23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Time ամսագիրը «Տարվա մարդ» կոչմանն է արժանացրել Հռոմի Ֆրանցիսկոս Պապին:
Ինչպես հայտնում է ria.ru-ն, երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը:
Լավագույն տասնյակում են հայտնվել նաև Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման
Ուշագրավ է, որ տասնյակի մեջ չի ներառվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Արդեն մի քանի ամիս է բուռն քննարկվում է 36-ամյա բրիտանացի դերասան Օրլանդո Բլումի և 30-ամյա ավստրալիացի մոդել Միրանդա Քերի ամուսնալուծության թեման:
Վերջերս հայտնի է դարձել, որ զույգը հաճախ է գնում ընտանեկան հոգեբանի մոտ: Ինքը՝ Միրանդան, լրագրողներին տեղեկացրել է, թե դեռ հույս ունի փրկել ամուսնությունը:
Իսկ Օրլանդոն «7 Дней» ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է. «Միայն մի բան կասեմ, ինչպես էլ, որ դասավորվեն հանգամանքները, մենք սիրում ենք և միշտ կսիրենք ու կօգնենք միմյանց: Մենք ընկերներ չենք, ինչպես բոլորն են մտածում այսպիսի դեպքերում, մենք ընտանիք ենք և մեր կյանքի մնացած օրերում ևս կլինենք ընտանիք: Մենք շատ ենք սիրում մեր որդուն և ուզում ենք միասին դաստիարակել նրան»:
Սոֆի Մխեյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է գրառում՝ տեղեկացնելով ստեղծագործական կյանքում պասիվ լինելու պատճառը. «Պարզապես ցանկացա կիսվել ձեզ հետ … Գուցե շատերդ հարցնեք՝ ինչո՞ւ չկամ, վերջերս նոր ստեղծագործություններով հանդես չեմ գալիս, նոր երգեր չեմ ներկայացնում… Ւմ հարազատ հանդիսատես. վերջին 6 ամիսների ընթացքում ես ունեցա պատիվ և հնարավորություն համերգային տարբեր նախագծերով շրջագայելու աշխարհի մոտ 25 քաղաքներով… Ահռելի մեծ հաճույք և պատասխանատվություն էր սա, որը ցավոք անտեսանելի մնաց Հայաստանի հանդիսատեսի՝ Ձեզ համար։ Բայց այն վերաբերմունքը, ջերմությունն ու սերը, որը ես ստացա, ստիպելու է ինձ էլ ավելի աշխատելու և նորանոր հաջողություններով ուրախացնելու իմ բարեկամներին, և վշտացնելու էլի իմ, բայց Չարակամներին ։) Այս լուսանկարն էլ հասցրել եմ երկու երկրների խաչմերուկում:
Հ.Գ Ահավասիկ իմ այցելած երկրների և քաղաքների ցանկը. Մոսկվա, Թիֆլիս, Նովորոսիսկ,
Ստավրոպոլ, Կրասնոդար, ԴոնիՌոստով, Վոլգոգրադ, Վորոնեժ, Սարատով, Սամարա, Նիժնի Նովգորոդ, Տյումեն, Եկատերինբուրգ, Սանկտ Պետերբուրգ, Սոչի, Բելգիա, Իսպանիա,
Ռիգա, Շվեդիա, Բոստոն, ՆյուՅորք, Լոս Անջելես»:
Հայկ Մարությանը Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Նելսոն Մանդելայի մասին գրել է հետևալը. «Նելսոն Մանդելա՝ 1918-2013: Մարդ, որը փոխեց մոտեցումները, մարդ, որը թողեց մեծ հետք: Բրավո»:
Նազենի Հովհաննիսյանն էլ իր էջում նկար է տեղադրել և հարց ուղղել ընկերներին. «Էլ ի՞նչ անեմ մազերիս հետ… Ամեն անգամ մի բան մոգոնում եմ… Ասեք՝ գոնե ստացվո՞ւմ է…»…
Միքայել Պողոսյանը նույնպես հետաքրքիր լուսանկար է հրապարակել և մեկնաբանել՝ «Ես տեսնում եմ քեզ…»:
Հովհաննես Ազոյանը տեղադրել է «Մովսիսյանի գոլը ընդգրկվել է աշնան լավագույնների ցուցակում» հոդվածի հղումը՝ «Ապրես» մեկնաբանությամբ:
Քրիստինե Պեպելյանն ամբողջովին տարված է «Հայաստանի ձայնը» նախագծով՝ իր էջում գրելով հետևյալը. «Իմ թիմի մասնակիցներ, շատ շտապ սպասում եմ ձեր երկրորդ երգերին: Արագացրեք, խնդրում եմ: Ձեզ շատ սիրող՝ մարզիչ»:
Միլա Կունիսի և Էշտոն Կետչերի նշանադրության մասին խոսակցությունները չեն դադարում, չնայած զույգը պաշտոնապես չի հաստատել տեղեկությունը:
Օրերս Կունիսը և Կետչերը մասնակցել են դերասանուհու եղբոր՝ Մայքլի հարսանիքին:
Այդ կարևոր ընտանեկան միջոցառման ժամանակ Միլային, իհարկե, ուղեկցել է Էշտոնը, որը մի վայրկյան անգամ չի հեռացել սիրելիից:
Հետաքրքիրն այն է, որ Միլան, կարծես, փորձում էր հարսնացուի դերը ստանձնել. նա նույնպես սպիտակ զգեստ էր հագել, իսկ ձեռքին բռնել էր սպիտակ վարդերի փունջ:
Ի դեպ, Կունիսի մատին փայլում էր մատանին, որը, ըստ ԶԼՄ-ների, նվիրել է նրան դերասանը՝ նշանադրության ժամանակ:
Բարաք Միշելը Օբամաները ԱՄՆ-ի բարձրագույն Kennedy Center Honors պարգևներ են շնորհել արվեստի ու մշակույթի մի շարք գործիչների։
Արարողությունը տեղի է ունեցել Վաշինգտոնի Քենեդու անվան կենտրոնում:
Daily Mail-ի տեղեկացմամբ, ԱՄՆ նախագահը պարգևներ է հանձնել երաժիշտներ Կառլոս Սանտանան, Բիլի Ջոելը, Հերբի Հենքոքը, օպերային երգչուհի Մարթինա Արոյոն և դերասանուհի Շիրլի ՄքԼեյնը։
[nggallery id=115]
Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում արդեն ներկայացվել է «Սիրո կամուրջ» մյուզիքլը, որտեղ գլխավոր հերոսի՝ Հարություն Սայադյանի կերպարում հանդես է գալիս երգիչ Վլադիմիր Բարխոյանը, ում հետ զրուցեց «Հայկական Վարկած»-ի թղթակիցը։
«Այս տարվա իմ ամենամեծ ձեռքբերումներից է, որ այս ներկայացմանն ընգրկվեցի, որտեղ երգում եմ, պարում, փորձում որպես դերասան հանդես գալ, — ասաց Վլադիմիրը և հավելեց, — Այս տարի փոքր-ինչ պասիվ էի, կարծում եմ, որ այդ ներկայացումով ամեն ինչ կասվի, թե ուր էի կորել և ինչով էի զբաղված»։
Նա տեղեկացրեց, որ արդեն ֆիլմում նկարահանվելու առաջարկ է ստացել, հնարավոր է համաձայնվի։ Թեև այս այս տարվա ընթացքում Վլադիմիրը տեսահոլովակ չի ունեցել, բայց նոր երգեր ձայնագրել է։
Հանգստանալու նպատակով նա ամռանը Հունաստան էր մեկնել և, բնությունից տպավորված, որոշել էր տեսահոլովակ նկարահանել, բայց ժամանակը սուղ է եղել. «Չհասցրեցինք կրկին մեկնել Հունաստան և այնտեղ նկարահանումներ կատարել, բայց հուսով եմ, որ եկող տարի ինչ ծրագրել եմ, կիրագործվի։ Չեմ ցանկանում «շաբլոն» տեսահոլովակ լինի, երկար լռելուց հետո՝ նորություն եմ ուզում անել։ Երգն էլ հունական մոտիվներով է, կոչվում է «Մի գնա», խոսքերի հեղինակն է Անինա Հովհաննիսյանը»։
Վլադիմիրը նաև քրոջ՝ երգչուհի Մարգարիտա Բարխոյանին անդրադարձավ. «Այս տարի բացահայտում արեց քույրս՝ Մարգարիտան. ստեղծագործական պոռթկում էր, թե ինչ, բայց սկսեց երգեր գրել։ Իր երգերի խոսքերն ու երաժշտությունն արդեն ինքն է գրում։ Մենք անհատական կարիերայով ենք զբաղված, բայց կարծում եմ, որ ժամանակի ընթացքում դուետներ կլինեն»։
Մարինե Ամիրյան
Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը որոշել են ճոխ, արքայական հարսանիք կազմակերպել, իսկ արարողության վայրը զույգն ընտրել է Վերսալյան պալատը:
Սա Քիմ Քարդաշյանի երկրորդ հարսանիքն է: Քրիս Համֆերսի հետ ամուսնանալիս Քիմը ծախսել է 11 մլն, դոլլար, ինչը շատ համեստ թիվ է կազմում, ի տարբերություն այս մեկի, որը կազմակերպվում է: Եվ Քանյեն, և Քիմը սիրում են շռայլություններ: Երգիչը հայտարարել է, թե այնպես է անելու, որ իր հարսանիքն անմոռանալի անցնի:
Նախատոնական եռուզեռնն ու իրարանցումը զգացնել են տալիս, որ հաշված օրեր են մնացել Ամանորին: Շատերն արդեն շտապում են տարին ամփոփել. ինչ ձեքբերումներ ու հաջողություններ են գրանցել, ինչպես նաև նոր ծրագրեր են կազմում: Իսկ թե որտեղ և ինչպես են դիմավորելու Ամանորը հայտնիները և 2013-ը որքան բարեհաջող էր, պարզեցինք նրանցից:
Անահիտ Սիմոնյանը 2013-ը բարենպաստ տարի է համարում. «Ինչ պլանավորել էի, իրականացավ, այս տարին բարեհաջող է եղել մեզ համար», — նշում է երգչուհին, — «Ամենակարևոր իրադարձությունն իմ ատելիեի բացումն էր, որն ինձ համար նոր և սիրված աշխատանք է: Երկու երգ ունեցա՝ «Դու կյանքիցս առավել ես» և «Love you հոգիս», որը նոր տարվա թողարկման ընթացքում կլսեք: Դեռ չենք որոշել, թե որտեղ և ինչպես ենք նշելու 2014 թվականը, բայց 12-ը միանշանակ դիմավորելու ենք տանը՝ երեքով, մեր երեխայի հետ»:
Երազանք պահելու խորհրդանշական պահը Անահիտը բաց չի թողնում. «Երբ 12-ը խփում է, այդ ժամանակ մտքումս երազանք եմ պահում և ոչ մեկին չեմ ասում այդ մասին»:
«Վիտամին» ակումբի Արմուշն իր մասնակցությունն է ունենալու «Շանթ» հեռուստաընկերության ամանորյա ծրագրում, իսկ տոներին չի հանգստանալու. «Ինչպես միշտ աշխատանքի մեջ եմ լինելու, մեզ տրված չէ ընտանիքի հետ անցկացնել»:
Ըստ նրա, տարին իր համար այնքան էլ բարեհաջող չընթացավ. «2013 թվականն ավելի շատ տարավ, քան տվեց, քանի որ լավ մարդկանց կորցրեցինք՝ Մարկ Սաղաթելյանին, Արմեն Ադամյանին, Սոս Սարգսյանին, Ազատ Գասպարյանին: Այս տարի ավելի շատ տխրել ենք, կարծես չարացած թիվ լիներ, բայց կրկին անցանք մեր աշխատանքին, նոր եթերաշրջան եղավ: Աշխատանքային գործունեությունը նորմալ էր, սակայն մարդկային ռեսուրսների հարցում մեծ կորուստներ ունեցանք»:
Արմուշը սովորաբար երազանքներ պահում է մտքում՝ դիմելով Աստծուն, իսկ ծրագրեր կազմելն այնքան էլ ճիշտ չի համարում. «Եթե գալիք տարվա համար պլանավորում ես ինչ-որ բան, ուրեմն երազում ես, ձգտում, որ այն իրականացնես: Առաջ ընկնել պետք չէ, լույսը բացվում է, չգիտես, թե ինչ է լինելու»:
Սյուզի Մելիքյանի ամուսնական արարողությունը տեղի ունեցավ վերջերս, որն էլ տարվա լավագույն իրադարձությունն էր նրա համար. «2013 թվականը լավ տարի էր, դրական փոփոխություններով լի, իհարկե դժվարություններ էլ են եղել, այնպես չէ, որ ամեն ինչ հարթ էր: Ձեռքբերումներ եղել են թե՛ անձնական կյանքում, թե՛ երգարվեստում, բայց այս տարին ավելի շատ ինձ համար կարևորվեց նրանով, որ իմ անձնական կյանքում փոփոխություն եղավ»:
Այժմ երգչուհին «Քեզ նման փեսա չկա» երգի տեսահոլովակն է պատրաստում, որը եթերում կլինի 2014 թվականին. «Գոնե մի երգ և մի տեսահոլովակ փորձում եմ համատեղել, ինչ-որ չափով ինձ ներելի է, որ երգարվեստում այս տարի ավելի պասիվ էի», — անկեղծանում է երգչուհին:
Սյուզին դեռ չգիտի, թե որտեղ է լինելու տոներին, բայց համոզված է, որ հարազատ ու ջերմ միջավայրում է նշելու: Նա ևս հավատում է, որ Ամանորի գիշերը պահած ցանկությունը կիրականանա. «Այն պահին, երբ երազանք եմ պահում, աղոթում եմ. պետք է անպայման հավատաս, որ իրականանա»:
Ռաֆայել Երանոսյանին «Արմենիա» հեռուստաընկերության ամանորյա ծրագրում կտեսնենք, «Կարգին սկետչեր»-ի տոնական թողարկման շրջանակներում. «Արդեն մի քանի տարի է, որ նոր տարին դիմավորում եմ աշխատանքի մեջ, այս տարի ևս կան առաջարկներ, դեռ քննարկումներ են ընթանում՝ կամ կմասնակցեմ, կամ ծնողներիս հետ կնշեմ», — ասում է նա:
Դերասանը գոհունակությամբ է նշում իր հաջողությունների մասին, որ ունեցել է այս տարի. «2013 թվականից շատ գոհ եմ, աշխատանքային բուռն տարի էր ինձ համար, նոր նախագիծ ու նոր ներկայացումներ եղան»:
Ռաֆայելն առաջիկա ծրագրերի մասին նախապես չի բարձրաձայնում. «Ես ոչ մի բան նախապես չեմ պլանավորում, որովհետև իմ կյանքում ամեն ինչ լինում է պատահական, կամ համաձայնվում եմ, կամ՝ ոչ»:
Ստեղծագործական նոր աշխատանքների մասին նա միայն տեղեկացրեց հետևյալը. ««Կարգին հաղորդման» անձնակազմի հետ ենք անելու, բայց թե ինչ կլինի, անակնկալ է»:
Նարեկ Բավեյանը Սայաթ-Նովայի 300-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում «Սիրո կամուրջ» մյուզիքլում իր մասնակցությունն է ունենալու, որը համարում է տարվա գլխավոր իրադարձություններից մեկը. «Այս տարի նոր երգեր ու տեսահոլովակներ եղել են, սակայն ավելի մեծ նշանակություն եմ տալիս այս մյուզիքլին՝ կենդանի երգեցողություն, դերասանական խաղ, պար»:
Այս տարի նա կարողացել է մեկ տեսահոլովակ, 3-4 երգ ունենալ: Նարեկը սիրում է Նոր տարին տանը նշել. «2014 թվականը դիմավորելու եմ իմ տանը, ընտանիքիս հետ, որից հետո սկսվելու է աշխատանքային պրոցեսը»:
Ամանորի գիշերը երազանք պահելու հարցում Նարեկն ունի այլ մոտեցում. «Ես ամբողջ տարվա ընթացքում էլ իմ առջև դնում եմ նպատակներ ու փորձում իրականացնել: Այնպես չէ, որ սպասեմ, Նոր տարին գա ու նոր երազանք պահեմ»:
Հռիփսիմե Հակոբյանի առաջիկա ծրագրերում նախատեսված է յուրահատուկ կատարում՝ դուետ, որի հետ կապված փակագծերը չցանկացավ բացել: Երգչուհու կյանքում կարևոր իրադարձությունն ամուսնությունն էր երգիչ Մարտին Մկրտչյանի հետ, թեև աշխատանքում 2013-ը նույնպես հաջող տարի էր. «Տարեսկզբից սկսվեցին համերգներ ու շրջագայություններ Հայաստանում և արտերկրում, նկարահանվեցին «Խոստովանություն», «Հարսի պարը» տեսահոլովակները, մի քանի երգերի ձայնագրություններ եղան, նաև՝ մասնակցություն նախագծերում, բուռն ստեղծագործական տարի էր, բայց ամենամեծ փոփոխությունն իմ ամուսնությունն էր»:
Թե ինչպես և որտեղ է նշելու Նոր տարին, երգչուհին պատասխանեց՝ «2014 թվականը ևս տանը չենք դիմավորի, աշխատանքի մեջ կլինենք»:
Նա չթաքցրեց, թե ինչ երազանք է պահելու Ամանորի գիշերը. «Ես երազանք եմ պահում 12-ի վայրկյանների ընթացքում, կասեմ ավելին, որ դա կատարվում է տարվա ընթացքում: Երազում եմ զույգ բալիկներ ունենալ, այս տարի այդ երազանքը կպահեմ»:
Մարինե Ամիրյան
Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, Բրիթնի Սփիրսը նշել է իր 32 ամյակը: Երգչուհին մեծ շուքով է նշել տարեդարձը, քանի որ այս տարին շատ հաջող էր իր համար:
Նախքան Britney համերգային շրջագայության մեկնելը, երգչուհին երեկույթ է կազմակերպել Լաս Վեգասում:
Այդ օրը Բրիթնիի կողքին են եղել բազմաթիվ հյուրեր, այդ թվում՝ իր երկրպագունները: Երգչուհին ամբողջ ժամանակ երջանկությունից փայլել է և անկեղծ ժպտացել, իսկ ավելի ուշ իր բլոգում գրել է. «Սա իմ կյանքի ամենալավ տարեդարձն էր: Շնորհակալ եմ բոլորին: Ես շատ զգացված եմ ձեր վերաբերմունքից»:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.