Լուրեր
Մահ`անտարբերությունից թե՞ տգիտությունից

22.05.2012 | 17:00 Շուշան Գալստյան

Արխիվ

Մայիս 2012
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
« Ապր    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
Իրավունք
Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք ՀՀԿ-ն համբուրվեց ՀՀՇ-ի հետ ու դարձան ամուսիներ. Ռուբեն Հախվերդյան Մայիս 08, 2012 | 12:18

«Առավոտ» թերթը գրում է, որ Հայաստանում միջազգային չափորոշիչներին համապատասխան ընտրությունների մասին միջազգային դիտորդների գնահատականներին Ռուբեն Հախվերդյանը չի հավատում. «Օրինակելի երկիր լինելուց այնքան հեռու ենք, որ երեւի 50 տարի է պետք, որ կուսակցությունների միլիոնատեր նախագահների փողերը հալվեն, իրենց ունեցածից կշտանան ու քաղաքակիրթ դառնան , որ չստացվի, որ 10 տոկոսը ահռելի կուշտ են ու հետ են տալիս կերածից, իսկ մնացած 90 տոկոսը չգիտի՝ մնա՞ այս տարածքի վրա, թե՞ ոչ»:

Ռուբեն Հախվերդյանն ամենից շատ նոր խորհրդարանում չէր ցանկանա տեսնել Հանրապետական կուսակցությանը. «Սա հարմարվողական կուսակցություն է, որը Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք համբուրվեց ՀՀՇ-ի հետ ու դարձան ամուսիններ, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի օրոք էլ՝ նրանց են կողմ: Նրանք վահան են սարքում Գարեգին Նժդեհին, մինչդեռ եթե Նժդեհը ողջ լիներ, նրանցից որեւէ մեկին կենդանի չէր թողնի, նրանցից այսօր լեշի հոտ է գալիս»:

Հախվերդյանը նոր խորհրդարանում էլ ժողովրդի սոցիալ-տնտեսական վիճակը բարելավող քաղաքական ուժերի քիչ է տեսնում. «Նրանք քաշել են ժողովրդի արյունը ու տզրուկի նման շարունակելու են, որովհետեւ, իսկապես, ժողովրդով մտահոգված պատգամավորները քիչ են, որոնք ԱԺ են գնում ինչ-որ բան փոխելու: Բոլորս էլ գիտենք ինչի համար են ընտրություններից առաջ գլուխ ջարդում, կեղծում ու ամեն ինչի գնով հասնում իրենց ուզածին»,- գրում է թերթը:

Բակո Սահակյանը ներում է շնորհել 11 դատապարտյալի Մայիս 04, 2012 | 15:03

Այսօր ԼՂՀ  նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել ներման խնդրագրերի քննարկման արդյունքների մասին:
Համաձայն հրամանագրի՝ ներում է շնորհվել 11 դատապարտյալի: Մասամբ ներում է շնորհվել 29 հոգու:
Մերժվել է ներում շնորհել 87 դատապարտյալի՝ հաշվի առնելով նախկին դատվածությունները, ազատազրկման վայրից բացասական բնութագրությունը, կատարված հանցագործության բնույթը և հասարակական վտանգավորության աստիճանը:

Վահան Հովհաննիսյանն ու Լեւոն Մկրտչյանն աջակցում են Գարեգին Նուշիկյանին Մայիս 04, 2012 | 12:04

«Ժամանակ». Կենտրոնի բնակիչներ, ՀՅԴ անդամներ  Վահան Հովհաննիսյանն ու Լեւոն Մկրտչյանը ընտրելու են իրենց` թիվ 10 ընտրատարածքում մեծամասնական կարգով առաջադրված անկուսակցական, ՀՀԿ կողմից առաջադրված Գարեգին Նուշիկյանին: Այդ մասին գրում է «Ժամանակը»:

«Վահան Հովհաննիսյանը ցանկանում է այս ընտրատարածքում հաղթող տեսնել Գարեգին Նուշիկյանին, քանի որ մեր երկրի տնտեսության զարգացման համար հարկավոր է տնտեսական նոր` մաքուր կուլտուրա, որի կրողներից մեկն էլ հենց Գարեգին Նուշիկյանն է: Իսկ Լեւոն Մկրտչյանը նրան է ընտրելու, որովհետեւ նախ` Կենտրոնում միասին են մեծացել, եւ երկրորդ` նա վստահ է, որ իբրեւ բիզնեսմեն եւ հայրենասեր մարդ Նուշիկյանը միայն օգտակար դերակատարում կունենա Ազգային ժողովում»,- գրում է «Ժամանակ» թերթը։

ԿԸՀ-ն կքննարկի Սամվել Ալեքսանյանին ընտրարշավից հանելու հարցը՞ Մայիս 03, 2012 | 11:23

«Հայկական ժամանակ». Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դռնբաց նիստում երեկ բավարարել է թիվ 7 ԸՏ պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանի և նրա լիազոր ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանի բողոքները թիվ 7 ԸԸՀ որոշումները վերացնելու մասին:
Բողոքների նախապատմությունը հետևյալն է. Փաշինյանը և Հովակիմյանը դիմել էին թիվ 7 ԸԸՀ` նույն ընտրատարածքում առաջադրված թեկնածու Սամվել Ալեքսանյանի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ բողոքով, ելնելով այն փաստից, որ Ալեքսանյանը ընտրատարածքի ընտրողներին դրամ է բաժանել և խոստացել է ավարտական դասարանների անվճար վերջին զանգ կազմակերպել իրեն պատկանող «Փարվանա» ռեստորանում: Թիվ 7 ԸԸՀ-ն նախորդ ուրբաթ օրը մերժել էր եիկոլ Փաշինյանի և Վահագն Հովակիմյանի դիմումները: Եվ ահա, ԿԸՀ-ի որոշմամբ արձանագրվեց, որ այդ մերժման որոշումներն ապօրինի են և կայացվել են ոչ օրինական ճանապարհով: ԿԸՀ-ն ԸԸՀ-ին պարտավորեցրել է այսօր կրկին քննարկել Սամվել Ալեքսանյանին ընտրարշավից հանելու և նրան պատգամավորի թեկնածուի կարգավիճակից զրկելու հարցը:

Նախընտրական միջադեպ Շենգավիթում Մայիս 02, 2012 | 16:13

Ապրիլի 30-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչությունից Շենգավիթի բաժին ահազանգ  է ստացվել, որ իրենց է զանգահարել «Հելսինկյան ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Միքայել Դանիելյանը եւ հայտնել, որ ՍԵդրակ Սարգսյան փողոցում անհայտ անձինք հայհոյել եւ վիրավորել են իրենց ասոցիացիայի անդամ Արման Վեզիրյանին:

Արման  Վեզիրյանը  ոստիկաններին հայտնել է, որ ժամը 18.30-ի սահմաններում վերը նշված փողոցում բուկլետներ բաժանելիս վիճաբանություն է  ծագել մի տղամարդու հետ, որը բռունցքով 2 անգամ հարվածել է իրեն եւ պատճառել մարմնական վնասվածքներ:

Ձեռնարկված միջոցառումներով ոստիկաննները ճշտել են տղամարդու ինքնությունը եւ նա ներկայացվել է բաժին:

1967 թ.  ծնված Տիգրան Մանուկյանը վեճի կապակցությամբ տվել է բացատրություն, որ ժամը 17.15-ի սահմաններում ինքը եղել  է հարեւանի տանը եւ այդ ժամանակ այդ տան միջանցք ինչ-որ մեկը բուկլտեներ է նետել: Ինքը փորձել է ճշտել, թե ով նետեց բուկլետը: Այդ պահին իրեն է մոտեցել Արման Վեզիրյանն ու սկսել է վիճել, առաջացել է քաշքշուկ, որին միջամտել է Մանուկյանի հորեղբոր կինն ու թույլ չի տվել, որ վեճը շարունակվի:

Տիգրան Մանուկյանը նշել է, որ ինքը Վեզիրյանին չի հարվածել եւ միայն քաշքշել է նրա շորերից:

Կատարվում է նախաքննություն:

Վրաերթի է ենթարկել 10-ամյա տղային Մայիս 02, 2012 | 15:31

Մայիսի 1-ին, ժամը 21.10-ի սահմաններում, «ՎԱԶ-2106»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան-Նոր Գյուղ ճանապարհի 4-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 10-ամյա մի տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

Ոստիկանության հերթական պարզաբանումը ընտրացուցակների հետ կապված Մայիս 02, 2012 | 13:05
Զանգվածային լրատվության որոշ միջոցներում հրապարակված «Ինչ-որ մեկն ընտրացուցակները կեղծելու հանձնարարական է ստացել» և մի շարք այլ հոդվածներում նշվում է, որ Վարդան Օսկանյանը ընտրողների ցուցակներում մի տառի փոփոխմամբ նույն անվանման  առկայությունը որակել է որպես միտում: Որպես օրինակ բերվել են «Արմեն Վահագնի Պողոսյան» և «Արմեն Վահագնի Պաղոսյան», «Հրաչիկ Օլյայի Գրիգորյան, «Քրմաչյան» և «Ղրմաչյան» անհատական տվյալները:
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը անթույլատրելի համարելով նման կասկածամիտ ու կանխակալ դատողությունները` ՀՀ քաղաքացիներին պարզաբանում է.
26.07.1996 թ. Հրաչիկ Օթյայի Գրիգորյանին անձնագիր տրամադրելիս, անձնագիր տալու մասին դիմումում նշված հայրանվան` «Օթյայի» փոխարեն սխալմամբ ավտոմատացված համալիրի պահոց մուտքագրվել է «Օլյայի» բառը: Արդյունքում` բնակչության պետական ռեգիստր մուտքագրված սխալ տվյալը փոխանցվել է ընտրողների ռեգիստր:
17.07.1995 թ. Ամալյա Սուրենի Ղռմաջյանին և  30.03.1995 թ. Արսեն Վահագնի Պողոսյանին անձնագիր տրամադրելիս` սխալմամբ համապատասխանաբար նշվել են «Քրմաջյան» և «Պաղոսյան» ազգանունները: 31.07.1995 թ. Ամալյա Ղռմաջյանին և 05.04.1995 թ. Արսեն Պողոսյանին  տրամադրվել է շտկված ազգանուններով անձնագրեր, սակայն ավտոմատացված համալիրի պահոցում նախկին տվյալներն անվավեր չեն ճանաչվել: Ընդ որում, սխալ տվյալներով անձնագրերը սահմանված կարգով ոչնչացվել են դեռևս 1995 թվականին:
Անճշտությունները շտկվել են և վերջնական ցուցակները հրապարակելիս թերությունները վերացված կլինեն:
ԵԱՀԿ ներկայացուցիչները այցելել են ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակման վայր Ապրիլ 30, 2012 | 19:17

ԵԱՀԿ ներկայացուցիչներն, այսօր` ապրիլի 30-ին, այցելել են այնտեղ, որտեղ տեղի է ունեցել ադրբեջանական դիվերսիոն խմբի հարձակումը հայ զինծառայողների մեքենայի վրա:

Ապրիլի 27-ին, ժամը 04:15-ի սահմաններում Հայաստանի ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում հաղորդում է ստացվել այն մասին, որ  Տավուշի մարզի Այգեպար-Մովսես գյուղերի միջեւ ընկած ճանապարահատվածում ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողներից մեկին պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով երթեւեկելիս հրազենային մարմնական վնասվածքներ են ստացել վարորդը եւ եւս երկու պայմանագրային զինծառայողներ:

Չնայած գործադրված բոլոր ջանքերին` զինծառայողների կյանքը չի հաջողվել փրկել, երկուսը մահացել են Բերդի հիվանդանոցի ճանապարհին, մեկը` հիվանդանոցում: Մեքենայում գտնվող 4 հոգուց երեքը մահացել են, ողջ է մնացել մեկը:

ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը եւ Իրժե  Ադերլենը զննել են դեպքի վայրը, դրանից հետո  Ռազմական ոստիկանության բաժանմունքում զննել են բազմաթիվ  կրակահետքերով եւ ականի պայթյունի հետեւանքով վնասված մեքենան: Ինչպես դաշտային օգնականներին հայտնել են Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները,  հարձակմանը նախորդել են ադրբեջանական անօդաչու թռչող սարքի թռիչքները:

«Մինչ հարձակումը երկու օր նշված տարածքում թռչել է ադրբեջանական անօդաչու թռչող սարքը` հետախուզական աշխատանք կատարելով», – հայտնել են Պաշտպանության նախարարությունում:

ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը, Կոմկուսը և ՀԴԿ-ն դիմել են ԱԱԾ Ապրիլ 28, 2012 | 16:12

ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՕԵԿ-ի, Կոմկուսի եւ ՀԴԿ-ի ներկայացուցիչները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ անդրադառնում են Հայաստանից բացակայողների խնդրին:

Հայտարարությունում ասվում է.

«Մենք` Հայաստանի հանրապետական, Հայ հեղափոխական դաշնակցություն, Հայաստանի դեմոկրատական, Հայաստանի կոմունիստական, «Օրինաց երկիր» կուսակցությունների ներկայացուցիչները ուսումնասիրեցինք ՀՀ Կառավարությանն  առընթեր Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող Սահմանային Էլեկտրոնային Կառավարման Տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգի տեխնիկական հնարավորությունները: Պարզվեց, որ ՍԷԿՏ համակարգը պարունակում է ոչ թե անձանց Հայաստանում գտնվելու վերաբերյալ տվյալներ, այլ միայն տվյալներ սահմանային կետերը հատելու վերաբերյալ: Ընդ որում համակարգը ունի սահմանափակումներ, պայմանավորված այն հանգամանքով, որ տարբեր սահմանային կետերը միացվել են համակարգին տարբեր ժամանակահատվածներում: Վերոնշյալով պայմանավորված համակարգը   չի կարող   երաշխավորել անձի Հայաստանում, կամ  նրա  սահմաններից  դուրս  գտնվելը փաստի  ստույգ հաստատումը: Մենք հանգեցինք նաեւ այն եզրակացության, որ այդ համակարգը հնարավորություն չի տալիս ավտոմատ կերպով մշակել ընտրողների ցուցակը, կատարելով նշում այս կամ այն անձի Հայաստանում գտնվելու վերաբերյալ:

Միաժամանակ կարեւորելով ընտրությունների ժամանակ երկրից բացակա անձանց փոխարեն քվեարկելը բացառելը եւ նպատակ ունենալով լրացուցիչ վերահսկողական մեխանիզմներ սահմանելու այդ ուղղությամբ, նշված կուսակցությունների անունից մենք դիմում ենք ՀՀ ԿԱ ԱԱԾ հետեւյալ առաջարկությամբ` մայիսի 6-ից մինչեւ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու մասին ընտրական հանձնաժողով դիմում ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտը ընձեռել նշված կուսակցությունների մեկական ներկայացուցչի ՍԵԿՏ համակարգից օգտվելու հնարավորություն` ստուգելով իրենց տեղեկություններով քվեարկության մասնակցած այս կամ այն քաղաքացու վերաբերյալ համակարգում առկա  տվյալները, եթե այդ քաղաքացին քվեարկությանը մասնակցել է այն տեղամասում, որի արդյունքերը անվավեր ճանաչելու մասին օրենքով սահմանված կարգով դիմում է ներկայացվել կամ ներկայացվելու:

Մենք երաշխավորում ենք, որ համակարգի միջոցով ստացված տվյալները կօգտագործվեն բացառապես երկու նպատակներով` ա.  ընտրությունների արդյունքերը անվավեր ճանաչելու պահանջով դիմելիս, բ. իրավախախտ անձանց պատասխանատվության ենթարկելու համար ոստիկանությանը դիմելիս:

Սույն հայտարարությանը կարող են միանալ Ազգային Ժողովի ընտրություններին համամասնական կարգով մասնակցող մյուս կուսակցությունները»:

Մաշտոցի Պուրակում կրպակները կապամոնտաժվեն ապրիլի 29-ին ժամը 12։00-ին.Հայտարարություն Ապրիլ 28, 2012 | 15:47

Մաշտոցի Պուրակում կրպակների ապամոնտաժման աշխատանքները նախաձեռնող խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ ապրիլի 29-ին ժամը 12։00 Մաշտոցի այգումում շարունակվելու է ինքնակամ շինությունների ապոմոնտաժման գործը:

Հայտարարությունում ասված է.

«Երեք ամսից ավելի տեղական ինքնակառավարման եւ պետական մարմինները ի վիճակի չեն վերացնել «Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ-ի կողմից  Երեւան քաղաքի Մաշտոցի այգում կառուցված ինքնակամ շինությունները։

«Բնապահպանական իրավախախտումների հետեւանքով կենդանաբանական եւ բուսական աշխարհին պատճառված վնասի հատուցման սակագների մասին» օրենքի 5-րդ հոդվածի պահանջների համաձայն «Կենտրոն կանաչապատում» ՓԲԸ-ի անօրինական գործողությունների հետեւանքով քաղաքի ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքներին պատճառված վնասը գերազանցում է մեկ միլլիոն դրամը։ Այդ վնասը վերացնելու ուղղությամբ պաշտոնատար անձանց կողմից ցուցաբերվող բացահայտ անգործությունը ստիպում է քաղաքացիներին ինքնուրույն գործողություններ կատարել Մաշտոցի այգում օրինական դրությունը վերականգնելու համար։ Ընդ որում, Երեւանի քաղաքապետրանի կեղծ տեղեկության հիման վրա ապօրինի հրաման կատարող ոստիկանները օրինական հիմքեր չունեն այդ գործողություններին խոչընդոտելու համար։

Ուստի, հասարակական եւ կառավարման սահմանված կարգը, հանրային սեփականությունը, քաղաքացիների իրավունքները ու ազատությունները հակաիրավական  ոտնձգությունից պաշտպանելու եւ դրանց սպառնող վտանգը վերացնելու համար սույն թվականի ապրիլի 29-ին ժամը 12։00 Մաշտոցի այգում շարունակվելու է ինքնակամ շինությունների ապոմոնտաժման գործը»:

Top լուրեր
Հարցում
  • Ինչքանո՞վ են օբյեկտիվ ընտրությունների արդյունքները.

    Ցույց տալ արդյունքները

    Loading ... Loading ...