13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...Ճանապարհային ոստիկանությունն այսուհետ կտուգանի այն հետիոտներին, ովքեր փողոցը կանցնեն չսահմանված վայրով: Երեք հազար դրամի տուգանք է սպառնում այն անձանց, ովքեր փողոցը կհատեն հետիոտնի համար գծանշված վայրով, բայց կարմիր լույսի տակ, իսկ հինգ հազար դրամով՝ ովքեր փողոցը կհատեն հետիոտնի համար չնախատեսված վայրով:
Այս խստացման պատճառը, ինչպես «Հետքին» հայտնեց ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը, մտահոգիչ վիճակագրությունն է՝ չեն նվազում հետիոտնի կարգազանցության պատճառով տեղի ունեցած վրաերթերն ու մահերը:
Ըստ ՃՈ վիճակագրության՝ 2017թ. Հայաստանում գրանցվել է 3535 ճանապարհատրանսպորտային պատահար, որից 28,6%-ը կամ 1010 դեպքը եղել են հետիոտնի վրաերթերը: Դրանց հետևանքով 85 մարդ զոհվել է, 1028-ը՝ վիրավորվել:
1010 ՃՏՊ-ից 696-ի դեպքով հետիոտնի կողմից չեն պահպանվել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 25-րդ հոդվածի պահանջները, որով սահմանվում են հետիոտների պարտականությունները, մասնավորապես՝ երթևեկելի գոտիները հատելու կանոնները:
Սրանցից ոչ բոլորն են ՃՏՊ-ի առաջացման պատճառ եղել, սակայն հանդիսացել են նպաստող պայմաններ:
Ճանապարհային երթևեկության անվտանգության պայմանները խախտելու հետևանքով զոհվել է 58 մարդ, վիրավորվել` 636-ը: Անչափահասների մասնակցությամբ վրաերթերի թիվը կազմել է 217, որի հետևանքով գրանցվել է 6 զոհ և 215 վիրավոր:
Ճանապարհային ոստիկանությունը երեկվանից՝ փետրվարի 15-ից, սկսել է խիստ միջոցներ ձեռնարկել կարգազանց հետիոտնի նկատմամբ: Նշենք, որ եթե խախտում կատարած քաղաքացին իր հետ չի ունենում անձը հաստատող փաստաթուղթ, ճանապարհային ոստիկանի կողմից հրավիրվում է ոստիկանության մոտակա բաժին, որտեղ ճշտվում է անձի ինքնությունը, և կազմվում է արձանագրություն։
Ոստիկանությունը «Հետքին» առաջարկել է հանրային իրազեկման նպատակներով մասնակցել և նկարահանել ձեռնարկվող միջոցառումը:
«Երեւանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանին ավագանու նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպի ժամանակ հարվածած, քաշքշած, հրած ավագանու ՀՀԿ-ական անդամները, յուրաքանչյուրը, պարզվում է՝ առանձին-առանձին թաթախված է տարբեր քրեական պատմությունների մեջ։
Նշենք, որ armtimes.com-ը գրել էր, որ ծեծի հիմնական մասնակիցներից ավագանու անդամ Վասպուրակ Մարտիրոսյանը քրեական անցյալ ունի: Նրա պաշտոնական կենսագրությունում նշված է, որ աշխատել է «Մաքս կոնցեռն» ՍՊԸ-ում: ՀՔԾ-ի հաղորդագրություններից մեկում նշվում է, որ «Մաքս Կոնցեռն» ՍՊԸ խորհրդի նախագահի օգնական Վասպուրակ Մարտիրոսյանը, մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ին հասցված գույքային վնասի վերաբերյալ, հիշյալ ընկերության նախկին աշխատակիցներից պարզաբանումներ եւ հատուցում ստանալու նպատակով, նրանց բոլորին ազատությունից ապօրինի զրկելու դիտավորությամբ, 2009 թվականի նոյեմբերի 2-ից մինչեւ 7-ն ընկած ժամանակահատվածում, վերջիններիս կամքին հակառակ, պահել են ընկերության վարչական շենքում:
Նույն վայրում գործով չպարզված` անվտանգության աշխատակիցների միջոցով նրանց նկատմամբ սահմանել են հսկողություն` ապօրինաբար զրկելով տեղափոխվելու եւ գտնվելու վայրն ընտրելու ազատությունից, պահել այնքան ժամանակ, մինչեւ վերջիններս պարտադրմամբ եւ թելադրանքով գրել են «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ-ի դրամարկղ գումարներ վճարելու վերաբերյալ պարտավորագրեր: Վասպուրակ Մարտիրոսյանը որոշ ժամանակ եղել է կալանավորված, սակայն հաջողացրել է ազատվել քրեական պատասխանատվությունից:
«Ժամանակ»-ի տրամադրության տակ հայտնված նյութերից մենք պարզում ենք, որ Վասպուրակ Մարտիրոսյանից ոչնչով հետ չի մնում միջադեպի օրը Մարինա Խաչատրյանին ավագանու նիստերի դահլիճից հեռացնելու «օպերացիային» մասնակցած ավագանու անդամ, Երեւանի Նոր Նորքի նախկին թաղապետ Մելիք Գասպարյանի եղբայր Արտակ Գասպարյանը, որին հաջողվել էր քաշելով Մարինա Խաչատրյանին հանել նախասրահ:
Մասնավորապես մեր ձեռքի տակ եղած նյութերից պարզ է դառնում, որ Արտակ Գասպարյանի դեմ անցած տարի հաղորդում է ներկայացվել հատուկ քննչական ծառայություն, որով քննություն է գնում։
Այդ տեղեկությունների համաձայն՝ դեռեւս 2007 թվականից Արտակ Գասպարյանը թաղված է պարտքերի մեջ: Իսկ 2013 թվականի սեպտեմբեր ամսին բանկերից մեկի ղեկավարությանը տվել է 10.000 ԱՄՆ դոլար կաշառք եւ ստացել 135.000 ԱՄՆ դոլար վարկ: Վարկի դիմաց գրավադրել է եղբոր՝ Մելիք Գասպարյանին պատկանող տունը: Վարկը չմարելու պատճառով եղբորը պատկանող տունը դարձել է բանկի սեփականությունը:
Դիմող կողմը իրավապահ մարմիններին ներկայացրած հաղորդման մեջ նշել է, որ պատրաստ է ապացուցել, որ Արտակ Գասպարյանի կողմից կատարվել է ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ (1-ին կամ 2-րդ մաս) հոդվածով նախատեսված հանցավոր արարքներ։
Ինչպես նշեցինք, այս գործով դեռ քննություն է գնում։
Նշենք, որ Արտակ Գասպարյանի պաշտոնական կենսագրության մեջ նշված է, որ նա 1994թ-ից ծառայության է անցել ՀՀ ՆԳՆ Նոր Նորքի բաժնում` որպես քրեական հետախուզության օպերլիազոր:
2004 թ-ից աշխատել է ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության օպերատիվ բաժնում` որպես հատկապես կարեւորագույն գործերով ավագ օպերլիազոր, որից հետո 2009թ-ից ծառայությունը շարունակել է ՀՀ ոստիկանության շտաբում: Ծառայության ընթացքում ծառայողական պարտականությունները բարեխղճորեն եւ բարձր պատասխանատվությամբ կատարելու համար՝ ՀՀ ոստիկանության պետի հրամանով պարգեւատրվել է պատվոգրերով եւ մի շարք շքանշաններով:
2012թ-ին ոստիկանության փոխգնդապետի կոչումով անցել է ծառայողական կենսաթոշակի:
Վերը թվարկված երկու դեպքերը վառ ապացույցն են, թե ովքեր են հավաքված ավագանու ՀՀԿ խմբակցությունում։ Փաստորեն նրանք ոչ միայն կին ծեծող են, այլեւ թաթախված են քրեական տարբեր հանցագործությունների մեջ։ Նրանցից բացի, ավագանու ՀՀԿ-ական խմբակցության անդամ են հայտնի քրեական դեմքեր, մականունավորներ։ Օրինակ՝ ավագանի վերջին նիստերից մեկի ժամանակ Անահիտ Բախշյանին վիրավորած Ծիտը՝ Արմեն Սահակյանը եւ ուրիշներ»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում սուտ մատնության հատկանիշներով հարուցված քրեական գործերի քննությամբ պարզվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք հանիրավի մեղադրվել են տարբեր, այդ թվում` ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ:
Այսպես, Կարեն Պողոսյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, տարբեր հանցագործությունների կատարման մեջ մեղադրել է ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձանց: Մասնավորապես, ՀՀ ՔԿ Աբովյանի քննչական բաժնի պետի տեղակալ Ա. Խաչատրյանին և ՀՀ ՔԿ նույն բաժնի նախկին քննիչ Հ. Պետրոսյանին մեղադրել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, իսկ նշված բաժնի մեկ այլ նախկին քննիչ Հ. Խաչատրյանին` խոշտանգում կատարելու մեջ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ վերը նշված պաշտոնատար անձինք հանիրավի են մեղադրվել տարբեր հանցագործությունների կատարման մեջ: Ըստ այդմ` որոշում է կայացվել նրանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 309.1-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ հանցադեպի բացակայության հիմքով: Միաժամանակ Կ. Պողոսյանի կողմից հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Կատարվում է նախաքննություն:
Մեկ այլ ՀՀ քաղաքացի` Հայկ Աբաղյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հաղորդում է տվել, որ ՀՀ քննչական կոմիտեում սպանության դեպքի վերաբերյալ քննված քրեական գործով քննչական խմբի քննիչ Ռաֆիկ Ավագյանը 2016թ.-ի մայիսի 16-ին և 17-ին իր ցուցմունքներում ներառել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, թե, իբր, ինքը ականատես է եղել 15.05.2016թ.-ին Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցած սպանության և խուլիգանության դեպքի ժամանակ անհայտ անձի կողմից ընկերոջն ու իրեն սուր գործիքով հարվածելու հանգամանքներին, ինչպես նաև նկարագրել է հարվածող անձին, մինչդեռ ինքը իրականում նման ցուցմունք չի տվել:
Հատուկ քննչական ծառայությունում հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով, այդ թվում` հարցաքննված անձանց և Հ. Աբաղյանի ինքնախոստովանական ցուցմունքներով հերքվել են վերջինիս պնդումները անհայտ անձի կողմից արարքը կատարված լինելու և ՀՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից ծանր հանցագործություն կատարելու վերաբերյալ: Հ. Աբաղյանը խոստովանել է, որ սուտ մատնություն կատարելու քայլին դիմել է` դատաքննության ընթացքում ավելորդ պատասխաններից խուսափելու համար, և քննիչը քրեական գործում ներառել է իր տված իրական ցուցմունքները: Արդյունքում որոշում է կայացվել ՀՀ քննչական կոմիտեի քննիչ Ռ. Ավագյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ հանցադեպի բացակայության հիմքով:
Ծանր հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու համար Հայկ Աբաղյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Ծառայությունում քննված մեկ այլ քրեական գործի նախաքննության ընթացքում գողության մեջ մեղադրվող Տիգրան Գրիգորյանն ու Զոհրաբ Նասլյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, ՀՀ քննչական կոմիտեի ծառայողներին մեղադրել են տարբեր, այդ թվում` ծանր հանցագործություների կատարման մեջ: Մասնավորապես, Տ. Գրիգորյանն ու Զ. Նասլյանը Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում են տվել, որ իրենց վերաբերյալ Քննչական կոմիտեում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում խոստովանական ցուցմունքներ են տվել, քանի որ նշված քրեական գործով վարույթն իրականացրած` ՀՀ ՔԿ Սպիտակի քննչական բաժնի քննիչ Աշոտ Եղիազարյանը իրենց հավաստիացրել է, թե մեղքն ընդունելու դեպքում ազատ կարձակվեն դատարանի կողմից:
Բացի այդ, Զ. Նասլյանը հայտնել է, որ քննիչ Ա. Եղիազարյանը, ցուցմունքն իր փոխարեն գրի առնելով, դրանում ներառել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, ինքն էլ առանց ցուցմունքը կարդալու քննիչի թելադրանքով դրա իսկության վերաբերյալ համապատասխան գրառում է կատարել և ստորագրել այն: Տ. Գրիգորյանն էլ իր հերթին հայտնել է, որ Ա. Եղիազարյանի կողմից ձերբակալվելուց հետո վերջինս իրեն որպես կասկածյալ չի հարցաքննել, փոխարենը իրեն հարցաքննել է նույն քննչական բաժնի մեկ այլ քննիչ, ում վարույթում իր վերաբերյալ քրեական գործը չի քննվել:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում, մասնավորապես, հարցաքննված անձանց ցուցմունքներով և քննությամբ ձեռք բերված այլ փաստական ապացույցներով հիմնավորվել է, որ Տ. Գրիգորյանն ու Զ. Նասլյանը նախաքննական մարմնին ակնհայտ սուտ տեղեկություններ են հայտնել ՀՀ քննչական կոմիտեի վերը նշված քննիչների կողմից ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելու, ինչպես նաև պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու վերաբերյալ:
Ըստ այդմ` որոշում է կայացվել ՀՀ քննչական կոմիտեի հիշյալ պաշտոնատար անձանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 309-րդ և 308-րդ հոդվածների 1-ին մասերով քրեական հետապնդում չիրականացնելու մասին` հանցադեպի բացակայության հիմքով: Զ. Նասլյանի ու Տ. Գրիգորյանի կողմից ծանր հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու համար վերջիններիս մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 333-րդ հոդվածի 1-ին մասով:
Վերը նշված երկու քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է: Գործերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են դատավարական հոսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Այսօր՝ փետրվարի 15-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։50-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ կնոջ և աղջկա դիեր կան։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Գրիշա Ամիրխանյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ։
Տեղում են նաև ԱԻՆ հոգեբանական խումբը՝ հոգեբան Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր է ժամանել նաև Աջափնյակ վարչական շրջանի դատախազ Դավիթ Վեքիլյանը։ Ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են միջին և երիտասարդ տարիքի կնոջ դիեր։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրանք մայր ու դուստր էին։
Մայրը 37 տարեկան էր, իսկ դուստրը՝ 9 տարեկան։ Ըստ նախնական տեղեկությունների, վերջիններս ինքնասպանություն գործելու նպատակով կամրջից իրենց ցած են նետել։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների ինքնությունը։ Դեպք վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության խմբերը, որպեսզի դիերը կարողանան դուրս բերել երթևեկելի գոտի, որից հետո դիերը տեղափոխվելու են դիահերձարան։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել Երևան քաղաքի Այգեձորի փողոցի բնակիչ՝ 65-ամյա Դավիթ Մալխասյանի դիմումի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս Ոստիկանության Արաբկիրի բաժին հայտնել է, որ երեկ՝ փետրվարի 14-ին, անհայտ անձը կամ անձինք իրենց շենքի բակում իր որդու՝ նույն հասցեի բնակիչ՝ 28-ամյա Ժորա Մալխասյանին պատկանող Toyota Camry մակնինիշի ավտոմեքենայի վրայից գողացել են 66 TT 666 համարանիշները։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ 8 մլն դրամ արժողության համարանիշներն ու այն գողացողին կամ գողացողներին հայտնաբերելու ուղղությամբ։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
2017-ի վերջին ԱՄՆ-ի իշխանությունները թարմացրեցին իրենց կողմից ստեղծված «Բրատսկի կրուգ» հիպոթետիկ քրեական կազմակերպության անդամների ցանկը, որը միավորում է տիտղոսակիր գողերին եւ նրանց մտերիմ շրջապատին: Նոր ցանկում հայտնվեց հայազգի քրեական հեղինակություն Ռուբեն Թաթուլյանը՝ Ռոբսոնը: Որոշակի կասկածների տեղիք է տալիս նաեւ այդ ցանկից երգիչ Գրիգորի Լեպսի աննկատ անհետացումը:
«Բրատսկի կրուգ»-ի մասին իրենց առաջին դիտարկումներն ԱՄՆ-ի իշխանություններն արել են 2013 թվականին: Նրանք հայտնել են 22 քրեական հեղինակության անուն: Ինչպես ներկայացնում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը, քրեական կազմակերպության խնդիրն է՝ լուծել հանցագործ ցանցերի միջեւ տեղի ունեցող տարակարծությունները, հարթել վեճերը:
2013-ի քրեական կազմակերպությունը բաղկացած էր 2 մակարդակից. առաջինում ՝ 9 եւ երկրորդում՝ 13 օրենքով գող էր ընդգրկված: Վերնախավում էին 8 օրենքով գող, մեկը՝ գործարար:
Ըստ ԱՄՆ-ի իրավապահների՝ 2013-ի «Բրատսկի կրուգ»-ում էր նաեւ Գրիգորի Լեպսը, որը մտերիմ էր օրենքով գող Լեոնտեւի հետ: Վերջինս պատասխանատում էր «անհրաժեշտ վկայականների տրամադրման» եւ Աֆրիկայի «բիզնես»-ի զարգացման համար, իսկ Լեպսը համարվում է նույն բանդայի կեղտոտ փողերի փոխադրողը:
Սակայն 2017-ին Brothers’ Circle-ի նախկին 5 լիդերին ԱՄՆ իրավապահներն ավելացրել են եւս 2 անուն՝ հայտնի օրենքով գողեր Տյուրիկը եւ Պիչուգան: Այսպիսով՝ իրավապահների տվյալներով, «կրուգի» վերախավի առաջնորդների թիվը 7-ն է: Նրանց մերձավոր շրջապատից խմբին միացել են 3 անդամ՝ Գաֆուր Ռախիմովը եւ երկու նոր ֆիգուրանտ՝ Ալիմժան Տողտախունովը եւ Ռուբեն Թաթուլյանը՝ Ռոբսոնը:
«Կրուգ»-ի բոլոր 10 անդամի նկատմամբ այժմ գործում են ԱՄՆ-ի կողմից հայտարարված սանկցիաները: ԱՄՆ-ի քաղաքացիներին արգելված է նրանց հետ բիզնես վարել, բոլորի մուտքն երկիր արգելված է, իսկ նրանց ակտիվներն ամերիկյան տարածքներում սառեցված:
«Прайм Крайм» հանդեսի խմբագիր Վիկտորիա Գաֆտերը ենթադրում է, որ ԱՄՆ-ի «սեւ ցուցակի» հիմքում առաջին հերթին դրված է այն հանգամանքը, թե ով ուղղակի կապ ունի թմրանյութերի բիզնեսի հետ, ինչպես նաեւ թե կրիմինալ օլիգարխներից ու «միլիարդատերերի ակումբ»-ի անդամներից ում անուններն են ամենից շատ հայտնվել մեդիա դաշտում:
Նույն Գեֆտերի կարծիքով, ամերիկյան սանկցիաները «ոչ տաք, ոչ սառն են» քրեական հեղինակությունների համար: Նման միտք հայտնեց նաեւ Ռոբսոնը ՝ Ռուբեն Թաթուլյանը, ԶԼՄ-ների հետ զրույցում: Իրականում օրենքով գողերին այժմ միայն հուզում են գործերը Ռուսաստանի տարածքում:
Աղբյուր լրատվամիջոցը փորձագետից հարցրել է Գրիգորի Լեպսի «Բրատսկի կրուգ»-ի հետ առնչության մասին, որն աննկատ անհետացավ «կրուգի սեւ ցուցակից» հենց 2018-ի տարեսկզբին:
«Որպես հայտնի արտիստ Լեպսը ծանոթ է քրեական շատ հեղինակությունների դեռեւս Սոչիում ապրելու տարիներից: Նա ելույթ է ունեցել հանրության տարբեր շերտերի առաջ, ներառյալ քրեական հեղինակությունների: Շատ գողականներ են նրա տաղանդի երկրպագուները: Եւ հետո ո՞ր վրացին ծանոթ չէ որեւէ քրեական հեղինակության հետ: Ի դեպ, Լեպսի կապը քրեական աշխարհի հետ հայտնի է դեռեւս հեռավոր 1994-ից: Արտիստին նկատել են Սոչիից հայտնի օրենքով գող Ռանտիկի (Ռանտիկ Սաֆարյան)՝ մականունը Սինոկի թաղման ժամանակ: Բայց Լեպսի եւ քրեականների հետ ունեցած համատեղ գործերի մասին ինձ հայտնի չէ»,- ասել է լրատվամիջոցի փորձագետ զրուցակցուհին:
Հ.Գ. Լեպսի (Գրիգորի Լեպսվերիձե) համերգը կկայանա փետրվարի 24-ին, Երեւանում՝ մարզահամերգային համալիրում: Կրիմինալ աշխարհի մասնիկ համարվող, ծագումով վրացի ռուս երգիչը մեծ թվով երկրպագուներ ունի նաեւ Հայաստանում:
Ռուբեն Թաթուլյանը (Ռոբսոն) քրեական հեղինակություն Վլադիմիր Վագինի (Վագոն) հետ. Դուբայ, 19.12.2010թ.
Լուրերն այն մասին, որ քուրդ ահաբեկիչներ են հատել Հայաստանի սահմանը, ոստիկանների ուշադրության կենտրոնում է։ Այս օրերին ոստիկանները ուժեղացված հսկողություն են սահմանել նաև Գյումրու սպասարկման օբյեկտներում, հատկապես հյուրանոցներում։
Վերջիններս օրվա մեջ մի քանի անգամ ստուգում են, թե ովքե՞ր են ելումուտ անում, չկա՞ն արդյոք կասկածելի դեմքեր։ Այս մասին մենք տեղեկացանք ոստիկանության տեղի աշխատակիցներից, որոնք նշում են, թե այս լուրերից ահաբեկվել պետք չէ, սակայն զգոն լինելն անհրաժեշտ է։
Ոստիկանության լրատվական ծառայությունից էլ մեզ փոխանցեցին, որ ոստիկանության ծառայողները պարբերաբար նման միջոցառումներ իրականացնում են, համայնքային ոստիկանները հանդիպում են նաև քաղաքացիների հետ, զրուցում անվտանգության խնդիրների մասին, համապատասխան ստուգումներ իրականացնում։
ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Հրանտ Մելիք-Քարամյանը անձնական դրդումներով կեղծ տվյալներ է մտցրել իր վարույթում քննված քրեական գործի փաստաթղթերում:
Այսպես, Հրանտ Մելիք-Քարամյանը 25.11.2016թ.-ին վարույթ է ընդունել խոշոր չափի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը, որով որպես մեղադրյալ ներգրավված Գ. Պ.-ի նկատմամբ 15.05.2017թ.-ին որպես խափանման միջոց կիրառել է կալանավորումը: Սակայն նախքան կալանավորին ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկ տեղափոխելը՝ 2017 թվականի մայիսի 15-ից մայիսի 19-ն ընկած ժամանակահատվածում, քննիչ Հ. Մելիք-Քարամյանը կազմել և վերջինիս ստորագրմանն է ներկայացրել նախաքննության ավարտի վերաբերյալ մեղադրյալին հայտնելու և քրեական գործի նյութերին, իբր, ծանոթացնելու մասին նախապես կազմված արձանագրություն` բաց թողնելով գործողության կատարման ժամանակի և վայրի մասին տեղեկությունները:
Այնուհետև հիշյալ քննիչը քրեական գործով նախաքննությունն ավարտելուց հետո քրեական գործի նյութերը ծանոթացրել է գործով մյուս մեղադրյալներին և նրանց պաշտպաններին: Դատավարության մյուս մասնակիցներին քրեական գործի նյութերը ծանոթացնելուց հետո Հ. Մելիք-Քարամյանը պարտավոր է եղել մեղադրական եզրակացություն կազմելուց առաջ քրեական գործի նյութերը ծանոթացնել նաև մեղադրյալ Գ. Պ.-ին և դրա մասին կազմել համապատասխան արձանագրություն: Փոխարենը, այլ քաղաք՝ Գորիս չմեկնելու և իր պարտականությունները չկատարելու՝ քրեական գործի նյութերը մեղադրյալ Գ. Պ.-ի ծանոթացմանը չներկայացնելու հանգամանքը քողարկելու անձնական դրդումներով կատարել է պաշտոնեական կեղծիք: Մասնավորապես, մեղադրյալ Գ. Պ.-ի կողմից նախկինում ստորագրված արձանագրությունում դրա կատարման վայրի, ժամանակի և արձանագրությունում նշված ծավալով քրեական գործի նյութերին մեղադրյալին ծանոթանացնելու վերաբերյալ մտցրել է կեղծ գրառումներ, թե իբր, 2017 թվականի մայիսի 25-ին` Գորիս քաղաքում, 3 հատորից բաղկացած քրեական գործի նյութերը ներկայացրել է Գ. Պ.-ի ծանոթացմանը, և վերջինս ծանոթանալուց հետո միջնորդություներ չի ներկայացրել: Մինչդեռ իրականում Հ. Մելիք-Քարամյանը 2017 թվականի մայիսի 25-ին չի այցելել ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկ և քրեական գործի նյութերը չի ներկայացրել մեղադրյալի ծանոթացմանը:
Միաժամանակ հիշյալ քննիչը մեղադրական եզրակացությանը կից հավելվածում նույնպես մտցրել է կեղծ տեղեկություններ՝ նշելով, թե իբր, մեղադրյալ Գ. Պ.-ն 2017 թվականի մայիսի 25-ին ծանոթացել է քրեական գործի նյութերին:
Այսպիսով, պաշտոնեական կեղծիք կատարելու համար ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության քննիչ Հրանտ Մելիք-Քարամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Սասնա ծռերի» 10 անդամի գործով դատական նիստը։
Ի դեպ, գործադուլի պատճառով նիստին ներկա չէին փաստաբաններ։
Արայիկ Խանդոյանը ( Միայնակ գայլ ) դատարանի դահլիճում անդրադարձավ Երևանի ավագանու նիստում երեկ տեղի ունեցած ծեծկռտուքին. «Ես ուզում եմ, երեկվա էն աղջկա ցավը տանեմ, մեռնեմ էդ ձեռքերին…», -Խանդոյանի այս խոսքերը ներկաների կողմից ընդունվեց ծափողջյուններով:
«Իմ ազգը, իմ երկիրը էդ կեղտի մեջ թաղված՝ էդ մարդիկ վայելում են: Իմ ժողովրդին կեղտի մեջ են պահում, մինչև չեն լցնում դրանց գլխին՝ դրանք չեն հասկանում էդ կեղտի հոտն ու համը»,-նշեց Ա. Խանդոյանը։
-
-
13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել -
13.04.2024 | 01:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին. -
13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ» -
12.04.2024 | 01:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին -
12.04.2024 | 02:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան -
13.04.2024 | 01:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը -
13.04.2024 | 01:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին -
12.04.2024 | 01:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով -
13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.