13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...Ավստրալիացի բժիշկների բազմամյա ուսումնասիրություններից հետո պարզվել է, որ կոկոսի կաթն ու միջուկը չափազանց օգտակար են, քանի որ կոկոսի հյութի բաղադրությունը շատ նման է մարդու արյան պլազմայի բաղադրությանը:
Կոկոսի կաթը պարունակում է առնվազն 17 ամինաթթու, ինչի շնորհիվ գրեթե նույնքան օգտակար է, որքան կաթնամթերքն ու տավարի միսը:
Գիտնականները պարզել են նաև, որ մարդու համար օգտակար են կոկոսից ստացված բոլոր մթերքները: Օրինակ` կոկոսից ստացած շաքարավազն ավելի օգտակար է, քան մնացած բոլոր շաքարավազի տեսակները, ավելին` կարող են օգտագործել նաև շաքարախտով հիվանդ մարդիկ:
Կոկոսից ստացած շաքարավազը օգտակար է նաև սրտանոթային և երիկամային հիվանդություններ ունեցող մարդկանց համար:
«Մելինդ և Բիլ Գեյթս» հիմնադրամը Նիդեռլանդներում պատրաստվում է ֆինանսավորել հոլանդական Դելֆթի տեխնոլոգիական համալսարանի կողմից իրականացվող «զուգարանի գյուտին»: Ներկայացված նախագծում նշվում է, որ փորձ է արվելու ստեղծել նոր զուգարան, որը հնարավորություն կընձեռի մշակել մարդու արտաթորանքն առանց ջրի, էներգիայի և կոյուղու օգտագործման: Մեթոդը պետք է լինի էժան, որպեսզի հնարավոր լինի կիրառել նաև զարգացող երկրների աղքատ շրջաններում:
Պետք չէ մասնագետ լինել հասկանալու համար, թե ինչ գլխացավանքներից կձերբազատվի երկրի բնակչությունը, եթե այս ծրագիրն իրականանա: Հոլանդացի մասնագետները պնդում են, որ թղթի վրա այս նորարարությունն արդեն պատրաստ է, ընդամենն անհրաժեշտ է կյանքի կոչել: Նախագծային խմբի ղեկավար Գեորգիոս Ստեֆանիդիսն ասել է, որ «միկրոալիքների միջոցով արտաթորանքը կվերածվի էլեկտրաէներգիայի»: Ըստ Utro.ru-ի, այդ գրանտը «Ջուր, կոյուղի, հիգիենա» ծրագրի համար հատկացված 42 մլն դոլարի հասնող ներդրումների միայն մի մասն է։
MIGNews.com կայքի տեղեկացմամբ` երկրագնդի 2,6 մլրդ բնակիչ չի կարողանում օգտվել անվտանգ և ոչ թանկարժեք կոյուղուց:
«Marie Claire Travel» հայտնի ամսագրի իտալական տարբերակը 2011թ. հուլիս-օգոստոս համարում Հայաստանի մասին 20 էջանոց մեծածավալ հոդված է հրապարակել` «Ուր շնչում են քարերը. ուխտագնացություն դեպի Քրիստոնեական Հայաստանի սիրտը» («Dove la pietra respira. Peregrinazione nel cuore dell’Armenia Cristiana») խորագրի ներքո:
Ամսագիրն ընթերցողներին է ներկայացնում հայկական պատմամշակութային և հոգևոր հարուստ ժառանգությունը, ինչպես նաև ներկայիս Հայաստանի Հանրապետությունը: Հոդվածում առկա են բարձրորակ լուսանկարներ և բազմապիսի տեղեկություններ Հայաստան այցելող զբոսաշրջիկների համար:
Ռուսական եզակի «Սպեկտր-Ռ» (ՙՌադիոԱստրոն՚) աստղոֆիզիկական աստղադիտարանը, որը նախատեսված է տիեզերքի ուսումնասիրման համար, այսօր Բայկոնուրից դուրս է հանվել ուղեգիծ: Նրա պոկումը հիմնական մասից ակնկալվում է Մոսկվայի ժամանակով 10:07-ին:
«ՌադիոԱստրոն» միջազգային աստղադիտարանը գործարկվել է Ռոսկոսմոսի պատվերով: Այն կարող է ուսումնասիրել այլ գալակտիկաների միջուկները, Սև խոռոչները, մասնիկների արագացումը, մագնիսական դաշտերը, տիեզերական ճառագայթները և այլն:
Lenta.ru-ն տեղեկացնում է, որ ամերիկյան Famecount.com կայքի հրապարակած տվյալներով` ամերիկացի երգչուհի Ռիհանան հուլիսի 14-ին Fիր երկրպագուների թվով առաջ է անցել Facebook-ում ամենահայտնի մարդկանց ցուցակում 2-րդ հորիզոնականը զբաղեցնող երգչուհի Լեդի Գագայից:
Հուլիսի 14-ի դրությամբ, Ռիհանայի էջում 40.516.728 երկրպագու է գրանցված եղել։ Ռիհանան իր երկրպագուների թվով մոտենում է ամենահայտնի մարդկանց ցուցակը գլխավորող ռեփեր Էմինեմին, որի էջը, հուլիսի 14–ի դրությամբ, «հավանել էին» 43.225.888 անգամ։
Սերն ինձ համար ինքնամոռացման, ինքնանվիրման, ինքնաժխտման, ինքնախոշտանգման, ինքնամաքրման ինքնաբուխ պրոցես է: Եվ ամենեւին` ոչ ինքնաներման, ինքնասիրության, ինքնաարտահայտման, ինքնավավերացման, ինքնագիտակցության աճի, ինքնաղեկավարման, ինքնակործանման ինքնուրույն պրոցես:
Այս բոլոր «ինքնա»-ներն իմ կողմից պատահական չեն օգտագործված, որովհետեւ«սեր» ասվածը, գովերգվածը, փառաբանվածը, նրանով երդվածն ու երդումը դրժածը, օջախներ դրածն ու քանդածը, հոգին ազնվացրածն ու նրա ծնվելու ու ապրելու համար ամենավերջին ստորության դրդածը, ֆետիշացրածն ու աստվածացրածը, երկրներ ստեղծածն ու ավերածը, մտքեր պայծառացրածն ու մթագնածը, բարիացրածն ու չարացրածը, խելոքացրածն ու խելքից հանածը…
Դա բոլորովին էլ «սեր»-ը չի, այլ սիրո մեր ընկալումը, ավելի ճիշտ ինքնաընկալումը մեր էգոյի պրիզմայով: Ամեն ինչ այնպես է, ինչպես մենք տեսնում ու ընկալում ենք, ամեն ինչ լինում է այնպես, ինչպես մենք պատկերացնում ու զգում ենք մեր «ինքնա»-ի միջով աղալով:
Եվ եթե այդ ամենը դնենք մի կողմ ու ընդունենք, որ լավագույն դեպքում սերը դա ուղեղի մեջ մաքսիմում 2-3 տարի տեւող ու անխուսափելիորեն դեպի մարում տանող քիմիական ռեակցիա է, ապա կարիք չի լինի տրվել սիրո այն բացասական ու ինքնակործան դրսեւորումներին, որովհետեւ դրանք շատ ավելի շատ են, ինչպես եւ դրականները,. ուղղակի այսքանը միտս եկավ, այդքանն էլ գրեցի, որոնք ի վերջո բերում են ոչ թե մարդու էության լավացմանն, այլ տանում են այլ կողմ`շատ քայլեր հետ մղելով անհատականության աճի սանդղակում, հետեւաբար վնաս են եւ հոգեւոր, եւ ֆիզիկական, եւ գիտակցական մակարդակներով:
Սիրելը լավ է, կապվելը` վատ: Ի վերջո, մենք ավելի շատ սիրում ենք ոչ թե կոնկրետ մարդուն, այլ մեր սերն ենք սիրում նրա հանդեպ, ու սկսում ենք ժամանակի ընթացքում ճնշել ու ստրկացնել`նրան սիրելու այդ ցանկությամբ: Շատ խառն եմ, խառն էլ գրում եմ: Ուղղակի փորձում եմ գրելով հասկանալ, ու նաեւ կիսվել, որովհետեւ գրելով պարզվում եմ ինքս ինձ համար: Վերջապես կգա՞ մի օր, որ խորհուրդներ տալուց զատ ես սկսեմ ինքս ինձ էլ լսել, ու մոռանալով ինձ գտնել…
«Էգո» ժխտելու ժամանակներն են եկել, երեւի իմաստնանում եմ…
Լուսինե Վայաչյան
Երեւանում հուլիսի 14-ին, ժամը 19:00-ին Կարապի լճի հարեւանությամբ կազմակերպվող «Ոչ ընտանեկան բռնությանը» ակցիայի ժամանակ օդ են բաց թողնվելու 100 գունավոր փուչիկներ:
Ակցիան կազմակերպում է Կանանց իրավունքների կենտրոնը:
Նախքան փուչիկների բաց թողնելը պատահական անցորդներին հնարավորություն կընձեռվի փուչիկների վրա գրել, որ իրենք դեմ են կանանց եւ երեխաների նկատմամբ կիրառվող բռնությանը: Ակցիայի նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկվածության մակարդակը երեւույթի վերաբերյալ, ինչպես նաեւ կանխարգելել ընտանեկան բռնությունը կանանց եւ երեխաների նկատմամբ:
Լոնդոնի նյարդաբանական համալսարանի գիտաշխատողները ապացուցել են, որ պաղպաղակը կարող է ծառայել որպես ուժեղ հակադեպրեսանտ: Լաբորատոր ուսումնասիրությանը մասնակցել է կամավորների 2 խումբ: Խմբի բոլոր անդամները հոգեկան և հոգեբանական խնդիրներ են ունեցել:
Առաջին խմբին գիտնականներն անընդհատ պաղպաղակ են տվել, իսկ երկրորդին` ոչ: Պարզվել է, որ առաջին խմբի անդամների տրամադրությունը գրեթե չի փոխվել և միշտ բարձր է եղել, իսկ երկրորդ խմբի մոտ դիտվել է տրամադրության անկում:
Արդյունքը ակնհայտ է. պաղպաղակն իսկապես հզոր հակադեպրեսանտ է, ակտիվացնում է գլխուղեղի այն հատվածները, որոնք պատասխանատու են բարձր տրամադրության և հաճույքի զգացման համար:
BBC հեռուստաընկերությունը տեղեկացնում է, որ Մեծ Բրիտանիայի մի քաղաքացի եվրոպական EuroMillions խաղարկության արդյունքում 185 մլն եվրո (244 մլն դոլար ) ռեկորդային ջեքփոթ է շահել։ Հաջողակ թվերն են` 17, 19, 38, 42, 45, 9 և 10: Շահման նախորդ ռեկորդը կազմել է 130 մլն եվրո, որը շահած անձը նույնպես բրիտանացի էր։
EuroMillions խաղարկությունը ստեղծվել է 2004 թ.‑ին: Խաղարկությանը կարող են մասնակցել միայն Ավստրիայի, Բելգիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իռլանդիայի, Լյուքսեմբուրգի, Պորտուգալիայի, Իսպանիայի և Շվեյցարիայի բնակիչները:
Ըստ Reuters գործակալության` լեգենդար ֆուտբոլիստ և Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան ավտովթարի է ենթարկվել Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի մոտակայքում:
Ֆուտբոլիստի մեքենան անհայտ պատճառներով բախվել է ավտոբուսին։ Մարադոնան, բարեբախտաբար, լուրջ վնասվածքներ չի ստացել։ Մարադոնայից բացի, մեքենայում է եղել նաև նրա ընկերուհի Վերոնիկա Օհեդան, որը նույնպես լուրջ վնասվածքներ չի ստացել։
Հիվանդանոցի տնօրենն ասել է, որ Դիեգոն բուժզննում է անցել և դուրս գրվել հիվանդանոցից։
-
-
13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել -
13.04.2024 | 01:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին. -
13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ» -
13.04.2024 | 01:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը -
13.04.2024 | 01:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին -
13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.