Լուրեր
Արխիվ

Փետրվար 2012
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
« Հնվ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829  
ԱՐՏԵՐԿԻՐ
Մահափորձ Աբխազիայի նախագահ դեմ Փետրվար 22, 2012 | 12:37

Չորեքշաբթի առավոտյան անհայտ անձինք կրակ են բացել Աբխազիայի նախագահ Ալեքսանդր Անկվաբի մեքենայի ուղղությամբ, գրում է lenta.ru-ն:

Նախագահի մեքենային կրակել են ինքնաձիգից` Գուդաուտա քաղաքում:

Իրավապահ մարմինները հայտարարել են, որ նախագահի թիկնապահներից մեկը մահացել է, իսկ երկուսը լուրջ վնասվաքներ ստացել:«Ես չեմ տուժել, դրա ժամանակը չէ»,- ասել է Աբխազիայի նախագահը:

Ռուսական լրատվամիջոցների հաղորդմամբ` բացի կրակոցներից պայթեցվել են նաև մի քանի ականներ:

Էգեմեն Բաղըշ՝ ցեղասպանության ժխտման նախարար Փետրվար 22, 2012 | 12:26

Թեև Թուրքիայի բոլոր պետական այրերը սովորաբար ժխտում են Հայոց ցեղասպանության փաստը, սակայն կոնկրետ մեկ նախարարի համար ցեղասպանության ժխտումը դարձել է նրա հիմնական զբաղմունքը։  Որքան էլ, որ զարմանալի է, Էգեմեն Բաղըշը, լինելով Եվրոպական Միության հարցերով նախարար, ավելի շատ է վնաս հասցրել Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության հեռանկարներին, քան Թուրքիայի որևէ այլ հակառակորդ։

Թեև Բաղըշը երկու տարի ի վեր  նախարարի պաշտոնում նշանակվելուց սկսած մշտապես հանդես է գալիս անհեթեթ հայտարարություններով, Ցյուրիխում նրա վերջին կոպիտ սխալը հայտնվեց ամբողջ աշխարհի ուշադրության կիզակետում։ Թուրքիայի նախարարը ինքնավստահ ձեռնոց նետեց Շվեցարիայի իշխանություններին, որպեսզի ձերբակալեն իրեն՝ պարծենալով, որ «1915 թվականին տեղի ունեցածը ցեղասպանություն չէ»։ Շվեցարիան ունի ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք, որը նման է Ֆրանսիայի օրինագծին։ Շվեցարիայի դատախազը ստուգում է Բաղըշի խոսքերը և նրա դիվանագիտական կարգավիճակը՝ տեսնելու համար, թե արդյոք կարող է պատժամիջոցներ  կիրառել նրա նկատմամբ ցեղասպանությունը ժխտելու համար

Իհարկե, քաջագործություն չէ դիվանագիտական անձեռնմխելիության քողի տակ թաքնվելը և Դոն  Քիշոտյան հայտարարություններ անելը՝ ձեռնոց նետելով այլ երկրների օրենքներին։ Եթե նախարար Բաղըշը լիներ իրական մաչո, նախ կհրաժարվեր իր անձեռնմխելիությունից, ապա կգնար Շվեցարիա հրապարակավ հերքելու համար Հայոց ցեղասպանությունը։ Այնուամենայնիվ, պարզվում է, որ այս կտրիճ թուրք նախարարը իսկական վախկոտի մեկն է։ Այն բանից հետո, երբ գլուխ գովեց, որ ինքը մեծ սիրով կվերադառնա Շվեցարիա և կրկին կժխտի Հայոց ցեղասպանությունը, նա սրամտորեն հայտարարեց, որ չի վերադառնա Շվեցարիա, քանի որ շվեցարական բանկերում փող չունի։ Նախարարի ցանկության նման փոփոխության պատճառը իրականում իր ձերբակալման վախն է, եթե հանկարծ շվեցարացի դատախազը որոշում կայացնի, որ նրա դիվանագիտական անձեռնմխելիությունը չի պաշտպանում նրան ցեղասպանությունը ժխտելու հանցագործությունից։

Որքա՞ն դեռ կարող է վարչապետ Էրդողանը հանդուրժել պարոն Բաղըշի խեղկատակային վարքագիծը, որը Թուրքիային ամբողջ աշխարհի աչքերում դարձնում է գռեհիկ մի պետություն։ Վարչապետը, հիացած լինելով նրա անգլերենի իմացությամբ, առաջարկեց բարձրաստիճան նախարարական աթոռը Նյու Յորքի` 41-ամյա քոլեջի ուսանողին, առանց գիտակցելու, թե ուր կհասցնի նրանց այդ դիվանագետը, որի «լեզվի տակ փուշ չկա»։

Ճիշտ այնպես, ինչպես նախագահ Ջորջ Բուշի անիմաստ հայտարարությունները հայտնի դարձան որպես «բուշիզմ», աշխարհն այժմ ունի «բաղըշիզմ»-ի հարուստ հավաքածու։ Ահա նրա անտրամաբանական խոսքերից մի քանի օրինակ`

–      «1915-ին կատարվածը չի կարող որակվել որպես ցեղասպանություն, որքան, որ ես գիտեմ, սակայն ես այնտեղ չեմ եղել 1915-ին»։

 

–      «Ես քաղաքագետ չեմ։ Իմ աշխատանքը ապագան որոշելն է և ոչ թե անցյալը»։

 

–      «Վերջին տարիներին բոլորը տեսնում են, որ թվով ավելի շատ եվրոպացիներ են տեղափոխվում Թուրքիա, քան հակառակը»

–      Քաթարում տեղի ունեցած համաժողովի ժամանակ նախարար Բաղըշը դարձավ հանդիսատեսի ծաղրի առարկան, երբ հպարտությամբ հայտարարեց, որ «Եվրոպան» թուրքերեն բառ է։ Քաթարում հույն դեսպանը ջղագրգիռ պատասխանեց. «Բոլորը գիտեն, որ ըստ հունական դիցաբանության Եվրոպան եղել է Զևսի սիրուհիներից մեկը»։

–       Նախարար Բաղըշը թվում է չի հասկանում, որ հակասում է ինքն իրեն, երբ խնդրում է այլ երկրներին, որպեսզի բացեն իրենց արխիվները և տեսնեն, թե արդյո՞ք եղել է Հայոց ցեղասպանությունը, մինչդեռ եզրակացնում է, որ ցեղասպանություն չի եղել։ Գոնե ազնվություն ունենար և բերանը փակ պահեր մինչև ամբողջությամբ կբացվեին Օսմանյան կայսրության արխիվները։ Մինչդեռ, մյուս երկրների արխիվները բաց են արդեն տասնամյակներ ի վեր։

–       Մեկ շնչով արտասանելով սրամիտ ամերիկյան արտահայտությունները, որը սովորել է Նյու Յորքի փողոցներում, ինչպիսին է «ով չհասցրեց, նա ուշացավ», Բաղըշը Եվրանյուսում ասել է. «Սա մահապատիժ է առանց դատավարության: Կոչելով 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն` հիմնվելով սոսկ այն տեղեկությունների հիման վրա, որը ստանում ենք լոբբի կողմից, որը սերմանում է նենգամիտ ատելություն»:

–       «Գերմանիան հայերի հզոր դաշնակիցն է եղել 1915 թվականին, ուստի գերմանացիները պետք է բացեն իրենց արխիվները և տրամադրեն փաստաթղթերը պատմաբաններին ուսումնասիրության համար», ըստ «Hurriyet» թերթի ասել է Բաղըշը ԵՄ Ընդլայնման  հարցերով  հանձնակատար Ստեփան Ֆյուլին: Բաղըշը երկու սխալ է թույլ տվել մեկ նախադասության մեջ: Գերմանիան ոչ թե հայերի, այլ Օսմանյան կայսրության դաշնակիցն էր, իսկ գերմանական արխիվներն բաց են արդեն երկար տարիներ ի վեր:

–       «Չկա որևէ ուժ, որ կարող է ձերբակալել թուրք նախարարի»,- պարծենալով ասել է Բաղըշը լրագրողներին: Ինչու՞ է ապա նա վախենում և չի հրաժարվում իր դիվանագիտական անձեռնմխելիությունից, և հետո նոր չի ուրանում Հայոց ցեղասպանությունը Շվեցարիայում:

Բաղըշը շարունակում է կրկնել այն ստահոդ տեղեկությունը, որ Հայաստանի կառավարությունը «քաջություն չի ունեցել պատասխանելու վարչապետ Էրդողանի նամակին, որով պահանջում էր Հայոց ցեղասպանության փաստն ուսումնասիրելու նպատակով ձևավորել պատմաբանների հանձնաժողով»: Իրականում նախագահ Քոչարյանը պատասխանել է` առաջարկելով երկու երկրների միջև գոյություն ունեցող բոլոր խնդիրները լուծել կառավարությունների մակարդակով: Թուրքիայի վարչապետն էր, որ չպատասխանեց Հայաստանի նախագահին:

Մինչ նախարար Բաղըշն օգտվում է դիվանագիտական անձեռնմխելիությունից, Թուրքիայի մնացած բնակչությունը չունի նման արտոնություն։ Լավ կլիներ, որ անձեռնմխելիություն շնորհվեր բոլոր 72 միլիոն թուրքերին, որը կպաշտպաներ նրանց հետապնդումից` «Հայոց ցեղասպանություն» բառերը Թուրքիայում արտասանելու դեպքում։

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր

 

 

Թարգմանիչ` Կարինե Գևորգյան

Կարմիր Խաչն այցելել է հայ գերիներին Փետրվար 21, 2012 | 16:09

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն (ԿԽՄԿ) այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին: Գերիները ինչպես զինծառայողներ են (3 հոգի), այնպես էլ քաղաքացիական անձիք (1ընտանիքի 5 անդամներ):

Այս մասին հայտարարել է ԿԽՄԿ-ի ադրբեջանական ներկայացուցչության հասարակական կապերի բաժնի ղեկավար Իլահա Հուսեյնովան։ Նա տեղեկացրել է, որ ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները հայ գերիներին են հանձնել 7 նամակ և փոխարենը նրանցից ստացել 3 նամակ։

Ինչպես հայտնի է՝ ԿԽՄԿ-ի՝ Ղարաբաղյան հակամարտության անհետ կորածների ցանկում կա 4592 անուն։ ԿԽՄԿ-ն աշխատանքներ է տանում նրանց ճակատագիրը պարզելու ուղղությամբ։ դրա համար 2012 թվականին նրանց հարազատներից վերցվելու են ԴՆԹ-ի նմուշներ։

Ադրբեջանակա բանակը լայնածավալ զորավարժություններ է սկսել Փետրվար 20, 2012 | 12:50

Ադրբեջանակա բանակը լայնածավալ զորավարժություններ է սկսել անմիջապես ղարաբաղյան սահմանի երկայնքով: Ինչպես հաղորդում են այդ երկրի պաշտոնական աղբյուրները, զորավարժությունները կտևեն մինչև այս շաբաթվա վերջը: Մասնակցում են ցամաքային ստորաբաժանումները և ռազմա-օդային ուժերը: Նույն աղբյուրների հավաստմամբ, «զորախաղերի ժամանակ կօգտագործվեն ամենաժամանակակից զինատեսակներ, որոնք Ադրբեջանի բանակը ձեռք է բերել վերջին շրջանում»:

Քրիստիան Վուլֆը հրաժարական է տվել Փետրվար 17, 2012 | 14:57

Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆը այսօր հայտարարել է իր հրաժարականի մասին:

Այս քայլին նախագահը գնացել է հարուստ գործարարների հետ ունեցած կապերի պատճառով ծագած մի շարք սկանդալներից հետո, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Մասնավորապես, 2008թ.-ին Վուլֆը, լինելով Ներքին Սաքսոնիայի վարչապետ, իր գործարար ընկեր Էգոն Գերկենսի կնոջից ստացել է 500 հազար եվրոյի արտոնյալ վարկ: Դրանով իսկ նա խախտել է Ներքին Սաքսոնիայի օրենքը, որն այդ երկրամասի կառավարության անդամներին արգելում է վերցնել արտոնյալ վարկեր:

Հարց է առաջացել, թե արդյո՞ք նախագահի կողմից ընդունված որոշումները անկախ են եղել, արդյո՞ք չի չարաշահել իր պաշտոնական դիրքը անձնական նպատակներով: Արդյունքում, դատախազությունը հանդես է եկել նախագահին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությամբ:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հետաձգել է իր այցը Իտալիա. նա նույնպես պատրաստվում է հանդես գալ հայտարարությամբ:

ՄԱԿ-ը Դամասկոսին կոչ է անում դադարեցնել արյունահեղությունը Փետրվար 17, 2012 | 12:11

ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ բանաձև է ընդունել, որով պաշտոնական Դամասկոսին կոչ է արվում դադարեցնել արյունահեղությունը և մարդու իրավունքների խախտումները, գրում է BBC-ն:

Արաբական երկրների լիգայի անդամների կողմից առաջարկված փաստաթուղթը նաև պահանջում է երկրի նախագահ Բաշար Ասադի հրաժարականը:

Բանաձը պարունակում է գրեթե նույն տեքստը, ինչ վերջերս դրվել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկմանը, սակայն այն արգելափակվեց Ռուսաստանի և Չինաստանի կողմից: Պեկինը և Մոսկվան այդ բանաձևը համարեցին միակողմանի և հավաստիացրեցին, որ այն փաստացիորեն աջակցում է սիրիական ընդդիմությանը:

Այս անգամ նույնպես Ռուսաստանը և Չինաստանը դեմ են քվեարկել բանաձևին:

Գլխավոր Ասաբլեայում քվերակության ընթացքում, ի տարբերություն Անվտանգության խորհրդի, չկա վետոյի իրավունք: Սակայն ընդունված բանաձևերը պարտադիր ուժ չունեն:

Սիրայի պաշտոնական ներկայացուցիչները հայտարարել են, որ այդ բանաձևի ընդունումը նոր հնարավորություններ կընձեռի զինված ընդդիմադիրներին, որոնց Դամասկոսն անվանում է «ահաբեկիչներ»:

Միաժամանակ, բանաձևի կողմնակիցները հույս ունեն, որ այն կօգնի ուժեղացնել Սիրիայի իշխանության վրա քաղաքական ճնշումը , որպեսզի վերջիններս դադարեցնեն ընդդիմության նկատմամբ ճնշումները:

«Մենք պահանջում ենք, որ Սիրիայի իշխանությունը կատարի արաբական աշխարհի և սիրիացիների պահանջը և դադարեցնի արյունհեղությունը», – հայտարարել է ՄԱԿ-ում Եգիպտոսի դեսպանի տեղակալ Օսամա Աբդելհալեկը:

Իսկ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն էլ չի բացառել, որ սիրիական իշխանությունը հնարավոր է մարդկության դեմ հանցագործություններ կարող են գործել:

Հայերը հիասթափված են, վրացիները ցնծում են Փետրվար 16, 2012 | 19:17

«Վաշինգտոնը հրապարակեց հետխորհրդային տարածաշրջանի երկրների համար 2013թ. նախատեսվող օգնության չափի վերաբերյալ տվյալները: Սեփական խնդիրների պատճառով ԱՄՆ-ի կողմից կենտրոնասիական և հարավկովկասյան երկրների սուբսիդավորումն անցած տարիների համեմատությամբ, ընդհանուր առմամբ, կրճատվել է: Կրճատումը, սակայն, գրեթե չի անդրադարձել ռազմական ոլորտում հատկացվող օգնության ծավալներին. Վաշինգտոնն ընդամենը փորձել է հավասարեցնել երկու տարածաշրջանների երկրների թվային ցուցանիշները,- «Հայերը հիասթափված են Վաշինգտոնից» (ռուսական «Նեզավիսիմայա գազետա» պարբերականում) վերտառությամբ հոդվածում գրում է Յուրի Ռոկսը և հավելում,-Բացառություն է արվել միայն Վրաստանի համար. նա 14,4 մլն դոլար ռազմական օգնություն կստանա, ինչն ավելին է, քան մյուս երկրների համար նախատեսված օգնության չափը միասին վերցված»:

Հոդվածագիրն ընդգծում է, որ Թբիլիսին, իր նկատմամբ արված բացառության համար, պարզապես ցնծում է: «Վրաստանի իշխանությունների համար նման բացառությունն արտաքին քաղաքականության հավատարմության ապացույց է և այն մասին է վկայում, որ ռազմական քարոզարշավներում Վաշինգտոնին հնարավորության սահմաններում մատուցված դաշնակցային ծառայություններն աննկատ չեն մնում»,-գրում է Ռոկսը և հավելում, որ Թբիլիսիի ցնծությունն էլ ավելի մեծացրեց Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայի` Հայաստանի հեռուստաալիքներից մեկով արած այն հայտարարությունը, թե ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցելու հարցը «լուծված է»:

«ԱՄՆ-ից 1,5 մլն դոլար ռազմական օգնություն ստանալու մասին տեղեկությունը լավ ընդունվեց նաև Տաշքենդում….: Ամերիկյան գանձարանից նույնչափ օգնություն, EurasiaNet հրատարակության տվյալներով, կստանան նաև Ղրղըզստանը և Տաջիկստանը, մի քիչ ավելի շատ` 1,8 մլն դոլար, Ղազախստանը և 685 000 դոլար Թուրքմենստանը»,- ասված է հոդվածում:

Ռոկսն այնուհետ  գրում է, որ ԱՄՆ-ը, հաշվի առնելով հարավկովկասյան տարածաշրջանում առկա պայթյունավտանգ իրադրությունը, ինչպես նաև ցույց տալու համար, որ Վաշինգտոնը չեզոք դիրքորոշում ունի ղարաբաղյան հարցում, որոշել է այս տարի հավասարեցնել Հայաստանին և Ադրբեջանին հատկացվող ռազմական օգնության չափը (2,7 մլն դոլար առաջարկելով):

«Ադրբեջանի համար, որի բյուջեն մոտենում է 2 մլրդ դոլարի նշագծին, Վաշինգտոնի օգնությունը կարելի է խորհրդանշական համարել, ինչը, սակայն, չես ասի Հայաստանի մասին: Չնայած, որ հայկական կողմը, շնորհակալություն հայտնելով, նշեց, որ ռազմական կառույցների վիճակը երբեք ամերիկյան ֆինանսական օգնության տրամադրման հանգամանքով պայմանավորված չի եղել, որոշակի հիասթափությունն ակնհայտ է: Առավել ևս որ Վաշինգտոնը, կրճատելով հետխորհրդային երկրներին հատկացվող օգնության չափը, հիշեց նաև Հայաստանի տարածաշրջանային մեկ այլ «ընկերոջ»`  Թուրքիայի մասին` Միջազգային ռազմական կրթության և ուսուցման ծրագրի շրջանակում նրան 3,6 մլն դոլար առաջարկելով»,-ասված է հոդվածում:

Հոդվածագիրը նշում է, թե Թուրքիայի համար ԱՄՆ-ի կողմից հատկացված գումարն «այդքան էլ էական չէ», և այդ ժեստը, հավանաբար, պետք է դիտարկել որպես ԱՄՆ-ի կողմից Անկարային ուղղված կոչ մոռանալու երկկողմ հարաբերությունների մեջ փոխադարձ դժգոհություն և հակասությունների տարրեր մտցրած մի շարք գործոնների մասին:

Ռոկսն այնուհետ ընդգծում է, որ հայկական կողմի հիասթափությունը հատկապես «դրսևորվեց» Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի տարածած հայտարարություններում: ««Հայ դատի» վաշինգտոնյան գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը մամուլի ասուլիսի ժամանակ ցավով նշել էր, որ Օբաման չի շտապում կատարել նախընտրական քարոզարշավի ժամանակ ԱՄՆ-ի հայ համայնքին տված խոստումները. բացի այն, որ նա «մոռացել է» ցեղասպանության հարցի մասին, նա նաև կրճատում է ֆինանսական օգնության չափը,-գրում է հոդվածագիրը և մեջբերում Արամ Համբարյանի խոսքերը. «Մենք արդեն առանց զարմանքի հերթական անգամ փաստում ենք, որ Օբաման ևս մեկ անգամ փորձում է կրճատել Հայաստանի տնտեսական օգնության չափը` չնայած Թուրքիայի և Ադրբեջանի շրջափակումից բխող կործանիչ հետևանքներին և Աֆղանաստանում, Իրաքում, Կոսվոյում ամերիկյան առաքելություններին Հայաստանի աջակցությանը»:

Թերթ.am

Երուսաղեմում երեխաներ տեղափոխող ավտոբուս է շրջվել Փետրվար 16, 2012 | 14:16

Երուսաղեմում երեխաներ տեղափոխող պաղեստինական ավտոբուս է շրջվել: Պատահարի արդյունքում զոհվել է 5 երեխա, առնվազն 40 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է Հադաշահ համալսարանի բժշկական կենտրոն, տեղեկացնում է The Jerusalem Post-ը:

Ըստ ոստիկանության տեղեկատվության` ավտոբուսը թաց եղանակի պատճառով ճամփեզրին շրջվելով այրվել է:

Նշվում է նաև, որ ավտոբուսը իսրայելական համարանիշով է եղել, սակայն երեխաները պաղեստինցիներ են եղել:

Սարկոզին առաջադրեց իր թեկնածությունը Փետրվար 16, 2012 | 12:20
Ֆրանսիայի գործող նախագահ Նիկոլա Սարկոզին պաշտոնապես առաջադրել է իր թեկնածությունը նախագահական ընտրություններում: Նրա նախընտրական քարոզարշավը անցկացվելու է «Ուժեղ Ֆրանսիա» կարգախոսի ներքո:
Իր որոշման մասին նա հայտարարել է TF- 1 հեռուստաընկերության ուղիղ եթերից:«Անցած տարիների ընթացքում Ֆրանսիան ապրել է ճգնաժամերի մի ամբողջ շղթա: Հենց դա էլ ստիպում է ինձ առաջադրել իմ թեկնածությունը նախագահական ընտրություններում»,- հայտարարել է Սարկոզին:

Նա խոսել է նաև գործազրկությունից և նշել, որ բաց է բոլոր առաջարկությունների համար, որոնք կօգնեն լուծել այդ խնդիրը:

Բրայզան խոստովանում է իր սերը Թուրքիայի հանդեպ՝ հաստատելով իր հակահայկական կեցվածքն ու կողմնակալությունը Փետրվար 15, 2012 | 12:57

Իմ կանխատեսումը, որ Մեթյու Բրայզան կհեռանա Պետական դեպարտամենտից ևկզբաղվի լոբբիստական գործունեությամբ, ճիշտ դուրս եկավ: Ադրբեջանում իր կարճատև դիվանագիտական առաքելությունը կիսավարտ թողնելով` Բրայզան անցյալ շաբաթ թուրքական «Hurriyet» թերթի հետ զրույցում հայտարարել է, որ ինքը զբաղվելու է «ֆիզիկական անձանց, կառավարությանը և մասնավոր ընկերություններին խոշոր ներդրումային ծրագրերի մասին խորհրդատվություն տրամադրելով»:

Մնում է տեսնել, թե արդյո՞ք Բրայզայի ծրագրած «լոբբիստական» և «քարոզչական» գործողություններն ի նպաստ թուրքերին և ադրբեջանցիներին, գտնվում են իրավական շրջանակներում` հաշվի առնելով այն, որ ԱՄՆ օրենսդրությունը նախատեսում է սահմանափակումներ նախկին պետական պաշտոնատարների նկատմամբ: Կախված կոնկրետ գործունեության տեսակից՝ արգելքը կարող է լինել մեկ կամ երկու տարով: Այնուամենայնիվ, «բարձրաստիճան պաշտոնյաների» դեպքում, ինչպես օրինակ ԱՄՆ Պետքարտուղարի օգնականի տեղակալ Բրայզան է, գործում է ցմահ արգելք: Նրան վստահաբար կարգելեն երրորդ անձանց անունից շփվել Պետական դեպարտամենտի իր նախկին գործընկերների հետ այն պաշտոնական հարցերի կապակցությամբ, որոնց ինքն առնչվել է որպես պետծառայող:

«Hurriyet» թերթին տված իր հարցազրույցում Բրայզան իր սեփական բերանով հաստատում է իր հասցեին հնչած այն մեղադրանքը, որ ինքը դրսևորել է կանխակալ և ոչ պրոֆեսիոնալ մոտեցում, երբ ներգրավված էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցերով ԵԱՀԿ Մինսկի խմբում որպես ամերիկացի համանախագահ: Այդ ժամանակ, նրան շարունակաբար քննադատում էին հակահայկական, ադրբեջանամետ և թուրքամետ լինելու մեջ: Սենատոր Բարբարա Բոքսերը և Ռոբերտ Մենենդեսը, ովքեր վետո դրեցին նրա՝ Ադրբեջանում որպես դեսպան նշանակմանը և Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը, որը դեմ եկավ նախագահ Օբամայի տհաս որոշմանը՝ Բրայզային ուղարկել Բաքու առանց Սենատի հաստատմանը, ամբողջությամբ իրավացի գտնվեցին:

Անցյալում, Բրայզայի ջատագովները նրան արդարացնում էին` ասելով, որ որպես պետական պաշտոնատար անձ նա պարտավոր էր պաշտպանել նախագահի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության և դրան առնչվող հարցերի վերաբերյալ: Սակայն այժմ նա ազատ մարդ է, ինչու՞ է շարունակում թութակի պես կրկնել այդ միևնույն թուրքամետ և հակահայկական լոզունգները: Միգուցե՞ Բրայզան, ինչպես կառավարության ներսում և այնպես էլ դրանից դուրս, փորձում է դուր գալ իր հետագա պատվիրատուներին: Հակառակ դեպքում ինչու՞ նա պետք է «Hurriyet»-ին հաղորդեր ստանդարտ թուրքական քարոզչությունը, թե իբրև քաղաքական գործիչները և խորհրդարանները չպետք է ներգրավվեն Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցում: Թուրք և ադրբեջացի պաշտոնատարներին սիրաշահելու նպատակով՝ Բրայզան զայրույթով քննադատում է Հայ Դատի Հանձնախմբին՝ ասելով. «Կազմակերպությունը, որը տապալեց իմ աշխատանքը, ընդմիշտ քննարկման մեջ կպահի այդ հարցը: Սակայն ոչ թե կառավարությունները, այլ անհատ մարդիկ պետք է որոշեն, թե ինչպիսի բնութագրում տան դրան … Թուրքիան կարող է զգալի ազդեցություն ունենալ այդ խնդրի վրա…: Ծայրահեղականները, որոնք տապալեցին իմ աշխատանքը, ատում են դա: Նրանք չեն ցանկանում բաց բանավեճի մեջ մտնել: Բաց երկխոսությունը նրանց թշնամին է»:

Ողջունելով որոշ թուրքերի՝ Հայոց ցեղասպանության հարցը բաց քննարկելու պատրաստակամությունը՝ Բրայզան «օրինաչափ» է համարում թուրք պաշտոնատարի այն տեսակետը, որ «այն չպետք է ճանաչվի քաղաքական մակարդակով որպես ցեղասպանություն: Այս իրադարձությունները որպես ցեղասպանություն կամ ոչ ցեղասպանություն որակելը որևէ երկրի ոևէ քաղաքական գործչի խնդիրը չէ: Հասարակությունը պետք է այդ անի և ոչ թե այն անձինք, ովքեր որոշումներ են կայացնում քաղաքական օրացույցի հիման վրա:  Ես անպարկեշտ եմ համարում դա»:

Ապա Բրայզան շատ ավելի հեռուն գնաց՝ լրիվ բացահայտելով իր թուրքամետ հայացքները. «Ճշմարտությունը բոլորի կողմից է, հատկապես՝ Թուրքիայի: Ներկայումս այս խնդրի (Հայոց ցեղասպանության) շուրջ ցանկացած քննարկում միակողմանի է: Յուրաքանչյուր ոք, ով բարձրաձայնում է այլ տեսակետ, համարվում է ցեղասպանությունը ժխտող, ինչն անմիջապես նշանակում է, որ դու դեմ ես մարդու իրավունքներին: Եթե կարծում եք, որ ցեղասպանություն է կատարվել, ապա կարող եք հավասարապես քննարկել հարցը բառի նեղ իմաստով, որ ցեղասպանություն իրականացվել է նաև շատ այլ ազգերի նկատմամբ, ինչպես օրինակ արևելյան Անատոլիայում թուրքերի և մուսուլմանների նկատմամբ: Եկե՛ք խոսենք այլ խմբերի նկատմամբ իրականացված վայրագությունների մասին: Եկե՛ք խոսենք բոլորի մասին: Եկե՛ք լինենք արդար և աչք չփակենք մյուսների տանջանքների վրա»:

Թվում է, թե վերջապես Բրայզան ի կատար է ածել Ստամբուլում ապրելու իր կյանքի երազանքը: 2005 թվականին Անկարա կատարած իր այցի ժամանակ, այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների դեսպանատան ծառայողը նրան տեղական լրագրողների մոտ ներկայացրեց որպես  «Թուրքիայի վաղեմի բարեկամ», Բրայզան առանց ամաչելու հայտարարեց. «Անչափ ոգևորված եմ նորից գտնվելով Թուրքիայում: Շատ առումներով Թուրքիան կարծես իմ երկրորդ տունը լինի… Որքան էլ երկար մնամ ձեր հիասքանչ երկրում, միևնույն է բավարար չէ: Հուսով եմ, որ շատ շուտով և հաճախակի կվերադառնամ»: Այդ ժամանակ ես մի հոդված գրեցի, որտեղ հույս հայտնեցի, որ «Բրայզան շուտով կիրականացնի իր երազանքը և մշտապես կհաստատվի Թուրքիայում»: Այժմ նրա փափագը իրագործվել է: Անցած շաբաթ «Hurriyet»-ը հայտնեց, որ անցյալ ամիս Բաքվից հեռանալուց հետո, նա հաստատվել է Ստամբուլում: «Չեք կարող պատկերացնել, թե որքան երջանիկ եմ ես, որ գտնվում եմ Ստամբուլում: Նայե՛ք ինձ: Ես ամուսնացել եմ թուրք կնոջ հետ», բացականչեց Բրայզան:

Հարութ Սասունյան

«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր

 

 

Թարգմանիչ` Կարինե Գևորգյան

 

Վիդեո

Top լուրեր
Հարցում
  • ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը միասնակա՞ն ցուցակով կգնան ընտրությունների, թե՞ առանձին-առանձին:

    Ցույց տալ արդյունքները

    Loading ... Loading ...