23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Լյուդվիգ Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով իրեն է մեղսագրվել գողության և խարդախության կատարում, ինքը տառապում է հոգեկան հիվանդությամբ, սակայն քրեական գործով նշանակված փորձաքննությունն իրականացնող հոգեբուժարանի աշխատակիցը անմեղսունակ ճանաչելու վերաբերյալ եզրակացություն տալու և այդ հիմքով հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելու համար 2014 թ. հուլիսի 21-ից օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում իրենից պահանջել է առանձնապես խոշոր չափերի` 8 հազ. ԱՄՆ դոլար կաշառք:
Այնուհետև 2014թ. դեկտեմբեր ամսին ՀՀ քննչական կոմիտեի ավագ քննիչն իր վարույթում քննվող նույն քրեական գործով կրկնակի դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու համար իրենից պահանջել է խոշոր չափի` 500 ԱՄՆ դոլար կաշառք:
Կալանավորի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ բաժին է ներկայացել ՌԴ քաղաքացի, 1966 թ. ծնված Լաուրա Ա.-ն, որը 1997 թ. սեպտեմբերի 12-ից ՌԴ Պյատիգորսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 16-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված ավազակային հարձակման 2 և մարմնական վնասվածք հասցնելու 8 դեպքերը բացահայտվել են:
Բացահայտվել է գողության` 8, խարդախության` 5, յուրացման` 3, կողոպուտի և կաշառակերության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 2 և գողության 1 դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետևանքով 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Շաբաթ-կիրակի օրերին ռադիոն մեքենայում կրկին «ՀՀԿ-ԲՀԿ» էր խոսում, և ես խնդրեցի ալիքը փոխել և երաժշտություն միացնել: Գուցե մասնագիտական առումով դա այնքան էլ ճիշտ չէ, բայց քանի որ զուտ մարդկայնորեն այդ բանավեճն ինձ բացարձակապես չի հետաքրքրում, երկու օրով ուղեղս ազատեցի քարոզչական այդ պատերազմից: Մնում է՝ փողոցում էլ մարդիկ չհարցնեն՝ «բա ի՞նչ է լինելու, բա ո՞վ է գահին նստելու»:
Լրատվությունն այդպիսի բան է՝ այսօր հուզում է, վաղը մոռացվում է:
Թույլ տվեք, այնուամենայնիվ, հիշեցնել, որ ընդամենը մեկ ամիս առաջ Գյումրիում դաժանորեն սպանվեց 7 հոգի, այդ թվում՝ անմեղ երեխաներ: Մեր իշխանության ոչ հստակ դիրքորոշման պատճառով ռուսական կողմը, խախտելով բոլոր պայմանագրերը, իր մոտ է պահում ոճրագործության մեջ մեղադրվող՝ 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին: Մեզ այլևս չի՞ հետաքրքրում, թե ինչպես է ընթանում քննությունը: Այլևս արդիական չէ՞ Պերմյակովին հայկական կողմին հանձնելու պահանջը:
Հիշեցնեմ նաև, որ ընդամենը երկու շաբաթ առաջ Բերձորում Արցախի ոստիկանությունը հարձակվեց և դաժան ծեծի ենթարկեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամներին և համակիրներին: ԼՂՀ նախագահը հանձնարարեց ծառայողական քննություն անցկացնել: Ի՞նչ եղավ այս քննությունը՝ ոստիկանության գործողությունները իրավաչա՞փ էին:
Առավոտ
Խմբագրական
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի Կումայրիի քննչական բաժանմունքի քննիչ Ավետիք Թովմասյանի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Նախաքննությամբ պարզվել է, որ Ա. Թովմասյանն իր վարույթում քննվող քրեական գործով վկայի՝ Հովհաննես Ս.-ի առանձնատանը կատարած խուզարկության ժամանակ հայտնաբերել և առգրավել է 0.5 գրամ քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց և վերջինիս վարչական պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտության մասին հարցը քննարկելու համար գրությամբ դիմել է բաժնի պետին, սակայն գրությունը կցելով քրեական գործին` առաջին օրինակը ոստիկանության բաժին չի ուղարկել:
Որոշ ժամանակ անց Ա. Թովմասյանը բաժնի պետի տեղակալից տեղեկանալով գրությունը բաժին չուղարկվելու մասին` քրեական գործով որոշում է կայացրել Հովհաննես Ս.-ի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին, սակայն հիշյալ որոշումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասի 28-րդ կետի պահանջների խախտմամբ գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին չի ուղարկել և որոշումը քրեական գործի նյութերին չի կցել:
Քրեական գործով նախաքննությունն ավարտելիս քննիչ Ա. Թովմասյանը, հիշյալ որոշումը օրինականության ստուգման համար դատախազին չուղարկելու իր կողմից նախկինում թույլ տրված դատավարական խախտման համար պատասխանատվությունից խուսափելու անձնական դրդումներով, այլ ամսաթվի թվագրությամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշման, ինչպես նաև այդ մասով վարույթն ավարտված լինելու հանգամանքները թաքցնելով, իրական փաստերը խեղաթյուրելով, նույն քրեական գործով նույն անձի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին կազմել է նոր, պաշտոնական փաստաթուղթ համարվող կեղծ որոշում, որը կցել է քրեական գործի նյութերին, իսկ պատճենն ուղարկել նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննիչ Ա. Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
ՀՀ հատուկ քննչական ծառայության
լրատվական ծառայություն
Այսօր՝ փետրվարի 16-ին, Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել Toyota Camry մակնիշի 17 ՕՏ 007 համարանիշի ավտոմեքենան: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենան վարել է 31-ամյա Արա Օսկանյանը, ով ՀՀ ԱԺ պատգամավոր, ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանի որդին է: Ֆոտոլրագրողի հետ զրույցում Ա. Օսկանյանը հայտնեց, որ այդ պահին իր վարորդական իրավունքի վկայականը իր մոտ չի եղել:
Ավտոմեքենան տուգանային հրապարակ է տեղափոխվել Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Շանգրի Լա» խաղատան մոտից, երբ վարորդը գերազանցել է սահմանված արագությունը, ինչի համար ՃՈ աշխատակիցները կանգնեցրել են մեքենան, որի ժամանակ էլ պարզվել է, որ վարորդական իրավունքի վկայականը Ա. Օսկանյանի մոտ չի եղել:
© shamshyan.com
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Սոնա Ղարիբյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի խորհրդի անդամ` մինչև 2016 թվականի նոյեմբերի 15-ը պաշտոնավարման ժամկետով:
Հրամանագիրն ստորագրելիս ՀՀ Նախագահը ղեկավարվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով և հիմք ընդունել «Վերահսկիչ պալատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ և 11-րդ հոդվածների 1-ին մասերը:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մարտական դիրքում ժամկետային զինծառայող Արման Օսիպյանի մահվան դեպքի առթիվ։
14.02.2015թ.՝ ժամը 04:40-ի, սահմաններում N մարտական դիրքում մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետևանքով արձակված կրակահերթի արդյունքում հրազենային վնասվածքներ է ստացել նույն զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Սերգեյի Օսիպյանը և մահացել։
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ)։
Կատարվում է նախաքննություն:
Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Երևանում տեղակայված N զորամասի զինծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում ապացույցներ են ձեռք բերվել՝ սպայական աձնակազմի կողմից դրսևորված անգործության վերաբերյալ:
Սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի նյութերով ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է նոր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության անգործությունը, որն էական վնաս է պատճառել), որի շրջանակներում նշված հոդվածով նախատեսված հանցագործության կատարման կասկածանքով փետրվարի 13-ին ձերբակալվել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի սպա, կապիտան Արտյոմ Ավետիսյանը։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2015 թվականի հունվարի 29-ին՝ ժամը 06:35-ի սահմաններում, Երևան քաղաքում տեղակայված N զորամասի մարզահրապարակում հայտնաբերվել է նույն զորամասի զինծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանը՝ պտտաձողի վրա պարանով կախված վիճակում:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով: Ստեղծվել է քննչական խումբ։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ նույն զորամասի զինծառայողներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թևոսյանին և Նորիկ Սահակյանին փետրվարի 2-ին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանության համար: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Երկու քրեական գործերով էլ նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքների բացահայտման, բազմակողմանի հետազոտման ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ուժեղացվել է հսկողությունը փաստաբանների նկատմամբ: Օրերս «Նուբարաշեն» այցելած մի փաստաբան փորձել է կազմակերպել իր պաշտպանյալի փախուստը. փաստաբանի հետ հանդիպումից հետո կալանավորի մոտ հայտնաբերել են սղոց, ինչից եզրակացրել են, որ դա բերել է փաստաբանը: Այս դեպքից հետո «Նուբարաշենում» սկսել են փաստաբաններին ներս թողնել մանրակրկիտ ստուգելուց հետո միայն:
Հրապարակ
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.