13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...Այսօր տեղեկատվություն է տարածվել, որ Ռուսաստանի իրավապահները ձերբակալել են ազգությամբ հայ, Ուկրաինայում բիզնես գործունեություն ծավալող Օլեգ Մկրտչյանին: Օլեգ Մկրտչյանի ձերբակալման մասին Armversion.am-ն արդեն հայտնել է:Անդրադառնանք նրա և ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի կապի մասին:
Օլեգ Մկրտչյանի մասին հասարակությունը սկսեց խոսել 2013 թվականին, երբ Դորտմունդի «Բորուսիան» ցանկանում էր ձեռք բերել հայ ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանին: Մի պահ հայ ֆուտբոլիստի տրանսֆերը չէր ստացվում, և թե՛ միջազգային, թե՛ տեղական մամուլը գրեցին, որ Մխիթարյանի տրանսֆերի ձախողման հետևում կանգնած է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Օլեգ Մկրտչյանը միանգամից սատարեց Հայրապետյանին՝ հայտարարելով, որ Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի 50 տոկոսն իրեն է պատկանում, և Ռուբեն Հայրապտեյանը ոչ մի առնչություն այդ ամենում չունի:Հենց այդ տարի, Մխիթարյանի տեղափոխության շնորհիվ Օլեգ Մկրտչյանը վաստակեց մի քանի միլիոն դոլար:
Մամուլն այս օրերին գրում է նաև, որ Օլեգ Մկրտչյանի շնորհիվ է, որ Մխիթարյանն այսօր համաշխարհային աստղ է դարձել:
Ինչ խոսք, այդ ամենում ճշմարտություն կա: Տարիներ առաջ, Մխիթարյանը Հայրապետյանի ակումբից՝ «Փյունիկից», տեղափոխվեց ուկրաինական «Մետալուրգ», որը պատկանում էր Մկրտչյանին: «Մետալուրգում» փայլուն խաղ ցուցադրելուց հետո նրան նկատեց նախ« Շախտյորը», հետագայում էլ եվրոպական գրանտ ակումբները:
Օլեգ Մկրտչյանին պատկանում են մի քանի ֆուտբոլային ակումբներ, այդ թվում Հայաստանի առաջատար ակումբներից մեկը՝ «Բանանցը»:
Մկրտչյանի ձերբակալությունը և նրա գործերի վատ ընթացքը վատ կանդրադառնա նաև հայկական ֆուտբոլի վրա:
Մկրտիչ Հարությունյան
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ոստիկանության աշխատակիցների կողմից բռնության գործադրմամբ ցուցմունք տալուն հարկադրելու, խոշտանգում կատարելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ մի շարք քաղաքացիներից ստացված հաղորդումների հիման վրա: Այս մասին տեղեկացնում է ՀՔԾ լրատվական ծառայությունը:
Այսպես, Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալ Ա. Վ.-ն հայտնել է, որ ոստիկանության մի քանի ծառայողներ կողոպուտ կատարելու կասկածանքով իրեն բերման են ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ ոստիկանության տարբեր աշխատակիցներ իրեն սպառնացել են խիստ պատասխանատվության ենթարկել ու ծեծել` պահանջելով խոստովանական ցուցմունք տալ, իսկ նրանցից մեկը բռնություն է գործադրել, որի հետևանքով, վախի ազդեցության տակ, իրականությանը չհամապատասխանող խոստովանական ցուցմունք է տվել:
Մեկ այլ ՀՀ քաղաքացի` Չարենցավան քաղաքի բնակիչ Մ. Մ.-ն, հաղորդում է տվել, որ ոստիկանության Չարենցավանի բաժնի աշխատակիցը հանցագործություն կատարելու մասին խոստովանություն ստանալու նպատակով նշված բաժնում ծեծի է ենթարկել իրեն:
Ոստիկանների կողմից խոշտանգում կատարելու վերաբերյալ հաղորդում է տվել նաև «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Ս. Հ.-ն, ով հայտնել է, որ ոստիկանության Շենգավիթի բաժին տեղափոխելու ճանապարհին երկու ոստիկաններ ավտոմեքենայի մեջ հարվածներ են հասցրել իր գլխին, ապա` նույն օրը ոստիկանության մի խումբ աշխատակիցներ հանցագործություն կատարելու մասին խոստովանություն կորզելու նպատակով ոստիկանության շենքում ծեծի են ենթարկել իրեն և սպառնալիքներ տվել, որի հետևանքով խոստովանել է իր կողմից չկատարված ավազակության դեպքերը:
Եվս մեկ քաղաքացի` ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով վկա Ն. Ե.-ն, նախաքննության ընթացքում հայտնել է, որ բժշկական կենտրոնի աշխատակիցների հետ վիճաբանելու պատճառով բերման է ենթարկվել ոստիկանության Մաշտոցի բաժին, որտեղ ոստիկաններից մեկը բռունցքով հարվածներ է հասցրել իր կրծքավանդակին, իսկ մյուս ոստիկանն էլ սպառնացել է, որ ծեծի կենթարկի իրեն:
Այսպիսով, ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնության գործադրմամբ ցուցմունք տալուն հարկադրելու, խոշտանգում կատարելու և բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետի, 309.1-րդ հոդվածի 1-ին մասի, 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի և 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:
«Երեկ հայտնի դարձավ, որ նախօրեին երեկոյան ձերբակալվել է ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության արդեն նախկին պետ Թաթուլ Շուշանյանը: Մեր տեղեկություններով վերջինիս ձերբակալումը կապ ունի ալավերդցի քրեական հեղինակություն Ալավերդցի Վահագի՝ Վահագն Աբգարյանի գործի հետ, քանի որ Վահագն Աբգարյանը մեղադրվում է նաեւ պաշտոնատար անձին կաշառք տալու մեջ։ Իրադարձությունների նման ընթացքը կանխորոշվեց նույն օրը, երբ Թաթուլ Շուշանյանը Աղվան Հովսեփյանի հրամանով ազատվել է աշխատանքից:
Այստեղ խիստ ուշագրավ է այն հանգամանքը, որ Աղվան Հովսեփյանը պաշտոնանկ է արել եւ, ըստ էության, արդարադատությանն է հանձնել մի մարդու, ում տարեվերջին պարգեւատրել է «Հավատարմության համար» մեդալով` պարտականությունները բարեխղճորեն կատարելու, մասնագիտական բարձր պատրաստվածության համար:
Սակայն այսքանով այս պատմությունը չի ավարտվում, որովհետեւ կրիմինալի վիրուսը խժռում է ոչ միայն Քննչական կոմիտեն կամ նրա մարզային կառույցը, այլ` ամբողջ պետական համակարգը: Ըստ մեր ունեցած հավաստի տեղեկությունների` ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության արդեն նախկին պետ Թաթուլ Շուշանյանն ու նրա ենթակաները գործել են Լոռիի մարզպետ Արթուր Նալբանդյանի հորդորով, ով ոչ միայն Ալավերդցի Վահագի` Քննչականի պետին փոխանցված կաշառքի, այլ նաեւ` նրա բանդայի եւ տարիներ շարունակ գործած որոշ հանցագործությունների«քավորն» է:
Դժվար է ասել, թե մինչեւ ուր կհասնի ՀՔԾ-ում հարուցված քրգործի հետքերը, արդյո՞ք իշխանությունները թույլ կտան, որպեսզի արդարադատության ձեռքերը հասնեն Նալբանդյանին կամ գոնե պաշտոնանկ կարվի՞ մարզպետը, թե՞ հերթական անգամ գործը կսահմանափակվի «մանր ձկներով»:
Տեղի ունեցածի մեջ ամենամտահոգիչը պետության եւ կրիմինալի վտանգավոր սերտաճման հերթական դրսեւորումն է: Հայաստանում այլեւս սահման գոյություն չունի իշխանության եւ կրիմինալի միջեւ եւ պատահական չէ, որ հանցագործ աշխարհի ներկայացուցիչները մտածում են նույնիսկ պաշտոններ, պետական կարգավիճակներ ու արտոնություններ ունենալու մասին: Ու բանը հասել է այնտեղ, պետությունն այնքան է նվաստացել, որ իշխանությունն ինքն է շատ հարցերի համար դիմում հանցագործ աշխարհի օգնությանը` դրա դիմաց «ինդուլգենցիաներ» շնորհելով, այսպես կոչված, «լավ տղերքին»:
Ալավերդցի Վահագն ու նրա բանդան հենց այս միջավայրի, պետության քրեականացման ծնունդ են: Ու մինչ հարեւան Վրաստանի կառավարությունը նախապատրաստում է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որը խստացնում է պատասխանատվությունն «օրենքով գողերի», նրանց հետ համագործակցող անձանց համար, Հայաստանում գզվռտոց է, թե ապրիլից հետո պետական որ պաշտոնյան պետք է օժտված լինի դատապարտյալին ներելու օրենսդրական բացառիկ իրավունքով:
Ներման ինստիտուտը Հայաստանում բացարձակապես կապ չունի հումանիզմի հետ եւ կոռուպցիոն գործիք է, որի շնորհիվ հարստանում են կոնկրետ մարդիկ, ինչպես նաեւ` հնարավորություն են ստանում «բարի» գտնվել հանցագործ աշխարհի տարբեր տրամաչափի հեղինակությունների հանդեպ, ովքեր հայտնվելով ազատության մեջ «սրբորեն» կատարում են իշխանությունների բոլոր հրահանգները: Հենց այս մեխանիզմով են ծնվում Ալավերդցի Վահագը եւ մյուս «լավերը»:
Պատահական չէ, որ իշխանության վերնախավում գզվռտոց է, թե ով է վերահսկելու համակարգի հիմնական սեգմենտներից մեկին` քրեական աշխարհը»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է կեղծ վրաթներ կազմակերպող հանցավոր մի խումբ, որում ներգրավված են եղել 30-ից ավել վարորդներ եւ մեկ ոստիկան:
Իսկ ինչպե՞ս է գործել խումբը
2 վարորդ միմյանց հետ պայմանավորվել են «թեթեւ» ավտովթար բեմադրել եւ ապահովագրական ընկերություններից գումար աշխատել: Եւ որպեսզի ամեն ինչ «օրինական» լինի, գործին խառնել են նաեւ օրենքի մարդկանց՝ ՀՀ ճանապարհային ոստիկաններին:
Պարզվում է` ճանապարհային ոստիկանության համապատասխան աշխատակիցները` նախապես տեղեկացված լինելով, որ վթարները կեղծ են, աչք են փակել կեղծիքի վրա, արձանագրել վթարը՝ այդպիսով հնարավորություն տալով վարորդներին գումար աշխատել: Հասկանալի է, որ ճանապարհային ոստիկաններն իրենք էլ են շահագրգռված եղել եւ, այսպես ասած, մասնաբաժին են ունեցել գործարքից:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` կեղծ վթարների գործում ներգրավված են եղել տասնյակից ավել վարորդներ, որոք հրավիրվել են ԱԱԾ` հարցաքննության: Ավելին` ԱԱԾ-ն կեղծ վթարներ կազմակերպելու գործով կալանավորել է ճանապարհային ոստիկանության մի աշխատակցի: Եւ այս օրերին հերթով հարցաքննության են հրավիրվում ապահովագրական ընկերությունների աշխատակիցներին՝ հասկանալու համար, թե նրանք որքանով են ներգրավված եղել այս բանդայի մեջ:
«Ժողովուրդ» օրաթերթը իր ունեցած տեղեկությունը փորձեց պարզել գործը բացահայտած եւ նախաքննություն իրականացնող մարմնից՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից:
ԱԱԾ քննչական վարչության պետ գնդապետ Միքայել Համբարձումյանին ուղարկված մեր հարցումների մեջ էր նաեւ այս տեղեկությունը, թե քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել է ապահովագրական ընկերություններից շուրջ 10 միլիոնը գերազանցող գումարների հափշտակության դեպք, ի՞նչ մանրամասներ կարող եք հայտնել նշված գործի կապակցությամբ:
Ի պատասխան` ԱԱԾ քննչական վարչության պետ գնդապետ Միքայել Համբարձումյանը հայտնեց. «Ապահովագրական ընկերություններից կեղծ վթարների արդյունքում գումարներ հափշտակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նույնպես դեռեւս նախաքննություն է ընթանում, ուստի այս դեպքում եւս ստիպված եմ սեղմ տվյալներ ներկայացնել: Կարող եմ փաստել, որ գործով մեղադրվող անձինք 2016-2017թթ. ընթացքում Երեւանում կազմակերպել են թվով 15 կեղծ վթարներ, ինչի արդյունքում 2016 թվականի դեկտեմբեր ամսից մինչեւ 2017 թվականի ապրիլ ամիսն ընկած ժամանակահատվածում «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲ, «Ինգո Արմենիա» ԱՓԲ եւ «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊ ընկերություններից, որպես վթարի համար ապահովագրական հատուցում, խաբեությամբ հափշտակել են շուրջ 23 մլն ՀՀ դրամ գումար եւ 8 մլն ՀՀ դրամի հափշտակության փորձ են կատարել:
Հանցագործությունը բացահայտվել է ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների կողմից ձեռք բերված օպերատիվ տեղեկությունների հիման վրա: Քրեական գործով մեղադրվում է 4 անձ, այդ թվում` ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանության 1 աշխատակից, ով գտնվում է կալանքի տակ: Ըստ նախնական տվյալների` վերջինս, տեղեկացված լինելով վթարների կեղծ լինելու մասին, ինչպես անձամբ, այնպես էլ իր գործընկերների միջոցով մասնակցություն է ունեցել վթարների փաստի արձանագրմանը:
Հանցագործության կազմակերպիչների կողմից կեղծ վթարներին որպես վարորդներ ներգրավվել են շուրջ 30 անձինք, որոնց մի մասը` շահադիտական նպատակներով, մյուս մասը` շահ չհետապնդելով եւ չկարեւորելով իրենց արարքի հետեւանքները, համաձայնել են մասնակցել խաբեությանը, ուստի նրանց գործողություններին եւս տրվելու է քրեաիրավական գնահատական: Մանրամասն վերլուծվում են նաեւ վերը նշված ապահովագրական ընկերությունների այն աշխատակիցների գործողությունների իրավաչափությունը եւ կապը հանցագործությունը կատարած անձանց հետ, ովքեր իրենց գործառույթներով պայմանավորված անմիջական մասնակցություն են ունեցել կեղծ վթարների ձեւակերպմանը:
Առանձնակի ցանկանում եմ նշել, որ քրեական գործով նախաքննության ընթացքում քննչական մարմինն ակտիվ համագործակցել է ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության հետ՝ստանալով անհրաժեշտ եւ բազմակողմանի օժանդակություն»: Այսպիսով` դեռ անհայտ է, թե կծիկն ուր կհասնի, եւ քանի մարդ կհայտնվի մեղադրյալի աթոռին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ armlur.am
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից հրազենի հափշտակության դեպքի առթիվ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերի հիման վրա:
Այսպես, նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ ոստիկանության նախկին աշխատակից Ա. Շ.-ին հիշյալ համակարգում ծառայելու ընթացքում` 1996թ.-ին, տրամադրվել է Մակարով մոդելի 9մմ տրամաչափի ատրճանակ, սական դրա հաշվեցուցակային փոխարինման ու որակի հաշվառման քարտերը դեռևս հաշվառման մեջ են ՀՀ ոստիկանության շտաբի հերթապահ մասի զինանոցում, և նշված հրազենի գտնվելու վայրը հայտնի չէ: Պարզվել է նաև, որ ատրճանակը ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի հաշվառումներով չի հետախուզվում և ոստիկանության հասարակական կարգի ապահովման վարչության հաշվառումներով չի անցնում:
Դեպքի կապակցությամբ ՀՀ ոստիկանությունում անցկացված ծառայողական քննության ընթացքում Ա. Շ.-ն բացատրությամբ հայտնել է, որ 28.10.2000թ.-ին ազատվելով ծառայությունից` իրեն ամրակցված հաշվեցուցակային ատրճանակն օրենքով սահմանված կարգով չի հանձնել ոստիկանության շտաբի հերթապահ մաս և պահել է իր մոտ, իսկ 2010 կամ 2011 թվականներին հիշյալ ատրճանակը հանձնել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին ղեկավարությանը և ներկայում դրա գտնվելու վայրի մասին որևէ տեղեկություն չունի:
Այսպիսով, ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով հրազեն հափշտակելու վերը նշված առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ օրենսգրքի 238-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հայաստանի բուքմեյքերական գրասենյակներում և խաղատներում անչափահասների կողմից խաղադրույքներ ընդունելու համար այսուհետև խիստ պատիժ կկիրառվի, իսկ անչափահասների՝ խաղատներ մուտքն արգելելը կկարգավորվի օրենքով:
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀԿ և «Ելք» խմբակցություններ նախագծերը «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին»:
Ըստ օրենքի` եթե նախկինում անչափահասի կողմից խաղադրույք ընդունելը ենթադրում էր 200 հազար դրամ տուգանք, ապա նոր օրենքով նման իրավիճակում խաղատները և բուքմեյքերական գրասենյակներն առաջին անգամ կտուգանվեն 2 միլիոն դրամով, երկրորդ անգամ՝ 5 միլիոն դրամով, երրորդ անգամ՝ 10 միլիոն դրամով, իսկ չորրորդ անգամ խախտում թույլ տված ընկերությունը կզրկվի լիցենզիայից:
«2016 թ. հուլիսին ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման անդամներից մի քանիսին այդ տարածքում տեղակայված բանկոմատից 14 մլն դրամ հափշտակելու մեղադրանք էր նաև առաջադրվել: Սակայն մինչև հիմա ամբողջական գումարը չի հայտնաբերվել. իրավապահները միայն 300 հազար դրամն են գտել Արթուր Սողոմոնյանի կոշիկի միջից, անձնական խուզարկությամբ:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` քրեական գործում քննվող հիմնական վարկածներից մեկի համաձայն` «Սասնա ծռերի» անդամներն իրավապահներին հանձնվելուց առաջ պարզապես այրել են գումարը` քաջ գիտակցելով` չեն կարողանա ծախսել այն:
Կան ևս այլ վարկածներ՝ գումարը նրանք թաքցրել են գնդին հարակից որևէ տարածքում՝ պատի մեջ, հողի տակ, կամ էլ փաթաթելով քարին` դուրս են նետել կոնկրետ ուղղությամբ: Չի բացառվում նաև, որ իրավապահներն իրենք են այդ օրերին «մեջ-մեջ» արել գումարը: Ամեն դեպքում, խոշոր այդ գումարը չկա ու թերևս չի էլ գտնվի»:
«Ժողովուրդ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Հայաստանի Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Ներման մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով ներման բացառիկ իրավունքն այլևս ՀՀ նախագահի մենաշնորհը չէ:
Մասնավորապես, 2005 թվականի Սահմանադրության 55-րդ հոդվածի վերջին 17-րդ կետում ասվում է. ՀՀ նախագահը ներում է շնորհում դատապարտյալներին: Նախագահին կից գործել է Ներման հարցերի հանձնաժողով, որը քննել է ներման խնդրագրերը, և իր եզրակացությամբ այն ներկայացրել հանրապետության նախագահին, ով էլ միանձնյա որոշել է՝ բավարարե՞լ ներման միջնորդությունը, թե՞ մերժել:
Այժմ այդ կարգը ամբողջությամբ փոխվում է: Նախատեսվում է, որ պետք է լինի լայն ներկայացվածություն ունեցող հանձնաժողով, որի անդամները դատապարտյալներին ներում շնորհելու վերաբերյալ առաջարկություն են ներկայացնելու Հանրապետության նախագահին, որից հետո նախագահը կարող է կամ ներում շնորհել, կամ իր առարկություններով վերադարձնել ներկայացնող մարմին:
Հատկանշական է, որ եթե ներկայացնող մարմինը, այնուամենայնիվ, պնդի իր առաջարկությունը, ապա Հանրապետության նախագահը կամ պետք է ներում շնորհի դատապարտյալին, կամ դիմի Սահմանադրական դատարան:
Այսինքն մի կողմից սահմանադրական փոփոխություններով, որոնք ամբողջությամբ ուժի մեջ կմտնեն ապրիլի 9-ից, նախագահի ներում շնորհելու լիզորությունը, կարծես թե, պահպանվում է, բայց իրականում այդ որոշումը կայացվում է բոլորովին այլ գերատեսչությունում, իսկ ՀՀ նախագահին մնում է կամ համաձայնել, կամ դիմել ՍԴ:
ԱԺ ներկայացված «Ներման մասին» օրենքի նախագծից հասկանալի է դառնում, որ ներում շնորհողը վարչապետն է, և նա կարող է ներում շնորհել, անգամ այն դեպքում, երբ նախագահը համաձայն չէ վարչապետի որոշման հետ: Իհարկե, ՀՀ նախագահը կարող է նաև չստորագրել ներկայացված հրամանագրի նախագիծը, բայց դա շատ մեծ նշանակություն չունի, որովհետև այն առանց նախագահի ստորագրության էլ կարող է օրենքի ուժ ստանալ:
Օրինագծի քննարկման ժամանակ ԱԺ պետաիրավական, մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում մի շարք պատգամավորներ հանդես եկան իրենց առարկություններրով: «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ այս օրինագծով ներման իրավունքը ձեւականորեն պահպանվել է ՀՀ նախագահի իրավասությունների շրջանակներում, բայց, ըստ էության, այնպիսի ընթացակարգ է սահմանված, որ վարչապետի ցանկության բացակայության դեպքում, ՀՀ նախագահն իրավաբանորեն անգամ զրկվում է ներում շնորհելու իրավունքից:
«Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ նոր օրինագիծը բնորոշեց որպես դատապարտյալներին ներում շնորհելու իրավունքը նախագահի ձեռքից վերցնելու նախագիծ։
«Սերժ Սարգսյանի իշխանությունը փորձում է նոր Սահմանադրությունն ուժի մեջ մտնելուց հետո պետական կառավարման ողջ լծակները կենտրոնացնել վարչապետի ձեռքում: Ու քանի որ հենց Սերժ Սարգսյանն է համարվում վարչապետի հիմնական թեկնածուն, փորձ է արվում պետական կառավարման մարմինների գործունեությանն առնչվող ողջ օրենսդրությունը հենց այդ տրամաբանությամբ գրել` օծելով նրան լայն լիազորություններ: Ու բանն այնտեղ է հասել, որ ներկայացված օրենսդրական նախագծերն իրենց բովանդակությամբ արդեն հակասությունների մեջ են մտնում Սահմանադրության հետ:
Ըստ երկրի մայր օրենքի 135 հոդվածի` նախագահը օրենքով սահմանված դեպքերում և կարգով ներում է շնորհում դատապարտյալներին: Բայց ԱԺ ներկայացված «Ներման մասին» օրինագծի համաձայն` նախագահը ներում շնորհելու է վարչապետի առաջարկությամբ:
Այսինքն` մինչև համապատասխան առաջարկը նախագահին ներկայացնելը ներման հետ կապված ողջ գործընթացը կարգավորելու է վարչապետը: Ավելին` եթե նախագահը համառի և չընդունի վարչապետի առաջարկը, այնուամենայնիվ, փաստաթուղթն ուժի մեջ է մտնելու իրավունքի ուժով: Ասել է թե՝ այս հարցում որոշողը լինելու է վարչապետը:
Օրենսդրությունն այս տրամաբանությամբ գրելը, թերևս, պատահական չէ. ինչպես հիշում եք` վերջին տարիներին համապետական բոլոր ընտրությունների նախաշեմին իշխանությունների օգտին աշխատելու դիմաց բանտերից ազատ արձակվեցին քրեական տարրերը, որոնք տեղամասերի մոտ արդյունավետ կազմակերպում էին ընտրական պրոցեսը: և հիմա Սերժ Սարգսյանն այս կարևոր գործիքը պահում է իր ձեռքում նաև հաջորդ ընտրությունների ժամանակ անարգել գործածելու նպատակով: Բացի այդ` նա ապահովագրում է իրեն, որպեսզի հանկարծ իր հրահանգով կալանավորված որևէ քաղբանտարկյալ ազատ չարձակվի»:
«Ժողովուրդ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից քրեական գործով ապացույց կեղծելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու և ցուցմունք տալուն հարկադրելու առերևույթ հանցագործությունների առթիվ:
Այսպես, 12.01.2018թ.-ին` Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում, զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքի վերաբերյալ քննվող քրեական գործի դատաքննության ընթացքում, վկա Հ. Մ.-ն հայտարարել է, որ նշված քրեական գործով նախաքննություն իրականացնող` ՔԿ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչը կեղծել է իր ցուցմունքները` դրանցում ավելացնելով իրականությանը չհամապատասխանող տվյալներ: Բացի այդ, Հ. Մ.-ն հայտնել է, որ քննիչի մոտ հարցաքննության է ներկայացել ցերեկվա ժամերին, մինչդեռ վերջինս ցուցմունքներում այլ ժամեր է նշել:
ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելու վերը նշված առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Մյուս քրեական գործն էլ հարուցվել է ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի քննիչի կողմից ցուցմունք տալուն հարկադրելու` ՀՀ քրեական օրենսգրքի 341-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված առերևույթ հանցագործության դեպքի առթիվ:
Այսպես, համաձայն քրեական գործի նյութերի` ՀՀ ԱՆ Դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմարկի կալանավոր Ս. Հ.-ն հաղորդում է տվել, որ իր վերաբերյալ քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ՔԿ Շենգավիթ վարչական շրջանի քննիչն իր նկատմամբ ճնշումներ և սպառնալիքներ է գործադրել, որի հետևանքով իրեն մեղսագրված ավազակության երկու դեպքերի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող խոստովանական ցուցմունքներ է տվել և հրաժարվել պաշտպան ունենալուց:
Մեկ այլ ՀՀ քաղաքացի` Թալին քաղաքի բնակիչ Հ. Ե.-ն, հայտնել է, որ 2017 թվականի հոկտեմբերին իր այգուց կատարված 650 կիլոգրամ խնձորների գողության վերաբերյալ հաղորդում է տվել ՀՀ ոստիկանության Թալինի բաժնում: Այնտեղ նյութերի նախապատրաստման ընթացքում հետաքննիչը Հ. Ե.-ին ուղղորդել է լրացուցիչ բացատրությունում 650 կգ-ի փոխարեն նշել 50 կգ, որպեսզի գողություն կատարած անձը` Հ. Ե.-ի համաքաղաքացին, չդատապարտվի:
ՀՀ ոստիկանության հետաքննիչի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու հիշյալ դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Վերը նշված բոլոր քրեական գործերով կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
-
-
13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել -
13.04.2024 | 01:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին. -
13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ» -
13.04.2024 | 01:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը -
13.04.2024 | 01:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին -
13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.