Լուրեր
Մահ`անտարբերությունից թե՞ տգիտությունից

22.05.2012 | 17:00 Շուշան Գալստյան

Արխիվ

Մայիս 2012
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
« Ապր    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
Ալմանախ
Եվրատեսիլն էլ կորցրեցինք Մայիս 11, 2011 | 13:34

Երեկ Հայաստանը ներկայացնող երգչուհի Էմմին «Boom-Boom» երգով ելույթ ունեցավ 4-րդը, և վերջին վեց տարում Հայաստանն առաջին անգամ չանցավ եզրափակիչ: Հետաքրքիր է, որ Հայաստանի հաղթանակի հավանականությունը բուքմեյքերները դրական էին գնահատել:

Ստացվեց այնպես, որ Հայաստանը «Եվրատեսիլ 2011»-ի եզրափակիչում ներկայացված չի լինի: Առաջին կիսաեզրափակչի արդյունքներով եզրափակիչ փուլ անցան Վրաստանը, Ադրբեջանը, Սերբիան, Հունաստանը, Լիտվան, Շվեյցարիան, Հունգարիան, Ֆինլանդիան, Ռուսաստանն ու Իսլանդիան ներկայացնող երգիչները։ Հաղթանակի ամենաբարձր հավանականությունը տրվել էր Ֆրանսիան ներկայացնող Ամորի Վասալիին:

Հայաստանը մասնակցում է «Եվրատեսիլին» 2006-ից: Հիշեցնենք, որ այդ տարի Անդրեն գրավեց 8-րդ տեղը: 2007-ին նույն տեղը նվաճեց նաև Հայկոն: 2008-ին Սիրուշոն Հայաստանը ներկայացրեց 4-րդ հորիզոնականում: 2009-ին Ինգա և Անուշ Արշակյանները զբաղեցրել են 10-րդ տեղը, իսկ անցած տարի Էմմիի և կազմակերպիչների միջև տհաճ խոսակցություններից հետո Եվա Ռիվասը դարձավ 7-րդը:

 

«Ֆուկուսիմա 1»-ը պետական աջակցության կարիք ունի Մայիս 10, 2011 | 14:55

Ճապոնիայի «Ֆուկուսիմա 1» ատոմակայանի TEPCO ընկերությունը երեկ, ատոմակայանի վթարի հետևանքով ծագած չնախատեսված ֆինանսական դժվարությունների հաղթահարման համար, պաշտոնապես օգնություն է խնդրել երկրի կառավարությունից:

Էկոնոմիկայի և արդյունաբերության նախարար Բանրի Կաիեդեին ուղղված նամակում TEPCO-ի նախագահ Մասատակա Սիմիձուն գրում է, որ ընկերությունն արդեն կարող է թույլատրելի մակարդակով  էլեկտրաէներգիա մատակարարել  իր բաժանորդներին:

Սակայն, ըստ Սիմիձուի, «Ֆուկուսիմա 1»-ի միջուկային ռեակտորների աշխատանքի դադարեցման պատճառով անհրաժեշտ է ավելացնել ջերմաէլեկտրակայաններում նավթի ծախսը, իսկ դրա համար, այս տարվա ընթացքում, կպահանջվի մեկ տրիլիոն իեն, այսինքն՝ առնվազն 8,7 մլրդ եվրո: Նա նշել է նաև, որ ընկերությունը չի կարող ֆինանսական օգնություն խնդրել մասնավոր ֆինանսական ընկերություններից, քանի որ TEPCO-ն ահագին պարտքեր ունի, որոնք անհրաժեշտ է շտապ մարել:

Ինքնասպան է եղել Բրիջիդ Բարդոյի ամուսինը Մայիս 09, 2011 | 19:44

Մայիսի 7-ին ինքնասպան է եղել գերմանացի լուսանկարիչ եւ միլիոնատեր Գյունտեր Սաքսը:

Lenta.ru –հաղորդում է, որ դեպքը տեղի է ունեցել  Շվեյցարիայի Գշտադ լեռնադահուկային առողջարանի իր առանձնատանը: Սաքսը հայտնի դերասանուհի Բրիջիդ Բարդոյի ամուսինն էր: Նրանք ամուսնացել են 1966 թվականին:

Սաքսի մահվան լուրը տարածել է Բարդոյի հիմնադրամը, որտեղից հայտնել են, թե առայժմ հայտնի չէ, 78-ամյա Սաքսի ինքնասպանության պատճառը:

Գյունտեր Սաքսը շատ հայտնի լուսանկարիչ էր, ում նկարները տպում էին ամենահեղինակավոր հանդեսները:

Յոթ միլիոնն ի՞նչ մեծ բան է Ցուկերբերգի համար Մայիս 06, 2011 | 14:51

Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը  Կալիֆորնիայի Պալո Ալտո քաղաքում 7 միլիոն դոլար արժողության տուն է գնել:

Տունը, որը տեղակայված է 1.5 հազար քառակուսի մետր հողատարածքի վրա, ունի 500 քմ ընդհանուր մակերես: Առանձնատունն ունի հինգ ննջասենյակ, լողավազան, երաժշտական սենյակ և գտնվում է Facebook-ի կենտրոնական գրասենյակից ավտոմեքենայով 10 րոպե հեռավորության վրա:

Համեցեք Բրազիլիա և ամուսնացեք՝ ում հետ ուզում եք Մայիս 06, 2011 | 13:40

Բրազիլիայի Գերագույն դատարանը օրինական ընթացք է տվել միասեռ ամուսնություններին: Agence France-Presse գործակալությունը տեղեկացնում է, որ նման միություններ կազմող մարդիկ կարող են օգտվել ավանդական ամուսնական զույգերի իրավունքներից: Դատավորներից մեկն ընդգծել է, որ որևէ մեկն իրավունք չունի մարդկանց զրկելու իրավունքներից` միասեռական լինելու պատճառով:

 

Բրազիլական Սան Պաուլո քաղաքում ավանդաբար միասեռականների շքերթ է անցկացվում, որին կտրականապես դեմ է կաթոլիկ եկեղեցին:

 

Լատինական Ամերիկայում միասեռականների ամուսնությունն առաջին անգամ օրենքի ուժ է ստացել Ուրուգվայում 2007 թվականին, իսկ 2010 թվականին՝ Արգենտինայում:

Գինեսի գրքին արժանի սիգար Մայիս 05, 2011 | 17:18

UPI  գործակալությունը տեղեկացնում է, որ Կուբայի 67-ամյա բնակիչ Խոսե Կաստելար Կայիրոն պատրաստել է 70 մետր (230 ֆութ) երկարությամբ սիգար։

 

Սա Կայիրոյի առաջին նման գործը չէ: 2001 թ. նա պատրաստել էր 36 ֆութ, 2003-ին՝ 48 ֆութ, իսկ 2008-ին՝ 149 ֆութ երկարությամբ սիգարներ։

 

Խոսեն սկսել է 70 մետրանոց սիգարը պատրաստել այս տարվա ապրիլի 25-ից և ավարտել  մայիսի 3-ին։  Սիգարը պատրաստելու համար նա օգտագործել է իր ֆերմայում աճող բարձրորակ կուբայական ծխախոտահումքը։

 

Խոսեի 70 մետրանոց սիգարը հավանաբար կներառվի Գինեսի ռեկորդների գրքում։

 

Սիգարը կարելի է տեսնել Հավանայի զբոսայգիներից մեկում։

Գրեթե հայտնաբերել էին Մայիս 03, 2011 | 14:18

Դեռևս 2009 թվականին ամերիկացի աշխարհագրագետ Ջիլեփսին և իր ուսանողները  80 տոկոսանոց ճշգրտությամբ կարողացել են կանխատեսել Ուսամա բեն Լադենի գտնվելու վայրը:

Գիտնականը և իր գործընկերները հրապարակել են իրենց ուսումնասիրությունների արդյունքները  MIT International Review ամսագրում:

Կալիֆորնիայի համալսարանի աշխատակից Թոմաս Ջիլեփսին զբաղվում է անհետացման եզրին գտնվող կենդանիների, բույսերի և թռչունների ուսումնասիրմամբ, և նրանց հայտնաբերելու համար գիտնականները հատուկ հավանականության մոդելներ են օգտագործում, որոնք բացառում են տվյալ տեսակների «բնակավայրերի» ամենաանհավանական տեղերը:
Ջիլեփսին և իր ուսանողները ուսումնասիրությունների հիմք են համարել Բեն Լադենի գտնվելու վայրի մասին վերջին հստակ տեղեկությունները և օգտագործել որպես սկզբնակետ:

Դրանից հետո նրանք  հայտնաբերել են ահաբեկչի գտնվելու ամենահավանական վայրը և վերլուծել արբանյակներից ստացված տվյալները:
Արդյունքում Ջիլեփսին և իր ուսանողները եզրակացրել են, որ Ուսամա բեն Լադենը գտնվում է խոշոր քաղաքի մերձակայքում, քանի որ նման ապաստարանը հնարավորություն կընձեռի  պատսպարվել որևէ գլոբալ աղետի ժամանակ:

Մերայա Քերին երկվորյակ է ունեցել Մայիս 02, 2011 | 10:48

Ամերիկացի հայտնի երգչուհի Մերայա Քերին երկվորյակ՝ տղա և աղջիկ է լույս աշխարհ բերել։ Երեխաները լույս աշխարհ են եկել Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում շաբաթ օրը։
Հատկանշական է, որ երեխաների ծնունդը համընկել է ամուսինների ամուսնության 3-րդ տարեդարձի հետ։ Քերին ու Քենոնը առաջին անգամ են ծնող դառնում։ Ինչպես նշում է Associated Press գործակալությունը, երգչուհին հայտարարել է, թե այլևս չի ծրագրում երեխաներ ունենալ։
Քերիի ներկայացուցչի խոսքով՝ մայրն ու երեխանները իրենց լավ են զգում։ Ծննդաբերությունից հետո հիվանդասենյակում հնչել է երգչուհու We belong together երգը։ Առայժմ ծնողները չեն որոշել՝ ինչ անուն դնել երեխաներին։ Քերիի ամուսնու՝ 30-ամյա դերասան Նիկ Քենոնի խոսքով՝ անունները կլինեն «յուրահատուկ, բայց ոչ էքսցենտրիկ»։

Արքայազն Ուիլյամն իր մեղրամիսը կանցկացնի Մեռյալ ծովում Ապրիլ 30, 2011 | 11:05

Արքայազն Ուիլյամն ու Քեյթ Միդլթոնը, ովքր երեկ՝ ապրիլի 29-ին, պսակադրվեցին Վեսթմինսթերյան աբբայությունում, մեղրամիսը կանցկացնեն Հորդանանում, իսկ հետո կհանգստանան Շոտլանդիայում գտնվող թագավորական մասնավոր նստավայրի ամրոցում։

Ինչպես հայտնում է MIGnews-ը, Հորդանանում Արքայազն Ուիլյամն ու Քեյթը մտադիր են հանգստանալ Մեռյալ ծովում եւ այցելել աշխարհի ամենամեծ անապատային լանդշաֆտներից մեկը՝ Վադի Ռամ։

Ելիզավետա 2-րդ թագուհին Քեթրին Միդլթոնին շնորհել է Նորին Թագավորական մեծություն Քեմբրիջի դքսուհի տիտղոսը, սակայն նա արքայադուստր չի կոչվի։ Արքայազն Ուիլյամը կդառնա Քեմբրիջի դուքս։

Հպարտանում է իր արմատներով Ապրիլ 22, 2011 | 12:11

Ամերիկահայ հայտնի մոդել Քիմ Քարդաշյանը կոչ է արել ԱՄՆ կառավարությանը՝ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «Ժամանակն է ճանաչելու Հայոց ցեղասպանությունը»,-Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Քարդաշյանը:Նա կոչ է արել իր երկրպագուներին՝ միանալ Աղոթքի ազգային օրվան` ապրիլի 24-ին, երբ ողջ աշխարհի հայերը նշումեն Զատիկն ու աղոթում Հայոց ցեղասպանության զոհերի համար: Նա կրկնել է, որ հպարտանում է իր արմատներով:

«Շատերը կարող են զարմանալ, թե ինչո՞ւ եմ այս թեմայով խոսում իմ բլոգում: Հենց դա էլ ուզում եմ ցույց տալ: Որ սա պատմություն չէ: Հայ ժողովուրդն ապրելու է վշտի մեջ, քանի դեռ չի բացահայտվել իր հայրենակիցների հետ կատարվածը, նաև՝վախի մեջ, որ կարող է նույնը կրկնվել»,-գրել է Քարդաշյանը:

Top լուրեր
Հարցում
  • Ինչքանո՞վ են օբյեկտիվ ընտրությունների արդյունքները.

    Ցույց տալ արդյունքները

    Loading ... Loading ...