23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Իրավապահները հայտնաբերել են երեկ՝ հունվարի 11-ին, Կոտայքի մարզի «էրիկի մոտ» ռեստորանում կրակոցներ արձակած կասկածյալին, հաղորդում է Shamshyan.com-ը:
Ըստ կայքի, կասկածյալը ՀՀ Պաշտպանության նախարարության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանն է:
Նրան ոստիկանները հայտնաբերել են Ջրվեժում հայտնի «Ժպիտ» հյուրանոցային համալիրից, ապա բերման ենթարկել ոստիկանության Կոտայքի բաժին:
Նրա մոտ այդ պահին եղել է նաև իր անվամբ հաշվառված ատրճանակը, և ենթադրվում է, որ հենց դրանով էլ նա կրակոց է արձակել:
Այս պահին Տ. Խաչատրյանը ոստիկանության Կոտայքի բաժնում է, և նրան ոստիկանությունից ներկայացնելու են Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով արդեն նախաձեռնվել է քրեական վարույթ:
Հիշեցնենք, որ հունվարի 11-ին, կրակոցներ էին հնչել Կոտայքի մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կոտայքի մարզային վարչություն և Ոստիկանության Կոտայքի բաժին օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արամուս գյուղում գործող «էրիկի մոտ» ռեստորանային համալիրում կրակոց էր հնչել և կար վիրավոր:
Ոստիկաններն ու քննիչները նշված ռեստորանային համալիրի «կուպե»-ներից մեկում հայտնաբերել էին արնանման հետքեր, դռան վրայի ապակուն առկա կրակոցի հետք, իսկ դրսում՝ կրակված 1 պարկուճ և դրամանապանակ:
«Աբովյան» բժշկական կենտրոնից Ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ էր ստացվել, որ «աջ դաստակի սալջարդ, պատռած վերք սալի ջլերի վնասումով» ախտորոշմամբ շտապօգնության խումբն իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:
Հիվանդանոց մեկնած ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ վիրավորը, ով այնուհետև տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, 47-ամյա Հրայր Մ.-ն է:
Այս դեպքի առնչությամբ ոստիկանությունից հայտնել են, որ հունվարի 11-ին, ժամը 23.39-ին «Աբովյան» ԲԿ-ից հաղորդում է ստացվել, որ Արամուս գյուղից «աջ դաստակի սալջարդ, պատռած վերք սալի ջլերի վնասումով» ախտորոշմամբ շտապօգնության խումբն իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 1977թ ծնված մի տղամարդու։ Հանգամանքները պարզվում են: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին:
ՔԿ-ում նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 335-րդ հոդվածի 1-ճն մասով և 167-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով։
2023 թվականի դեկտեմբերին Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային ծառայողները երկրի հինգ մաքսային անցակետերում առգրավել են 2.299 տուփ չհայտարարագրված ծխախոտ և կանխել են երկիր մաքսանենգ ապրանք ներկրելու փորձերը։ Այս մասին գրում է «Սպուտնիկ Գրուզիա»-ն՝ վկայակոչելով գերատեսչության տարածած մամուլի հաղորդագրությունը։
Մասնավորապես, Սարպի (վրաց-թուրքական սահման), Սադախլո (Հայաստանի հետ սահման), Վալե (Թուրքիայի հետ սահման), Նինոծմինդա (Հայաստանի հետ սահման) և «Կազբեգ» (սահման Ռուսաստանի հետ) անցակետերում մեծ քանակությամբ չհայտարարագրված ծխախոտի ներկրման փորձ է կասեցվել։
Մաքսային ծառայողները, տարբեր երկրների քաղաքացիների անձնական ուղեբեռի և տրանսպորտային միջոցների մանրամասն զննման արդյունքում հայտնաբերել են ընդհանուր առմամբ 45.980 կտոր չհայտարարված ծխախոտ:
Վրաստանի մաքսային օրենսգրքի համաձայն՝ օրենքը խախտողներից առգրավվել է ապրանք և յուրաքանչյուրը տուգանվել 1 հազար լարիով։ Արգելքը բազմիցս խախտած յոթ քաղաքացի տուգանվել է 3 հազար լարիով։
Aravot.am-ը գրել էր, որ հունվարի 6-ին, Շիրակի մարզի Առափի բնակավայրում հսկողություն իրականացնող պարեկները ստուգում կատարելու նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մեքենա, որի վարորդը՝ Առափիի բնակիչ Մ․Ս․-ն, մեքենայից դուրս գալուն պես՝ ձեռքից նետել է ապակյա կաթուցիչ և պոլիէթիլենային տոպրակով սպիտակ գույնի զանգված։ Վարորդին և ուղևորներին, որոնցից երկուսը՝ Ա․Պ․-ն և Վ․Տ․-ն ՌԴ քաղաքացիներ են, ՌԴ Պաշտպանության նախարարության զինծառայողներ, իսկ երրորդը ևս Առափիի բնակիչ է՝ Ա․Հ․-ն է, ձերբակալել և տարել են Ախուրյանի ոստիկանություն։
Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնեց.
«Առափի բնակավայրում հունվարի 6-ին ավտոմեքենայում գտնվող անձանց մոտ առերևույթ ապօրինի պահվող թմրամիջոցների հայտնաբերման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով 2 անձի ներկայացվել է մեղադրանք։ Նրանցից մեկին, ով ՀՀ քաղաքացի է, մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 396-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ երկրորդին, ով ՌԴ քաղաքացի է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի 3-րդ մասով։
Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Ոստիկանության կողմից ձերբակալված՝ նշված ավտոմեքենայում գտնվող ևս 2 անձինք արգելանքից ազատ են արձակվել։ Այլ տեղեկատվություն, նախաքննության շահերից ելնելով, չի տրամադրվում»։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի գործով նախատեսված է վկայի և ամբաստանյալների հարցաքննությունը։
Պաշտպան Երեմ Սարգսյանն պահանջեց առաջինը քննարկել իրենց միջնորդությունը՝ թույլ տալ Գ.Խաչատրյանին մեկնել Գերմանիա վիրահատության նպատակով։
«Ինչո՞ւ չեք սկսում միջնորդության քննարկումը, հետո նոր հարցաքննությունը»,- հարցրեց պաշտպանը։
Դատավորը հետաքրքրվեց. «Ձեզ համար ի՞նչն է պրոբլեմը, եթե սկզբում հարցաքննությունը լինի»։
Ե. Սարգսյանն ասաց, վստահ է՝ այսօր չի լինի իրենց միջնորդության քննությունը, քանի որ հնարվոր չէ վկայի հարցաքննությունն ընդհատել, դրանից հետո քննարկել միջնորդությունը, հետո նորից շարունակել հարցաքննությունը։
Հիշեցնենք, որ չնայած առողջական հանգամանքներին՝ Գագիկ Խաչատրյանը ներկա է նիստին։ Նա դատարան է բերվել բժշկական հաստատությունից, անվասայկալով է:
Պաշտպաններից Ամրամ Մակինյանն ասաց. «Ընդհանրապես այս դատավարությունը մրցակցայի՞ն է, թե՞ ոչ։ Մեղադրողն ուզում է հարցաքննություն իրականացնի… Գագիկ Խաչատրյանը փաստացի ներկա է նիստին, նստած է Ձեր դիմաց։ Հարցաքննություն եք իրականացում, ո՞ւմ եք հարցաքննում, ինչի՞ վերաբերալ»։
Ե. Սարգսյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց դատախազին՝ ասելով. «Գագիկ Խաչատրյանի կյանքը վտանգի տակ է։ Եթե մեղադրողը չի ուզում այս փաստը գնահատի, նշանակում է, չի կարող լինել օբյեկտիվ։
Ներկայացված բոլոր բժշկական փաստաթղթերը համարում է ձևականություն։ Ձևականություն չի։ Այն, որ չեք ընդունում, որ վատառողջ է, այն փաստաթղթերը, որոնք ձեր պետական մարմիններն են տվել, չեք ընդունում, ուրեմն կանխակալ եք, բացասական վերաբերմունք ունեք»։
Ա. Մակինյանը նույնպես նշեց, որ մեղադրողը չի կարող անաչառ լինել, չի կարող այս գործով հանդես գալ։
Գագիկ Խաչատրյանը միացավ միջնորդությանը։ Նա նշեց, որ տարիներ շարունակ բժիշկների հսկողության տակ է. «Եթե դատաբժշկական հանձնաժողովը ամիսներ շարունակ իրականացնում է տարբեր ստուգումներ, եթե ոչ մի արժեք չունի, ինչո՞ւ եք ուղարկում։ Ինչո՞ւ եք ուղարկում ձեր հսկողության տակ առողջապահության նախարարության բժշիկների մոտ, որ եզրակացություն տան ու չեք կարդում, կամ եթե կարդում եք, հետևություն չեք անում։ Իմաստը ո՞րն է, ձեր նպատակը ո՞րն է։
Ինչի՞ եք սպասում, ես չեմ հասկանում։ Համբերատար սպասում եմ, առարկություն չեմ արել, ինչ խաղի կանոններ հաստատում եք, այդ կանոններով խաղում ենք։
60-ից ավելի նիստերին ո՞վ է ներկայացել, մեծ ջանքեր եմ կիրառում, որ մասնակցեմ նիստերին»։
Նիստը պարբերաբար ընդմիջվում է, քանի որ Գագիկ Խաչատրյանի ինքնազգացողությունը վատանում է։
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ դատախազ Գևորգ Սարգսյանին ներկայացված բացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։
Դատարանը որոշեց բացարկի միջնորդությունը մերժել։
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական գլխավոր վարչությունում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Տ. Մ.-ն, զբաղեցնելով Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կոմունալ տնտեսության և բազմաբնակարան շենքերի կառավարման մարմինների հետ աշխատանքների կազմակերպման բաժնի պետի պաշտոնը, նույն բաժնի աշխատակից Ա. Հ.-ի հետ նախնական համաձայնությամբ՝ խմբի կազմում, տարբեր անձանցից ստացել են ընդհանուր շուրջ 1 մլն 750 հազ. ՀՀ դրամ կաշառք:
Նախաքննությամբ պարզվել է, որ Կենտրոն վարչական շրջանի վերը նշված պաշտոնատար անձինք իրենց ծառայողական լիազորությունները, ինչպես նաև դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով Կենտրոն վարչական շրջանի՝ հրատապ լուծում պահանջող ընթացիկ աշխատանքներն իրականացնող ընկերության օգտին թողտվության, հովանավորչության, այն է՝ հրատապ գնման ընթացակարգերի մասին ընկերության տնօրենին տեղեկացնելու և անհրաժեշտ խորհրդատվությամբ այդ ընթացակարգերին տվյալ տնտեսվարողի պարտադիր մասնակցությունն ապահովելու համար, 2023 թվականի հուլիսի 11-ին նրանից ստացել են 1.000.000 ՀՀ դրամ կաշառք:
Բացի այդ, Տ. Մ.-ն, դարձյալ Ա. Հ.-ի հետ նախնական համաձայնությամբ, իրենց ծառայողական լիազորությունները, ինչպես նաև դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով Ն. Ա.-ի և Ա. Ա.-ի օգտին թողտվության և հովանավորչության, այն է՝ վերջիններիս փաստացի պատկանող՝ Երևան քաղաքում գործող սրճարանների դիմաց անցուղիների տեղադրման և նախատեսված կանաչապատ ծածկի հաշվին մայթի լայնացման աշխատանքներն անտեսելու ու չարձանագրելու համար, նրանցից 2023 թվականի հուլիսին և օգոստոսին ստացել են շուրջ 750.000 ՀՀ դրամ կաշառք:
Տ. Մ.-ին ու Ա. Հ.-ին մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (երկու դրվագ), իսկ նրանց կաշառք տված անձանց՝ 436-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով:
Կենտրոն վարչական շրջանի երկու պաշտոնյաների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են դատարան՝ ըստ էության քննելու համար:
Դատախազությունը պահանջում է կրկին կալանավորել գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին։ ՀՀ գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով և վարչական հսկողությամբ փոխարինելու մասին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշումը և Խաչատուրովի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։ Այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Արմեն Հովհաննիսյանի նախագահությամբ, մասնակի բավարարել է Գրիգորի Խաչատուրովի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ բողոքը՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինելով վարչական հսկողությամբ և գրավով՝ 20 մլն դրամի չափով։
Հիշեցնենք, որ քրեական գործը վերաբերում է հողատարածքի օտարմանը։ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) հատկանիշներով: Նկատենք, որ ըստ դատախազության, գործարքի առարկան չգործող զորամասի տարածքն է, որը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պաշտոնավարման տարիներին, իբր, վաճառվել է Գրիգորի Խաչատուրովին, ինչը ձեւակերպվել է երրորդ անձի անվամբ։ Գործով մեղադրյալները 13-ն են, այդ թվում՝ ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Կոտայքի մարզի 38-ամյա բնակչի կողմից 4 անձի, այդ թվում 1 երեխայի, թրաֆիքինգի ենթարկելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՔԿ-ից:
«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 38–ամյա տղամարդը, օգտագործելով աշխատանք կամ որևէ այլ զբաղմունք, սեփական կացարան չունենալու, ինչպես նաև անչափահաս ու մանկահասակ երեխայներին նվազագույն կենցաղային պայմաններով ապահովելու անհնարինության, եկամտի այլ աղբյուրների բացակայության հանգամանքների առումով Արարատի մարզի երեք բնակչուհու, այդ թվում մոր և դստեր վիճակի խոցելիությունը, թրաֆիքինգի ենթարկելու՝ շահագործելու դիտավորությամբ, նրանց առաջարկել է իրեն պատկանող՝ Գառնի համայնքում տեղակայված անասնաֆերմայում կատարել կթվորուհու աշխատանք՝ չհստակեցնելով վարձատրության պայմանները:
Հիշյալ կանայք, հույս ունենալով, որ կվարձատրվեն այդ աշխատանքի համար ընդհանրապես վարձատրվող գումարի չափով՝ ամսական 1 գլուխ կով կթելու դիմաց առնվազն 5.000 դրամ, համաձայնել են տղամարդու առաջարկին։
Աշխատանքները կատարելու համար կանանցից մեկն իր մանկահասակ երեխայի հետ 2018թ.–ից, իսկ մայրը և դուստրը՝ իրենց անչափահաս ու մանկահասակ երեխաների հետ, 2023թ. հունվարից, տեղափոխվել ու բնակվել են հիշյալ անասնաֆերմայի տարածքում գտնվող քարե շինությունում, որը զուրկ է եղել կենցաղային տարրական պայմաններից։ Նրանց համար անհրաժեշտ սննդամթերքը 38–ամյա տղամարդն առաջարկել է ձեռք բերել իրեն պատկանող խանութից՝ անկանխիկ եղանակով, ձեռք բերված ապրանքների վերաբերյալ նշումներ կատարելուց հետո նրանց աշխատած գումարի հետ հաշվարկ կատարելու խոստումով:
Այնուհետև, հիմնականում աշխատանքի հետ կապված դժգոհությունների առիթներով, 38–ամյա տղամարդը կանանց նկատմամբ կիրառել է բռնություն, ձեռքերով ու ոտքերով, ինչպես նաև անասնագոմի մաքրման համար նախատեսված երկաթյա գործիքով հարվածներ է հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին, նրանց հասցեին հնչեցրել բռնություն կիրառելու սպառնալիքներ ու հայհոյանքներ, ինչպես նաև ստիպել է կատարել այլ աշխատանքներ՝ անասուններին կեր տալ, դաշտ տանել, անասնագոմը մաքրել և այլն: Կանանցից մեկի՝ 4 տարի կատարած կթվորուհու և պարտադրված մյուս աշխատանքների դիմաց 38–ամյա տղամարդը նրան վճարել է ընդամենը 30.000 ՀՀ դրամ, որևէ հաշվարկ՝ նրա կատարած աշխատանքի դիմաց նրան վճարելու և խանութից վերցրած ապրանքների գումարն իբրև ծախս հաշվարկելու և այդ գումարների տարբերությունը պարզելու նպատակով, երբեք չի կատարել։ Ավելին, հիշյալ կնոջ անվան դիմաց՝ որպես պարտք, գրանցել է նաև տարիներ շարունակ փաստացի իր անասնաֆերմայի համար աշխատանք կատարած մեկ այլ անձի կողմից նույն խանութից վերցրած ապրանքներն ու ծխախոտը։ Արդյունքում՝ այդ տարիների ընթացքում կինը խանութում կուտակել է 2.004.740 ՀՀ դրամ գումարի չափով պարտք։
Մոր և դստեր կողմից 6 ամիսների ընթացքում կատարած աշխատանքների համար 38–ամյա տղամարդը նրանց վճարել է ընդամենը 15․000 դրամ և կրկին որևէ հաշվարկ չի կատարել։ Արդյունքում՝ մոր և դստեր պարտքը խանութում կազմել է 480.480 ՀՀ դրամ։
Այս անորոշությունը 38–ամյա տղամարդը օգտագործել է որպես հիշյալ կանանց շահագործման վիճակում պահելու նպաստավոր պայման: Բացի այդ, 38–ամյա տղամարդը, երեխային թրաֆիքինգի ենթարկելու նույն դիտավորությամբ, պահանջել է, որ 2023թ. հունվարից իր կողմից արդեն շահագործման վիճակում գտնվող ընտանիքի 9-ամյա երեխան նույն տարվա փետրվարից յուրաքանչյուր օր արթնանա առավոտյան ժամը 07.00-ի սահմաններում, անասնաֆերմայում որպես կթվորուհի աշխատող անձի 14-ամյա որդու հետ օգնի անասնապահին՝ պահել խոշոր եղջերավոր անասունների հոտը:
9–ամյա երեխան, մինչև հունիսի 7-ը, նաև անձրևոտ և ցուրտ օրերին, հիշյալ անձանց հետ խոշոր եղջերավոր անասունների հոտը տարել է անասնաֆերմայից մոտ 2 կմ հեռավորության վրա գտնվող դաշտ, որտեղ մինչև ժամը 16.00-17.00-ի սահմանները մնացել և օգնել է կազմակերպել կենդանիների արածելը, իսկ երեկոյան նրանց տեղափոխել գոմ: Վերոնշյալ անձինք կարողացել են 38–ամյա տղամարդու կողմից ստեղծված շահագործման վիճակից դուրս գալ միայն այն ժամանակ, երբ մոր և դստեր ահազանգով, իրենց են այցելել ոստիկանները։
Դուստրը ոստիկաններին ահազանգել է իր մոտ գտնված մեկ այլ բջջային հեռախոսաքարտով, որի առկայությունը թաքցրել էր 38–ամյա տղամարդուց, քանի որ վերջինս վերցրել էր նրա բջջային հեռախոսաքարտը: Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Կոտայքի մարզի 38–ամյա բնակչին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) և 189-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառված կալանքը։
Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Շուրջ 2 տարի 7 ամիս անհետ կորած համարվող ժամկետային զինծառայող Նորիկ Մկրտչյանի կողմից զորամասն ինքնակամ լքելու փաստով նախաձեռնված քրեական վարույթը վերաբացվել և կրկին կարճվել է, ինչը հարազատների դժգոհությունն է առաջացրել։ NEWS.am-ի հետ զրույցում անհետ կորած զինծառայողի պապը՝ Նորիկ Աղաբաբյանը, վստահեցնում է, որ նախաքննական մարմինը դիտավորությամբ է կարճել քրեական վարույթը։
«Առանց քննություն անցկացնելու գործը կարճեցին, բոլոր մեղավորները իրենց համար ման են գալիս, իսկ իմ թոռը անհետ կորեց։ Գործով քննիչը փոխվեց, դիմել եմ դատախազություն, որ բացեն գործը, նորից քննեն, նոր քննիչը բացել է գործը ու նորից փակել։ Մինչև հիմա ոչ մի տեղեկություն չունենք։ Ամբողջ մեղավորությունը գցել են երեխու վրա, իբր նա դիրքը թողել ու փախել է, առանց քննության, առանց մեղադրյալ գտնելու այսպես փակեցին, գնաց, իսկ երեխան չկա ու չկա»,- պատմեց Նորիկի պապը։
Նա ասաց, որ իրենց երեկ այցելել են Կարմիր խաչից, ասել, որ ադրբեջանական կողմը հերքում է Նորիկի գերեվարման փաստը.
«Երեխան սահմանը չի անցել։ Մեզ հրամանատարությունից ոչ մեկ ոչինչ չեն ասում։ Իրենց ձեռքի գործն է, որ երեխան չկա։ Կան ցուցմունքներ զինծառայողների, բոլոր տարբեր բովանդակության են, ոչ մեկի ցուցմունք չի համապատասխանում։ Ինքը նախորդ օրն ասել է ծառայակիցներին, որ ոտքերը ցավում են, չի կարողանում դիրք բարձրանալ, իրեն 2 օր պահել են քարերի մեջ, տաքություն է ունեցել, բժիշկը եղել, սրսկել է, չեն տարել հոսպիտալ։ Ինձ ընկերները պատմել են, որ ծեծկռտուք է եղել, 3 զինվորի ծեծել են, որից մեկը թոռնիկս է եղել, նա, ասում են, ծայրահեղ ծանր վիճակում է եղել, թե ուր են պահել, հետը ինչ են արել, այսպես անորոշ է»։
Նորիկ Աղաբաբյանի խոսքով՝ նոր քննիչը քննչական որևէ գործողություն չի կատարել. «Քննիչը որ փոխվել է, այս երկրորդ քննիչը ոչ մեկին երկրորդ անգամ բացված այս գործով ոչ մեկին չի կանչել հարցաքննության, որևէ քննչական գործողություն չի արել, ո գործը փակել է։ Ես իրենից հետաքրքրվում եմ՝ ի՞նչ ես արել, որ գործը փակել ես, ասում է՝ ոչ մի բան, ես իրավունք չունեմ, փակված է գործը, ասում եմ՝ բա ո՞նց ես ասում, որ գործը վերանայվել է, սա վերանայե՞լն է։ Կա անորոշ բան, որը չեն ուզում բացեն, պատմեն, իմանանք՝ ինչ է եղել»։
Հիշեցնենք, որ Նորիկի՝ ծառայության վայրից բացակայելու մասին ոստիկանություն հաղորդագրություն էր ստացվել 2021 թվականի մայիսի 18–ին։ Ըստ դատախազության՝ մայիսի 18-ի դրությամբ, Նորիկը չի գտնվել թշնամական ուժերի հետ անմիջական շփման հատվածում: Նորիկն անհետացել է Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի դիրքերից։ Նա երեք ամսվա ծառայող էր, երբ անհետացել է։ Նա բանակ էր զորակոչվել 2021թ.-ի փետրվարի 8-ին։ Փաստաբան Լուսինե Վիրաբյանը ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում ասել էր, որ Նորիկի անհետացման մասին ընտանիքին զգուշացվել էր միայն մայիսի 18–ին։
Լուսինե Վիրաբյանը նշել էր նաեւ, որ հարուցված քրեական գործերով պատշաճ քննություն չի կատարվել։ Նրանք տեղեկություններ ունեին, որ Նորիկը դիրքեր բարձրանալիս վատառողջ վիճակում է գտնվել, եւ նրան երկու հոգով են բարձրացրել, իսկ մեկ ուրիշն էլ զենքն է բարձրացրել։ Փաստաբանի խոսքով՝ Նորիկի մայրը հարուցված քրեական գործի շրջանակում առերեսում է ունեցել միայն «կամբատի» եւ դիրքի ավագի հետ։ Ցուցմունք տված զինծառայողների տվյալները, ըստ Լուսինե Վիրաբյանի՝ հակասում են իրար։ Փաստաբանը կարծիք էր հայտնել, որ վարույթն իրականացնող մարմինը կամ շատ լավ գիտի՝ ինչ է եղել ու կոծկում է գործը, կամ անտարբեր են դեպքի առնչությամբ։
Համացանցում տեսանյութ է տարածվել, որում առկա է մանկական պnռնnգրшֆիш: Այդ նյութից ակնհայտ է, որ ոմն Աբո (լուսանկարում պատկերված և ըստ տեսանյութում գրառման՝ Արմավիրի մարզից) իր թոռնուհու տարիքի երեխայի նկատմամբ առերևույթ կատարել է առնվազն 2 հանցագործություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փորձագետ Դավիթ Թումասյանը՝ պահանջելով, որ երեխայի նկատմամբ հերթական այլանդակ հանցանքի համար հանցանք կատարած բոլոր անձինք կենթարկվեն քրեական պատասխանատվության և հնարավորինս արագ։
«1) ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մաս՝ Մանկական պnռնnգրшֆիш ստեղծելը, տարածելը, մատչելի դարձնելը, տնօրինելը, համակարգչային համակարգում, համակարգչային ցանցում կամ համակարգչային այլ սարքավորումների վրա կամ ցանկացած այլ եղանակով պահպանելը,2) ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդված՝ Սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը 16 տարին չլրացած անձի նկատմամբ, սակայն այս արարքը կարող է վերաորակվել ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի՝ Սեքսnւшլ բնույթի բռնի գործողությունները, քանի որ դեռ պետք է պարզվի երեխայի հետ առաջին հարաբերության ներգրավման մեխանիզմը, դատահոգեբանական փորձաքննության արդյունքները և այլ հանգամանքներ:
Այստեղ կարևորվում է այն, որ երեխայի մայրը և տատը գիտեին այդ հանցավոր դրվագների մասին, սակայն ոչինչ չեն ձեռնարկել երեխային պաշտպանելու համար, և միայն 4-րդ, թե 5-րդ դեպքից հետո՝ մայրն Աբոյին վռնդել է տնից….
Մոր և տատու առնչությամբ պետք է քննարկել հետևյալ հանցագործությունների առկայությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 247-րդ հոդված՝ Երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը (երեխայի առողջության վատթարացումը պետք է դիտարկել նրա հոգեբանական և սեռшկшն առողջությունը), ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 473-րդ հոդված՝ Հանցագործության մասին չհայտնելը կամ ՀՀ քրեական օրենսգրքի 474-րդ հոդված՝ Հանցանք կատարած անձին աջակցելը:Բացի այդ, քանի որ տեսանյութը տարածվել է տելեգրամյան ալիքով, ապա տարածողի արարքում նույնպես առկա է առերևույթ հանցագործություն՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Մանկական պnռնnգրшֆիш տարածելը, համակարգչում, համակարգչային համակարգում, համակարգչային ցանցում կամ համակարգչային այլ սարքավորումների վրա կամ ցանկացած այլ եղանակով այն պահպանելը:
Հ.Գ. Հուսամ այս երեխայի նկատմամբ հանցանք կատարած բոլոր անձինք կենթարկվեն քրեական պատասխանատվության և հնարավորինս արագ….»,- գրել է Թումասյանը։
Համացանցում գործի է դրվել հանցավոր նոր մեխանիզմ, որով ՀՀ քաղաքացիներից արդեն հափշտակվել է 500 հազար դոլարից ավելի գումար։
Քննչական կոմիտեից հայտնում են՝ 2022-ի վերջերից սոցիալական ցանցերում տարածված գովազդներով քաղաքացիներին առաջարկվում է գրանցվել իբր եկամտաբեր ներդրումային ծրագրերում ու որոշակի գումար ներդնելով ստանալ անհամեմատ բարձր շահույթ։
Գրավչությունը բարձրացնելու և արժանահավատության պատրանք ստեղծելու նպատակով, սոցիալական ցանցերով տարածվող գովազներում, արհեստական բանականության տեխնոլոգիաների կիրառմամբ, օգտագործվում են հանրաճանաչ մարդկանց պատկերներ, հայտնի ընկերությունների անվանումներ և պատկերանշաններ։
Նշված մեխանիզմով խարդախության հեղինակները հարյուրավոր անձանցից հափշտակել են ոչ միայն վերջիններիս կողմից որպես ներդրում կատարված, այլև նրանցից տարբեր պատրվակներով ստացած գումարները։
ՀՀ քննչական կոմիտեն քաղաքացիներին զգուշացնում է ներդրում կատարելուն ուղղված ցանկացած առաջարկ ընդունելուց առաջ նախ ստուգել դրա հավաստիությունը, զերծ մնալ ոչ պաշտոնական կայքերում հրապարակվող և չափազանց գրավիչ ու որևէ տեսակի ջանասիրություն ու աշխատանք չպահանջող առաջարկներին արձագանքելուց: Ստուգեք, որ ներդրումային առաջարկ անող ընկերություններն ունենան Կենտրոնական բանկի կամ իրական բանկերի ու կազմակերպությունների միայն պաշտոնական կայքերում տեղադրված և փաստացի առկա լիցենզիա։
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.