23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Արդարադատության նախարարության գործունեության ոլորտում արձանագրվել են հետևյալ թերացումները.
Բազմաթիվ են դեպքերը, երբ նոտարական գրասենյակներում և ՔԿԱԳ գործակալություններում գոյանում են հերթեր և կուտակումներ: Շարունակում են չհստակեցված մնալ նոտարական ծառայությունների դիմաց գանձվող վճարների սակագները, որն էլ իր հերթին նպաստում է կոռուպցիոն դրսևորումներին:
Ստացվել են բազմաթիվ բողոքներ առ այն, որ Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող նոտարների կողմից ձևավորվել էր անօրինական պրակտիկա, համաձայն որի` փաստաթղթերի վրա եղած ստորագրությունների իսկությունը վավերացնելու գործընթացի արդյունքում նոտարների մոտ չեն պահվում տվյալ փաստաթղթերի օրինակները: Արդյունքում անձինք ստիպված են եղել կրկին անգամ կատարել համապատասխան վճարումներ:
ՔԿԱԳ մարմինների կողմից մի շարք դեպքերում քաղաքացիներից ապօրինաբար պարտադիր նոտարական վավերացմամբ լիազորագրեր են պահանջվել, ինչը օրենքի խախտում է հանդիսանում:
Դատարաններ
• Խիստ մտահոգիչ է դատական իշխանության համակարգում առկա անարդարությունների և ապօրինությունների բազմաթիվ դեպքերի առկայությունը:
• Բազմաթիվ են դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերի առկայության պարագայում Արդարադատության խորհրդի կողմից կարգապահական վարույթի հարուցման և, դրա արդյունքում, դատավորին կարգապահական պատասխանատվության չենթարկելու դեպքերը:
• Մի շարք դեպքեր են արձանագրվել, երբ ՀՀ Վճռաբեկ դատարան բողոքարկված դատական ակտերը դատարանի կողմից չեն ենթարկվում մանրամասն ուսումնասիրության, և արդյունքում չեն վերացվում առկա դատական սխալները: Արդյունքում խախտվում են անձանց գործի անկախ և անկողմնակալ դատարանի կողմից քննության իրավունքը: Նման քաղաքականությունը լրջորեն խոչընդոտում է օրենքի միատեսակ կիրառությանը, ճիշտ մեկնաբանությանը և իրավունքի զարգացմանը։
Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն (այսուհետ` ԴԱՀԿ)
Մտահոգության տեղիք է տալիս, որ ձևավորված անօրինական պրակտիկայի համաձայն` ծառայության կողմից կատարողական գործողությունների իրականացման համար սահմանված երկամսյա ժամկետը չի պահպանվում:
Բազմաթիվ են դեպքերը, երբ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցների կողմից ոչ հետևողական աշխատանքների իրականացման արդյունքում դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի պահանջները չեն կատարվում, հետախուզման մեջ գտնվող պարտապան ֆիզիկական անձանց հայտնաբերելու ուղղությամբ համապատասխան քայլեր չեն ձեռնարկվում, դատարանի օրինական ուժի մեջ մտած ակտերի պահանջները չարամտորեն չեն կատարվում, և արդյունքում համապատասխան մեղավոր անձիք պատասխանատվության չեն ենթարկվում:
Քրեակատարողական հիմնարկներ (այսուհետ` ՔԿՀ)
Առկա են բազմաթիվ չլուծված խնդիրներ՝ կապված ՔԿՀ-ների աշխատակիցների պարտականությունների չարաշահումների և կոռուպցիոն երևույթների վերացման, գերբնակեցման վերացման, ժամկետանց դեղորայքների տրամադրման բացառման և հանձնուքների ընդունման հետ:
Խիստ մտահոգիչ է տեսակցությունների տրամադրման և ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում երկարատև տեսակցությունների համար նախատեսված սենյակների բացակայության խնդիրը:
Շարունակում է չլուծված մնալ հացադուլ հայտարարած կալանավորների կամ դատապարտյալների համար առանձին խցերի, ինչպես նաև՝ տարրական սանիտարահիգիենիկ պայմանների բացակայության խնդիրը: Հացադուլավորների իրավունքները և պարտականությունները առհասարակ կարգավորված չեն Օրենսդրությամբ:
Էական խախտումներ են հայտնաբերվել ՔԿՀ-ներում պահվող դատապարտյալներին և կալանավորված անձանց տրվող սննդամթերքի որակի, քանակի, ինչպես նաև պատրաստվող ճաշերի բազմազանության վերաբերյալ:
Անպատասխան են մտնում ՔԿՀ-ից դուրս բուժզննում և բուժսպասարկում իրականացնելու, ինչպես նաև ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ տեղափոխելու դատապարտյալների դիմումները ՔԿՀ-ի վարչակազմի կողմից, որոնք երբեմն պայմանավորված են նաև շահադիտական դրդումներով:
Ստացվել են բազմաթիվ բողոքներ Հայաստանի Հանրապետության քաղաքացի` կալանավորված կամ ազատազրկման դատապարտված անձանց անձնագիր ստանալու գործընթացի տևողության և մատչելիության, ինչպես նաև ՔԿՀ-ների վարչակազմերի կողմից վարչարարության ժամկետների խախտման վերաբերյալ:
Անհապաղ հստակեցման կարիք ունի պատժի կրման հետ անհամատեղելի համարվող հիվանդությունների ցանկն ու դրանց չափորոշիչները:
Արձանագրված դրական զարգացումները
• ՀՀ Նախագահի կողմից հաստատվել է Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը և ծրագրից բխող միջոցառումների ցանկը:
• 2012-2016 թվականների ՀՀ իրավական և դատական բարեփոխումների ռազմավարական ծրագրի շրջանակներում ՀՀ ԱՆ կողմից մշակվել են մի շարք իրավական ակտերում փոփոխություններ կատարելու մասին նախագծեր:
• Կատարվել են ՔԿԱԳ բաժինների էլեկտրոնային կառավարման համակարգի լրամշակման աշխատանքներ, որի արդյունքում քաղաքացիական կացության ակտային գրանցումները, ակտի պատճենների ու տեղեկանքների տրամադրումն իրականացվում է էլեկտրոնային տարբերակով:
• 2012 թվականի ընթացքում Նախարարության կողմից պատրաստվել են վահանակներ և քաղաքացիական կացության ակտային գրանցման յուրաքանչյուր տեսակի ընթացակարգի և փաստաթղթերի ցանկի վերաբերյալ ուղեցույցներ (բուկլետներ), որոնք 2013 թվականից տեղադրված կլինեն ՔԿԱԳ բոլոր տարածքային բաժիններում և ՀՀ ԱՆ ՔԿԱԳ գործակալությունում` քաղաքացիների իրազեկվածության ապահովման նպատակով:
• 2012 թվականի հոկտեմբերի 8-ին ՀՀ ԱՆ կողմից մշակվել է «Այլընտրանքային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
Նախագահ Սերժ Սարգսյանը hրամանագրեր է ստորագրել դատավորներ նշանակելու մասին, հաղորդում են նախագահի մամուլի ծառայությունից:
Հրամանագրերում մասնավորապես ասված է. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ կետով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2013 թվականի փետրվարի 22-ի եզրակացությունները` որոշում եմ.
1) Զարուհի Նախշքարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր.
2) Դավիթ Գրիգորյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր»:
Այսօր` հետմիջօրեին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, տեղի կունենա սոցիալական ոլորտում խոշոր չափերի չարաշահումների վերաբերյալ աղմկահարույց գործով առաջին դատական նիստը:
Գործով մեղադրվում են սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը և ևս 12 անձինք:
Ըստ մեղադրանքի` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը Ծառայության մի շարք պաշտոնատար և պատասխանատու անձանց հետ, կազմակերպված խմբով, 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, պաշտոնեական կեղծիք կատարելու, այն է՝ կենսաթոշակի կասեցված վճարումը վերսկսելու վերաբերյալ վճարման իրավունք վերապահող կեղծ դիմումներ պատրաստելով կամ առանց այդ դիմումների վճարային ցուցակներում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների վճարումը կասեցված կենսաթոշակի առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 260.956.681 ՀՀ դրամ գումարները: Բացի այդ, ըստ մեղադրանքի, Վազգեն Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջե վերականգնման ենթակա, առանձնապես խոշոր չափերի` 29.000.000 ՀՀ դրամ գումար:
Վազգեն Խաչիկյանի հետ միասին ամբաստանյալի աթոռին են հայտնվել նաև Ծառայության կենսաթոշակային ապահովության և առանձին ծրագրերի վարչության պետ Աշոտ Աբրահամյանը, Վճարումների ծառայության պետ Հովհաննես Գրիգորյանը, Ծառայության տեղեկատվական համակարգերի և վերլուծության վարչության սոցիալական ապահովագրության ծրագրերի տվյալների մշակման բաժնի պետ Վահագն Խաչատրյանը:
Գործով որպես մեղադրյալ ներգրավված են նաև այլ պատասխանատու անձինք, ովքեր մեղադրվում են տարբեր չափերի գումարներ հափշտակելու համար: Այսպես. Ծառայություն աշխատակազմի վճարումների ծառայության Երևանի վճարային խմբի տեսուչ–վճարող Վիգեն Գևորգյանը մեղադրվում է այն բանում, որ 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում Վազգեն Խաչիկյանի և մյուսների հետ կազմակերպված խմբով կասեցված կենսաթոշակների վճարման հիմք հանդիսացող ակնհայտ կեղծ դիմումների հիման վրա, վճարային ցուցակներում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու, կամ ընդհանրապես չստորագրելու միջոցով անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել են մահացած և ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների վճարումը կասեցված կենսաթոշակի իրենց վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերի` 267.266.819 ՀՀ դրամ գումարները:
Իսկ Երևանի «Շենգավիթ» տարածքային բաժնի պետ Սամվել Էլբակյանը, ըստ մեղադրանքի, 2010 թվականի հոկտեմբերին մյուսների հետ պետությունից յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերի՝ 20.489.226 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։ «Արաբկիր» տարածքային բաժնի պետ Հովհաննես Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքի համաձայն, նա 2009–2010թթ. ընթացքում, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, պետությունից յուրացման եղանակով հափշտակել է իրենց վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերի՝ 48.979.771 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարներ, ինչպես նաև կատարել է պաշտոնեական կեղծիք։ Երևանի «Էրեբունի և Նուբարաշեն» տարածքային բաժնի պետ Սարգիս Սարգսյանը 2010 թվականի հոկտեմբերին, նախաքննական մարմնի գնահատմամբ, յուրացման եղանակով հափշտակել է իրենց վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերի՝ 30.020.622 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարներ։ Իսկ «Քանաքեռ-Զեյթուն» տարածքային բաժնի, ապա «Ավան և Նոր Նորք» տարածքային բաժնի պետի տեղակալ պաշտոնավարած Արթուր Սուքիասյանին առաջադրված մեղադրանքի համաձայն, նա հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 44.691.831 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարներ` կատարելով պաշտոնեական կեղծիք։
Ծառայության Երևանի «Շենգավիթ» տարածքային բաժնի պետի տեղակալ Համլետ Մարտիրոսյանը մեղադրվում է այն բանում, որ 2010թ. ընթացքում ՝ 20.489.226 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարներ հափշտակելու համար, իսկ ենթական` Երևանի «Շենգավիթ» տարածքային բաժնի օպերատոր Հրանուշ Դանիելյանը մեղադրվում է նշված հանցագործությնը օժանդակելու մեջ։
Բագրատ Մուրադյանը մեղադրվում է այն բանում, որ ՍԱՊԾ պետ Վազգեն Խաչիկյանի, նույն ծառայության տեղեկատվական համակարգերի և վերլուծության վարչության սոցիալական ապահովագրության ծրագրերի տվյալների մշակման բաժնի պետ, իր կնոջ քրոջ ամուսնու՝ Վահագն Խաչատրյանի, վերջինիս քրոջ ամուսնու՝ Արմեն Խաչատրյանի և մյուսների հետ կազմակերպված խմբով 2007–2008թթ ընկած ժամանակահատվածում պետությունից յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերի՝ 21.811.676 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարներ, ինչպես նաև օժանդակել են կազմակերպված խմբի պաշտոնատար անձանց պաշտոնեական կեղծիք կատարելուն։
Տարածքային ստորաբաժանումների պատասխանատու անձանց կողմից կատարված հափշտակությունները, նախաքննական մարմնի գնահատմամբ կատարվել են Վազգեն Խաչիկյանի և մյուսների հետ կազմակերպված խմբով և զուգորդվել պաշտոնեական կեղծիքներով:
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազը նաև հայցադիմում է ներկայացրել դատարան` քրեական գործով մեղադրյալներ Վ.Խաչիկյանից և մյուսներից հօգուտ պետական բյուջեի ընդհանուր` 267.583.336 դրամ բռնագանձելու պահանջի մասին`չվերականգնված վնասի մասով:
Փաստինֆո
ՀՀ Նախագահի թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանը և Անդրիաս Ղուկասյանը 2013թ. մարտի 4-ին դիմել են ՀՀ սահմանադրական դատարան` ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 3.1-րդ կետի և 101-րդ հոդվածի 9-րդ կետի հիմքերով իրավունք ունենալով վիճարկել «Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու մասին» ՀՀ կենտրոնական ընտրական հանձ¬նաժողովի 25.02.2013թ. թիվ 62-Ա որոշումը: Այս մասին հայտնում են ՍԴ մամուլի ծառայությունից:
ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 19-րդ հոդվածի հիման վրա դիմումների նախնական ուսումնասիրումը պետք է ավարտվի ոչ ուշ, քան դիմումի գրանցումից 24 ժամ հետո: Այնուհետև սահմանադրական դատարանը «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի և ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 20-րդ հոդվածի հիման վրա աշխատակարգային նիստում քննության կառնի գործերը քննության ընդունելու հարցը:
Սյունիքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` Ծավ համայնքի ղեկավարների` Սեյրան Զաքարյանի և Արարատ Մարտիրոսյանի կողմից դիտավորությամբ հողամասերի ինքնակամ զավթումը, շինության ինքնակամ կառուցումը չկասեցնելու, «Էներգացանցշին» ԲԲ ընկերության ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ:
Հանցագործության մասին ահազանգել է Սյունիքի հակակոռուպցիոն կենտրոնը, որի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Սեյրան Զաքարյանը` 1999-2008թթ., այնուհետև` 2012 թվականից մինչ օրս, իսկ Արարատ Մարտիրոսյանը` 2008-2012թթ. աշխատելով որպես Ծավ համայնքի ղեկավար, հանդիսանալով պաշտոնատար անձ, տեղյակ լինելով, որ «Էներգացանցշին» ԲԲ ընկերությունը ՀԷԿ-ի գլխամասային հանգույցը կառուցել է այդ նպատակով չհատկացված համայնքային և քաղաքացիների սեփականություն հանդիսացող հողամասերի վրա, միջոցներ չեն ձեռնարկել հողամասերի ինքնակամ զավթումը և շինության ինքնակամ կառուցումը կասեցնելու, ինչպես նաև հողամասերի ինքնակամ զավթած, ինքնակամ կառույց իրականացրած անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու համար։
Ընկերության ծառայողներն իրենց լիազորություններն օգտագործելով կազմակերպության շահերին հակառակ և առավելություններ ձեռք բերելու նպատակով, ՀԷԿ-ի գլխամասային հանգույցը, առանց համապատասխան թույլտվության և այլ անձանց սեփականության իրավունքով պատկանող հողամասերի նկատմամբ առանց կառուցապատման իրավունքի ձեռքբերման, կառուցել են այդ նպատակով չհատկացված` համայնքին և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող հողատարածքներում, ինչի հետևանքով նրանց իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է էական վնաս:
Հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածի և 214-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նախաքննությունն իրականացնում է ոստիկանությունը։
Ազգությամբ հայ Մուրադ Նազարյանը ձերբակալվել է տարեց հայ կանանց դեմ բռնություններ իրականացնելու համար, հայտնում է թուրքական Posta-ն։
Ոստիկանությունը մի շարք կարևոր ապացույցներ է գտել` Սամաթիայում տան մեջ սպանված Մարիցա Քյուչուքի պայուսակում հայտնաբերված արյունը պատկանում է Մուրադ Նազարյանին։ Ականատեսների և անվտանգության տեսախցիկների ֆիքսած կադրերը կրկին ձերբակալված կասկածյալի դեմ են։
Մուրադ Նազարյանը սկզբում չի ընդունել մեղադրանքը, սակայն արյան հետ կապված ապացույցից հետո ստիպված խոստովանել է։
Հիշեցնենք, որ դեկտեմբերից սկսված Ստամբուլի հայերով բնակեցված Սամաթիա թաղամասում 4 հարձակում է տեղի ունեցել տարեց հայ կանանց դեմ։
Հարձակումներից մեկի ժամանակ հանցագործը կամ հանցագործները դաժանորեն սպանել են Մարիցա Քյուչուքին։ Դաժան ծեծի հետևանքով 2 տարեց հայ կանայք զրկվել են աչքերից մեկից։ Իսկ մի հայ կնոջ էլ փորձ է արվել առևանգել։
Մարտի 2-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվոգրով պարգևատրեց Երևանի բնակիչ Արմեն Ղազարյանին, որը ոստիկաններին օգնել էր հանցավոր ոտնձգությունը կասեցնելու գործում:
Հանդիպման սկզբում հրապարակվեց ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանը՝ քաղաքացիական բարձր իրավագիտակցություն և անձնական խիզախություն դրսևորելու, ծանր հանցագործություն կատարած անձին վնասազերծելիս ոստիկանությանը ցուցաբերած գործուն աջակցության համար Արմեն Ղազարյանին ՀՀ ոստիկանության պատվոգրով պարգևատրելու մասին:
Հանձնելով պարգևը՝ Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ ոստիկանության ջանքերն ուղղված են հենց օրինահարգ հասարակության ձևավորմանը՝ աջակից ունենալով բարձր իրավագիտակցությամբ օժտված քաղաքացիներին, որոնք պատրաստ են թեկուզ վտանգվելու գնով օժանդակել հասարակական կարգի պահպանմանն ու համաքաղաքացիներին հանցավոր ոտնձգություններից պաշտպանելուն:
Արմեն Ղազարյանը ոստիկանության կողմից նաև գազային ատրճանակ ու հուշանվերներ ստացավ:
Հանդիպման ավարտին Վլադիմիր Գասպարյանը շնորհակալություն հայտնեց Արմեն Ղազարյանին աջակցության համար և հավաստեց, որ ոստիկանությունը ընդլայնելու է համագործակցությունը օրինապահ քաղաքացիների հետ՝ ի շահ ողջ հասարակության անվտանգության ու բարօրության:
***
Հիշեցնենք, որ երեկ ոստիկանները ձերբակալել են Ավանի Խուդյակով փողոցի թիվ 175/4 հասցեում գտնվող արտարժույթի փոխանակման կետից գումար հափշտակած կողոպտչին: Իսկ մինչ այդ…
Ուղիղ 10 օր 33-ամյա երիտասարդը մտմտում էր, թե ոնց է կողոպտելու հարևան փողոցի փոխանակման կետը: 10-օրյա ժամանակահատվածը պատահական չէր ընտրվել: Հետո արդեն, ոստիկանության բաժնում, հանցանքի պահին մերկացված երիտասարդը պատմելու էր, որ մարտի 1-ը կուտակած պարտքերը մարելու վերջնաժամկետն էր:
Ավանի բնակիչ 33-ամյա Շահեն Ղուկասյանն ամուսնացած է, երեխատեր, բանկերից մեկում անվտանգության աշխատակից է: Տևական ժամանակ բուքմեյքերական գրասենյակներում խաղադրույքներ կատարելով՝ հաջողացրել էր ավելի մի քանի միլիոն դրամի պարտք կուտակել:
Սպառվել էին պարտքով փող ճարելու բոլոր հնարավորությունները, խաղադրույքի գումար բնականաբար չկար, իսկ պարքատերերը օղակը սեղմում էին: Մի քանի անգամ տարադրամ էր փոխանակել Ավանի Խուդյակովի փողոցում գտնվող փոխանակման կետում: Նկատել էր տեսահսկման սարքերը, տեսել էր, որ ընդամենը մի աշխատող կա՝ երիտասարդ կին, ու նախապատրաստվել էր: Մի խոսքով, և պատրաստվելու, և սթափ մտածելու ու հետ կանգնելու ժամանակ հաստատ ունեցել էր, սակայն հաղթել էր մոլուցքը, ու գնացել էր դատապարտված ճանապարհով:
Իսկ մարտի 1-ին ժամը 17.20-ին ամեն ինչ կատարվել էր ակնթարթորեն, ինչը և արձանագրել էր տեսախցիկը. դիմակավորված, գլխարկով անծանոթը մտնելով ներս, արագ մագլցում է ապակյա արգելապատնեշով, այդ ընթացքում աշխատակցուհին վազում բացում է մուտքի դուռն ու օգնություն կանչում: Իսկ կողոպտիչը հասցնում է ճանկել դրամարկղի ողջ գումարն ու դիմել փախուստի:
Հետո տեղի է ունենում Շահեն Ղուկասյանի համար ամենաանսպասելին: Տարադրամի փոխանակման կետի աշխատակցուհու օգնության կանչերին անմիջապես արձագանքում է մայթեզրին կայանված տաքի ավտոմեքենայի վարորդ Արմեն Ղազարյանը: Արագ կողմնորոշվելով՝ սկսում է կրնկակոխ հետապնդել փախստականին: Մի 50-60 մետր, և վարորդը հասնում ու գետնում է Շահենին: Գիտակցելով, որ հանցագործի հետ գործ ունի, փորձում է ոլորել ձեռքերն ու օգնություն է կանչում: Վայրկյաններ անց արդեն օգնության հասած ոստիկանները բերման են ենթարկում Շահենին: Հափշտակած ու ծոցը խցկած փողը, որ 1 090 000 դրամ էր, հայտնաբերվում և առգրավվում է:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Շահեն Ղուկասյանը ձերբակալված է:
2013 թ. մարտի 4-ին՝ ժամը 14:00-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում նշանակված է «Մատաղիսի» գործով արդարացման դատավճռի դեմ տուժողի իրավահաջորդի և մեղադրող կողմերի բողոքների քննությունը:
Տուժողներից Ռոման Եղիազարյանի իրավահաջորդ Գոհար Մելքոնյանն իր բողոքով միջնորդել է վերանայել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը և կայացնել ճիշտ վճիռ: ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունը պահանջում է ամբողջությամբ բեկանել դատարանի վճիռը, կայացնել մեղադրական դատավճիռ և Ռազմիկ Սարգսյանին դատապարտել 7, Արայիկ Զալյանին՝ 8, Մուսա Սերոբյանին’ 8 տարի ազատազրկմամբ:
Հիշեցնենք, որ Ռազմիկ Սարգսյանը, Մուսա Սերոբյանը և Արայիկ Զալյանը մեղադրվում էին 2003 թ. ծառայության ընթացքում Մատաղիս գյուղում իրենց ծառայակիցներ Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի սպանության մեջ:
Եվ ինը տարի համառ պայքարից հետո միայն Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը արդարացրել է նրանց:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի վանաձորի գրասենյակ
Մարտի 1-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Ավանի Խուդյակովի փողոցից բերման են ենթարկել 1979 թ. ծնված Շահեն Ղ.-ին:
Ինչպես հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից, նա խոստովանել է, որ նույն օրը, ժամը 17.20-ի սահմաններում, դիմակավորված մուտք է գործել Ավանի Խուդյակով փողոցի թիվ 175/4 հասցեում գտնվող արտարժույթի փոխանակման կետ, փակել մուտքի դուռը, նախասրահից ցատկել սպասարկման սրահի ապակե արգելապատնեշի վրայով՝ դեպի աշխատակցի սրահ, որից վախեցած աշխատակցուհին դուրս է եկել սրահից և ինքը հափշտակելով 1.200.000 դրամ՝ դիմել է փախուստի, սակայն մոտ 500 մ հեռավորության վրա բռնվել է իրեն հետապնդող քաղաքացիների կողմից:
Շահեն Ղ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
Մարտի 1-ին՝ ժամը 14:00-ին, «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը հերթական անգամ հրավիրվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն՝ հարցաքննության, այս մասին տեղեկացնում են «Սիվիլիթաս» հիմնադրամից:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.