23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Այսօր խորհրդարանում բավական հետաքրքիր զրույց ծավալվեց պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի հետ: Տևական ժամանակ Աղաբաբյանն էլ չէր գալիս խորհրդարան, ավելի շուտ, երևի թե այն ժամանակից, ինչ արաբ շեյխերի հետ պայմանագրեր կնքեց` «Ջերմուկ» հանքային ջուր արտահանելու հաշվով: Դուբայ մեկնումներն այլևս հնարավորություն չտվեցին այս պատգամավորին օրենսդրական գործունեություն ծավալել` ինչպես հարկն է: Կառավարության արտահերթ նստաշրջանը Ազգային ժողով բերեց նաև նրան:
— Էդ որ ըտենց հա’ գրում եք` Բուռնաշ, ինչ էլ ասեմ, տակը վերջը փչացնում, գրում եք` Բուռնաշ, խի՞ չեք մի անգամ գրում, որ էդ Բուռնաշը կռվի վախտվա իմ պազիվնոն ա էղել:
— Բայց, պարոն Աղաբաբյան, Դուք սիրում եք Ձեր մականունը, չէ՞: Ի՞նչ կա դրա մեջ:
— Է, հա’, էն «Վրիժառուների» կինոյի միջի Բուռնաշին չե՞ք հիշում, դրանով են ինձ ըտենց կանչել:
— Բայց նա վախենալու կերպար էր, Դուք էլ ե՞ք ըտենց վախենալու:
— Էսօր Ռուսաստանը ըտենց չի՞: Սաղ Ռուսաստանը հիմի բուռնաշներ են: Պայքար էր, պայքարի ձև էր, էդ էլ անուն էր: Ինձ համար ոնց որ ասում են` Արծիվ 2, Ճայ 4…
— Դե, Ձեզ դա չէր սազի, ասենք` Ծիծեռնակ ասեին:
— Ինչի՞ չէր սազի:
— Ծիծեռնակ Ձեզ կսազե՞ր
— Օրինակ` կարաս ծիծեռնակին բնութագրես, անգամ երգ կա իրա մասին:
The Los Angeles Times թերթը գրում է, որ Կալիֆորնիա նահանգում գտնվող Սակրամենտո քաղաքի բնակչուհի` 29-ամյա Կա Յանգը ձերբակալվել է իր նորածին դստերը սպանելու համար: Կա Յանգին ձերբակալել են այս տարվա մարտին. նրա բնակարանում ոստիկանները հայտնաբերել են մահացած նորածին երեխայի, որի մարմնի վրա այրվածքների բազմաթիվ հետքեր են եղել: Երկար ժամանակ բժիշկներն ու մասնագետները չէին կարողանում հասկանալ, թե ինչպես են Յանգի դստեր մարմնի վրա նման այրվածքներ առաջացել: Երկու ամիս անց փորձագետները պարզել են, որ երեխայի մահը վրա է հասել միկրոալիքային վառարանում ստացած այրվածքներից:
Իտալական լրատվամիջոցները տեղեկացրել են, որ Իտալիայի խորհրդարանն այսօր կրկին վստահություն է հայտնել Բեռլուսկոնիի կառավարությանը. կողմ է քվեարկել 317 պատգամավոր, դեմ՝ 293:
Իտալիայում կառավարությանը վստահություն հայտնելու հարցն ընդունված պրակտիկա է և դրվում է այն ժամանակ, երբ խորհրդարանում որևէ վիճելի հարց է քննարկվում:
Հիշեցնենք, որ 2008 թ.-ից սկսած պատգամավորները 44 անգամ վստահություն են հայտնել Բեռլուսկոնիի կառավարությանը:
Lenta.ru կայքի փոխանցմամբ, Կարելիայում աղետի է ենթարկվել Տու-134 օդանավը, ինչի հետևանքով զոհվել է 44 մարդ, 8 վիրավոր տեղափոխվել է հիվանդանոց:
Մոսկվայից թռչող «Ռուսէյր» ավիաընկերության ինքնաթիռը «կոշտ» վայրէջք է կատարել Պետրոզավոդսկի օդանավակայանից մեկ կիլոմետր հեռու` ավտոմայրուղու վրա: «Ինտերֆաքս» գործակալությունը տեղեկացնում է, որ զոհվածների ընտանիքներին կտրամադրվի 1 միլիոն ռուբլի, իսկ վիրավորները կստանան 500.000 ռուբլի փոխհատուցում:
Ինքնաթիռի կործանման պատճառը դեռևս անհայտ է: Նախնական տվյալներով, օդաչուի սխալի պատճառով վնասվել են ինքնաթիռի հոսանքալարերը, և թռիչքուղու լույսերը մարել են:
Որոշ լրատվամիջոցների փոխանցմամբ զոհվածների ցուցակում է նաև Ուկրաինայի հայազգի քաղաքացի Վահրամ Սարգսի Սիմովյանը:
Բրիտանական գրադարանը և Google որոնողական ծառայությունը հայտարարել են համագործակցության մասին« որի նպատակը Բրիտանական ազգային գրադարանից 250 հազար գիրք թվայնացնելն է: Ինչպես տեղեկացնում է BBC-ին« Բրիտանական գրադարանը« որը գրքերի քանակով հանդիսանում է աշխարի ամենախոշոր գրադարաններից մեկը« հայտարարել է« որ պլանավորում է գիտնականներին և ուսանողներին նյութերից ազատ օգտվելու հնարավորություն տրամադրել:
Նշենք« որ Google-ը համագործակցում է աշխարհի արդեն 40 գրադարանի հետ« բայց հաճախ ստեղծագործությունների թվայնացման ժամանակ խնդիրներ են առաջանում` կապված գրողների հեղինակային իրավունքների պահպանման հետ:
The Daily Mail պարբերականը տեղեկացնում է, որ «Ալ-Ղաիդա» ահաբեկչական խմբավորումը հրապարակել է 40 հոգանոց ցուցակ, որոնց վեջիններս ցանկանում են արագ «լիկվիդացնել»: Ցուցակում ընդգրկված անունները չեն հրապարակվում , սակայն հայտնի է, որ դրանց մեջ կան այն զինվորականների, լրագրողների պաշտոնյաների անունները , որոնք կապված են եղել Իրաքի պատերազմի հետ:
Բացի անուններից հրապարակվել են նաև թիրախ հանդիսացող անձանց նկարներն ու հասցեները: Հրապարակման հեղինակը նաև խնդրում է աջակցել տվյալ անձանց ոչնչացմանը` փոստով ռումբ ուղարկելու միջոցով:
Իրավապահները նշում են, որ մտահոգության լուրջ առիթ կա, քանի որ հրապարակված ցուցակում տվյալները բավարար են ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար:
Հայաստանում է գտնվում պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը:
Աբրահամն այսօր մամուլի ասուլիսում խոսեց իր ձեռքբերումների, ծրագրերի, ինչու չէ, նաև պարտությունների մասին, իսկ որ ամենակարևորն է` ասաց, որ եկել է ամուսնանալու. «Հայաստան ժամանելուս նպատակներից մեկը ամուսնությունն է. Հարսնացուս սովորական աղջիկ է, հանրությունը չի ճանաչում նրան»:
Աբրահամը նախ խոսեց Անդրե Ուորդից կրած պարտության մասին, նկատելով, որ ԱՄՆ-ում շատ բարդ է մրցելը:. «Ես լավ սկսեցի, սակայն տակտիկական սխալ թույլ տվեցի: Ես գիտեի, որ ԱՄՆ-ում, եթե նոկաուտի չենթարկեմ, ապա միավորներով հաղթել չեմ կարող: Ես այժմ Երևանում եմ, երեք-չորս շաբաթ կհանգստանամ, օգանիզմս կվերականգնեմ, ապա կմեկնեմ Գերմանիա, երեք-չորս որակավորման հանդիպումներ կանցկացնեմ և կպատրաստվեմ աշխարհի առաջնությանը: Դա կլինի հաջորդ տարվա վերջում»:
Արթուր Աբրահամը որոշակի ծրագրեր ունի Հայաստանի հետ կապված. «Իմ կարիերայից հետո Հայաստանում ցանկանում եմ ստեղծել բռնցքամարտի դպրոց, որտեղ կուսուցանեն անգլերեն և գերմաներեն: Եթե բռնցքամարտիկը օտար լեզու չգիտի, նա չի կարող միջազգային ասպարեզում հաջողություններ ունենալ», — ասաց նա:
Արթուրը դրական գնահատեց հայկական բռնցքամարտի ներկայիս վիճակը. «Հայաստանում լավ որակի բռնցքամարտիկներ շատ կան, որոնք կարող են լինել աշխարհի չեմպիոններ: Սակայն պրոֆեսիոնալ բռնցքամարտը զարգացած չէ, ուստի շատերը մեկնում են այլ երկրներ: Տաղանդավոր մարզիկներ ունենք»:
Աբրահամը մի շատ հետաքրքիր դիտարկում արեց. «Հայաստանը միջազգային ասպարեզներում առավել հաջող հանդես է գալիս անհատական մարզաձևերում: Երևի մեր եսասիրությունն է պատճառը, որը անհատական մարզաձևերում ավելի մեծ հաջողություն ենք ունենում»: Նա ճիշտ է համարում, որ հայ բռնցքամարտիկների մի մասը սիրողական բռնցքամարտը Հայաստանում թողնում է և հեռանում ԱՄՆ: Արթուրի կարծիքով, ԱՄՆ-ը բռնցքամարտում Գերմանիայից ուժեղ է:
Աբրահամը Երևանում մարզվել է Ենգիբարյանի անվան մարզադպրոցում և մտադիր է օգնել իր կրթօջախին: ««Ադիդաս» — ի միջոցով հարյուր հազար եվրոյի օգնություն կցուցաբերեմ դպրոցին», — ասաց նա:
Հորդառատ անձրեւները եւ կարկուտը ողողել են Թուրքիայի մայրաքաղաք Անկարան: www.vesti.ru-ի հաղորդմամբ `որոշ շրջաններում ջուրը ծածկել է շենքերի ոչ միայն առաջին« այլեւ` երկրորդ հարկերը: Ջրի տակ են հայտնվել անցումներն ու մետրոյի կայարանները: Մեքենաների վարորդները եւ տրանսպորտով երթեւեկողները դժվարությամբ են կարողացել դուրս գալ ջրով հեղեղված ավտոմեքենաներից: Հարկավոր է եղել նույնիսկ փրկարաների օգնությունը:
Հսկայական կարկուտը կոտրել է խանութների ցուցափեղկերը եւ բնակելի տների պատուհանները:
Որոշ բնակիչներ հիվանդանոց են տեղափողվել վնասվածքներով եւ կոտրվածքներով:
ՀՀ կառավարությունը իր վաղվա նիստի օրակարգում կքննարկի 1.5 մլն դրամ «Աշխարհի հայ նկարիչների միություն» հ/կ-ին` տրամադրելու հարցը, որը հրատարակելու է Գարեգին Նժդեհի 125-ամյակին նվիրված պատկերագիրք:
Եթե հաստատվի հատկացումը, Գումարները կվերցնեն կառավարության պահուստային ֆոնդից:
Քիմ Քարդաշյանը իր կայքում հրապարակել է այն նվերների ցանկը, որը նա և իր փեսացուն ցանկալի են համարել: Հարսանիքի օրը դեռ չի որոշվել, սակայն հստակ է, որ այն տեղի կունենա առաջիկա շաբաթների ընթացքում:
Որպեսզի հյուրերը չտանջվեն նվերների ընտրության հարցում, հանրության շրջանում ընդունվել է wish-list՝ «ցանկությունների ցուցակ» կազմելը:
Ընդհանրապես նվեր ընտրելը միշտ էլ դժվար է եղել, ուստի այս մեթոդը արդյունավետ է. և այսպես.
Քիմ Քարդաշյանը նախընտրում է ստանալ արծաթյա սպասք՝ 38,400 դոլար արժողությամբ, ակնոցների հավաքածու՝ 2500 դոլար, 800 դոլար գնահատվող մոմակալներ, մոխրամաններ Havana՝ 840 դոլար (Քիմը չի ծխում, սակայն տուն է, պետք կգա), 24 շիշ Baccarat Vega շամպայն, յուրաքանչյուրը` 130 դոլար արժեքով, նույնքան Baccarat Vega բաժակներ՝ յուրաքանչյուրը 125 դոլար, «չեմ տեսնի, չեմ լսի, չեմ խոսի» արձանիկների հավաքածու՝ 735 դոլար յուրաքանչյուր արձանիկի համար: Ցուցակը շարունակելի է: Նախնական` նվերների ընդհանուր գումարը կազմել է 172 հազար դոլար:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.