23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Այսօր արտառոց դեպք է գրանցվել Գյումրու դպրոցներից մեկում: Գյումրու Կույումջյանի անվան թիվ 21 դպրոցի 11-ամյա աշակերտ Սարգիս Տիգրանյանի ինքնազգացողությունը ֆիզկուլտուրայի դասի ընթացքում կտրուկ վատացել է. երեխան մահամերձ վիճակում տեղափոխվել է Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց հիվանդանոցի տնօրեն Աշոտ Կուրղինյանը:
«Երեխային շտապօգնության մեքենայով հիվանդանոց բերել են 11.15-ի կողմերը՝ արդեն մահամերձ վիճակում՝ սրտի կանգով, բայց դեռ կենսաբանական մահը չէր գրանցվել: Ռեանիմացիա ենք արել 40 րոպե, ամեն ինչով՝ դեղորայք, ապարատ, ոչ մի արդյունք չտվեց, գրանցվեց մահ»,– ասաց հիվանդանոցի տնօրենը:
Թե երեխայի մոտ ինչ խնդիր է եղել իրականում՝ հայտնի կդառնա դիահերձումից հետո: «Ամեն ինչ եղել է պատահական, ֆիզկուլտուրայի դասին»:
Մինչ այդ երեխան ունեցե՞լ է սրտի խնդիրներ, թե՞ ոչ, Կուրղինյանը չգիտեր: «Էդ վիճակը չէր, չկարողացանք իմանալ, թե նախկինում ինչ է եղել ընդհանրապես»,- ասաց Կուրղինյանը:
«Իրատեսը»-ի նախորդ համարում անդրադարձել Էր դատապարտյալներին տրվող սննդին հատկացված գումարներին, որոնց կեսն անգամ տեղ չի հասնում, իսկ չնչին մասն Էլ օգտագործվում Է անորակ սնունդ մատակարարելու վրա։ Այդ հրապարակումից հետո և դատապարտյալներից, և նրանց հարազատներից բավականին շատ արձագանքներ եղան։
Նախ բոլորը միաբերան պնդում Էին, որ եթե տնից եկող ծանրոցները չլինեն, իրենք շաբաթներով սոված կմնան, բայց չեն ուտի, իրենց բառով ասած, «շան լափը»։ Նրանք այս առնչությամբ նոր վարչապետին հորդորում են ստուգել սննդի գնման իրական ցանկը։ Պատկերը, վստահեցնում են դատապարտյալները, կզարմացնի նորանշանակ վարչապետին։ Հիշեցնենք, որ 2015-ին, արդարադատության նախարարի հրամանով, կանոնակարգվել Է պահեստից օրական դուրս գրվող սննդամթերքի ցանկի, քանակի և որակի հսկողության կարգը։ Հրահանգը նախատեսում Է նաև պատասխանատու հերթապահի ու բժշկի կողմից ճաշերի քանակի և որակի նկատմամբ հսկողություն իրականացնելու պարտականություն, որի շրջանակներում վերջիններս պարտավոր են համապատասխան եզրակացություն ներկայացնել։
Հարց Է առաջանում ի՞նչ ստուգումներ են իրականացնում հերթապահն ու բժիշկը, եթե նման անորակ սնունդ Է տրվում դատապարտյալներին, ովքե՞ր են այդպիսի սնունդ գնում, և ո՞ւմ գրպանում են հայտնվում դատապարտյալների օրապահիկի գումարները։ Դատապարտյալները հուսով են, որ այս հարցը վարչապետի անմիջական ուշադրության կենտրոնում կլինի, և կշահի նախ և առաջ պետական բյուջեն»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ «Իրատեսը» թերթի այսօրվա համարում։
Սկզբից սկսենք նրանից, թե ինչպես եք վարակվել։ Կտացնելով ինչոր մի բան, որը չպետք է կտացնեիք։ Օրինակ, սենց մի նամակ․
Բայց մենակ կտացնելը քիչ է։ Հայտնվելով կտացրած տեղը պետք է խուսափել երկու բանից․
ա․ Չի կարելի ոչ մի բան ներբեռնել։ Հաքերները կառաջարկեն, օրինակ, իբր թարմացնել Ֆլեշ փլեյերը, բայց դրա տեղը ձեզ վիրուս կկերակրեն, որը դուք ինքներդ կտեղադրեք ձեր համակարգչի վրա
բ․ Չի կարելի թույլ տալ տեղադրել հավելված։ Այսօրվա ֆեյսբուքի վիրուսների մեծ մասը փորձում է անել հենց հետեւյալը․ տեղադրել ձեր Google Chrome-ի վրա, որը Հայաստանում ամենատարածված դիտարկիչն է, հավելված extension։ Սրա վատը այն է, որ համակարգիչը սա որպես վիրուս չի տեսնում։ Հավելվածը տեղադրելն էլ մարդ պետք է ինքն անի` համաձայնելով նմանատիպ պատուհանի առաջարկածի հետ․
Եթե դուք երկու բանն էլ չեք արել ապա նույնիսկ կտացնելով վրուսային հղմանը, ամենայն հավանականությամբ չեք վարակվել։ Իրականում վարակվելը այնքան էլ հեշտ չէ։ Բայց բոլորս գիտենք, որ մենք ջանք չենք խնայում, որ վարակվենք։ Հիմա․
Ինչ անել, եթե արդեն վարակվել եք․
ա․ Ստուգեք ամբողջ համակարգիչը հակավիրուսային ծրագրով, որպեսզի մաքրվեք հնարավոր վիրուսներից։ Եթե չունեք անտիվիրուս, ապա ամենաներքեւում տեղադրված է անվճար ծրագրերի ցանկը․ անպայման ներբեռնեք, տեղադրեք, պահեք միշտ միացրած եւ թարմ։ Արդեն ձեր կյանքի փորձը ցույց է տվել, որ դուք պրոֆեսիոնալ վարակվող եք, այնպես որ անտիվիրուս ձեր համակարգչին պետք է․ գոնե ձեզանից պաշտպանվելու համար:
բ․ Հակավիրուսով ստուգելուց հետո մի հատ restart արեք համակարգիչը
գ․ Հիմա մաքրում ենք ֆեյսբության վիրուսների հիմնական բունը․ Google Chrome֊ի հավելվածների ֊ extension ֊ մեջ։ Տեսանյութում ներկայացված է, թե ինչպես է պետք ջնջել հավելվածը։ Դուք պետք է մտնեք եւ ջնջեք ամեն անծանոթ եւ անհասկանալի բան հավելվածների բաժնում․
դ․ Հաճախ վիրուսը արգելափակում է մուտքը դեպի հավելվածների բաժինը, որ չկարողանանք հեռացնել։ Այդ դեպքում պարզապես ջնջեք ամբողջ Գուգլ Խրոմը ձեր համակարգչից ու հետո նորից տեղադրեք։ Վիրուսը կանհետանա։
Հաշվի առեք, որ վիրուսները անընդհատ ենթարկվում են մուտացիաների, եւ, հնարավոր է` այս մեթոդn ինչ-որ դեպքերում չաշխատի:
Անվճար անտիվիրուսներ․
Քիմ Քարդաշյանին կողոպտելու մասին լուրը այսօր թիվ մեկ քննարկվող թեման է հայտնի պարբերականներում։
Դեպքին արդեն արձագանքել է համացանցը, իսկ Քիմն էլ լքել է չարաբաստիկ Փարիզը, որտեղ այս գիշեր հայուհուն կողոպտել են դիմակներ հագած հինգ չարագործներ։ Քիմից գողացել են 16 մլն եվրո արժողության թանկարժեք իրեր։
FranceInfo-ին տված հարցազրույցում նախկին ոստիկան, հիմա գրող («Գանգստերները ու Հանրապետությունը» աղմկահարույց գրքի հեղինակ), նման գործերով փորձագետ Ֆրեդերիկ Պլոկանը նշել է, որ շատ մանրամասներ կան, որոնք վկայում են այն մասին՝ կողոպուտին օգնել է ինսայդերը։
«Նման հանցագործությունը չէր կարող սիրողական մակարդակով կազմակերպվել։ Բանն այն է, որ պետք է լավատեղյակ լինել, թե ինչ է կատարվում տվյալ մարդու կյանքում։ Իհարկե, Քիմը ուժեղ խայծ է, քանի որ անընդհատ սոցցանցերի բաժանորդներին տեղեկացնում է, թե որտեղ է այդ պահին ու ինչ է անում։ Նա նաեւ անընդհատ մամուլի առաջին էջերին է, որտեղ լուսանկարների վրա երեւում է, թե ինչքան թանկարժեք իրեր է նա իր հետ բերել։
Բայց ամեն դեպքում, նա, ով արել է դա, պետք է շատ ավելին իմանար, քան մենք գիտենք համացանցից։ Անկասկած մենք գործ ունենք պրոֆեսիոնալների հետ, որոնք գիտեին աստղի յուրաքանչյուր քայլի մասին, որոնք վստահ էին, որ կկարողանան այդ գործը գլուխ բերել ուշ գիշերային ժամին Փարիզում. հիշեցնենք որ Փարիզը հիմա ահաբեկչական սպառնալիքի պատճառով կարծես թե ուժեղացված հսկողության տակ է։ Եվ ամենակարեւոր հանգամանքը, որը հուշում է, որ այս մարդիկ հաստատ պրոֆեսիոնալներ են եղել, այն է, որ նրանք վստահ են, որ կարող են իրացնել գողոնը, այսինքն արդեն գնորդ ունեն։
Նաեւ շատ տարօրինակ է, որ Քիմի անվտանգության մակարդակն այդքան թույլ է եղել։ Աստղը ժամանում է Փարիզ, որտեղ ամենուրեք շրջում է թանկարժեք զարդերով, բնակություն հաստատում ընտանիքից հեռու՝ հյուրանոցում, որը ճիշտ է նրա սիրելին է ու այդ նույն գիշերը ազատ արձակում թիկնապահ Պասկալ Դյուվյեին՝ նրան հանձնարարելով ուղեկցել Քենդալ Ջեններին, որը ամբողջ գիշեր ընկերուհիների հետ զվարճանում էր քաղաքում։
Քիմը փաստորեն ամբողջ գիշեր մենակ է եղել, շենքը միայն դռնապանն էր հսկում, որը ատրճանակի սպառնալիքի տակ չարագործներին ուղեկցել է նրա համար, ու որտեղ արդեն Քիմը՝ դարձյալ ատրճանակի սպառնալիքի տակ, կողոպտվել է։ Ես վստահ եմ, որ սա ինսայդերների ձեռքի գործն է»,- ամփոփել է մասնագետը։
1. Մեր պետական կառավարման համակարգն այնպիսին է, որ բոլոր նախարարությունների նախարարների հրամանները, որոշումները սկզբից մակագրվում, հանձնարարվում են տարբեր ստորաբաժանումներ, վարչություններ, բաժիններ կարծիքի, եզրակացությունների համար, այնուհետև ետ գալիս նախարարի կաբինետ, ստորագրվում կամ ոչ…Այսինքն՝ այս տեսանկյունից էլի արհեստավարժներն ու կռիվ տեսածներն են որոշում կայացնելու, ստեղծելու…
2. Հատկապես մարտի, մարտի վարման և մարտավարական հարցերը մեծամասամբ ԳՇ-ի և այլ տեղային հրամանատարների իրավասության տակ են, այսինքն՝ կռիվ տեսածների և արհեստավարժների… (կարճ ասած՝ փոքր տրամաչափերի կրակել-չկրակելը, բնականաբար այլ հարցեր ևս…):
3. Մեծ իմաստով մինչև 2018թ-ը Գերագույն գլխավոր հրամանատարը դեռևս ՀՀ նախագահն է. կան հարցեր, որ մինչ այս էլ ՊՆ նախարարի որոշումով չէին լուծվում այլ նախագահի… Այսպիսի հարցերն էլի Գերագույն գլխավոր հրամանատարն է որոշելու դեռ. (Իսկանդեր, Սկադ կամ Սմերչ, մեկ ա, նախագահի որոշումով ա կրակելու կամ ոչ… ): Այս տեսանկյունից պաշտպանության նախարարի պաշտոնը կարող է մշակութաբան կամ փիլիսոփա էլ զբաղեցնել և որոշ իրավիճակների համար շատ ավելի ոչ ստանդարտ որոշումներ ընդունել:
4. Դեռ պարզ չէ՝ Օհանյանը ուր է գնալու… Կարող է՝ այնպիսի տեղ է նշանակվում, որ ավելի լավ է լինում թե՛ իր, թե՛ բանակի, պետության համար.
5. Միևնույն է, երկրի համար կարևոր պահերին բոլորով միասին հավաքվելու են մի սենյակում (որտեղ Օհանյանն էլ է լինելու) և որոշեն էլի.
Այ, որ Վիգեն Սարգսյանը ԳՇ պետ նշանակվեր, դա կլիներ խնդիր, իսկ նախարար, կարծում եմ, խնդիր չէ…
Ար Մենիա. ֆեյսբուք:
Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում պետական մարմիններին ծառայություն մատուցող ընկերությունները այս կամ այն կերպ կապված են չինովնիկների հետ: Մեր երկրում հաստատված կարգ է, որ պատահական ընկերություններ չեն կարող ծառայություն մատուցել պետությանը և վճարվել պետական բյուջեից:
ՀՀ պետական մարմինները իրենց հատկացված ֆինանսական միջոցները հիմնականում ծախսում են «Մեկ անձից կատարվող գնումներ» անվան տակ, որպեսզի մրցույթներ չհայտարարեն, որի արդյունքում էլ կարող են պատահական ընկերություններ անցնել մրցույթը:
ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին պատկանող ընկերությունները ահռելի գումարներ են ստանում պետական բյուջեից: 2016 թվականին միայն ոստիկանությունից ստացող գումարները աստղաբաշխական են:
Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը, ոստիկանությանը ապահովագրական ծառայություն մատուցելու համար, ստացել է ավելի քան 46 միլիոն դրամ:
Քոչարյանի ընտանիքին պատկանող մեկ այլ՝ «Տյոտա Երևան» ընկերությունը ոստիկանությունից, մեքենաների սպասարկաման համար ստացել է 246 999 200 դրամ գումար:
Աղբյուրը՝ politik.am
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում 1-03 շտապօգնության հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ կանչով մեկնել են Արշակունյաց 51 շենքի բնակարաններից մեկը, որտեղ հայտնաբերել են կախված կնոջ դի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրաչ Խոստեղյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Սամվել Մաթևոսյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ կախված կինը հանդիսանում էր 30-ամյա Անի Սարգսյանը։ Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։
Գեղարքունիքի մարզում ամուսինների միջև լարվածությունն ու փոխադարձ անբարյացկամ հարաբերությունները հասել են նրան, որ տղամարդը պարտադրել է կնոջը ընդհատել հղիությունը՝ սպառնալով սպանել նրա հարազատներից մեկին:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ տղամարդը կնոջը պարտադրել է դադարեցնել մոտ երկու ամսական հղիությունը՝ նրան տալով մի քանի հատ «Սայտոտեկ» տեսակի դեղահաբ և պարտադրել որպեսզի նա խմի:
Դեպքը զարգացել են դեռևս նախորդ տարի ապրիլ ամսին, տեսնելով, որ կինը հրաժարվում է խմել այդ դեղահաբերն ամուսինը նրան սպառնացել է չխմելու դեպքում սպանել հարազատներից մեկին կամ ինքնավնասում կատարել:
Այսքան էլ դեռ քիչ է, տղամարդը սպառնացել է ոտքով հարվածել կնոջ որովայնին որպեսզի հղիությունը ընդհատվի:
Ի վերջո տղամարդուն հաջողվել է հասնել իր «նպատակին» կինը գտնվելով հոգեբանական ծանր վիճակում ընդունել է ամուսնու կողմից տրված դեղահաբերը և հենց նույն օրը տեղի է ունեցել հղիության ընդհատում:
«Փաստիֆո»-ի տեղեկություններով՝ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, տղամարդը գտնվում է հետախուզման մեջ:
Աղբյուր` Փաստինֆո
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 29-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 21։30-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կետրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել են, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել Նորակերտ գյուղի բնակիչներ, 17-ամյա Հովհաննես Տաշչյանը, «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ՝ 48-ամյա Սերժիկ Հակոբյանը, «գլխի ճակատային շրջանի կտրած վերքեր, աջ ծնկի կտրած վերք» ախտորոշմամբ՝ 29-ամյա Հովհաննես Եսայանը և «գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ՝ Մեծամոր գյուղի բնակիչ, 33-ամյա Հակոբ Սարգսյանը։
Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Կարեն Խաչատրյանի և քննիչ Քյասինյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 20։00-ի սահմաններում Նորակերտ գյուղի Շինարարների փողոցի թիվ 1 տան դիմաց կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ փոխադարձ հարվածներ են իրար հասցրել նշված անձինք։ Պարզվել է նաև, որ Հ. Եսայանը իր մոտ եղած գաղտնի փականով դանակով հարվածներ է հասցրել Հ. Տաշչյանին և Ս. Հակոբյանին։ Հիվանդանոցում բժիշկներն օպերատիվ քննչական խմբին հայտնել են, որ Հ. Տաշչյանը կատարվածի մասին ի վիճակի չէ հայտարարություն տալու։ Արդեն ժամեր անց Վաղարշապատի ոստիկանության քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները հիվանդանոցից տուն գնալու ժամանակ բաժին են բերման ենթարկում Հ. Եսայանին, որտեղ էլ նրա մոտ հայտնաբերվում է հանցագործության գործիք հանդիսացող գաղտնի փականով դանակը
։ Քննիչ Քյասինյանի որոշմամբ Հ. Եսայանը ձերբակալվում է։
Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավորը պնդում է, որ ուրիշի արարքն իր վրա է վերցրել ոստիկանության աշխատակցի հորդորով, քանի որ իրականում նրա եղբայրն էր եղել հանցանք կատարողը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից՝ նշելով, որ հաղորդման հիման վրա կատարվում է նախաքննություն։
Տարածված հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավորը հայտնել է պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ տվյալներ:
Մասնավորապես՝ դիտավորությամբ ուրիշի առողջությանը կյանքի համար վտանգավոր ծանր վնաս պատճառելու մեջ մեղադրվող, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ա. Գ.-ն ներկայացրած հաղորդմամբ հերքել է իր առնչությունը իրեն մեղսագրվող արարքին՝ հայտնելով, որ դեպքից հետո, իր հետ հանդիպել է նշված հանցավոր արարքը իրականում կատարած անձի՝ ՀՀ ոստիկանության ծառայող եղբայրը, ով իրեն խնդրել, համոզել է, որպեսզի դեպքի կատարումը վերցնի իր վրա՝ խոստանալով 3 օրվա ընթացքում ազատ արձակել տալ, սակայն ոստիկանության ծառայողի կողմից խոստումը չկատարելու պատճառով ինքը ապօրինի հայտնվել է կալանքի տակ:
ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացրած պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Աղբյուր` Փաստինֆո
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.