23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Ճապոնական «Ֆուկուսիմա 2» վթարված ատոմակայանի առաջին էներգաբլոկի շենքում այսօր հրդեհ է բռնկվել։ Հրդեհի առաջացման պատճառները հայտնի չէն: ԱԷԿ–ը շահագործող TEPCO ընկերությունը դեռևս չի հրապարակել դեպքի մանրամասները ։
Հրդեհի պատճառները պարզելու համար ռեակտորի հովացման համակարգի աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է։ Ընկերությունը հույս ունի այսօր կրկին գործարկել այն։
Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ընկերության շտաբ-գրասենյակում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Facebook‑ը ինտերնետային մեկ այլ հսկայի՝ Skype-հետ համատեղ մատուցում է տեսազանգի նոր ծառայություն:
Հիշեցնենք, որ Google ընկերությունը նախորդ շաբաթ ներկայացրեց Google+ սոցիալական ցանցը, որը պետք է դառնա Facebook-ի գլխավոր մրցակիցը: Google+ի հիմնական առավելությունը Facebook-ի նկատմամբ հենց տեսազանգի առկայությունն էր, և Facebook-ը այսօր արագ լրացրեց իր բացը:
Facebook-ի նոր ծառայությունըհնարավորություն է ընձեռում օգտատերերին շփվել բրաուզերի պատունահում՝ առանց հավելյալ էջեր բացելու:
Հիշեցնենք, որ Skype ծառայության բաժանորդների թիվը կազմում է 170 միլիոն մարդ, իսկ Facebook սոցիալական ցանցի օգտատերերի թիվը 750 միլիոն է:
Եթե հավատանք իսպանացի գիտնականներին, ապա գեղեցիկ և սեքսուալ կանանց հետ շփումը իսկական փորձություն է տղամարդկանց առողջության համար: Ըստ մասնագետների, առնվազն 5 րոպե տևողությամբ շփումը սեքսուալ կանանց հետ` տղամարդկանց մոտ սթրեսների պատճառ է դառնում: Այդ ընթացքում տղամարդու արյան մեջ առկա ադրենալինի քանակը հավասարվում է օդապարիկով ցատկող մարդու արյան մեջ առկա ադրենալինի քանակին:
Գիտնականները նաև պնդում են, որ գեղեցիկ կանանց հետ ամուսնացած տղամարդիկ անընդհատ սթրես են տանում և գրեթե միշտ վատ տրամադրություն են ունենում:
Associated Press գործակալությունը տեղեկացնում է, որ Սան Ֆրանցիսկոյի ոստիկանությունը փնտրում է այն հանցագործներին, որոնք Weinstein-ի թանգարանից գողացել են Պաբլո Պիկասոյի «Կնոջ գլուխը» (1965 թ.) նկարը, որը գնահատվում է մի քանի հարյուր հազար դոլար:
Նախնական տվյալներով հանցագործը մտել է թանգարան, հանել նկարը պատից և հեռացել իրեն սպասող տաքսիով:
Ոստիկանության տվյալներով՝ հանցագործը, որը կրել է սև ակնոց, մոտավորապես 30 տարեկան է: Weinstein-ի թանգարանում ներկայացված են նաև Մարկ Շագալի, Սալվադոր Դալիի և Խուան Միրոի նկարները:
Նորաձևության աշխարհը այսօր նշում է անսովոր մի հոբելյան:
65 տարի առաջ, հուլիսի 5-ին ֆրանսիացի ինժեներ Լուի Ռիարը հանրությանը ներկայացրեց առաջին մինի-լողազգեստը: Այն օրերին դա ընդունվեց իբրև մարտահրավեր բարձր ճաշակին, մի բան, որ դուրս էր պատշաճության սահմաններից: Նոր լողազգեստը շուտով ստացավ Բիկինի անունը, թեև իրականում Բիկինին փոքրիկ կղզի է Խաղաղ օվկիանոսում և սկզբնապես ոչ մի ընդհանուր բան չուներ հագուստի հետ: Պարզապես նույն այդ օրերին Բիկինի կղզում ամերիկացիները փորձարկում էին միջուկային զենքը, և ոմանք գտան, որ լողազգեստի թողած տպավորությունը քիչ բանով է զիջում ատոմային զենքի պայթյունին:
Սա էր պատճառը, որ երկար տարիներ եվրոպական շատ լողափներում պարզապես արգելում էին այդ զգեստով հայտնվելը: Սակայն իրավիճակը արմատապես փոխվեց այն պահից, երբ դերասանուհի Բրիջիդ Բարդոն 1956-ին առաջին անգամ բիկինիով հայտնվեց կինոէկրանին: Նմանօրինակ գովազդից հետո բիկինիի առաջ դրված բոլոր արգելքները միանգամից հօդս ցնդեցին:
Ելակը դանդաղեցնում է ծերացման գործընթացն ու կանխում քաղցկեղի առաջացումը: Նման հայտարարությամբ հանդես են եկել իտալացի և իսպանացի գիտնականները, որոնք ելակի դրական «կողմերը» փորձարկել են կամավորների խմբի հետ:
2 շաբաթվա ընթացքում կամավորներն ամեն օր առնվազն կես կիլոգրամ ելակ են կերել և անընդհատ անալիզներ հանձնել: Արդյունքում գիտնականները պարզել են, որ ելակը ամրացնում է էրիտրոցիտների կայունությունը և բարելավում արյան պլազմայի հակաօքսիդային հատկությունները: Իսկ դա նշանակում է, որ ելակը դանդաղեցնում է ծերացումը և կարող է կանխել նույնիսկ քաղցկեղի առաջացումը: Փորձարկման հեղինակ Մաուրիցիո Բատտինոն վստահ է, որ հարկավոր է ամեն օր ելակ ուտել:
«Ամենավատն այն է, երբ իշխանության և ժողովրդի հարաբերություններում անդունդ է առաջանում։ Ով ասես չի կարող խոցել այդ պետությանը, այդ ազգին»:
Զրույց ԱՍԱԼԱ-ի (Հայաստանի ազատագրության հայկական գաղտնի բանակ) անդամ, «Վան» գործողության ղեկավար Վազգեն Սիսլյանի հետ.
Վազգեն, ինչո՞վ էիք զբաղվում մինչև կազմակերպության շարքերը համալրելը:
Բոլոր երեխաների նման դպրոց էի հաճախում, սակայն առողջական խնդիրներ ունեցա և 12 տարեկանից լքելով դպրոցը` աշխատանքի անցա: Փորձել եմ նույնիսկ դերասանական արվեստով զբաղվել: Հինգ տարի հետո սկսվեց Լիբանանի պատերազմը, որին անմասն չմնաց տեղի հայությունը: Հենց առաջին օրերին հայտնվեցի դիրքերում: Մի քանի տարի հետո Սփյուռքում ծավալվեց նորագույն զինյալ ազատագրական պայքարը, և ես հայտնվեցի այդ կազմակերպության մեջ: Շատ գործերի մասնակցեցի, որոնցից ամենահայտնին է «Վան» գործողությունը` Փարիզի թուրքական հյուպատոսարանի գրավումը: Դեռ մանկուց արդեն հայ լինելս ինձ պարտավորեցնում էր:
Իսկ ի՞նչ էր դա` մղո՞ւմ, կա՞նչ, ինքնանվիրո՞ ւմ…
Կարծում եմ` ամեն հայ ի ծնե ունի այդ նվիրումը: Ջարդերից հետո հայ ծնվելը պարտավորեցնում է, երբ տեսնում ես մեծ հայրերի և մայրերի տառապանքը կորցրած երկրի համար: Նույնիսկ եթե հայերեն չեն խոսում, տառապում են թե´ ապրածի հետևանքներից, թե´ հուշերից: Եթե արժանապատվություն ունեցող հայ ես, մտածում ես`ինչ քայլերի դիմես: Մարդ կա` իր արհեստով կամ արվեստով է ինքնարտահայտվում, մի խումբ էլ ինձ նման խենթեր կան, որոնք զենքով ու ազատագրական պայքարով են արտահայտվում:
Ի՞նչ է հայրենիքը Ձեզ համար:
Հայրենիքը ամեն մարդու համար իր տունն է` իր ձեռքով, արյամբ կառուցված, իսկ ժողովուրդը մեծ ընտանիք է: Կուզեի` այս գիտակցումը ամբողջ հայությունն ունենար:
Իսկ զոհողություններ պահանջվեցի՞ն հայրենանվիրման համար:
Անշուշտ: Մանավանդ մեր գործողությունը կոչվում էր անձնասպանական, և 99% մահ կար: Մենք չորս հոգի էինք, սակայն պահակախումբը և զինված պաշտոնյաները 40-ից ավելի էին. պայքարը տևեց մոտ 15 րոպե: Ես ու ընկերս վիրավորվեցինք, սակայն գրավեցինք հյուպատոսարանը, կարողացանք դատարանում պաշտպանել մեր իրավունքները: Հինգ տարի անցկացրեցինք բանտում, հետո Բեյրութից եկանք հայրենիք: Եվ այսպես, արդեն քսան տարի է` ապրում եմ հայրենիքում զբոսաշրջիկի կարգավիճակում:
Ո՞վ է հայ մտավորականը, ինչպե՞ս կբնորոշեք:
Թող ինձ բոլորը ներեն, բայց այսօր Հայաստանում ես մտավորական չեմ տեսնում: Մեր ժողովուրդը այսօր կարծես վայրէջք է ապրում: Չունենք առաջվա վառ դեմքերը, գրողները, մտածողները:
Իսկ ի՞նչ դեր, ազդեցություն է ունեցել մտավորականը ազգային տարբեր շարժումների ընթացքում:
Հայկական տարբեր կուսակցությունների, ազատագրակական պայքարի հիմքը միշտ էլ դրել են մտավորականները: Եվ բոլոր այն մարդիկ, ովքեր ազգային գաղափարի հիմք են դրել, նաև պայքարել են: Մեր կազմակերպության հիմնադրումն էլ կայացել է մտավորական մարդկանց` Սիմոն Սիմոնյանի, Գևորգ Աճեմյանի և շատերի գաղափարների շնորհիվ: Անշուշտ, այստեղ էլ եղել են շատ մտավորականներ, ովքեր պայքարել են իրենց գաղափարների համար` Աշոտ Նավասարդյանը, Լեոնիդ Ասկալդյանը, «Հայ դատ» կազմակերպությունը:
Իսկ այսօր չկա՞ն նման ազդեցիկ մտածողներ:
Ես չեմ տեսնում: Գուցե կան, սակայն պարզապես ուղղությունն են փոխել կամ էլ չկան: Հայ մտավորականը հայ մարդու իրավունքների համար պայքարողն է: Այսօր մեր ժողովուրդը ահավոր վիճակում է, իսկ ոչ մի մտավորական ոչ մի խելոք բան չի ասում, միայն վերացական հեքիաթներ են պատմում:
Ըստ Ձեզ` հասարակական պահա՞նջը պետք է ծնի առաջնորդին, թե՞ վերջինս պիտի ուղղորդի ժողովրդին:
Հասարակությունը մնում է հասարակություն, մտավորականը պիտի ուղղորդի նրան: Եվ քանի որ մտավորականը չի հետաքրքրվում իր ժողովրդով, ժողովուրդն էլ անտեր- անտիրական բաներ է անում:
Ո՞րն է բացթողումը:
Համակարգը: Այսօրվա դրվածքը թույլ չի տալիս` մտավորականը մեջտեղ գա:
Ի՞նչ համակարգ, ի՞նչ ժամանակներում ենք ապրում:
Կարծես ամեն ինչ արվում է, որ մարդը չզգա, որ իր հայրենիքում է ապրում: Թվում է` Հայաստանում մարդն արժեք չունի: Սա բոլորն են զգում: Չունեն վստահություն ոչ իրավական դաշտի, ոչ դատարանների, ոչ էլ իշխանությունների հանդեպ: Մարդն իրեն պաշտպանված չի զգում իր պետության կողմից. Չգիտի` ինչպես ապրի, որտեղ դիմի, ինչով պաշտպանվի: Անարդարությունը ահավոր է Հայաստանում, այն շատ է հուսալքում ժողովրդին:
Գուցե պատճառը մեր նոր ձևավորող պետությո՞ւնն է իր բազմաթիվ խնդիրներով:
Եթե լսենք նոր ձևավորվող պետությանը, ապա իրենք աշխարհի ամենախելոք մարդիկ են, ամենախելոք քաղաքագետները, բայց շատ հետաքրքրական է, որ միայն նրանք են հարստանում: Իսկ ժողովրդի վիճա՞կը…
Որտե՞ղ եք տեսնում ամենամեծ վտանգը:
Ամենամեծ վտանգը, որն այսօր, բարեբախտաբար, մի փոքր թեթևացել է, հայ-թուրքական հարաբերությունների խնդիրն է: Բարեբախտաբար, այն այսօր սառեցված վիճակում է: Ես կտրականապես դեմ եմ այդ հարաբերություններին, որովհետև պայմանները մենք ենք պարտավոր թելադրել` ցեղասպանության հարցը, հողերի քննարկման խնդիրը և այլն: Մի լրագրողի ասացի, որ ես կողմ եմ ոչ թե այս սահմանները բացելուն, այլ մեր պատմական սահմանները բացելուն:
Բարիկադ, հաշտարար դատավոր, 7-րդ երկինք: Որտե՞ղ է տեսնում հայ մտավորականի տեղը:
Կուզեի տեսնել Սովետի ժամանակի մեր մտավորականների դիրքում: Իրենց չափով գոնե այդ դիրքերում լինեն` ժողովրդի հետ, որովհետև մեր ժողովուրդը զգում է մտավորականի կարիքը: Վտանգներից մեկն էլ այն է, որ հայ երիտասարդն իր հողում ապրելու շարժառիթ չի գտնում, փախչում է: Կարծես հատուկ ծրագիր լինի: Ես ինձ խելոք մտածող չեմ համարում: Ես հայ զինվոր եմ և ասում եմ այն, ինչ զգում եմ: Ճիշտ է, Հայաստանի քաղաքացի չեմ,բայց ինքս էլ հայ եմ ու ամեն ինչ տեսնում եմ:
Այս տարի ԱՍԱԼԱ-ն նշեց իր 35- ամյակը: Նրա հիմնական նպատակը եղել է Հայաստանի պատմական տարածքների վերականգնո՞ւմը միայն:
Նաև ցեղասպանությունն ընդունելը, բոլոր ատյաններով հատուցումը: Որոշ մարդիկ հատուցումը փողով են տեսնում, իսկ ես տեսնում եմ մեր հողերով, տարածքով:
Լեռնային Ղարաբաղի ռազմական գործողությունների ավարտից հետո ԱՍԱԼԱ-ն դադարեցրեց իր գործողությունները, ինչո՞ւ:
80-ականների կեսերին որոշ խնդիրներ ի հայտ եկան, բայց դա պատճառ չէր, որ ԱՍԱԼԱ-ն իր գործողությունները «դադարեցնի»: Ավելի շուտ «դադարեցվեց» Հայաստանի անկախացման հետևանքով: Ես չեմ ուզում և իրավունք չունեմ խոսելու բանակի անունից, բայց քանի որ այսօր անկախ պետություն ենք, ինքը` պետությունը, պետք է այդ հարցը պաշտպաներ, համախմբվեր մի գաղափարի շուրջ, ինչը որ չի անում: Թեև այսօր ռումբ չի պայթում, բայց գաղափարը չի վերացել: Իսկ գաղտնի բանակի գաղափարն ասում է. «Գաղտնի բանակը կլուծարվի, երբ ամբողջական հայրենիքը կազատագրվի, և հայ ժողովուրդը ետ կվերադառնա իր պատմական տարածքները»: Ճիշտ է, որոշ քայլեր առաջ են գնացել ընդհանուր միջազգային ճանաչման գործում, բայց պայքարը դեռ կա: Այն ժամանակ 3-4 հոգով սկսեցինք. հիմա էլ, քանի դեռ հարցը կա, եթե պետք լինի, կշարունակենք պայքարը:
Հավատո՞ւմ եք Ձեր նպատակի իրականացմանը, մեր երկրի ապագային:
Անշուշտ, ինչո՞ւ ենք պայքարում, եթե չենք հավատում:
Ինչի՞ վրա է Ձեր հույսը:
Ժողովրդի վրա, երիտասարդության, նոր սերնդի: Ոչ Իշխանությունների վրա : Չգիտեմ երբ, բայց հուսով եմ` մի օր իսկապես մի ազգայինին նվիրված մարդ կհայտնվի դաշտում:
Ո՞րն է ազգապահպանման ամենակարևոր գործոնը:
Շատերը կասեն` հայ մնալը, բայց դա էլ բավական չէ: Կարծում եմ` հավատքը, հավատարիմ մնալը մեր խնդիրներին, մեր հարցին, մեր իրավունքներին: Թուրքը, ճիշտ է, այսօր մեծ թշնամի է և մեզ հող տվողը չէ: Պիտի առնենք: Այսօր Արցախն ամբողջությամբ, կամ նրա ինչ- որ մասը տալու խնդիրներ են դնում, իսկ երբ թուրքին են հարցնում , թե որտեղ է Թուրքիայի սահմանը: Պատասխանում է` այնտեղ, որտեղ թուրք զինվորի ոտքն է: Իսկ մեր զինվո՞րը: Շատերը նույնիսկ չեն ուզում ծառայել: Ժողովրդի հավատն է կորել իր դատի, իր իրավունքների հանդեպ:
Պակասել է ազգային գիտակցությո՞ւնը:
Այո: Հասարակ օրինակ` թուրքը ամենուր իր դրոշն է մատնանշում, անգամ մեքենայի անիվների վրա, իսկ մե՞նք… Բայց ինձ շատ հուսադրում է այսօրվա երիտասարդությունը, որը հավատում է պայքարի մեր գաղափարին, հավատում է, որ տիրանալու է իր իրավունքներին: Մենք էլ փորձում ենք կրակը միշտ վառ պահել և աշխատում ենք այդ ուղղությամբ: Կուզեի միայն, որ ինչ անում են իրենց անձի համար, մի քիչ էլ անեին ազգի համար: Կուզեի` մտածեն որպես հայ: Ոչ թե հպարտանան, որ աշխարհի ամենահին ազգն ենք, այլ առաջնորդվեն այդ արժեքներով:
Կա՞ մի բան, որ չասել չեք կարող:
Շատ բաներ կան: Թե´ մեր հողի վրա, թե´ աշխարհում ես միշտ իմ ժողովրդի հետ եմ. ինչ էլ որ ժողովուրդն ասում է, համամիտ եմ: Սակայն ցավում եմ, որ երբ բողոքում են, ոչ մեկի անունը չեն տալիս, մատը վերքի վրա չեն դնում… Իմ բողոքն ամբողջ աշխարհի դեմ է: Բոլորը գիտեն, որ հայոց ցեղասպանությունը եղած փաստ է, Արևմտյան Հայաստանը գրավված տարածք է, Թուրքիան արհեստական երկիր է, բայց բոլորը լռում են: Դրա համար էլ պիտի պայքարենք: Ես ամոթ չեմ համարում, որ ինձ տեռորիստ են ասում, թեկուզ աշխարհի ամենավատ մարդն էլ համարեն, միայն թե իմ իրավունքին տիրանամ:
Երբևէ զգո՞ւմ եք Ձեզ անզոր, անկարող:
Անշուշտ, ես էլ մարդ եմ: Բայց դա շատ շուտ անցնում է:
Վազգեն Սիսլյանի ամենամեծ խռովքը:
Ես ազատագրված հայրենիք եմ ուզում տեսնել և թողնել մեր հաջորդ սերունդներին: Ես ու իմ ընկերները: Ուզում եմ` վերադարձնել մեր իրավունքները, որ ավելի խաղաղ ու հանգիստ ապրեն մեր սերունդները:
Այնուհանդերձ ուզում եմ Ձեր խոսքն ուղղեք մեր մտավորականներին:
Մտավորականություն չկա, եղածներն էլ խեղճ ու կրակ նստել են իրենց տներում: Սովետի ժամանակ գոնե քաջ էին, դուրս էին գալիս, խոսում էին, հիմա վախենում են իշխանավորներից:
Այսպես ինչի՞ կվերածվենք:
Մտավորականությունն ամբողջ աշխարհում է վայրէջք ապրում: Նոր սիստեմ է եկել կոմպյուտերացված, մեխանիզացված, որը մարդու մեջ վերացնում է հոգևորը: Ամենավատն այն է, երբ իշխանության և ժողովրդի հարաբերություններում անդունդ է առաջանում։ Ով ասես չի կարող խոցել այդ պետությանը, այդ ազգին: Անդունդը կա, և մենք օր օրի խոցելի ենք դառնում: Այսօր ո´չ իշխանություն կա, ո´չ ընդդիմություն: Բոլորը խելոք են: Մտավորականները պետք է հասկանան, որ պարտադիր չէ դանակը ոսկորին հասնի, հետո ակտիվանան: Ինչո՞ւ չեն պայքարում: Այսօր մեծանում է նաև հայրենիք-սփյուռք անդունդը: Վիճակագրական հարցման արդյունքում պարզվել է, որ առաջին տեղ գրավողը Հայաստանն է քաղաքացիների` հայրենիքը լքելու ցանկության տեսանկյունից (44%), երկրորդ տեղում ինչ-որ հետամնաց երկիր էր` 12%: Սա ցավ է: Երկիր ենք կառուցում, բայց Երևանից բացի ուրիշ քաղաք չկա: Գյումրին քանդվեց: 25 տարի է` փողեր են տրամադրվում, բայց քաղաք չդարձավ: Տասնյակ հազարավորներ մահացան. նրանց բանակարան պետք չէր, մնացածի համար ինչո՞ւ չկարողացան սարքել 25 տարում: Ինչո՞վ հարստացան հարուստները` շաքարավազ, բրինձ,բենզին ծախելո՞վ միայն: Հերիք է ասենք` 5-6 հազար տարվա պատմություն ունենք: Ո՞ւր ենք հասել այսօր: Մեր արժեքով պիտի երևա մեր այսօրը:
Հավատում եմ, որ մեր ժողովուրդը չի կորցնի իր արժեքը, և քիչ չեն լինի այն նվիրյալները, ովքեր կկանգնեն մեր ազգի համար:Ի՞նչ եք կարծում:
Կարծում եմ` որակն է կարևոր, թեկուզ և քանակով քիչ լինեն: Նույն հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված` մի ֆրանսիացի ինձ հարց տվեց. «Եթե դուք հայ-թուրքական հարաբերություններին դեմ եք, ուրեմն պատերազմի կողմնակից եք: Չե՞ք վախենում թուրքական զորքից: Նրանք շատ են, դուք` քիչ…»: Ես պատասխանեցի. «Ժամանակին Հայաստանն էլ որպես պետություն պետություն չէր, սովետական բանակ էր, հայը բանակ չուներ, Սփյուռքն էլ իր 7-8 միլիոնով բանակ չուներ, ընդամենը մի փոքր գաղտնի կազմակերպություն էր` 10-20 հոգուց բաղկացած, բայց ամբողջ աշխարհի զորքերի դեմ ելավ: Առաջին էտապը հաղթեցինք, ինչո՞ւ վախենամ»: Ամբողջ Սփյուռքը զարթոնք ապրեց զինյալ ազատագրական պայքարի շնորհիվ: Նույն մեր դատավարությունը մեծ առիթ էր` հայկական հարցը ջրի երես հանելու: Դատավարության ժամանակ դատավորն արգելեց «տեռորիստ» բառը գործածելը, իրավաբանը բացահայտորեն հայտարարեց, որ եթե ժողովուրդը իրավունք չունի բանակ ունենալու, ապա այդ տղերքն են գործում: Վերջապես թուրքը հայտնվեց միջազգային ատյաններում, և ներկայացվեց հայկական հարցը: Մինչ այդ հարցը չէր քննարկվում, գոնե այդքանը կարողացանք կորզել: Ճիշտ է, բիրտ ուժերով, բայց ամբողջ աշխարհն իմացավ` հայը ով է: Ազատագրական պայքարի միջոցով է, որ շատերը, անգամ « Հայ դատ»-ի հանձնախումբը սկսեցին աշխուժանալ, ակտիվանալ: Մեր նպատակն էլ այդ էր`ոչ միայն թուրքին հարվածել, այլ նաև հային ուշքի բերել:
Ինչո՞ւ են բոլոր ժամանակներում հայ մարդուն ցանկացել ոչնչացնել:
Պատճառը մեր մեջ պետք է փնտրենք: Անմիաբան ենք: Բոլոր ազգերի համար լավն ենք, բայց մեր ազգի համար` ոչ: Սա է մեր պատմությունը: Մենք ենք մեզ ոչնչացրել, ոչ թե օտարները…
Ո՞րն է Վազգեն Սիսլյանի նվիրական երազանքը:
Ես ինձ համար եմ երազում: Անկախության հռչակման օրերին ես հրապարակում չէի: Բարձրացրել էի Արագածի ամենաբարձր հատվածը և այնտեղից էի վայելում մեր անկախությունը: Իրական երազանքս Մասիս սար բարձրանալն է, բայց մեր սահմաններով: Եվ պայքարելու եմ դրա համար:
Կներեք ինձ, երկար ժամանակ չեմ գրել. Երկու ամիս էր Ստեֆանի համար տանջվում էի: Հիմա ամեն ինչ լավ ա, եթե ինձ հարցնեք, թե ինչպես՞ եղավ, որ լեսբի աղջիկը տղամարդ սիրեց, ես էլ փոխադարձ կհարցնեմ՝ էդ ո՞նց կարա հետերոսեքսուալ տղամարդը իրա նման փափուկ լինի, հասկացող, նուրբ ու առնական միաժամանակ:
Աստված ինձ օրհնեց, ինձ ուղարկեց սենց հասկացող տղամարդ, որ ես հասկանամ, թե իրականում ո՞վ եմ, ի՞նչ եմ սիրում կյանքիս մեջ: Բավականին օգնում ա էդ իրա սերը դեպի Ֆեմդոմ՝ կարանք փաթաթվենք, համբուրվենք ու վերջ, սեքսը պարտադիր չի: Նա նույնիսկ մի անգամ ասեց, որ մեր հասարակությունը չափազանց մեծ նշանակություն ա տալիս սեքսին, բայց իր համար էդքան էլ հաճելի ու հիանալի այլաշխարհային բան չի: Մի խոսքով՝ մենք սեքսին չափազանց մեծ տեղ չենք տալիս:
Իրա մոտ գնում եմ 10 օրը մեկ, արդեն հինգ ամիս շարունակ: Հիշում եմ, երբ մենք ֆեմդոմից հեռացանք, սկսեցինք նորմալ խոսալ իրար հետ, նա սկսեց իրան անհարմար զգալ, ես էլ վախենալով՝ կամաց-կամաց փորձեցի հասկացնել, որ ինձ համար սեքսը կարեւոր չի, ու որ ես հաճախ սեքս չեմ ուզում, ուզում եմ սովորոկան շփում, քննարկում, բանավեճ… Ինձ նայեց ու ծիծաղելով ասեց՝ “Իյա, էս ի՞նչ “նորմալ” բաներ ես ասում”, ոնց որ հարյուր տարի առաջ լուծված հարց բարձրացրած լինեի: Ու թեման փակեցինք:
Բայց ինչի՞: Ես գի՞ժ եմ, որ մտածում էի, թե իրա ընկերությունը կկորցնեմ, եթե սեքս չլինի: Էն իմաստով չէ, երբ որ հարուստների կանայք ենթարկվում են իրանց տղամարդկանց սեռական քմահաճույքներին, ուրիշ:
Ու սկսեցի մտածել իմ բոլոր ընկերուհիների մասին՝ ունեմ բազմաթիվ “նատուրալ” ու “ոչ նատուրալ” ընկերուհիներ, ոմանք արտասհամանից, ոմանք ստեղից:
Նրանց հետ քննարկեցի, մի քանի շաբաթ էս սեռական անհրաժեշտության թեման էր մեզ մոտ: Շատ սարասափելի ու զարմանալի, ու նաեւ սպասված պատասխաններ ստացա ու բացահայտումներ արեցի: Պարզվում ա, որ Կանադայից, Ֆրանսիայից կամ Իրանից, բոլոր ընկերուհիներս նույն պատմություններն են պատմում՝ իրենց մանկության ու պատանեկության տարիների կանացի պրոբլեմների մասին:
Բայց շատ գլխավոր թեմա-պրոբլեմներ կան: Հիշո՞ւմ եք Գորիսում հոր կողմից հղիացած 14-ամյա աղջկան: Պարզվում ա իմ ընկերուհիներից ոմանք էլ են նմանատիպ իրավիճակներում եղել՝ սեքսուալ ագրեսիա հոր կամ այլ մոտ հարազատների կողմից, սեքսուալ ագրեսիա ընկերոջ կամ մեկ այլ տղամարդու կողմից, ստորացում՝ որ ավելի ենթարկացնեն, կան նաեւ աղջիկներ որոնք երբեք չեն հնազանդվել ու չեն ենթարկվել, բայց բոլորն անխտիր բախվել են դրա հետ:
Ընկերուհիներիս հետ նաեւ քննարկում էինք մեր սեքեսուալությունը, ինձ անհանգստացնում էր էն փաստը, որ մեծանալով ես ավելի քիչ պահանջ եմ ունենում սեքսի, փոքր ժամանակ ավելի շատ էր, բայց կամաց-կամաց ես ինքս իմ ցանկությունները ճնշեցի, որովհետեւ զգում էի, որ իմ ողջ արժեքը տղամարդիկ տեսնում էին սեքսուալության մեջ, իսկ քանի որ դա վտանագավոր ու տհաճ էր ինձ համար, ես սկեցի հագնվել տղայավարի ու մերժեցի տղամարդկանց որպես ռոմանտիկ սիրո ու սեքսուալ օբյեկտ:
Տղամարդկանց հետ ոչ մի հաճույք չեմ ստանում, բացի Ստեֆանից էն էլ մենակ համբուրվելուց:
Մեկը սկսեց կյանքը պատմել: Ինձ ասեց, որ երբ փոքր էր, ծնողներն իրան ու քրոջը ծեծում էին՝ ապտակում, խփում մեկ-մեկ անկարգության համար: Իսկ երբ դառան 11-12 տարեկան, հայրը սկսեց ավելի հաճախ ծեծել, ու ամեն անգամ ասում էր՝ “Որ հիշես, ու բոզ չդառնաս”, ու ամեն անգամ, երբ աղջիկների վրա մարմնի բաց մաս էր տեսնում, խփում էր՝ ասելով. “Բոզ կդառնաս, եթե հիմիկվանց սկսել ես ջանդ բացել”: Ինքը՝ ընկերուհիս հետո սկսեց մտածել՝ “Էդ ի՞նչ բան ա սեքսը, որ հայրս էդքան ինձ ծեծումա սեսքուալ թվալու համար” : Ու 14 տարեկանից գժվեց ու հոր ինադու սկսեց թարս բաներ անել՝ տղաների հետ էր շփվում, որ նրանք իրան սիրեն, ու քանի որ շատ բարի էր, սկսեց ինքը սեքս նվիրել իր տարիքի տղաներին՝ շատ հեշտությամբ…
Բայց 23 տարեկանից հասկացավ, որ պետք ա դու ինքդ սիրես, որ տղամարդու համար չի, որ պետք ա գեղեցկանալ, այլ ինքդ քո: Նա շփոթված էր՝ չգիտեր իր սեսքուալությունը ինչ ա:
Մեկ ուրիշ ընկերուհուս, արտասահամանցի, բայց ծագումով հայ աղջկա պատմությունը ահավոր էր՝ իրական պատմություն ա: Ասում ա, որ իրանց դպրոցում բոլոր աղջիկները պետք ա կատարեին տղաների պահանջները՝ ամեն ձեւ ոնց իրանք ուզում էին, ինչ ձեւի ասես սեքսուալ ստորացման չէին ենթարկում: Ու դա համարվում էր նորմալ, նույնիսկ մրցույթ էին անցկացնում, թե ո՞վ կարա ավելի շատ հաճույք պատճառի տղաներին: Ու էդ հողի վրա ա ինքը դառել մազոխիստ… Լավ ա, գոնե մեզ մոտ տենց բաներ չկան:
Հաջորդ ընկերուհուս հայրը թողել էր ընտանիքին ու գնացել: Ու էդ աղջիկը սկսեց մտածել, որ մայրը չաղ էր, դրա համար հայրը գնաց, ու քանի որ ինքն էլ թմբլիկ էր ու հակում ուներ էլ ավելի չաղանալու՝ սկսեց չուտել, որ նիհարի, հոլանի դառնա ու տղամարդկանց դուր գա: Էն աստիճանի, որ մոտը անոռեքսիա սկսվեց՝ ոչինչ չէր կարողանում ուտել, ինչ ուտում էր հետ էր գալիս, սկսել էր հալումաշ լինել: Հետո փառք Աստծո հանդիպեց մի նորմալ ու բարի տղամարդու, ընկերացան, տղամարդը նրան սիրեց ու խնամեց, ու ինքը լավացավ… Հիմա էլի թմբլիկ ա ու շատ հաճելի:
Այ սենց խառը վիճակներ…
Վաղուց հայտնի է, որ A, C և E վիտամինները և հակաօքսիդանտները շատ օգտակար են առողջության համար, նրանք օգնում են պահպանել երիտասարդությունն ու գեղեցկությունը:
Սակայն Իսրայելի գիտնականները պարզել են , որ վերոնշյալ վիտամինների անկանոն օգտագործումը կարող է նույնիսկ անպղության հանգեցնել:
Կենսաբանության պրոֆեսոր Նավա Դեկելն և նրա գործընկերները հատուկ փորձ են կատարել, որի ընթացքում այդ վիտամինների լուծույթներ են ներարկել մկների ձվարաններ:
Արդյունքում նրանց մոտ սկսել են ավելի քիչ ձվաբջիջներ գոյանալ, ինչը զգալիորեն նվազեցրել է բեղմնավորման հավանականությունը:
Այսպիսով գիտնակաները եկել են այն եզրակացության , որ որոշակի տարիքի կանայք պետք է չափազանց քիչ վիտամիներ օգտագործեն չնայած այն բանին, որ հակաօքսիդանտները նվազեցնում են չարորակ ուռուցքների առաջացման վտանգը:
Այսօր Նյու Յորքի դատարանը ԱՄՀ նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս Կանի նկատմամբ խափանման միջոց սահմանված տնային կալանքը հանելու մասին որոշում է կայացրել։ Ինչպես հայտնում է «Ֆրանսպրես» գործակալությունը, ամերիկյան հյուրանոցներից մեկի սպասուհուն բռնաբարելու փորձի մեջ մեղադրվող Կանն ազատ է արձակվել՝ պարտավորվելով առաջին իսկ անհրաժեշտության դեպքում դատարան ներկայանալ։
Համապատասխան որոշումն ընդունվեց այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Ստրոս Կանի դեմ հարուցված քրեական գործը կարող է տապալվել։ Դրա համար պատճառ էր հանդիսացել քննչական մարմինների այն եզրակացությունը, ըստ որի, տուժողը կեղծ ցուցմունքներ էր տվել։ Մասնավորապես, պարզվել էր, որ կինը ոչ հավաստի տեղեկություններ է հաղորդել իր հայրենի Գվինեայից ԱՄՆ գաղթելու մասին, իսկ իր նկատմամբ Ստրոս Կանի իրականացրած ոտնձգությունների մասին ցուցմունքները չեն համընկել։
Բացի այդ, նա մերկացվել է ոմն դատապարտյալի հետ կապեր ունենալու մեջ, որի հետ քննարկել էր Ստրոս Կանի դեմ գործի հեռանկարները։ Պարզվել էր, որ այդ նախկին դատապարտյալը, ինչպես նաև այլ անձինք, նախկինում գումարներ են փոխանցել կնոջ բանկային հաշվին։
Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Ստրոս Կանը ձերբակալվեց Նյու Յորքի հյուրանոցներից մեկի սպասուհու նկատմամբ սեռական բնույթի ոտնձգություն իրականացնելու կասկածանքով։ Ավելի ուշ նրա բանտից ազատ արձակվեց գրավի դիմաց, նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց տնային կալանքը։ Մինչ ձերբակալությունը Ստրոս Կանը համարվում էր Ֆրանսիայի առաջիկա ընտրություններում Նիկոլա Սարկոզիի ամենալուրջ մրցակիցը։
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.