23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Հուլիսի 9-ին, սովորաբար հանդարտ Գլենդելը դարձավ միջազգային խոշոր բանավեճի կիզակետ, երբ քաղաքային խորհուրդը վավերացրեց մի հուշակոթող նվիրված «մխիթարության կանանց»` 200 հազար երիտասարդ աղջիկների, որոնք սեռական ստրկության էին ենթարկվել ճապոնական բանակի կողմից Կորեայի ու հարևան երկրների գրավման ժամանակ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ և դրա ընթացքում:
Քաղաքային խորհուրդը, լսելով հակասական վկայություններ տեղական ճապոնական և կորեական համայնքների անդամների կողմից, ձայների չորս կողմ, մեկ դեմ հարաբերակցությամբ հաստատեց «մխիթարության կանանց» պատվին հուշարձանի տեղադրումը Գլենդելում: Հուշարձանի բացման արարողության ժամանակ, խորհրդի անդամներ Արա Նաջարյանը և Զարեհ Սինանյանը ցավակցություն հայտնեցին «մխիթարության կանանց» դժբախտ կացության համար, քանի որ իրենց հայ նախնիները նույնպես տառապել էին զանգվածային վայրագություններից Թուրքիայում:
Մտահոգված զուգահեռների անցկացումից` Թուրքիայի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի Ցեղասպանության և ճապոնական զինվորականության կողմից «մխիթարության կանանց» սեռական ստրկացման միջև, Լոս Անջելեսում Ճապոնիայի հյուպատոսությունը հանդիպում էր խնդրել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի հետ՝ այս հարցի վերաբերյալ իր կառավարության դիրքորոշումը ներկայացնելու համար:
Փոխհյուպատոս Մասահիրո Սուգայի հետ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ունեցած հանդիպման ժամանակ ակնհայտ դարձավ, որ Ճապոնիայի կառավարությունը շատ ավելի դրական է վերաբերվել ճապոնական իմպերիալիստական բանակի կողմից կատարված ոճիրների առնչությամբ, քան Թուրքիայի կառավարությունը` Հայոց ցեղասպանության: Պարոն Սուգան հստակեցրեց, որ Ճապոնիան ընդունել է իր պատասխանատվությունը «մխիթարության կանանց» իրավունքների խախտման վերաբերյալ՝ ներողություն խնդրելով զոհերից և փոխհատուցում վճարելով նրանց:
Այնուամենայնիվ, «մխիթարության կանայք» դժգոհ են ճապոնական «քավության» քայլերից՝ մեղադրելով ճապոնացի պաշտոնատարներին այս հարցի վերաբերյալ հակասական հայտարարություններ անելու համար: «Մխիթարության կանանցից» շատերը նաև հրաժարվել են առաջարկվող ֆինանսական օգնությունից, պնդելով, որ այն մասամբ տրամադրվում է մասնավոր աղբյուրների, այլ ոչ թե Ճապոնիայի կառավարության կողմից: 2007 թվականին Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատը «մխիթարության կանանց» աջակցության բանաձև ընդունեց, կոչ անելով Ճապոնիայի կառավարությանը «պաշտոնապես ճանաչել, ներողություն խնդրել և պատմական պատասխանատվություն ընդունել հստակ և միանշանակ կերպով իր Կայսերական զինված ուժերի կողմից երիտասարդ կանանց սեռական ստրկություն պարտադրելու համար»:
Պարզելու համար, թե «մխիթարության կանանց» հարցի վերաբերյալ Ճապոնիայի արձագանքն ինչպես է տարբերվում Հայոց ցեղասպանության հանդեպ թուրքական կառավարության ժխտողական դիրքորոշումից, ես զրուցեցի Լոս Անջելեսում Ճապոնիայի գլխավոր հյուպատոս Հյուն Նիիմիի հետ: Նա ջերմորեն խոսեց հայերի հետ ունեցած իր «մտերմության» մասին, որ ձևավորվել է 1995-98 թվականներին Թեհրանում Ճապոնիայի դեսպանատանը ծառայելու տարիներին, և Հայաստան կատարած իր հետագա այցերի ընթացքում, երբ աշխատում էր Մոսկվայում Ճապոնիայի դեսպանատանը:
Ինչ վերաբերում է «մխիթարության կանանց» առնչությամբ Ճապոնիայի կառավարության դիրքորոշմանը, պարոն Նիիմին բացատրեց, որ 1995 թվականին Ճապոնիայի վարչապետ Տոմիիցի Մուրայաման հանդես է եկել հայտարարությամբ՝ «խոր զղջում» և «սրտագին ներողություն» հայտնելով: Ճապոնիան նաև «փոխհատուցում է տրամադրել Կանանց ասիական հիմնադրամի միջոցով»:
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հանդեպ Թուրքիայի և «մխիթարության կանանց» բռնի շահագործման հանդեպ Ճապոնիայի արձագանքի տարբերություններին, գլխավոր հյուպատոս Նիիմին նշեց երեք կետ.
«Ճապոնիայի կառավարությունը քաջատեղյակ է անցյալ դարի սկզբին հայ ժողովրդին պատուհասած ողբերգությանը: Ցանկանում ենք մեր խորին ցավակցությունը և կարեկցանքն արտահայտել զոհերին: Մենք հաստատակամ ենք, որ նման ողբերգություններ երբեք չպետք է կրկնվեն: Երկրորդ կետը վերաբերում է թուրքական կառավարության դիրքորոշմանը: Խոսքը գնում է այլ երկրի դիրքորոշման մասին: Թեև մենք տեղյակ ենք այդ վայրագության մասին, սակայն, ի վիճակի չենք մանրամասն հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել մեկ դար առաջ այդ տարածքում: Այնպես որ, մենք չենք կարող որևէ մեկնաբանություն անել Թուրքիայի կառավարության դիրքորոշման վերաբերյալ: Բայց ես ուզում եմ կրկնել, որ մենք տեղյակ ենք այդ ողբերգության մասին և ցանկանում ենք մեր կարեկցանքն ու ցավակցությունը հայտնել: Եվ, երրորդ կետն այն է, որ անկախ թուրքական կառավարության դիրքորոշումից, Ճապոնիայի կառավարության դիրքորոշումը «մխիթարության կանանց» հարցի վերաբերյալ հետևյալն է. այն ներողություն ու զղջում է հայտնել և ջանքեր է գործադրել աջակցելու նախկին «մխիթարության կանանց»:
Ես գլխավոր հյուպատոսին տեղեկացրի, որ Ճապոնիայի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ շատ չի տարբերվում Թուրքիայի ունեցած դիրքորոշումից: Պարոն Նիիմիին խնդրեցի իր երկրի արտաքին գործերի նախարարությանը փոխանցել, որ Ճապոնիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բացակայությունը ուժեղացնում է այն մարդկանց թերահավատությունը, որոնք կասկածի տակ են դնում Ճապոնիայի կառավարության անկեղծությունը «մխիթարության կանանց» հարցի արդարացի լուծման գործում:
Ի պատասխան, Ճապոնիայի գլխավոր հյուպատոսը հայտնեց իր ըմբռնումը, որ «ողբերգություն բառն այնքան էլ լավ չի հնչում ձեզ համար, քանի որ այն ցեղասպանություն է»: Նա խոստացավ այս հարցի վերաբերյալ «հայ համայնքի զգացմունքները» փոխանցել իր կառավարությանը:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Սեպտեմբերի 3-ին եգիպտական դատարանը «Մահմեդական-եղբայրներ» շարժման 11 անդամների ցմահ ազատազրկման է դատապարտել:
Նրանք մեղադրվում են 2013թ օգոստոսի 14-ին Սուեզ քաղաքում հակակառավարական ակցիաների ժամանակ զինծառայողների նկատմամբ զենք և բռնություն կիրառելու մեջ:
Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին», իսլամիստական կազմակերպության ևս 45 ներկայացուցիչներ պատժվել են 5 տարի ազատազրկմամբ, 8 մարդ անմեղ է ճանաչվել:
Նախազգուշացնող ռուսական համակարգը ֆիքսել է, թե ինչպես են Միջերկրական ծովն ընկնում բալիստիկ հրթիռները:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով դամասկոսյան իր աղբյուրին, հրթիռային երկու արձակում է տեղի ունեցել՝ արդյունքում դրանք ընկել են ծովը:
Ավելի վաղ Սիրիայում Ռուսաստանի դեսպանատունը, Պենտագոնի, ԱՄՆ-ի, Իսրայելի և Ֆրանսիայի ներկայացուցիչները հայտարարել էին, որ իրենք ոչինչ չգիտեն սիրիական կողմ արձակված հրթիռի մասին:
Իսկ ավելի ուշ Իսրայելի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը RIA Novosti-ին տեղեկացրել է, որ Միջերկրական ծովում գրանցված արձակումներն իրականացրել է Իսրայելը՝ ԱՄՆ-ի հետ միասին:
«Արձակումներն իրականացվել են ԱՄՆ-ի հետ համատեղ գործողությունների շրջանակներում: Հրթիռներն արձակվել են Միջերկրական ծովի ջրերից, և հաջող կերպով նկատել է Իսրայելի տարածքի ռադարը»,- նշել է գործակալության զրուցակիցը:
Ավելի քան 2 մլն մարդ լքել է Սիրիան՝ քաղաքացիական պատերազմի ընթացքում, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
«Սիրիայի դեպքերը դարձել են մեր դարի մեծ ողբերգությունը, ժամանակակից պատմության ամոթալի աղետը: Եթե իրավիճակը չկայունանա, փախստականների թիվը միայն շարունակելու է աճել»,- հայտարարել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով հանձնակատարը:
Ըստ ՄԱԿ-ի զեկույցի, ամեն օր երկիրը 5.000 մարդ է լքում:
ՆԱՏՕ-ն «Պատրիոտ» համակարգերի միջոցով ապահովել է Թուրքիայի անվտանգությունը, և այժմ այլ քայլի դիմելու կարիք չկա. նման հայտարարությամբ է հանդես եկել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը՝ անդրադառնալով Սիրիային հրթիռային հարված հասցնելու հնարավորությանը:
Ինչպես տեղեկացնում է թուրքական Haberler կայքը, Ռասմուսենը՝ հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի վրա ցանկացած հարձակում կդիտվի որպես հարձակում ՆԱՏՕ-ի վրա։
«Թուրքիային պաշտպանելու համար արդեն անում ենք հնարավորը, սակայն այլ միջամտության համար մյուս երկրները պետք է որոշեն»,-նշել է Ռասմուսենը:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանում որպես գերի գտնվող Հակոբ Ինջիղուլյանին:
Ադրբեջանում կառույցի հանրային կապերի պատասխանատու Իլահա Գուսեյնովայի տեղեկացմամբ, տեսակցությունը տեղի է ունեցել այսօր
Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, կոմիտեի միջոցով գերին ու նրա ընտանիքը տեղեկատվություն են փոխանակել:
Արցախի անկախության հռչակման օր
Արցախի անկախության հռչակման օրվա նշումը, եթե նախ` պետության կայացման խորհուրդն է ընդգծում, ապա նույնքան կարեւոր է նրա կայացման եղանակի մասին խորհրդածելը: Իսկ դա ինքնին շեշտում է առաջին րոպեից միջազգային ընտանիքի կողմից նվիրականացած սկզբունքի` ազգի ինքնորոշման իրավունքի ժողովրդավար ձեւով հարգումը: Ի վերջո ինքնորոշումը, որի վրա կենտրոնանում է մեր բանակցային ամբողջ փլիսոփայությունը, ժողովրդային կամարտահայտության ժողովրդավար հիմունքով կայացած ճանապարհն է, որից անցնցում անցել է արցախահայությունը:
Այստեղ պետք է նկատի ունենալ մադրիդյան սկզբունքների (թեկուզ նորացված տարբերակով) անժամկետ հանրաքվեի վերակազմակերպման բանակցային կետի շուրջ լարված ծուղակ տեսնելու տրամաբանությունը:
Արցախահայությունը ինքնորոշվել է արդեն: Հանրաքվեով. եւ այն էլ շատ ժողովրդավար հիմունքով: Ժողովուրդը քվեարկել է թե՛ Ադրբեջանի բռնատիրությունից անկախանալու եւ թե՛ ինքնիշխան պետություն ստեղծելու օգտին: Վերստին հանրաքվե կազմակերպելու պահանջը, այն էլ անժամկետ, ունի իր տրամաբանությունը:
Ադրբեջանցի գաղթականների տունդարձի պահանջը անշուշտ բանակցային կետ է` սեղանի վրա դրված: Բաքուն լիարժեք օգտագործում է փախստականների հարցը` մարդկային իբրեւ թե աղետի, ժողովրդի տեղահանության եւ մարդու տարրական իրավունքների խախտման իմիտացիոն դեպքերի վրա հրավիրելով կառավարական եւ ոչ կառավարական կազմակերպությունների եւ մանավանդ միջազգային հանրության ու համապատասխան ֆոնդերի ուշադրությունը: Ի դեպ, մի թղթածրար, որը հայկական կողմը համարժեք չարծարծեց` միջազգային մանրադիտակների լուսարձակների տակ տեղադրելու համար Բաքվից, Սումգայիթից, բայց մանավանդ Գետաշենից, Մարտունաշենից, Շահումյանից եւ հարակից շրջաններից վերապրած հայերի իրավիճակը:
Բանակցային փլիսոփայությունը հուշում է, որ ադրբեջանցի փախստականների դիմաց համարժեք արծարծվեին նաեւ հայ գաղթականների հետ կապված բազմապիսի խնդիրները: Սա ոչ անպայման միջազգային ֆոնդերից մեծ հատկացումներ ապահովելու համար, այլ բանակցային գործընթացին իբրեւ կարեւոր հակափաստարկ արծարծելու համար:
Ի վերջո անժամկետ հանրաքվեն ադրբեջանցի գաղթականների տունդարձի պայմանականության հետ կապ ունի. Արցախի ժողովրդագրական պատկերի փոփոխության երազանքը Բաքուն մղել է անընդհատ խոսելու իր փախստականների մասին:
Արցախը ինքնորոշվել է հարգելով միջազգային օրինաչափության ճշտած եղանակը` հանրաքվեն, որը նաեւ ընթացել է ժողովրդավար հասարակարգի համապատասխան չափորոշիչներով:
Գաղթականների տունդարձի կամ ընդհանրապես Արցախի բնակեցման խնդիրը սուր կերպով անհանգստացրել է Բաքվին։ Առաջին անգամ չէ, որ Բաքվի իշխանությունները բողոքում են տվյալ երկրի եւ միջազգային ընտանիքի համապատասխան կառույցներին, որ Արցախի իշխանությունները ոտնձգություններ են կատարում:
Իրաքի պատերազմական իրավիճակի օրերին, Դամասկոսում այդ օրերին դեռևս գործող Ադրբեջանի դեսպանությունը տեղի իշխանություններին բողոքել էր, որ Սիրիան տարանցիկ կետի է վերածվել Իրաքից Սիրիա եւ ապա Հայաստան ու Արցախ մեկնող իրաքահայերի համար:
Այժմ էլ բողոքը Արցախում հաստատվող սիրիահայ ընտանիքներին է վերաբերում։ Բաքուն դարձյալ անհանգիստ է եւ բողոքում է։ Շուրջ երեսունի հասնող եւ Արցախ հաստատված սիրիահայ ընտանիքները, իհարկե, կտրուկ փոփոխություն պիտի չբերեն ժողովրդագրական համապատկերին։ Այս օրինակների շահարկումն է, որ կատարում է Բաքուն դեպի միջազգային կառույցները` ընդգծելու համար, որ հայկական կողմը իբրեւ թե հակասում է բանակցային տրամաբանությանը: Խոսքը ազատագրված տարածքների վերաբնակեցման մասին է այն շահարկումով, որ բնակեցվում են տարածքներ, որոնց կարգավիճակի ճշտումը բանակցային թեմա է:
Ճիշտ է, որ Արցախի Հանրապետության նախագահի մամլո բանբերը սիրիահայությանը հնարավորության սահմաններում օժանդակելը գերադասել է իր հայտարարությունում։ Այսուհանդերձ, նա պատասխանել է նաեւ Բաքվի բողոքին: Ի վերջո Արցախի օժանդակությունը իր նախադեպն ունի` սիրիահայ ընտանիքներին համապատասխան դյուրություններ ընձեռելու առումով: Այժմ այդ դյուրությունների ընծայման մասին խոսում է պաշտոնական Ստեփանակերտը, ի հեճուկս Բաքվի թե՛ բողոքներին եւ թե՛ շահարկումներին: Պարզ է ուղերձը. բնակեցումը պիտի շարունակվի:
Արցախը 22 տարի առաջ ինքնորոշվել է, անկախ Հանրապետություն է, կայացած պետություն է եւ ի՛նքն է որոշում նաեւ ճգնաժամում հայտնված իր հայրենակիցներին օժանդակություն տրամադրելու տարողությունն ու եղանակը: Այս օրերին, ռազմավարական նշանակություն ունեցող արցախյան ընտրանքը կարող է հատուկ կարեւորություն ներկայացնել ոչ միայն սիրիահայության համար: Հրատապ կարգով` սիրիահայութեան համար։
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 25-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1200 կրակոց:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է:
Գիշերը մի քանի ժամ կարդացել եմ ինչպես ռուսական, այնպես էլ արտասահմանյան մամուլն ու կայքերը, որպեսզի հասկանամ, թե ինչո՞վ է պայմանավորված Արևմուտքի կարծես թե նահանջը Սիրիայի հարցում: Որքան շատ էի կարդում, այնքան ավելի էր մեջս արմատավորվում այն տեսակետը, որ խնդիրը ոչ թե վախն է սեփական երկրներում հանրային կարծիքի մասով, ոչ թե վախն է, որ Սիրիան քիմիական զենք կօգտագործի (մեծ հաշվով թքած ունեն էդ հանգամանքի վրա), ոչ էլ անգամ Բրիտանիայի նահանջն է:
Ըստ իս կա երկու հիմնական պատճառ.
1. ԱՄՆ-ը և դաշնակիցները վստահ չեն, որ կարող են քիչ թե շատ արդյունավետ հարված հասցնեն
Բանն այն է, որ այսօր Սիրիայի մոտ գտնվող ուժերը ավելի քիչ են և թույլ, քան 1999-ին՝ Հարավսլավիայում, մինչդեռ Սիրիայի ՀՕՊ համակարգն անգամներով ավելի արդիական է ու հագեցած, քան Հարավսլավիայինը, իսկ եթե հիշում եք, Հրավասլավիայում անգամ պապենական ՀՕՊ համակարգի պարագայում, կարողացան վերցանել տասնյակ ինքնաթիռներ, ուղղաթիռներ և թևավոր հրթիռներ:
Փաստացի, կա մտավախություն, որ Ասադի բանակը կարող է խոցել գրեթե բոլոր հրթիռները, իսկ որոնք էլ տեղ հասնեն՝ էական վնաս չեն պատճառի: Սա կնշանակի միլլիոնների զուր վատնում և որ ավելի սարսափելի կլինի ամերիկացիների համար՝ իրենց գերճշգրիտ զենքերի արդյունավետության մասին միֆի անէացում:
2. Ռուսաստանն ու Չինաստանն այդքան էլ հեշտ ու հանգիստ չեն պատրաստվում ձեռք քաշել Սիրիայից
Դատելով այն տեղեկատվական արշավից, որը սկսվել է հատկապես Ռուսաստանի դեմ՝ Արևմտյան մամուլում, կարելի է եզրակացնել, որ Ռուսաստանը դեռ ձեռք չի քաշել ու «խալու տակի պայքարում» բավականին ցավոտ հարվածներ է հասցնում արևմտյան կողմին:
Այսպես, ռուսական համացանցում մի քանի տեղ հանդիպեցի ոչ պաշտոնական տեղեկատվության ու ասեկոսեների, որ Պուտինը Քեմերոնի հետ զրույցում նախազգուշացրել է, որ Սիրիային հարվածելու դեպքում Ռուսաստանը ոչ միայն կաջակցի Սիրիային, այլ նաև Իրանին: Հատկապես Իրանին այնքան զենք կվաճառվի ու այնպիսի, որ ԱՄՆ-ի բոլոր պլանները կխառնվեն իրար: Իսկ եթե Իրանին հարվածելը դառավ անհեռանկարային, Սիրիայի վրա էլ ուժեր ծախսելը կորցնում է իմաստը, որովհետև այն իմաստ ունի միայն Իրանի դեմ պատերազմի համատեքստում:
Բացի դրանից, շատ կասկածելիորեն լռում է Չինաստանը, իսկ չինացիք աչքի չեն ընկել պարապ նստելով, հատկապես ԽՍՀՄ-ի անկումից հետո: Անհնար է, որ չինացիք էլ ինչ որ քակյլեր ձեռնարկելուց չլինեն, թեև բարդ է հասկանալ, թե ինչ մասշտաբի ու բնույթի քայլերի մասին է խոսքը:
Մի խոսքով, սիրիական ճգնաժամը հայտնվել է պատային իրավիճակում ու անհասկանալի հեռանկարներ են այս պահի դրությամբ:
Կոնստանտին Տեր-Նակալյանի ֆեյսբուքյան էջից
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սիրիական ճգնաժամի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել.
«Սիրիայում Ասադի վարչակարգը քիմիական զենք է կիրառել սեփական ժողովրդի նկատմամբ. դա մարտահրավեր է ամբողջ աշխարհին: Մենք քննարկել ենք հնարավոր գործողություններ սկսելու հետ կապված հարցերը բոլոր շահագրգիռ կողմերի հետ, սակայն ես վերջնական որոշում չեմ կայացրել։ Հնարավոր է մենք կիրառենք ոչ երկարաժամկետ գործողությունների ծրագիր՝ առանց Սիրիա «ոտք դնելու»»,– նշել է ԱՄՆ նախագահը։
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.