13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...Չինաստանում սողանքի հետևանքով զոհվել է 38 մարդ, 2 հոգու կյանք հաջողվել է փրկել:
Այսօր առավոտյան, տասնյակ տոննաների հասնող հողը ծածկել է Գաոպո գյուղի 16 տուն, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Սողանքի երկարությունը կազմել է 300 մետր, լայնությունը՝80 մետր, իսկ հաստությունը՝ մինչև 30 մետր։
Բնական աղետի տարածաշրջանը գտնվում է նահանգային մայրաքաղաք Կունմինից մոտ 550 կմ հյուսիս արևելք ։
Թուրքիայում ևս մեկ ազգությամբ հայի սպանություն է տեղի ունեցել:
Այս անգամ զոհը Ստամբուլի հայկական դպրոցի 40-ամյա ուսուցիչ Իլկեր Շահինն է, տեղեկացնում են թուրքական պարբերականները:
Haberturk պարբերականը, մեջբերելով Շահինի գործընկերների խոսքերը, նշում է, որ գործընկերները լուր չունենալով Իլկեր Շահինի մասին, այցելել են նրան, սակայն վերջինիս տան դուռը փակ է եղել, ինչից հետո ահազանգել են ոստիկանություն, որն էլ տան մեջ հայտնաբերել է հայ տղամարդու դին՝ վիզը կտրած:
Ըստ ոստիկանության արձանագրության, սպանությունը տեղի է ունեցել գողության ժամանակ:
Չի բացառվում, որ սպանությունը տեղի է ունեցել էթնիկ հողի վրա:
Պակիստանի Քուեթա քաղաքում արյունալի ահաբեկչություն է տեղի ունեցել. կրկնակի հարձակման հետևանքով, զոհվել է 101, վիրավորվել՝ 200 մարդ. հայտնում է «Ալ Արաբիա»-ն:
Նախնական տվյալներով՝ զոհերի թվում կան նաև փրկարարներ և ոստիկաններ:
Բիլիարդի սրահը, որի վրա հարձակվել են, շիաների հավաքատեղիներից է:
Նշենք, որ շիաները կազմում են Պակիստանի 180 մլն-անոց բնակչության 20 տոկոսը:
Հունվարի 10-ի առավոտյան Հնդկաստանի Բիհար նահանգում խոշոր վթար է տեղի ունեցել, ինչի հետևանքով 25 մարդ է զոհվել, ևս 10 մարդ հոսպիտալացվել է: Զոհվածներից 11 հոգին երեխաներ են. հայտնում է «Նովիե Իզվեստյիա»-ն:
Բեռնատար մեքենան, որի վարորդը եղել է ոչ սթափ վիճակում, Աուրանգաբադի շրջանում շրջվել և ընկել է առվի մեջ։ Պատահարի մեղավորը՝ վարորդը, փախել է վթարի վայրից։
Մեքենայի մեջ գտնվում էին բերքահավաքից վերադարձող աշխատողներ, նրանց ընտանիքներին Կառավարությունը մտադիր է վճարել 50 հազար ռուփի (մոտ 900 դոլար):
Երեկ, երեկոյան Փարիզում, անհայտ անձինք հրազենով սպանել են 3 քուրդ կանանց, որոնցից մեկը եղել է Սաքինե Ջանսըզը` PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն) հիմնադրներից, հայտնում է քրդական Firat գործակալությունը ։
Գերմանիայում PKK-ի ներկայացուցիչ Սաքինե Ջանսըզը և «Քուրդիստանի ազգային կոնգրես»-ի Փարիզի ներկայացուցիչ Ֆիդան Դողանը սպանվել են գլխին ստացած հրազենային վնասվածքներից, իսկ Լեյլա Սոըլեմեզը՝ որովայնին ստացած վնասվածքից։
Կանանց դիերը,որոնք եղել են Քրդական ինստիտուտի շենքում, հայտնաբերել են նրանց ընկերները, ովքեր երկար ժամանակ նրանցից տեղեկություն չստանալով, մեկնել են Փարիզ:
Թուրքիայի կառավարությունը և Քրդստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլահ Օջալանը պատրաստում են պատմական համաձայնագիր, ըստ որի պետք է վերջ դրվի 30-ամյա միջէթնիկ հակամարտությանը. տեղեկացնում է Коммерсант-ը:
Թուրքական իշխանությունները ցանկանում են քուրդ ապստամբների վերջնական զինաթափումը, սակայն բանակցությունների մեծ խոչընդոտ կարող է հանդիսանալ Օջալանի բանտից ազատվելը:
Մասնագետների համոզմամբ, հաշտեցման քայլը վարչապետ Էրդողանն է նախաձեռնել՝ 2014թ. Թուրքիայի նախագահական ընտրություններից առաջ:
Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ունի մեկ միլիոնից ավել հակառակորդ: Վրացական ընդդիմության խոսքով, այդքան մարդ է ստորագրել Սաակաշվիլիի արտահերթ հրաժարականը պահանջող դիմումի տակ. գրում է Коммерсантъ-ը:
Վրաստանի սահմանադրությունը չի նախատեսում նախագահի հրաժարականի համար ստորագրահավաքի կազմակերպման արարողակարգ, սակայն սկսված գործընթացը կարող է լուրջ հետևանքներ ունենալ: Վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի դիրքորոշումից նույնպես շատ բան է կախված. նա պետք է հաշվի առնի նաև Արևմուտքի ունեցած կարծիքը՝ Սաակաշվիլիի արտահերթ հրաժարականի վերաբերյալ:
Չնայած քաղաքական ղեկավարները հաճախ չափազանցնում են իրենց ձեռքբերումներն ու պարծենում իրենց ժողովրդի գերազանցությամբ, սակայն նման պնդումներն անհեթեթ են դառնում, եթե դրանք շատ են հեռանում իրականությունից և հասնում ազգայնամոլության ու ինքնասիրահարվածության:
Երբ ղեկավարները մեծամտության չափազանց մեծ զգացում են տածում, նրանք կարող են հեշտությամբ շահագործվել ուրիշների կողմից, ովքեր օգտագործում են նրանց ինքնասիրության անհագ ծարավը: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկն է այն թուրք բարձրաստիճան պաշտոնյաներից, որոնք տառապում են նկարագրի նման թերությամբ:
Թուրքական լրատվամիջոցները լայնորեն լուսաբանել են «Լոս Անջելես թայմս» թերթի հոդվածը՝ հաղորդելով, որ «Նախագահ Օբաման ավելի շատ հեռախոսազանգեր է կատարել Էրդողանին, քան աշխարհի որևէ ղեկավարի, բացառությամբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնի»: Երբ այս երկուսը Նյու Յորքում հանդիպել են ՄԱԿ-ի գրասենյակում, նախագահ Օբաման Էրդողանին «ավելի շատ ժամանակ է հատկացրել, քան մեկ այլ համաշխարհային ղեկավարի», որը տևել է մոտ երկու ժամ: Միացյալ Նահանգների նախագահը գովաբանել է Թուրքիայի վարչապետին որպես «մեծ ղեկավար»: «Լոս Անջելես թայմս»ը մասնավորապես նշել է, որ Օբաման անգամ «շողոքորթության է դիմել»՝ այնուհետև զանգահարելով Էրդողանին և «հիացմունքով խոսելով թուրքական բասկետբոլի մրցաշարի մասին»:
Հետևելով «Լոս Անջելես թայմս»-ի լրատվությանը, թուրքական «Թըդեյս Զաման» օրաթերթը հրապարակել է մի հոդված, որտեղ առավել կարևորել է երկու ղեկավարների միջև առկա սերտ հարաբերությունները. «Էրդողանի և Օբամայի հեռախոսազրույցները բացահայտում են Թուրքիայի առաջընթացը»: Հոդվածում տեղ է գտել մի լուսանկար, որտեղ Ամերիկայի և Թուրքիայի առաջնորդները պատկերված են միմյանց ձեռք սեղմելիս՝ լայն ժպիտները դեմքերին:
Չնայած վարչապետ Էրդողանը բարյացակամ չէ որևէ մեկի հանդեպ, ով անբարեհաճ խոսքեր է գրում նրա մասին և հաճախ դատի է տալիս լրագրողներին, ովքեր հանդգնում են քննադատել նրա քաղաքականությունը, այնուամենայնիվ հայտնի թուրք մեկնաբան Սեմիհ Իդիզը բանտարկվելու ռիսկի տակ անցյալ շաբաթ հոդված է գրել «Էլ-Մոնիտոր» թերթում՝ «Արդյոք Էրդողանը ձգտո՞ւմ է ժամանակակից սուլթան դառնալ» վերնագրով: Իդիզն ընդգծում է վարչապետի «բռնատիրական հակումներն ու հանդուրժողականության բացակայությունը որևէ քննադատության հանդեպ, հատկապես ազատ մամուլի կողմից»:
Թուրք լրագրողը մանրամասն գրում է Էրդողանի՝ 2014 թվականի օգոստոսին նախագահ առաջադրվելու ծրագրերի մասին, բայց ոչ ավելի շուտ, քան նոր սահմանադրության մշակումը, որը երկրի ներկայիս առաջին դեմքի ձևական պաշտոնը կձևափոխի «գործադիր նախագահության» և այն «ծանրաբեռնված չի լինի զսպող և հավասարակշռող ուժերի համակարգով»: Եթե Էրդողանը նախագահ ընտրվի, նա «իրավունք կունենա լուծարել խորհրդարանը, կառավարել արտակարգ լիազորությունների հիման վրա և նշանակել նախարարներին, բարձրաստիճան պաշտոնյաներին ու դատավորներին, առանց խորհրդարանի հավանության»:
Պատահական չէ, որ Էրդողանը վերջերս թուրք լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ ամերիկյան նախագահական համակարգը՝ նախագահի իշխանությունը սահմանափակող զսպող և հավասարակշռող ուժերով, հարմար չէ Թուրքիայի համար. «Միացյալ Նահանգների նախագահը չի կարող դեսպան նշանակել, նա անգամ չի կարող միանձնյա որոշում կայացնել մի ուղղաթիռ վաճառելու մասին…. Ահա թե ինչու մենք պետք է ստեղծենք թուրքական ոճի նախագահական համակարգ»:
Արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, ով լուրջ մտավորականի համբավ ուներ, ըստ երևույթին, մրցում է իր ինքնահավան վարչապետի հետ: Անցյալ շաբաթ Անկարայում տեղի ունեցած թուրք դեսպանների տարեկան համաժողովում, Դավութօղլուն իր բացման խոսքում հանդես է եկել շատ ամբարտավան հայտարարությամբ՝ պնդելով, որ Թուրքիան վճռական դեր է խաղում միջազգային հարցերում. «Քանի որ մեծ պետությունները գիտեն, որ պատմությունը անցնում է Անկարայի միջով, ապա այն կողմերը, որոնք անտեսում են Անկարային, չեն կարող հասկանալ պատմությունը: Նա, ով ռիսկի է դիմում Անկարայի հետ ունեցած հարաբերություններում, ռիսկի կդիմի նաև տարածաշրջանային բոլոր քաղաքականություններում…. Նրանք, ովքեր ցանկանում են հասկանալ պատմությունը, պետք է ներկա լինեն Անկարայում, Ստամբուլում և Թուրքիայի ցանկացած այլ վայրում, քանի որ այժմ մենք ավելի ակտիվորեն ենք մասնակցելու պատմության հոսանքի կերտմանը»:
Եվ այս անհեթեթ խոսքերը հնչում են այն արտգործնախարարի կողմից, ով իր ներկայիս պաշտոնը ստանձնելիս ամպագոռգոռ հայտարարել էր, թե իր երկիրը հետապնդում է «զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքականություն: Դառը իրականությունն այն է, որ Թուրքիան այժմ գրեթե առանց խնդիրների հարևաններ չունի: Իրոք, Անկարան լուրջ հակամարտություններ ունի հարևան Հայաստանի, Կիպրոսի, Հունաստանի, Իրանի, Իրաքի և Սիրիայի հետ:
Իր ավագ գործընկերներից հետ չմնալու համար Թուրքիայի՝ Եվրամիության հարցերով խնդրահարույց պետնախարար Էգեմեն Բաղեշն Ամանորը ողջունել է տարօրինակ հայտարարությունների մի թարմ ցուցակով. «Այսօր Եվրոպայում չկա որևէ կառավարություն, որը ավելի շատ կողմնակից լինի բարեփոխումներին, քան մեր կառավարությունը: Այն ժամանակ, երբ Եվրամիության անդամ երկրները պայքարում են ճգնաժամի դեմ, մեր երկիրը ապրում է իր պատմության ամենաժողովրդավարական, բարգավաճ, ժամանակակից և թափանցիկ շրջանը: Երեկվա «հիվանդ մարդը» ոտքի է կանգնել և ուժ է հավաքել՝ այսօրվա Եվրոպային դեղատոմս գրելու համար… և կիսել Եվրամիության բեռը, այլ ոչ թե բեռ դառնալ նրա համար»:
Նախագահ Օբաման բացահայտել է, որ նա կարող է թուրք ղեկավարներից ավելի շատ օգուտ ստանալ, նրանց «յուղելու, այլ ոչ թե դեղելու» միջոցով՝ շահագործելով նրանց՝ գովասանքի ու շողոքորթության հիվանդագին մարմաջը: Խնդիրն այն է, որ նման շռայլ գովասանքը Թուրքիային վերածել է «շփացած լակոտի», որը լուրջ սպառնալիք է դարձել բոլոր հարևանների համար:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանիչ` Ռուզաննա Ավագյան
Թուրքիայի հարավ-արևեքում 12 քուրդ ապստամբ է սպանվել.հայտնում է Associated press գործակալությունը`հղում անելով Թուրքիայի հանրային հեռուստաընկերությանը:
Չնայած կառավարության և ձերբակալված քուրդ առաջնորդ Օջալանի միջև բանակցություններին, կռիվները շարունակվում են :
TRT հեռուստաընկերության տեղեկացմամբ, քուրդ ապստամբներից բաղկացած խումբը փորձել է հարձակվել Իրաքի սահմանին գտնվող ռազմական կայանի վրա: Բախման հետևանքով զոհվել է շուրջ 12 ապստամբ, իսկ կառավարական ուժերի զոհերի մասին տվյալներ չկան:
Ռուաստանում Հայաստանի դեսպանությունը ներկայացրել է վթարի հետևանքով զոհված չորս հայերի տվյալները՝ «ՎԱԶ-2110» մակնիշի ավտոմեքենայի մեջ եղել են 5 ՀՀ քաղաքացիներ, որոնցից 4-ը՝ Մկրտչյան Դավիթ Նորայրի (ծնված՝ 1977թ.), Արևշատյան Աշխեն Մայիսի (ծնված՝ 1991թ.), Արևշատյան Սուսաննա Կարենի (ծնված՝ 1958թ.) և Արևշատյան Մայիս Լյուդվիկի (ծնված՝ 1954), տեղում մահացել են:
Ուղևորներից Լիանա Մայիսի Արևշատյանին (ծնված՝ 1978թ.) տարբեր կարգի կոտրվածքներով տեղափոխել են Կունգուր քաղաքի հիվանդանոց:
-
-
13.04.2024 | 01:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին. -
13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել -
12.04.2024 | 01:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին -
13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ» -
13.04.2024 | 01:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը -
13.04.2024 | 01:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին -
12.04.2024 | 02:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան -
13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար -
12.04.2024 | 01:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով -
12.04.2024 | 02:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.