13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...Ապպարա և Բուսթան Գըլափ շրջաններում, երեկ առավոտյան ժամերին մոտ 30 հրասանդի արկ է պայթել. պայթյունների հետևանքով զոհվել է 5, վիրավորվել՝ ավելի քան 70 մարդ:
Ինչպես տեղեկանում ենք «Բերիո լուրերի» ֆեյսբուքյան էջից, զոհերի թվում է նաև 62-ամյա հայ Նազարեթ Դրեժյանը. նա վերադառնալիս է եղել աշխատանքից:
Դրեժյանի հուղարկավորությունը կկայանա այսօր՝ Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցում:
Ուկրաինան, եվրաինտեգրման շրջանակներում, պատրաստվում է հինգ փաստաթուղթ ստորագրել. այս մասին հայտարարել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը:
Ինչպես փոխանում է РИА Новости-ն, Ազարովի տեղեկացմամբ, այսօր կառավարությունը «կանաչ լույս» է վառելու Ուկրաինայի ու ԵՄ-ի միջև հինգ համաձայնագրի ստորագրման առջև:
Թուրքիայի խորամանկ արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն օգտագործել է դիվանագիտական բոլոր հնարքները` անցյալ շաբաթ Երևանում կայացած Սևծովյան տնտեսական համագործակցության համաժողովում (ՍԾՏՀ) իր ներկայությունից առավելագույն օգուտ քաղելու համար:
Ի սկզբանե Դավութօղլուն և նրա դիվանագիտական թիմը սկսել էին ապատեղեկատվական քարոզչություն ծավալել` հայտարարելով, որ նա թերևս չկարողանա մասնակցել համաժողովին այլ պարտավորությունների պատճառով, տպավորություն ստեղծելով, որ նա մեծ ցանկություն չունի Հայաստան մեկնելու: Ավելի ուշ, նա իր մասնակցությունը պայմանավորեց Հայաստանի և Ադրբեջանի նախագահների և արտգործնախարարների միջև կայացած հանդիպումների դրական արդյունքով: Ադրբեջանի նախագահին համոզելու համար, որ Թուրքիան մտահոգվում է իր կրտսեր եղբոր շահերով, Թուրքիայի արտգործնախարարությունը լրատվամիջոցներին կեղծորեն տեղեկացրեց, որ Հայաստանը համաձայնել է դուրս գալ Արցախի երկու շրջաններից:
Երևան կատարած այցելության ընթացքում Դավութօղլուի հմայքի արշավի իսկական նպատակն էր կանխել միջազգային քարոզչությունն ընդդեմ Թուրքիայի 2015 թվականին Հայոց ցեղասպանության հարյուրամյակի ընթացքում: Նա ուզում էր համաշխարհային հանրությանը տպավորել, թե իբր իր երկիրը պատրաստակամ է հաշտվելու Հայաստանի հետ` միաժամանակ սատարելով Եվրամիությանն անդամակցելու Թուրքիայի դիմումին:
Ի պատասխան՝ հայ պաշտոնյաներն ամեն ինչ արեցին թուրքական հմայքի արշավի հաջողությունը նվազեցնելու համար: Հայաստանի ընտրած ռազմավարությունն էր` Դավութօղլու երևանյան այցը պահել ՍԾՏՀ համաժողովի շրջանակներում, և ոչ թե զբաղվել հայ-թուրքական երկկողմ հարաբերություններով, բացառելով որևէ քննարկում Հայ-թուրքական արձանագրությունների և Արցախյան հակամարտության վերաբերյալ:
Ուստի զարմանալի չէ, որ Երևանում Հայաստանի նախագահի և Թուրքիայի արտգործնախարարի միջև որևէ հանդիպում տեղի չունեցավ: Միակ պաշտոնական հանդիպումը կայացավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ, որը նաև հանդիպեց ՍԾՏՀ-ի մյուս մասնակիցների հետ որպես համաժողովի հյուրընկալող:
Բնականաբար, Հայաստանի մայրաքաղաքում եղած ժամանակ Դավութօղլուն բախվեց որոշ խոչընդոտների: Նա ստիպված էր համաժողովի անցկացման վայր` «Մարիոթ-Արմենիա» հյուրանոց մտնել հետևի դռնից` իր այցի կապակցությամբ երիտասարդ ակտիվիստների կազմակերպած բողոքի ցույցից խուսափելու համար: Մինչ այդ, Նալբանդյանը հանդես եկավ մի շարք կուռ հայտարարություններով՝ ՍԾՏՀ համաժողովից առաջ, ընթացքում և հետո, նախազգուշացնելով Թուրքիային, որ Հայաստանը չի ընդունելու որևէ նախապայման, ինչպիսիք են Արցախի տարածքից մասնակի դուրս գալը` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման և սահմանի բացման դիմաց:
Նալբանդյանի վճռական կեցվածքն ստիպեց Դավութօղլուն նահանջել, վախենալով, որ իր այցը Հայաստան կարող է որակվել որպես ձախողված: Ադրբեջանին վշտացնելու գնով, թուրք նախարարն ընդունեց, որ նա չի եկել ներկայացնելու կոնկրետ առաջարկներ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ, և չի պահանջել Արցախի երկու շրջաններից դուրս գալը, պնդելով, որ Երևան գալու իր միակ նպատակն էր հաղթահարել Հայաստանի և Թուրքիայի միջև «հոգեբանական պատնեշը» և սկիզբ դնել երկխոսության ու վստահության վերականգնմանը:
Իր հայտարարած հարաբերությունների բարելավման որոնման նպատակով Դավութօղլուն հանդիպում ունեցավ Հայաստանի պաշտպանության նախկին նախարար և նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանի հետ, որի ընթացքում նա Ցեղասպանությունը նսեմացրեց որպես անցյալի «որոշ իրադարձություններ» և կոչ արեց բոլորին «առաջ գնալ»: Երբ Մանուկյանը պատմեց Ցեղասպանության ժամանակ իր չորս հորեղբայրների մահվան մասին, Դավութօղլուն խոստացավ աղոթել նրանց համար` իրենց ծննդավայր` Մոկս, Վանա լճի հարավում, իր հաջորդ այցելության ընթացքում: Սակայն նա հանդգնեց խորհուրդ տալ հայերին չմոռանալ Առաջին համաշխարհային պատերազմի թուրք զոհերի մասին: Նա նաև սփյուռքահայերին առաջարկեց վերադառնալ իրենց նախկին հայրենիքը` ներկայիս Թուրքիան: Մանուկյանի հետ հանդիպման ամենահետաքրքիր պահը Դավութօղլուի բացահայտումն էր, որ Անկարայում արտգործնախարարության կենտրոնական գրասենյակի շենքերից մեկը պատկանել է մի հայի, դրանով իսկ բարձրացնելով դատական հայցի հնարավորությունը նախկին սեփականատիրոջ ժառանգորդների կողմից:
Արտգործնախարար Դավութօղլուն վերջին ճիգը գործադրեց Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախապատրաստական աշխատանքները խափանելու համար` պատմելով թռիչքի ժամանակ իրեն ուղեկցող թուրք լրագրողներին, որ 1915 թվականին հայերի «տեղահանությունը» «անմարդկային» էր: Հայտարարելով, որ Թուրքիան երբեք չի ողջունել այդ քայլը, նա դատապարտեց «տեղահանությունը» որպես «բացարձակ սխալ քաղաքականություն, որն իրականացվել է [Oսմանյան ժամանակաշրջանի ղեկավարների «Միություն և առաջադիմություն» կոմիտեի օրոք]»:
Դավութօղլուն նաև հայտնեց, որ նա հանդիպել է սփյուռքահայերի հետ արտերկրում իր այցելությունների ընթացքում, սակայն չի հրապարակել դրանց մասին` մտահոգվելով, որ «ծայրահեղական հայերը խնդիրներ կառաջացնեն»:
Թուրքական հմայքի արշավը լավ տպավորություն թողեց միայն նրանց վրա, ովքեր շատ տոգորված լինելով հայ-թուրքական հաշտեցմամբ, նույնիսկ խղճի խայթ չեն զգում, երբ դահիճին հավասարեցնում են զոհին: Միացյալ Նահանգները և Կանադան միակ երկրներն էին, որոնք ողջունեցին Թուրքիայի արտգործնախարարի այցը Հայաստան՝ կոչ անելով, որ երկխոսությունը շարունակվի երկու կողմերի միջև:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը` Ռուզաննա Ավագյանի
Թուրքիայում կաշառակերության և կոռուպցիայի մեղադրանքով մոտ 40 մարդ է ձերբակալվել:
Ինչպես տեղեկացնում է թուրքական «Հուրրիեթ»-ը, ձերբակալվածների թվում են էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանի որդին և տեղակալները, ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերի որդին՝ Բարըշ Գուլերը, շրջակա միջավայրի նախարար Էրդողան Բայրաքթարի որդին ու խորհրդականը, Ստամբուլի Ֆաթիհ շրջանի ղեկավարը ինչպես նաև՝ հայտնի գործարարներ։
Թուրքիայի Ներքին գործերի նախարարության ոստիկանության գլխավոր վարչությունից տեղեկացրել են, որ քննությունը վարում է Ստամբուլի գլխավոր դատախազության ղեկավարի տեղակալ Զաքարիա Օզը և դատախազ Ջալալ Քարան։
Այլ տեղեկություններ դեռևս չի հաղորդվում:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում ռազմական ուղղաթիռ է կործանվել:
Ինչպես հայտնում է ria.ru-ն, միջադեպը տեղի է ունեցել ուսումնական թռիչքի ժամանակ քաղաքի Արևելյան մասում:
Վթարի հետևանքով 2 օդաչուները զոհվել են:
Դեպքի վայր են ուղարկվել բազմաթիվ շտապօգնության և հրշեջ ծառայության մեքենաներ։
Դեկտեմբերի 18-ին՝ Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Ղազախի շրջանի ուղղությամբ, կանցկացվի մշտադիտարկում, այս մասին հայտնել է ադրբեջանական Trend գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:
Ադրբեջանական կողմից մշտադիտարկմանը կմասնակցեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիսոտվն ու Ուիլյամ Փրայորը։
Հայկական կողմից՝ դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն, Փիթեր Սվեդբերգն ու Եվգենի Շարովը։
Վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կուսակցությունը պլանավորում է Թուրքիայում ընդունել և տեղավորել 200.000 հայերի, ինչպես նաև հող ապահովել նրանց համար. նման հայտարարություն է արել թուրք պագամավոր Օքթայ Վուրալը:
Ըստ պատգամավորի, Թուրքիայի արտգործնախարար Դավութօղլուն Հայաստանում իրեն հայի նման է պահել:
«Թուրքիայի շահերը պաշտպանելու փոխարեն` նախարարը դավաճանել է թուրք ժողովրդի պատմությանը: Էրդողանի կուսակցությունը պատրաստվում է ընդունել Հայոց ցեղասպանությունը: Կարծում եմ, որ կուսակցությունը մտադիր է 200 000 հայերի հետ բերել և բնակեցնել Թուրքիայում»,-նշել է Օքթայ Վուրալը:
Թուրքիայի արտգործնախարարի երեւանյան այցելության առիթով եւ դրա ընթացքում` շրջանառության մեջ դրվեցին տարբեր «տեղեկություններ»։ Հիմնականում բոլորի աղբյուրը թուրքական ԶԼՄ-ներն էին։ Փաստորեն, շրջանառությունը ընթանում էր հետևյալ կերպ. Անկարայի համապատասխան գերատեսչությունները ընտրում էին թեման, տրվում էր պատվեր ընտրված թեմայի արձագանքման համար. անպաշտոն խոսափողները տալիս էին լրատվության մեկնարկի ազդանշանը եւ սկզբում թուրքական լրատվադաշտը հեղեղվում էր թիրախային նշանակետ ճշտած լրատվություններով։ Նույնքան արագ արձագանքում էր հայկական տեղեկատվադաշտը։ Մինչ ադրբեջանականը հասկանալի պատճառներով կամ լռում էր այդ բոլորի մասին, կամ խնամքով անուշադրության մատնում եւ կամ էլ շատ զուսպ ու ժլատ լրատվություն թողարկում։
Փաստորեն խաղի կանոնները թելադրում է Անկարան. եւ չնայած, որ հայկական կողմից բազմիցս հնչեցին, որ Անկարայի անունից հրապարակված տեղեկատվությունը քաղաքական իմիտացիոն գործողությունների շղթայի արտացոլացումն է լրատվական դաշտում, այսուհանդերձ հետաքրքրաշարժ լինելու մղումից կամ սենսացիոն տեղեկություն թողարկելու փորձությանը չդիմանալով հայկական շատ լրատվամիջոցներ, ընդ որում թե’ հայաստանյան եւ թե’ սփյուռքյան, ներքաշվեցին այս խաղի մեջ։
Մի քանի օրինակ. Դավութօղլուի այցը Երեւան կապված է նախագահներ Ալիև եւ Սարգսյան Վիեննայի հանդիպման արդյունքից։ Սա եթե մի կողմից Բաքվին հանգստացնելու համար էր, մյուս կողմից նաեւ հանրային կարծիքն ապակողմնորոշել էր, որ հայկական կողմն արդեն համաձայնել է իր ուժերը հեռացնել արցախյան երկու տարածքներից, որի համար էլ Դաւութօղլուն զիջել է այցելելու Երեւան։
Մինչ իր որոշելը Դաւութօղլուն արդեն հայտարարել է, որ Երեւան-Անկարա հարաբերությունների վերաձեռնարկման նախապատրաստական աշխատանքները գտնվում են իրենց վերջին փուլում։ Սրան հաջորդեց դարձյալ թուրքական աղբյուրների կողմից թողարկված խանդավառ լրատվությունն այն մասին, որ իբրե թե ականազերծվում է սահմանի թուրքական կողմը այն էլ եւրոպական ֆինանսավորմամբ։
Ստացվում էր այնպես, որ Թուրքիան ստեղծում էր իմիտացիա, որ իբրեւ թե հայկական կողմը համաձայն էր հեռացնել իր ուժերը արցախյան երկու տարածքներից, որի դիմաց Դաւութօղլուն ոչ միայն համաձայնել է գալ Երեւան, այլ նաեւ ապաշրջափակել Հայաստանի Հանրապետությունը։
Թվում էր թե խաբկանքի այս քաղաքականության առանցքային խնդիրների հանգույցը վերաբերում էր արցախյան հիմնահարցին։ Թուրք լրագրողների հետ Երեւանում կայացած փակ հանդիպումից սպրդած լուրը շեղեց թեմայի ուշադրության կենտրոնը։ Եւ ահա «Հուրիեթ» թերթը հրապարակեց Երեւանում սպասված սենսացիոն հայտարարությունը։ Դաւութօղլուն հայրերի 1915-ի տեղահանությունը որակել է անմարդկային, խուսափելով, իհարկե, թուրքական կառավարության պատասխանատվությունից։ Թուրքիան չի աջակցել այդ քայլին ասելով, Դաւութօղլուն մշուշի մեջ է թողել, թե ի վերջո ո՞վ է անմարդկայնորեն տեղահանել հայերին։
Անկարա-թուրքական ԶԼՄ-ներ համակարգված այս տեղեկատվությունից դուրս, դիտարժան է Դաւութօղլուի հանդիպումը հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ։ Հարցազրույցի միջոցով հանրային խորհրդի նախագահն անդրադառնում է Դաւութօղլուի հետ կայացած խոսակցությանը։ Խոսակցության ընթացքում Դավութօղլուն նշել է նաև, որ իրենք հատուկ քաղաքականություն են վարելու սփյուռքահայերի հետ` առաջարկելով, որ վերադառնան իրենց հայրենիքը, որտեղից որ գաղթել են իրենց պապերը ։
Այս հաստատմանը կարելի է հղում անելով որոշ դիտարկում կատարել, որովհետեւ այն վերարտադրվել է հարցազրույցի կարգով հանրային խորհրդի նախագահի կողմից։ Այս հաստատումը կապվում է «Հուրիեթ» թերթի հրապարկման բովանդակությանը։ Ստացվում է այն միտքը, որ ժամանակին հայերը անմարդկային ձեւով տեղահանվել են Թուրքիայից, որի համար պատասխանատվություն չունի այսօրվա կառավարությոնը, որ իր արտաքին հարցերի գերատեսչության ղեկավարի ճամբով նախաձեռնում է «մարդասիրական» եւ «խաղաղասիրական» գործողություն. տեղահանված հայերի ժառանգորդներին վերադարձնելու իրենց տները։
Հայերի այս «հայրենադարձությունը» իրականացնելու համար Դաւութօղլուն ասել է, որ Անկարան վարելու է հատուկ քաղաքականություն Սփյուռքի հետ։ Մի կողմ թողնելով թուրքական լրատվամիջոցների բարձրացրած աղմկարարությունը, ամփոփենք Դաւութօղլուի հայաստանյան եւ սփյուռքյան ուղղություններով վարած քաղաքականության փոխանցած ուղերձը։ Հայկական ուժերը կհեռանան արցախյան երկու շրջաններից, որի դիմաց Անկարան կբացի սահմանը. իսկ սփյուռքյան որոշակի շրջանակներ կհամաձայնվեն սկսելու երկխոսություն վերատիրանալու համար իրենց կալվածքներին, տներին եւ ունեցվածքին։ Այլոց կատարած անմարդկային տեղեհանության դիմաց սա Անկարայի ստանձնած փոխհատուցման քաղաքական «ժեստն» է։ Թվում է, թե բանակցությունների աշխուժացման ազդանշանը կտրվի Հայոց Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին…
Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
Սիրիայում դարձյալ հայ զինվոր է զոհվել. այս մասին տեղեկացնում է Khabar Armani կայքը:
Զոհվածը՝ Հայկ Օքարդեշյանը, թեև ազգությամբ հայ է, սակայն մահվանից առաջ ընկերներին խնդրել է իր դագաղը սիրիական դրոշով և եռագույնով ծածկել։
Նշենք, որ Սիրիայում ավելի քան երկուսուկես տարի շարունակվող պատերազմի ընթացքում զոհվել են մոտ 65 հայեր ։
-
-
13.04.2024 | 01:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին. -
13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել -
13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ» -
13.04.2024 | 01:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը -
13.04.2024 | 01:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին -
13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.