԿ-ական մարզպետ Էդգար Ղազարյանի մասին է, որին Գագիկ Ծառուկյանն անվանել էր ծիրանի ցոգոլ և ջերմուկ ծախող:
Հայկական ժամանակ
Այսօր սկսվեց «Հարսնաքար-2»-ի գործով ամբաստանյալ, մայրաքաղաքային գնդի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Վարդան Սամվելյանի գործով դատաքննությունը: «Փաստինֆո»-ի փոխանցմամբ, Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների դատարանը՝ դատավոր Արմեն Վարդապետյանի նախագահությամբ, բավարարեց ամբաստանյալի պաշտպան Հովհաննես Հարությունյանի միջնորդությունը գործն արագացված դատաքննության կարգով քննելու մասին:
Հիշեցնենք, որ Վ.Սամվելյանը մեղադրվում է հուլիսի 1-ին ապօրինի ձեռք բերված ռազմամթերքը «Հարսնաքար» ռեստորանային համալիր տեղափոխելու մեջ: Այդ համալիրի տարածքում ավելի վաղ՝ հունիսի 17-ին տեղի էր ունեցել ծեծկռտուք, որի հետևանքով ստացած ծանր վնասվածքներից մահացել էր ռազմական բժիշկ Վահե Ավետյանը:
ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է նախնական ամփոփում:
Պաշտպանի աշխատակազմի տեղեկացմամբ, սեպտեմբերի 23-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ Պաշտպանի արագ արձագանքման 116 թեժ գիծը, ինչպես նաև մարզային գրասենյակները աշխատել են շուրջօրյա։
Ընտրախախտումների վերաբերյալ Պաշտպանի երևանյան և մարզային գրասենյակները ստացել են 38 ահազանգ, իրականացվել է 10 արագ արձագանքում, մնացած դեպքերում տրվել է բանավոր խորհրդատվություն։
Գեղարքունիքի մարզ՝ 34 ահազանգ, 9 արագ արձագանքում:
Տավուշի մարզ՝ 1 ահազանգ, 1 արագ արձագանքում:
Վայոց Ձոր մարզ՝ 1 ահազանգ:
Կոտայքի մարզ՝ 2 ահազանգ:
Ստացված ահազանգերը հիմնականում վերաբերել են հետևյալ ընտրախախտումներին՝ ընտրությունների ընթացքում լրագրողին ընտրատեղամաս մուտք գործելու խոչընդոտում (1 ահազանգ), քաղաքացիներին տեղամասային կենտրոններ անվճար տեղափոխելու (3 ահազանգ), տեղամասային կենտրոնում գտնվելու իրավունք չունեցող անձանց կողմից կենտրոն մուտք գործելու (3 ահազանգ), քվեախցիկում միաժամանակյա 2 անձանց քվեարկության (2 ահազանգ), ընտրատեղամասում թեքահարթակի բացակայության (1 ահազանգ), վստահված անձանց կողմից քաղաքացիների ուղղորդման (4 ահազանգ), տեղամասային կենտրոններում և դրանց դիմաց օրենքով սահմանված կարգի խախտումով կուտակումների և ընտրական քարոզչության իրականացման (19 ահազանգ) և այլ դեպքեր (5 ահազանգ)։
Ստացված ահազանգերը գտնվում են ուսումնասիրության փուլում, որից հետո կհարուցվեն համապատասխան վարույթներ։
Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, ընթացող «Հարսնաքար»-ի գործով դատական նիստը կրկին հետաձգվեց: Փաստաբան Ավագ Լալայանը, որը վերջերս է ստանձնել մեղադրյալ Արման Խաչատրյանի պաշտպանությունը, դատարանին միջնորդեց հետաձգել նիստը` գործի բոլոր նյութերին հանգամանալից ծանոթանալու համար:
Դատավորը միջնորդությունը բավարարեց:
Դատական հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 3-ին, ժամը 14:30-ին:
Այսօր լրատվամիջոցներում տարածվեց մի տեղեկություն, ըստ որի՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ցմահ ազատազրկման դատապարտված կալանավոր Արտակ Ճաղարյանն արդեն վեց օր է, ինչ անժամկետ հացադուլ է հայտարարել։
ՄԻՊ գրասենյակի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Նաիրա Կարմիրշալյանը ի պատասխան Lurer.com-ի հարցի, թե՝ ինչ արձագանք է տվել ՄԻՊ-ը դեպքի վերաբերյալ, տեղեկացրել է, որ ՄԻՊ-ի թեժ գծին դեռ զանգ չի եկել և այդ մասին պաշտպանի գրասենյակում անտեղյակ են։
Հարցին, թե հնարավո՞ր է, որ ՄԻՊ-ն այցելի հացադուլավորին, խոսնակն ասել է. «Եթե ինքը կարողանա զանգել մեր թեժ գծին, արձագանք կտրվի, բայց ես հենց հիմա կփոխանցեմ մեր արագ արձագանքման խմբին, որպեսզի նրանք այցելության գնան կալանավորին»:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.