22.05.2012 | 18:38
22.05.2012 | 18:27
22.05.2012 | 18:14
22.05.2012 | 17:29
22.05.2012 | 17:13
22.05.2012 | 17:00 Շուշան Գալստյան
22.05.2012 | 16:05
22.05.2012 | 15:47
22.05.2012 | 15:23
22.05.2012 | 15:20
22.05.2012 | 14:36
22.05.2012 | 14:04
22.05.2012 | 12:30
22.05.2012 | 12:21
22.05.2012 | 12:05
Ի՞նչ է վիշտը …..Վիշտը (սուգը) կորստյան հետևանքով ծագող նորմալ, առողջ ռեակցիա է։ Յուրաքանչյուր մարդ երբևէ կորուստ և վիշտ է ունենում։ Մարդիկ տարբեր ձևով են զգում և արտահայտում իրենց վիշտը։ Օրինակ. ինչ-որ մեկը կարող է հուսահատվել և անօգնական զգալ, մինչդեռ մեկ ուրիշը կարող է զայրանալ և ցանկանալ ինչ-որ գործողություն կատարել։ Անկախ ռեակցիայի բնույթից, վշտի ժամանակ մարդն այլոց աջակցության կարիքն է զգում։
Վիշտն այնքան ցավագին է, որ երբեմն այն անտանելի է թվում։ Վշտի ապրումը տարբեր հույզեր է ներառում իր մեջ, որոնք առանց նախազգուշացման գալիս ու անցնում են։ Վիշտը մի ժամանակաշրջան է, երբ մարդիկ ուժեղ ապրումներ են ունենում։ Վշտի տևողությունն ու ուժգնությունը կախված է նրանից, թե սգացողն ինչպիսի հարաբերություններ է ունեցել մահացածի հետ, մահվան հանգամանքներից, ողջ մնացածների իրավիճակից։ Վիշտը կարող է տևել շաբաթներ, ամիսներ, նույնիսկ տարիներ։ Մի բան հաստատ է. վշտի համար հստակ ժամանակացույց չկա, բայց ժամանակի հետ այն մեղմանում է։
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՎՇՏԻՆ ԲՆՈՐՈՇ ԱԽՏԱՆՇԱՆՆԵՐԸ
ü զայրույթ
ü ինքնամեղադրանքներ
ü ժամանակ առ ժամանակ լացի նոպաներ
ü փորլուծ
ü գլխապտույտ
ü սրտի զարկերի արագացում
ü կոկորդում ասես գունդ լինի
ü շրջապատում ամեն ինչ թվում է անիրական, ասես երազում լինի
ü գլխացավեր
ü շնչառության արագացում, հոգոց հանելն ու հորանջելը
ü կազմակերպված լինելու անկարողություն
ü ախորժակի կորուստ և նիհարում
ü անհանգստություն և դյուրագրգռություն
ü տխրություն կամ դեպրեսիա
ü մահացածի կերպարը տեսնելը
ü շնչահեղձություն
ü ծանրություն կրծքավանդակում
ü հոգնածություն, ուժասպառություն
ü կենտրոնանալու դժվարություն
ü քնի խանգարումներ
ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ՎՇՏԻ ԱՊՐՄԱՆ ՓՈՒԼԵՐԸ:
Վշտի ապրման առավել բնորոշ ռեակցիաները հետևյալներն են. Շոկ, Ժխտում, Զայրույթ, Մեղավորության զգացում, տխրություն, Հաշտվելը։ Որոշ մարդիկ վիշտն ապրում են հենց այս հաջորդականությամբ։ Առավել հաճախ մարդիկ այս հույզերն ունենում են միաժամանակ՝ տարբեր ուժգնությամբ։
Շոկ։
Կորստին հետևող առաջին ռեակցիան շոկն է։ Մարդը մի տեսակ ներքուստ քարանում, թմրում է կամ չի հավատում կատարվածին։ Այս փուլին բնորոշ է խառնաշփոթը և ախորժակի կորուստը։ Շոկի վիճակում մարդն ի վիճակի չի լինում նույնիսկ ամենահսարակ որոշումներ կայացնել։ Ազգականներն ու ընտանիքի անդամները պետք է պարզապես նստեն, լսեն նրան և օգնեն հոգալ ամենօրյա կարիքները։ Շոկի վիճակը կարող է տևել մի քանի րոպեից մինչև մի քանի օր՝ շատ տրավմատիկ կորուստների դեպքում։
Ժխտում։
Շոկին անմիջապես հետևում է ժխտման փուլը։ Մարդիկ կարող են գիտակցել, որ իրենց սիրելին մահացել է, բայց ներքուստ չեն կարողանում հաշտվել այդ իրողության հետ։ Նրանց հաճախ թվում է, որ մահացածն ուր որ է ներս կմտնի դռնից, ասես ոչինչ էլ չի պատահել։ Շատերը մահացածի սենյակում ոչինչ չեն փոխում և իրենց պլաններն այնպես են կազմում, ասես մահացածը պետք է մասնակցի դրանց իրագործմանը՝ ինչպես դա լինում էր անցյալում։
Երբ շոկն ու ժխտումը սպառում են իրենց, իրականությունը դանդաղորեն սկսում է գիտակցվել։ Մարդիկ սկսում են գիտակցել, որ կորուստն իսկապես տեղի է ունեցել։ Այդ իրավիճակում իրեն լքված զգալն ու զայրանալը միանգամայն նորմալ է։ Մարդիկ այդ զայրույթը կարող են ուղղել Աստծո կամ կրոնի դեմ, բուժանձնակազմի, մահացածի, իրենց հարազատների կամ նույնիսկ իրենց դեմ։
Մեղավորության զգացում։
Շատ քիչ մարդիկ կան, որոնք սգալու ընթացքում մեղավորության և ափսոսանքի զգացումներ չեն ունենում։ «Ես պետք է ավելին անեի», _ այս միտքը հետապնդում է շատերին։ Ինքնամեղադրանքների համար պատճառներ գտնելու մեջ մարդիկ շատերը շատ հնարամիտ են լինում։ «Այնքա՜ն բաներ կարելի էր այլ կերպ անել, եթե ես իմանայի»։
Տխրություն։
Տխրությունը վշտի ապրման պարտադիր մասն է կազմում։ Միայնակության, լքվածության և վախեցածության զգացումները միանգամայն նորմալ են։ Երբ շոկն ու ժխտումն արդեն անցել են, իսկ զայրույթը սպառել է իրեն, դրանք իրենց տեղը զիջում են տխրությանն ու հուսահատությանը։ Մարդու եռանդը կարող է չբավականացնել առօրյա նույնիսկ ամենափոքրիկ գործերը կատարելու համար։ Լացի նոպաներն անվերջ են թվում։
Հաշտվելը։
Միայն ժամանակը վիշտը բուժել չի կարող։ Կորստի գիտակցումը և ցավ ապրելը կարող են ազատել մշտապես անցյալին վերադառնալու գայթակղությունից։ Միայն այն իրողության հետ հաշտվելը, որ այլևս հարկավոր է ապրել առանց սիրելի մարդու, կարող է ապագայի հետ կապված հեռանկարներ բացել։ Հաշտվելը չի նշանակում մոռանալ, ավելի շուտ հուշերը ծառայում են առանց սիրելիի նոր կյանք ստեղծելուն։ Հուսալը, որ ամեն ինչ հունի մեջ կընկնի, վերածվում է նոր հարաբերությունների ու գործունեությունների որոնմանը։ Ոմանք իմաստ են գտնում իրենց կորստի մեջ և ընդգրկվում են այլ մարդկանց օգնելու գործերի մեջ։ Նրանք կարող են ավելի զգայուն և նրբանկատ դառնալ ուրիշների նկատմամբ, որն ավելի խոր և հագեցած հարաբերությունների հորիզոններ է բացում նրանց առջև։ Այլոք նոր ուժ և անկախություն են հայտնաբերում իրենց մեջ, որը մինչ այդ չէին էլ գիտակցում։ Կորստից հետո նրանք զգացմունքների նոր ռեսուրսներ են հայտնաբերում, որից նախկինում չէին օգտվում։
ՈՐՔԱ՞Ն ԺԱՄԱՆԱԿ Է ՏԵՎՈՒՄ ՎԻՇՏԸ։
Սովորաբար մարդիկ իրենց սկսում են ավելի լավ զգալ 6-ից 8 շաբաթ անց։ Ամբողջ պրոցեսը սովորաբար տևում է 6 ամսից մինչև 4 տարի։ Նորմայում վշտի ապրումը տևում է 1 տարի, բայց ապրումների խորությունը, ուժգնությունը և բնականոն կյանքին լիարժեք վերադառնալու ժամկետները բավական անհատական են։
Ի՞ՆՉ ԱՆԵԼ ՎՇՏԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ։
- Խոսեք ձեր զգացումների մասին ուրիշների հետ։
- Փորձեք կատարել և ավարտել ձեր ամենօրյա պարտականությունները, որպեսզի վիշտն ամբողջովին չկլանի ձեզ։
- Բավականաչափ քնեք, բալանսավորված սնվեք և կանոնավոր կերպով վարժություններ կատարեք։
- Խուսափեք ալկոհոլից։ Ալկոհոլը կարող է ավելի ուժեղացնել ձեր ճնշվածությունը։
- Հնարավորին չափշուտ վերադարձեք ձեր ամենօրյա ռեժիմին։
- Խուսափեք կտրուկ ձևով կարևոր որոշումներ կայացնելուց։
- Մի ճնշեք ձեր զգացումները՝ թույլ տվեք ձեզ լաց լինել, թմրել, զայրանալ կամ զգալ այն, ինչ զգում եք։
- Դիմեք օգնություն ստանալու, երբ դրա կարիքն ունեք։
Եթե վշտի ապրման ընթացքում երբևէ դժվարություններ ունենաք, ապա դիմեք օգնություն ստանալու։ Ձեզ կարող են օգնել ընկերները, ընտանիքի անդամները, եկեղեցին և ձեր ընտանեկան բժիշկը։
Հրաչյա Ամիրյան
Associated Press-ի փոխանցմամբ, Լոս Անջելեսի շրջանի քննչական բաժնի փոխանցմամբ, փոփ-երգչուհի Ուիթնի Հյուսթոնը մահացել է խեղդվելուց, սրտի աթերոսկլերոտիկ հիվանդությունից եւ կոկաինի խրոնիկ օգտագործումից: Քննիչի խոսքով, Հյուսթոնի մահվան պատճառը դժբախտ պատահարն է եւ մահվան մեջ հանցավոր որեւէ միտում չկա: Դատաթունաքիմիական փորձաքննությունը ցույց է տվել, որ Հյուսթոնի մարմնում կոկաինի ու ցավազրկողների հետքեր կան, որոնց ռեակցիան էլ հանգեցրել է մահվան: Ըստ քննիչի, Հյուսթոնը նաեւ մարիխուանա, ալպրազոլամ, ցիկլոբենզապրին եւ դիֆենհիդրամին է օգտագործել, սակայն դրանք չեն եղել մահվան պատճառը: Փորձաքննության նախնական եզրակացությունը ստացվել է Հյուսթոնի մահվանից 40 օր անց: Աստղը մահացել էր փետրվարի 11-ին, կյանքի 48-րդ տարում, Բեւեռլի-Հիլզի հյուրանոցներից մեկում: Քննիչի ամբողջական եզրակացությունը ստացվելու է երկու շաբաթվա ընթացքում:
ՄԱԿ-ի հովանու ներքո գործող Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ, 1950թ.-իցսկսած, յուրաքանչյուր տարվա մարտի 23-ին նշվում է Օդերևութաբանության համաշխարհային օրը (World Meteorological Day): Օրը տոնվում է կազմակերպության անդամ 189 երկրներում, այդ թվում` Հայաստանում:
1950 թ.-ի հենց այս օրն ուժի մեջ մտավ Օդերևութաբանության համաշխարհային կազմակերպության կոնվենցիան: Տոնի կարգախոսն է` «Եղանակը, կլիման ու ջուրը` տեղեկատվական դարում», հայտնում է Calend.ru-ն:
Վերջին տասնամյակի վիճակագրական տվյալները վկայում են, որ տարերային աղետների ավելի քան 80%-ն ունեն օդերևութաբանական կամ հիդրոլոգիական ծագում:
20-րդ դարի 50-ական թվականներին աշխարհում տարերային աղետների պատճառած վնասները գնահատվել են տարեկան մոտ 4 մլրդ դոլար, իսկ 90-ականներին` արդեն 40 մլրդ:
Ինչպես տեղեկացնում է այֆ Նյուզը, փոփ արքա Մայքլ Ջեքսոնին պատկանող Լոս Անջելես քաղաքում գտնվող շքեղ առանձնատունը շուտով կվաճառվի:
Այդ շքեղ երկհարկանի առանձնատունը կառուցված Ֆրանսիական ոճով նախատեսվում է վաճառել 23.9մլն դոլարով: Առանձնատանը կա նաև գինու մառան իր համտեսման սրահով, սպա կենտրոն, մարզադահլիճ, վերելակ, մեծ լողավազան, պարտեզ և կինոթատրոն:
2002թ. կառուցված առանձնատան մակերեսը 1580մ/ք է: Արդեն այսօր մի շարք հեղինակություններ պատրաստ են գնել այն, սակայն նրանց անունները դեռ չեն հրապարակվում:
1999թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն որոշմամբ մարտի 21-ը ընդունվեց որպես պոեզիայի միջազգային օր: Օրն առաջին անգամ նշվել է Փարիզում, որտեղ գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանը: Պոեզիայի միջագային օրը կոչված է նաև, որ փոքր հրատարակչություններն ավելի բարձր խոսեն իրենց մասին, քանի որ հիմնականում վերջիններիս ջանքերով է ընթերցողին հասնում ժամանակակից պոետների գործերը:
Այս օրը, ՅՈՒՆԵՍԿՕ-ն համարում է, որ կոչված է ԶԼՄ-ներում ստեղծելու պոեզիայի դրական կերպարը՝ որպես իրոք ժամանակակից արվեստ, որը բաց է մարդկանց համար:
Իսկ ամենահին բանաստեղծություններ-հիմները ստեղծվել են մ.թ.ա. 23 դարում:
Այսօր, մահացել է իտալացի աշխարհահռչակ կինոսցենարիստ և գրող Տոնինո Գուերան: Նա 92 տարեկան էր: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:
Հետաքրքիր ու տաղանդավոր արվեստագետն աշխատել է աշխարհահռչակ ռեժիսորների, Ֆեդերիկո Ֆելինիի, Միքելանջելո Անտոնիոնիի, Լուկինո Վիսկոնտիի, Անդրեյ Տարկովսկու և այլոց հետ:
Տոնինո Գուերայի մահվան լուրը հայտնել է Մոսկվայում Իտալական մշակութային ինստիտուտի պրոֆեսոր Ադրիանո դել Աստան:
Սթրեսը մեր օրգանիզմի պատասխան ռեակցիան է այն լարվածություններին, որոնք գալիս են արտաքին աշխարհից կամ մեր իսկ ներաշխարհից։ Սթրեսը միանգամայն նորմալ ռեակցիա է, որի միջոցով մեր օրգանիզմը պաշտպանում է իրեն հուզական ու ֆիզիկական լարումներից,. կամ ծայրահեղ իրավիճակներում հանդիպող վտանգներից։
ՍԹՐԵՍՆԵՐԸ ԼԻՆՈՒՄ ԵՆ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ
• Ֆիզիկական սթրեսները կարող են առաջանալ չափից շատ աշխատելու, բավարար չքնելու, անբավարար սնվելու, հիվանդությունների հետևանքով։
• Հոգեբանական սթրեսներն առաջանում են ուժեղ ապրումների, անհանգստության, նյարդային լարվածության դեպքում։ Օրինակ. աշխատանքից զրկվելիս, թոշակի անցնելիս, ֆինանսական պրոբլեմներ ունենալիս, մտերիմ մարդու հիվանդության կամ կորստի դեպքում, ընտանիքում կամ աշխատատեղում կոնֆլիկտների ժամանակ։
ԱՐԴՅՈ՞Ք ԲՈԼՈՐ ԴԵՊՔԵՐՈՒՄ ՍԹՐԵՍԸ ՎԱՏ Է
Սթրեսը միշտ չէ. որ վնասակար է։ Իրականում սթրեսների քիչ քանակությունը նույնիսկ օգտակար է։ Օրինակ. մենք չենք կարող որևէ աշխատանք լավ կատարել և այն հասցնել իր ավարտին, եթե ժամկետների սահմանափակության պատճառով որոշակի սթրես չապրենք։ Այդպիսի լարումները միանգամայն նորմալ են և թույլ են տալիս ավելի լավ կազմակերպել մեր կյանքը։ Վնասակար է սթրեսների չափից ավելի մեծ քանակությունը և դրանց երկարատև ազդեցությունը։ Սթրեսների առատությունը այնպիսի պրոբլեմներ է ծնում, ինչպես անքնությունը, գլխացավերը կամ մեջքացավերը։ Ծայրահեղ շատ սթրեսները նպաստում են կյանքին պոտենցիալ սպառնացող այնպիսի հիվանդությունների զարգացմանը, ինչպիսիք են սրտային հիվանդություններն ու արյան բարձր ճնշումը։
ՍԹՐԵՍԻ ՆՇԱՆՆԵՐԸ
• ճնշվածության, գրգռվածության, մեղավորության, հոգնածության զգացում
• գլխացավեր, ստամոքսի ցավեր, քնի խանգարումներ
• առանց պատճառի ծիծաղելը կամ լաց լինելը
• ձեզ հետ կատարվող վատ բաների համար ուրիշներին մեղադրելը
• իրավիճակի միայն վատ կողմը տեսնելը
• զգում եք, որ ձեզ հաճույք պատճառող բաներն այլևս զվարճալի չեն կամ հոգնեցնում են
• նեղվում, վրդովում եք այլ մարդկանցից կամ ձեր պարտականություններից
ԻՆՉՊԵՍ ԽՈՒՍԱՓԵԼ ՍԹՐԵՍՆԵՐԻՑ ԵՎ ՉԵԶՈՔԱՑՆԵԼ ԴՐԱՆՑ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ
• Ձեզ մոտ սթրես առաջացնող իրավիճակների ցուցակ կազմեք։ Որքան որ հնարավոր է, խուսափեք սթրեսային իրավիճակներից։ Եթե խուսափելն անհնար է, ապա փոխեք այդ իրավիճակները։ Խրոնիկական սթրեսների հաղթահարման և կայուն հաջողության համար որոշ ժամանակ և ջանքեր կպահանջվեն, քանի որ երբեմն հարկ կլինի փոխել սովորությունները, ապրելաոճը։
• Միաժամանակ մի քանի գործեր մի ձեռնարկեք։ Լարված կամ սթրեսային վիճակում գտնվող մարդկանց համար սովորական ծանրաբեռնվածությունները երբեմն անտանելի են թվում։ Ծանրաբեռնվածության այդ զգացումից ազատվելու լավագույն ճանապարհը մեկ գործի վրա կենտրոնանալն է։ Նախապես ընտրեք ամենակարևոր գործը, կենտրոնացեք դրա վրա, ավարտեք այն և հետո նոր անցեք հաջորդին։
• Եթե գործերով ծանրաբեռնված եք, ապա սովորեք ասել «ոչ» և լրացուցիչ գործեր հանձն մի առեք։ Մարդկանց բացատրեք դրա պատճառը։ Չի բացառվում, որ Դուք ավելի շատ պատասխանատվություն եք վերցնում Ձեզ վրա, քան կարող եք կրել կամ պետք է կրեք իրականում։
• Հիշեք, որ ոչ մի մարդ, այդ թվում նաև Դուք, կատարյալ չէ։ Չափից ավելի շատ բան մի պահանջեք ինքներդ Ձեզանից կամ ուրիշներից։
• Ազատվեք լարվածությունից՝ Ձեզ համար հաճելի որևէ բան անելով։
• Կանոնավոր կերպով ֆիզիզկական վարժություններ անելը սթրեսները թոթափելու լավագույն միջոց է։ Քսան-երեսուն րոպե տևողությամբ ֆիզիկական վարժանքներն առույգացնում են և՛ մարմինը, և՛ միտքը։
• Խուսափեք ալկոհոլի կամ դեղամիջոցների օգնությամբ Ձեր պրոբլեմները լուծելու փոձերից։ Դա հեշտ և գայթակղիչ ճանապարհ է թվում, բայց իրականում ալկոհոլն ու դեղամիջոցները ոչ միայն եղած պրոբլեմները չեն լուծում, այլ նոր պրոբլեմներ են առաջացնում։ Դրանցից կախվածություն է առաջանում, ընտանեկան պրոբլեմներ են ի հայտ գալիս, վատանում է առողջական վիճակը։
• Սովորեք թուլացնել Ձեր մարմինը։ Մկանային լարվածությունը թոթափելը օգնում է ոչ միայն խնայել ուժերը, այլև կարգավորել հոգեկան վիճակն ու տրամադրությունը։ Մի քանի րոպե նստեք փակ աչքերով և ներքին հայացքով գրանցեք մարմնի տարբեր մասերում եղած լարումները։ Գրանցելով լարվածությունը, ավելի ուժեղ ձգեք համապատասխան մկանները, այնուհետև թուլացրեք դրանք։ Սկսեք ճակատից, այնուհետև անցեք դեմքին, պարանոցին, ձեռքերին, կրծքավանդակին և այլն։
• Կարող են օգտակար լինել Ձեր ընտանիքի անդամների կամ ընկերների հետ զրույցները, որովհետև դրանք հնարավորություն են տալիս արտահայտել Ձեր զգացումները։
• Հիշե՛ք։ Սթրեսը նորմալ ռեակցիա է բոլոր տարիքների մարդկանց համար։ Սթրեսների պատճառը ոչ թե արտաքին իրադարձություններն ու երևույթներն են, այլ դրանց նկատմամբ մեր ռեակցիաները։ Մեր ռեակցիաները մեր վերաբերմունքի ու մտածելակերպի արդյունքն են։ Մենք չենք կարող լիովին վերահսկել արտաքին աշխարհը, մեզ հետ կատարվող բոլոր իրադարձությունները, բայց մենք կարող ենք սովորել վերահսկել մեր ռեակցիաները և անհրաժեշտության դեպքում փոխել դրանք։
Հրաչյա Ամիրյան
Պետական բուհերի առկա ուսուցման առաջին և երկրորդ կուրսերի անվճար համակարգում չընդգրկված բարձր առաջադիմություն ունեցող և սոցիալապես անապահով ընտանիքների 750 ուսանողներ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից ստացել են կրթաթոշակներ: Այդ նպատակով ՀՀ կառավարությունը հիմնադրամին է տրամադրել 60 միլիոն դրամ: Կրթաթոշակների հավաստագրերն ուսանողներին է հանձնել վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Հայաստանի երիտասարդական հիմնադրամի այս նախաձեռնությունն ստացել է կառավարության աջակցությունը, քանի որ մենք պարտավոր ենք կրթությունը դարձնել հասանելի և խթանել, որպեսզի ուսանողները կրթություն ստանալու գործում լինեն շահագրգիռ: Ֆինանսական միջոցների բացակայությունը չպետք է բարձրագույն կրթություն չստանալու պատճառ հանդիսանա: Այսուհետ մեր ծրագրերն ուղղված են լինելու այս խնդրի լուծմանը»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը նշել է, որ կրթական համակարգում իրականացվելու են կրթության որակի բարձրացմանն ուղղված բարեփոխումներ, որպեսզի այն համապատասխանի միջազգային չափանիշներին: «Աղքատություն ծնող պատճառներից մեկը կրթության անհասանելիությունն է: Այստեղ է, որ պետությունը պետք է լինի անապահով ընտանիքների օգնականը, ստանձնի պարտավարություն՝ նրանց համար կրթությունը հասանելի դարձնելու համար»- նշել է Տիգրան Սարգսյանը՝ հավաստիացնելով, որ կրթաթոշակների տրամադրման այս քաղաքականությունը կրելու է շարունակական բնույթ:
Կրթաթոշակ ստանալու մրցույթին մասնակցել են հանրապետության պետական բուհերի ավելի քան 1800 ուսանողներ, այդ թվում` 100-ն առաջին, 1700-ը երկրորդ կուրսերից: Կրթաթոշակ ստացած 750 ուսանողներից 90-ը հանրապետության մարզերում գործող պետական բարձրագույն ուսումնական հաստատություններից են, այդ թվում` Գավառի և Գորիսի պետական համալսարաններից, ԵՊՀ-ի Իջևանի մասնաճյուղից, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու և Եղեգնաձորի մասնաճյուղերից, Երևանի, Վանաձորի, Կապանի այլ բուհերից:
Տագնապի վիճակը մի համակարգ է, որը մարդուն ազդարարում է վտանգի մասին։ Պատկերացրեք, որ դուք գալիս եք տուն և տեսնում եք, որ այնտեղ կողոպտիչներ են։ Ձեր սիրտն սկսում է արագ աշխատել։ Ձեռքերի ափերը քրտնում են։ Մտքերը սրընթաց հաջորդում են իրար։ Այսպիսի իրավիճակներում տագնապը կարող է լրացուցիչ ուժ դառնալ, որն օգնում է հաղթահարել վտանգը։ Ավելի նորմալ իրավիճակներում, երբ դուք ինչ-որ բան եք անում, տագնապը կարող է ձեզ եռանդ հաղորդել տվյալ գործը կատարելու համար։
Երբեմն սակայն տագնապը կարող է անկառավարելի լինել։ Տագնապի այսպիսի դրսևորման ժամանակ մարդն առանց ակնհայտ պատճառի վախ կամ սարսափ է զգում։ Տագնապի այս ձևը շատ ճնշող է և կարող է քայքայել մարդու կյանքը։
ՏԱԳՆԱՊԻ ՏԱՐԱՏԵՍԱԿՆԵՐԸ
Տագնապը կարող է դրսևորվել որպես լարվածության, անհանգստության ընդհանրացված զգացում։ Որպես հանկարծակի ծագող խուճապ։ Որպես որոշակի իրավիճակների նկատմամբ վախ (ֆոբիա)։ Որպես տրավմատիկ իրավիճակներին տրվող պատասխան հակազդում։
1. Անհանգստության ընդհանրացված զգացումը
շարունակական անհանգստություն է կամ վախ, որը կապված չէ կոնկրետ դեպքի կամ իրավիճակի հետ, կամ էլ ավելի ուժգին է, քան պետք է լինի տվյալ իրավիճակում։ Օրինակ. երբ դուք մշտապես անհանգստանում եք երեխայի համար, որը կատարելապես առողջ է։ Ընդհանրացված տագնապի նշաններն են.
- մկանային լարվածություն
- դող
- սրտի զարկերի արագացում
- շնչառությունը դառնում է մակերեսային
- բերանը չորանում է
- թեթև գլխապտույտ, սրտխառնոց
- դյուրագրգռություն
- քունը խանգարվում է
- կենտրոնանալ չի հաջողվում։
2. Խուճապ:
Խուճապի դեպքում կյանքի որոշակի ժամանակաշրջաններում մարդու մոտ խուճապային գրոհների կրկնվող վիճակներ են առաջանում։ Պատկերացրեք, որ դուք դուրս եք եկել տնից ինչ-որ տեղ գնալու համար։ Հանկարծ սիրտն սկսում է արագ աշխատել, անհանգիստ եք զգում, թվում է, որ ձեզ կկորցնեք, որ ձեր վերջը մոտ է։ Արդյո՞ք դա իրականում տեղի է ունենում։ Ոչ։ Ավելի հավանական է, որ դուք խուճապային գրոհի եք ենթարկվել։ Գրոհը տևում է 5-ից 30 րոպե, թեև նրա ամենաուժեղ աստիճանը տևում է մի քանի վայրկյան։ Գրոհը կարող է ներառել հետևյալ նշանների մի մասը.
- շնչասպառ լինելու զգացում
- կրծքավանդակում ճնշում կամ ցավ
- սրտի աշխատանքի արագացում
- քրտնում
- թեթևակի գլխապտույտ, սրտխառնոց
- շնչառությունը դառնում է մակերեսային կամ կոկորդը սեղմվում է
- դող
- ջերմության կամ ընդհակառակը, սառը հոսանք
- ձեռքերը կամ ոտքերը թմրում են կամ ծակծկում են
- ինքնահսկումը կորցնելու վախ, ինչ-որ բան անելը դժվարանում է, թվում է հիմա կխենթանաս կամ կմեռնես։
Ժամանակին չբուժվելու դեպքում խուճապային գրոհները կարող են ֆոբիաներ առաջացնել։
3. Ֆոբիաներ:
Ֆոբիան շատ ուժեղ վախ է յուրահատուկ ինչ-որ բանից՝ օրինակ մարդկանց բազմությունից, օձերից, սարդերից, կամուրջներից, բարձրությունից, բաց կամ փակ տարածություններից, հասարակական կարծիքից և այլն։ ֆոբիաները պրոբլեմ են դառնում միայն այն դեպքում, երբ մարդուն հանում են կյանքի նորմալ հունից։ Օրինակ. բաց տարածություններից վախենալիս (ագորաֆոբիա) մարդը դուրս չի գալիս տնից, որովհետև վախենում է խուճապի նոպա ունենալ և վստահ չէ, որ կկարողանա հաղթահարել դա։
ՏԱԳՆԱՊԻ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ:
Տագնապը կարող է կապված լինել լինել օրգանիզմում քիմիական բալանսի խախտման, հիվանդության, դեղորայքի օգտագործման կամ չգիտակցվող հուշերի հետ։
ԻՆՉՊԵՍ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՏԱԳՆԱՊԱՅԻՆ ՎԻՃԱԿՆԵՐԸ:
Տագնապի վիճակները կարելի է հաղթահարել և կառավարել։ Ահա որոշ մեթոդներ և խորհուրդներ։
* Սովորեք թուլանալու ձևերը։ Դրանց մեջ մտնում են մկանային թուլացումը, խորը շնչառությունը, յոգայով զբաղվելը։ Մկանային թուլացումը շատ պարզ է։ Ընտրեք որևէ մկան, թեթևակի ձգեք այն, իսկ մեկ-երկու վայրկյան հետո նորից թուլացրեք այն։ Այդպես արեք մարմնի բոլոր մկանների հետ։ Փորձեք սկսել ոտքերից և աստիճանաբար բարձրացեք վերև։
*Կանոնավոր կերպով ֆիզիկական վարժություններ կատարեք։ Տագնապային մարդիկ սովորաբար ֆիզիկական վարժանքներ չեն անում։ Մինչդեռ վարժությունները ձեզ հնարավորություն կտան ոչ միայն մարմնապես լավ զգալ, այլև պակասեցնել տագնապը։
* Շատ լավ, լիարժեք քնեք։
* Խուսափեք ալկոհոլը և դեղերը չարաշահելուց։ Թվում է, թե ալկոհոլը կամ դեղերը կարող են նվազեցնել տագնապը, բայց դրանց երկարատև գործածումը ուժեղացնում է տագնապը։
* Խուսափեք կոֆեինից։ Կոֆեին պարունակվում է սուրճի, թեյի, շոկոլադի և որոշ ըմպելիքների մեջ։ Կոֆեինը կարող է ուժեղացնել ձեր տագնապի զգացումը։ Խուսափեք նաև նիհարելու, հազի, մրսածության համար նախատեսված դեղերից, որոնք կոֆեին են պարունակում։
* Խորհրդակցեք բժշկի կամ հոգեբանի հետ։ Նրանք կօգնեն ձեզ տագնապը հաղթահարելու ունակությունները զարգացնող ծրագիր կազմել։ Բժիշկը կարող է նաև համապատասխան դեղեր նշանակել։
Հրաչյա Ամիրյան
Մարտն այս տարի լրիվ իր դերի մեջ է. գժվել է եղանակը ու չի տաքանում: Գժվել է նաև քաղաքական դաշտը. իրար հերթ չեն տալիս համագումարները, տոներն ու ասուլիսները : Դեռ երեկ էլ ֆեյսբուքի օգտատերերն առաջարկում էին օրը դարձնել տոնական, քանի որ այսօր էլ քնի ու երազների միջազգային օրն է:
Մի քանի օր առաջ ՀՀկ համագումարն էր, այսօր Ազատ դեմոկրատների համագումարն է վաղը` ԲՀԿ-ի, վաղը տոն է նաև ԱԻՄ-ի համար.«25 տարի առաջ օրը` Մարտի 17-ին է ստեղծվել «Ազգային ինքնորոշում» միավորումը, այսօր այս մասին ասուլիսում ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
ԱԻՄ-ը ՀՀ ում գործող կուսակցություններից առաջինն էր, որի նախանշած մի շարք դրույթներ ժամանակին իրագործվեցին, սակայն, ԱԻՄ-ի ղեկավարը չկարողացավ պահել իր քաղաքական դիրքը, վերածվելով մարդ կուսակցության.
Պարույր Հայրիկյանը իրավմամբ կարծում է, որ ԱԻՄ-ի 25ամյակը պետք է արժանավայել նշվի, բայց ոչ որպես կուսակցության, այլ որպես նոր քաղաքական որակ ներդրողի:
- Աստղագուշակ
- Շաբաթվա վարկածները
- Ծրագիր
-
Նորը քեզ համար
-
Եղանակ / Արժույթ
-
Եղանակ` Հայաստան, Երեվան
20 C
-
EUR 511.93 USD 12.87 USD 401.07
-
-
Հայկական Վարկած
- Բլոգ










