Լուրեր
Մահ`անտարբերությունից թե՞ տգիտությունից

22.05.2012 | 17:00 Շուշան Գալստյան

Արխիվ

Մայիս 2012
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
« Ապր    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
ԱՐՏԵՐԿԻՐ
Տեխասում հզոր տորնադոն հազարավոր տներ է ոչնչացրել Ապրիլ 06, 2012 | 10:45

ԱՄՆ-ի Տեխաս նահանգում երեկշաբթի մոլեգնած հզոր տորնադոյի հետևանքով, մի շարք քաղաքներում մոտ 1100 տուն է փլուզվել, տեղեկացնում է «Լայֆ Նյուզ»-ը, հավելելով, որ աղետը դարձել է 13 մարդու մահվան պատճառ:

Բնական աղետից ամենաշատը տուժած Դալաս քաղաքի հազարավոր բնակիչներ մինչ օրս բնակվում են ժամանակավոր կացարաններում:

Սուրբ Հրեշտակապետ հայկական եկեղեցին, դպրոցն ու գերեզմանատունը կվերադարձվի Ապրիլ 05, 2012 | 18:31

Պոլսի«Ակօս»-պարբերականը տեղեկացնում է, որ իրական տերերին կվերադարձվեն Բեյօղլու թաղամասի հույն ուղղափառ եկեղեցին և դպրոցը, Սուրբ Հրեշտակապետ հայկական եկեղեցին, դպրոցն ու գերեզմանատունը, Քադըքյոյի Իսրայելի սինագոգի հիմնադրամը վերադարձնել:

Այս որոշումը կայացրել է Թուրքիայի հիմնադրամների գլխավոր տնօրինությունը, ըստ որի 6 գերեզմանատներ կվերադարձվի ազգային փոքրամասնությունների:

հռչակագիրը ստորագրվել է 2011 թ.-ի օգոստոսի 28-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից` քրիստոնեական ու հրեական եկեղեցիները և 1936 թ-ից բռնազավթված գույքը վերադարձնելու մասին: Ըստ այդ հրամանագրի` փոքրամասնություններին պետք է վերադարձվեն հիվանդանոցները, մանկատները, դպրոցները ու գերեզմանոցների տարածքները:
Հիմնադրամների խորհուրդը քննելով  5 համայնքներին պատկանող գերեզմանատները վերադարձնելու մասին դիմումները և հիմնվելով 2011 թ. օգոստոսին ընդունված հռչակագրի վրա, որոշում է կայացրել:

 

Մոսկվայի օդանավակայանները փակ են ձնաբքի պատճառով Ապրիլ 05, 2012 | 12:24

Ինչպես տեղեկացնում է «Լայֆ Նյուզ»-ը,Մոսկվայի «Դոմոդեդովո» և «Վնուկովո» միջազգային օդանավակայաններում տասնյակ չվերթներ հետաձգվել են ձնաբուքի պատճառով,  և որոշ չվերթներ հարկադրված վայրէջք են կատարել Նիժնի Նովգորոդում:

«Այս պահի դրությամբ, մեզ մոտ արտակարգ վայրէջք է կատարել Մոսկվայից ժամանած 5 ինքնաթիռ, սպասվում են ևս մի քանիսը», – նշել են Նիժնի Նովգորոդի օդանավակայանի աշխատակիցները:

Մոսկվայի օդանավակայաններում արտակարգ ռեժիմով աշխատում է ձնամաքրման տեխնիկան, հերթապահում են հրշեջ ծառայության և շտապօգնության աշխատակիցները:

Թուրքերն ու ադրբեջանցիները մատնվել են խուճապի, որ Տուվալուն կարող է ճանաչել Արցախը Ապրիլ 04, 2012 | 18:15

Մարտի 16-ը Միավորված ազգերի կազմակերպությունում սովորական օր էր, երբ Հայաստանի ու Տուվալուի ներկայացուցիչները ստորագրեցին Հայաստանի Հանրապետության ու Տուվալուի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին Համատեղ հայտարարություն: Տուվալուն Խաղաղ օվկիանոսի հարավում գտնվող փոքր պետություն է, Մանհեթենից էլ փոքր, որի բնակչությունը հազիվ հասնի 10,000-ի: Ո՞վ կմտածեր, որ նման սովորական մի հայտարարություն կարող էր այսքան մեծ խուճապ առաջացնել Թուրքիայում և Ադրբեջանում:

Այս լուրը չէր հայտնվի համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում, եթե չլիներ թուրքական Հուրիեյեթ թերթի «խորաթափանց» լրագրող Ուղուր Էրգանի «սուր» աչքը: Նա կարճ ժամանակում Տուվալուին հանեց անհայտությունից` դարձնելով այն ամենաշատ քննարկվող երկիրը թուրքերի և ադրբենջանցիների շրջանակներում: Էրգանը մեջբերեց անանուն թուրք պաշտոնատարներին` նշելով, որ Հայաստանը հաստատել է դիվանագիտական հարաբերություններ և տոննայով փող է խոստացել Տուվալուին, որպեսզի նա լինի Արցախը ճանաչող առաջին պետությունը:

Այնուհետև, Էրգանը բացատրում է, որ Անկարային «անհանգստացնում է» այն կասկածը, որ Տուվալուի կողմից Արցախի ճանաչման համար Հայաստանը կանի այն, ինչ թուրք պաշտոնատարներն արել են տասնամյակներ շարունակ` ստանալ քաղաքական շահեր  դրամական  նվերների դիմաց: Նրանք վերագրում են իրենց առօրյա գործելակերպը ուրիշներին: Ինչպես Աստվածաշնչում է նշվում, նրանք տեսնում են ուրիշների աչքերի փուշը, սակայն չեն տեսնում իրենց աչքերի գերանը:

Ադրբեջանցի պաշտոնատարներն էլ ավելի անհանգստացած էին` ենթադրելով, որ Տուվալուն արդեն շուտով կճանաչի Արցախը: Իշխող «ՆորԱդրբեջան» կուսակցության պատգամավոր Այդին Միրզազադեն լրագրող Ի. Իսաբալայևայի  հետ հարցազրույցում ծաղրեց Տուվալուի պատրաստակամությունը «ճանաչելու որևէ պետություն, նույնիսկ գոյություն չունեցող երկրի, փոքր գումարի դիմաց»:

Միրզազադեն լավ է հասկանում կաշառքով ձայներ գնելու գործելակերպը: Միջազգային մամուլով հայտարարվել էր, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը գործի է դրել երկրի վիթխարի նավթային դոլարները վերջին տարում` առատաձեռն ֆինանսական միջոցներ տրամադրելով աղքատ երկրներին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամակցության համար քվեների դիմաց:

Ադրբեջանը հետևում է իր ավագ եղբայր Թուրքիայի` ՄԱԿ-ում ձայներ գնելու քայլերին:  Գարեթ Ջենքինսը «Eurasian Daily Monitor»-ում ասաց, որ Թուրքիայի կառավարությունը Ստամբուլ է հրավիրել Տուվալուի, Տոնգայի, Նաուրուի, Վանուատուի, Սողոմոն կղզիների, Մարշալ կղզիների, Կուկ կղզիների, Պապուա Նոր Գվինեայի, Պալաույի, Ֆիջիի, Միկրոնեզիայի և Սամոայի ղեկավարներին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Թուքիայի անդամակցության համար ձայներ ապահովելու համար: Մի զարմացեք, եթե երբևիցե չեք լսել Խաղաղ օվկիանոսյան այս կղզիների անունները: Թուրքիայի նախկին փոխվարչապետ Աբդուլաթիֆ Սեները անկեղծ խոստովանեց. «Ես նախկինում երբևէ չեմ լսել դրանցից մի քանիսի անունները, սակայն նրանք բոլորն էլ ունեն քվեարկելու իրավունք ՄԱԿ-ում»: Թուրքիայի ծրագիրը հաջողվեց: 2008 թվականին Թուրքիան ստացավ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում իր աթոռը` առաջարկելով միլիոնավոր դոլարներ աշխարհի չորս անկյուններում սփռված անհայտ տասնյակ երկրներին:

Հուրիյեթ թերթի ավելի անկեղծ մեկնաբան Յիլմազ Օզդիլը համարձակորեն հակադարձեց Էրգանի զեկույցին` հաստատելով, որ Թուրքիան առաջինն էր, ով «կաշառքներ» է առաջարկել Տուվալուին և այլոց: Օզդիլը բացահայտեց, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում ընտրվելու համար Թուրքիան տվել է հետևյալ միջնորդավճարները`

– Անգոլային, Եթովպիային, Գամբիային, Սուդանին և Կոմորոսին դեղորայք,

– Զիմբաբվեում առևտրի կենտրոն,

– Մավրիտանիային ախոռներ,

– Նիգերիային խմելու ջրի ցանց,

– Եթովպիայում ջրամբարներ,

– Գանային գրենական պիտույքներ,

– Սուդանին դաշտային հիվանդանոց,

– Մոզամբիկին և Մավրիտանիային անասնապահական տեխնոլոգիա,

– Բենինում էլեկտրական ցանց,

– Գամբիային ձուլարաններ,

–  Էրիտրեային, Տոգոյին և Լեսոտոյին և Ուգանդային վերապատրաստման դպրոցներ,

– Գվինեայում ոստիկանության վերապատրաստում,

– Մալիին պատվաստանյութեր,

– Տանզանիային և Չադին մարդասիրական աջակցություն,

– Կոնգոյին դպրոց,

– Լիբերային և Սիերա Լեոնեին կոյուղու համակարգ,

– Պալաուին VIP միկրոավտոբուսներ,

– Անտիգուային համակարգիչներ,

- Սուրբ Վինսենտի և Գրենադիների վարչապետին աղուհացով դիմավորում, նրա գրպանները նվերներով լցնելը, և նրան մասնավոր ուղղաթիռի տրամադրում Իզմիր թռչելու համար,

– Տուվալուին ֆուտբոլի գնդակների և պոմպերի նվիրաբերում:

Մեկ այլ թուրք մեկնաբան Դենիզ Զեյրեկը «Ռադիկալ» թերթում գրեց մի զավեշտալի հոդված` «Տուվալու, ետ տուր մեր ֆուտբոլի գնդակները» վերնագրով: ՄԱԿ-ում ձայներ գնելու նպատակով, Զեյրեկը հայտնեց, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն հարցրել է այդ ժամանակ իր երկրում հյուրընկալված Տուվալուի վարչապետին, թե արդյոք նրա երկիրը որևէ բանի կարիք ունի: Տուվալուի պաշտոնատարներն ապշեցուցիչ պահանջ ներկայացրեցին: Ասացին, որ իրենց երեխաները սիրում են ֆուտբոլ խաղալ, սակայն գնդակ չունեն: Թուրքիան անմիջապես Տուվալու ուղարկեց հարյուրավոր ֆուտբոլի գնդակներ պոմպերի հետ միասին: Ապա, Տուվալուն կատարեց Թուրքիայի պահանջը` սատարելով ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում Թուրքիայի թեկնածությանը:

Զեյրեկն ավարտեց իր հոդվածը հետևյալ ծաղրական հարցով. «Արդյո՞ք Թուրքիան այժմ ետ կպահանջի իր գնդակները, եթե Տուվալուն ճանաչի Ղարաբաղի անկախությունը»:

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր

 

Թարգմանիչ` Կարինե Գևորգյան

 

Մոսկվայում տեղի ունեցած հրդեհի մեջ հայի մատ է խառը Ապրիլ 04, 2012 | 15:44

Մոսկվայի Վարշավսկոյե խճուղում հրդեհի գործով երկրորդ ձերբակալվածն ազգությամբ հայ Սեդրակ Ստեփանյանն է: Վերջինս հրդեհված պահեստը վարձած եւ անօրինական ներգաղթյալների աշխատանքը կազմակերպող “Ալբասետ” ընկերության փաստացի սեփականատերն է:

Ներկայումս քննիչները Ստեփանյանին հարցաքննում են որպես կասկածյալի, որոշվում է խափանման միջոցի հարցը: Ավելի վաղ ձերբակալվել էր շուկայում գտնվող այդ շենքի սեփականատեր Վլադիմիր Լիկովը:

Հիշեցնենք, որ երեկ առավոտյան հրդեհ էր բռնկվել շուկայի տարածքում, որի հետեւանքով կհարկանի կցաշենքում գտնվող Ուզբեկստանի 17 քաղաքացի է զոհվել:

Հրդեհի բռնկման պատճառները դեռ պարզվում են:

Թուրքիան կրկին ցնցվել է Ապրիլ 04, 2012 | 15:33

Թուրքիայի Վանի շրջանում 4.6 մագնիտուտ ուժգնությամբ, իսկ Դենիզլի քաղաքում 4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել:

Ստամբուլի Բողազիչի համալսարանի երկրաշարժերի ուսումնասիրության կենտրոնից տեղեկացրել են, որՎանի երկրաշարժը գրանցվել է 2.3 կմ խորության վրա: Ինչպես տեղեկացնում է Haberler կայքը, նախնական տվյալներով երկրաշարժի հետևանքով վնասներ չեն եղել, սակայն բնակչության շրջանում խուճապի պատճառ են դարձել:

Դենիզլիի ցնցումը գրանցվել է գիշերը ժամը 03:33-ին, 8.8 կմ խորության վրա և դարձյալ զգացվել է բնակչության շրջանում: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 23-ից մինչև հիմա Վանի նահանգում 1.5-5.8 մագնիտուդ ուժգնության 9 հազարից ավելի երկրաշարժեր են գրանցվել:

150 ԱՊՀ դիտորդները Հայաստան կժամանեն ապրիլի 16-ին Ապրիլ 03, 2012 | 17:21

Հայաստանի խորհրդարանական ընտրություններին ԱՊՀ գործադիր կոմիտեն դիտորդական առաքելություն է իրականացնելու 150-ից ավելի դիտորդներով:

Գործադիր կոմիտեն նամակներ է ուղարկել ԱՊՀ մասնակից-երկրներին, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին, Ռուսաստանի և Բելառուսի միության խորհրդարանական ժողովին` մասնակցության հայտեր ստանալու եւ մասնակիցների թիվը հստակեցնելու նպատակով:

Նախատեսվում է, որ ԱՊՀ դիտորդները Հայաստան կժամանեն ապրիլի 16-ին:

Նշենք, որ հրավերը ԱՊՀ գործադիր կոմիտեին ուղարկել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Խորհրդարանական ընտրությունները Հայաստանում անցկացվելու են մայիսի 6-ին: Այս պահին ԿԸՀ-ն գրանցել է 15 տեղական  և մեկ միջազգային կազմակերպության` դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով:

Մոսկվայի Կաչալովսկի շուկայում բռնկված հրդեհը 12 մարդու կյանք է խլել Ապրիլ 03, 2012 | 11:28

Մոսկվայի Վարշավյան խճուղու Կաչալովսկի շուկայում բռնկված հրդեհը 12 մարդու կյանք է խլել: Այրվել է երկհարկանի հաստատությունը: Զոհվածների անունները դեռևս չեն հրապարակվել: Հրդեհի պահին շենքում եղել են մոտ 20 աշխատակիցներ ու չի բացառվում, որ զոհերի թիվն ավելանա:

Առավոտյան 7:30-ի սահմաններում հրշեջներին հաջողվել է չեզոքացնել կրակը:

Վե՞րջ Օսմանյան դինաստիային Ապրիլ 02, 2012 | 13:22

Ստամբուլում 91 տարեկանում մահացել է Օսմանյան դինաստիայի ամենատարեց ժառանգորդուհին՝ Նեսիլշահ Սուլթանը։ (ծնված 1921 փետրվարի 4)։

Նեսիլշահ Սուլթանի հայրը հանդիսացել է օսմանյան վերջին խալիֆ Աբդուլմեջիդի որդի Շեհզադե Օմեր Ֆարուք Էֆենդին, մայրը՝ օսմանյան վերջին փադիշահ Մեհմեդ Վահիդետտինի դուստրը։

Նեսիլշահ Սուլթանը 1940-ին ամուսնացել էԵգիպտոսի արքայազն Մուհամեդ Աբդուլմունիմի հետ։  Այնուհետ ամուսնու հետ տեղափոխվել է Ֆրանսիա, իսկ 1963-ից վերադարձել Թուրքիա։

Խոշոր ավիավթար Տյումենում. 32 զոհ Ապրիլ 02, 2012 | 10:40

Տյումենի Ռոշչինո օդանավակայանից մոտ 3 կիլոմետր հեռավորության վրա վթարվել է ATR-72 մակնիշի` Տյումեն-Սուրգուտ չվերթն իրականացնող ինքնաթիռը:

ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկություններով` զոհվել է ինքնաթիռում եղած 43 անձից 32-ը, կենդանի է մնացել ևս 11 մարդ, որոնց առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: Այլ տուժածների ճակատագիրը դեռ անհայտ է: Զոհերի թվում կան երեխաներ:

Օպերատիվ շտաբում հաղորդել են, որ օդանավի ինքնագրիչ «սև արկղերը» արդեն հայտնաբերվել են:

 

Top լուրեր
Հարցում
  • Ինչքանո՞վ են օբյեկտիվ ընտրությունների արդյունքները.

    Ցույց տալ արդյունքները

    Loading ... Loading ...