23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Ապրիլի 18-ին, ժամը 16.40-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մարաշի բաժանմունք հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել 1978 թ. ծնված Արթուր Բ.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հայտարարություն տալու:
Ինչպես հայտնում են Ոստիկանության լրատվական ծառայությունից, մեկնած օպերատիվ խումբը պարզվել է, որ անհայտ անձը ժամը 16.00-ի սահմաններում Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող գերեզմանատանը հրազենով մի քանի անգամ կրակել է Արթուր Բ.-ի ոտքերին` պատճառելով վնասվածքներ:
Վերջինիս «Հոնդայի» մակնիշի ավտոմեքենայից հայտնաբերվել է ինքնաշեն ատրճանակ` լիցքավորված 5.6 մմ տրամաչափի 5 փամփուշտով:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի ատրճանակի 7 պարկուճ:
Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է նախաքննություն:
Ապրիլի 17-ին ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխությունների և լրացումների կատարման վերաբերյալ նախագծին: Հիշեցնենք, որ այս նախագծի վերաբերյալ Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանն ամիսներ առաջ տարբեր ձևաչափերով, նաև հրապարակային կարգով ներկայացրել էր իր մտահոգություններն ու առաջարկությունները իրավասու մարմիններին:
Որպես էական առաջընթաց քայլ՝ արձանագրում ենք, որ Կառավարության նախագծով սահմանվել է Արդարադատության խորհրդի նիստերի դռնբացության ընդհանուր կանոնը, ինչը կարող է որոշակիորեն բարձրացնել այս մարմնի գործունեության թափանցիկությունը՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործերով: Այս սկզբունքային առաջարկը Մարդու իրավունքների պաշտպանի կողմից պարբերաբար բարձրացվել է տարբեր հարթակներում և, ի վերջո, ներառվել է թե՛ Մարդու իրավունքների ազգային ծրագրում և թե՛ այս օրենքի նախագծում:
Ողջունելի է, որ Արդարադատության նախարարության կողմից նախագծի վերջնական տեքստում փոփոխության են ենթարկվել մի շարք խնդրահարույց դրույթներ, դատավորների գործունեության գնահատման համակարգը կիրառելի է դարձել նաև ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորների նկատմամբ, որոնց վերաբերյալ նախատեսված էր բացառություն նախագծի նախորդ տարբերակում: Բարեփոխվել է դատավորների գործունեության գնահատման կարգը, դատական ակտերի կայունության ցուցանիշը հանվել է գնահատման չափանիշների ցանկից, բարելավվել է դատավորների կողմից գնահատման արդյունքների բողոքարկման մեխանիզմը:
Այս բոլոր դրական փոփոխությունների հետ մեկտեղ Պաշտպանն ունի որոշակի մտահոգություններ դատավորների գործունեության գնահատման արդյունքները՝ որպես դատավորի լիազորությունների դադարեցման հիմք, կիրառելու գործնական վտանգների և դատավորի նկատմամբ կարգապահական պատասխանատվության առանձին հիմքերի կիրառման վերաբերյալ: Այս ուղղությամբ ևս Պաշտպանի աշխատակազմը պատրաստակամ է շարունակել համագործակցությունը Նախագծի հեղինակների հետ:
ՄԻՊ գրասենյակ
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, հարցաքննեց Սիմոն Աղազարյանի գործողություններից տուժած 3 վկաներին:
Վկա էդգար Շաթիրյանը նշեց, որ բնակարանը ձեռք է բերել Գագիկ Պապոյանից 2007 թ-ին, իսկ Սիմոն Աղազարյանին երբևէ չի տեսել:
Վկա Արա Չոբանյանը ևս չէր ճանաչում Սիմոն Աղազարյանին: Նրա վկայությամբ՝գործարք կնքել է Գագիկ Պպոյանի հետ, իսկ նրան վաճառված բնակարանը վաճառվել է ևս 4 հոգու. « Տարի ու կես առաջ եմ իմացել, որ խաբված եմ»,-ասաց վկա Արա Չոբանյանը:
Դանիայում բնակվող, սակայն ցուցմունք տալու նպատակով, Հայաստան եկած Մարինա Հարութունյանի վկայությամբ էլ՝ գումարը ինքն է ուղարկել հորը և նա, որպես լիազորված անձ, գնել է բնակարանը Սիմոն Աղազարյանից:
«Մենք Պապոյանի դեմքը չենք տեսել: Մեզ Աղազարյանն է տարել, բնակարանը ցույց տվել: Նրա ասած գումարը կանխիկացրեցինք, վճարեցինք Սիմոնին,իսկ նա ստացավ և ստորագրեց: Մի քանի անգամ դրսում հանդիպել ենք Պապոյանին, բայց չենք իմացել, որ «Գապբնակշին»-ի տնօրենն է»,-պատմեց Մարինա Հարութունյանը:
Սակայն Սիմոն Աղազարյանը պնդում էր, որ վկան սուտ է խոսում: Նրա համոզմամբ, վկան ներկա չի եղել գործարքի ժամանակ:
«Ինձ, որ կախեք էլ քիչ կլինի, պարոն դատավոր: Ես ընդունում եմ, խաբել եմ, առանց տուն եմ թողել շատ մարդկանց, բայց վկան սուտ է խոսում. նա ներկա չի եղել գործարքին, մենք նրա հոր հետ գնացել ենք բանկ, գումարը վերցրել և անմիջապես գնացել Պապոյանի մոտ, վերջինս էլ ցույց է տվել այդ տան հատակագիծը»,-ասաց ամբաստանյալը:
Սակայն դատավորը նշեց, որ այդ փաստն այդքան էլ կարևոր չէ:
Ի դեպ, մի պահ կրքերը թեժացան. տուժող Սոնիկ Մաղաքյանը ամբաստանյալի պաշտպանի հետ վեճի բռնվեց, և տուժողին ստիպված հեռացրեցին նիստերի դահլիճից:
Դրսում, դատից հետո, նա մեզ ցույց տվեց փաստաթղթեր, որոնցում, ըստ նրա, Գագիկ Պապոյանի ստորագրությունները կեղծված են: Այսինքն, որպես գումարը ստացող անձ, նա չի ստորագրել:
Հիշեցնենք, որ բնակարանների հետ կապված խաբեության մեջ Սիմոն Աղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Գապբնակշին» ՍՊԸ-ի փոխտնօրեն, նույն ընկերության տնօրեն Գագիկ Պապոյանի հետ նախնական համաձայնությամբ, Արամի փողոցի 72-80 հասցեում հիշյալ ընկերությանը հատկացված 3850 քմ մակերեսով հողատարածքում կառուցվող բազմաբնակարան շենքում բնակարաններ վաճառելու պատրվակով, 2005-2011թթ ընթացքում, բազմաթիվ քաղաքացիների վստահությունը չարաշահելով, միասնական դիտավորությամբ հափշտակել են 1.253.891.550 ՀՀ դրամ:
Աղազարյանը շուրջ 65 քաղաքացիների հետ կնքել է անշարժ գույքի նախնական առքուվաճառքի մասին պայմանագրեր, սակայն մինչ օրս նրանցից և ոչ մեկին բնակարանով չի ապահովել:
Մարիանա Պետրոսյան
ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) կալանավոր Վ. Մ.-ի հաղորդման հիման վրա` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ կալանավորի հաղորդման` գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության
Շիրակի մարզային վարչության Ախուրյանի բաժին բերման ենթարկվելու ընթացքում` ավտոմեքենայի մեջ, ապա` նույն բաժանմունքի վարչական շենքում, ոստիկանության աշխատակիցները խոստովանական ցուցմունքներ կորզելու նպատակով իր նկատմամբ բռնություն են կիրառել:
Կատարվում է նախաքննություն:
Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանի միջնորդությամբ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հանձնարարել էր մի շարք հատուկ դպրոցներում իրականացնել աշակերտների փաստաթղթերի ուսումնասիրություն: Նախարարի ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ հայտնաբերված խախտումներն արդեն իսկ ստացել են դրական լուծում : Վաղարշապատի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 2 հատուկ դպրոցում սովորող երեխաներից մեկը, ով չուներ ֆիզիկական կամ մտավոր որևէ խնդիր, արդեն ազատվել է դպրոցից և պետք է հաճախի հանրակրթական դպրոց, իսկ մյուս չորսին կտրամադրվեն հատուկ դպրոցում սովորելու համար օրենքով անհրաժեշտ վկայագրերը:
Ավելի վաղ Օմբուդսմենի աշխատակազմի ներկայացուցիչները մարզերում գտնվող հատուկ դպրոցներ այցելությունների ժամանակ հայտնաբերել էին, որ այդ դպրոցներում մտավոր զարգացման խնդիրներ ունեցող երեխաների կողքին հաճախ սովորում են նաև զարգացման աննշան խնդիրներով, իսկ որոշ դեպքերում` առհասարակ որևէ խնդիր չունեցող երեխաներ: Նրանցից ոմանք նախկինում սովորել են հանրակրթական դպրոցներում, սակայն հետագայում, առանց համապատասխան հիմքերի, տեղափոխվել հատուկ դպրոց:
Նման դեպքերի ուսումնասիրությունից օրինաչափություն է նկատվում, որ սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներն այս առումով ավելի խոցելի են: Երեխային հատուկ դպրոց տալով, ծնողները, փաստորեն, լուծում են ոչ միայն կրթության, այլև երեխայի խնամքի, սննդի և գիշերակացի խնդիրները, իսկ դպրոցի տնօրինությունն այսպիսով ապահովում է աշակերտների՝ իրեն անհրաժեշտ քանակը:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ
Կալանավորներ Ռ. Մ.-ի և Ա. Մ.-ի հաղորդումների հիման վրա ՀՀ ոստիկանության ՔԳՎ Շիրակի մարզային քննչական բաժնում նախապատրաստված նյութերով` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կալանավորները հաղորդում են տվել այն մասին, որ 2013թ հոկտեմբերին ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժին բերման ենթարկվելուց հետո, խոստովանական ցուցմունքներ կորզելու նպատակով ոստիկանության աշխատակիցների կողմից իրենց նկատմամբ կիրառվել են բռնություններ:
Կատարվում է նախաքննություն:
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի գործով դատական նիստը նորից հետաձգվեց, քանի որ չէր ներկայացել ամբաստանյալ Հովհաննես Գրիգորյանը. որպես պատճառաբանություն՝ նշվեց վերջինիս հիվանդությունը:
Սակայն դատավորը, ընդգծելով, թե ամբաստանյալի հիվանդությունը վիրուսային է, հույս հայտնեց, որ նա հաջորդ դատական նիստին կներկայանա:
Հիշեցնենք, որ Վազգեն Խաչիկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2005թ. հունվարի 14-ից մինչև 2010թ. դեկտեմբերի 17– ն աշխատելով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնում, կազմակերպված խմբով, 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, պաշտոնեկան կեղծիք կատարելու, այն է՝ կենսաթոշակի կասեցված վճարումը վերսկսելու վերաբերյալ վճարման իրավունք վերապահող կեղծ դիմումներ պատրաստելով կամ առանց այդ դիմումների վճարային ցուցակներում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով անհիմն ելքագրել և յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների վճարումը կասեցված կենսաթոշակի առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 260.956.681 ՀՀ դրամ գումարները: Բացի այդ` Վազգեն Խաչիկյանը խարդախությամբ հափշտակել է պետական բյուջե վերականգնման ենթակա, առանձնապես խոշոր չափերի` 29.000.000 ՀՀ դրամ գումարը: Բացի Խաչիկյանից՝գործով որպես մեղադրյալ անցնում է 12 հոգի:
Հ.Գ. Նշենք, որ արդեն 2 տարի ընթանում են դատական լսումներ: Ո՞վ է ժամանակ ձգում և ի՞նչի համար, դեռ պարզ չէ:
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 14-ից 15-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 14 դեպքից բացահայտվել է 13-ը, խարդախության` 5, խուլիգանության` 2, մաքսանենգության` 4, ավազակային հարձակման և յուրացման 1-ական դեպքերը բացահայտվել են:
Բացահայտվել է գողության 4 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 2 մարդ զոհվել է, 4-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ապրիլի 15-ին, ժամը 13.30-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևանի Դավիթ-Բեկի փողոցում բախվել է «ԳԱԶ-5317» մակնիշի ավտոմեքենայի, որը կողաշրջվել է և բախվել մայթեզրին կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ առաջ գնալով` բախվել է նշված վայրում կայանված «Նիսան-Տիմա» մակնիշի ավտոմեքենային:
«ՎԱԶ-2106»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 15-ին, ժամը 20.00-ին, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Սասունցի Դավթի փողոցի թիվ 51 տան դիմաց վրաերթի է ենթարկել 20-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 15-ին, ժամը 22.40-ին, Երևանի Աթենքի փողոցից Հրազդանի կիրճ տանող ճանապարհին իրար են բախվել «Տոյոտա» մակնիշի երկու ավտոմեքենաներ, ինչի հետևանքով վարորդները և մեկ ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 15-ին, ժամը 22.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել 70-ամյա կին և 14-ամյա աղջիկ` հայտնելով, որ վնասվածքներն ստացել են նույն օրը, ժամը 14.30-ին, Ծիծեռնակաբերդի խճուղում անհայտ ավտոմեքենաների բախման հետևանքով:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 15-ին, ժամը 21.50-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Ն. Ստեփանյան փողոցի թիվ 10/1 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 52-ամյա տղամարդու, որը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է 1990 թ. ծնված Խաչիկ Մ.-ն` «ԲՄՎ 525» մակնիշի ավտոմեքենայով: Նա ժամը 23.20-ին Մոլդովական փողոցից բերման է ենթարկվել ոստիկանություն:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 15-ին, ժամը 20.45-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես 124» և «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենաներ:
Պատահարի հետևանքով «Օպել Աստրա»-ի վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 15-ին, ժամը 07.00-ի սահմաններում, «Մերսեդես Ե-320» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 37,5 կմ-ին բախվել է ծառի և շրջվել, ինչի հետևանքով 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 15-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Հրազդանի Միկրոշրջան թաղամասում «Մերսեդես Ե-200» մակնիշի ավտոմեքենան հետընթաց կատարելիս` դիպել է 77-ամյա կնոջ:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 15-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 125-րդ կմ-ին անհայտ մակնիշի ավտոմեքենայից մետաղյա թիթեղներ են թափվել և հարվածել «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետևանքով վերջինս բախվել է ճամփեզրի քարին:
«Ֆորդ Տրանզիտ»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 15-ին, ժամը 11.30-ի սահմաններում, «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան Նոյեմբերյանի «Թեղուտ» ՓԲԸ տարածքում դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել:
Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 15-ին, ժամը 09.00-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Այգեհովիտ-Պառավաքար ճանապարհի 20-րդ կմ-ին բախվել է «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենայի:
«ՎԱԶ-21213»-ի վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 21-ամյա մի երիտասարդ, որը վթարի ժամանակ, որպես ուղևոր, գտնվել էր «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի սրահում:
Կատարվում է քննություն:
«Աֆին Լիզինգ» ավստրիական խոշոր լիզինգային կազմակերպության և բեռնափոխադրումներ իրականացնող «Սպայկա» հայկական ընկերության միջև 6 տարվա պատմություն ունեցող դատական վեճը վերջապես ավարտվել է հաշտությամբ:
Երեկ հայկական դատարանը հաստատել է «AM» իրավաբանական ընկերության կողմից պատրաստված հաշտության համաձայնագիրը: «Աֆին Լիզինգ» ավստրիական կազմակերպությունը 2006 թվականից մատակարարել է IVECO մակնիշի ավտոմեքենաներ «Սպայկա» հայկական ընկերությանը: 2009 թվականից «Աֆին Լիզինգ» ընկերությունը փորձում էր ստանալ իր լիզինգային վճարները, որի նպատակով Հայաստանի դատարաններում քննվել է 3 դատական գործ: Այդ դատական գործերում մի շարք անհաջողություններից հետո «Աֆին Լիզինգ» ավստրիական կազմակերպությունը շուրջ մեկ տարի առաջ դիմել է «AM» իրավաբանական ընկերությանը:
Հայաստանի դատարաններում բարդ և հետևողական աշխատանքի արդյունքում «AM» ընկերության իրավաբանները կարողացել են իրենց օտարերկրյա վստահորդին վերադարձնել վերջինիս հասանելիք գումարները:
«AM» իրավաբանական ընկերության կառավարիչ-բաժնետեր Գրիգոր Մինասյանը նշել է. «Մեր երկարատև աշխատանքով ստացված հաշտության համաձայնության արդյունքում միջազգային ճանաչում ունեցող օտարերկրյա ընկերությանը այսօր արդեն վճարված են բոլոր պարտքերը, իսկ հայկական ընկերությունը ազատվել է ֆինանսական լուրջ բեռից»: Գործը վարել են «AM» ընկերության իրավախորհրդատուներ Ռոզա Ստեփանյանը և Գոհար Գևորգյանը: Այս մասին հայտնում են «AM» իրավաբանական ընկերության հասարակայնության հետ կապերի բաժնից:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.