13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...«Եվրատեսիլ 2014» մրցույթը հյուրընկալող քաղաքում՝ Կոպենհագենում, այսօր տեղի է ունեցել կիսաեզրափակիչ փուլերի տեղաբաշխման վիճակահանությունը, որի ընթացքում որոշվել են մասնակից երկրների ելույթների օրերը: Հայաստանի պատվիրակ Արամ Mp3-ն ելույթ կունենա մայիսի 6-ին՝ 1-ին կիսաեզրափակիչ փուլի համերգային 1-ին հատվածում:
Մասնակից երկրների հեռուստադիտողների և պրոֆեսիանոլ ժյուրիի քվեարկության արդյունքում յուրաքանչյուր կիսաեզրափակչից միայն 10-ը երկիր կմրցի եզրափակիչ փուլում Եվրատեսիլի «Մեծ հնգյակ» երկրների հետ միասին. Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Միացյալ Թագավորություն, Ֆրանսիա և Դանիա:
Իսպանիան, Ֆրանսիան և Դանիան կքվեարկեն 1-ին կիսաեզրափակչում, իսկ Գերմանիան, Իտալիան և Միացյալ Թագավորությունը՝ 2-րդ կիսաեզրափակչում:
2014 թ-ի մայիսի 6-ին, 8-ին և 10-ին Դանիայում կայանալիք Եվրատեսիլ երգի մրցույթին կմասնակցի 37 երկիր:
1-ին կիսաեզրափակիչ փուլ
Հաերգային 1-ին մաս
- Շվեդիա
- Ալբանիա
- Իսլանդիա
- Ռուսաստան
- Լատվիա
- Ադրբեջան
- Հայաստան
- Էստոնիա
Համերգային 2-րդ մաս
- Բելգիա
- Հունգարիա
- Մոլդովա
- Մոնտենեգրո
- Սան Մարինո
- Պորտուգալիա
- Ուկրաինա
- Նիդերլանդներ
2-րդ կիսաեզրափակիչ փուլ
Հաերգային 1-ին մաս
- Նորվեգիա
- Իսրայել
- Վրաստան
- Ավստրիա
- Լիտվա
- Լեհաստան
- Մալթա
Հաերգային 2-րդ մաս
- Ն.Հ. Մակեդոնիա
- Ֆինլանդիա
- Իռլանդիա
- Ռումինիա
- Սլովենիա
- Բելառուս
- Հունաստան
- Շվեյցարիա
Եզրափակիչ փուլ
- Միացյալ Թագավորություն
- Իսպանիա
- Իտալիա
- Գերմանիա
- Դանիա
- Ֆրանսիա
«Եվրատեսիլ-2014» երգի համաեվրոպական մրցույթը կանցկացվի Կոպենհագենի B&W Hallerne համերգասրահում: Այն այդ օրերին հարող տարածքի հետ միասին կփոխակերպվի Եվրատեսիլյան կղզու, որտեղ կհյուրընկալվեն մրցույթի մասնակիցները, լրագրողները և երկրպագուները: 2014 թվականի մրցույթը կկրի «Join Us» («Միացիր մեզ») խորագիրը՝ կոչ անելով բոլոր երկրպագուներին միանալ եվրոպական սիրված մրցույթին: Ավելին, նրանք այս տարի հնարավորություն կունենան ներկայացնել իրենց ցանկությունները, փոխանակվել գաղափարներով:
Այս տարվա մրցույթի խորհրդանիշն ադամանդն է, որն ինչպես համաեվրպական մրցույթը, իր մեջ մեծ ուժ և էներգիա է պարունակում: Ադամանդի արտացոլանքը խորհրդանշում է մրցույթի ոչ միակերպ լինելը` ընդգծելով մասնակից երկրների բազմազանությունն ու առանձնահատկությունները, իսկ ահա ամրությունը` երաժշտական այն ուժը, որ մրցույթն այսքան տարի պարունակում է իր մեջ:
50-ամյա դերասան Բրեդ Փիթն ապշեցրել է իր երկրպագուներին՝ «20th Screen Actors Guild awards» մրցանակաբաշխությանը ներկայանալով նոր սանրվածքով: Բրեդը միջոցառմանը եկել է սև էլեգանտ կոստյումով և սպիտակ վերնաշապիկով, սակայն ֆոտոլրագրողների ուշադրությունը գրավել է նրա նոր սանրվածքը: Իմիջմեյքերները դերասանի նոր սանրվածքը համարել են ամենահաջողված նրանցից, որոնք նա երբևէ արել է:
ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը 2013 թ. «Ոսկե գնդակի» արարողությանը եկել էր իր նոր ընկերուհու հետ, որը հայկական արմատներ ունի:
77-ամյա Բլատերի կյանքի նոր ուղեկցուհին 49-ամյա Լինդա Բարասն է. նա ապրում է Զեպի հայրենիքում՝ Շվեյցարիայում:
Նշենք, որ ՖԻՖԱ-ի նախագահը հասցրել է երեք անգամ ամուսնանալ:
Ֆրանսիացի 41-ամյա դերասանուհի և երգչուհի Վանեսա Պարադին իմիջային փոփոխություններ է արել:
Սեքսուալ շիկահերն այլևս սևահեր է, իսկ երկար խոպոպիկները փոխարինվել են կարճ սանրվածքով:
Ապրիլ ամսին տեղի կունենա ամենամյա Համաշխարհային Երաժշտական Մրցանակաբաշխությունը՝ World Music Awards, որին մասնակցում են աշխարհի լավագույն արտիստները բոլոր աշխարհամասերից՝ Ամերիկա, Եվրոպա, Ասիա, Աֆրիկա, Օվկիանիա: Այս մասին տեղեկանում ենք Սիրուշոյի ֆեյսբուքյան էջից:
«Հպարտությամբ հայտնում ենք, որ այս տարի նոմինանտների շարքում ընդգրկված է մեր հայրենակցուհին՝ Սիրուշոն, որպես եվրոպական արտիստ: Սա առաջին դեպքն է, երբ Հայաստանից ներկայացուցիչ է ներգրավված այս համաշխարհային մրցանակաբաշխությանը:
Սիրուշոն ներկայացված է երեք անվանակարգերում՝
Լավագույն երգչուհի
Լավագույն երգ (PreGomesh)
Լավագույն տեսահոլովակ (PreGomesh)
Այս մրցանակաբաշխությանը ներկայացված լինելը մեզ համար արդեն մեծ նվաճում է:
Ցանկացողները կարող են քվեարկել Սիրուշոյի օգտին World Music Awards-ի պաշտոնական կայքում»,– գրված է Սիրուշոյի ֆեյսբուքյան էջում:
46-ամյա Պամելա Անդերսոնն այս օրերին շնորհավորանքներ է ընդունում: Բանն այն է, որ նա երկրորդ անգամ դարձել է պրոդյուսեր Րիկ Սալոմոնի կինը, որի հետ ամուսնացած էր 2007 թվականին:
Այդ ամուսնությունը տևեց ընդամենը 2 ամիս, դրանից հետո, Պամելան և Րիկը պահպանեցին ընկերական հարաբերություններ:
Վերջերս, զույգը սկսել է նորից հանդիպել: «Մենք շատ երջանիկ ենք, մեր ընտանիքները նույնպես երջանիկ են, դա ամենակարևորն է »,-նշել է Անդերսոնը:
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Անդերսոնը երկրորդ անգամ է ամուսնանում մի մարդու հետ: Իր նախկին ամուսնու՝ Թոմմի Լիի հետ նա նույնպես երկու ամուսնություն է ունեցել:
Քիմ Քարդաշյանը որոշել է ուրախացնել իր երկրպագուներին՝ հրապարակելով մի լուսանկար, որում ինքն առանց դիմահարդարման և վիրահատական միջամտության է:
Մանկության տարիներին արված լուսանկարում ժպտացող Քիմն իր ընկերուհու՝ Նիկոլ Ռիչի հետ է:
«Ինչ լավն ենք մենք այստեղ. 13-ամյա-ես, և Նիկոլ Ռիչին». այսպես է մեկնաբանել լուսանկարը Քարդաշյանը:
Շատ օգտատերեր գրառումներ են արել այն մասին, որ Քիմը գեղեցկուհի է նաև առանց պլաստիկ վիրահատության և դիմահարդարման:
Հոլիվուդյան դերասաններ Մայքլ Դուգլասին և Քեթրին Զետա-Ջոնսին, ի վերջո, հաջողվեց փրկել իրենց ամուսնությունը: Դեկտեմբերի 29-ին, նրանք, երկար բաժանումից հետո, միասին դուրս են եկել զբոսանքի:
Ամուսիններին նկատել են Նյու-Յորքում՝ 13-ամյա որդու՝ Դիլանի և 10-ամյա դստեր՝ Քերիսի հետ, իսկ Քեթրինի ձեռքին կրկին փայլել է ամուսնական մատանին:
Ինչպես գրում է The Daily Mail-ը, ողջ օրը Դուգլասն ու Զեթա-Ջոնսը ժպտացել են և վայելել միմյանց ներկայությունը:
Հիշեցնենք, որ զույգը 2013 թվականի օգոստոսին հայտարարել էր ժամանակավոր բաժանման մասին:
Ամանորի գիշերը Քիմ Քարդաշյանը հրապարակել է մի լուսանկար՝ «Սա հրաշալի տարի էր» մեկնաբանությամբ: Նկարում պատկերված է իր ու Քանյե Ուեսթի դստեր՝ Նորթ Ուեսթի փոքրիկ ձեռքը և ամուսնական մատանին:
Այս անգամ շոու-բիզնեսի ներկայացուցիչների գրառումներում գերակշռում է Նոր տարվա թեման։ Նրանց էջերը ողողված են ամանորյա շնորհավորանքներով ու յուրօրինակ նկարներով։
Տարվա լավագույն երգիչ ճանաչված Էրիկ Կարապետյանի տրամադրությունը հավանաբար շատ բարձր է, որը երևում է նրա այս գրառումից ու նկարից. «Դու նոր տարի, գալդ բարի…. Շնորհավոր բոլորի գալիք Նոր տարին և Սուրբ Ծնունդը։ Շնորհավոր Էմմի՝ գեղեցիկ տոնական ձայնասկավառակի կապակցությամբ, շնորհակալություն լավ ու բարի երգերի համար…»
Լիլիթ Հովհաննիսյանը տեղադրել է այս լուսանկարը և մեկնաբանել. «Որոշեցի… Ամանորը դիմավորելու եմ ձիուկներով կապույտ զգեստով: Ասում են՝ Ամանորի գիշերը կապույտ գույնի առկայությունը հաջողություն կբերի եկող տարվա ընթացքում»:
Դերասան Սեպուհ Ապիկյանը կրկին աչքի է ընկել իր հումորային նկարով ու ոչ բոլորին հասկանալի շնորհավորանքներով. «Նախապես շնորհավոր գալիք 2014 թվականը։ Էն թամադա ախպորն էլ ասեք հլը մի հատ դավայ-Օլյա բոչա բուտաաա-պի…»
Սյուզի Մելիքյանն իր էջում ներկայացրել է տոնական բացիկներից մեկը և նշել, թե այն ինչու է այդքան կարևոր. «Ամանորյա ամենաթանկ բացիկներից մեկն արդեն ստացել եմ՝ պապիկիս բացիկն է, որտեղ անսահման սեր ու ջերմություն կա։ Ամեն առիթին այնքան գեղեցիկ տողեր եմ ստանում. դա ինձ համար երջանկություն է։ Աստված մեր մեծերին թող առողջություն տա։»
Երգիչ Անդրեն տեղադրել Ինգա և Անուշ Արշակյանների, հաղորդավարներ Ժակի և Լուլուի հետ լուսանկար և մեկնաբանել. «Սեր և երջանկութուն Ձեզ, սիրելի հայեր ջան»։
Ամենալավ գրառումը, կարելի է ասել, դերասան Ռաֆայել Երանոսյանի էջում է, որը թեև կապ չունի Ամանորի հետ, բայց շատ հետաքրքիր է։ Նրա ընկերներից մեկը տեղադրել է այս նկարը՝ հետևյալ բովանդակությամբ. «ՈՒշադրություն, տարածեք… Մեր շատ սիրելի դերասան Ռաֆայել Երանոսյանը մի շատ լուրջ խնդիր ունի, որի մասին լռում է։ Դե համեստ է, դրանից է, բայց արի ու տես՝ եկել է ամուսնանալու ժամանակը, և նա չի կարողանում գտնել հարսնացու։ Եկեք օգնենք Ռաֆայելին։ Կներեք, որ նկարը կիսատ է, ուղղակի բոյով լինելու պատճառով նա չտեղավորվեց կադրի մեջ։ Դե ինչ կասեք, օգնու՞մ եք։»
-
-
13.04.2024 | 01:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին. -
13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել -
13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ» -
13.04.2024 | 01:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը -
13.04.2024 | 01:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին -
13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.