23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Այն տեղեկությունը, թե ՀՀ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը ցուցմունք է տվել և ընդունել մեղադրանքը, չի համապատասխանում իրականությանը:
«Սիրունյան» իրավաբանական գրասենյակը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Հարգելի ընկերներ, երեկվանից «Սիրունյան» իրավաբանական գրասենյակ են դիմում բազմաթիվ լրագրողներ, խնդրելով մեկնաբանել Վարդան Սեդրակյանի կողմից իրեն առաջադրված մեղադրանքն ընդունելու փաստը:
Պաշտոնապես հայտարարում ենք, որ Վարդան Սեդրակյանը իրեն առաջադրված մեղադրանքի հետ համաձայն չէ և այն չի ընդունել»:
Հիշեցնենք, որ Վարդան Սեդրակյանը մեղադրվում է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի մահափորձը պատվիրելու մեջ:
Մալաթիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու՝ Սեդրակ Զատիկյանի սպանության պատվիրատուի մասով դատական հաջորդ՝ ապրիլի 11-ի նիստը տեղի կունենա դռնփակ: Այս մասին գործով այսօրվա նիստում հայտարարեց Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանը՝ դատավոր Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ՝ հրապարակելով իր որոշումը:
Դռնփակ նիստում կհարցաքննվեն սպանության պատվերը տալու մեջ մեղադրվող Ստեփան Հակոբյանի դեմ ցուցմունքներ տված վկաներ Արամ Արամյանը և Գրիգոր Գրիգորյանը: Նրանց նկատմամբ քննություն իրականացնող մարմինը կիրառել է պաշտպանության միջոց՝ նրանց օժտելով մտացածին անուններով ու գործի նյութերից առանձնացնելով նրանց ցուցմունքները:
Դատարանը գտնում է, որ հիշյալ վկաների պաշտպանության միջոցի իրականացումը պետք է շարունակվի՝ վկաների անձնական անվտանգությունից ելնելով: Ուստի նրանք պետք է հարցաքննվեն առանց նրանց ինքնության մասին տեղեկությունները հրապարակելու՝ դռնփակ նիստում:
Փաստինֆո
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով` ՀՀ քր. օր-ի 215-րդ հոդվածովնախատեսված հանցավոր արարքի կատարման կասկածանքով ձերբակալվել են ՀՀ ԿԱ ՊԵԿ«Զվարթնոց» մաքսատան ուղևորների մաքսային հսկողության բաժնի պետ Արսեն Փափազյանը ևԵրևան քաղաքի բնակիչ Աշոտ Գասպարյանը:
Հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից հայտնում են, որ վերջիններս կասկածվում են Արաբական Միացյալ Էմիրություններում ձեռք բերված խոշորչափերի` 2702.58 կառատ ադամանդները 2013թ. մարտի 1-ին նախնական համաձայնությամբ,Արսեն Փափազյանի պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, մաքսային հսկողությունից թաքցնելուև չհայտարարագրելու միջոցով ՀՀ մաքսային սահմանով տեղափոխելու մեջ:
Նախաքննությունը շարունակվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հրապարակել է 2013–ի նախագահական ընտրությունների վերաբերյալ մարդու իրավունքների պաշտպանի արտահերթ զեկույցը, որում նշվում է, որ ընտրություններն ավելի ազատ էին, սակայն շատերը չեն հավատում դրանց արդարությանը, այս մասին տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակի մամուլի ծառայությունը։
Ընտրությունների արդարությանը շատերը չեն հավատում, որովհետև՝
• Տասնամյակներ շարունակ նույնիսկ ամենաբիրտ և ակնհայտ ընտրախախտումների պարագայում գրեթե բոլոր պետական ինստիտուտները (Ոստիկանություն, Դատախազություն, ԿԸՀ, Սահմանադրական դատարան) պատշաճ չեն արձագանքել դրանց, ինչը պահպանել և խորացրել է հանրության վստահության ցածր մակարդակը ընտրական գործընթացների նկատմամբ:
• Ընտրությունների ընթացքում ստացվել են ընտրակաշառքի բաժանման 100 ահազանգ, սակայն Ոստիկանությունը քննության արդյունքում չի բացահայտել ընտրակաշառքի գեթ մեկ դեպք, մինչդեռ կրկնակի քվեարկության 20 ահազանգերի պարագայում 4-ը բացահայտվել են:
• Ընտրությունների ընթացքում գրանցվել են վարչական ռեսուրսի չարաշահման մի շարք դեպքեր, որոնց կապակցությամբ որևէ անձի նկատմամբ մեղադրանք չի առաջադրվել:
• Ստացված 293 ահազանգերի դեպքերից 273-ով իրավապահ մարմինների կողմից կայացվել են որոշումներ քրեական գործերի հարուցումը մերժելու մասին, այնինչ չեն իրականացվել քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված անհրաժեշտ բոլոր քննչական գործողությունները:
• Առանձին դեպքերում իրավապահ մարմինները ընտրակաշառքների և այլ ընտրահանցանքների վերաբերյալ ահազանգերը քննելիս բացատրությունները հիմնականում վերցրել են համայնքապետից կամ իշխանական կուսակցության ներկայացուցչից: Հետևաբար, ըստ ներկայացված տեղեկատվության, ոչ բոլոր դեպքերում է կատարվել բազմակողմանի քննություն, այսինքն` անհրաժեշտ և բավարար հիմնավորումներով գործերը ավարտելու համար չեն ներգրավվել գործի ելքով չշահագրգռված բոլոր պատշաճ անձինք:
• Անձնագրերի դրոշմակնքման օրենսդրական պահանջը, որպես կրկնակի քվեարկության բացառման երկաստիճան համակարգի մաս չի ծառայել իր նպատակին, քանի որ օգտագործված թանաքը հեշտորեն հնարավոր էր հեռացնել անձնագրերից:
• Ընդդիմադիր ուժերի և որոշ միջազգային կազմակերպությունների կողմից բացասականորեն ընդգծվել է և կասկածների տեղիք է տվել այն հանգամանքը, որ գործող Նախագահին կողմ քվեարկած ձայներն էականորեն մեծ թիվ են կազմել այն տեղամասերում, որտեղ միջինից բարձր է եղել ընտրողների մասնակցությունը:
Ընտրություններն ավելի ազատ էին, որովհետև՝
• Թեկնածուների գրանցման ընթացքում օրենքի որևէ խախտում չի արձանագրվել:
• Թեկնածուների քարոզչության, խաղաղ հավաքների և հրապարակային միջոցառումների ընթացքում չեն գրանցվել էական խոչընդոտման դեպքեր:
• Պատշաճ կարգով պահպանվել են ՀՀ նախագահի թեկնածուների քարոզչության լուսաբանման և խոսքի ազատության ապահովման օրենսդրական պահանջները և հավասար հնարավորություններ են ընձեռվել բոլոր թեկնածուների համար:
• Շուրջ 3500-ով նվազել են ընտրողների ցուցակներում առկա անճշտությունները, իսկ ՀՀ Ոստիկանությունն էականորեն բարելավել է ընտրողների ցուցակներում անճշտությունների վերացմանն ուղղված վարչարարությունը:
• Կենտրոնական ընտրական հանձնաժողով ուղղված դիմում-բողոքների ուսումնասիրման ընթացքում խնդիրների լուծման ժամանակ էականորեն նվազել է իրավական ձևապաշտությունը (ֆորմալիզմը):
• ՀՀ Ազգային ժողովում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ու ՀՀ նախագահի թեկնածուների կողմից առաջադրված է եղել թվով 20690 վստահված անձ և հանձնաժողովի անդամներ: Մասնավորապես, «Ժառանգություն» կուսակցությունը 1988 տեղամասային ընտրական հանձնաժողովներից 1884-ում (95 տոկոս) ունեցել է առաջադրած անդամներ: Ընդդիմության ներկայացուցիչները ներկայացրել են միայն 12 վերահաշվարկի դիմում և միայն 70 քվեարկության արդյունքներ անվավեր ճանաչելու դիմում (118 տեղամասերում):
• Ընտրական գործընթացի թերությունների մասին 1988 ընտրական տեղամասերից միայն 44 ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում են կատարվել համապատասխան գրառումներ:
• Ընտրությունների հետընտրական զարգացումների ընթացքում ապահովվել է անձանց ազատ տեղաշարժվելու և հավաքներին մասնակցելու իրավունքը:
• ՀՀ Ոստիկանության և ՀՀ Դատախազության կողմից ընտրախախտումների մասին շուրջ 300 հաղորդումները ավելի մանրամասն են ուսումնասիրվել և առավել հստակ տվյալներ են տրամադրվել քննության արդյունքների վերաբերյալ:
• Ընտրախախտումների ահազանգերի բնույթը, ըստ համայնքների հիմնականում տարբեր է եղել, հետևաբար ընտրախախտումները չեն կրել համակարգված համապետական բնույթ և չեն իրագործվել միասնականորեն մշակված և մեկ կենտրոնից ուղղորդվող մեխանիզմներով:
2013 թվականի նախագահի ընտրությունների վերաբերյալ ամբողջական զեկույցին՝ ընտրակաշառքների, կրկնաքվեարկության և ընտրակեղծիքների այլ դեպքերին ու ահազանգերին մանրամասն կարող եք ծանոթանալ՝ այցելելով Մարդու իրավունքների պաշտպանի ինտերնետային կայքէջ:
«Երևանի Նոր Նորքի ոստիկանությունը քիչ առաջ բերման է ենթարկել ԲՀԿ ներկայացուցիչ մի քանի երիտասարդների: Մեր հավաստի տեղեկությունների համաձայն՝ ԲՀԿ-ական երիտասարդներից պահանջել են ավագանու ընտրություններում չաշխատել ԲՀԿ-ի օգտին:
ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանն իր կուսակից ընկերների հետ արդեն ոստիկանությունում են` իրավիճակին տեղում ծանոթանալու համար:
Ոստիկանությունում է նաև «zham.am»-ի թղթակիցը, ով փորձում է մանրամասներ իմանալ միջադեպի առիթով: Նշենք, որ մեզ հետ զրույցում ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը ոչ հերքեց և ոչ էլ հաստատեց այս տեղեկատվությունը:
——-
Քիչ առաջ Տիգրան Ուրիխանյանը Tert.am-ին հայտնել է, որ ոստիկանական բաժանմունք է հրավիրվել Արմեն Կարսլյան անուն-ազգանունով ԲՀԿ-ական ակտիվիստը: Թե ինչ հիմքով, ինչու, այս պահին փորձում են պարզել:
ԲՀԿ-ական պատգամավորները բարձրացել են ոստիկանության պետի մոտ` պարզաբանելու ստեղծված իրավիճակը`առանց լրագրողների: Մանրամասները` քիչ անց»,-գրում է zham.am-ը:
Այսօր՝ ապրիլի 2-ին, ՀՀ հատուկ քննչական ծառայությունը բացել է Արարատի մարզի թիվ 17/05 ընտրական տեղամասի ընտրական փաստաթղթերի պարկը։
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը մարտի 14-ին անվավեր էր ճանաչել 17/05 ընտրատեղամասի արդյունքները՝ գործի նյութերն ուղարկելով դատախազություն, համակողմանի քննություն իրականացնելու համար։
Կազմվեց արձանագրություն, ուսումնասիրվեց ընտրողների մատյանը, կատարվեց քվեաթերթիկների վերահաշվարկ:
Մինչ Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի ու մյուսների գործը նոր-նոր թափ է առնում, իսկ գլխավոր ամբաստանյալը փորձում է հասկանալ ինչում են իրեն մեղադրում, մայր գործի զավակ գործերով կայացվում են դատական ակտեր: Ավելին, արդեն գործեր կան, որոնք քննվել են նաև վերաքննության կարգով վերաքննիչ դատարանում, որոնց արդյունքում հիմնավորվել են առաջադրված մեղադրանքները:
Այսպես, ըստ նախաքննական մարմնի առաջադրած մեղադրանքի, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի վճարումների ծառայության Երևանի «Էրեբունի-2» տարածքային ստորաբաժանման տեսուչ-վճարող Արթուր Վարդանյանը 2005-2010թթ. ընթացքում կեղծելով պաշտոնեական փաստաթուղթ հանդիսացող և իրավունք վերապահող վճարային ցուցակներում ընդգրկված 26 կենսաթոշակառուների ստորագրությունները, նրանց անվամբ անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերի` 4 417 871 ՀՀ դրամ կենսաթոշակի գումարները:
2013թվականի հունվարի 21–ին, Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Վ.Գրիգորյանի նախագահությամբ, Արթուր Վարդանյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3 մասի 1–ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը, և ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1–ին մասով՝ փաստաթուղթ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը:
Դատավճռով Արթուր Վարդանյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում 3 տարի 11 ամիս ժամկետով` 3.613.583 ՀՀ դրամը չգերազանցող գույքի բռնագրավմամբ: Այդ գումարը Արթուր Վարդանյանից հօգուտ պետական բյուջեի պետք է բռնագանձվի՝ որպես հանցագործության հետևանքով պետությանը պատճառված գույքային վնասի հատուցում:
Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3 մասի 1–ին կետով նա դատապարտվել է ազատազրկման 5 տարի 3 ամիս ժամկետով` 3.613.583 ՀՀ դրամը չգերազանցող գույքի բռնագրավմամբ: Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20–րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ Ա. Վարդանյանի նկատմամբ նշանակված պատժաչափը կրճատվել է մեկ քառորդով: Իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1–ին մասով նշանակված 1 տարվա ազատազրկման պատիժը կրելուց նա ազատվել է՝ հիշյալ համաներման որոշման կիրառման արդյունքում:
Առաջադրված մեղադրանքներում ամբաստանյալն իրեն լիովին մեղավոր է ճանաչել և մինչ դատաքննությունը սկսելը միջնորդել դատարանին` դատական քննություն անցկացնել արագացված կարգով: Մեղադրող Հ.Ենոքյանը չէր առարկել արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին ամբաստանյալ Ա.Վարդանյանի և նրա պաշտպան Վ.Գևորգյանի միջնորդության դեմ, և դատարանը բավարարել էր միջնորդությունը:
Պատժի տեսակ և չափ նշանակելիս դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալ Ա.Վարդանյանը նախկինում արատավորված և դատապարտված չի եղել, իրեն լիովին մեղավոր է ճանաչում, անկեղծորեն զղջում կատարածի համար, բնութագրվում է դրականորեն, պետությանը պատճառված գույքային վնասից կամովին հատուցել է 804.288 ՀՀ դրամ, որից 729.288 ՀՀ դրամը վերականգնել է նախաքննության փուլում, իսկ 75.000 ՀՀ դրամը` դատաքննության ընթացքում: Որպես պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքներ դատարանը համարել է պատիժ նշանակելու պահին ամբաստանյալ Ա.Վարդանյանի խնամքի տակ մինչև 14 տարեկան երկու երեխաների առկայությունը:
Դատավճիռը՝ պատժաչափի մասով, Արթուր Վարդանյանը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ խնդրելով բեկանել և փոփոխել, մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նշանակել նվազագույն պատժից ավելի մեղմ պատիժ և պայմանականորեն այն չկիրառել:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մասիս Ռեհանյանի նախագահությամբ, 2013թ. մարտի 29-ի որոշմամբ մերժել է վերաքննիչ բողոքը և ստորադաս դատարանի դատական ակտը թողել անփոփոխ:
Փաստինֆո
«Սիվիլիթաս» հիմնադրամը հաղորդագրություն է տարածել , որում ասվում է.
««Իրավունք» թերթը, վկայակոչելով իր՝ «իրավապահ համակարգին մոտ կանգնած աղբյուրները», տեղեկատվություն է հրապարակել, որ իբր «մյուս շաբաթվա ընթացքում ծրագրված է վտանգավոր սադրանք Ազատության հրապարակում» և որ իբր այդ սադրանքը կազմակերպված է «Սիվիլիթասին մոտ կանգնած, այսպես կոչված՝ քաղաքացիական ակտիվիստների» կողմից:
Սիվիլիթաս հիմնադրամը ՀՀ իրավապահ մարմիններից՝ ոստիկանությունից, դատախազությունից և ԱԱԾ-ից, պահանջում է անհապաղ հարցաքննել լուրի և թերթի պատասխանատուներին՝ բացահայտելու այս՝ ակնհայտորեն սուտ հրապարակման շարժառիթները և պատվիրատուներին:
Արդեն տասն ամիս Սիվիլիթաս հիմնադրամի նկատմամբ շարունակվող հետապնդումներին ավելացել են նաև քարոզչական հնարքները, որոնք ակնհայտորեն նպատակ ունեն արատավորել կազմակերպության բարի համբավը»:
2013 թվականի մարտի 22-ին ՀՀ Ազգային ժողով ապօրինի մուտք գործած Վրեժ Գալստյանը դատարանի որոշմամբ տեղափոխվել է Նուբարաշենի հոգեբուժական կլինիկա։
Ինչպես հայտնի դարձավ «Փաստինֆո» գործակալությանը, նրան կլինիկա տեղափոխելու միջնորդություն դատարան է ներկայացրել դեպքի առթիվ հարուցված քրեական գործը քննող ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչը, քանի որ պարզվել է, որ Վրեժ Գալստյանը 2012թ. մայիսի 14-ից հաշվառված է Մասիսի պոլիկլինիկայի հոգեբուժական կաբինետում՝ «շիզոֆրենիա պարանոիդ ձև, աֆեկտիվ-զառանցական համախտանիշ» ախտորոշմամբ:
Միաժամանակ մարտի 28-ին քննիչը նշանակել է Վրեժ Գալստյանի վերաբերյալ ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ առողջապահության նախարարությանը կից միջգերատեսչական ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննությունների հանձնաժողովի փորձագետներին:
Հիշեցնենք, որ հատուկ քննչական ծառայության ավելի վաղ տարածած հաղորդագրության համաձայն, 2013թ. մարտի 22-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, խախտելով պետական պահպանության կանոնակարգով սահմանված անցագրային ռեժիմը՝ Վ. Գալստյանը, ապօրինի մուտք է գործել հատուկ պահպանվող օբյեկտ հանդիսացող ՀՀ Ազգային ժողովի ցանկապատ տարածք, չի ենթարկվել ապօրինի տեղաշարժը դադարեցնելու վերաբերյալ ՀՀ պետական պահպանության ծառայության ծառայողների օրինական պահանջներին:
Նախաքննության տվյալներով՝ Վրեժ Գալստյանը ձեռքին եղած դանակով կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ է տվել իրենց ծառայողական պարտականությունները կատարող իշխանության ներկայացուցիչներին: Ապօրինի տեղաշարժը կանխելու և վնասազերծելու նպատակով ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատակից Ս.-ն իրեն ամրակցված «ՊՄ» տեսակի ատրճանակից կրակոց է արձակել Վրեժ Գալստյանի գոտկատեղից ներքև՝ ձախ ազդրի վերին երրորդականի շրջանում’ պատճառելով միջանցիկ հրազենային մարմնական վնասվածք։
Վրեժ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով եւ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մարտի 25-ի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորում։
Փաստինֆո
Պաշտպանի աշխատակազմի կառուցվածքը
2012 թվականին ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ԵՄ աջակցությամբ հանրապետության 6 մարզկենտրոններում, մասնավորապես’ Վանաձորում, Գավառում, Իջևանում, Գյումրիում, Եղեգնաձորում, Կապանում հիմնվել են Պաշտպանի մարզային գրասենյակներ:
Ներկայումս Պաշտպանի աշխատակազմում գործում է 5 վարչություն՝ քաղաքացիների ընդունելության և նամակների վարչություն, քաղաքացիական և քաղաքական իրավունքների վարչություն, քրեադատավարական իրավունքների վարչություն, իրավական վերլուծության վարչություն, արտաքին կապերի վարչություն: Բացի այդ Պաշտպանն ունի 4 խորհրդական’ զինծառայողների և ազատազրկվածների հարցերով, երեխաների և փախստականների հարցերով, կանանց և շրջակա միջավայրի պահպանության հարձերով, հաշմանդամություն ունեցող անձանց և փոքրամասնությունների հացերով: Պաշտպանն ունի նաև երկու տեղակալ:
Մարդկանց դիմումների վիճակագրություն
Պաշտպանը և իր աշխատակազմը իրավական ծառայություն են մատուցել 7395 մարդու: Պաշտպանի իրավասություններին վերաբերող 999 բողոքների ուսումնասիրության արդյունքում վերականգնվել են 557 անձանց խախտված իրավունքները: 2011 թվականի համեմատ Պաշտպանի աշխատակազմի կողմից վարույթ ընդունած գործերի ընդհանուր թիվն աճել է 39%-ով, իսկ դրական լուծում ստացած գործերի թիվն աճել է 38%-ով: 2012 թվականին պետական մարմինների կողմից մարդու իրավունքների խախտման մասին 31 որոշում է կայացվել:
116 թեժ գծի և արագ արձագանքման ծառայություն
Պաշտպանի թեժ գծի ծառայությունը շուրջօրյա է և տրամադրում է քաղաքացիներին իրավաբանական խորհրդատվություն, իսկ անհրաժեշտության դեպքում Պաշտպանի ներկայացուցիչները արագ արձագանքմամբ այցելում են դեպքի վայր և օգնում տեղում: 2012 թվականին թեժ գիծն ընդունել է 1219 ահազանգ: Արագ արձագանքումը հիմնականում իրականացվել է, երբ անձն անհիմն բերման է ենթարկվել իրավապահ մարմինների կողմից կամ ենթարկվել է բռնության: Արագ արձագանքմամբ քաղաքացիներին աջակցություն է տրամադրվել նաև հավաքների և այլ զանգվածային միջոցառումների ընթացքում, ոստիկանության հետ ծագած խնդիրների պարագայում: Ընդհանուր առմամբ իրականացվել է 145 արագ արձագանքում:
Դիմումներ ՀՀ Սահմանադրական դատարան
2012 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը մի շարք դիմումներ է ներկայացրել ՀՀ Սահմանադրական դատարան, որոնց արդյունքում.
· վարչական իրավախախտում կատարելու դեպքում քաղաքացին դատախազի սանկցիայով այլևս չի կարող ձերբակալվել և պահվել ընդհուպ մինչև 10 օր,
· անձիք կարող են ստանալ արտերկրում գործող նոտարի կողմից հաստատված լիազորագիր’ կենսաթոշակ ստանալու նպատակով,
· կազմակերպությունները կարող են արդյունավետ բողոքարկել ֆինանսական հաշտարարի որոշումները դատարանում,
· հարկային արգելանքի ինստիտուտը կարող է կիրառվել միայն այլ միջոցների սպառման դեպքում,
· կանխարգելվեցին անձի իրավական վիճակը ծանրացնող դրույթների հետադարձ ուժի կիրառումը, ինչպես նաև անձանց դատարան դիմելու իրավունքի սահմանափակման ոչ իրավաչափ դեպքերը:
Օրենսդրական առաջարկություններ և զեկույցներ
2012 թվականի ընթացքում Պաշտպանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված շուրջ 60 օրենսդրական առաջարկություններ, որոնք մեծամասամբ ընդունվել են նախագծերի հեղինակների կողմից:
Պաշտպանը ներկայացրել է տարեկան զեկույց և 4 արտահերթ հրապարակային զեկույցներ: Պաշտպանը մանրակրկիտ ներկայացրել է 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրված խախտումները և խնդիրները հատուկ արտահերթ զեկույցով: Առանձին զեկույցներ են ներկայացվել նաև ՀՀ-ում Խոշտանգումների դեմ կոնվենցիայի իմպլեմենտացիայի վերաբերյալ, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների Միջազգային դաշնագրի իրականացման վերաբերյալ, ինչպես նաև ՀՀ-ի կողմից Երեխաների իրավունքների կոնվենցիայի իրականացման վերաբերյալ:
Հայտարարություններ
2012 թվականի ընթացքում Պաշտպանի կողմից արվել են մի քանի տասնյակ հայտարարություններ ՀՀ դատական իշխանության թերացումների, կենսաթոշակառուների իրավունքների խախտումների, կանանց, սոցիալապես անապահով խավերի, հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաների, փախստականի կարգավիճակ ունեցող անձանց վերաբերյալ: Բացի այդ 2012 թվականի մարտին Պաշտպանը հայտարարությամբ կոչ է արել ՀՀ ոստիկանությանը թույլատրել Մաշտոցի պուրակում խաղաղ ցուցարարների վրանի տեղադրումը: ՀՀ զինված ուժերում զոհված զինծառայողների գործերով 2012 թվականի ապրիլին Պաշտպանը իրավաքաղաքական աջակցության ակնկալիքով հրապարակային հայտարարությամբ դիմել է ՀՀ Ազգային ժողովին: Անդրադարձ կատարելով Սևանա լճից ջրի բացթողման խնդրին’ Պաշտպանը հայտարարությամբ կոչ է արել իրավասու բոլոր պետական մարմիններին նման որոշումների կայացման յուրաքանչյուր գործընթաց իրականացնել հասարակական լսումների կազմակերպմամբ:
Այցելություններ կալանավայրեր, զորամասեր և այլ փակ հաստատություններ
Պաշտպանը և իր ներկայացուցիչները, մի շարք հասարակական կազմակերպությունների հետ համատեղ իրականացրել են 151 այցելություններ քրեակատարողական հիմնարկներ, ոստիկանության բաժիններ, ձերբակալված անձանց պահման վայրեր, զորամասեր, հոգեբուժարաններ, մանկատներ, հատուկ դպրոցներ, տուն-ինտերնատներ, գիշերօթիկ հաստատություններ: Այցելությունների արդյունքում բացահայտվել և/կամ վերհանվել են մի շարք մտահոգիչ խնդիրներ, մասնավորապես՝ նախաքննության և հետաքննության փուլում’ ոստիկանության բաժիններ բերման ենթարկված կամ հրավիրված անձանց հարցաքննությունների ընթացքում ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգումների, դաժան անմարդկային և այլ ֆիզիկական և հոգեբանական վատ վերաբերմունքի դեպքեր, անձանց փակ հաստատություններ ընդունելիս արտաքին զննության պատշաճ չկատարման դեպքեր, հացադուլ հայտարարած անձանց դաժան և անմարդկային պայմաններում պահելու դեպքեր, քրեակատարողական հիմնարկների համատարած գերբնակեցման խնդիրը և այլն:
Համագործակցություն քաղաքացիական հասարակության հետ
Պաշտպանը ապահովել է քաղաքացիական հասարակության մասնակցությունը Քրեական, քաղաքացիական, վարչական դատավարությունների նոր օրենսգրքերի նախագծերի, «Խտրականության դեմ» օրենքի նախագծի, «Խղճի և կրոնական ազատությունների մասին» օրենքի նախագծի մշակման ընթացքում: Մաշտոցի պուրակում տեղադրված տաղավարների օրինականության վերաբերյալ Բնապահպան ակտիվիստների և շահագրգիռ պետական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ նույնպես կազմակերպվել է քննարկում: Պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ քննարկումներ են իրականացվել և հրապարակայնորեն բարձրացվել է մանկատան շրջանավարտներին բնակարաններով ապահովելու վերաբերյալ խնդիրը:
Պաշտպանի գործունեության խոչընդոտները
Պաշտպանի աշխատակազմում կա նյութական և ֆինանսական միջոցների սղություն: 2014 թվականին Պաշտպանի և իր աշխատակազմի գործունեությունը նվազագույնը նույն ծավալներով իրականացնելու համար անհրաժեշտ է 65 միլիոն դրամի բյուջետային հավելում: 2012 թվականին այդ գումարի պակասորդը լրացվել է միջազգային գործընկերների կողմից:
Պաշտպանի աշխատակազմ
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.