Լուրեր
Արխիվ

Փետրվար 2012
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
« Հնվ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829  
Ազատ Գոտի
Ավստրալիայի լեռնահանքային ընկերությունը գտել է «հայտնի» վարդագույն ադամանդը Փետրվար 22, 2012 | 12:45

Ավստրալիական «Rio Tinto» լեռնահանքային ընկերությունը գտել է «հայտնի» վարդագույն ադամանդը, հաղորդում է Agence France-Presse-ը չորեքշաբթի, փետրվարի 22-ին: Թանկարժեք քարի քաշը կազմում է 12,76 կարատ, ինչը վերջինիս դարձնում է ամենախոշոր վարդագույն ադամանդը երբևից է հայտնաբերած Ավստրալիաի տարածքում: Ինչպես հայտարարել են «Rio Tinto»-ի ներկայացուցիչները հազվագյուտ քարը հայտնաբերվել է Արգայլ (Argyle) ադամանդե հանքում՝ Կիմբերլի շրջանում, և ստացել է «Argyle Pink Jubilee» անվանումը: Արգայլ հանքին մասնաբաժին է ընկնում աշխարհի վարդագույն ադամանդների հայթայթման շուրջ 90 տոկոսը:
Թանկարժեք քարը վերամշակումից հետո, որը կտևի մոտ 10 օր, կգնահատեն փորձագետները: Այնուհետև «Rio Tinto»-ն պատրաստվում է վարդագույն ադամանդը ուղարկել միջազգային շրջագայությանը, և 2012 թվականի վերջում այն վաճառել փակ աճուրդում:

Կդիտվի բացառապես առանց տեղումների եղանակ Փետրվար 22, 2012 | 10:58

Փետրվարի 22-26-ը հանրապետությունում սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևմտյան 1-5 մ/վրկ, ճանապարհներին` մերկասառույց: Օդի ջերմաստիճանը 25-ին կբարձրանա 2-4 աստիճանով:

Երևանում` փետրվարի 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

«Դժվար ապրուստ»-ում նոր շրջադարձ է սպասվում Փետրվար 21, 2012 | 15:17 Շուշան Գալստյան

Հասարակությունը ձուլվել է սերիալին, դրանցից հատկապես մի քանիսը դարձել է նրանց առօրյաի անբաժանելի մասը: «Դժվար ապրուստը» ռեյտինգային հորիզոնականում առաջին տեղում է և նույնիսկ հանրության այն հատվածը, որ չի խաստովանում, թե սերիալ է նայում, գուցե ոչ այնպես ինչպես Մերի –Գոռ – էլենի կյանքով ապրողները, բայցևայնպես հետևում է զարգացումներին.Սերիալամանյան այևս անշրջելի իրականություն է. Այն դարձել է մեր կենցաղի անբաժանելի մասը:Իսկ սերիալներից հաջողվածներն արդեն մարդկանց կյանքում ոչ նորմալ ռեակցիաներ են առաջացնում:
Մարդկանց մի ստվար հատված ֆիլմը իրականության տեղ է ընդունում, դա զավեշտ է:Դերասանները հայտնվել են շատ հետաքրքիր դաշտում. Ջնջվել է ֆիլմի ու իրականության սահմանը. Մարդիկ փողոցում մոտենում են Մերիին ու լուրջ –լուրջ հարցնում` «ինչ ես ուզում էդ անլվայից»: Մի օր մեկն ասում է` « Ես գիտեմ Մերին, լուրջ համեստ աղջիկ է, էդ ինչ ա դարձել, ինչի է այդպես փոխվել»:«Անլվան» թևավոր խոսք է դարձել ու մտել կենցաղ:Երեխաները Ստյոպիկ ու Սյուզի են խաղում` Ստյոպիկը քաշում է Սյուզիի մազեիրց: Մարդիկ հարցնում են թե`« Էլենն ու Անահիտը հալալ մայր ու աղջիկ ե՞ն», հարցնում եմ ինչից վերցրեցիք. Ասում են` ախր շատ լավ են իրար հետ: Քննարկում են դերասանների խաղը ուրախանում սկսնակների խաղի լավացմամբ: Շատ հավանում են Նոյին, կարծիքները բաժանված են տիկին Սոնյայի վերաբերյալ. Մի մասը գտնում է, որ «ծալապակասը» հաճելի կին է, մյուսները համարում են, որ նա Ալբերտ Սերոբիչին հարմար կին չէ:Համարյա բոլոր միջին տարիքի կանայք սիրահարված են Գոռին, խանդով ու լուրջ լուրջ քննարկում են, թե` էլենը նրան հարմար չէ: Երեխաները ու երիտասարդները սիրահարված են Մերիին, միջին տարիքի տղամարդիկ` Սյուզիին:
Շատերը խոտովանում են, որ ֆիլմը դիտում են Մերիի համար:
Վերջինս այն հերոսուհիներից է, ով իսկապես համոզիչ ու տպավորիչ է խաղում:
Առաջին հայացքից այնպիսի տպավորություն է, որ իրական Մերիի խառնվածքը բնորոշ է իր կերտած կերպարին: Սակայն հարցազրույցներից մեկում, Մերին, անդրադառնալով այս հարցին, պատասխանել է . «Թեև շատերն են ասում, որ խաղում եմ այնպիսի կերպար ինչպիսին իրականում եմ: Բնավորության առումով չի համապատասխանում, իսկ աշխուժությամբ նման ենք: Այն ինչ անում է Մերին` հասնելու համար իր տղամարդուն, ես չէի անի: Իմ կերպարը նպատակային կերպար է, որի համար ուրախ եմ: Իմ կերտած կերպարը դրական է. անմեղ մի աղջիկ, ով անվերապահորեն սիրում է ու ամեն ինչի պատրաստ է հանուն իր սիրո: Մեր օրերում նման աղջիկներ շատ քիչ կգտնվեն, որ պատրաստ կլինեն մինջև վերջ գնալ իրենց սիրած տղամարդու համար: Ես իմ դերը շատ եմ սիրում: Չնայած` այն արդեն շատ հոգեհարազատ է դարձել ինձ, բայց կյանքում երևի թե չկարողանամ այդքան պայքարել հանուն սիրո»:
Ինչևէ այս կերպարը, հեռուստադիտողի աչքով կարող եմ ասել, որ սպասված ու սիրված է դարձել: Կին, ով պայքարի մեջ է մտնում շրջապատի հետ` իր սիրած տղամարդուն իր կողքին պահելու համար: Թե ինչպիսի հանգուցալուծում կունենա Մերիի կերտած ուժեղ կնոջ կերպարը դեռևս պարզ չէ: Իր դրական ու բացասական կողմերի հետ մեկտեղ այս կերպարը սովորեցնում է չհուսահատվել, ներել բայց թույլ չտալ, որ շրջապատը ոտնահարի քո սեփական ես-ը:
Այսօր Գոռը կփախցնի Էլենին, ու ֆիլմում կսկսվի նոր շրջադարձ.

Այսօր Մայրենի լեզվի օրն է Փետրվար 21, 2012 | 14:56

Արդեն հին  հինգերորդ տարին է, ինչ Հայաստանի Հանրապետությունում նշվում է Մայրենի լեզվի օրը: Տոնի առթիվ նախանշված են մի շարք միջոցառումներ` ինչպես ՀՀ-ում, այնպես էլ ԼՂՀ-ում:

Արցախ է մեկնելու Լեզվի պետական տեսչության պատվիրակությունը, Մայրենի լեզվի օրն այնտեղ նշվելու է փետրվարի 25-ին: Պատվիրակությունը, ավանդույթի համաձայն, այցելելու է բազմաթիվ գրքերով: Այս տարի տեսչությունն ընտրել է Շուշիի երկու դպրոց, որոնց գրադարաններին նվիրելու է 1000-ից ավելի գրիք եւ դասագրիք, ինչպես նաեւ Վանք գյուղի դպրոցը, որին եւս գրքեր են նվիրվելու:

Հայաստանի տարբեր բուհերում արդեն իսկ տեղի են ունեցել զանազան միջոցառումներ: Միջոցառումների շարքն ամփոփվելու է այսօր` Մայրենի լեզվի ավանդական օրը: Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում կայանալու է ամփոփիչ հավաքը:

Լեզվի մասնագետները վստահ են` մայրենի լեզուն պետք է անաղարտ պահել ոչ միայն տարվա մեջ մեկ օր, այլ ամբողջ տարվա ընթացքում` կիրթ ու գրագետ հայերենով խոսելով տանը, դպրոցում, աշխատավայրում եւ ընդհանրապես` ամենուր:

Բրազիլիան գույների մեջ. Մեկնարկել է ամենամյա կառնավալը Փետրվար 20, 2012 | 13:27

Ռիո դե Ժանեյրոյում կիրակի երեկոյան սկսվել է սամբայի բարձրագույն լիգայի մրցույթ-շքերթը: Դա ամբողջ աշխարհում հայտնի իրադարձություններից է` կառնավալը:

Առաջին անգամ այն անցկացվում է «Մարկիզ դե Սապուկայի» սամբադրոմում` նախատեսված 72.5 հազար հանդիսականի համար: Երկու գիշերում նրանց առջև ելույթ կունենան սամբայի 13 դպրոցի պարողները, որոնք կփորձեն ժյուրիին համոզել, թե հենց իրենց շոուն է ամենաշքեղն ու տպավորիչը:

Սամբայի դպրոցի շքերթը հստակ կանոններով մրցույթ է, որտեղ միշտ թունդ մրցակցություն է ընթանում: Ժյուրին մասնավորապես հաշվի է առնում ելույթ ունեցող դպրոցի կազմակերպվածության մակարդակը, շքերթի գունագեղ ձևավորումը, կոստյումների արտաքին գրավչությունը: Սամբադրոմի 750 մետրանոց ուղեգորգին պետք է ելույթ ունենա 3-5 հազար մասնակից, որոնք պետք է տեղավորվեն համապատասխան ժամանակում:

Գունագեղ շոուն ուղիղ եթերով հեռարձակվում է աշխարհի 110 երկրում: «Ռիո դե Ժանեյրոյի կառնավալը նայելու համար քաղաք է ժամանել ավելի քան 800 հազար մարդ, որոնք քաղաքում, ընդհանուր առմամբ, կծախսեն շուրջ 600 մլն դոլար»,- գրում է ITAR-TASS գործակալությունը:

«Մարկիզ դե Սապուկայի» սամբադրոմում ելույթները տեղի են ունենում հիմնականում գիշերը, իսկ ցերեկային ժամերին կառնավալի միլիոնավոր մասնակիցները շուրջ 400 փողոցային նվագախմբերի հետ մասնակցում են տարբեր միջոցառումների:

Հյուսթոնին հանձնեցին հողին Փետրվար 20, 2012 | 11:12

Ամերիկյան հանրահայտ երգչուհի Ուիթնի Հյուսոթոնի մարմինը հանձնվել է հողին։ Երգչուհուն հողին են հանձնել իր հայրենի քաղաքից ոչ հեռու գտնվող Ուեսթֆիլդ տեղանքում՝ իր հոր շիրիմի կողքին։

Թաղման արարողությանը ներկա են եղել միայն երգչուհու հարազատները։ Ոստիկանությունն արգելել է օտար մարդկանց մուտքը Ուեսթֆիլդ։

Հիշեցնենք, որ Հյուսթոնը մահացել է ընթացիկ տարվա փետրվարի 11-ին։ Երգչուհու մահվան պատճառը դեռևս հայտնի չէ։ Ենթադրվում է, որ նա խեղդամահ է եղել լոգարանում։

Լիբանանը սիրաշահում է թե՞ զգուշանում Թուրքիայից Փետրվար 18, 2012 | 16:07

Բեյրութում ապրող մեր հայրենակիցները պատմում  են, որ տեղի իշխանությունները ուշի – ուշով հետևում են հայ համայնքի կյանքին, ու անվտանգության ծառայության միջոցով վերահսկում «ազգայնական պոռթկումները»: Հետաքրքիր է, որ այդ համատեքստում արգելվում է հենց «Զարթնիր Լաո» հայտնի երգը, որը համարվում է անթույլատրելի: Այդ արգելքը իրականացնում են անվտանգության ծառայողները՝ պատճառաբանելով թե՝ դա արվում է Թուրքիայի հետ հարաբերությունները չվատացնելու նկատառումով:

Մինչև Առաջին համաշխարհային պատերազմը Լիբանանը Օսմանյան կայսրության նահանգներից մեկն էր: Եւ այսօր էլ, փաստացի անկախ պետությունը կարծես չի կարողանում մոռացության մատնել վասալի կարգավիճակը:

Համակարգիչն ու սնունդը սպառնում են սրտին Փետրվար 16, 2012 | 15:38

Երևանի գլխավոր սրտաբան Պարունակ Զելվեյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ասաց, որ
վիճակագրական մոտավոր տեղեկությունների համաձայն անցյալ տարվա ընթացքում նկատվել է սիրտ – անոթային  հինդությունների 30% աճ:

Սրտաբանը դժգոհ է մեր երկրում առողջ ապրելակերպի քարոզչությունից. «Առողջ ապրելակերպի առաջին նախապայմանը առողջ սիրտ ունենալն է: Բացի առողջ ապրելակերպից, հեռուստատեսությունը ամեն ինչ քարոզում է»::

Ըստ նրա շատ կարևոր է առողջ ապրելակերպի մասին իմացությունը և հիվանդության վաղ հայտնաբերման ու կանխարգելման խնդիրը: «Շվեդիայում հաջողվել է կրճատել սրտանոթային հիվանդությունների 55%-ը՝ առողջ ապրելակերպի քարոզի և դեղերի շնորհիվ, և դրանցից 31%-ը առողջ ապրելակերպի քարոզչության արդյունքում»,-տեղեկացրեց սրտաբանը:

Երեխաները բակ իջնելու փոխարեն իրենց ժամանակի մեծ մասը անցկացնում են համակարգչի առաջ, դա տարիներ հետո կդառնա ճարպակալման և սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման պատճառ:

Այս խնդիրը վերաբերվում է ոչ միայն երեխաներին, համակարգիչը, մշտապես մեքենայով տեղաշարժվելը նպաստում է, որ միջին տարիքի անձը ևս ունենա լուրջ առոջական խնդիրներ և ոչ միայն սրտի հետ կապված:

Սրան, ըստ  սրտաբանի ավելանում է ռաֆինացված սնունդը, զտված աղը որոնք վնասակար են առողջության համար: «Ավելի ճիշտ է օգտագործել չզտված, բնությանը մոտ սննդամթերք», – համոզված է բժիշկ Զելվեյանը ։

 

Հյուսթոնի հուղարկավորությունը ուղիղ եթերով Փետրվար 16, 2012 | 12:41

Ուիթնի Հյուսթոնի երկրպագուները հնարավորություն կունենան շաբաթ օրը համացանցում ուղիղ եթերով հետևելու աշխարհահռչակ երգչուհու հուղարկավորության արարողությանը: Այն տեղի կունենա Նյու Ջերսիի Նյուարք բնակավայրի փոքրիկ եկեղեցում, տեղեկացնում է Orange.co.uk լրատվական կայքը, հավելելով, որ ցուցադրության բացառիկ իրավունքը ձեռք է բերել Sky.news լրատվական կայքը:

Ավելի վաղ հայտարարվել էր, որ հուղարկավորությունը կանցնի Հյուսթոնի 300 մերձավորների ներկայությամբ և նրա երկրպագուները իրավունք չեն ունենա ներկա գտնվել արարողությանը:

Բեն Լադենը սիրո՞ւմ էր Հյուսթոնին Փետրվար 15, 2012 | 13:07

Աշխարհի թիվ 1 ահաբեկիչ Ուսամա բեն Լադենը եղել է ամերիկացի երգչուհի Ուիթնի Հյուսթոնի մեծ երկրապագուն:

Այս մասին ֆրանսիական Liberation թերթում գրել է ֆրանսիացի գրող, բանաստեղծուհի Կոլա Բուֆը` հղում անելով նրա նախկին հարճին:

Բուֆի խոսքով` Բեն Լադենը որոշել էր Ուիթնիին դարձնել իր կանանցից մեկը։

Նա պատրաստվում էր երգչուհուն նվիրել առանձնատուն Խարթում արվարձանում:

«Նա միշտ կրկնում էր Ուիթնի Հյուսթոնի անունը, ասում էր, թե որքան գեղեցիկ է նա, ինչ հիասքանչ ժպիտ ունի, իսկական մուսուլմանուհի է, որի ուղեղը լվացել են ամերիկյան մշակույթն ու ամուսինը` Բոբի Բրաունը»,- Reuters գործակալության տեղեկացմամբ՝ գրել է Բուֆը 2006 թ. լույս տեսած «Մոլորված աղջնակի օրագիրը» գրքում:

Ինչպես պատմել է Բուֆը, «Ալ Քաիդայի» նախկին առաջնորդը ասել է, որ պատրաստ է սպանել Բոբի Բրաունին:

Հիշեցնենք, որ երգչուհին մահացած է հայտնաբերվել «Բևեռլի Հիլզ» հյուրանոցի լոգարանում:

Ուսամա բեն Լադենը ոչնչացվել է ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից 2011 թ. մայիսին:

Վիդեո

Top լուրեր
Հարցում
  • ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը միասնակա՞ն ցուցակով կգնան ընտրությունների, թե՞ առանձին-առանձին:

    Ցույց տալ արդյունքները

    Loading ... Loading ...