23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Այսօր հրթիռակոծություն է տեղի ունեցել Հալեպի՝ հատկապես հայաշատ թաղամասերում: Հրթիռակոծության թիրախ են դարձել Թելեֆոն Հաուայի, Սուլեյմանիե, Ազիզիե, Նոր գյուղ հայաբնակ շրջանները:
Ինչպես տեղեկացնում է «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջը, հրասանդների և հրթիռների տեղատարափը շարունակվել է մինչև երեկո:
Ներկայում իրավիճակը քաղաքում ծայրահեղ լարված է, քաղաքի տարբեր մասերում արկեր են պայթում։
Փակ են բոլոր խանութները, արհեստանոցները։ Մարդիկ դուրս չեն գալիս տներից։
Ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ միայն նյութական վնասներ են հասցվել, սակայն, ըստ սիրիական ԶԼՄ-ների, կան վիրավոր անձինք:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինn ուղիղ եթերում պատասխանում է ՌԴ քաղաքացիների հարցերին։
Ապրիլի 16-ի առավոտյան թեհրանահայ համայնքը ի պաշտպանություն սիրիահայերի Թեհրանի ՄԱԿ-ի գրասենյակի առաջ դուրս էր եկել բողոքի ցույցի, որով կրկին եկավ իր ձայնը միացնելու աշխարհասփյուռ հայության ցասումի ձայնին:
Պաստառներով եւ բարձրակոչ լոզունգներով ցուցարարների շարքում էին՝ Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանը, Հայ Կաթողիկե Եկեղեցու առաջնորդ Տ. Նշան արքեպիսկոպոս Գարաքեհեյանը, Իրանի Իսլամական խորհրդարանում հյուսիսային իրանահայության պատգամավոր դոկտոր Կարեն Խանլարյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վիգեն Բաղումյանը, «Ալիք» հաստատության ներկայացուցիչ Գեւիկ Մկրտչյանը, թեմի օրենսդիր եւ գործադիր մարմինների, ազգային իշխանությունների ու միությունների ներկայացուցիչներ:
Հանրահավաքը սկսվեց Իրանի Իսլամական Հանրապետության հիմնով, ապա իրավաբան Թալին Բանդարին պարսկերեն լեզվով ընթերցեց Քեսաբի հարձակման եւ դրան հաջորդող զարգացումների մասին պատմող հակիրճ հաղորդագրություն, որտեղ կոչ էր ուղղվում նաեւ դատապարտելու իրողությունը:
Թեմիս առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանն էլ իր ելույթ-կոչում շեշտադրեց. «Թուրքիան սրանից 99 տարիներ առաջ նույն անմարդկային ոճրագործությունը իրագործեց երբ ավելի քան մեկուկես միլիոն հայերի սպանդի պատճառ եղավ:Եւ տակավին շարունակում է իր ցեղասպան կեցվածքը ցեղասպանության ուրացումով:Բայց թող ինքը եւ իր ժառանգորդները ու աշխարհի անարդար մարդիկ իմանան,որ հայ ժողովուրդը չէր ծնվել մեռնելու համար այլ ծնվել էր ապրելու համար եւ այսօր 99 տարին էր հետո Դեր Զորի անապատից ծնունդ առած մեր ժողովուրդը մեկ մարդու պես շարունակում է իր պայքարը:
Եւ այսօրվա մեր այս հավաքը սիրելիներ ուրիշ բան չէ եթե ոչ վկայությունը այն ճշմարտության,որ մենք իբրեւ քաղաքացիները Իրանի Իսլամական հանրապետության ամենինչ անում ենք,որպեսզի արդարությունը իր տեղը գտնի:Եւ այսօրվա այս հավաքը միջազգային հանգամանք ունեցող այս գրասենյակի դիմաց կոչ է նաեւ միջազգային կազմակերպությանը՝ՄԱԿ-ին,որպեսզի ինքը եւս հետամուտ լինի արդարության եւ ոչ թէ խամաճիկը դառնա Ամերիկայի եւ եւրոպական պետությունների:Մեր ակնկալիքն է, որ միջազգային ընտանիքը սթափվի եւ տեսնի պատմական ճշմարտությունները եւ ըստ այնմ կողմնորոշվի,որովհետեւ ժողովուրդների պատմությունը չի լինի կեղծիքի վրա հիմնել»:
Դոկտ. Կարեն Խանլարյանն էլ, որը ցուցարարների շարքում էր, իր խոսքում նշեց, որ.«Այսպիսով մենք ցանկանում ենք մեր բողոքը հայտնելՄԱԿ-ին եւ միջազգային ատյաններին այս ահաբեկչական խմբերի վայրագությունների հետ կապված:Միաժամանակ ցանկանում ենք մեր ժողովրդի,մեր համայնքի զորակցությունը հայտնել մեր սիրիահայ համայնքին եւ մեկ անգամ եւս հաստատագրել,որ եթե որեւէ մի վտանգ է սպառնում մեր ազգի որեւէ մի հատվածին, համայն հայությունը որպես մեկ ազգ,որպես մեկ կենդանի օրգանիզմ այս հարցերում լինում ենք պահանջատեր եւ միմիանց զորակցում ենք» :
Միանշանակորեն բոլոր ելույթ ունեցողները իրենց խոսքում դատապարտում էին Սիրիայում ծավալվող իրադարձությունները՝ հատկապես, երբ այն ուղղվում է հայ համայնքին
Քաղաքական փորձագետ Իսիկ Յունանեսյանը ընթերցեց վերջնագիրը եւ համահաւաքի ավարտին ցուցարարների անունից վերջնագիրը փոխանցվեց ՄԱԿ-ի ներկայացուցչություն:
Թեհրան՝«Ալիք» օրաթերթի լրագրող Արմինե Էլիազյան
Այսօր՝ ապրիլի 16-ի վաղ առավոտյան, Հալեպի Ալ-Նիլ թաղամասը ենթարկվել է հրթիռակոծության: Հրթիռի պայթյունի հետևանքով՝ զոհվել է սուրիական բանակի զինծառայող, 1995 թվականին ծնված Գրիգոր Աշնագըլյանը:
Ինչպես հայտնում է «Բերիոյ Լուրեր» ֆեյսբուքյան էջը, Գրիգորը մի քանի ամիս էր, ինչ ծառայում էր:
Հայ զինվորի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր` Սիրիայի ժամանակով 14:00-ին, «Ս. Երրորդություն» (Զվարթնոց) եկեղեցում:
Վերջին օրերի նշանակալի հաջողություններից հետո սիրիական բանակը և «Հիզբալլահը» Կալամունի լեռնային շրջանում գործող գրոհային խմբավորումների մնացորդներին շրջափակել և սեղմել են լիբանանյան սահմանին ալ-Զաբադանիի հատվածում:
Համարյա կասկած չկա, որ մոտ ապագայում այստեղ էլ կգրանցվի հաջողություն, որից հետո ապահովագրելով թիկունքը Լիբանանի կողմից սիրիական բանակը ավելի ակտիվ կսկսի գործել հարավային և հյուսիսային ուղղություններով:
Ընդ որում՝ նման ակտիվությունը կարող է լրջորեն վտանգել թե՛ Թուրքիայի, և թե՛ Հորդանանի ներքին կայունությունը, որովհետև սիրիական կառավարական ուժերի նշված ուղղություններով հաջող առաջընթացի դեպքում իրենց ընդդիմադիր հորջորջող զանազան զինյալ խմբավորւմները անկանոն և անվերահսկելի կերպով նահանջելու են դեպի այդ երկրների տարածքներ՝ ստեղծելով վտանգ հենց այնտեղ, որտեղից նրանք ներկայում Անկարայի և ավելի նվազ չափով Ամմանի գաղտնի աջակցությամբ անարգել մուտք են գործում Սիրիա:
Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից
Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր ամերիկացի լրագրող Սեյմուր Հերշը London Review of Books երկշաբաթաթերթում հրապարակված «Կարմիր գիծը և առնետային արահետը» սենսացիոն հոդվածում բացահայտել է, որ Թուրքիայի կառավարությունը 2013 թվականի օգոստոսի 21-ին, զարին քիմիական գազի կիրառմամբ գաղտնի հարձակում էր կազմակերպել Սիրիայում, սպանելով հարյուրավոր խաղաղ բնակիչների: Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս ուներ, որ սիրիական վարչակարգը կմեղադրվեր այս հարձակման համար, ինչին կհետևեր Միացյալ Նահանգների պատասխան հարվածը Սիրիային, քանի որ նախագահ Օբաման զգուշացրել էր Սիրիայի ղեկավարներին, որ ապստամբ զինյալների դեմ քիմիական զենք կիրառելով նրանք կհատեն «կարմիր գիծը»:
Էրդողանի դավադրությունը գրեթե աշխատեց: Քիմիական հարձակումից հետո, Օբաման նախապատրաստվեց ամերիկյան զանգվածային հարված հասցնելու տասնյակ սիրիական թիրախների, նույնիսկ այն բանից հետո, երբ բրիտանական հետախուզությունը տեղեկացրել էր ԱՄՆ գլխավոր շտաբին, որ հարձակման վայրից վերցված զարին գազի նմուշները չէին համապատասխանում Սիրիայի տրամադրության տակ եղած քիմիական զենքերին: Ամերիկյան հետախուզության նախկին աշխատակիցը Հերշին ասել էր. «հայտնի էր, որ Էրդողանը սատարում է ապստամբ ընդդիմության շրջանում ջիհադական «ալ-Նուսրա ճակատ» խմբակցությանը, ինչպես նաև այլ իսլամիստական ապստամբ խմբավորումների»: Հերշը պարզել էր, որ ԱՄՆ ռազմական հետախուզությունը 2013 թվականի հունիսի 20-ին մի «հույժ գաղտնի» փաստաթուղթ էր պատրաստել, հաստատելով, որ «Թուրքիայում և Սաուդյան Արաբիայում գտնվող քիմիկոսները փորձել էին զարին գազի բաղադրիչների մեծ խմբաքանակ ստանալ տասնյակ կիլոգրամներով, հնարավոր է, Սիրիայում զանգվածային արտադրության փորձի համար»:
Արդարև, նախորդ տարվա մայիսին «ալ-Նուսրա ճակատի» մի քանի անդամներ ձերբակալվեցին Թուրքիայում, որոնց մոտ հայտնաբերվել էր երկու կիլոգրամ զարին: Թուրքական դատարանը մեղադրեց խմբին Սիրիայի վրա քիմիական հարձակում սկսելու համար հարակից այլ նյութեր ձեռք բերելու մեջ: Շուտով ձերբակալվածներից հինգին ազատ արձակեցին, իսկ մնացածին բաց թողեցին մինչև դատը: Սակայն նրանք անհայտացան…
2013 թվականի գարնանը, ավելի վաղ տեղի ունեցած քիմիական հարձակումները հետաքննելու նպատակով ՄԱԿ-ի հատուկ առաքելության` Սիրիա մեկնելուց հետո, ՄԱԿ-ի գործունեությանը լավատեղյակ մի անձնավորություն հայտնել էր Հերշին, որ «ապացույցներ կան սիրիական ընդդիմության` Հալեպի մոտ գտնվող Խան ալ-Ասալ գյուղում մարտի 19-ին արձանագրված առաջին գազային հարձակման հետ ունեցած առնչության վերաբերյալ…. Ակնհայտ էր, որ ապստամբները գազ էին կիրառել»:
2013 թվականի սեպտեմբերին Սիրիայի վրա ամերիկյան, բրիտանական և ֆրանսիական համատեղ հարձակումից անմիջապես առաջ նախագահ Օբաման անսպասելիորեն որոշեց հետաձգել հարվածը, պատճառաբանելով, որ նրան անհրաժեշտ է ստանալ Կոնգրեսի հավանությունը: Հարձակման հետաձգման իրական պատճառը Նախագահի բացահայտումն էր, որ նրան Սիրիայի դեմ «անհիմն» հարձակման էր դրդել Թուրքիան, սակայն նա չուզեց հրապարակավ ընդունել իր սխալը՝ որը կարող էր ամբողջ Մերձավոր Արևելքի համար աղետալի հետևանքներ ունենալ: Ճակատագրի հեգնանքով, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էր, որ փրկեց նախագահ Օբամային դժվար կացությունից՝ երաշխավորելով Սիրիայի համաձայնությունը հանձնելու իր քիմիական զենքի պաշարները, դրանով իսկ քողարկման միջոց ապահովելով Նախագահի համար՝ հրաժարվելու իր հարձակման սպառնալիքից:
Հետաքննող լրագրող Հերշը նաև պարզել էր, որ քիմիական զենքերը հասել էին սիրիացի ապստամբներին ԿՀՎ-ի «առնետային արահետ» կոդային անվամբ գործողության միջոցով (թուրք-ամերիկյան գաղտնի համաձայնություն, 2012 թ.), որպեսզի Լիբիայից զենք ու զինամթերք տեղափոխեն Սիրիա Թուրքիայի տարածքով: Լիբիայում Բենգազիի ամերիկյան հյուպատոսարանի վրա ահաբեկչական հարձակումից հետո, այս գաղտնի գործողության կենտրոնը` ԱՄՆ-ը, դուրս եկավ նշված գաղտնի համաձայնությունից, սակայն Թուրքիան շարունակեց լիբիական զենք մատակարարել սիրիական ապստամբներին:
Քանի որ ապստամբները 2012 թվականի ավարտին պարտվում էին Ասադի վարչակարգի դեմ մղվող պայքարում, ամերիկացի մի հետախույզ հայտնել է Հերշին, որ «Էրդողանը զայրացած էր», ինչը նրան ստիպեց դավադիր մի ծրագիր մշակել, որով ապստամբները զարին գազ կիրառելով սիրիական կառավարությանը կեղծ մեղադրանք կներկայացնեին, այսպիսով դրդելով Միացյալ Նահանգներին հարձակվել Սիրիայի վրա:
Ավելի ուշ, Թուրքիայի վարչապետը մեկնեց Վաշինգտոն, որպեսզի անձամբ ներկայացնի Սիրիայի վրա ամերիկյան հարձակման իր ծրագիրը` փրկելու համար ապստամբներին հասատ պարտությունից: 2013 թվականի մայիսի 16-ին Էրդողանը, արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի և հետախուզության ղեկավար Հաքան Ֆիդանի հետ միասին, աշխատանքային ճաշ է ունեցել Սպիտակ տանը նախագահ Օբամայի, պետքարտուղար Ջոն Քերիի և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թոմ Դոնիլոնի հետ: Սիրիայի դեմ ռազմական գործողություններ սկսելու Օբամայի դժկամությունից վրդովված, Էրդողանը «սրիկայաբար մատ է թափ տվել նախագահի վրա Սպիտակ տանը», Դոնիլոնը զեկուցել է այս շշմեցուցիչ դրվագի մասին արտաքին քաղաքականության մի փորձագետի, որն էլ այդ մասին հայտնել է Հերշին: «ԿՀՎ աջակցությամբ Սիրիա զենք առաքելուն վերջ դնելու ամերիկյան որոշումը Էրդողանին անպաշտպան թողեց քաղաքական և ռազմական առումով», բացատրեց Հերշը: «Առանց ապստամբներին ցուցաբերվող ամերիկյան ռազմական աջակցության, ասաց մի նախկին հետախույզ, «Էրդողանի` Սիրիայում կախյալ պետություն ունենալու երազանքը հօդս է ցնդում և նա կարծում է՝ մեր մեղքով: Եթե Սիրիան հաղթի պատերազմը, նա գիտի, որ ապստամբները, ամենայն հավանականությամբ, դառնալու են իր դեմ. էլ ո՞ւր կարող են նրանք գնալ: Ուստի, նա ունենալու է հազարավոր արմատականներ իր երկրի ներսում»:
2013 թվականի օգոստոսին Դամասկոսի Գուտա արվարձանում քիմիական հարձակումից հետո մի նախկին հետախույզ ասել էր Հերշին. «Այժմ մենք գիտենք, որ դա գաղտնի գործողություն էր՝ ծրագրված Էրդողանի մարդկանց կողմից, որպեսզի Օբամային դրդեն հատել կարմիր գիծը…. Գործարքն տպավորիչ և ուշագրավ պետք է լիներ…. Զարինը մատակարարվել էր Թուրքիայի միջոցով»: Ըստ Հերշի զեկույցի` թուրք պաշտոնյաների մեղսակցության մյուս ազդանշանը Միացյալ Նահանգների կողմից գաղտնալսված հեռախոսազանգերն էին, որոնցով բացահայտվում էր նրանց ուրախությունը հաջող քիմիական հարձակում կազմակերպելու համար…
Հերշն իր բացահայտումը եզրափակում է ԱՄՆ հետախուզության նախկին աշխատակցի առավել մտահոգիչ դիտողությամբ. «Ես հարցրեցի իմ գործընկերներին, թե կա՞ արդյոք որևէ միջոց կանգնեցնելու Էրդողանի շարունակական աջակցությունը ապստամբներին, հատկապես հիմա, երբ գործերն այնքան անհաջող են ընթանում, նա պատասխանեց. «Մենք անտանելի վիճակում ենք: Կարող ենք ամեն ինչ հայտնել, եթե Էրդողանի փոխարեն մեկ ուրիշը լիներ, սակայն Թուրքիան առանձնահատուկ դեպք է: Նա ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցն է: Թուրքերը չեն վստահում Արևմուտքին: Նրանք չեն կարող մեր կողքին մնալ, եթե մենք թուրքական շահերի դեմ ակտիվ դիրքորոշում ունենանք: Եթե հայտարարենք, թե ինչ դեր է խաղացել Էրդողանը գազի հետ կապված պատմության մեջ` այն կործանարար կլինի: Թուրքերը կասեն. «Մենք ատում ենք ձեզ այն բանի համար, որ մեզ թելադրում եք, թե ինչ կարող ենք անել և ինչ` ոչ»:
Վերջին հարյուր տարիների իրարահաջորդ ամերիկյան կառավարություններն այդպես էլ չեն կարողացել հասկանալ մի կարևոր աշխարհառազմավարական ճշմարտություն, որ Թուրքիան ավելի շատ ունի Միացյալ Նահանգների կարիքը, քան ԱՄՆ-ը երբևէ կունենա նրա կարիքը: Անկասկած, ինչ-որ սարսափելի սխալ է կատարվում, երբ «պոչն է թափահարում շանը»…
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մանդատի համաձայն’ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը ապրիլի 15-ին մշտադիտարկում է իրականացրել հայ-ադրբեջանական սահմանին’ Թովուզի շրջանի ուղղությամբ: Մշտադիտարկումը տեղի է ունեցել առանց միջադեպերի:
Հայկական կողմում մոնիթորինգն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը և Իրժի Աբերլեն: Հակառակ կողմում մշտադիտարկմանը մասնակցել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, դաշտային օգնականներ Եվգենի Շարովը և Պիտեր Սվեդբերգը:
Ավստրիական ոստիկանության տվյալներով՝ երկու դեռահաս աղջիկներ հեռացել են երկրից՝ Սիրիայում գործող վարչակարգի դեմ հանդես եկող արտասահմանցի զինյալների խմբերին միանալու նպատակով:
Ոստիկանության հաղորդմամբ՝ 15 և 16 տարեկան աղջիկները հրաժեշտի միանման նամակներ են թողել, որոնցում պատմել են Սիրիա մեկնելու և պատերազմին մասնակցելու իրենց նպատակների մասին. ներկայում աղջիկների որոնման համար միջազգային հետախուզում է հայտարարվել:
Նրանք երկուսն էլ սերում են Ավստրիայում հաստատված բոսնիացի ներգաղթյալների ընտանիքներից. ծնողներն աղջիկների անհետացման մասին հաղորդել են անցյալ շաբաթ:
Ոստիկանությունը հասցրել է պարզել, որ «դեռահաս ջիհադականները» մեկնել են Թուրքիայի Ադանա քաղաք՝ այնտեղից Հալեպ հասնելու համար, մինչդեռ, Ադանայից նրանց հետքերը կորել են:
Այսօրինակ լուրերը ևս մեկ անգամ փաստում են «արաբական գարնանից» հետո և հատկապես սիրիական ճգնաժամի ազդեցությամբ իսլամական արմատական գաղափարների վերելքի և հատկապես երիտասարդների շրջանում լայնորեն տարածման իրողությունների մասին ամբողջ աշխարհի մասշտաբով, ինչի աղետաբեր հետևանքները երկար չեն սպասեցնի:
Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից
Նախնական տվյալներով Դամասկոսի հայ կաթողիկե դպրոցի ռմբակոծության հետևանքով զոհվել է մեկ, վիրավորվել մոտ 60 անձ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳ նախարարության ֆեյսբուքյան էջից:
Նախարարությունը խոստանում է հավելյալ տեղեկություններ հաղորդել:
Ուկրաինայի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունին՝ Ուկրաինայի արևելքում խաղաղապահ ուժերի հետ համատեղ օպերացիա անցկացնելու առաջարկով:
«Ողջունում ենք երկրի արևելյան մասում ձեր օգնությամբ համատեղ հակաահաբեկչական օպերացիայի անցկացումը։ Այդ դեպքում մասնագետներն ու դիտորդները կկարողանան անձամբ հաստատել մեր գործողությունների լեգիտիմությունը»,- նշել է Տուրչինովը:
Ինչպես տեղեկացնում է РИА-Новости-ն, Բան Կի Մունն ի պատասխան ասել է, որ Կիևը կարող է լիովին հույս դնել իր գործընկեր ՄԱԿ-ի վրա։
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.