22.05.2012 | 18:38
22.05.2012 | 18:27
22.05.2012 | 18:14
22.05.2012 | 17:29
22.05.2012 | 17:13
22.05.2012 | 17:00 Շուշան Գալստյան
22.05.2012 | 16:05
22.05.2012 | 15:47
22.05.2012 | 15:23
22.05.2012 | 15:20
22.05.2012 | 14:36
22.05.2012 | 14:04
22.05.2012 | 12:30
22.05.2012 | 12:21
22.05.2012 | 12:05
ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ–ական Վարդան Օսկանյանը Facebook–ի իր էջում գրառում է կատարել՝ դժգոհելով Հայաստանում մամուլի ազատության մակարդակից, ինչի առիթը Freedom House իրավապաշտպան կազմակերպության այսօրվա հրապարակումն է։ «Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատությունն աշխարհում» ամենամյա զեկույցը: Ցավալի է, որ Հայաստանը շարունակում է դասվել «անազատ» մամուլ ունեցող երկրների շարքում և 197 երկրների մեջ գրավում է 149-րդ տեղը՝ Անգոլայի և Պակիստանի միջև: Երբ Հայաստանում մամուլը նույնիսկ «մասամբ ազատ» չի դասակարգվում, ի՞նչ ժողովրդավարության մասին կարող է խոսք լինել»,– մասնավորապես գրել է Օսկանյանը:
Այնուհետև Օսկանյանն անդրադարձել է Մաշտոցի պուրակի ապամոնտաժման որոշմանը։ «Այսօր մեկ այլ իրադարձություն տեղի ունեցավ, որն ինչ-որ առումով կապվում է մամուլի և սոցիալական ցանցերի հետ՝ ՀՀ նախագահն այցելեց Մաշտոցի պուրակ և քաղաքապետին հորդորեց ապամոնտաժել այնտեղի կրպակները: Եթե կրպակները իրոք ապամոնտաժվեն, ես դա կհամարեմ ոչ միայն բնապահպան ակտիվիստների հաղթանակը, այլև թեկուզ սահմանափակ լսարան ունեցող ինտերնետային լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի հաղթանակը:
Հիմա պատկերացրե՛ք՝ եթե մեր հեռուստատեսությունները նույն ազատությունն ունենան, ինչ ինտերնետային լրատվամիջոցները, որքան արագ Հայաստանը կդառնա նորմալ պետություն»,– գրել է Օսկանյանը:
Վերջինիս այս գրառման կապակցությամբ գրառում է կատարել նաև ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը՝ գրելով. «Եթե Օսկանյանը և ընդդիմությունը այսքան ազատ ու աննախադեպ ծավալով լուսաբանվում են և մինչև ընտրություններ, և ընտրությունների ընթացքում, ապա Ֆրիդոմ հաուսի հերթական զեկույցը, մեղմ ասած, թերի է, իսկ Օսկանյանի մեկնաբանությունները Ժպիտ են առաջացնում… Այսօրվա նման բարձր աստիճան խոսքի ազատության ոլորտում վաղուց չի եղել…»։
tert.am
Երևանի Ավան թաղամասում ՀՀԿ-ի նախընտրական հանդիպման ժամանակ Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնությունը ի պաշտպանություն Թեղուտի պաստառներ են պարզել, որը հենց Սերժ Սարգսյանի աչքի առաջ պատառոտել են:
Նախաձեռնության տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.
«Սույն թվականի ապրիլի 30-ին Թեղուտի պաշտպանության մի քանի ակտիվիստներով այցելել էինք Ավան համայնքում տեղի ունեցած, «հավատանք, որ փոխենք» կարգախոսի տակ անցկացվող հավաքին` նպատակ ունենալով Հանրապետական կուսակցության և Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին գրավոր պահանջ ներկայացնել, որպեսզի վերջինս պատշաճ կերպով իրականացնի իր պաշտոնեական պարտականությունները և հետամուտ լինի Թեղուտի հանքավայրի անօրինական շահագործման դադարեցմանը: Հարկ ենք համարում նշել, որ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի համաձայն հանրապետության նախագահն անմիջական պարտավորություն է կրում ձեռկելու անհրաժեշտ կազմակերպչական և իրավական միջոցներ պետության ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ապահովելու համար: Այսինքն, Սերժ Սարգսյանն ի պաշտոնե անհատապես պարտավորություն է կրում հետամուտ լինելու, որպեսզի Թեղուտի գործի շրջանակներւում Օրհուսի կոնվենցիայի Համապատասխանության կոմիտեի որոշումը կենսագործվի:
Մենք գտնում ենք, որ Թեղուտի հանքավայրի շահագործման գործընթացում առկա են հսկայական կոռուպցիոն ռիսկեր, ուստի պահանջում ենք նաև պաշտոնապես ուսումնասիրություն սկսել Թեղուտի հանքավայրի շահագործման համար թույլտվություն սահմանող փաստաթղթերում տեղ գտած աղաղակող իրավախախտումները բացահայտելու և անօրինական որոշումներ կայացրած պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու համար: Այդ նույն մարդիկ իրենց օրինաստեղծ գործունեության ընթացքում նաև նպաստավոր օրենսդրական դաշտ են ստեղծել իրենց ապօրինի գործողություններն «օրինականացնելու» համար: Մասնավորապես` նախկին բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը (ՀՀԿ ցուցակի 27-րդ համար), վարչապետ Տիգրան Սարգսյան (ՀՀԿ ցուցակի 3-րդ համար) և այլք:
Սակայն երբ մենք պարզեցինք Թեղուտի պաշտպանությանն առնչվող ցուցապաստառները, որոնց վրա չկար որևէ անպարկեշտ արտահայտություն, մի խումբ մարդիկ (ենթադրաբար` թիկնապահներ) պահանջեցին դրանք թաքցնել, իսկ հետո հենց Սերժ Սարգսյանի առջև պատառոտեցին այդ պաստառները: Այսպիսի անհանդուրժողականությունն ու վայրագությունը վկայում են այն մասին, որ երկրի ղեկավարը «փոփոխություն» ասելով հասկանում է ասֆալտծածկույթի փոփոխություն, և ոչ թե բռնապետական, անհանդուրժողական մտածելակերպի և գործելաոճի:
Մենք խորապես դատապարտում ենք Ավանում Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամների նկատմամբ գործադրված բռնությունը և մեր վճռականությունն արտահայտում հետամուտ լինել, որպեսզի ամենակարճ ժամանակահատվածում դադարեցվի Թեղուտի հանքավայրի անօրինական շահագործումը: Այդ հանքավայրի շահագործումը ոչ միայն անօրինական է և անհամեմատ ավելի մեծ տնտեսական վնասներ է պատճառում մեր պետությանը այլև, ի վերջո` գեղեցիկ չէ:
Իսկ Սերժ Սարգսյանին ուղղված նամակ-պահանջագիրը կներկայացնենք մոտակա հանրահավաքներից մեկի ժամանակ»:
Մայիսի 3-ի գիշերը հանրապետության տարածքում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, մայիսի 3-ի ցերեկը, 4-ից 7-ն առավելապես գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում հնարավոր է կարկուտ: Քամին հարավ-արևմտյան է՝ 2-7 մ/վրկ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը մայիսի 3-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Երևանում մայիսի 3-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-ի ցերեկը, 4-ից 7-ը գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում են անձրև և ամպրոպ:
ATP-ն և WTA-ն ներկայացրեցին վարկանշային աղյուսակները` ապրիլի 30-ի դրությամբ:
Տղամարդկանց պայքարում հերթական անգամ լավագույնը սերբ Նովակ Ջոկովիչն է` վաստակած 13,020 միավորով, 2-րդը` Նադալն է 10,170 միավորով, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Ռոջեր Ֆեդերերը: Շվեյցարացու ակտիվում կա 8,800 միավոր:
Լավագույն տասնյակ է վերադարձել ԱՄՆ-ն ներկայացնող Ջոն Իզները, ով զբաղեցրել է արգենտինացի Խուան Մարտին դել Պոտրոյի տեղը:
Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը 49-րդն է` 905 միավորով:
Կանանց պայքարում առաջինը բելառուս Վիկտորիա Ազարենկոն է (4,940), 2-րդն ու 3-րդը համապատասխանաբար` ռուս Մարիա Շարապովան (3,390) և լեհ Ագնեշկա Ռադվանսկան են (3,085):
Դանիացի Կարոլին Վոզնիացկին, ով շուրջ մեկ տարի գլխավորում էր WTA-ն, այժմ բավարարվել է միայն 6-րդ տեղով (1,671):
Ֆրանսիահայ աշխարհահռչակ երգիչ և երգահան Մարթեն Յորգանցը մենահամերգով հանդես կգա Երևանում այս տարի ամռանը: Ինչպես իր ֆեյսբուքյան էջում նշում է երգիչը` համերգը հավանաբար տեղի կունենա օգոստոս ամսին, որի մասին նախօրոք կհայտարարվի:
Նշենք, որ ֆրանսիահայ մեծ երգիչ Մարթեն Յորգանցի երգերը շատ սիրված են Հայաստանում: Վերջինիս երգացանկում ընդգրկված են հայկական («Հայի աչքեր», «Սիրում եմ քեզ», «Գարուն ես միշտ, Երեւան», «Այբ, բեն, գիմ», «Ճկույթիկ»), իտալերեն եւ ֆրանսերեն երգեր:
Հարգելի պարոն Մարգարյան,
Դեկտեմբերին մենք մեր զայրութն ու մտահոգությունն էինք հայտնել առ այն, որ մանկավաճառ բժշկուհի Նաիրա Բալայանը շարունակում է աշխատել Քանաքեռ-Զեյթուն բ/կ-ում` որպես մանկաբարձ-գինեկոլոգ: Դեռ մինչ այդ` 2011 թ-ի սեպտեմբերի 26-ին, Վճռաբեկ դատարանի վերջնական որոշմամբ Նաիրա Բալայանը Քրեական օրենսգրքի 168-րդ հովածի 1-ին կետով դատապարտվել է 2 տարվա ազատազրկման առնվազն 2 նորածինների վաճառքի համար, սակայն պատժի կրումը հետաձգվել է իր մանկահասակ երեխային խնամելու պատրվակով(գործի բոլոր մանրամասներն այստեղ`http://www.datalex.am/dl_case_view_page.php?caseType=1&courtID=53&caseID=14918173765680442):
ՀՀ առողջապահության նախարարը նախ խոստացավ խնդիրը քննարկել քաղաքապետարանի հետ, քանի որ նշված բ/կ-ն ձեր ենթակայության ներքո է գործում: Մարտի 19-ին մենք կրկին բաց նամակով դիմեցինք Ձեզ և պարոն Քուշկյանին հանցագործ բժշկուհու աշխատանքային գործությունեությունը կասեցնելու խնդրով, որպեսզի փողի մոլուցքով տարված բժշկուհին հնարավորություն չունենա խաթարելու նաև այլ նորածինների ճակատագիրը: Առողջապահության նախարարը, իր մամլո խոսնակի միջոցով, խոստացավ միջնորդություն ներկայացնել քաղաքապետարան, որ Նաիրա Բալայանը փոխի իր աշխատանքի բնույթը(«աշխատի ուրիշ պոլիկլինիկայում կամ նույն հիմնարկում, սակայն արխիվի բաժնում, որտեղ կոնկրետ մարդկանց հետ գործ չի ունենա»), եթե նրան դատարանը չի զրկել աշխատանքի իրավունքից: Իսկ մարտի 30-ին մենք ստացանք պաշտոնական պատասխան Առողջապահության նախարարությունից, որ համապատասխան միջնորդությունն ուղարկվել է Քաղաքապետարան: Անցել է մոտ մեկ ամիս, սակայն քաղաքապետարանի կողմից որևէ քայլ չի ձեռնարկվել, ու որևէ արձագանք չկա: Հուսով ենք, որ քաղաքապետարանը նույնքան հետևողական կգտնվի, որքան Առողջապահության նախարարությունը, և բժշկուհու հանցավոր գործունեությանը վերջ կդրվի: Քաղաքապետարանին և անձամբ Ձեզ պատիվ չի բերում, որ իր ենթակայության տակ գործող հիմնարկում նման բարոյական նկարագիր ունեցող «բժիշկ» է աշխատում:
«Ոչ երեխաների վաճառքին» քաղաքացիական նախաձեռնություն
Հոլիվուդյան աստղ Ջուլիա Ռոբերթսը առաջարկել է խնամել Անջելինա Ջոլիի ու Բրեդ Փիթի վեց երեխաներին` իբրև նրանց հարսանիքի նվեր: Այդպիսով 44-ամյա գեղեցկուհի Ռոբերթսը լուծել է գլխավոր մտատանջող հարցը` ի՞նչ նվիրել ընկերներին նրանց ամուսնության առթիվ:
«Լայֆնյուզը» հիշեցնում է, որ Փիթն ու Ջոլին իրենց սպասված ամուսնության մասին հայտարարեցին բոլորովին վերջերս, 7 տարվա հարաբերություններից հետո: Փիթի նվիրած ամուսնական մատանին արժե 500 հազար դոլար և պատրաստվել է հենց ապագա ամուսնու էսքիզով:
«Այդ նորությունից հետո ինձ բոլորը հարցնում են, թե ի՞նչ եմ պատրաստվում նվիրել նրանց, ովքեր ամեն ինչ ունեն: Կարծում եմ դայակի ծառայությունները այս պարագայում անփոխարինելի են, ի վերջո նրանք հարսանիքից հետո անշուշտ կցանկանան առանձնանալ»,- հայտարարել է Ջ.Ռոբերթսը:
Այսօր, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես տեղեկացնում է Tert.am–ը մոտավորապես 2 ժամ առաջ Կիևյան կամրջից մի աղջիկ իրեն ցած է նետել։ Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ քննչական խումբը։ Պարզվել է, որ ինքնասպանություն գործած անձը Երևանի Բաբաջանյան փողոցի բնակիչ 17-ամյա ազգությամբ եզդի Ա. Մհոյանն էր։ Փաստի առթիվ Ոստիկանության Մաշտոցի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Թե ինչն է եղել 17-ամյա աղջկա կողմից կատարված նման քայլի պատճառը, դա պետք է պարզի քննությունը։ Այս պահին արդեն դեպքի վայր է ժամանել դիակ տեղափոխող բրիգադը, որը դատաբժշկի զննումից հետո դին տեղափոխելու է դիահերձարան։
«Եկեք միասին հավաքվենք և հիշենք 1,5 միլիոն մարդկանց, որոնք սպանվել են 1915թ. ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության ժամանակ»,- գրել է Քիմը Twitter-ի իր միիկրոբլոգում:
Քիմ Քարդաշյանը կոչ է արել հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Հանրահայտ հեռուստաաստղը նաեւ անցած տարի էր կոչ արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Ապրիլի 23-ին նշվում է գրքի ու հեղինակային իրավունքի օրը: Այն հռչակվել է 16 տարի առաջ՝ 1995 թ.-ին, Փարիզում, ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր խորհրդաժողովի ժամանակ: Այս որոշման նպատակն էր հասարակության ու հատկապես երիտասարդության շրջանում սեր և հետաքրքրություն առաջացնել գրքի հանդեպ, ինչպես նաև գիրքը՝ որպես գիտելիքի տարածման և պահպանման ամենամատչելի ու վստահելի միջոց հռչակելը:
Այս տոնը նշվում է ավելի քան 100 երկրներում, և արդեն երրորդ տարին է, ինչ նշվում է նաև մեզ մոտ՝ Հայաստանում: Այս տոնին կազմակերպվում են գրքին և հեղինակային իրավունքներին նվիրված բազմաբնույթ միջոցառումներ ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ մարզերում:
- Աստղագուշակ
- Շաբաթվա վարկածները
- Ծրագիր
-
Նորը քեզ համար
-
Եղանակ / Արժույթ
-
Եղանակ` Հայաստան, Երեվան
20 C
-
EUR 511.93 USD 12.87 USD 401.07
-
-
Հայկական Վարկած
- Բլոգ










