Լուրեր
Մահ`անտարբերությունից թե՞ տգիտությունից

22.05.2012 | 17:00 Շուշան Գալստյան

Արխիվ

Մայիս 2012
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
« Ապր    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
ԱՐՏԵՐԿԻՐ
Դալայ Լաման Տիբեթի խորհրդանիշն է Մայիս 30, 2011 | 18:02

Դալայ Լաման այսօր պաշտոնապես հրաժարվեց  Տիբեթի քաղաքական առաջնորդի պաշտոնից, հաղորդում է Տիբեթի կառավարության պաշտոնական կայքը:

Իշխանության պաշտոնական փոխանցման համար Դալայ Լաման ստիպված է եղել փոխել երկրի սահմանադրությունը:  Փոփոխված տարբերակում նշվում է Տիբեթյան կենտրոնական վարչակազմի լեգիտիմության մասին, որը Տիբեթի ժողովրդի  պաշտոնական ներկայացուցիչն է դառնում: Նախկինում այդ պարտականությունները կատարում էին և՛ Դալայ Լաման, և՛  Կենտրոնական վարչակազմը:

Նոր սահմանադրության համաձայն՝  Դալայ Լաման Տիբեթի խորհրդանիշն ու պաշտպանն է:

«Թալիբան»-ը չի նահանջում Մայիս 30, 2011 | 15:44

Աֆղանստանում թալիբների հարձակման հետևանքով  առնվազն 15 իտալացի զինվոր է զոհվել, տեղեկացնում է ANSA գործակալությունը: Իսկ Agence France-Presse գործակալությունը հաղորդում է, որ Գերաթ քաղաքում՝ իտալական ռազմաբազայի մերձակայքում, երկու ահաբեկիչ մահապարտներ միաժամանակ պայթեցրել են իրենք իրենց: Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչները  դեռևս տեղեկություններ չեն հրապարակել:

Միջադեպերի պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Թալիբան» շարժումը:

Մտադիր են հրաժարվել ատոմային էներգիայի «բարիքներից» Մայիս 30, 2011 | 14:34

Գերմանիայի իշխանությունների կարծիքով՝ իրենց երկիրը կարող է ապրել առանց ատոմային էներգիայի: Նախատեսվում է, որ 2022 թվականին Գերմանիայում բոլոր ԱԷԿ-ներին կփոխարինեն էկոլոգիապես մաքուր էներգիայի աղբյուրները:

Առաջինը կանջատվեն 70-ականններին կառուցված հին ատոմակայանները:

Գերմանիայի իշխանություններին նման առաջարկ է արել էներգետիկ քաղաքականության հանձնաժողովը՝ այս տարվա մարտին Ճապոնիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո, որի հետևանքով շարքից դուրս եկավ «Ֆուկուսիմա-1» ատոմակայանը:

Օգնություն են խնդրել, ՆԱՏՕ-ն էլ «օգնել է» Մայիս 30, 2011 | 14:29

ՆԱՏՕ-ի հրամանատարությունը ներողություն է խնդրել  քաղաքացիական անձանց մահվան համար, որոնք զոհվել են Աֆղանստանի հարավում գտնվող Հելմենդ մարզի ռմբակոծությունների հետևանքով:

Երկուշաբթի օրը ՆԱՏՕ-ի ստորաբաժանումներից մեկը  հայտնվել էր թալիբների ծուղակի մեջ: Նրանք օգնություն են խնդրել օդային ուժերից, որոնք էլ գրեթե հիմնովին ոչնչացրել են մարզի գյուղերից մեկը: Զոհվել է 16 խաղաղ բնակիչ՝ 12 երեխա և 4 կին:

Վերժեն ու Դյուման «ջարդելու են լռության պատը» Մայիս 30, 2011 | 13:19

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին պետք է դատապարտվի մարդկության դեմ գործած հանցանքի համար, Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում հայտարարել են ֆրանսիացի հայտնի փաստաբաններ Ժակ Վերժեն և Ռոլան Դյուման (նախկին արտգործնախարար): Նրանք պատրաստվում են դատի տալ Սարկոզիին:

Ըստ Լիբիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Բուխազիի՝ Դյուման և Վերժեն որոշել են աջակցել «ՆԱՏՕ-ի ռմբակոծություններին զոհ դարձածների հայցին՝ ընդդեմ Սարկոզիի»:

«Փաստաբանները կպաշտպանեն Լիբիայում տուժած, Սարկոզիի դեմ հայց ներկայացրած երեսուն ընտանիքների շահերը ֆրանսիական դատարաններում»,- ասել է Բուխազին:

Ի դեպ, Ռոլան Դյուման չի թաքցրել, որ իրեն ցնցել են այն հետևանքները, որոնք առաջացել են ՆԱՏՕ-ի ռմբակոծություններից հետո, իսկ Ժակ Վերժեն ՆԱՏՕ-ի երկրներին անվանել է «մարդասպաններ»՝ պնդելով, որ իրենք «ջարդելու են լռության պատը»:

«Ֆուկուսիմա-1»-ը դեռ երկար կանհանգստացնի ճապոնացիներին Մայիս 30, 2011 | 12:39

Ճապոնական «Ֆուկուսիմա-1» վթարված ատոմակայանի օպերատոր TEPCO ընկերության ներկայացուցիչները հայտարարել են, որ ԱԷԿ-ում ստեղծված իրավիճակը չի հաջողվի կայունացնել մինչև տարեվերջ, քանի որ երեք տուժած ռեակտորների վնասվածքներն իրականում ավելի լուրջ են, քան ենթադրվում էր: Մայիսի 17-ին ընկերության ներկայացուցիչները հայտարարել էին, որ երեք ամսում ամբողջությամբ կկարողանան  կասեցնել կայանից ռադիոակտիվ արտանետումը, իսկ 6-9 ամսվա ընթացքում  վթարված երեք ռեակտորները հասցնել, այսպես կոչված, սառը դադարի վիճակի:

Սակայն մայիսի կեսերին ԱԷԿ-ի օպերատոր ընկերությունը պարզել է, որ բոլոր ռեակտորներում միջուկային վառելիքը հալված է, և անհրաժեշտ է անհապաղ ստեղծել հովացման նոր համակարգ, որի ապահովման համար ավելի երկար ժամանակ կպահանջվի:

Ռուսաստանը հուլիսի 1-ից հացահատիկ կարտահանի Մայիս 28, 2011 | 15:13

Ռուսաստանը չի երկարաձգի հացահատիկի արտահանման արգելքը՝ սկսած այս տարվա հուլիսի 1-ից։ Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը՝ փոխվարչապետ Վիկտոր Զուբկովի հետ հանդիպմանը:

«Պետք է ելնենք այն բանից, որ արտահանման արգելքի վերացումը ևս գյուղմթերք արտադրողներին աջակցելու միջոցներից է, որոնք այսօր արտահանման մեծ ներուժ ունեն»,– ասել է ՌԴ վարչապետը:

Վարչապետ Պուտինը Զուբկովին հանձնարարել է շարունակել աշխատանքները գյուղատնտեսության նախարարության և այլ գերատեսչությունների և ֆինանսական հաստատությունների հետ՝  գյուղմթերք արտադրողներին դժվար ժամանակաշրջանում աջակցելու նպատակով:

Ռուսաստանը հացահատիկի արտահանման էմբարգոն սահմանել էր 2010թ. օգոստոսի 15-ին, այն նախատեսված էր մինչև նույն տարվա դեկտեմբերի 31-ը, սակայն հետագայում երկարաձգվեց մինչև 2011թ. հուլիսի 1-ը:

Նշենք որ արգելքը զգալի էր նաև Հայաստանի համար.մինչև Ռուսաստանում հացահատիկի արտահանման արգելքի սահմանումը Հայաստան ներկրվող ցորենի շուրջ 70%-ը ռուսական ծագում ուներ։ Անցած տարի Հայաստան ներկրված ընդհանուր առմամբ 345 հազ. տոննա ցորենի 90%-ը ներկրվել է մինչև էմբարգոն, և այդ ծավալի զգալի մասը ռուսական ցորենն է։ Էմբարգոյից հետո Հայաստան ցորեն ներկրվել է հիմնականում Ուկրաինայից և Ղազախստանից:

 

Լուկաշենկոն կզրկվի Մայիս 28, 2011 | 13:34

Interfax գործակալությունը տեղեկացնոմ է, որ  Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարող է զրկվել Ռուսաստանի կողմից Բելառուսին տրվող 3-3.5 մլրդ դոլար վարկից, եթե ռուսաստանյան լրագրողները դուրս հրավիրվեն այդ երկրից: Բացի դրանից Կրեմլի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը նշել է, որ այդ որոշումը չէր կարող ազդեցություն չունենալ Ռուսաստանի դիրքորոշման վրա:

Հիշեցնենք, որ երեկ Լուկաշենկոն մեղադրել է ռուսաստանցի լրագրողներին իրավիճակը Բելառուսում դիտավորյալ սրելու և արտարժութային շուկայում տեղի ունեցող զարգացումները ոչ օբյեկտիվ լուսաբանելու համար:

Մլադիչին կդատի Հաագան Մայիս 27, 2011 | 19:59

Բելգրադի գերագույն դատարանը որոշում է կայացրել գեներալ Ռադկո Մլադիչին Հաագայի միջազգային քրեական դատարանին հանձնելու մասին: Վերջինս բոսնիական պատերազմի ժամանակ եղել է բոսնիացի սերբերի ղեկավարը: Նա մեղադրվում է ցեղասպանություն կազմակերպելու և զանգվածային սպանությունների մեջ:

«Ռադկո Մլադիչի ձերբակալությունն իրականացվել է օրենքին համապատասխան, և նա ի վիճակի է պատասխան տալ ռազմական հանցագործությունների Միջազգային տրիբունալի առաջ», որոշում է կայացրել դատարանը:

Երեք օրվա ընթացքում Մլադիչը կարող է բողոքարկել այս որոշումը: Վերջնական որոշումը կայացնելու է Սերբիայի արդարադատության նախարարությունը, որը կարող է կատարվել մեկ շաբաթվա ընթացքում:

Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:

Պակիստանը տեղյակ չէր Մայիս 27, 2011 | 18:52

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Պակիստան կատարած անակնկալ  այցի ընթացքում հայտարարել է, որ Պակիստանի իշխանությունները տեղյակ չեն եղել Ուսամա բեն Լադենի գտնվելու վայրի մասին: Հիշեցնենք, որ աշխարհի թիվ մեկ ահաբեկիչը, թաքնվում էր Իսլամաբադի մերձակայքում:

Քլինթոնի խոսքերով  Իսլամաբադը խոստացել է գտնել նրանց, ովքեր օգնել և աջակցել են «Ալ-Քաիդայի» ղեկավարին:

Հիլարի Քլինթոնն ու ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ Մայք Մալլենը  հանդիպել են Պակիստանի նախագահ Ասիֆ Ալի Զարդարիի, վարչապետ Յուսուֆ Ռազա Գիլանիի, ինչպես նաև զինված ուժերի հրամանատար,  գեներալ Աշֆակ Փարվիզ Քայանիի հետ:

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարի այցի նպատակը Իսլամաբադի և Վաշինգթոնի միջև հարաբերությունների կարգավորումն է, որոնք լարվել են Ուսամա բեն Լադենի սպանությունից հետո:

Top լուրեր
Հարցում
  • Ինչքանո՞վ են օբյեկտիվ ընտրությունների արդյունքները.

    Ցույց տալ արդյունքները

    Loading ... Loading ...