23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...«AskMen.com» տղամարդկանց օնլայն ամսագրի համաձայն, ԱՄՆ-ի 2010թ. ամենաազդեցիկ տղամարդն է համարվել սիրված երգիծաբան և հեռուստահաղորդավար Ջոն Ստյուրատը:
Ստյուրատը վարում է «The Daily Show» երգիծական ծրագիրը, որը հիմնականում քաղաքականության մասին է և ցուցադրվում է «Comedy Central» ալիքով: Երկրորդ տեղը զբաղեցրել է «Microsoft» ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը:
Երրորդ տեղում է հայտնվել Մարկ Ցուկերբերգը, ով «Facebook» սոցիալական ցանցով այս տարի 6,9 մլրդ դոլար է վաստակել: «Apple» ընկերության գործադիր տնօրեն Սթիվ Ջոբսը չորրորդ տեղում է հայտնվել:
Հարցման կազմակերպիչները ընդգծել են, որ հիմնականում ընտրել են այն տղամարդկանց, ովքեր կարողացել են գործունեությամբ առանձնանալ մնացածից:
Կարա-Բալայի արձանը հիմա էլ հայտնվել է Հյուսիսային պողոտայի սկզբնամասում` նորաբաց «Մոսկվիչկա» սուպերմարկետի պատի տակ` խեղճուկրակ կանգնած: Ինչպես կենդանության օրոք էր Կարա-Բալան անտեր, կրկնակի անտերության մատնվեց նա իր երկրորդ հայտնության ժամանակ, երբ որոշվեց նրան հավերժացնել` կերպարը մարմնավորելով քանդակի տեսքով:
Սկզբում Կարա-Բալան կանգնած էր նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի մոտ, որտեղ և նրան հիմնականում տեսել էին իր ժամանակակիցները: Հետո, երբ սկսվեց Հյուսիսային պողոտայի շինարարությունը, Կարա-Բալայի արձանը հայտնվեց շինարարական հրապարակում` ժամանակավոր պարսպի տակ կուչ եկած: Մի երկու տարի հետո Կարա-Բալան մայթը «փոխեց». նրան դարձյալ ավելի քան խեղճուկրակ տեղ էր հատկացվել Աբովյան փողոցի` նախկին «Մանկական աշխարհ» հանրախանութի դիմացի մայթին:
Հիմա Կարա-Բալային իր խանութի պատի տակ մեծահոգաբար «տեղ է տվել» Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը. Կարա-Բալան հիմա էլ քարե ծաղիկներ է վաճառում «Մոսկվիչկա» սուպերամարկետի պատի տակ: Թե որքան կշարունակվի Կարա-Բալայի բոմժի կարգավիճակը, դժվար է ասել, երևի այնքան, քանի դեռ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը չորոշի, որ իր ղեկավարած քաղաքում առանց այն էլ կենդանի բոմժերը շատ են և դրանց թիվը ևս մեկով ավելացնել չարժե։
Ֆեյսբուքում ինձ ընկերության առաջարկ արեց ՀՀ ԱԽՔ քարտուղար և ՕԵԿ -ի նախագահ Արթուր Վահանի Բաղդասարյանը: Ես ընդունում եմ այն մարդկանց ընկերության առաջարկները, որոնց հետ արդեն ունեմ որոշակի թվով ընդհանուր ընկերներ: Այս դեպքում ունեի երեք ընկեր, և երեքն էլ վստահություն էին ներշնչում: Ընդունեցի ընկերության առաջարկն ու անցա ուսումնասիրելու ՕԵԿ նախագահի անձնական էջը: Պարզեցի, որ ես հինգերորդ մարդն եմ, ում նա ընկերության առաջարկ է արել: Ոչինչ չկար գրված իր կողմից: Ես էլ տնավարի նրան ողջունեցի Ֆեյսբուք Հայաստանի տարածքում, որը քիչ ժամանակ անց ջնջվեց, հավանաբար էջի տիրոջ կողմից: Փոխարենը՝ ստատուսի տողում հայտնվեց սա.
«Հարգելի հայրենակիցներ, ողջունում եմ Ձեզ “Ֆեյսբուք” սոցիալական ցանցում: Հույս ունեմ, որ նման կերպ ավելի ուղղակի կդառնա իմ` որպես ՀՀ ԱԱԽ քարտուղարի և ՕԵԿ ի նախագահի շփումը մեր քաղաքացիների հետ: Հարգանքներով` Արթուր Վահանի Բաղդասարյան»:
Ստատուսի տակ սկսվեցին անհավատների ու դյուրահավատների մեկնաբանությունները, ոմանց անհավանական էր թվում Արթուրի անձամբ հայտնվելը Ֆեյսբուքում, փնտրում են զանազան սխալմունքներ, բացթողումներ, որոնք կխոսեն կեղծ փրոֆայլի մասին:
Մասնավորապես, ստատուսի ընդգծված պաշտոնական տոնը, որ ընդունված չի Ֆեյսբուքում, էլեկտրոնային փոստի լոգինը՝ arturnaxagah@gmail.comԱյս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար , ինտերնետից քաշված ու տեղադրված անորակ նկարները, Ա1+ի տեսանյութերը, որը կարող է ցանկացած ոք տեղադրել, և էլի մի շարք մանրունքներ, որոնք ֆեյսբուքատառաճանաչ մասսային օգնում են մոլորության մեջ չընկնել, երբ ինքնակոչներ են հայտնվում, կասկածի տեղիք էին տալիս:
Ինտերնետում հայտնի Դօրիանը կասկած հայտնեց ՕԵԿ նախագահի ֆեյսբուքյան էջի իսկության վերաբերյալ, միաժամանակ զարմանալով իմ դյուրահավատության վրա, որից հետո ջնջվեց էջի տիրոջ կողմից նրա ընկերների ցուցակից:
ՎԱՀԱԳՆ ԳԱՐԴՄԱՆԱՀԱՅ անունով օգտվողը հարց տվեց.
«Պրն. Բաղդասարյա’ն, եթե այս էջը Դուք /ՕԵԿ-ի նախագահ և Հ ԱԽՔ քարտուղար/ եք բացել, ապա խնդրում եմ պատասխանել ներքոնշյալ հարցին, եթե դուք չեք, պարզապես մի պատասխանեք: Ազգային անվտանգության խնդիրներն այդքան հե՞շտ են և քիչ ժամանակ պահանջո՞ղ, որ ժամանակ եք վատնում ՖԲ-ով Ձեր քարոզներին: Թե՞ պարզպես Ձեր անձի քարոզչությունը գերադասում եք ազգային անվտանգության խնդիրներից, որը Ձեր պարտականությունն է»:
Artur Baghdasaryan օգտվողը պատասխանեց.
«Հարգելի Վահագն, սույն էջը բացվել է ԱԽՔ քարտուղարի ու ՕԵԿ նախագահի շփումը ժողովրդի հետ ավելի ուղիղ դարձնելու նպատակով: Բազմաթիվ անգամներ նշել ենք` պետք է վստահություն և ուղիղ կապ լինի քաղաքացիների և իշխանությունների միջև: Շնորհակալ եմ, որ ուղիղ ասում եք այն, ինչ մտածում եք: Ձեր մտքերը, քննադատությունները և այն ամենը, ինչ գրվում է այստեղ, կարդում եմ ամբողջությամբ: Կոչ եմ անում լինել ավելի կոռեկտ և զուսպ: Էջը սպասարկվում է իմ որդու` Վահանի և ՕԵԿ երիտասարդական թևի մի խումբ կամավորների կողմից: Հարգանքներով` Արթուր Բաղդասարյան»:
Հետո նորից՝ ՎԱՀԱԳՆ ԳԱՐԴՄԱՆԱՀԱՅ
«Պրն Բաղդասարյան, քանի որ Դուք ինքներդ ասացիք, որ Ձեր հետ կարելի է ազատ շփվել թեկուզ ՖԲ-ի միջոցով /շատ լավ է նաև, որ ՕԵԿ երիտթևի ակտիվիստներ էլ են համակարգում Ձեր էջը/, ապա ուզում եմ իմ մտահոգությունը հայտնել որոշ ՕԵԿ-ական երիտասարդների մասին, որոնց վարքը տեսնելով/եթե ես անգամ միամիտ անտեղյակ լինեմ/ երբեք չեմ համակրի Ձեր ղեկավարած կուսակցությանը: Հարցը նրանում է, որ, օրինակ, երբ մոտ 2 ամիս առաջ իմ արշավային խմբով, որը կոչվում է Հայաստանի բնապատմական միջավայրի պաշտպաններ, մեկնել էինք Դիլիջան մեր ուժերով մաքրելու և բարեկարգելու Ջուխտակ վանքը, ականատես եղանք ոչ այնքան հաճելի տեսարանի. ՕԵԿ-ական ակտիվի երիտասարդների մի խումբ/1 մեծ ավտոբուս/ եկել էին Ջուխտակ վանքի ներքևի ձորում կերուխումի/ համենայն դեպս, այդպիսի տեսարանի մենք ականատես եղանք/, ու պարբերաբար բարձրանում էին Ջուխտակ վանք `իրենց ետևից թողնելով բազմաթիվ պոլիէթիլենային տոպրակներ, պլաստմասե շշեր, կոնֆետների թղթեր, ոմանք էլ իրենց անուններն էին փորագրում կամ մոմով գրում եկեղեցիների պատերին»:
Այս հարցին պատասխան չկա մինչև հիմա, չնայած երբ ես նրան անձնապես նամակ գրեցի, խնդրելով հաստատել ինքնությունը Ֆեյսբուքի ղեկավարության հետ, որպեսզի խուսափի անախորժություններից ու ասեկոսեներից, նա ինձ շնորհակալություն հայտնեց:
Որոշելով ճշտել իրականությունը, ես զանգահարեցի ՕԵԿ մամլո քարտուղարին: Սուսաննան կտրականապես ժխտեց Արթուր Բաղդասարյանի Ֆեյսբուքում փրոֆայլ ունենալու փաստը, ասելով՝ որ եթե Արթուրը չի բացել, որը բացառվում է, ապա պետք է ինքը բացեր, կամ գոնե տեղյակ լիներ, որ այդպիսի բան կա, այնինչ, նա տեղյակ չէ: Նրան չի պատկանում նաև arturnaxagah@gmail.comԱյս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար էլ. փոստի հասցեն: Ես խնդրեցի նրան ճշտել նաև Բաղդասարյանի որդուց՝ Վահանից ու ՕԵԿ երիտասարդներից, գուցե նրա՞նք են բացել այդ փրոֆայլը: Պարզեց, որ նրանք էլ բանից անտեղյակ են:
Այպիսով, ՕԵԿ գրասենյակի տրամադրած պաշտոնական տեղեկությամբ, Արթուր Բաղդասարյանի անվան տակ բացված http://www.facebook.com/profile.php?id=100001689346067 Artur Baghdasaryan փրոֆալը իրականում նրան չի պատկանում, ոչ ոք նրա շրջապատից Ֆեյսբուքում նրա անունով չի գրանցվել: Այս պահին փրոֆայլի լինքը տարածում են Ֆեյսբուքով, զգուշացնելով, որ կեղծ է: Հետաքրքիր է, ինչ նպատակ են հետապնդել Բաղդասարյանի անվան տակ հանդես եկողները, այս մասին, մեր նյութը հաջորդիվ։
Լուսինե Վայաչյան
“Ազատության” հրապարակը “զբաղված” պահելու նկատառումներով, մի քանի ամիս է` Օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի շենքը և ամբողջ շրջակա ճարտարապետությունն այլանդակված է էժանագին ատրակցիոններով ու երախաների համար նախատեսված տարբեր խաղալիքների վարձույթով: “Սա խանգարում է Օպերային, խանգարում է , որ ընդհանրապես այդ էդ հրապարակում նստես մի քիչ հանգստանաս: Դարձել է “Հաղթանակ” զբոսայգի: Չէ, ուրիշ մայրաքաղաքներում նման բան չեմ տեսել, ո~նց կարող ա օպերայի հայաթը բերեն –դարձնեն զվարճալի-մանկական հրապարակ: Դրա համար հատուկ այգիներ կան”,- մշակույթի նախկին նախարար, թարգմանիչ Հակոբ Մովեսը մեր խնդրանքով պատասխանեց նաև հարցին, թե ինչու են լռում մտավորականները: “ Հը, հը … մտավորական որ լինեն, չեն լռի, ես ինչ իմանամ` ինչի են լռում… Երևի իրանք էլ են գնում ըտեղ խաղալու”:
“Ինձ չի հետաքրքրում էդ ամենը, ցավդ տանեմ, ըտեղ կարուսել կդնեն, մեր մերը կ….են”,- ասաց Ռուբեն Հախվերդյանը , որը տեղյակ չէր Օպերայի խաղալիքներից: “Հարբած քնած եմ եղել”,-ասաց, իսկ երբ իմացավ, որ խաղալիքները նոր չէ, այլ մի քանի ամիս է` տեղադրված են, ավելացրեց. “Չեմ էղե էդ յաները, Պռոշյան սովխոզ եմ ապրում”:
Վերջապես «Էրեբունի-Երևան» տոնակատարությունը, որն իր տրամաբանական ավարտին հասավ շքեղ հրավառությամբ, ետևում է: Ասել, թե այս անգամ հատկապես ինչ-որ անսովոր ռաբիզության ականատես եղանք, ճիշտ չի լինի, քանի որ ամեն ինչ տեղավորվում էր նախորդ տարիների «Էրեբունի-Երևան» -ների տրամաբնության մեջ. նույն դուրս գրված ու «չլած» աստղերը` տեղական և արտասահմանյան արտադրության, նույն կեղծ հայրենասիրական պաթոսն ու մեթոդները: Հիմնական «հավաքագրումը» թողնված էր տոնակատարության կազմակերպիչների` երիտասարդ աղջիկների ու տղաների խմբերին, ովքեր քաղաքապետարանի պաշտոնյաների զգոն հայացքների ներքո հենց որևէ պոտենցիալ հանդիսատես էին նկատում, սկսում էին բարձր ձայնով երգել:
Այս, ինչպես և նախորդ տարիներին, Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկների` թաղապետարանների և սոցիալական ծառայությունների, ինչպես նաև դպրոցի տնօրենները աշխատանքից ազատման սպառնալիքի ներքո մարդկանց պարտադրել էին ներկայանալ «Էրեբունի-Երևան» տոնակատարության «պարադին»: Արդյունքում` երեկ երիտասարդ թմբկահարներին հետևող մարդիկ իրենց կեցվածքով և մեջքի հետևում ծալված ձեռքերով ավելի շատ հիշեցնում էին թաղման թափոր: Ամեն դեպքում, երեկ Երևանի փողոցներում սովորականից մի քանի անգամ շատ մարդ կար, ինչին դպրոցական տարիքի մի երեխա արձագանքեց` «Վա՛խ, հորս արև, էս Հայաստանում էսքան մարդ կա՞»:
Միակ մխիթարությունը Երևանի կենտրոնական, մեքենաների համար փակ փողոցներն էին, ինչը, բնականաբար, ոմանց և, մասնավորապես, ՊՆ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի վրա չէր տարածվում: Վերջինս , որ, ըստ ամենայնի, ուշացել էր Հանրապետության հրապարակում սկսված տոնական համերգից , Մաշտոցի պողոտայի «Մալիբու» սրճարանին հարող տարածքից մարդկանց միջով «գազ տված» անցնում էր:
Կազմակերպիչների մտահղացմամբ, Հյուսիսային պողոտայում գործող «Օրիֆլեյմ»-ի տաղավարի մոտ (այստեղ անվճար դիմահարդարում էին ցանկացողներին) մեր աչքի առաջ տեղի ունեցավ զավեշտալի երկխոսություն. ոչ այնքան երիտասարդ տարիքի մի տիկին հարցնում էր` «այստե՞ղ են ձրի մասաժ անում», իսկ տաղավարից պատասխանեցին, որ մասաժ չէ, վիզաժ է, այն էլ ժամը ութին փակվում է:
Հ.Գ.Նախորդ տարվա նման, Երևանի քաղաքապետարանը չի հրապարակում «Էրեբունի-Երևան» տոնակատարության անցկացման համար ծախսված գումարները` պատճառաբանելով, որ տոնակատարությունը կազմակերպվել է ոչ թե Երևան համայնքի բյուջեի, այլ՝ գործընկեր հովանավորների միջոցներով, և որ վերջիններս չեն ցանկացել, որ նշվի իրենց տրամադրած գումարների չափը:
Մեր տեղեկություններով՝ տոնակատարության հիմնական կազմակերպիչ Երևանի քաղաքապետարանի Մշակույթի և տուրիզմի վարչությունը շուրջ քսան միլիոն դրամի չափ գումար է հատկացրել «Շարմ» ընկերությանը, չնայած սույն վարչության պետ Էլոնորա Թումանյանը սա հերքել է, բայցև հաստատել, որ «Շարմից» մի քանի հոգի ներգրավված են եղել վարչությանը կից ստեղծված գեղարվեստական խորհրդում:
Հասմիկ Օհանյան
Ամենալավ ու հաճելի պահերը մեր տանջատան մեջ հանգստյան սենյակում անցկացրած ժամանակն ա: Որովհետև բոլոր աղջիկները էնտեղ միասին շփվում են, հանգստանում, կատակներ անում: Տունը շատ մեծ տուն ա: Ունի ներքնահարկ՝ «պադվալ», էնտեղ շատ մութ ա ու վախենալի, էնտեղ գնում են մարդիկ, որոնք խիստ տանջանք են պահանջում: Դրանք կլիենտներն են, որոնք իսկական ԿԴՍՄ հասկանում ու ընդունում են: Հատակը քարից ա, կա մի երկաթյա անկողին, մի սեղան, որին կապում ենք կլիենտին: Կա նաև վանդակ ու բազմաթիվ խփելու առարկաներ, ուրիշ ոչ մի դեկոր չկա:
Վերևում կա մի ուրիշ տանջասենյակ, որն ավելի հաճելի դեկոր ունի: Պատերը կարմիր են, անկողինը՝ լատեքսից ա, նորից շղթաներ, հետաքրքիր լույսեր կան, ձեռքերը կապելու համար պարան էլ կա: Սա էն մարդկանց համար ա, որոնք նոր են սկսում ԿԴՍՄ պրակտիկան, մի քիչ թեթև տեսակը:
Երբ մարդը նոր մտնում ա տուն, ձախ թևի վրա մի մեծ սենյակ կա, ուր կա հեռուստացույց, կոմպյուտեր, Ռիմայի երեխաների լուսանկարները, բազմոց, բազկաթոռներ, հատակին խալի ա փռած, հետո գալիս ա երկար միջանցք ու նորից մի ուրիշ սենյակ, դա հյուրասենյակն ա: Էնտեղ էլի երկու բազմոց կա, դեկորը եգիպտական թեմաներով ա: Ոսկեզօծ բարձեր կան, եթե մարդ ուզենա թեթևակի ԿԴՍՄ ստանալ, օրինակ՝ եթե ուզենա ոտքեր հոտոտի, կամ մենակ որ իրա դեմքին խփեն:
Առաջին սենյակից երկրորդը մտնելուց, ձախ կողմում էլ գտնվում ա էդ հանգստյան սենյակը, որը ես ամենաշատն եմ սիրում տանջատանը՝ հեռուստացույց ենք նայում, խոսում, քնում, հանգստանում, հագնվում սեանսի համար, մի խոսքով՝ տան ամենահաճելի հատվածն ա:
Մենք բոլորս կին ենք: Ինձ հետ հրա՞շք է պատահել կյանքում, թե ինչ, որ ես սկսել եմ կին սիրել: Ոչ թե սիրային, ռոմանտիկ, այլ ընկերական: Ռիման տարիքով կին ա: Նա շատ լավն ա, կյանքից նեղացած չի բոլորովին, «աբիժնիկ» չի, պոզիտիվ ա մտածում շատ, բայց ամենակարևորը, որ նախապաշարմունքներից ազատ կին ա ու բոլոր կանանց հանդեպ ուշադիր: Նա ունի երեխաներ, թոռներ, բայց ոչ ոք նրա հետ չի ապրում: Մենք ենք իրա նոր երեխաները, նա ոնց որ մեր մաման լինի: Միշտ պաշտպանոմ ա մեզ, իմանալով, որքան կարան տղամարդիկ տհաճ լինեն: Ու շատ խելացի ա:
Մի օր, օրինակ, ասում էր՝ եթե կանայք շատ լինեին քաղաքականության մեջ, ավելի մեծ մասնակցություն ունենային իրենց երկրի ռազմական քաղաքականության մեջ, որոշումներ ընդունելուն մասնակցեին, ապա աշխարհն ավելի խաղաղ կլիներ: Կանայք են տուժում, երբ իրենց որդիները, ամուսինները զոհվում են պատերազմներին, և ոչ միայն: Անընդհատ էդ ա ասում՝ «Կանայք պետք ա շատ լինեն քաղաքականության մեջ, նույն տոկոսով, որքան կան հասարակության մեջ՝ 51%»:
Ինքը ամուսնացած էր, ամուսինը զոհվել ա ինչ-որ (ոչ մեր) պատերազմում: Ամուսնու նկարները պահում ա, մեզ ա ցույց տալիս, էնքան լավ զույգ էին… Լացդ գալիս ա, որ նայում ես: Իրա մոտ մեկ-մեկ հին ընկերներ են գալիս: Գեղեցիկ տղամարդիկ, մեկ-մեկ նաև կանայք: Իրա քույրն ա գալիս, 60 տարեկան ա, գիտի քույրը ինչով ա զբաղվում: Ընկերներն էլ գիտեն: Ընդունում են: Ես նույնիսկ կասկածում եմ, որ իրա քույրը, որը տարիքին համեմատ շատ գեղեցիկ կին ա, մեկ -մեկ, երբ փողի կարիք ա ունենում, տանջում ա:
Ռիման մեկ-մեկ գալիս ա հանգստյան սենյակ, նստում մի քիչ զրուցում ա: Բայց օրվա մեջ հիմնականում իրա գործերով ա զբաղված:
Մենակ մի պրոբլեմ ունի Ռիման՝ թափթփված ա պահում տունը: Մենք մեկ-մեկ կռվում ենք հետը, ասում ենք, որ լավ չի մաքրում-հավաքում տանջատունը: Հետո էլ նեղվում ա, թե՝ իմ տունս չեք հարգում: Մեզ չի թողնում հավաքենք, ինքն էլ լավ չի անում: Իրա տունն ա, չի ուզում, որ ասենք թափթփած ա, մաքուր չի: Դա չի վերաբերվում տանջասենյակներին, հիմնականում ընդհանուր օգտագործման տարածքն ա թափթփված: Դրամատիկ իրավիճակ ա ստեղծվում էդ հողի վրա, իհարկե, բանը ղալմաղալի չի հասնում, եթե թողներ, մենք ինքներս կարգուկանոն կպահպանեինք: Ինչևէ:
Սեսիային առաջ աղջիկները պատրաստվում են: Հաճախ, երբ շոր կամ կոշիկ չենք ունենում, ուրիշ աղջիկներից ենք խնդրում: Աղջիկներ կան, որ շատ շորեր ունեն, բայց կան նաև իմ նմանները, որոնք խնայում են փողերը, ու մենակ լավ կոշիկ են առնում, բայց խնամքով ու ճաշակով ենք հագնվում: Լատեքսի շորերը թանկ են, պետք ա Ռուսաստանից պատվիրել:
Մեր հանգստի սենյակում ենք մենք մեր ամենաուժեղ զգացմունքներն արտահայտում: Մտածում եմ, թե որքա՜ն պատմություններ են լսել էս պատերը: Բացի բազմոցից ու փոքրիկ սեղանից, էստեղ կա նաև մեծ զգեստապահարան՝ գարդերոբ, ոնց ասում ենք: Էնտեղ ինչ շոր ասես չկա, նույնիսկ միանձնուհու շորեր, 10-ից ավելի կոշիկներ: Էդ սենյակում միշտ ուտելու բան կա՝ շոկոլադ, թեյ, կոֆե, սենդվիչ, պեչենիներ ու տենց էլի, տարբեր թեթև բաներ: Հա, մեկ էլ երկու սիրուն կատու կա:
Աղջիկները սեսիայից հետո գալիս են իրանց զգացումները պատմում են: Մեկը մի օր մտավ, թե՝ «Աղջկերք, պատկերացնում եք, կլիենտն էնքան նուրբ ու փափուկ պաչպչեց ոտքերս, որ …: Տղունն առաջին անգամն էր, շատ ազդեցիկ էր: Սկզբում ասում էր, յանի ինքը լուրջ մարդ ա, բիզնեսմեն ա, հարուստ, ստեղ եկել ա, որովհետև ձանձրանում ա կյանքից: Ես էլ ասեցի՝ հա՞ տենց ա՚՞: Հիմա քեզ ցույց կտամ, ձանձրույթը ո՞նց են հանում, ու սկսեցի խփել ու պահանջել ծառայել: »
Մի աղջիկ ունենք, Ֆլորան, իրա մազերը շատ երկար են, ու արհեստական էլ ա ավելացնում: Մի քիչ թմբլիկ ա, մեծ կրծքեր ունի։ Ահավոր բեմական քսվում ա ամեն օր: Բուբլիկի ա նման: Ոնց որ ամպ լինի, որ քայլում ա, ձանն էլ թեթև ու նուրբ, որ խոսում ա, ոնց որ երգի: Ու էս Բուբլիկը մի ծիծաղելի տեխնիկա ունի: Երբ կլիենտը պահանջում ա կեղտոտ բաներ, որ ինքը չի ուզում անի, ասում ա. «Ձենդ կտրի, սրիկա» ու իր մեծ տուտուզով նստում ա կլիենտի դեմքին։
Մի օր երեքով նստած էինք, ես ասեցի, որ շատ ուրախ եմ, որ էս գործը կա, որ ուրիշների նման, ովքեր սթրիփ են պարում, իրար չենք վիրավորում ու անպատվում, մարմնավաճառների նման չենք, իրար մեջքի կանգնած ենք, ոչ թե ծախում ենք իրար կամ քցում: Ասում էի, որ մենք թատրոնի թագուհիներ ենք, լավ ենք խաղում, թե՞ վատ, հուսամ՝ լավ: Բուբլիկն ասում ա. «Լիլիթ, աման էս ի՜նչ ճիշտ ես, ես չէի մտածել, բայց, իրոք, չեմ պատկերացնում թե առանց էս գործի ես ի՞նչ էի անելու: Ոչ թե փողի համար, այլ ինքս ինձ սիրելու, գնահատելու ու հարգելու համար: Թե որտեղի՞ց էս սիրուն, հանգիստ, թոթոլ Ֆլորիկը ստացվեց»:
Նա պատմում էր, որ առաջ ինքն իրան չէր սիրում, չէր հավանում, տարօրինակ էր, չաղ, ու սաղ կյանքում աղջիկներն իրա վրա ծիծաղում էին: Հատկապես մի 15 տարի առաջ, երբ շատ ջահել էր, քաղաքում բոլորն իրան էին նայում ու քմծիծաղ տալիս: Ասում ա. «Հիմա, որ գիտեմ, թե օրվա մեջ քանի տղամարդ եմ կոտրում, ես փոխվել եմ: Էլ չեմ կոմպլեքսավորվում, իմ համար մեկ ա, թե ո՞վ ա ինձ ոնց նայում, ի՞նչ են խոսում իմ մասին: Ոչ թե ես էգոիստ եմ դառել, չէ, ուղղակի ես հիմա հասկանում եմ մարդկանց խորը թաքնված, թաքուն պահանջները: Որ մարդ կարա լինի մի տեսակ օրվա մեջ, բոլորի հետ, իսկ իմ մոտ գա, ու խեղճանա, փոքր երեխա դառնա: Ես հիմա ավելի եմ հարգում մարդկությանը, ու ավելի վատ եմ տանում, երբ տղամարդիկ վատ են վարվում իրենց կանանց կամ երեխաների հետ… Մտածում եմ, թե դա իրանք չեն, թե դա սատանայի գործն ա, երբ մարդիկ չարանում են, եթե էստեղ իրանք չար չեն լինում: Մարդ չի կարա տենց վատը լինի…»
Ես ընկել եմ մի աշխարհ, որին պախարակում ու դատապարտում է բարոյականության ընդունված համակարգը, մանավանդ՝ հայկական միջավայրի: Բայց միևնույն է, ես ուրախ եմ, որ կյանքն ինձ ստիպեց էս գործի հետ ծանոթանալ, որպեսզի վերանան բոլոր նախապաշարմունքները, կոտրվեն բոլոր կարծրատիպերը, ու մարդը, ազատված էդ ամեն ինչից, կարողանա գնահատել մանրունքներն ու նայել կյանքին այլ անկյան տակ՝ արգելվածի ու թաքունի: Էստեղից ամեն ինչ ուրիշ է…
Լուսինե Վայաչյան
Շարունակելի
Երբ քաղաքացիների նյութական արժեքային համակարգն իր համախառն ՕԳԳ-ով գերազանցում է հոգեւորին, քաղաքը դառնում է հոգեկան հիվանդ…
Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության համաշխարհային օրն է: Նաեւ քո օրն է, իմ Երևան: Սա պատահական, բայց և խորհրդանշական է. Դու սիրուն ես, լավն ես, բայց զուրկ ես բանականությունից:
Ամեն քաղաք կենդանի է, դու էլ ես կենդանի, բայց քեզ էնքան են բզկտել, էնքան են տանջել, դեմքիցդ շուտով բան չի մնա, լավագույն դեպքում կդառնաս Ֆրանկֆուրտի վատ կրկնօրինակը՝ որից իբր, հնի վրա թքած չունենալով, իբր թե պահպանելով «քաղաքի ճարտարապետական անսամբլը», ասել է թե՝ ամեն ինչ պետք է լինի ներդաշնակ,մի սարսափելի անդեմ ու համախառը արտադրանք են ստացել: Չգիտես ինչի քեզ քարապատեցին ու անունը դրեցին Հյուսիսային պողոտա: Ո՞ր մի անսամբլդ պահպանելու համար ա Հյուսիայինը: Թամանյանը ա՞յս էր երազել:
Բա՞ Օպերադ: Դու առանձնահատուկ քաղաք ես. մենակ քո հոգեկան հիվանդ տերերի մտքով կանցներ հանրային տարածքը վաճառել մասնավոր սեկտորին, էն էլ շատ մասնավոր, էն որ երկրի 1/50000 մասն են կազմում՝ մեր քաղաքի լավ տղեքը, մեր տիրակալներն ու իշխանները, թագավորներն ու ղեկավարները: Ու էնքան անգիտակից քաղաքացիներ ունես, որոնք մեծ հաշվով թքած ունեն քո տեսքի վրա, «լիշ բը մեզ լավ ըլնի, լիշ բը ընտանիքիս ու մոտիկներիս չկպնեն, մնացածը՝ քաղաք ա էլի, ինձ ի՞նչ թե ինչ տեսքի ա»:
Հիմա Օպերայի հրապարակում սքեյթ ու անվաչմուշկ քշելու տեղ չկա, զատո կան լիքը «մեծումանր բուրժուական կաֆեներ», ու էդ տեղերը նման են գավառական կենտրոնի՝ մարդիկ գալիս են իրենց ցույց տալու: Գալիս են էնպես զուգված – զարդարված, որ կարելի է մի բոլ ծիծաղել, եթե էդքան տխուր չլինի: Կառուսելատեղի են վերածել Օպերայիդ հրապարակը, Երևան ջան, բատուտներ են տեղադրել, որ մինչ ծնողները կաֆեյում «գյալաջի» անեն, երեխեքը զահլեքը չտանեն:
Մարդիկ քաղաքից փախչում են Ֆեյսբուք, Երևանը հիմա ավելի շատ է Ֆեյսբուքում, քան նրա փողոցներում:
Քո գիտակից մասը հիմա նստում է Ֆեյսբուքում, ով չի կարողանում այլեւս տանել քո իրական դեմքը, դարդը դեմքներին, բայց իրականում անտարբեր քաղաքացիներիդ: Մենակ Ֆեյսբուքում են քո համար պայքարում. գիտակից ջահելներդ խումբ են բացել՝ «Ո՜չ օպերայի բակում տեղադրված փչովի այլանդակություններին», մեկն էլ ավելացրել է՝ «նաև` ոչ կառավարական ատյաններում ինքնատեղադրված շատակեր ու նույնպես փչովի այլանդակություններին»:
Էնտեղ են քաղաքացիական նախաձեռնություններ ծագում՝ Մոսկվա կինոթատրոնի ամառային սրահի պաշտպանություն, Ուսանողական այգու մասնակի առևտրականացման դեմ պայքար… Իրական քաղաքն անտարբեր է, մնացել է վիրտուալը:
Ո՞ր են քո տրամվայի գծերը, ո՞ւր են բազմաթիվ տրոլեյբուսները, ո՞ւր են նորմալ «Իկարուս» ավտոբուսներդ, ինչի՞ ես ստիպում քո քաղաքացիներին կզել մարշրուտկեքում, կզած երթեւեկել քո փողոցներով:
Տարօրինակ քաղաք…
Խելագար քաղաք…
Ծնունդդ շնորհավոր, իմ Երևան:
Հոգեկան առողջություն քեզ:
Լուսինե Վայաչյան
Լուսանկարը՝ ocean-ի
Երբ փորքիկ աղջիկ էի, հորեղբայրս, որ ջահել տարիներին ու հիմա էլ հայտնի է իր շփվող ու կենսուրախ խառնվածքով, հաճախ տանում էր իր հետ «Տուրբազա» ռուս աղջիկներին «խոսցնելու», որոնք սովետի տարիներին շա՜տ էին սիրում Սյունիքի գեղատեսիլ վայրերն ու նաեւ, ինչո՞ւ չէ, մեր սյունեցի տղաներին:
Բայց ասել «Տուրբազա»-յի մասին մենակ էն, որ ընդեղ աղջիկներ էին գալիս, սուտ կլինի, սաղ սովետից գալիս էին՝ ընտանիքներով, կոլեկտիվներով, գալիս ու գալիս էին:Ու Շահումյանի «Տուրբազա»-ն, Կարմրաքարի հանգստյան տունը, Կոմբինատի պրոֆիլակտորիան լեփ-լեցուն էին լինում արևաշող ու արևահամ Հայաստանի խայտաբղետ հյուրերով:
Ղափան քաղաքը Հայաստանի ամենամեծ արդյունաբերական կենտրոնն էր սովետի խրուշչովյան ծաղկման ու բրեժնևյան ճահճացման տարիներին: Սիրուն, ուրույն քաղաքաշինությամբ, կյանքով լեցուն քաղաք էր, ու ինձ բախտ է վիճակվել ծնվել ու մեծանալ Ղափանում հենց էդ լավ տարիներին:
Երբ 1994թ. Քառամյա ընդմիջումից հետո ես առաջին անգամ մտա արդեն Կապան դառած Ղափանը, մարմինս սարսուռ պատեց: Ահավոր զգացողություն էր ու բոլորովին նման չէր իմ նախկինում՝ հաճելի ներքին դողով Ղափան մտնելու զգացողությանը, որը մեռավ սովետի հետ: Քաղաքը մեռած էր՝ պատերազմի վերքերը շենքերի պատերին ու լուսամուտներին քաշած ցելոֆաններին դրոշմած: Էդ ժամանակ ես Հայաստանում չմնացի:
Վերադարձա 1998թ. Քաղաքն ուզում էր ուշքի գալ, նկատվում էր աշխուժություն առեւտրի մեջ, երիտասարդներն ամուսնանում էին, երեխաներ էին ծնվում, լույս ու ջուր կար, իրանական շոկոլադը դեռ շրջանառության մեջ էր: Անձնական դժբախտություն ապրեցի, ու նորից մեկնեցի Ղափանից ու Հայաստանից, որտեղ զավակ էի կորցրել:
Վերջնականապես Հայաստան եկա արդեն ապրելու 2000թ. նոյեմբերի 13-ին: Ղափանը մի քիչ քաղաքանման էր դառել ու հինգ տարի ես ապրեցի քաղաքում, առանց նրան զգալու… Ղափանն ինձ համար բերդ էր, ձոր, ուր ես ընկել էի մեգապոլիսի կյանքի եռուն հորձանուտից հոգնած։ Նրա անդորրն ինձ վրդովեցնում էր իր ոչինչ չկատարվող ու չփոփոխվող գավառային մոնոտոնությամբ:
Երեւան տեղափոխվեցի, քանի որ Ղափանը, ուր ես ծնվել ու մեծացել էի, այլեւս գավառ էր դառել: Տարիներ առաջ Երբ ես եկել էի Երեւան սովորելու, Երեւանն ինձ գյուղ էր թվում Ղափանի համամատ, էնքան ուրիշ ու ազատ էին ղափանցիք էն տարիներին: Ղափանը իմ հայրենի քաղաքն է, ու ինձ հետարքիր է ամեն բան, ինչ կապված է նրա ճակատագրի, առօրյայի հետ, ու ես ինձ պարտավոր եմ համարում արձագանքել ու գնահատակններ տալ կատարվող փոփոխություններին:
Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատը կերակրում է Կապանը, Քաջարանը, Մեղրին: Մեր ապարներով հարուստ ընդերքը միշտ գրավել է օտարերկրացիներին, ի սկզբանե հանքատերերն եղել են ֆրանսիացիք, նրանք էլ հիմնել են իրենց հանքերի բանվորների համար Շահումյան բանավանը, որը, սակայն ավելի աճել է 70-ականներին, երբ կոմբինատը սովետմիության ռազմական ուժն ապացուցող ատոմային ռումբի համար ուրան սկսեց արտահանել, ու իր «խվոստ»-երով թունավորել սեփական բնակչությանը: Ղափանն ու Քաջարանն էլ ծաղկում էին:
Սովետի փլուզումից հետո հանքերն էլ դժվար ուշքի եկան, ու սեփականաշնորհման գործընթացից հետո հայտնվեցին արդեն սեփականատերերի ձեռքում: Աշխատացրեցին նորից, ու քչից-շատից գործ տվեցին մարդկանց: Թե ի՞նչ են արտահանում, ո՞ւմ են վաճառում, ո՞ւմ են պատկանում Զանգեզուրի հանքերը, իմ նյութի թեման չեն: Իմ նյութի թեման կոնկրետ Շահումյան բանավանն է, որը քանդում են, որովհետեւ գտել են, որ ոսկի կա բանավանի տակ:
« 2002թ. նոյեմբերին «Dino Gold Mayning» ընկերությունը 3 մլն դոլարով դարձել է Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատի սեփականատեր եւ կնքել Կապանի պղնձի բազմամետաղային եւ Շահումյանի ոսկու բազմամետաղային հանքավայրերի շահագործման կոնցենսիոն պայմանագրեր։ 2008թ. ընկերությունը, արդեն իսկ հրապարակված տեղեկությունների համաձայն, արդյունահանել է 259 902 տոննա հանքանյութ եւ արտադրել 11 606 տոննա խտանյութ։
«Dino Gold Mayning Company»-ն գրանցված է Հայաստանում եւ մեկն է ֆինանսական շղթայի այն օղակներից, որի մեջ մտնում են բրիտանական Վիրջինյան կղզիների օֆշորային գոտում գրանցված «Vatrin» ընկերությունը (նրան է պատկանում «Dino Gold Mayning»-ի բաժնետոմսերի 100 տոկոսը), ինչպես նաեւ միջազգային «Dundee Precious Metals» ընկերությունը։ Վերջինս, իր հերթին, «Vatrin» ընկերության բաժնետոմսերի 95 տոկոսի սեփականատերն է» (Ecolur Network)
2009թ. հոկտեմբերի 22-ին շահումյանցիները դիմում են ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան քաղաքացիների կյանքին եւ առողջությանը սպառնացող վտանգի մասին ։ Նշելով, որ «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ն Կապան քաղաքի Շահումյան բանավանում իրականացնում է հանքարդյունահանման ստորգետնյա եւ վերգետնյա աշխատանքներ, որի արդյունքում հոսք է տեղի ունեցել ու վտանգվում է մարդկանց կյանքը, ինչպես նաեւ հանքահորերից քամին փչում բերում է հանքափոշի, որը մաշկային զանազան հիվանդությունների պատճառ է դառնում: Նրանք դիմել էին համարժեք փոխհատուցում ստանալու պահանջով, որից հետո կլքեն բնակավայրը:
Դատական գործընթացը չպատմեմ, ուղղակի ասեմ, որ բնակիչներին վճարել են փոխհատուցում, ու Շահումյանը հիմա բնակիչները քանդում են սեփական ձեռքերով՝ շնանյութը կվաճառեն, էլի բան է: «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ-ն, ըստ Կառավարության եւ հանրության հետ կապերի պատասխանատու Նորայր Աղայանի, 350 հաշվառված միավորի համար բնակչությանն է վճարել մոտ 4 միլիոն ԱՄՆ դոլարի համարժեք դրամ, յուրաքանչյուրին, ըստ միավորների 3 միլիոնից 25 միլոն դրամ:
«Դեռեւս սովետի տարիներին էին սկսել ոսկի հանել Շահումյանի հանքից, էդ հանքը միշտ էլ եղել է, ու դեռ հայտնի չի, հետագայում դա բաց հանք կլինի, թե՞ փակ, նաեւ հայտնի չի ռիսկը, ու մեծ հարց է, թե ոսկու քանակությունը կարո՞ղ է արդարացնել բանավանի ամայացումը, թե՞ ոչ: Բնակիչներին դեռեւս սովետմիության ժամանակ բնակարաններ էին տվել, որպեսզի նրանք հեռանան բանավանից, բայց մարդիկ համ տներն էին ստացել, համ էլ չէին գնում: Հետո սկսվեց փլուզումը, երկրաշարժից հետո, նաեւ ադրբեջանից փախստական անտուն մարդիկ եկան, բնակեցրին անբնակ տները, ու բանավանի քանդումը հետաձգվեց անորոշ ժամանակով: Շահումյանի հանքը «Դինո Գոլդ Մայնինգ»-ի լեռնահատկացման տարածքն է, որտեղ հանքարտահանողն իրավունք ունի իրականացնելու ցանկացած գործողություն, բայց այնուամենայնիվ, բնակիչներին տրվել են էդ գումարները, որպեսզի մարդիկ դժգոհ չհեռանան: Կատարվել են հաշվարկներ, ու ոչ մի մանրուք բաց չի թողնվել»,- ասեց Աղայանը:
Բնակիչներից ոմանք գոհ են փոխհատուցման չափերից, ոմանք էլ ասում են, որ եղել են մարդիկ, որոնց տները չեն հաշվել որպես շինություն, հողամասերում վճարել են միայն ծառերի համար, բայց մարդիկ հող են մշակել, պարարտացրել, վերջապես, մարդիկ կյանք են ապրել Շահումյանում:
Գեղամիջում օրեցօր ավելի քիչ մարդ է հավաքվում, հավաքվածներն էլ խոսում են բանավանից, հիշում են հին, լավ ու վատ օրերը, նախկին բնակիչներից շատերը Երեւանից,, Ռուսաստանից, աշխարհի տարբեր ծայրերից լսելով Շահումյանի մոտալուտ մահվան մասին գալիս են հերթով հրաժեշտ տալու իրենց ծննդավայրին: Նրանց մեջ է նաեւ Սվետլանա Անտոնյանը (Ocean), որի ֆոտոշարքը ներկայացնում ենք: Երբ նայում էի լուսանկարները, ուշադրությունս գրավեց մի շուն, որին տերերը թողել էին, չէին տարել քաղաք: Շունը ձագեր էր հանել: Շունը պիտի մնար Շահումյանում, բաց հանքերում: Շունը անտեր էր մնացել, նրան չէին գույքագրել, նրա համար փոխհատուցում չկա, նա ոչ ոքի պետք չի: Եթե նրան ոչ ոք չտանի, նրա ճակատագիրը շատ տխուր կլինի: Էդ մասին էլ հարցրեցի Նորայր Աղայանին: Նա ասեց, որ տնային կենդանիերի հոգսն ու պատասխանատվությունը նրանց կյանքի համար բնակիչների վրա է, «Դինո Գոլդ Մայնինգ»-ը տնային կենդանիներով չի զբաղվում: Գուցե՞ Սյունիքի բնապահպանական կամ կենդանիների պաշտպանությամբ զբաղվբող որեւէ կազմակերպություն Շահումյանի ամայանալուց հետո անցնի բանավանով, որպեսզի կենդանիները հանքաարդյունաբերության պայթյունների ու փլուզումների զոհ չդառնան…
Չնայած, ի՞նչ եմ խոսում: Մի երկրում, ուր մարդկային կյանքն արժեք չունի, ո՞ւմ դարդն է անտեր շունն իր ձագերով…
Շահումյա՜նն են քանդում…
Լուսինե Վայաչյան
Բալասան մեծ պապիս ընտանիքում ծնված երեխաները մահանում էին ծծկեր հասակում: Ադրբեջանական գյուղի մոլլան ասաց, որ քրիստոնյաների Աստվածն է տանում երեխաներին, ու պետք է խաբել նրան` երեխաներին մուսուլմանական անուններ տալով: Պապիս անվանեցին Շամիր, ու նա ապրեց: Հզոր ձայն ուներ նույնիսկ երեխա ժամանակ, երգեր էր հորինում և ինքաշեն քամանչայի վրա ինքն իրեն ձայնակցելով` երգում: Ինը տարեկան էր, երբ պահածոյի տուփից սարքեց առաջինն ու սկսեց ապրել երաժշտությամբ:
Եկավ 37 թիվը, ու Բալասան պապիս էլ հասավ: Խեղճ արհեստավոր մարդու մեղքն այն էր, որ Աղասի Խանջյանի շինծու ինքնասպանությունից հետո գեղամեջում ասել էր, թե ինքը Խանջյանին ճանաչել է, երբ նա մեր գյուղն էր եկել, ու նա իր վրա խելահեղ կամ կյանքից հոգնած մարդու տպավորություն չէր թողել: Ասել էր. «Բերիայի ձեռքի գործն է, Խանջյանն իրեն սպանողը չէր»: Բալասան պապին տարել ու ընդմիշտ կորցրել էին: Երկար տարիներ հետո պապս վախվխելով տեղեկացել էր, որ մատնողը ազգակից-բարեկամ է եղել: Սկսվել էր չքավոր կյանքը: Ողջ ունեցվածքը բռնագրավել էին: «Հայրենիքի դավաճանի» պիտակը, դրանից բխող վախերը, անախորժություններն ու անհանգստությունը պապիս ընտանիքին երկար տարիներ լարվածության մեջ են պահել: Նույնիսկ հիմա է պապս ասում. «Բալա, մի գրի, կարող ա էգուց իշանությունները փոխվեն, ու մեզ վնաս գա էդ գրածից: Հենա` Սերո Խանզադյանն էլ էր ասում` Շամիր, բեր, էդ ղաչաղությանդ պատմությունը գրեմ, լավ գիրք կդառնա: Վախում էի կոմունիստներից, չթողեցի որ գրի»:
Չնայած տասնվեցամյա պապիս բաժին հասած դժվարին կյանքին (հորը տանելուց հետո իր վրա էր վերցրել մորը և մյուս չորս երեխաներին կերակրելու բեռը), պապս մնաց երաժշտության ծառան, որը նրան ու ընտանիքին սկսեց նաեւ կերակրել: Հարսանիքներին քամանչա նվագելով ու երգելով էր հաց վաստակում:
Սկսվեց պատերազմը, պապիս կանչեցին զինկոմիսարիատ: Չէր հասցրել ժամանակին ներկայանալ: Մորաքրոջ թաղմանն էր գնացել և ուշացել… ու վախից, որ «հայրենիքի դավաճանի» որդուն կհամարեն դասալիք, հոր նման կգնդակահարեն, երկար ամիսներ դարձել է ղաչաղ, թաքնվել անտառներում, սնվել ուշ աշնան ու ձմռան անտառի խղճուկ պաշարներով: Մայրը հազվադեպ էր կարողանում թաքուն ուտելիք հասցնել: Վախենում էր պապս ամեն ինչից, քնում կենդանիների որջերում, մարդուն համարում կենդանիներից առավել սարսափելի գիշատիչ: Քամանչան էր նրա «ղաչաղության» միակ ընկերն անտառում. կամաց, թաքուն նվագում էր ու երգում իր երգերը: Քամանչան պահեց նրա բանականությունը` չթողնելով, որ խելագարվի մենությունից ու վախից:
Գարնանը Մաշինկա զիզաս՝ մեծ տատս, տեղեկացավ զինկոմիսարիատից, որ պապիս կներեն, եթե ներկայանա ու գնա կռվելու: Պապս էլ, դողը սրտում, գնացել էր: Ուղարկել էին ուղիղ գործող ռազմաճակատ, առաջին գիծ` Մալայա Զեմլյա: Այնտեղ էլ էր քամանչա սարքել, նվագել ու երգել` զինվորներին հիշեցնելով խաղաղ օրերը: Մի տարի կռվելուց հետո վիրավորվել էր, կոնտուզիա ստացել, կես տարի բուժվել հոսպիտալներում: Այնտեղ էլ է նվագել ու երգել` ուրախացնելով վիրավորներին ու խենթացնելով գթության քույրերին: Քսաներկու տարեկանում արդեն աշուղ Շիրվանի դարձած` վերադարձավ հայրենի Կաղնուտ:
Գեղեցիկ տղամարդ էր պապս, բայց հաշմանդամ էր դարձել. նյարդային ցնցումներ ուներ դեմքի մի մասում, տեղաշարժվում էր մի կերպ` հենափայտերով: Սիրահարվեց Հայկանուշ տատիս, որ գյուղի ամենատեսքով աղջիկներից էր: Նա էլ պատերազմը սկսվելուց հետո` իններորդ դասարանից թողել էր դպրոցն ու դառնալով պահեստապետ` ուսերին վերցրել բանակ պարեն մատակարարելու դժվարին հոգսը: Դժվար գործ էր, քանի որ հացահատիկը սոված գյուղից, առանց բնակիչներին կարգին բաժին հանելու պետք է գրեթե ամբողջությամբ առաքվեր ռազմաճակատ: Երազում էր ուսուցչուհի դառնալ տատս: Սիրում էր կարդալ, սակայն ոչ ուսուցչուհի կարողացավ դառնալ, ոչ էլ ուզածի չափ կարդալ: Տատս պատմում է.
«Քանի պատերազմ էր, ասում էի` կպրծնի, կգնամ ինստիտուտում կսովորեմ, կդառնամ ուսուցչուհի: Հետո պսակվեցի պապիդ հետ: Լավ երգեր էր գրում, ինձ էլ էր երգեր նվիրում: Բա էլ ո՞նց չսիրահարվեի, հո քարից չէի: Սաղ ասում էին` Հայկուշը սարսաղ ա, ինվալիդ ա ուզում, մենակ Մարիամ մերս ասեց. «Գնա, բալա, դրան էլ ա մի մեր բերել, հո տենց չի բերել, իրան էլ պիտի մեկը սիրի չէ՞, մարդ ա»: Մենք էլ պսակվեցինք առանց հարսանիքի, բերեց իրանց տուն, ի՞նչ տուն. մի օթախ էր, մեջը համ անասուններն էին քնում, համ մարդիկ: Ցեխ արեցի, փայտ բերեցի, պատ շարեցի, ծակուծուկերը փակեցի, ու գոմը տնից առանձնացավ: Չնայած փոքրացավ, բայց մաքուր էր արդեն, էլ անասունի հոտ չէր գալիս տնից: Այ, հենց այդտեղ էլ ծնվել ա հերդ: Մտածում էի` հիմա համ երեխեքիս կօրորեմ, համ էլ գրքեր կկարդամ, լավ, հետաքրքիր բաներ կիմանամ աշխարհից: Էլի չստացվեց: Դե պապդ էլ ինվալիդ էր, պիտի ոտքի կանգնեցնեի…
Տարա էս բժշկի մոտ, էն սանատորիան, մասաժներ սովորեցրին, ասացին` որ անես, կլավանա, ես էլ անում էի: Այ տենց, մի իրեք տարի հետո ինվալիդ, 44 կիլոյանոց պապդ դառավ 60 կիլո: էլ կաստիլները պետք չէին, տվեցինք հարևանին: Մենակ էդ աչքով անելն էր մնացել, հա անհամություններ էին ստացվում դրա պատճառով: Մի քանի կնիկ իմացել էին, թե իրանց ա աչքով անում, մարդկանց, ախպերներին բերել էին պապիդ վրա կռիվ: Հետո իմացել էին, որ աչքն ա խաղում, ներողություն էին խնդրել: Էդ վախտ պապդ արդեն ժամագործություն էր անում: Մի անգամ, որ հըլա գյուղում էինք, մի փչացած ժամացույց ընկավ ձեռը, բռնեց-բզբզեց, սարքեց: Որոշեց, որ կարա դրանով էլ փող աշխատի: Մի բուդկա դրեց շուկայի մոտ ու նստեց մեջը: Զոնտիկներ էլ էր սարքում, սումկաներ էլ, դե ամեն ինչ էլ սարքում էր, էդ շնորհքն էլ էր տվել իրան Աստված: Լավ եղավ` հայտնաբերեց, որ քամանչայից բացի ուրիշ բանով էլ կարա փող աշխատի: Թե չէ, էդ իրա ինվալիդ ջանով հարսանիքների չէր կարում գնա հեռու գյուղեր, դե մեր գյուղում էլ քանի՞ հարսանիք կարար լիներ… Ոչ էլ կարար վար ու ցանք աներ: Գյուղի ապրանք չէր պապդ:
Լավ էր` եկանք քաղաք: Յոլա էինք գնում, էլի, էդ ժամագործությամբ, համ էլ հարսանիքներն էլ էին քաղաքում շատ: Հետո էլ արդեն ժողգործիքների խումբ պահեց: Դե երեխեքս էլ մեծացան, տենց էլ չհասցրեցի կարդամ, ասի` թոռներ կունենամ, թոռներիս կօրորեմ ու կկարդամ: էլի չստացվեց: Հիմա եմ կարում մենակ կարդամ, հիմա մի քիչ ազատ ժամանակ ունեմ, դու գրքեր բեր, ես կարդամ: Տենց պապիդ բուժեցի, ոտքի կանգնեց ու թառլան մարդ էր: Ասում էր` Հայկանուշ, քու ամագդ ա, որ ես հիմա սաղ եմ: Ո՞ւր ա հիմա, չկա, բեր, բալա, բեր կարդամ…»:
Ես էլ երբ գնում եմ Կապան, տանում եմ, ու տատս առավոտյան սուրճից հետո պառկում է անկողնում ու կարդում: Զարմանում եմ, թե 86-ամյա այդ կինը այդ ի՞նչ ուժեղ ծարավ ունի, որ հիմա անհարմար, ծերունական տեսողությանը չհամապատասխանող ակնոցով կարդում է ամեն ինչ, գիրք գրքի հետևից, ագահությամբ… Ամեն օր ծիտիկներին հաց է տալիս տատս, հաջողություն ու առողջություն խնդրում աստծուց երեխաների, թոռների ու ծոռների, համ էլ համայն աշխարհի համար, ու դրանով սկսվում է նրա օրը…
Պապս էլ շարունակում էր երգեր գրել, նվագել ու երգել: Ինձ էլ է նա երաժշտություն սիրել տվել, բայց երբ ուզեցի ընդունվել երաժշտական ուսումնարան, ասաց. «Բալա ջան, մեր օրերում երաժշտության մեջ կամ պիտի հանճար լինես, կամ էլ չլինես: Արվեստին համեստ ծառայելը հիմա ապուստի միջոց չի տալիս, գնա մի ուրիշ տեղ, փեշակ սովորի, որ կարանաս ապրես, երաժիշտ դառնաս` չես կարա ապրես: Իմ էս ժամագործությունը չլիներ, ես իմ երեխեքին չէի կարա պահեմ: Հա, լավ ես նվագում, բան չեմ ասում, բայց դե հանճար էլ չես»:
Գեղեցիկ տղամարդ էր պապս, եռանդուն, ակտիվ, առույգ, մինչեւ կյանքի վերջը աշխատում էր երկու տեղ: Յոթ տարի առաջ վիրահատել էին աչքի լույսը կլանող կոնյուկտիվիտը, ու պապս վերականգնել էր ժամագործության համար անհրաժեշտ տեսողությունը: Շուկան սեփականաշնորհած տերը հրաժարվել էր պապիս ժամագործի կրպակին տեղ տալ, ու նա ստիպված է եղել քաղաքապետարանից նոր տեղ խնդրել: 1945 թվականից ժողգործիքների խմբի գեղարվեստական ղեկավարն էր: Այդ ընթացքում շատերին է նվագել ու երգել սովորեցրել, շատերին երաժշտությամբ հետ պահել վատ ուղուց: Քամանչա, թառ, ուդ, մանդոլինա, քանոն, շվի, դուդուկ, կլարնետ, զուռնա, դհոլ… Ահա այն գործիքների ոչ լրիվ ցուցակը, որոնք պապս սովորեցրել է նվագել: Աշակերտներից շատերը դարձել են հայտնի ու հաջողակ երաժիշտներ: Պապիս համար կորած էր այն օրը, երբ չէր նվագում ու երգում: Նա հիշում էր այն ժամանակները, երբ մի քաղաք էր` մի «Շամիրի խումբ», երբ նրա համերգները տոն էին ղափանցիների համար: Շրջում էին Հայաստանով, Վրաստանով: Ադրբեջան էլ էին գնում մինչև ազգերի պառակտումը, նրա խմբում մեր քաղաքում ապրող շատ շնորհալի ադրբեջանցիներ էլ էին երգում ու նվագում, շատերը հիմա Ադրբեջանում հայտնի երգիչներ են: Շատ մրցույթների ու փառատոնների է մասնակցել պապս իր խմբով, մրցույթների դափնեկիր է: Պետությունը պատվո վճար էր նշանակել նրան երկարամյա գործունեության համար: Վաստակավորի կոչում էլ էին ուզում տալ: Բայց ամեն անգամ տեղական իշխանությունները փոխվում-գնում էին, գործն էլ կիսատ էր մնում: Տեղափոխվել էր Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն: Մշակույթի պալատից վաղուց դուրս էր եկել, քանի որ ժողգործիքների խումբը հարգի չէր այլևս. հիմա այնտեղ էստրադային խմբեր են գործում: Էստեղ էլ վատ չէր, մինչև վերջերս, երբ սա էլ սկսեցին սեփականաշնորհել հարկ առ հարկ, սենյակ առ սենյակ, ու պապիս փորձասենյակի վրա վտանգ կախվեց: Հա ասում էր, որ սա էլ ձեռքից կառնեն: Ընտրություններին փորձասենյակը ժամանակավորապես վերցնում էին ձեռքից, ինչ-որ շտաբներ են բացում:
«Դե, բալա ջան, արդեն պառավել եմ, սպասում են երևի, որ պիտի մեռնեմ, դրա համար էլ դուրս չեն անում, ամաչում են: Դե ես էլ չեմ մեռնում, ի՞նչ անեմ: Դե որ չեմ մեռնում, ու երեխեք են, գալիս են, չպարապե՞մ: Շատերը գիշերօթիկից են, շատերի ընտանիքներում վատ վիճակ ա, իսկի կեսից ավելին 200 դրամ վարձն էլ չեն կարում տան, ես եմ տալիս իմ 8000 դրամիցս, որ խումբը գործի, չփակեն: Փակեն, ի՞նչ եմ անելու, էդ երեխեքն ի՞նչ են անելու, ընկնելու են փողոցները, ախր: Բա էս գործիքներն ի՞նչ եմ անելու, որ հավաքվել եմ էսքան տարվա մեջ: Տենց բան ա՞ լինում, որ մի խումբ ա ժողգործիքների, էն էլ փակեն: Բայց հեսա փակելու են, էլ երևի հույս չունեն, որ կմեռնեմ», -ասում էր պապս:
Պապս՝ թառչի ու ժամագործ Շամիրը, ապրեց 88 տարուց մի ամիս պակաս, գնաց`այդպես էլ սպասելով, որ որեւէ իշխանություն կնկատի ու կգնահատի իրեն որպես արտիստ: Էսօր ոչ նրա հոբելյանն է, ոչ մահվան օրը: Էսօր ուղղակի հիշեցի, որ նրա 87-ամյա հոբելյանին նվիրել էի նրան էս փոքրիկ պատմությունը… Աշուն է, ու հիշեցի պապիս, ու տխրեցի, որ նա էլ չկա…
Լուսինե Վայաչյան
«Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը այսօր հերթական բացահայտումն է արել: Նա տեղեկացրել է, որ ՀՀ նախկին նախարարներից մեկն ունի սեփական ճապանուղի, որով տուն է գնում, երբ Ծաղկաձորում է լինում:
Ինչպես հայտնի է, Ծաղկաձորը Հայաստանի ամենահարգի հանգստավայրերից մեկն է, որտեղ իրենց պարտքն են համարում առանձնատուն-դաչաներ ունենալ թե´ հայ օլիգարխները, թե´ օլիգարխոտ պաշտոնյաները: Իր կյանքի ընթացքում բազմաթիվ սկանդալային բացահայտումներ արած ՆԺԿ ղեկավարը, ձգտելով իր հաղորդած տեղեկատվությանը առավել խորհրդատվություն հաղորդել, հայտարարելով հանդերձ` նման բիվշի-նախարարի գոյությունը, այնուամենայնիվ, զլացել է բարձրաձայնել նրա անունը` թողնելով հանրությանը գուշակությունների և փնտրտուքների քաոսում:
Իրակա՞ն է տուն գնալու համար նախատեսված ճոպանուղին, թե՞ նախկին պաշտոնյան ընդամենը սովորական ճոպանուղին է օգտագործում տուն հասնելու համար, Փարաքարի արծիվը չի բացահայտել: Չի բացառվում, որ տվյալ անձնավորության օգտագործած փոխադրամիջոցի տեսակը բոլորովին այլ լինի, ինչը ՆԺԿ առաջնորդի վատ տեսողության կամ վառ երևակայության պատճառով ճոպանուղու տպավորություն է թողել:
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.