23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...««Ժողովուրդ» օրաթերթին հաջողվեց որոշ ուշագրավ դրվագներ պարզել նախորդ տարվա նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշ վարչական շրջանում վնասազերծված հանցախմբի գործով քննության ընթացքից։ Պարզվում է՝քննությունն այնպես Է ընթացել, որ իբրև հանցախմբի իրական պարագլուխ նշվի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի անունը։ Երբ առերեսում Է եղել Վահան Շիրխանյանի և հայր Անտոնի միջև, ԱԱԾ քննիչը հարց Է տվել հոգևորականին, թե ով Է այս ամենի հետևում։ Ի պատասխան՝ հայր Անտոնն ասել Է, թե Սեյրան Օհանյանը։ Շիրխանյանը բղավել Է, թե ստում ես, ինչ կապ ունի նա։ Քննիչը շարունակել է՝ Դուք պետք Է հանդիպեի՞ք Օհանյանին, հայր Անտոնն ասել Է՝ այո։ Ու երբ Շիրխանյանը բղավելով վեր է կանգնել տեղից, հոգևորականը «վալերյանկա» Է վերցրել ու խնդրել դադարեցնել առերեսումը՝ պատճառաբանելով թե վատ Է զգում, ապա նահանջել Է՝ ասելով ոչ։
Բանն այն Է, որ Օհանյանն ու Շիրխանյանը մտադիր էին նախորդ տարվա դեկտեմբերի կեսերին սկսել «Սպաների համահայկական միության» հիմնադիր համագումարը, որի նախագահը պետք է լիներ Օհանյանը։ Միությունը պլանավորում էր ունենալ 10 հազար անդամ՝ աշխարհի տարբեր երկրներից։ Սակայն չստացվեց, փոխարենը Օհանյանի գլխին «սուր կախվեց»»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Այսօր Կառավարության շենքի դիմաց հավաքվել էին Սարի թաղում հուլիսի 19-ի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված անձանց հարազատները: Նրանք օգնություն են ակնկալում վարչապետ Կարեն Կարապետյանից:
Քաղաքացիները, որոնք այլևս հույսը կորցրել են իրավապահ համակարգից արդարություն ակնկալելով, պահանջում են ազատ արձակել իրենց հարազատներին: Բանն այն է, որ Սարի թաղի դեպքերի հետ կապված ձերբակալված մարդկանց մեղադրող որևէ ապացույց չկա, բացի լրագրողների նկարած տեսանյութից, որը հայտնվել է յութուբում: Տեսանյութում երևացող անձանց ձերբակալել են և քանի ամիս է պահում են անազատության մեջ:
Ակնկալվող համաներումը, որ ինչ- որ կերպ կլուծեր հարցն, ուշանում է: Կալանավորվածների(որոնք գուցե ակամա, դեպքերի ընթացքի բերումով հայտնվել են տեսախցիկի դիմաց), ընտանիքները հայտնվել են դժվարին կացության մեջ ու այս իրավիճակը կարծես որևէ մեկին չի հուզում: Չի հուզում այն փաստը, որ գործը ծավալուն է և նախաքննությունը կարող է շատ երկար տևել:
Նորանշանակ վարչապետը գործնական անձնավորություն է, ու մարդիկ մի վերջին հույսով եկել էին նրա դուռը:
Հիշեցնենք, որ Սարի թաղի կալանավորված բնակիչները մեղադրվում են Քրեական օրենսգրքի 315 հոդվածի 2-րդ մասով՝ իշխանության ներկայացուցչին օրենքով նրա վրա դրված պարտականությունները կատարելու ժամանակ դիմադրելը, կամ նրան ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելուն հարկադրելը, որը կատարվել է բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով:
Աննա Գրիգորյան
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ խուլիգանության կատարման մեջ մեղադրվող Գոռ Մ.-ն հաղորդում է ներկայացրել, որ ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք իրեն խոշտանգել են: Մասնավորապես՝ Գոռ Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի փետրվարի 28-ին Երևանի «Պապարացի» ակումբում տեղի ունեցած վիճաբանությունից հետո ՀՀ ոստիկանության ծառայողները խուլիգանություն կատարելու կասկածանքով իրեն բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնի բաժին: Մինչև բերման ենթարկելը, ոստիկանները ավտոմեքենայի մեջ բռնություն են կիրառել իր նկատմամբ:
Ոստիկանության ծառայողները իր նկատմամբ շարունակել են բռնություն կիրառել նաև ոստիկանության Կենտրոնի բաժնում, իսկ երբ ինքնազգացողությունը վատացել է, շտապօգնության մեքենայով իրեն տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ճանապարհին՝ շտապօգնության մեքենայի մեջ, ոստիկանության ծառայողները կրկին իր նկատմամբ բռնություն են կիրառել, իսկ բժիշկները չեն միջամտել վերջիններիս գործողություններին:
ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Վալերի Պերմյակովի փաստաբանը բողոք էր ներկայացրել Վերքաննիչ դատարան: Բողոքը վերաբերում էր Պերմյակովի՝ սահմանահատման փորձի համար առաջադրված մեղադրանքին: Պերմյակովը բողոքը հետ է վերցրել:
«Առաջին լրատվականի հետ զրույցում փաստաբան Երեմ Սարգսյանը, անդրադառնալով հարցին, թե Պերմյակովի և նրա պաշտպանի հակասությունն ինչի՞ հետ կորղ է կապված լինել, նշեց, որ կասկած միշտ էլ կարող է լինել, որ ճնշումներ կան Պերմյակովի վրա. «Կցանկանայի, որ Պերմյակովի պաշտպանը պարզաբաներ՝ ճնշումներ կան թե ոչ»:
«Իրականում կարևոր է Պերմյակովի ներկայությունը Վերաքննիչ դատարանում ապահովելը իրավապահների միջոցով, ինչը կարծում եմ անհավանական է, քանի որ մինչև այս պահը պրակտիկան ցույց է տվել, որ ռուսական ռազմաբազայի տարածքից նրան չեն հանում, և նրա հսկողությունը չի փոխանցվում հայ իրավապահներին, այլ մնում է ռուսական ռազմաբազայի զինծառայողների հսկողության տակ»:
Փաստաբան Ե. Սարգսյանը, ի տարբերություն այլ փաստաբանների և իրավապաշտպանների, կարծիք հայտնեց, որ Ավետիսյանների սպանության դրդապատճառը բացահայտված է:
Մանրամասները՝ տեսանյութում:
Նոյեմբերի 9-ին Սևանա լճում, ափից 13 կմ հեռավորության վրա, 31 մ խորությամբ հայտնաբերվել է ձկնորսներից մեկի՝ 1992 թ. ծնված Արևշատ Առաքելյանի դին:
Հոկտեմբերի 31-ին Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի մոտակա լճափից երկու քաղաքացի ձկնորսության նպատակով սեփական մոտորանավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել։ Ձկնորսեների որոնողական աշխատանքները սկսվել են ահազանգ ստանալուց անմիջապես հետո, սակայն, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, ժամանակ առ ժամանակ դադարեցվում էին, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Ըստ ՀՀ ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարար վարչության պետ, փրկարար ծառայության գնդապետ Է.Գալստյանի՝ նոյեմբերի 6–ին ափից 13 կմ հեռավորության վրա, մոտ 25 մ խորության տակ ջրասուզակները հայտնաբերել էին երիտասարդների մոտորանավակը:
Որոնողական աշխատանքները տարվել են նաև հեռակառավարվող «Գնոմ» սարքի օգնությամբ, որն օգտագործվում է ստորջրյա հետախուզության և նկարահանումների համար` մինչև 120 մ խորության վրա: Նոյեմբերի 7-ին նախարար Արմեն Երիցյանը հանձնարարեց չդադարեցնել որոնողական աշխատանքերը՝ մինչև ձկնորսների հայտնաբերումը:
Այսօր ժամը 16:03-ի ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի ՄՓՎ հատուկ ջրափրկարարական ջոկատի հրամանատար, փրկարար ծառայության կապիտան Ա.Ճզմաչյանին հաջողվել է մոտորանավակի հայտնաբերման վայրից 200 մ հեռավորության վրա գտնել և դուրս բերել երիտասարդներից մեկի դին:
Մյուս ձկնորսի որոնողական աշխատանքերը շարունակվում են:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների արդյունքում հիմնավորվել է, որ հիշյալ վարչության երեք ծառայողներ՝ Արման Աղաջանյանը, Արթուր Զուլֆիգարյանը և Հովհաննես Զուլֆիգարյանը բռնություն են կիրառել «Սևան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ի.Աբրահամյանի նկատմամբ:
Ավելի վաղ ՀՔԾ լրատվական ծառայությունը հայտնել էր, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով իրականացված մի շարք քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2016թ.փետրվարի 16-ին «Սևան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներին զննելու սենյակում քրեակատարողական վարչության ծառայողներ Ա.Աղաջանյանը, Ա.Զուլֆիգարյանը և Հ.Զուլֆիգարյանը բռնության գործադրմամբ զուգորդված անցել են պաշտոնեական լիազորությունները, իրենց «ընդդիմանալու» հարցի շուրջ վիճաբանել են դատապարտյալ Ի.Աբրահամյանի հետ և բռնություն են կիրառել վերջինիս նկատմամբ՝ ձեռքերով հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր մասերին: Վիճաբանությանը միջամտել է «Սևան» քրեակատարողական հիմնարկի պատասխանատու պաշտոնատար անձը ևդադարեցվել է դատապարտյալի նկատմամբ կիրառվող բռնությունը:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց՝ Արման Աղաջանյանին, Արթուր Զուլֆիգարյանին և Հովհաննես Զուլֆիգարյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ավտոմաքսատուն. բարեփոխումների հիմքում քաղաքացին է Իրականացվում է ՊԵԿ նախագահի հանձնարարականը՝ առավել թափանցիկ և վստահելի աշխատաոճ ՀՀ ԿԱ ՊԵԿ ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների մասնագիտացված մաքսատանը հետևողական միջոցառումներ են իրականացվում սպասարկման որակի բարելավման, ընթացակարգերի կրճատման և պարզեցման ուղղությամբ: Ըստ ավտոմաքսատան պետ Բաբկեն Ղազարյանի, ՀՀ վարչապետի և ՊԵԿ նախագահի հանձնարարականներով մի շարք փոփոխություններ են կատարվել մաքսային ձևակերպումների գործընթացում.
«Մասնավորապես, եթե նախկինում բրոքերային ծառայությունը զբաղվում էր միայն հայտարարագրի լրացմամբ, իսկ մնացած գործընթացը քաղաքացին ինքնուրույն էր իրականացնում, ապա նոր կարգի համաձայն, ավտոմեքենայի սեփականատերը փաստաթղթերի փաթեթը հանձնում է բրոքերային ծառայությանը, որը 20 րոպեում ապահովում է մնացած բոլոր ընթացակարգերը, գործընթացը տևում է 30 րոպե»: Ներկրվող ավտոտրանսպորտային միջոցների ուղեկցող բեռների մաքսային ձևակերպումը նույնպես սկսել է իրականացվել մաքսատանը:
Բաբկեն Ղազարյանի խոսքով՝ նախկինում ավտոմաքսատնից ուղեկցող բեռն ուղարկվում էր մաքսային պահեստ, այնուհետև տարածաշրջանային մաքսատուն, որտեղ և քաղաքացիները կարողանում էին մաքսազերծել ու ստանալ այն: ՀՀ վարչապետի հանձնարարականով ուսումնասիրվում է միջազգային ավտոշուկայում մեքենաների ձեռք բերման գինը, և, եթե փաստաթղթերը արժանահավատ են, ապա հիմք են ընդունվում նրա ներկայացրած տվյալները, մեքենան գնահատվում է ձեռք բերված արժեքով և մաքսազերծումն իրականացվում է գործարքի գնի մեթոդով:
«Նոր բարեփոխումների արդյունքում այժմ մեքենայի սեփականատերը հնարավորություն ունի ավտոմաքսատանը համակարգիչների միջոցով մաքսային ծառայողների հետ համատեղ դիտարկել ներկրած ավտոմեքենայի միջազգային գնային առաջարկները: Նման աշխատաոճով ավելի ստույգ է որոշվում մաքսային արժեքը՝ բացառելով մաքսազերծման կամայական սակագնի որոշում կայացնելու հավանականությունը, գործընթացը դառնում է առավել թափանցիկ, հրապարակային և կանխատեսելի»,-ընդգծել է ավտոմաքսատան ղեկավարը:
ՊԵԿ նախագահի հանձնարարականի համաձայն, ձևակերպումների ժամանակահատվածի կրճատումից բացի, շուտով գործառույթների մի մասը ևս կտեղափոխվի մաքսատներ: Մասնավորապես, եթե նախկինում մեքենաների ներկրմամբ զբաղվող ընկերությունները գործարքի գնի մեթոդով մաքսազերծելու թույլտվություն կարող էին ստանալ միայն կոմիտեում, ապա առաջիկայում այդ գործառույթը նույնպես կիրականացվի ավտոմաքսատանը: Կարևորելով քաղաքացիների պատշաճ իրազեկումն ու որակյալ ծառայությունների մատուցումը, մաքսատանը փոփոխությունները և նորույթները ներկայացվում են տեղեկատվական ցուցանակով: Մաքսային ծառայողների ոչ իրավաչափ գործողությունների վերաբերյալ էլ քաղաքացիները կարող են դիմել վերադասին:
ՊԵԿ նախագահի հանձնարարությամբ ավտոմաքսատանը նույնպես փակցվել են համապատասխան հուշաթերթիկներ, որտեղ, մասնավորապես, նշված են պաշտոնատար այն անձանց հեռախոսահամարները, ում կարող են դիմել քաղաքացիները մաքսային ծառայողների ապօրինի գործողությունների, անհարկի խոչընդոտների դեպքերում: Առանձին հուշաթերթիկներ կան նաև մաքսային արժեքի որոշման կամ ձևակերպումների ընթացակարգերի հետ կապված խնդիրների վերաբերյալ:
Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը ներմուծվող ավտոմեքենաների մաքսային արժեքի նկատմամբ, քաղաքացիները սպառիչ տեղեկատվություն կարող են ստանալ՝ զանգահարելով 060 54 73 04 հեռախոսահամարով: Ինչ վերաբերում է վիճակագրությանն, ապա Բաբկեն Ղազարյանի տեղեկացմամբ՝ տարեսկզբի համեմատ մոտ 30 տոկոսով աճել է մեքենաների ներկրումը. հոկտեմբերին 3-րդ երկրներից ներմուծվել է 1820 մեքենա՝ ապահովելով 1 միլիարդ 480 միլիոն դրամի մուտքեր: ԵԱՏՄ երկրներից՝ ներկրվել է 980 մեքենա:
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Աջափնյակ վարչական շրջանում օրեր առաջ մի կին ավազակային հարձակման է ենթարկվել: Վերելակում անհայտ անձինք դանակով սպառնացել են կնոջն ու կողոպտել:
«Փաստինֆո»-ին հայտնի է դարձել, որ դեպքը տեղի է ունեցել նոյմբերի 3-ին, երբ կինը մուտք է գործել բարձրահարկ շենքի վերելակ, 2 անհայտ անձ դանակով վնասել են պարանոցը, ապա հափշտակել են նրա պարանոցի ոսկյա շղթան` խաչերով:
Այդ ամենից հետո էլ վերցրել են կնոջ դրամապանակը, որում եղել է զգալի չափերի հասնող գումար և վարորդական իրավունքի վկայական:
Ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող որոշ համարանիշերի հատկացման գները 2016 թ. նոյեմբերի 14-ից նվազելու են Համաձայն Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2012 թվականի մարտի 29-ի թիվ 1313-Ա հրամանում կատարված փոփոխությունների՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող որոշ համարանիշերի հատկացման գները 2016 թվականի նոյեմբերի 14-ից նվազելու են:
Այսպես՝ 1. 150.000 (բացի` YX+-XXX, XY+-XXX, XXX+-YX և XXX+-XY չափորոշիչներից), 250.000, 400.000 և 600.000 դրամ արժեք ունեցող տարբեր տառեր պարունակող համարանիշերի արժեքները նվազելու են և կազմելու է համապատասխանաբար 100.000, 150.000, 250.000 և 500.000 դրամ. 2. 1.500.000 դրամ արժեք ունեցող 0X+-00X, X0+-00X, 00X+-0X և X00+-0X չափորոշիչներին համապատասխանող համարանիշերի արժեքը նվազելու է և կազմելու 1.000.000 դրամ. 3. Մինչև 2016 թվականի դեկտեմբերի 30-ը ներառյալ՝ 1) 1.500.000 դրամ արժեք ունեցող XX+-XXX և XXX+-XX չափորոշիչներին համապատասխանող համարանիշերի արժեքը նվազելու է և կազմելու 1.000.000 դրամ, 2) 3.000.000 դրամ արժեք ունեցող 0X++00X, X0++00X, XX+-XXX, 00X++0X, X00++0X և XXX+-XX չափորոշիչներին համապատասխանող համարանիշերի արժեքը նվազելու է և կազմելու 2.000.000 դրամ, 3) 8.000.000 դրամ արժեք ունեցող XX++XXX և XXX++XX չափորոշիչներին համապատասխանող համարանիշերի արժեքը նվազելու է և կազմելու 5.000.000 դրամ:
Ճանապարհային ոստիկանություն
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.