22.05.2012 | 18:38
22.05.2012 | 18:27
22.05.2012 | 18:14
22.05.2012 | 17:29
22.05.2012 | 17:13
22.05.2012 | 17:00 Շուշան Գալստյան
22.05.2012 | 16:05
22.05.2012 | 15:47
22.05.2012 | 15:23
22.05.2012 | 15:20
22.05.2012 | 14:36
22.05.2012 | 14:04
22.05.2012 | 12:30
22.05.2012 | 12:21
22.05.2012 | 12:05
Tert.am-ը տեղեկացնում է, որ Դամասկոսցի լեսբուհու բլոգը (A Gay Girl in Damascus), որը դարձրել էր նրան ամենահայտնի սիրիացին համացանցում և հանրության ուշադրությունը հրավիրել Սիրիայում սեռական փոքրամասնությունների խնդիրներին, պարզվում է, պատկանում է մտացածին կերպարի։ Դա խոստովանել է հենց բլոգի հեղինակ 40–ամյա ամերիկացի Թոմ ՄաքՄաստերը։
Ինչպես հայտնում է «Բի–Բի–Սի»–ն, բլոգն սկսել էր գործել 2011–ի փետրվարին՝ 25–ամյա Ամինա Աբդալլա Արաֆ ալ Օմարի անունից, որն իր բլոգում ոչ միայն նկարագրում էր իր անձնական կյանքը, այլև քննադատում էր Սիրիայի նախագահ Բաշար Ասադին։
Իր «գոյության» ընթացքում նա անգամ հասցրել է հարցազրույց տալ Associated Press–ի թղթակցին՝ նկարագրելով Մերձավոր Արևելքում սեռական փոքրամասնությունների վիճակը։ Իսկ ահա հունիսի 6–ին «Ամինայի» էջում հաղորդագրություն հայտնվեց այն մասին, որ սիրիական իշխանությունները ձերբակալել են կնոջը, ինչը տարածվեց մի շարք միջազգային ԶԼՄ–ներում։
Հունիսի 12–ին Ամինայի գոյության առասպելը ցրեց հենց դրա հեղինակը՝ 40–ամյա ամերիկացի Թոմ ՄաքՄաստերը՝ բլոգում հայցելով ընթերցողների ներողամտությունը
Այնուամենայնիվ, ըստ նրա, բլոգում նկարագրված բոլոր իրադարձություններն իրական են։
US Weekly թերթը տեղեկացնում է, որ Քիմ Քարդաշյանը և իր նշանածը` բասկետբոլիստ Քրիս Համֆրիսը, պատրաստվում են ամռանը կայանալիք հարսանիքին: Զույգը արդեն ամուսնական պայմանագիր է կնքել, որում ամրագրված է, թե ինչպես է բաշխվելու ունեցվածքը, եթե նրանց համատեղ կյանքը չստացվի:
Քիմի տունը Բևերլի Հիլզում և ամուսնության ընթացքում նրա վաստակած միջոցները կշարունակեն մնալ իր սեփականությունը: Միայն անցյալ տարվա ընթացքում Քարդաշյանը վաստակել է առնվազն 10 մլն դոլար: Իսկ նրա ապագա ամուսինը տարեկան վաստակում է 3.2 մլն դոլար:
Զույգի ընկերները լրագրողներին հավաստիացրել են, որ պայմանագրի կնքումը զուտ նախազգուշական քայլ է, և 26-ամյա Քրիսը հաճույքով է ստորագրել:
Ըստ Vesti.ru-ի վերջապես հաջողվել է պարզել Գերմանիայում աղիքային ցուպիկով վարակվելու աղբյուրը. պատճառը լոբազգիներն են։ Այս մասին հայտարարել է Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիայի սպառողների շահերի պաշտպանության նախարարությունը:
Հյուսիսային Ռեյն -Վեստֆալիայի առողջապահության նախարար Յոհան Ռեմմելը պաշտոնապես հայտարարել է. < Պարզվել է աղիքային ցուպիկով վարակվելու աղբյուրը. պատճառը լոբազգիներն են։ Մենք նման եզրակացության եկել ենք լաբորատոր հետազոտություններից հետո»:
Այս հայտարարությունը ժխտեց այն կարծիքը, թե ինֆեկցիայի աղբյուրը իսպանական վարունգներն են:
Hollywood Reporter կայքը տեղեկացնում է, որ Հոլիվուդյան հայտնի դերասան Ալեք Բոլդուինը ցանկանում է առաջիկա ընտրություններում պայքարել Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնի համար: Դերասանի ներկայացուցչի խոսքերով, Դեմոկրատական կուսակցությունն այդ ընտրություններում ուժեղ թեկնածուի կարիք ունի, իսկ Բոլդուինը լավագույնս համապատասխանում է դրան:
Այն, որ հոլիվուդյան աստղը ձգտելու է դառնալ քաղաքապետ՝ արդեն խոսվում էր վաղուց, սակայն այդ խոսակցություններն սկսեցին ավելի շատ տարածվել այն բանից հետո, երբ դեմոկրատ թեկնածու Էնթոնի Ուեյները ինտերնետում տեղադրեց իր անպարկեշտ նկարները: Ուեյները համարվում էր քաղաքապետի պաշտոնի ամենահավանական թեկնածուն:
53-ամյա դերասան Ալեք Բոլդուինը Դեմոկրատական կուսակցության ակտիվ անդամ է:
Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարարությունները տեղեկացրել են, որ երկրի բոլոր 54 ռեակտորների աշխատանքը կարող է դադարեցվել մինչև 2012 թ. ապրիլը: Դրանց շահագործմանը դեմ են այն տեղական ինքնակառավարման մարմինները, որոնց տարածքներում են գտնվում ատոմակայանները: Նման զարգացման դեպքում երկիրը ստիպված է լինելու տարեկան մինչև 40 մլրդ դոլար ծախսել վառելիք գնելու համար:
Հիշեցնենք, որ մարտի 11-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժին և դրան հաջորդած ցունամիին հետևած «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում տեղի ունեցած խոշորագույն վթարի հետևանքով մթնոլորտ են արտանետվել մեծ քանակությամբ ռադիոակտիվ նյութեր:
Ведомости թերթի հաղորդմամբ, Մոսկվայի իշխանությունները հաստատել են մայրաքաղաքում միջէթնիկական հարաբերությունների կարգավորմանն ուղղված միջոցառումների ծրագիրը, որի իրականացման համար կհատկացվի մոտ 110,6 մլն ռուբլի։
Ծրագրի շրջանակներում կիրականացվի «Մի տառապիր ռասիզմով» սոցիալական գովազդների նախագիծը, կանցկացվեն նաև մի շարք սեմինարներ և դասախոսություններ՝ նվիրված միջէթնիկական փոխհարաբերությունների խնդրին։
Միջէթնիկական բախումներից խուսափելու համար Մոսկվայի իշխանությունները կփորձեն կանխել ցածր աշխատավարձով աշխատատեղերի ստեղծումը և հաճախակի ստուգումներ կիրականացնեն ներգաղթյալների կենտրոններում ։
Հունիսի 8-ին, ժամը 18:00-ից հետո Երևանի Սիրահարների այգին կվերածվի Մեծ Բրիտանիայի ազգային տոնի՝ նշվելու է Թագուհու ծննդյան օրը, հաղորդում է Հայաստանում Մեծ Բրիտանիայի մամուլի ծառայությունը:
Ամեն տարի հունիսին Մեծ Բրիտանիայի դեսպանատները նշում են Միացյալ Թագավորության միապետի ծննդյան պաշտոնական օրը:
«Ինչպես անցյալ տարի, այս տարի նույնպես այս օրը առիթ է ոչ միայն գործընկերների հետ Թագուհու կենացը խմելու, այլ նաև բարձրաձայնելու առկա խնդիրների, այս անգամ՝ հատուկ կարիքներով մարդկանց և պարալիմպիկ սպորտի մասին: Տոնակատարության շրջանակներում հատուկ համերգային ծրագրով հանդես կգա «Ունիսոն» հասարակական կազմակերպությանը կից գործող և իր էությամբ եզակի «Փարոս» կամերային երգչախումբը: Երգչախմբում ընդգրկված կատարողներից շատերը հաշմանդամ են, տեղաշարժվում են սայլակների օգնությամբ: «Փարոսը» ստեղծվել է 1993 թվականին, մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է, ձեռք է բերել միջազգային լայն ճանաչում: Միջոցառման ընթացքում հյուրերը հնարավորություն կունենան նաև տեսնելու Հայաստանի պարալիմպիկ կոմիտեի ֆոտոցուցահանդեսը, որը կներկայացնի մեր պարալիմպիկների առօրյան ու սպորտային հաջողությունները», – ասված է Մեծ Բրիտանիայի դեսպանատան մամուլի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ Միացյալ Թագավորության թագուհի Էլիզաբեթ II-ը ծնվել է 1926 թ. ապրիլի 21-ին, գահ է բարձրացել 1952-ի հունիսի 2-ին, երբ ընդամենը 25 տարեկան էր։ Թագուհու ծննդյան պաշտոնական տոնակատարությունը նշվում է հունիսին, ընդ որում` ամեն անգամ տարբեր օրեր՝ կախված եղանակից։
Այսօր Նյու Յորքում տեղի կունենա Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս Կանի քրգործի առաջին դատական լսումը: Նա մեղադրվում է հյուրանոցի սպասուհու հանդեպ սեքսուալ ոտնձգություններ իրականացնելու համար:
Ավելի վաղ դատարանը նրան ազատ էր արձակել մեկ միլիոն ԱՄՆ դոլար գրավի դիմաց՝ պայմանով, որ Ստրոս Կանը չբացակայի իր դստեր բնակարանից և գտնվի մշտական հսկողության տակ:
Դատարանում Կաննի իրավապաշտպանները շարունակելու են պնդել, որ սպասուհու հետ ունեցած սեռական հարաբերությունը փոխհամաձայնեցված է եղել:
Հունիսի 6-ին Մոսկվայի Պրեսնենսկի դատարանը 3 տարվա ազատազրկման է դատապարտել Վիկտոր Բատուրինին` Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովի աներորդուն` անշարժ գույքի մեքենայությունների մեղադրանքով:
Գործի հարուցման հիմք է հանդիսացել 2008թ. հունիսի սկզբին Բատուրինը իր ծանոթ Իգոր Վաշուրկինին 211 քառ.մետր տարածք է վաճառել 23 միլիոն ռուբլով, սակայն հրաժարվել է հանձնել տարածքը եւ մեկ ուրիշի հետ պայմանագիր է կնքել 1,5 մլն դոլարով: Արդյունքում, ըստ դատախազության, նա 35 միլիոն ռուբլու ապօրինի եկամուտ է ստացել:
Օրերս Գեմանիայում թունավորման դեպքեր էր գրանցվել: Տուժածներից 2000-ը դիմել էր բուժօգնություն ստանալու, իսկ 22-ը մահացել: Գերմանացի բժիշկները, պարզել են, որ մահացու վտանգ ներկայացնող աղիքային վարակի պատճառը ոչ թե վարունգներն էին, այլ ծլած սոյան:
Այդ են վկայում վերջին օրերին կատարված ուսումնասիրության նախնական արդյունքները: Գերմանիայի կառավարության ներկայացուցչն ասել է, որ մանրամասները կհաղորդվեն ավելի ուշ կայանալիք մամլո ասուլիսում:
Վարակի աղբյուրի հայտնաբերումը հնարավոր է դարձել հանգամանքների մանրազնին ուսումնասիրության շնորհիվ: Ենթադրվում է, որ սոյան օգտագործվել որպես հավելում աղցանների համար:
Հ.Գ.Նշենք, որ սոյան կենդանի վերափոխված, կամ մոդիֆիկացված օրգանիզմ պարունակող այն սննդամթերքի շարքին է դասվում, որոնք չափազանց վտանգավոր են, եթե ոչ մարդու կյանքի, ապա գոնե առողջության համար: Ի դեպ վարունգների մեջ ևս կա ԿՎՕ պարունակող տեսակ: Իսկ սոյան մեր երկրում կոնկրետ երշիկի արտադրության մեջ օգտագործվում է առանց վերահսկողության:
- Աստղագուշակ
- Շաբաթվա վարկածները
- Ծրագիր
-
Նորը քեզ համար
-
Եղանակ / Արժույթ
-
Եղանակ` Հայաստան, Երեվան
20 C
-
EUR 511.93 USD 12.87 USD 401.07
-
-
Հայկական Վարկած
- Բլոգ










