13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...ՀՀ վարչական դատարանը վարույթ է ընդունել քառօրյա պատերազմի մասնակից Ռազմիկ Պետրոսյանի հայցը` ընդդեմ Պաշտպանության նախարարության:
Զինվորը հայց է ներկայացրել ընդդեմ ՊՆ-ի՝ պահանջելով զինգրքույկում նշել ապրիլյան պատերազմին իր մասնակցության մասին:
Tert.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ գործն ընդունվել է դատավոր Լիանա Հակոբյանի վարույթ: Ռազմիկ Պետրոսյանի ներկայացուցիչ Աշխեն Դաշյանը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության՝ խնդրելով պարտավորեցնել ՀՀ պաշտպանության նախարարությանը զինվորական կոմիսարին ցուցում տալ զինապարտ Ռազմիկ Ռուդիկի Պետրոսյանի զինգրքույկում 2016թ. ապրիլի 2-6 մարտերին մասնակցելու վերաբերյալ համապատասխան գրառում կատարելու մասին:
Բացի այդ, հայցվորի մեկ միջնորդություն ևս բավարարվել է:
ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Լիանա Հակոբյան, ծանոթանալով Ռազմիկ Պետրոսյանի կողմից ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության՝ որոշակի գործողություն կատարելուն պարտավորեցնելու պահանջի մասին ներկայացված հայցադիմումին ու կից փաստաթղթերին, քննարկելով պետական տուրքի վճարումը հետաձգելու հարցը, դատարանը վճռել է, որ միջնորդությունը ենթակա է բավարարման:
Դատարանը բավարարել է պետական տուրքի վճարումը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը և հետաձգել պետական տուրքի վճարումը:
shamshyan.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ փետրվարի 4-ին, Շիրակի մարզում տեղի ունեցած կողոպուտի ահազանգի փաստով։ Ժամը 04։00-ի սահմաններում Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի բնակիչ՝ 47-ամյա Նատալյա Վորոբյովան Ոստիկանության Մուշի բաժին ահազանգել է, որ Գյումրի քաղաքի Անի թաղամասի 7-րդ փողոցի թիվ 3 շենքի մոտ ոլորել են իր ձեռքը և գողացել պայուսակը։
Նա հայտնել է, որ պայուսակում եղել է 15 հազար ՌԴ ռուբլի, 20 հազար դրամ, բջջային հեռախոսներ, բանկային պայմանագիր և այլ իրեր, որից հետո դիմել են փախուստի։ Վերջինս հայտնել է նաև, որ ինքը իր ընկերուհու՝ ՌԴ քաղաքացի, Գյումրի քաղաքի Անի թաղամասում հաշվառված 49-ամյա Տատյանա Եկիմովայի հետ Գյումրի քաղաքի Գորկու փողոցում գործող «ԴԱՅՄՈՆԴ» գիշերային ակումբի դիմացից նստել են իրենց անծանոթ տաքսին և պատվիրել, որպեսզի վարորդն իրենց տեղափոխի Անի թաղամաս։
Ըստ նրա հայտարարության՝ նա կողոպուտ կատարելու կասկածանքով կասկածում է տաքսու վարորդին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ն. Վորոբյովան և Տ. Եկիմովան ենթարկվել են բժշկական փորձաքննության. պարզվել է, որ Ն. Վորոբյովայի խմածության աստիճանը եղել է 0.79 ՄԳ/Լ, իսկ Տ. Եկիմովայի խմածության աստիճանը՝ 0.36 ՄԳ/Լ աստիճան։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Տ. Եկիմովան աշխատում է Հայաստանում տեղակայված ՌԴ թիվ 102 ռազմաբազայում։
1994 թվականի փետրվարի 17-ին Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՄԻԳ-21 ինքնաթիռը կեսօրին ներխուժել էր ՀՀ օդային տարածք, ռմբակոծել էր Վարդենիսի շրջանի Սոդք ավանի մոտակայքում գտնվող ոսկու հարստացուցիչ ֆաբրիկայի և ավանը սնուցող էլեկտրաենթակայանի միջև ընկած ամայի տարածքը: Մարտական առաջադրանքը, պարզ է, ոչ թե այդ ամայի տարածքի, այլ՝ ֆաբրիկայի ու ենթակայանի ռմբակոծությունն էր, որով ստրատեգիական վնաս կհասցվեր Հայաստանին:
Օդաչուն վրիպել էր: Ռմբակոծության հետևանքով զոհեր, ավերածություններ չէին եղել:
Երբ օդաչուն ռմբակոծությունն ավարտել էր, շրջադարձ էր կատարել, որ հեռանա ՀՀ օդային տարածքից, բայց նրա ինքնաթիռն արդեն հայտնվել էր հայկական հակաօդային պաշտպանության հրթիռակայանքի հսկողության տակ:
Օդաչուի համար պարզ էր, որ թակարդն է ընկել՝ միացել էր հատուկ ազդանշանային համակարգը:
Մինչ օդաչուն ճողոպրելու փորձեր էր արել, հայկական հակաօդային պաշտպանության հրթիռակայանքի հաշվարկի հրամանատար Արտավազդ Փիլիպոսյանի արձակած հրթիռը նպատակակետին էր հասել՝ շարքից հանել էր թշնամու ինքնաթիռը:
Օդաչուն հասցրել էր ինքնանետվել խոցված ինքնաթիռից: Ինքնաթիռը ջախջախվել էր մոտակա լեռան ստորոտում:
Վարդենիսի շրջանի երկրապահ ջոկատի մարտիկները հայտնաբերել ու գերել էին օդապարիկի մեջ խճճված օդաչուին:
Պարզվել էր՝ ադրբեջանցի չէ: Վարձկան է:
45 տարեկան Մարատ Իշկնեևը ազգությամբ թաթար էր, Ռուսաստանի քաղաքացի, կրթությունը՝ բարձրագույն, մասնագիտությունը՝ կործանիչ օդաչու:
Ծառայել էր ԽՍՀՄ ռազմաօդային ուժերում:
1990 թվականին առաջին կարգի օդաչու Իշկնեևը կապիտանի կոչումով անցել էր կենսաթոշակի, բնակություն էր հաստատել Ալթայի երկրամասի Նովոալթայսկ քաղաքում: Ամուսնացած էր: Խնամքին՝ երկու անչափահաս երեխա:
1993 թվականին ծանոթներից մեկից տեղեկացել էր, որ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի համար վարձկան օդաչուներ են հավաքագրում:
Մեկնել էր Բաքու, ծանոթացել էր պայմաններին:
1993 թվականի օգոստոսից նա պայմանագրով ծառայել էր Ադրբեջանի ռազմաօդային ուժերի զորամասերում:
Ամսական ստացել էր 1000 դոլար, յուրաքանչյուր մարտական թռիչքի համար՝ 250 դոլար:
Ծառայել էր Շամխոր քաղաքի մոտ գտնվող՝ Դալյարի N442 զորամասում: «ՄԻԳ- 21» ինքնաթիռով մարտական առաջադրանքներ էր կատարել:
1993 թվականի հոկտեմբերի 10-ին նրան շնորհվել էր մայորի կոչում:
ՀՀ գերագույն դատարանում Իշկնեևը պնդում էր, որ մայորի կոչման իրականում չի արժանացել, ընդամենը կեղծել է սեփական փաստաթղթերը: Իշկնեևը փորձում էր ցուցադրել, թե ադրբեջանական զորամասում օրինակելի ծառայություն չի կատարել, չի խրախուսվել… Բայց նրա վարձկանական ընթացքն այլ բանի մասին էր վկայում:
1994 թվականին Մարատ Իշկնեևը նոր պայմանագիր էր կնքել ադրբեջանցիների հետ, ըստ այդ պայմանագրի՝ յուրաքանչյուր մարտական թռիչքի համար պետք է ստանար 300 դոլար…
ՀՀ գերագույն դատարանում դատական քննության ժամանակ Մարատ Իշկնեևը փորձում էր թաքցնել իր կատարած մարտական թռիչքների իրական թիվը, պնդում էր, թե ծառայության ընթացքում կատարել է ընդամենը… չորս մարտական թռիչք:
1994 թվականի փետրվարի 17-ին նա օդ էր բարձրացել, որ կատարի հերթական մարտական թռիչքը՝ ավերածություն պատճառի հայկական հողի վրա: Բայց նրա ինքնաթիռը կործանվել, իսկ ինքը խճճվել էր պարաշյուտի մեջ հենց հայկական հողի վրա…
ՀՀ գերագույն դատարանում դատական քննության ընթացքում վարձկան օդաչուն պնդում էր, թե ինքը Հայաստանի օդային տարածք չէր մտել, իր առաջադրանքը եղել էր Քելբաջարի շրջանի Մեծ ու Փոքր Յանշաղ գյուղերի ռմբակոծումը՝ ադրբեջանական մի զորամաս շրջապատումից ազատելու համար:
Այն հարցերին՝ հատկապես ո՞ւր պիտի նետեր ռումբերը, գիտե՞ր, թե որտեղ է գտնվում շրջապատման մեջ ընկած ադրբեջանական զորամասը, որպեսզի հանկարծ ադրբեջանցիներին չռմբակոծի, Իշկնեևը պատասխանում էր, թե իրեն հանձնարարել են, որ ռմբակոծի հիշյալ գյուղերի տարածքն ընդհանրապես:
Այն հարցին՝ այդպես ռմբակոծելու դեպքում կարող էր և ոչնչացնել այն զորամասը, որը փորձում էր ազատել շրջապատումից, Իշկնեևը պատասխանում էր ուսերը թոթվելով՝ իսկական վարձկանի անտարբերությամբ:
Հայկական կողմին դուր գալու համար Իշկնեևը նշում էր, թե ադրբեջանական կողմում կապը վատ է, հրաման տվողներն իրենք էլ չգիտեին ստույգ՝ որտե՞ղ է գտնվում շրջապատման մեջ ընկած զորամասը, ընդհանրապես՝ այնտեղ խելոք մարդիկ քիչ են…
Իշկնեևը ամբողջ դատական քննության ընթացքում փորձում էր համոզել, թե ինքը Հայաստանի նկատմամբ ոտնձգություն չի կատարել, իսկ որ վարձկան է՝ ի՞նչ կա որ, վարձկանությունը շատ տարածված է…
Դատաքննությանը հրավիրվել էր գնդապետ Բորիս Բաբայանը, ով մասնագիտական հարցերի միջոցով լիովին հերքեց Իշկնեևի առաջ քաշած վարկածը…
Մարատ Իշկնեևի անձը բնութագրող տվյալները հետազոտելիս դատարանը հրապարակեց մինչև թոշակի անցնելը՝ վերջին չորս տարվա նրա ծառայողական բնութագիրը՝ ԽՍՀՄ զինված ուժերում ծառայության ընթացքում:
Բնութագիրը խիստ բացասական էր՝ նա անկարգապահ էր եղել, ինքնակամ բացակայել էր ծառայությունից, խախտումներ էր թույլ տվել, «դրսևորել էր խաբեբայի հակումներ»: Ըստ բնութագրի՝ Իշկնեևը մինչև անգամ օդային խուլիգանություն էր կատարել:
Նախագահող դատավորը հարցրեց Իշկնեևին՝ ի՞նչ խուլիգանության մասին է խոսքը նրա բնութագրում:
«Ինքնաթիռով վայրի բադ էի որսում»,- ծուռ ժպտալով պատասխանեց Իշկնեևը: Այդ ինքնաթիռային «բադաորսի» համար նրան զրկել էին թռիչքի իրավունքից…
Օդային «բադաորսի» սիրահարը կարճ ժամանակ անց հայտնվել էր իրեն ոչ թշնամի երկրի տարածքում՝ որպես վարձկան կործանիչ-օդաչու, և ռմբակոծել էր հայաստանյան տարածքը՝ ադրբեջանական դոլարների դիմաց…
ՀՀ գերագույն դատարանի քրեական գործերով դատական կոլեգիան Ալբերտ Հակոբյանի նախագահությամբ հաստատված համարեց ՀՀ դեմ ոտնձգած վարձկան օդաչուին առաջադրված մեղադրանքը՝ այն ժամանակվա քրեական օրենսգրքի 63 հոդվածով:
Մարատ Իշկնեևը դատապարտվեց 15 տարի ազատազրկման:
Դատավճռի հրապարակումից հետո Մարատ Իշկնեևը հայտարարեց, որ վարձկանության նկատմամբ կարելի էր և ավելի… ներողամիտ լինել՝ հաշվի առնելով այդ երևույթի մեծ տարածվածությունը…
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Երևանում գործող գիշերային ակումբներից մեկում սեփականատերը նպաստում է պարուհիների կողմից պոռնկությամբ զբաղվելուն։ Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից:
Փետրվարի 2-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում վարույթ է ընդունվել պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Քրեական գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով ստեղծվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան, ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ, որի ընթացքում ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ կատարվել են խուզարկություններ, դեպքի վայրի զննություն, հարցաքննվել մի շարք անձինք:
Արդյունքում` փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների տարածքում գործող գիշերային ակումբներից մեկում գիշերային շոու-ծրագրերի ներքո 6 պարուհիները մատուցում են նաև սեքսուալ բնույթի ծառայություններ, որի համար ակումբի սեփականատերը՝ Երևանի 65-ամյա բնակչուհին, ստեղծել է անհրաժեշտ պայմանները՝ նախատեսելով հարմարավետ առանձնասենյակներ։ Նախնական տվյալներով՝ պարուհի-մարմնավաճառներն ակումբի նախասրահում վարձատրման շուրջ համաձայնության են եկել հաճախորդների հետ, ապա՝ նախապես պայմանավորված մասնաբաժինը՝ պահանջված գումարի կեսը, հատկացրել ակումբի տնօրենին, իսկ մնացած մասը պահել իրենց։
Օրենքով սահմանված կարգով ակումբում կատարված խուզարկության ընթացքում ակումբի առանձնասենյակներից մեկում հայտնաբերվել է հաճախորդը՝ պարուհու հետ։
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ գիշերային ակումբի սեփականատիրոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով: Վերջինս իրեն մեղավոր է ճանաչել և ցուցմունք տվել դեպքի շուրջ։
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Թեղուտի պղնձի հանքավայրը շահագործող «Վալլեքս» խումբը հայտարարել է, որ իր 1200 աշխատակիցներին չի կարող ապահովել նախկին աշխատանքով։
«Վալլեքսի» տարածած հայտարարությունում նշվում է, որ ընկերությունը ձեռնպահ է մնում ներկա ծավալներով հանքավայրի շահագործումից ու համապատասխան արտադրանք թողարկելուց։
«Տևական կանգառի պայմաններում ընկերությունը, ցավոք, չի կարող ներկա շուրջ 1200 աշխատողներին ապահովել բավարար ծանրաբեռնվածությամբ աշխատանքով ու համապատասխան վաստակով՝ նախկին ծավալներով։ Ավելին, չունենալով դրամական միջոցների այնպիսի աղբյուր, ինչպիսին թողարկվող արտադրանքի իրացումից ստացվող եկամուտներն են, ընկերությունը, ստիպված, կայացրել է դժվարին, սակայն ներկա պայմաններում միակ հնարավոր որոշումը՝ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով ու պայմաններով՝ գործատուի նախաձեռնությամբ, լուծել աշխատողների մեծամասնության հետ կնքված աշխատանքային պայմանագրերը»։
Հայտարարությունում նաև նշվում է, որ այս օրերին աշխատանքային հարաբերությունները օրենսդրությամբ սահմանված կարգով՝ հաստիքների և աշխատողների թվաքանակի կրճատման հիմքով երկու ամիս հետո լուծելու վերաբերյալ ծանուցումներ են ստանում ընկերության գրեթե բոլոր աշխատակիցները:
Ստեղծված պայմաններում ընկերությունն անցնում է իր տարածքի և գույքի պահպանության առավել խստացված ռեժիմի: Նախատեսվում է տարածքի պահպանության գործառույթը վստահել Հայաստանի Հանրապետությունում մասնավոր պահնորդական գործունեության իրականացման լիցենզիա ունեցող մասնագիտացված կազմակերպության, որը դա կիրականացնի օրենսդրությամբ սահմանված կարգով ու պայմաններով:
«Վալլեքսի» մեկ այլ հաղորդագրությունում նշվում է, որ խմբի հայաստանյան և արցախյան ընկերություններում ներկայում աշխատում է մոտ 4,000 մարդ:
«Վալլեքս» խմբի հայտարարությունն ամբողջությամբ՝ այստեղ։
Հունվարի 19-ին ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստի ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հայտարարությունից հետո, թե համակարգում կադրային լուրջ քաղաքականություն են վարելու և այն կարծրացած մարդիկ, ովքեր չեն կարողանում ձևափոխվել, կփոխարինվեն երիտասարդներով, կադրային փոփոխությունները շարունակվում են:
Ավելի վաղ հայտնել էինք, որ կոլեգիայի նիստից հետո իրենց պաշտոններից ազատվել էին Մեղրիի և Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի պետերը: Այնուհետև պաշտոնից ազատվել էր ևս 32 ծառայող, այդ թվում նաև ղեկավար կազմից պաշտոնյաներ:
Tert.am-ի տեղեկություններով ոստիկանությունում կադրային տեղաշարժը շարունակվում է:Վերջին օրերին ևս ոստիկանությունում կադրային փոփոխությունները շարունակվում են.որոշ ծառայողներ անցել են թոշակի, ոմանք գրանցվել կադրերի ռեզերվում, որոշ թափուր հաստիքներում էլ նշանակումներ են եղել:
Պաշտոնից ազատված ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի նախկին պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Այվազյանի փոխարեն նոր նշանակում է արվել: Նշանակումը հատկանշական է նրանով, որ ի տարբերություն նախկին բաժնի պետերի՝ նոր նշանակված ծառայողը Լոռու մարզի բնակիչ չէ:
Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանը.« Այո, ՀՀ ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնում նոր նշանակում է եղել: ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Բազումի բաժնի պետ է նշանակվել Կարեն Հակոբյանը, ով նախքան նշանակումը գրանցված էր կադրերի ռեզերվում»:
Ինչ վերաբերում է այլ կադրային փոփոխություններին, Էդգար Ջանոյանն ասաց, որ միջին և ավագ խմբի ծառայողների նշանակումներ ևս եղել են: Միաժամանակ նա հավելեց, որ Նուբարաշենի բաժանմունքի պետի պաշտոնը ևս արդեն թափուր չէ.«Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Նուբարաշենի բաժանմունքի պետ է նշանակվել Վահրամ Խաչատրյանը»:
Հիշեցնենք,որ կոլեգիայի նիստի ժամանակ Վլադիմիր Գասպարյանը, մասնավորապես, նշել էր. «Մի մասը, ովքեր իրենց ծառայությունները պետության ու ոստիկանությանը պատվով են կատարել, իրենց ժամանակը լրանալու հետ կապված կմիանան վետերանների միությանը, կաշխատենք այնպես անել, որ պիտանիները չտուժեն։ Կարծում եմ՝ կլինեն մարդիկ, ովքեր կհասկանան, որ իրենց աշխատաոճը համահունչ չէ մեր զարգացման պրոցեսին, իրենք դիմում կգրեն, կգնան։ Այն էներգիան, այն աշխատուժը, որ մենք ծախսում ենք այն մարդկանց վրա, որոնք կերպարանափոխվել, ձևափոխվել, բարեփոխվել չեն կարողանում, կարծրացած բաներ կան մեջները, կարծում եմ, այդ էներգիան, որ ծախսենք երիտասարդ կադրերի վրա, ավելի արդյունավետ կաշխատենք։ Ժամանակն է, որ հինը հիմնովին մաքրվի»։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշման համաձայն ՀՀ-ն պարտավորվում է Երևանի բնակիչ դիմումատուին վճարել 19 065 եվրո:
ՄԻԵԴ-ի կայքի տեղեկատվության համաձայն, որ ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 34-րդ հոդվածի համաձայն, ՀՀ քաղաքացի Եվգենյա Ֆիդանյանի (դիմումատու) կողմից ընդդեմ ՀՀ՝ 2012 թվականի սեպտեմբերի 19-ին Դատարան ներկայացված գանգատի հիման վրա:
Դիմումատուն աշխատել է Հարկային պետական ծառայությունում, 2009 թվականի փետրվարի 23-ին Կոմիտեի նախագահը որոշել է լուծել նրա աշխատանքային պայմանագիրը, ինչից հետո դիմումատուն Կոմիտեի դեմ հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել իրեն աշխատանքից ազատելու հրամանը, վերականգնել իր նախկին պաշտոնում և բռնագանձել իր միջին աշխատավարձը՝ սկսած իրեն աշխատանքից ազատելու պահից մինչև նախկին պաշտոնում իրեն վերականգնելը:
2009 -ին Վարչական դատարանը բավարարել է դիմումատուի երեք պահանջները: Այդ վճիռն անփոփոխ է թողնվել բարձրագույն դատական ատյանի՝ Վճռաբեկ դատարանի կողմից, և 2009 թվականի նոյեմբերի 4-ին այն դարձել է վերջնական:
Կոմիտեն 2009 թվականի նոյեմբերի 29-ին դիմումատուին վճարել է 1 մլն 197 հզր. ՀՀ դրամ՝ որպես հատուցում 2009 թվականի փետրվարի 23-ից մինչև նոյեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածի ընթացքում նրա գործազրկության դիմաց:
Պարզվում է, որ 2010 թվականի փետրվարի 25-ից 2011 թվականի հուլիսի 18-ն ընկած ժամանակահատվածում ԴԱՀԿ-ն և Կոմիտեն 2009 թվականի սեպտեմբերի 17-ի վճռի կատարման առնչությամբ հետագա գործողություններ չեն ձեռնարկել:
Չնայած Կառավարության նախնական առարկել է, որ դիմումատուն չի սպառել իրեն հասանելի արդյունավետ իրավական պաշտպանության միջոցները, սակայն դիմումատուն դիմել է ՄԻԵԴ և գանգատը վարույթ է ընդունվել 2013-ին:
Դիմումատուն պահանջել է 26մլն 535 հզր. ՀՀ դրամ՝ որպես նյութական վնասի հատուցում, և 19 000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում։ Դիմումատուն նաև պահանջել է 800 000 ՀՀ դրամ՝ որպես ներպետական դատարաններում, ինչպես նաև Դատարանում կրած ծախսերի և ծախքերի հատուցում:
ՄԻԵԴ-ը վճռել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և Կոնվենցիայի թիվ 1 արձանագրության 1-ին հոդվածի խախտում:
Հայաստանը երեք ամսվա ընթացքում պետք է դիմումատուին վճարի 14 165 եվրո նյութական վնասի դիմաց, ոչ նյութական վնասի դիմաց՝ 3 600 եվրո և ծախսերի և ծախքերի դիմաց՝ 1 300 եվրո:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ` ի՞նչ է լինում ավանդատուի ավանդի չհատուցված մասի հետ: Ո՞ւմ է փոխանցվում հետագայում: Լեւոն Շահնազարյան (67 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ երաշխավորված ավանդի հատուցման դեպքում ավանդատուն բանկի նկատմամբ իր պահանջի իրավունքը պահպանում է բանկային ավանդի եւ հատուցված երաշխավորված ավանդի տարբերության չափով: Բանկային ավանդի եւ հատուցված երաշխավորված ավանդի տարբերությունն ավանդատուին վերադարձվում է «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների եւ ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ երաշխավորում են ՀՀ-ում գործող բանկերում, ինչպես նաեւ ՀՀ տարածքում ստեղծված օտարերկրյա բանկի մասնաճյուղերում ֆիզիկական անձանց, այդ թվում` անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրված ավանդների հատուցումը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով բացահայտվել է, որ ՀՀ ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձինք հանիրավի մեղադրվել են տարբեր հանցագործությունների` պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու, ինչպես նաև առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ ապացույցներ կեղծելու մեջ:
Այսպես, Հայկ Աբաղյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հաղորդում է տվել, որ ՀՀ քննչական կոմիտեում սպանության դեպքի վերաբերյալ քննված քրեական գործով քննչական խմբի քննիչ Ռաֆիկ Ավագյանը 2016թ.-ի մայիսի 16-ին և 17-ին իր ցուցմունքներում ներառել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, թե, իբր, ինքը ականատես է եղել 15.05.2016թ.-ին Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցած սպանության և խուլիգանության դեպքի ժամանակ անհայտ անձի կողմից ընկերոջն ու իրեն սուր գործիքով հարվածելու հանգամանքներին, ինչպես նաև նկարագրել է հարվածող անձին:
Հատուկ քննչական ծառայությունում հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով, այդ թվում` հարցաքննված անձանց և Հ. Աբաղյանի ինքնախոստովանական ցուցմունքներով հերքվել են վերջինիս պնդումները՝ ՀՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից ծանր հանցագործություն կատարելու վերաբերյալ: Հ. Աբաղյանը խոստովանել է, որ սուտ մատնություն կատարելու քայլին դիմել է` դատաքննության ընթացքում ավելորդ պատասխաններից խուսափելու համար, և քննիչը քրեական գործում ներառել է իր տված իրական ցուցմունքները: Արդյունքում որոշում է կայացվել ՀՀ քննչական կոմիտեի քննիչ Ռ. Ավագյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ հանցադեպի բացակայության հիմքով: Իսկ Հ. Աբաղյանի կողմից ծանր հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Եվս մեկ քրեական գործ էլ հարուցվել է բնակարանային գողության մեջ մեղադրվող, Արմավիր քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արսեն Սարգսյանի կողմից հանցագործության մասին սուտ մատնություն կատարելու փաստով: Մասնավորապես, վերջինս, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, 13.12.2017թ.-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի ծառայողներ Մանուկ Մանուկյանն ու Տարոն Բարսեղյանը Արարատի մարզի բնակարաններից գումարի և ոսկյա զարդերի գողություն կատարելու կասկածանքով իրեն բերման են ենթարկել ոստիկանություն, որտեղ ընթերակաների ներկայությամբ ենթարկել են անձնական խուզարկության: Ա. Սարգսյանը հայտնել է, որ արձանագրությունը կազմելուց հետո, երբ ընթերակաները դուրս են եկել սենյակից, ոստիկաններից մեկը երկու զարդ է դրել իր վերարկուի ծոցագրպանը, այնուհետև նորից ներս հրավիրել ընթերականերին ու արձանագրել, թե, իբր, նշված զարդերը ևս հայտնաբերվել են անձնական խուզարկությամբ` որպես իր կողմից գողացված իրեր:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցներով, այդ թվում` հարցաքննված անձանց ցուցմունքներով հիմնավորվել է, որ Ա. Սարգսյանը նախաքննական մարմնին ակնհայտ սուտ տեղեկություններ է հաղորդել ՀՀ ոստիկանության Արարատի բաժնի ծառայողների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ: Ըստ այդմ` որոշում է կայացվել հիշյալ ոստիկանների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 309-րդ հոդվածների 1-ին մասերով քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ հանցադեպի բացակայության հիմքով: Միաժամանակ Ա. Սարգսյանի կողմից հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով:
Կատարվում է նախաքննություն:
Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով կոչ է անում քաղաքացիներին զգուշանալ սոցիալական ցանցերի միջոցով իրականացվող խարդախության փորձերից:
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է, որ վերջին ժամանակներս odnoklassniki.ru և Facebook.com սոցիալական ցանցերի միջոցով անհայտ անձինք իրականացնում են խարդախություններ, մասնավորապես` նրանց կողմից ընտրվում են նշված սոցցանցերի ակտիվ օգտատերեր, ուսումնասիրվում վերջիններիս կապերը, որից հետո ստեղծում են օգտատիրոջ որևէ բարեկամի կամ ծանոթի կայքէջի կրկնօրինակը:
Այնուհետև, կեղծ էջի միջոցով շփում հաստատելով օգտատիրոջ հետ ու համոզվելով, որ վերջինս չի հասկացել, որ էջը կեղծ է, հայտնում են, որ ցանկանում են անակնկալ մատուցել՝ գումարի տեսքով, և դրա համար բանկային քարտի տվյալներ են անհրաժեշտ ու խնդրում են հայտնել որևէ քարտի 16 նիշանոց հաշվեհամարը և եռանիշ /CVV/CVC/ կոդերը, որոնց միջոցով հաշիվներում առկա գումարները լրիվությամբ հափշտակում են:
«Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում համացանցի միջոցով չտրամադրել Ձեր բանկային տվյալները ուրիշներին: Վերը նշված իրավիճակում հայտնված անձանց խնդրում ենք դիմել ԱՀ ԱԱԾ, կամ զանգահարել՝ (047) 94-41-26, (047) 94-92-43 հեռախոսահամարներով»,- նշված է հայտարարության մեջ:
-
-
13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել -
13.04.2024 | 01:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին. -
13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ» -
12.04.2024 | 01:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին -
13.04.2024 | 01:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը -
13.04.2024 | 01:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին -
12.04.2024 | 02:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան -
13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար -
12.04.2024 | 01:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով -
12.04.2024 | 02:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.