23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...ԱՄՆ-ի Կանզաս նահանգի բնակիչը թալանել է բանկը, որպեսզի իրեն կալանավորեն և ինքը այլևս ստիպված չլինի բնակվել իր կնոջ հետ։
70-ամյա Լոուրենս Րիպպլը զինված մտնելով բանկ, պահանջել է, որ իրեն հանձնեն ամբողջ գումարը։ Աշխատակիցներից մեկը թոշակառուին է տվել մոտ 3000 դոլար։ Ստանալով գումարը, Լոուրենսը նստել է բանկում և սպասել մինչև ոստիկանությունը կգա։
Րիպպլը ոստիկաններին հայտնել է, որ թալանել է բանկը, որպեսզի իրեն նստեցնեն բանտ։ Տղամարդը խոստովանել է, որ շատ է հոգնել իր կնոջից և ցանկանում է հանգստանալ բանտում։ Վերջինիս խոսքերով՝ նա զգուշացրել էր կնոջը ուր և ինչի համար է գնում։
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել զինված կողոպուտի համար։ Սակայն նրան բաց են թողել մինչև քննության ավարտը և Րիպպլը շարունակելու է ժամանակ անցկացնել իր կնոջ հետ։
ՀՀ քաղաքացի Արմեն Հ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ բանկին ունեցած շուրջ 3 մլն 400 հազ. ՀՀ դրամ պարտքը մարելու համար դատարանի վճռի հիման վրա կատարողական վարույթ հարուցած ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Էրեբունի-Նուբարաշեն բաժնի հարկադիր կատարող Ն. Գ.-ին 2015 թվականի փետրվարից մինչև նույն թվականի նոյեմբերն ընկած ժամանակահատվածում մաս-մաս վճարել է ընդհանուրը 1 մլն. 500 հազ ՀՀ դրամ գումար, սակայն հիշյալ բաժնի հարկադիր կատարողը գումարը հաշվեհամարին չի վճարել և յուրացրել է այն: Այս մասին տեղեկացնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից:
ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Էրեբունի-Նուբարաշեն բաժնի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Հրազդանում ծնողների աչքի առջեւ 7-ամյա տղային մահացու վրաերթի ենթարկած վարորդին դանակահարած՝ երեխայի հորն առաջադրված մեղադրանքը փոխվել է: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:
Ըստ ՔԿ տարածած հաղորդագրության՝ երեխայի հորը՝ Գ.Խանփերյանին, մեղադրանք Է առաջադրվել՝ իր երեխային վրաերթի ենթարկելու մեջ մեղադրվող Վանիկ Սարգսյանին դանակահարելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը:
Նշենք, որ մինչ այդ Խանփերյանը կասկածվում էր վարորդի նկատմամբ սպանության փորձ կատարելու մեջ:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2016 թ. սեպտեմբերի 5-ին Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում գտնվող էլեկտրաէներգիայի բախշիչ ենթակայանի մոտ, Գ.Խանփերյանը վիճաբանել է Վանիկ Սարգսյանի հետ` վերջինիս կողմից իր որդուն վրաերթի ենթարկելու հետեւանքով անզգուշությամբ մահ պատճառելու հարցի շուրջ։ Վիճաբանության ընթացքում դանակով հարվածներ է հասցվել Վանիկ Սարգսյանին` պատճառելով ձախ այտի եւ պարանոցի ձախ կեսի կտրած-ծակած երկու վերք, կրծքավանդակի աջ եւ ձախ կեսի կտրած-ծակած, թափանցող 2 վերք, որի հետեւանքով Վ. Սարգսյանը տեղափողվել է «Հրազդանի ԲԿ» ՓԲԸ եւ ենթարկվել վիրահատության:
Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ եւ ձեռնարկվել են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Գ.Խանփերյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ քաղաքացիներ Սեյրան Կարապետյանը, Վլադիմիր Մխիթարյանը, Դավիթ Սարգսյանն ու Կարեն Գրիգորյանը կատարել են բռնության գործադրմամբ զուգորդված խուլիգանություն և խոչընդոտել լրագրող Ալբերտ Գալստյանի մասնագիտական օրինական գործունեությանը:
Մասնավորապես՝ քաղաքացիներ Ս. Կարապետյանը, Վ. Մխիթարյանը, Դ. Սարգսյանն ու Կ. Գրիգորյանը 2016թ. հուլիսի 29-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, գտնվելով Սարի թաղում և շրջապատի մարդկանց նկատմամբ իրենց առավելությունը ընդգծելու, մյուսներից իրենց անձը վեր դասելու խուլիգանական դրդումներով, վեճի են բռնվել նույն վայրում գտնված անձանց հետ, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգն ու բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտելով փողոցում հավաքված հասարակության նկատմամբ, տևական ժամանակ բարձրաձայն հայհոյանքներ են տվել և բռնություն գործադրել նշված անձանց նկատմամբ՝ ձեռքերով ու ոտքերով հարվածներ են հասցրել նրանց՝ անտեսելով իրենց կարգի հրավիրող այնտեղ հավաքված անձանց հորդորները:
Այդ ընթացքում խմբով խուլիգանություն կատարած հիշյալ անձինք տեսել են, որ լրագրողական անվանաքարտ (բեյջ) կրող լրագրող Ալբերտ Գալստյանը տեսանկարահանում է իրենց վերը նշված գործողությունները: Հիշյալ անձինք հարձակվել են լրագրողի վրա, պահանջել, որ վերջինս չտեսանկարահանի իրենց, ապա Վ. Մխիթարյանը Ալբերտ Գալստյանի ձեռքից խլել է «Պանասոնիկ» ապրանքանիշի տեսախցիկը, որից հետո վերջինիս գցել են գետնին և սկսել ոտքերով ու ձեռքերով հարվածներ հասցնել լրագրողի մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ: Այնուհետև նկատելով մոտեցող ոստիկանության աշխատակիցներին, դիմել են փախուստի՝ իրենց հետ տանելով տուժողից վերցված տեսախցիկը՝ դրանում առկա իրենց վերաբերյալ տեսաձայնագրությունը վերացնելու նպատակով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հիշյալ քրեական գործով կատարված մի շարք քննչական և դատավարական գործողությունների արդյունքում հայտնաբերվել է լրագրողից վերցված «Պանասոնիկ» ապրանքանիշի տեսախցիկը:
Հիշյալ հանցավոր արարքները կատարելու համար Ս. Կարապետյանին, Վ. Մխիթարյանին, Դ. Սարգսյանին ու Կ. Գրիգորյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 164-րդ հոդվածի 1-ին մասով: Մինչդատական վարույթում վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործից անջատված մասի՝ խմբով խուլիգանություն կատարած ու լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտած 4 անձանց վերաբերյալ գործի նախաքննությունը: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին
Թիվ 59103216 քրեական գործով մեղադրյալ Արտակ Գավրուշայի Գալստյանից
Բաց նամակ
Հարգելի՛ մեծարգո նախագահ, Սույն քրեական գործով հենց հարուցման պահից ՀՔԾ ղեկավարության կողմից իմ հադեպ ակնհայտ հաշվեհարդար տեսնելու մտադրության մասին նախկինում բաց նամակով դիմել եմ Ձեզ: Սույն գործը մամուլի կողմից անվանվեց «Անալիտիկի» գործ, սակայն այսօր արդեն փաստ է, որ ոչ մի «Անալիտիկի» գործ էլ գոյություն չունի, այլ գոյություն ունի «Վահրամ Շահինյանն ընդդեմ Արտակ Գալստյանի» քրեական գործ, որի հարուցման միակ նպատակը անձնական նպատակներով վրեժխնդրությունից դրդված ինձ հետ հաշվեհարդար տեսնելն է և ունեզրկելը: Առավել մեծ հանցանք է ՀՔԾ ղեկավարության կողմից, իրենց ապօրինությունները արդարացնելու նպատակով Ձեր անվան շահարկումը: Հեռու լինելով այն մտքից, որ Դուք կարող եք ինչ-որ առնչություն ունենալ իմ հանդեպ իրականացվող ապօրինի հետապնդմանը՝ դիմում եմ Ձեզ և ներկայացնում եմ ՀՔԾ-ի կողմից իմ հանդեպ իրականացվող գործողություններից մի քանիսը, որոնք որ առկա են քրեական գործում: Կալանավորումիցս մոտ 10 օր անց ինձ առաջարկվեց 500.000 ԱՄՆ դոլար կաշառքի դիմաց երեք օրում կարճել իմ հանդեպ հարուցված քրեական գործը: Այդ մասին մեկուսարանում ես հայտնեցի ինձ այցելած քննիչին՝ հետաքրքրվելով արդյոք իրենք տեղյակ են այդ գործընթացից:
Քննիչի կողմից իմ հայտնածի հետ կապված ոչ մի գործողություն չձեռնարկվեց: 500.000 ԱՄՆ դոլար կաշառք տալուց ես հրաժարվեցի, այդ ժամանակ ինձ առաջարկվեց հրաժարվել Կ.Բաբակեխյանի դեմ հարուցված քաղաքացիական հայցից և կեղծ ցուցմունք տալ պետական այլ պաշտոնյայի օգտին, որը նույնպես ներգրավված է եղել «ֆինանսական բուրգի» գործով: Դիմացը ինձ առաջարկվեց ազատություն, տրվեց ժամանակ մինչև կալանքիս ժամկետի երկարացումը: Այս մասին ես նույնպես հայտնեցի քննիչին, սակայն ինչպես առաջին դեպքում, այնպես էլ այս՝ դիմացս միայն լռություն էր: Նրանց կողմից ոչ մի միջոց չձեռնարկվեց: Այդ ընթացքում ինձ ուղղակի տեքստով բացատրվեց, որ եթե ես չհամաձայնվեմ, ապա ՀՔԾ-ի կողմից նեղություն կտրվի իմ ընտանիքի անդամներին, բիզնեսիս, իմ պաշտպանին, նա կզրկվի արտոնագրից և նույն պես կկալանավորվի: Եվ իրոք խուզարկվեց եղբորս տունը, հարցաքննության կանչվեց եղբայրս և տղաս, ստուգում նշանակվեց գրավատանը, որտեղ ես տնօրեն էի: Թե ինչ կապ ունեին իմ հարազատները իմ քրեական գործի հետ անհասականալի էր: Հստակ էր միայն մի բան, որ այն սպառնալիքները, որ ինձ տալիս էին իրենց պահանջների չկատարման դեպքում, շատ արագ իրականացվում էր ՀՔԾ-ի կողմից: Տեսնելով, որ քննիչներին այս ապօրինինությունների մասին հայտնելը ոչինչ չի տալիս՝ դրանց մասին հայտարարեցի կալանքիս ժամկետը երկարացնելու դատական նիստի ժամանակ: Սակայն նորից ոչ մի գործողություն ՀՔԾ-ի կողմից չիրականացվեց: Ընդհակառակը պահանջ առաջադրողները ինձ սպառնացին, որ կբարձրացվեն իմ կյանքի ընթացքում կատարված բոլոր գործարքները և կհասնեն նրան, որ ինձ մեղադրանք կառաջադրեն խարդախությունների մի քանի դրվագով և կդատապարտեն 10 տարվա ազատազրկման:
Ստիպված արդեն գրավիս միջնորդության ժամանակ իմ հանդեպ կատարվող ապօրինությունների մասին տվեցի գրավոր հայտարարություն: Դրանից հետո սպառնալիքները իրականացան: ՀՔԾ-ի կողմից իմ գործի շրջանակներում ապօրինի վարույթ սկսվեց պաշտպանիս նկատմամբ, ծանուցագիր ուղարկվեց նրա հորը, սկսեցին ուսումնասիրել տղայիս վարկային գործերը, նա նորից կանչվեց հարցաքննության , քննություն սկսվեց տարիներ առաջ իմ կողմից կատարված քաղաքացիաիրավական գործարքների շուրջ, սկսեցին կանչել գործարքի կողմ հանդիսացող մարդկանց և հորդորել, որ ցուցմունք տան իմ դեմ: ՀՔԾ-ի ցինիզմը և շտապողականությունը իմ դեմ ինչ-որ կեղտ գտնելու հասավ այն աստիճանի, որ նրանց կողմից փորձ արվեց հարցաքննել մորաքրոջս, որը մահացել է 10 տարի առաջ, իսկ քննիչը հորդորում էր քրոջս, որ իմ դեմ ցուցմունք տա: Հարկ եմ համարում նշել, որ բոլոր գործարքներս եղել են տարիներ առաջ, քաղաքացիաիրավական բնույթի , մեծ մասով առկա են դատարանի վճիռներ և կարճման որոշումներ, այսինքն առկա են քրեական վարույթը բացառող հանգամանքներ:
Սակայն ՀՀ օրեսնդրությունը արգելք չէ ՀՔԾ ղեկավարության համար, մանավանդ երբ խոսքը վերաբերվում է նրանց անձնական վրեժխնդրությանը և ամբիցիաներին: Հենց այս պահին էլ ապօրինի քննությունը շարունակվում է: Այն, որ իմ հանդեպ ՀՔԾ ղեկավարությունը վաղուց էր պլանավորել հաշվեհարդար տեսնել, վկայում է այն հանգամանքը, որ դեռևս 2015թ-ի դեկտեմբեր ամսին ՀՔԾ պաշտոնյաները առանց իմ դեմ քննվող քրեական գործի առկայության, իմ հեռախոսային վերծանումներով այցելել են իմ ծանոթներին և փորձել տեղեկություններ ստանալ իմ մասին, հայտարարելով նրանց, որ իմ հեռախոսները գաղտնալսվում են: Այդ ամենի մասին լավագույն ապացույցն է նաև Ա.Հովհաննիսյանի հայտարարությունը, որ դեռևս 06.05.2016թ-ին՝ իր կալանավորումից հետո իրեն տարել են ՀՔԾ վարչության պետերից մեկի մոտ, որը իրեն ցույց է տվել իր սեղանին դրված մի քանի թղթապանակ, վրան դրված իմ նկարը, հայտարարել է, որ բավարար նյութեր ունեն հավաքած իմ դեմ, որ միևնույնն է ես դատվելու եմ, քանի որ անձնական խնդիրներ ունեմ ՀՔԾ պետ Վ.Շահինյանի հետ: Անիին առաջարկվել է ցուցմունք տալ իմ դեմ և դրա դիմաց փոխել խափանման միջոցը: Այս ամենը ինձ հիմք են տալիս ենթադրելու, որ դեռևս 2015թ-ին ՀՔԾ-ն ապօրինի նյութեր է նախապատրաստել իմ դեմ, ապօրինի հանել վերծանումներ, գաղտնալսել իմ հեռախոսազանգերը:
Մեծարգո նախագահ, նամակումս միտումնավոր կերպով չեմ նշում մարդկանց անունները, որպեսզի նրանք ճնշումների չենթարկվեն ՀՔԾ-ի կողմից, փաստերը չխեղաթյուրվեն, սակայն ՀՔԾ-ից բացի ցանկացած այլ քննչական մարմնի կներկայացնեմ և անուններ և փաստեր: Ավարտելով նամակս խնդրում եմ Ձեզ նախագահական վերահսկողություն սահմանել սույն քրեական գործի նկատմամբ, առաջին հերթին Ձեր անվան շահարկումը ՀՔԾ-ի կողմից դադարեցնելու և օբյեկտիվ, առանց անձնական քենախնդրույթամբ քննության ընթացքը ապահովելու նպատակով:
Արտակ Գալստյան
Մարաշում հայտնաբերված զենքի վերաբերյալ առաջին գործով այսօր հրապարակվեց մեղադրական դատավճիռ:
Ամբաստանյալներ Հակոբ Հակոբյանը և Անուշավան Ավետիսյանը մեղավոր ճանաչվեցին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվեցին ազատազրկման՝ համապատասխանաբար 3.5 և 3 տարի ժամկետով:
Իսկ ամբաստանյալներ Ստեփան Չիլինգարյանը և Հարություն Հովհաննիսյանը մեղավոր ճանաչվեցին ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և դատապարտվեցին 1.5 տարվա ազատազրկման:
Բոլոր ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը մնաց անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Առգրավված զենքը, պայթուցիկ նյութերը և ռազմամթերքը կթողնվի ԱԱԾ տնօրինմանը:
Ըստ մեղադրանքի, Հակոբ Հակոբյանը Արթուր Վարդանյանից 2015թ. հուլիսին առաջարկություն ստանալով համապատասխան վարձատրության դիմաց զենք, ռազմամթերք ու պայթուցիկ նյութեր հայթայթել և իրեն իրացնել, դիմել է ծանոթին` Գյումրի քաղաքի բնակիչ Անուշավան Ավետիսյանին, որից հետո երկուսով, նախնական համաձայնությամբ, ձեռնամուխ են եղել այդ գործընթացին:
Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ Հ. Հակոբյանը չի իմացել, որ դրանք նախատեսվում են, ըստ անհրաժեշտության, գործածել Հայաստանում իշխանության զավթելը իրականացնելու ժամանակ:
Անուշավան Ավետիսյանն, ըստ մեղադրանքի, Հ.Հակոբյանից 2015թ. հուլիսին առաջարկություն ստանալով համապատասխան վարձատրության դիմաց զենք, ռազմամթերք և պայթուցիկ նյութեր հայթայթել և իրացնել Արթուր Վարդանյանին, չիմանալով հանդերձ, որ դրանք նախատեսվում են, ըստ անհրաժեշտության, գործածել Հայաստանում իշխանության զավթելը իրականացնելու ժամանակ, երկուսով, Հակոբ Հակոբյանի հետ նախնական համաձայնությամբ, ձեռնամուխ են եղել այդ գործընթացին:
Ըստ Հարություն Հովհաննիսյանին առաջադրված մեղադրանքի, նա Անուշավան Ավետիսյանից 2015թ. հուլիսին առաջարկություն ստանալով համապատասխան վարձատրության դիմաց զենք, ռազմամթերք և պայթուցիկ նյութեր հայթհայթել և իրացնել, չիմանալով հանդերձ, որ դրանք նախատեսվում են, ըստ անհրաժեշտության, գործածել Հայաստանում իշխանության զավթելը իրականացնելու ժամանակ, Գյումրիում նրան 900 ԱՄՆ դոլարով իրացրել է:
Իսկ ըստ Ստեփան Չիլինգարյանին առաջադրված մեղադրանքի, նա Անուշավան Ավետիսյանից 2015թ. հուլիսին առաջարկություն ստանալով համապատասխան վարձատրության դիմաց զենք, զինամթերք և պայթուցիկ նյութեր հայթհայթել և իրացրել, չիմանալով հանդերձ, որ դրանք նախատեսվում են, ըստ անհրաժեշտության, գործածել Հայաստանում իշխանության զավթելը իրականացնելու ժամանակ, Գյումրիում նրան 4700 ԱՄՆ դոլարով իրացրել է:
Հակոբ Հակոբյանին ու Անուշավան Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:
Իսկ Հարություն Հովհաննիսյանին ու Ստեփան Չիլինգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:
Նշենք, որ գործի քննությունը ամբաստանյալների միջնորդությամբ անց է կացվել արագացված կարգով. բոլոր 4 ամբաստանյալներն ընդունել են առաջադչված մեղադրանքը:
Այսօր իրավապաշտպան կազմակերպությունները հրապարակեցին իրենց «Այրված, ծեծված ու խաբված» զեկույցը՝ Խորենացու եւ Սարի թաղ՝ այս տարվա հուլիսի 17-30-ը տեղի ունեցած դեպքերի մասին:
Զեկույցի ներկայացմանը մասնակցում էր դեպքերի ժամանակ տուժողներից մեկը՝ Արսեն Թադեւոսյանը:
Նա Aravot.am –ի հետ զրույցում պատմեց, թե ինչպես են ոստիկանները ցուցարարների նկատմամբ բռնությունների ժամանակ կոտրել իր ծնոտն ու ինչպես են իրեն ծեծել ոստիկանական բաժնում. «Երբ ես եկա Խորենացի, արդեն որոշ խնդիրներ, «անկարգություններ» եղել էին: Քաղաքացիական հագուստով անհասկանալի մարդիկ, որոնք անկարգություններ էին սարքում՝ փորձում էինք այդ հարցերը լուծել: Մեզ ոստիկաններն ասացին, որ պետք է լքենք Խորենացու բանուկ հատվածը: Մենք կանգնեցինք այգու մոտ, փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանին հարցրեցինք՝ այգու այս հատվածում որ կանգնենք՝ բռնություն չի՞ լինի, թույլատրելի՞ է, ասաց՝ 5 րոպե սպասեք՝ կտեսնեք: 3 րոպե անց հարձակվեցին, ձեռքերս ոլորեցին, տարան: Ոստիկաններից մեկն ասում էր՝ դեմքին չխփեք, երբ ոստիկանական պատն անցանք, արդեն սկսեցին ամբողջ ուժով հարվածել: Այդ ոստիկանը, որ ասել էր՝ դեմքին չխփեք, ինքն առաջինը խփեց ու կոտրեց ծնոտս: Ես փորձում էի պաշտպանվել, ասում էի՝ մի խփեք: Ծեծում էին բոլորին: Մեզ նստեցրին 4-րդ մեքենայի մեջ, տարան Շենգավիթի ոստիկանություն: Հենց դռնից մենք արդեն հասկացանք, որ նույնը այստեղ է սկսվելու՝ գոռոցներով, հայհոյանքներով, ծեծելով հասցրեցին առաջին հարկ՝ այսպես կոչված ընդունելության սրահ»:
Նա ասաց, որ ինքն անընդհատ խնդրել է բուժօգնություն տրամադրել. «Ոստիկաններից մեկը՝ փոխոստիկանապետ էր, անունը չեմ հիշում, դժվար չի՝ ճշտեմ, լկտի ձեւով ձեռ էր առնում, թե երեւի ընկել ես, ամեն ինչ լավ ա: Երբ ասացի, որ ձեր համար ենք անում, ասեց՝ լավ կլինի, որ բոլորդ էլ երկրից գնանք ու պրծնենք ձեզանից»: Արսեն Թադեւոսյանի գործը ներկայումս ՀՔԾ-ում է: Արսեն Թադեւոսյանն ասաց, որ միայն իր փաստաբանի միջամտությունից հետո են կարողացել դատաբժշկական փորձաքննության ենթարկել իրեն, այն էլ արձանագրել է, որ իր կարգավիճակը՝ որպես տուժող, ծանր չէ, քանի որ կոտրվածքը հետագա կյանքում բարդություններ չի ստեղծի. «Իմ ոսկորն ամբողջությամբ մի տեղից ջարդվել էր, մեկ այլ տեղից կոտրվել էլի: Չի կարող այդ կոտրվածքն ու ոսկորների տեղաշարժը հետագա կյանքում չխանգարել»:
Դեպքից անցել է 1.5 ամիս, Արսեն Թադեւոսյանը դեռ լուրջ ցավեր ու խնդիրներ ունի՝ կոտրվածքների հետ կապված. «Պետք է վիրահատության ենթարկվեմ, ատամներս իրար վրա չեն նստում, ֆունկցիա չեն կատարում»:
ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածը սահմանում է, որ Հանրապետության Նախագահը վարչապետ է նշանակում կառավարության հրաժարականի ընդունումից հետո՝ տասնօրյա ժամկետում:
Կառավարությունը կազմավորվում է վարչապետի նշանակումից հետո` քսանօրյա ժամկետում:
Հանրապետության Նախագահն ընդունում է կառավարության հրաժարականը նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի, Հանրապետության Նախագահի կողմից իր պաշտոնն ստանձնելու, կառավարությանն անվստահություն հայտնվելու, կառավարության ծրագրին հավանություն չտալու, վարչապետի կողմից հրաժարական ներկայացվելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու օրը: Հանրապետության Նախագահի կողմից կառավարության հրաժարականի ընդունումից հետո կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչեւ նոր կառավարության կազմավորումը:
ՀՀ Սահմանադրության 74-րդ հոդվածն էլ սահմանում է, որ կառավարությունը, կազմավորումից հետո քսանօրյա ժամկետում, Ազգային ժողով է ներկայացնում իր ծրագիրը։
Կառավարության ծրագրին Ազգային ժողովի կողմից հավանություն տալու հարցը քննարկվում է արտահերթ եւ քվեարկության դրվում այն ներկայացվելուց հետո հնգօրյա ժամկետում: Կառավարության ծրագրին հավանություն տալու մասին որոշումն ընդունվում է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
2016թ․հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևանի Խորենացի փողոցում և Սարի Թաղում ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախման հետևանքով իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելիս տուժել են մի շարք լրագրողներ ու օպերատորներ։ Նրանք ստացել են մարմնական վնասվածքներ ոստիկանների կողմից օգտագործված հատուկ միջոցների արդյունքում, ենթարկվել են բռնության ոստիկանների, ինչպես նաև քաղաքացիական հագուստով որոշ անձանց կողմից։ Այս ամենը ուղեկցվել է լրագրողների և օպերատորների տեսանկարահանող սարքերը և ֆոտոխցիկները վնասելով և նկարահանված կադրերի ոչնչացումով։
Վերը նշված փաստերի հիմքով ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական դիրքը չարաշահելը), 309-րդ հոդվածի 2-րդ մասի (բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելը) և 164-րդ հոդվածի (լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) հիմքերով։ Քրեական գործի քննությունը կատարում է ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը։
Դեպքերի ընդհանուր վերլուծությունը թույլ է տալիս կատարել մի շարք եզրահանգումներ լրագրողների իրավունքների խախտումների բնույթի, շարժառիթների և պատճառների մասին։
Լրագրողների թիրախավորումը
Հավաքված փաստերի ուսումնասիրությունը և դրանց վերլուծությունը թույլ են տալիս եզրահանգել, որ լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունները և տեխնիկան ոչնչացնելը թիրախավորման, այլ ոչ թե ոստիկանների անփութության արդյունք են եղել։ Դրա մասին խոսում են բազմաթիվ փաստեր։ Մասնավորապես, թեև Սարի թաղում մինչև ցուցարարների նկատմամբ ուժի և հատուկ միջոցների կիրառումը ոստիկանները զգուշացրել են լրագրողներին մի կողմ քաշվել, ենթադրաբար նրանց մասնագիտական գործունեությանը չմիջամտելու նպատակով, այդուհանդերձ, ցուցարարների վրա հարձակվելու ընթացքում ոստիկանները ֆիզիկական բռնություն են կիրառել հատուկ այն օպերատորների նկատմամբ, ովքեր շարունակում էին տեսանկարահանել ցույցը ցրելու տեսարանը։ Ըստ www.1in.am կայքի օպերատոր Դավիթ Հարությունյանի, քաղաքացիական հագուստով մի խումբ անձինք, ովքեր ակնհայտորեն կատարում էին ոստիկանության հրահանգները, տեսնելով, որ նա նկարահանում է ցույցը ցրելու տեսարանը, վազելով մոտեցել են, հարվածել մարմնի տարբեր մասերին և մահակներով կոտրել տեսախցիկը։ Նույնիսկ երբ օպերատորը դադարեցրել է նկարահանումը և փորձել փախչել, այդ անձինք հետապնդել են այնքան ժամանակ, մինչև նրան հասնելով հագուստի վրայից պոկել ու դեն են նետել ՄԱՄՈՒԼ տարբերանշանը և տեսախցիկի մարտկոցներով պայուսակը։ Ակնհայտ է, որ քաղաքացիական հագուստով ոստիկանության աշխատակիցների նպատակն է եղել ցույցը ցրելու տեսարանի նկարահանմանը խոչընդոտելը, որը, փաստորեն, նրանց հաջողվել է։ Հակառակ դեպքում ինչպես բացատրել այն հանգամանքը, որ բռնությունը կիրառվել է ՄԱՄՈՒԼ տարբերանշանը հստակորեն կրող անձի նկատմամբ, ինչպես նաև, որ հարվածները ուղղված են եղել ոչ միայն նրա մարմնի մասերին, այլև տեսախցիկին՝ վերջինս վնասելու հստակորեն արտահայտված դիտավորությամբ։ Ըստ որոշ այլ վկայությունների, ոստիկանների գործողությունները ուղղված են եղել տեսանկարահանված նյութերի ոչնչացմանը, որը նույնպես բացահայտում է ոստիկանության աշխատակիցների իրական նպատակը։
Հաշվի առնելով, որ վերը նշված փաստերի հիմքով ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ, ի թիվս այլ հիմքերի, նաև ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի հիմքով (լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը), ինչպես նաև այն հանգամանքը, որ իրավակիրառ պրակտիկայում նախաքննական և դատական մարմինները հակված են մեկնաբանելու, որ 164-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունը բացառապես դիտավորությամբ կատարվող հանցագործություն է, որի պարագայում առանցքային նշանակություն է ձեռք բերում փաստը, թե արդյոք լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելիս անձը տեղյակ է եղել վերջինիս լրագրող հանդիսանալու և դեպքի պահին նրա կողմից լրագրողական գործունեություն իրականացնելու հանգամանքների մասին, քրեական գործի քննությունը վարող մարմինները պետք է հաշվի առնեն վերը շարադրված փաստերը արարքը 164-րդ հոդվածի հիմքով հանցագործություն որակելու համար։
Այսպիսով, վերը նշված օրինակը, ինչպես նաև բազմաթիվ այլ դեպքերի վերլուծությունը ցույց է տալիս, որ ոստիկանների գործողությունները ուղղված են եղել լրագրողների և օպերատորների մասնագիտական գործունեության դեմ, այսինքն վերջիններս թիրախավորվել են բացառապես լրագրող լինելու և լրագրողական գործունություն իրականացնելու հատկանիշներով։
Լրագրողներին պատժելու դիտավորությունը
Փաստերի վերլուծությունը ցույց է տալիս, որ ոստիկանների գործողությունները ուղղված էին ոչ միայն լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելուն, այլ նաև լրագրողներին պատժելուն։ Ինչպես վերը նշված օրինակում, այնպես բազմաթիվ այլ դեպքերում, և՛ Սարի Թաղում, և՛ Խորենացի փողոցում, փաստերը ցույց են տալիս, որ նույնիսկ լրագրողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելուց և, թվում է, թե իրենց նպատակին հասնելուց հետո ոստիկանության աշխատակիցները շարունակել են բռնություններ կիրառել լրագրողների նկատմամբ՝ նրանց հարվածելով բռունցքներով, ոտքերով, փայտե մահակներով՝ հարվածները տեղալով գլխին, թևերին, ոտքերին, որովայնին այնպիսի պարագայում, երբ բռնության զոհերը դադարել են դիմադրություն ցույց տալ և միայն ձեռքերով փորձել են պաշտպանվել գլխին ուղղված հարվածներից։ Ընդ որում, բազմաթիվ դեպքերում մեկ լրագրողի նկատմամբ բռնությունը կիրառվել է միաժամանակ մի քանի ոստիկանների կողմից՝ վերջինիս վերցնելով օղակի մեջ, բռնելով թևերը և ոտքերը և, այդպիսով, զրկելով հարվածներից պաշտպանվելու որևէ հնարավորությունից։ Անպաշտպան, որևէ վտանգ չներկայացնող անձի նկատմամբ նման եղանակով բիրտ ֆիզիկական ուժի կիրառումը կարող է պայմանավորված լինել միայն մեկ հանգամանքով՝ զոհին սաստիկ ֆիզիկական ցավ ու տառապանք պատճառելու, հասարակության և իր սեփական աչքերում նրան նվաստացնելու, արժանապատվությունը նսեմացնելու մտադրությամբ։ Արդյունքում խախտվում է ոչ միայն խոսքի ազատությունը, այլ նաև ոտնձգություն է իրականացվում անձի կյանքի և առողջության նկատմամբ։
Բռնությունների շարժառիթը
Լրագրողների նկատմամբ նշված դեպքերի շարժառիթը երկրում տարիներ շարունակ պետական մարմինների կողմից լրագրողի աշխատանքի նկատմամբ ձևավորված անհանդուրժողականությունն է, լրագրողի հետ հաշվեհարդար տեսնելու ցանկությունը, թշնամանքը, ազատ խոսքի հանդեպ քաղաքական տոլեռանտության բացակայությունը, պետական մարմինների կողմից հանրային իշխանության գաղափարի նկատմամբ թերահավատությունը և անձի սահմանադրական իրավունքների նկատմամբ անթաքույց արհամարհանքը։ Նման ամենաթողության պատճառը պետք է փնտրել նաև տարիներ շարունակ պետական իրավասու մարմինների կողմից լրագրողների նկատմամբ բռնությունների փաստերով արդյունավետ քննություն կամ ընդհանրապես քննություն իրականացված չլինելու փաստերի մեջ։ Հակառակ դեպքում ինչպես բացատրել այն փաստը, որ միայն վերջին տասնամյակում լրագրողների նկատմամբ արձանագրվել են հարյուրից ավելի բռնությունների ու սպառնալիքների դեպքեր, մինչդեռ այդ նույն ժամանակահատվածում ՀՀ դատական դեպարտամենտի տվյալներով Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի հանցակազմի հիմքով 2007 թվականից ի վեր քրեական գործեր քննող առաջին ատյանի դատարաններ մուտք են եղել ընդհամենը երկու քրեական գործ։ ։
Նման հակասական վիճակագրությունը, երբ մի կողմից առկա են բավարար չափով ամրագրված բռնության փաստեր լրագրողների նկատմամբ, իսկ մյուս կողմից բացակայում է դրանց համարժեք քրեաիրավական արձագանքը, խոսում է լրագրողի մասնագիտության նկատմամբ պետական մարմինների խտրական վերաբերմունքի մասին։ Խտրականությունը էապես նման իրավիճակում գտնվող անձանց նկատմամբ տարբերակված վերաբերմունք է՝ առանց օբյեկտիվ հիմքերի ու առանց ողջամիտ բացատրության։ Մինչև այժմ որևէ ողջամիտ բացատրություն պետական իրավասու մարմինների կողմից չի տրվել, թե ինչու 2015թ. հուլիսի 23-ի դեպքերից ավելի քան մեկ տարի անց լրագրողների նկատմամբ բռնությունների թեկուզ մեկ դեպք մինչ այժմ չի բացահայտվել, մեղավորները չեն հայտնաբերվել ու պատժի չեն ենթարկվել։
Քննության առանձնահատկությունը
Լրագրողների նկատմամբ բռնությունների փաստով հարուցված քրեական գործերի քննությունը չպետք է իրականացվի որպես սովորական քրեական գործի քննություն, որի դեպքում բավարար կլինի միայն պարզելը բռնություն իրականացրած պաշտոնատար անձի գործողություններում հանցակազմի առկայությունը։ Բռնությամբ ուղեկցվող միջադեպեր հետաքննելիս պետական մարմինները լրացուցիչ պարտավորություն են ստանձնում. այն է՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ քաղաքական ցանկացած դրդապատճառ բացահայտելու և պարզելու, թե արդյոք տարբերվող քաղաքական համոզմունքների նկատմամբ անհանդուրժողականությունը իր դերն է ունեցել այդ դեպքերում։ Այդ պարտավորությունը չկատարելը և քաղաքական նկատառումներով պայմանավորված բռությունը որևէ քաղաքական երանգ չունեցող գործերի հետ նույն հիմքով քննելը կնշանակի աչք փակել այն գործողությունների վրա, որոնցով խախտվում են հիմնարար իրավունքները և, այդպիսով, թույլ տալ խտրականության դրսևորում քրեական գործով քննություն կատարելիս (Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի, թիվ 40094/05, ՄԻԵԴ, 2/10/2012, § 212)։ Հետևաբար, քրեական գործով քննություն իրականացնելիս քննության առանձին առարկա պետք է հանդիսանա բռնությունների վերը նշված դրդապատճառները վեր հանելը, դրանցում խտրականության առկայությունը հիմնավորելը։ Անհրաժեշտ է պարզել ոչ միայն բռնություն իրականացրած ոստիկանների անձը, այլ նաև այն պաշտոնատար անձանց, ովքեր հրաման են տվել թիրախավորել ու պատժել լրագրողներին։
Հատկապես կարևոր է պարզել քաղաքացիական հագուստով անձանց ինքնությունը, և թե ով է հրաման տվել ներգրավել նման մարդկանց ոստիկանական գործողություններում։ Ոստիկանության մասին օրենքի 12-րդ հոդվածի համաձայն (Ոստիկանության պարտականությունները հասարակական կարգը պահպանելիս), hասարակական կարգի պահպանությունն ապահովելիս ոստիկանության ծառայողները պարտավոր են կրել սահմանված ձևի համազգեստ, որի վրա տեսանելի մասում փակցվում են ոստիկանության ծառայողին անձնապես նույնականացնելու հնարավորություն տվող տարբերանշաններ: Անհրաժեշտ է պարզել նաև նույն օրենքի 29-րդ հոդվածի (Ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների ու հրազենի գործադրման հիմքերը, պայմանները և սահմանները) պահանջների խախտումով հատուկ միջոցների կիրառման հիմքերը լրագրողների նկատմամբ։ Նշված հոդվածը պահանջում է հատուկ միջոցները կիրառել որպես բացառիկ միջոց, եթե այլ միջոցներով հնարավոր չէ ապահովել հասարակական կարգ ու կանոնի ապահովումը, իսկ ֆիզիկական ուժի, հատուկ միջոցների և հրազենի գործադրման ընտրությունը կատարելիս առաջնորդվել՝ ելնելով ստեղծված իրավիճակից, իրավախախտման բնույթից ու իրավախախտի անձից։ Անհրաժեշտ է պարզել այն պաշտոնատար անձի անունը, ով հրաման է տվել հատուկ միջոցներ կիրառել իրենց մասնագիտական պարտականությունը կատարող լրագրողների նկատմամբ և, հատկապես, նման հրամանի արձակման դրդապատճառները, մասնավորապես, թե արդյոք նման հրամանի արձակումը բխել է քաղաքական անհանդուրժողականությունից։
Քրեական գործով քննության ընթացքում լրագրողների նկատմամբ բռնության հնարավոր խտրական դրդապատճառների հայտնաբերման ուղղությամբ քննություն չկատարելը ինքնին կարող է վկայել ենթադրյալ քաղաքական դրդապատճառների և բռնությունների միջև պատճառահետևանքային կապի առկայության մասին։
Տեղեկատվական վեճերի խորհուրդ
Արա Ղազարյան – «Արնի Քնսալթ» փաստաբանական
գրասենյակի փոխտնօրեն
Մանանա Ասլամազյան –անկախ մեդիափորձագետ
Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի նախագահ
Արամ Աբրահամյան – «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր
Գեղամ Վարդանյան- Մեդիա Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի պրոդյուսեր
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.