13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...Հայաստան- Իտալիա խաղին ընդառաջ Միհրան Ծառուկյանի YouTube-ի էջում տեսահոլովակ է տեղադրել, որը վերնագրված է «Գոլ»։
Երաժշտության հեղինակներն են Էդգար Ալեքսանյանը և Գրիգոր Քյոքչյանը։ Բառերի հեղինակը նույնպես Գրիգոր Քյոքչյանինն է:
Երգն արդեն հասցրել է սիրվել հասարակության կողմից և ակտիվորեն քննարկվում է համացանցում։
Ինչպես հայտնում է Gazeta.ru-ն, Գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի է արժանացել չին գրող Մո Յան:
Նրա անունն ամենահավանական թեկնածուների թվում էր՝ ըստ մամուլի կազմած ցուցակների: Այլ հավակնորդների թվում էին կանադուհի գրող Էլիս Մանրոն և ճապոնացի Հարուկի Մուրակամին:
Յանին մրցանակ է շնորհվել այն աշխատանքների համար, որոնցում «հալյուցինածին ռեալիզմը համադրվում է ժողովրդական հեքիաթների, պատմության և ժամանակակից միջավայրի հետ»:
Այս տարի Նոբելյան մրցանակի հետ շնորհվող գումարի չափը կազմում է 8 մլն շվեդական կրոն՝ 1,2 մլն ԱՄՆ դոլար:
Մինչ օրս գրականության Նոբելյան մրցանակ է ստացել 108 մարդ:
Վաղը` հոկտեմբերի 12-ին, BBC հեռուստաընկերության պարսկերեն հաղորդումների խմբագրությունը Իրանի ժամանակով՝ ժամը 22:00-ին (Հայաստանի ժամանակով՝ ժամը 21:30-ին) ցուցադրելու է հայ անվանի դուդուկահար Ջիվան Գասպարյանի կյանքին և գործունեությանը նվիրված վավերագրական ֆիլմ:
Ամեն տարի հոկտեմբերի 10-ը նշվում է որպես հոգեկան առողջության օր, որի հիմնական նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել հոգեկան առողջության հիմնախնդիրների վրա, որպեսզի խնդրի մասին մտածեն ոչ միայն խանգարումներ ունեցողներն ու նրանց ընտանիքի անդամներն ու բուժանձնակազմը, այլև հասարակության բոլոր շերտերը` այդ թվում նաև քաղաքականություն կառուցողները:
Հոգեկան առողջության համաշխարհային համադաշնության կողմից հռչակված այս տարվա կարգախոսն է “Դեպրեսիա. գլոբալ ճգնաժամ”:
Աշխարհում մոտ 450 միլիոն մարդ ունի հոգեկան այս կամ այն խանգարում, և Առողջապահության համաշխարհային կազամակերպության հաշվարկներով 2020թ. դեպրեսիան հաշմանդամություն առաջացնող հիվանդությունների ցանկում կլինի երկրորդը:
Հոգեկան խանգարում կարող է ունենալ ցանկացած մարդ` անկախ տարիքից, սեռից, սոցիալ-տնտեսական կարգավիճակից, հասարակությունում գրաված դիրքից: Այդ իսկ պատճառով կարևոր է հասարակության բոլոր շերտերի ճիշտ իրազեկվածությունը տվյալ երևույթի վերաբերյալ:
Հոգեկան առողջության ոլորտում բազմաթիվ են մարտահրավերները և իրոք անհրաժեշտ են ծավալուն ներդրումներ` մարդկային, ֆինանսական, տեխնիկական և այլն, անհրաժեշտ է իրականացնել հետևողական աշխատանք ուղղված կադրերի պատրաստման, բուժման և կանխարգելման բարելավմանը, հոգեկան խանգարում ունեցողների իրավունքներ պաշտպանությանը, ստիգմայի նվազեցմանը և այդ խնդիրների վերաբերյալ բնակչության իրազեկման բարձրացմանը:
Այս գործում կարևոր է նաև մասնագիտական ասոցիացիաների, հոգեկան խանգարումներ ունեցողների ընտանիքների և հասարակական սեկտորի այլ կազմակերպությունների շահագրգիռ ներգրավումը:
1861թ. այս օրը ծնվեց հայ ժողովրդի մեծ բարեկամ, մարդասեր, նորվեգացի բևեռախույզ, գիտնական, հասարակական-քաղաքական գործիչ Ֆրիտյոֆ Նանսենը:
Ազգերի լիգայում իր աշխատանքի համար պարգևատրվել է խաղաղության Նոբելյան մրցանակով (1922) ։ Պաշտպանել է հայ ժողովրդի ոտնահարված իրավունքները, հայ գաղթականներին հատկացրել Նանսենյան անձնագրեր, եղել Խորհրդային Հայաստանում։
20 տարեկանում նա մասնակցել է չորս ամիս տևողությամբ ճանապարհորդության ողջ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսում: Վերադարձից հետո նա տրվում է գիտական հետազոտություններին: 1886թ. արժանացել է մեծ ոսկե մեդալի թագավորական գիտությունների ակադեմիայի կողմից իր` նյարդային հյուսվածքների կառուցվածքի հետազոտության համար։ Չթողնելով իր հետազոտությունները՝ Նանսենը սկսում է զբաղվել հասարակական գործունեությամբ: 1921թ. միջազգային կարմիր խաչի հանձնարարությամբ ստեղծում է «Նանսենյան օգնության» հանձնաժողովը: 1922թ. Ազգերի լիգայի կողմից նշանակվում է փախստականների հարցերով գերագույն հանձնակատար: 1925թ. Ազգերի լիգան Նանսենին հանձնարարում է ուսումնասիրել հայ փախստականներին տեղավորելու հարցը, որի համար կազմվում է հատուկ հանձնաժողով Նանսենի գլխավորությամբ:
1925թ. նա առաջին անգամ գալիս է Հայաստան, տեղում ուսումնասիրելու արհեստական ոռոգման հնարավորությունները:
Վերադառնալով Եվրոպա՝ նա Ազգերի լիգայում հայտարարում է . «միակ տեղը, որտեղ կարելի է տեղավորել հայ փախստականներին, դա Խորհրդային Հայաստանն է»: Մի քանի տասնյակ հազար հայերի հաջողվում է տեղավորել Սիրիայում: Իր այցելությունը Հայաստան նա նկարագրում է 1927-ին լույս տեսած իր գրքում: 1928թ. նա ամերիկյան շրջագայության ընթացքում դասախոսություններ է կարդում հայ ժողովրդի համար միջոցներ հավաքելու նպատակով:
Նանսենը մահանում է Լյուսակերում 1930թ. մայիսի 13-ին թոռնուհու հետ պատշգամբում խաղալիս։
Ռոք-երաժիշտ, երգիչ, կոմպոզիտոր, նկարիչ, գրող Ջոն Լենոնն այսօր կդառնար 72 տարեկան:
Ջոն Լենոնը ծնվել է 1940թ. հոկտեմբերի 9-ին Լիվերպուլում (Մեծ Բրիտանիա): Նա Բիլթլզ խմբի հիմնադիրներից մեկն է: Հետագայում, երբ նրան միացել են Ռինգո Սթարն ու Ջորջ Հարիսոնը, վերանվանվել է The Beatles: 1970 թվականին խմբի կազմալուծումից հետո շարունակել է ստեղծագործել։
1963թ. Beatles-ի մասին արդեն խոսում էր ամբողջ Եվրոպան, իսկ 1964-ին արդեն խումբը ստացել էր համաշխարհային ճանաչում:
Լենոնը դարձել էր խմբի ղեկավարը: Միաժամանակ, 1964-1965թթ. նա գրում ու հրատարակում է իր բանաստեղծությունների ու արձակի գրքերը:
1964–1966թթ. Beatles-ը գլխավորել է բոլոր հիթ-շքերթները: 1967-ին Լենոնը դարձյալ տարվում է թմրամիջոցներով: 1968-ին նա ամուսնալուծվում է, իսկ 1969-ին՝ ամուսնանում Յոկո Օնոյի հետ:
1980թ. դեկտեմբերի 8-ին Լենոնը սպանվում է հոգեպես անհավասարակշիռ քաղաքացու կողմից:
Լենոնի կատարած, հեղինակած կամ համահեղինակած երգերն ամերիկյան երգերի լավագույն հարյուրյակում 27 անգամ զբաղեցրել են 1-ին տեղը: 2002թ. անցկացված BBC-ի հարցման համաձայն` Լենոնը 100 մեծագույն բրիտանացիների շարքում զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը:
«Մանկական եվրատեսիլ-2012»-ում Հայաստանի մասնակից «Compass band» խմբի պրոդյուսեր Զառա Պետրոսյանը նամակի միջոցով ներողություն է խնդրել «Մանկական եվրատեսիլ»-ի հայկական նախագծի ղեկավար Գոհար Գասպարյանից և Հ1-ի ղեկավարությունից:
Նամակում ասվում է.
«Մանկական եվրատեսիլ 2012»-ի Հայաստանյան նախընտրական փուլին մասնակցելու համար Հանրային հեռուստաընկերությանն եմ ներկայացրել «Compass band» խմբի կատարմամբ «Sweetie baby» երգի հայտը: Հայտի հետ ներկայացրել եմ «Compass band»-ի 4 մասնակիցների լուսանկերները և ձայնագրված «Sweetie baby» երգը` մենակատար Դավիթ Պարոնիկյանի կատարմամբ: Հետագայում, երգի տեսանյութի պատրաստման ժամանակ, որոշեցի ներառել նաև իմ աշակերտ` Միքայել Վարոսյանի մասնակցությունը, ով որևէ առնչություն «Compass band»-ի հետ չի ունեցել: Պատրաստված տեսանյութը ինձ բերեց այն մտքի, որ Միքայելին նույնպես կարելի է ներառել «Sweetie baby» պրոյեկտի մեջ` ընդամենը որպես շեյքերահար: Սակայն ինչպես իր բոլոր հարցազրույցներում նշել է հենց Միքայել Վարոսյանը, նա «Compass band»-ի մասնակից չի հանդիսանում:
Միքայել Վարոսյանին որպես շեյքերահար պրոյեկտում ներառելու մասին տեղեկացրել եմ Հ1-ի ղեկավարությանը: Ինձ է զանգահարել Գոհար Գասպարյանը` ճշտելու համար տղայի տարիքը: Վստահ լինելով, որ մի քանի ամսվա տարբերությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ Միքայելի մասնակցության համար /Միքայելի 10 տարին լրանում է 2013 թվականի հուլիս ամսին/` Գոհար Գասպարյանին վստահեցրել եմ, որ Միքայելը 10 տարեկան է:
Բազում միջազգային մրցույթների /28 մրցույթ` Չինաստան, Եգիպտոս, Մալթա, Չեխիա, Բուլղարիա, Մոլդովա, Բելառուս, Ղազախստան, Մակեդոնիա, Ուկրաինա…/, որոնք բերել են Հայաստանին հաղթանակներ / ավելի քան 30 մրցանակ` ի դեմս Վարդուհի Վարդանյանի, Անդրեի, Լիանայի, Էմմա Ասատրյանի, Էրիկի, Անի Քրիստիի, Սերգեյ Գրիգորյանի, Արմինե Օվոյանի /, մասնակցության իմ հսկայածավալ փորձը ցույց է տվել, որ տարիքային առումով մի քանի ամսվա տարբերությունը երբեէ չի համարվել մրցութային կանոնների խախտում: Եղել եմ միջազգային ժյուրիի անդամ և պատվավոր հյուր բազում միջազգային մրցույթներին և այն դեպքերում, երբ մրցույթի կազմակերպիչները գտել են, որ մասնակիցը արժանի է մասնակցելու մրցույթին, տարիքային մի քանի ամսվա տարբերությունը չի զրկել նրան մասնակցության հնարավորությունից:
Ցանկանում եմ ներողություն խնդրել Հ1-ի ղեկավարությունից և իհարկե առաջին հերթին Գոհար Գասպարյանից` նրանց շփոթության մեջ գցելու համար: Հայտարարում եմ, որ Հ1-ը այս ամենի հետ ոչ մի կապ չունի և ընկել է այս խառնաշփոթի մեջ բացառությամբ իմ պատճառով:
Անկեղծ լինելով, ուզում եմ ասել, որ չէի ակնկալում հաղթանակ և հույս չունեի, որ կկայացվի արդար որոշում: Մեր հաղթանակը մեծ ուրախություն ու անակնկալ եղավ բոլորիս համար` ստիպելով այսուհետ լինել շատ զգոն, քանի որ ինչպես փորձը ցույց տվեց Հայաստանում հնարավոր է արդար մրցույթի անցկացումը»:
«Տաղանդավոր Սերունդ» մանկապատանեկան, երիտասարդական հասարակական կազմակերպության նախագահ Միքայել Մարգարյանը, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «Տաղանդավոր Սերունդ» ՀԿ-ն Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունից պահանջում է հրատապ կերպով չեղյալ հայտարարել «Մանկական եվրատեսիլ 2012» հայաստանյան մրցույթի արդյունքները և կազմակերպել նոր ընտրություն` ժյուրիի բաց քվեարկությամբ:
Հիշենցնեք, որ սեպտեմբերի 30-ին կայացավ «Մանկական Եվրատեսիլ 2012» մրցույթի հայաստանյան եզրափակիչ փուլը և ժյուրիի ու կարճ հաղորդագրությունների միջոցով քվեարկությունների արդյունքում հաղթող ճանաչվեց Compass Band-ը` իր Sweetie Baby երգով: Քվեարկությունից օրեր անց հայտնի դարձավ, որ խմբի մասնակիցներից մեկը 9 տարեկան է, սակայն մրցույթին կարող են մասնակցել միայն 10-ից 15 տարեկան երեխաները:
Իսկ երեկ Հանրային հեռուստաընկերության «Եվրատեսիլ» նախագծի պատասխանատու Գոհար Գասպարյանը հայտարարեց, որ խմբի հիմնական մասը կազմված է 4 հոգուց և բոլորն էլ 13 տարեկան են:
ՀԿ-ի նախագահի խոսքով, Հանրային հեռուստաընկերությունը նախապես հայտարարել էր, որ մրցույթի հեռարձակումը կլինի ժամը 19:30-ին, այնինչ սկսվեց 19:00-ին:
«Մարդիկ հնարավորություն չեն ունեցել դիտելու մոտ 7-8 երեխայի, բնականաբար նրանք կորցրել են իրենց հնարավոր ձայները: Պահանջում ենք նաև քաղաքացիներին փոխհատուցել կարճ հաղորդագրությունների վրա ապարդյուն ծախսված գումարները»,– ասել է Միքայել Մարգարյանը և ավելացրել, որ իրենք պահանջում ենք պատժել Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ղեկավար կազմին` զբաղեցրած պաշտոններում պարտականությունները լավ չկատարելու, օրինազանցություններ թույլ տալու, երեխաներին հոգեբարոյական վնաս հասցնելու, մանուկների բարոյական նորմերի խեղաթյուրման մեղադրանքի հիման վրա:
«Մենք չենք ուզում դիմել եվրոպական ատյաններին և ցանկանում ենք հարցը լուծել Հայաստանում: Բայց եթե այսպես շարունակվի, Հայաստանը կգնա որակազրկվելու ուղղությամբ»,- նշել է նա:
Կազմակերպությունը խախտումների մասին նամակ է ուղարկել ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, ՀՀ մշակույթի նախարարությանն ու այլուր։
Վերջերս Apple-ի կողմից արտադրված iPhone5-ը արդեն մեծ պահանջարկ ունի, և այն գնելու համար երկրպագուները ոչինչ չեն խնայում:
Gold&Co ընկերությունն այժմ հանդես է գալիս ոսկե iPhone5-ի արտադրությամբ: Նշենք, որ մեկ տարի առաջ ընկերությունը ներկայացրել էր աշխարհում առաջին ոսկե iPad3-ը:
Ոսկե iPhone5-ը ձուլվել է մաքուր 24 կարատ դեղին կամ վարդագույն ոսկուց:
Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 6-ից 10-ն առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկարագությամբ: Քամին հարավային՝ 4-9մ/վրկ:
Օդի ջերմաստիճանն էապես չիփոխվի:
Երևանում՝ հոկտեմբերի 6-ից 10-ի երեկոյան սպասվում է ամպրոպ, տեղումների հավանականությունը փոքր է, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
-
-
13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել -
13.04.2024 | 01:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին. -
13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ» -
12.04.2024 | 01:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին -
12.04.2024 | 02:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան -
13.04.2024 | 01:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը -
13.04.2024 | 01:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին -
13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար -
12.04.2024 | 01:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.