23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Հադրութի ուղղությամբ hոկտեմբերի 17-ին նախատեսվածԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելության պլանային դիտարկումն ընդհատվել է ադրբեջանական կողմից ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ ավտոմատ զենքից արձակված կրակոցների պատճառով:
Կրակոցներն արձանագրվել են երկու կողմերի դիտարկման խմբերի կողմից:
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը, ով գլխավորել է դիտարկման առաքելությունը հակառակ կողմից, անվտանգության նկատառումներից ելնելով, որոշում է ընդունել դադարեցնել դիտարկումը, այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ լրատվական ծառայությունը:
Մոսկվայում Ադրբեջանի քաղաքացու են դանակահարել:
Ինչպես տեղեկացնում է Интерфакс գործակալությունը, դեպքը տեղի է ունեցել Չերկիզովյան շուկայի նախկին տարածքում:
Ադրբեջանցին դանակի բազմաթիվ մահացու հարվածներ է ստացել:
Ենթադրվում է, որ սպանության պատճառը եղել է կենցաղային վեճը։
Համացանցում է հայտնվել Մոսկվայի Բիրյուլևոյի շրջանում 25-ամյա Եգոր Շչերբակովի սպանության մեջ մեղադրվող Օրհան Զեյնալովի ձերբակալության տեսանյութը:
Life News-ի փոխանցմամբ, ոստիկանները նրա գրպանում հայտնաբերել են ավտոբուսի տոմս, նա մտադիր էր մեկնել Ադրբեջան:
Հիշեցնենք, որ Շչերբակովի սպանությունը Մոսկվայի Բիրյուլևո շրջանում զանգվածային անկարգությունների պատճառ էր դարձել։
http://www.youtube.com/watch?v=Nvdh4aYeoqw
Միլիարդավոր նավթադոլարների մեջ լողացող, սակայն բարոյականությունից զուրկ Ադրբեջանն զբաղված է ահռելի գումարներ բաժանելով բոլոր նրանց, որոնք պատրաստ են ուշադրություն դարձնել նրա քարոզչությանը:
Բաքվի կաշառակերության սխեման, որն ամբողջ աշխարհում հայտնի է որպես «խավիարային դիվանագիտություն», այժմ էլ իր թակարդն է գցել Վաշինգտոնի ազդեցիկ վերնախավին: Ըստ երևույթին, ամերիկացիների պակաս չի զգացվում, որոնք պատրաստ են իրենց հոգիները ծախել ինչ-որ գումարի համար: Ադրբեջանը, որպես լոբբինգի ասպարեզում նորելուկ, արագորեն սովորեց այդ ոլորտի հնարքներն իր «ավագ եղբայր» Թուրքիայից` քաղաքական խաբեությանը քաջատեղյակ վարպետից:
Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության կայքը թվարկում է ամերիկյան տասնմեկ ընկերությունների անունները և գումարները, որոնք վճարվել են տարբեր ադրբեջանական մարմինների կողմից.
— Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատունն ամսական 35 հազար դոլար է վճարում «Փաթոն բոգս» ընկերությանը` «ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների վերաբերյալ խորհրդատվության և աջակցության համար», ամսական 18.3 հազար դոլար «Մելվուդ քոմունիքեյշնս» ընկերությանը` «լրատվամիջոցների և հեռահաղորդակցության ռազմավարությանը» աջակցելու համար, ամսական 20 հազար դոլար «ԴիՍիԱյ գրուպին»` « հանրային կապերի և լրատվական քարոզչության, ինչպես նաև վերլուծական կենտրոնների հետ հարաբերությունների ստեղծման» համար, և ամսական 45 հազար դոլար «Փոդեստա գրուպին»` հանրային կապերի իրականացման համար:
— «Լիվինգստոն գրուպը», որը կրում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Բոբ Լիվինգստոնի անունը, որն իր պաշտոնը լքել է խայտառակ ձևով, մինչ այժմ ստացել է 2 մլն դոլար` Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության անունից լոբբիստական գործունեություն իրականացնելու համար:
— Ադրբեջանի միջազգային բանկը «Ջեֆերսոն Ուոթերման ինթերնեյշենլին» ամսական 25 հազար դոլար է վճարում`«ամերիկյան հաստատությունների հետ հարաբերությունների զարգացման» և «լրատվամիջոցների հետ կապերի ռազմավարության» համար: Նշված ընկերությունն ամսական ստանում է ևս 25 հազար դոլար «Ադրբեջանի նախագահությունից»`լրատվական ռազմավարության խորհրդատվության համար: Ադրբեջանի միջազգային բանկի բաժնետոմսերի 51 տոկոսը պատկանում է Ադրբեջանի ֆինանսների նախարարությանը:
— Ադրբեջանի ամերիկյան դաշինքը մինչ այժմ «Ֆաբիանի&Co.» ընկերությանը վճարել է 2.4 մլն դոլար` «ռազմավարությունների պլանավորման և իրականացման համար` ադրբեջանական ժողովրդի, երկրի, մշակույթի և միջազգային կապերի մասին հետազոտություններ և շահերի պաշտպանություն խրախուսելու նպատակով»: Վերջերս Վաշինգտոնում Ադրբեջանի ամերիկյան դաշինքի կազմակերպած ճաշկերույթին մասնակցում էին 700 հյուրեր, այդ թվում` Օբամայի վարչակարգի պաշտոնատար անձինք, Կոնգրեսի անդամներ և օտարերկրյա դիվանագետներ: Բանկետին ներկա էին նաև հայկական հարցերի ընդդիմախոս տխրահռչակ կոնգրեսականներ, այդ թվում` սենատորներ Սաքսբի Չեմբլիսը և Ռիչարդ Բեռը, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բոեհները և նախկին կոնգրեսական Դեն Բարտոնը:
— «Ռոբերտի Ուայթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (ՍՊԸ) ամսական 20.9 հազար դոլար է վճարվել ԱՄՆ «ՍՈՔԱՐ»-ի՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերության ամերիկյան դուստր ընկերության կողմից`Միացյալ Նահանգներում գործարար հնարավորությունները ուսումնասիրելու համար:
— Քանի որ փողի պակաս չկա, անգամ Լոս Անջելոսում Ադրբեջանի հյուպատոսությունը կարող է իրեն թույլ տալ վարձել հասարակայնության հետ կապերի իր սեփական ընկերությունը: Տարիների ընթացքում այն օգտվել է «Սիթրիկ&Co» ընկերության (տարեկան 50 հազար դոլար), «Թուլշեդ գրուպ» ՍՊԸ-ի (35 հազար դոլար), որը հիմնադրվել է Ամերիկայի հրեական կոմիտեի հասարակայնության հետ կապերի նախկին տնօրեն Ջեյսոն Կացի կողմից, և «Փոթոմակ սքվեր գրուպի» (գումարը չի բացահայտվել) ծառայություններից` «լրատվական քարոզչություն… և խմբագիրների հետ համագործակցություն ապահովելու համար»:
Այժմ ի հայտ է եկել մեկ այլ նախկին կոնգրեսական, որն ընկել է Ադրբեջանի ամենազոր դոլարների հետևից: Նյու Յորքի նախկին կոնգրեսական Մայքլ Մաքմահոնը զբաղվում է այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության» (մի տարածք, որը ճանաչվել է միայն այն բռնազավթած պետության` Թուրքիայի կողմից) հանրային կապերով և պետական հարաբերություններով: Մաքմահոնը, որը մինչև 2010 թվականի իր պարտությունը ծառայել է Ներկայացուցիչների տան արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, Նյու Յորքի «Հերիկ, Ֆայնշտեյն» ՍՊԸ-ի անունից գլխավորում է լոբբիստական աշխատանքները, որը շահել է տարեկան 200 հազար դոլարի պայմանագիր` դեպի բռնազավթված Հյուսիսային Կիպրոս կոնգրեսական այցելություններ կազմակերպելու և լրատվամիջոցներում նրա հանրային վարկանիշը բարելավելու նպատակով: Մաքմահոնը նաև զբաղված է Նյու Յորք քաղաքում Թուրքիայի ընդարձակվող հյուպատոսության զարգացմամբ և շինարարությամբ:
Հետևաբար, զարմանալի չէ, որ Մաքմահոնի անունն անցյալ շաբաթ ջրի երես դուրս եկավ՝ փորձելով օրինականացնել նախագահ Իլհամ Ալիևի կեղծված վերընտրությունը, որտեղ նա հավաքել էր քվեների 85 տոկոսը, մինչդեռ նրա ինը մրցակիցները միասին ստացել էին մնացած 15 տոկոսը:
Չնայած միջազգային դիտորդները քննադատում էին Ալիևի վերընտրությունը որպես «անարդար և կեղծիքներով լի», «Նյու Յորք թայմսը» մեջբերելով Մաքմահոնին, նշում է, որ ընտրությունները եղել են «ազնիվ, արդար և իրոք արդյունավետ: Այնտեղ ավելի կարճ հերթեր էին, քան Ամերիկայում և վիճելի քվեաթերթիկներ չկային», ինչ որ պատահեց Ֆլորիդայում 2000 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների ժամանակ:
Վրդովեցուցիչ է, որ «Նյու Յորք թայմսը» դարձել է Մաքմահոնի զոհը` որոշելով կեղծված ընտրությունների մասին իր հոդվածը վերնագրել որպես «Դիտորդները տարակարծիք են Ադրբեջանում ընտրությունների արդարության վերաբերյալ»: Այսպիսով, «Թայմսը» մեկ մարդու ադրբեջանամետ քարոզչությունը հավասարեցրել է համատարած խարդախությունների ճնշող ապացույցների հետ` հաստատված այնպիսի հեղինակավոր միջազգային դիտորդների կողմից, ինչպիսին է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ): Բարեբախտաբար, «Թայմսը» մատնանշել է, որ «գնահատականների տարբերությունը, թվում է, որ արտացոլում է Ալիևի կառավարության ագրեսիվ լոբբիստական ջանքերը` ընտրությունները ներկայացնելու իբրև արդար»:
Ամերիկահայերը չեն կարող մրցել ադրբեջանական շռայլ բաշխումների հետ: Նրանց պետք էլ չէ այդպես վարվել: Ամերիկահայերը կարիք չունեն միլիոններ ծախսելով լոբբինգ անել առկա փաստերը ներկայացնելու համար, քանի որ ճշմարտությունն իրենց կողմն է:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
Ռումբի պայթյունի մասին հնչեցրած ահազանգի պատճառով , Փարիզում փակվել է Էֆելյան աշտարակը :
Վկայակոչելով Ֆրանսիայի տեղական աղբյուրներ , ԻՍՆԱ գործակալությունը հաղորդել է , որ հեռախոսով ստացված սպառնալիահազանգից հետո , Էֆելյան աշտարակն ամբողջությամբ պարպվել է :
Կիրակի օրը տեղական ժամանակով ժամը 15-ին ամբողջությամբ պարպվել է 324 մետր բարձրությամբ Էֆելյան աշտարակը : Ոստիկանությունը նոր մանրամասներ չի հաղորդել :
Աշտարակը 2013 թվականի օգոստոսի 9-ին ևս երկու ժամով փակվել էր ՝ ռումբի տեղադրման մասին հնչած սխալ ահազանգի պատճառով :
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը հոկտեմբերի 17-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Հադրութի ուղղությամբ:
Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը /Բուլղարիա/, Իրժի Աբերլեն /Չեխիա/ և ԵԱՀԿ ԳՆԱՆ գրասենյակի աշխատակից Պետեր Սվեդբերգը:
ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:
«Առան» լրատւական գործակալութեան եւ կազմակերպութեան յարգոյ տնօրէնութիւն,
Թեմա՝ «Ղարաբաղի միջազգային համագումար»-ի քննարկում, որն նախատեսւել է կայացնել ս. թ. նոյեմբերին:
Յարգալից ողջունով
Մի առ ժամանակ է, ինչ կազմակերպութեանդ լրատւական կայքէջը իր օրակարգին է աւելացրել «Ղարաբաղի միջազգային համագումար»-ի անւանումով մի շրջաբերական-յայտարարութիւն:
Ընդհանուր առմամբ՝ գիտաժողովի կազմակերպում, այն էլ Ղարաբաղեան հիմնահարցի քննարկման առանձնայատուկ թեմայով, յոյժ գնահատելի աշխատանք ենք համարում, որովհետեւ համոզւած ենք, որ ժողովուրդներն ու պետութիւնները համախոհութեան ու համագործակցութեան շնորհիւ են կարողանում հասնել դրական արդիւնքների՝ ի խնդիր կայունութեան եւ խաղաղութեան հաստատման:
Սակայն, այն, ինչ մեզ ստիպեց քննարկման ենթարկելով՝ քննադատել նշեալ համագումարը, դա համագումարի էութիւնն ու տեսակն է եւ համագումարում ներկայացւելիք թեմաներին վերաբերող կէտերը, որոնք բաւականին մտածելու եւ զարմանալու տեղիք են տալիս՝ առաջացնելով այն վարկածը, որ արդպիսի մի համագումարը թերեւս հետապնդում է ինչ-որ այլ նպատակներ:
Առաջինը առաջացնում է այն հարցը, որ արդեօք «Առաննիւզ» լրատւական գործակալութիւնը ենթակա՞յ է Իրանի Իսլամական Հանրապետութեան թէ գտնւում է Ադրբեջանի Հանրապետութեան քարոզչական ապարատի հակակշռի ներքոյ, քանզի նման համագումարի կայացումը Իրանի Իսլ. Հանրապետութիւնում, մի երկրում, որը յարատեւ ու անընդմէջ կերպով Ղարաբաղեան հիմնախնդրի հանգուցալուծման նպատակով ստանձնել է հաշտարար միջնորդի դերակատարութիւն, ինքնին մտածելու եւ մտահոգւելու տեղիք է տալիս: Միւս կողմից Ադրբեջանի Հանրապետութեան վերջերս ձեռնարկած մի շարք գործողութիւնները, ինչպիսիք են Բաքւում կայացած «Հարաւային Ադրբեջանի ճակատագիր» անւանեալ եւ անջատողական միտումներ բովանդակող կոնֆերանսը, Իրանի պատմական եւ մշակութային փաստացի իրողութիւնների նենգափոխումն ու կեղծումը, սիոնիստական վարչակարգի ու Ամերիկայի հետ ծաւալւած տնտեսական, տեղեկատւական եւ ռազմական սերտ յարաբերութիւնները եւ պանթուրքիստական գաղափարախօսութեան տարածումը, որը ուղղակիօրէն հակադրւում է մեր երկրի ազգային շահերին, բազմաթիւ հարցականների է ենթարկում կազմակերպութեանդ որդեգրած անկողմնակալութիւնը՝ Կովկասի ներքին խնդիրների վերաբերեալ, եւ յուսով ենք հանրային մտքի լուսաբանման եւ յստակեցման ուղղութեամբ գոյութիւն ունենան Ձեր կողմից տրամաբանական պատասխաններ:
Հարց յարուցող միւս պարագան համագումարի հետապնդած նպատակներից այն կէտին է վերաբերում, որում շեշտւած է՝ համախոհութեան մթնոլորտի ստեղծում իրանցի, կովկասցի եւ միջազգային փորձագէտ-մտաւորականութեան համար եւ Ղարաբաղի պատմական իրադարձութիւնների լուսաբանում:
Առաջին հարցադրումն այն է, որ արդեօք իրանցի, կովկասցի, միջազգային եւ համայն Կովկասի ու համաշխարհային փորձագէտ-մտաւորականներ դարձւածքի իմաստը Ձեր տեսակէտից եւ կազմակերպութեանդ պատասխանատուների բացատրութեամբ նոյն այն «Ադրբեջանի Հանրապետութեան Ղարաբաղի ազատագրման կազմակերպութի՞ւն»-ն է: Ինչպէ՞ս կարելի է հակամարտութեան կողմերից մէկի (հայկական կողմի փորձագէտների, կովկասցի ու միջազգային այլ փորձագէտների) տեսակէտներն անտեսելով՝ ստեղծել համախոհութեան մթնոլորտ: Ինչպէ՞ս կարելի է անկողմնակալ, չէզոք ու հաշտարար երկրում նման մի համագումար կազմակերպել, բայց չօգտւել հիւրընկալ երկրի լաւագոյն փորձագէտներից ու պատմագէտներից. մի խօսքով՝ բանիմացների ընտանիքից, բացառաբար բաւականանալով մի քանի համալսարաններից հրաւիրեալներով, այն էլ նահանգային մակարդակում եւ արդիւնքը համարել գիտակա՞ն համագումար:
Այդպիսի մի համագումարը որքանո՞վ է ի զօրու լինելու գիտականօրէն լուսաբանել Ղարաբաղի պատմական իրադարձութիւնները:
Այլ մի անհարթութիւն՝ կապւած համագումարի միւս նպատակին, որն է Ղարաբաղեան հակամարտութեան ընթացքում Իրանի ցուցաբերած գործունէութեան վերաքննարկում:
Միթէ բացի՞ այն է, որ Իրանի Իսլ. Հանրապետութեան հերթական կառավարութիւնները այդ հակամարտութեան ընթացքում անդուլ կերպով հաշտարար միջնորդի ու տարածաշրջանային մակարդակով հաւասարակշռութիւն կարգաւորողի դերը ստանձնեցին: Իրանի գործօնը ի՞նչ դիտանկիւնից էք վերաքննարկելու, գիտական անւանումը կրող մի համաժողովին քաղաքական գունաւորում տալու դիտակէտի՞ց, այն էլ չէզոք ու հաշտարար մի պետութեան շրջանակո՞ւմ:
Բաւական զարմանքի տեղիք է տալիս այն պարագան, թէ ինչպէս էք մի երկրի շահերի ուղղութեամբ համագումար կազմակերպում, երբ հիւրընկալ երկրի ժողովրդի ընտրեալ նախագահն ու երկրի Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի նախկին գլխաւոր քարտուղար դոկտ. Հասան Ռոհանին այդ հանրապետութիւնը որակում է տարածաշրջանի անվտանգութեանը սպառնացող վտանգ:
Արդեօք, տեղին ու իրաւացի՞ է նման համագումարի կազմակերպումը օտար ու շինծու ինքնութեամբ մի պետութեան օգտին, որը իրանական Ադրբեջան անունը յափշտակելով է լինելութեան կոչւել եւ երբեւիցէ չի թաքցրել բռնակցման միտումներ պարունակող իր նւաճողական նպատակները՝ տարեկան միլիոններ գումար ծախսելով՝ Իրանի եւ իրանական պատմական իրողութիւններն ու փաստերը խեղաթիւրելու ու գլխիվայր ցուցադրելու նպատակով:
Արդեօք պատշա՞ճ է մի երկրի շահերի օգտին համագումար կազմակերպել, որտեղ դպրոցական դասագրքերը ողողւած են անիրական ու հակաիրանական նիւթերով:
Արդեօք օրինաւոր կերպով բացատրելի՞ է մի երկրի համար համագումար կազմակերպելը, երբ «Մոնաֆեղին» անւանեալ Իրանի վարչակարգի դէմ պայքարող խմբակի անդամները իրանական 1389 թ. բահման ամսի 5-ին, այսինքն նոյն՝ 2011 թ յունւարի 25-ին (ադրբեջանական) «Այնես» հեռուստատեսութեան հարցազրոյցի ընթացքում իրենց երախտագիտութիւնը յայտնեցին Ադրբեջանի Հանրապետութեան կառավարութեանը՝ իրենց Բաքւում կեցութեան արտօնութիւն շնորհելու առթիւ:
Արդեօք մի երկիր, որ Իրանից փախած ոմն հակայեղափոխական դրամաշորթ-զեղծարարին (Աժդար Թաղիզադէին) արտօնում է իր ազգային լրատւամիջոցի բարձրախօսից հայհոյելու եւ զրպարտելու Իրանի ժողովրդին ու պետութեանը, արժանի՞ է այդ համաժողովին:
Արդեօք մի երկիր, որը բարիդրացիական դիպլոմատիկ ու պրոտոկոլային ամենատարրական դրւածքներն անարգելով՝ իր երկրում եւ իր հարեւան երկրների հետ ունեցած համատեղ սահմանագծերի վրայ տարբեր խմբակցութիւնների թոյլ է տալիս աշխատանք ծաւալելու ընդդէմ հարեւան երկրի, արժանի՞ է նման համաժողովի:
Արդեօք ազգային գանձարկղից դրամ յատկացնելով՝ մի երկրի մտաւորականութեանն ու փորձագէտներին հրաւիրելը, որը ամենայն ցինիկութեամբ իրանական մշակոյթն ու արւեստը նշանառութեան թիրախ դարձրած կեղծում ու խեղաթիւրում է այն (օրինակ՝ թառ նւագարանի գրանցումը որպէս զուտ ադրբեջանական գործիք կամ Իրանի մեծանուն դասական բանաստեղծ Նեզամի Գեանջաւիի դամբարանի արձանագրութիւնների աւերումը) ունի՞ այդ արժանաւորութիւնը:
Արդեօք Ադրբեջանի Հանրապետութեան մտաւորականութեան այսպէս կոչւած ընտանիքի տեսակէտների արծարծումը Ղարաբաղեան հակամարտութեան քննարկման համար խելամի՞տ արարք է, երբ իրենց երկրի ամենանշանաւոր գրողներից մէկի պատմական թեմայով գրած մէկ վէպը հանդուրժելու տարողութիւնը չունենալով՝ այդ գրողի կեանքը խլողի համար մրցանակ են սահմանում ու գրքերը այրում (խօսքը «Քարէ երազներ» վէպի հեղինակ Աքրամ Այլիսլիի մասին է):
Միւս պարագան, որի յստակ պարզաբանումն ու յստակ պատասխանն ենք ակնկալում, «Առան» կազմակերպութեան ու լրատւական գործակալութեան յարգոյ տնօրէնութիւնից, այն է, որ քննարկւելիք շիա դաւանանքի ուսմունքների դերը Ղարաբաղի ազատագրման գործընթացում («Ջիհադ» կրօնական սրբազան պատերազմ եւ «Շեհադաթ»-նահատակութիւն) թեման ի՞նչ նպատակ է հետապնդում եւ այդպիսի մի համագումարը հիմնականում ի՞նչ քաղաքականութիւն է հետապնդում:
Միթէ պարզ չէ՞, որ նման արտայայտութիւնը հակասում է Հարաւային Կովկասի նկատմամբ Իրանի Իսլ. Հանրապետութեան որդեգրած արտաքին քաղաքականութեանը: Միթէ Իրանի Իսլ. Հանրապետութեան արտաքին քաղաքականութիւնը դէմ չէ՞ պատերազմատենչութեան եւ միթէ չի՞ ձգտում Ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորմանն ու աւարտին ու այդ ուղղութեամբ թէկուզ անուղղակի, բայց հաշտարար միջնորդութիւն չի՞ իրականացնում: Առհասարակ, կրօնա-դաւանական ի՞նչ հիմնական պատճառաբանութեամբ է բացատրւում խնդիրների արծարծումը մի այնպիսի երկրի վերաբերեալ, որտեղ յետադիմութեան դէմ պայքարելու պատրւակով արմատախիլ են անում շիա դաւանանքի նորմային արժէքներն ու տարածաշրջանում քարոզչութիւն տանում վահաբի դաւանանքի տարածման նպատակով կամ դատում ու երկարաժամկէտ կալանքի ենթարկում շիա ազերիներին՝ Իրանի հետ կապեր ունենալու բռնազբօսիկ պատրւակով:
Մեծարգոյ կազմակերպութեանդ տնօրէնութեան ենթադրութեամբ առհասարակ մի երկիր, որը Եւրոպայի երգի մրցոյթի (Իւրովիժենի) լուսանցքում հիւրընկալում է միասեռականներին, արդեօք ատա՞կ է ձեր մատնանշած շիա դաւանանքի ուսմունքները ըմբռնելուն:
Արդեօք կազմակերպութեանդ ղեկավարութիւնը խորհե՞լ է նման մի համագումարի հետեւանքների մասին եւ արդեօք այդ համագումարը թշնամանքի ու ոխակալութեան թէժացումից զատ՝ ուրիշ արդի՞ւնք է ունենալու:
Միւս կողմից համագումար էք կազմակերպում հարեւան ու բարեկամ մի երկրի դէմ, որի պետութիւնն ու բնակչութիւնը պատմութեան ընթացքում երբեւիցէ մեր երկրի՝ Իրանի դէմ չեն գործել, ու մշտապէս քայլել են երկկողմ ու յարգալից յարաբերութիւններ ստեղծելու եւ զարգացնելու ուղիով:
— Արդեօք երբեւէ նախընթա՞ց է ունեցել, որ հայերն իրենց «վերի արտի ցորեն» կարծելով՝ նման ամբարտաւան կերպով ոտնձգութիւն կատարեն ընդդէմ իրանական մշակոյթի ու պատմութեան:
Երբեւէ մի հայեացք նետե՞լ էք այն հայերի ցուցակին, ովքեր Իրան-Իրաք ութամեայ պարտադրեալ պատերազմում մեր հայրենիքի փառքի սիրոյն մարտնչեցին ու նահատակւեցին իրենց մուսուլման եղբայրների կողքին: Նրանք բոլորն էլ նոյն Հայաստանից գաղթած հայ սերունդների շառաւիղներն էին, որի բնակչութեանը համարում էք անօրէններ եւ Ղարաբաղեան հիմնախնդիրը կոչում իսլամի ու քրիստոնէութեան պատերազմ:
Տեղեա՞կ էք պատմութեան ընթացքում Հայաստանից Իրան գաղթած հայութեան գործունէութեան ու բարեկարգչութիւնների մասին, որոնցից մասամբ իրականացրել են նոյն Թաւրիզ քաղաքում, որը Ձեր գործունէութեան տարածքն է համարւում:
Գիտէ՞ք Թաւրիզի քաղաքապետարանի շէնքի ճարտարապետին, գիտէ՞ք Թաւրիզի Էմամ Խոմէյնի պողոտայի, Գոլեստան զբօսայգու եւ Թաւրիզի Ֆարհանգ մշակոյթի դահլիճի նախագծող շինարարին:
Թաւրիզի առաջին կինոսրահի հիմնադրին ի՞նչ, գիտէք: Երբեւէ լսե՞լ էք Լեւոն Գրիգորեանի, Ռուբէն Գրիգորեանի, Աւետիս Օհանջանեանի, Լորիս Ճգնաւորեանի, Սամուէլ Խաչիկեանի եւ…. անունները:
Վերջում խնդրում ենք բարի գտնւել սոյն նամակում արծարծւած հարցադրումներին պատասխանելու, որպէսզի Աստւած մի արասցէ՝ չստեղծւի այն վարկածը, թէ դուք եւ յիշեալ օրգանդ Ղարաբաղեան հակամարտութեան եւ Իրան-Հայաստան բարեկամական յարաբերութիւններին վնաս պատճառող տագնապայարոյց ջանքեր էք թափում՝ հանդիսանալով պանթուրքիստական շարժման դրօշակիրն ու Ադրբեջանի Հանրապետութեան բարձրաստիճան պաշտօնէութեան հրահրումների հետեւորդը, որովհետեւ այդ գործընթացն ու անճիշտ եւ միտումնաւոր լրատւութիւնները դէմ են մեր բոլորիս սիրելի երկիր Իրանի նպատակներին ու շահերին եւ տարածաշրջանում խաղաղութեան կայունացման գործընթացին:
www.hoosk.net
Մոտավորապես 1200 ներգաղթյալ է ձերբակալվել Մոսկվայի Բիրյուլևո շրջանում ոստիկանական շրջայցի արդյունքում. Այս մասին հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով Մոսկվայի ՆԳՆ քաղաքային վարչությանը:
Ավելի վաղ հաղորդվում էր 400 ձերբակալվածի մասին:
Հիշեցնենք, որ Մոսկվայում սկիզբ առած անկարգությունների պատճառը շաուրմա վաճառող ադրբեջանցու կատարած սպանությունն է:
Ադրբեջանցին, որը սիրահետել էր 25-ամյա Եգոր Շչերբակովի ընկերուհուն, դանակով հարված է հասցրել երիտասարդին` պատճառելով մահ:
[nggallery id=94]
Մոսկվայի Բիրյուլևո Զապադնոյե շրջանում սկիզբ առած անկարգությունների պատճառը ադրբեջանցի է:
Ինչպես տեղեկացնում է ռուսական «Серебряный дождь» ռադիոկայանը, շաուրմա վաճառող ադրբեջանցին նեղացրել է 25-ամյա Եգոր Շչերբակովի ընկերուհուն և դանակով հարված հասցրել երիտասարդին։
Ազգայնականների և տեղի բնակիչների անկարգությունների հետևանքով 380 մարդ է ձերբակալվել, նրանք հարցաքննվել են խուլիգանության մասին հոդվածի շրջանակներում: Ընդհանուր առմամբ կա 20 տուժած, որոնցից 8-ը հիվանդանոց է տեղափոխվել:
Վնասվել են մեծ թվով խանութներ ու ավտոմեքենաներ:
Ուկրաինայի ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել են 37-ամյա «օրենքով գող» Գադի Կալոյանին (Գարի Կալոյին), որը քրեական աշխարհում հայտնի է որպես Օնիկ:
Ինչպես հայտնում է Prime Crime-ը, նրա հետ ձերբակալվել է նրա թիկնապահը՝ միջազգային կարգի սպորտի վարպետ Զոհրաբ Օզմանյանը։
Ուկրաինայի միգրացիոն ծառայությունը որոշում է կայացրել արտաքսել «օրենքով գողին»՝ արգելելով նրա մուտքը երկիր 3 տարով։
Հայաստանում ծնված, ազգությամբ եզդի Գադի Կալոյանը թագադրվել էր Մոսկվայում՝ Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) «ընտանիքի» կողմից՝ իր ազգական Վալերի Ֆարիզովի խորհրդով։
Օնիկը գողական կոնֆլիկտների ակտիվ մասնակից չէ, և նրա շփման շրջանակը սահմանափակվում է միայն եզդի գողերով։
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.