22.05.2012 | 18:38
22.05.2012 | 18:27
22.05.2012 | 18:14
22.05.2012 | 17:29
22.05.2012 | 17:13
22.05.2012 | 17:00 Շուշան Գալստյան
22.05.2012 | 16:05
22.05.2012 | 15:47
22.05.2012 | 15:23
22.05.2012 | 15:20
22.05.2012 | 14:36
22.05.2012 | 14:04
22.05.2012 | 12:30
22.05.2012 | 12:21
22.05.2012 | 12:05
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսացուի սպանության գործով ձերբակալված անձը ոստիկանության Անի տարածաշրջանի բաժնի նախկին պետ Սամվել Սարգսյանի որդին է՝ Հարություն Սարգսյանը:
Չնայած երիտասարդը դեռ չի խոստովանել մեղքը, սակայն Գյումրիում արդեն խոսակցություններ են շրջում, թե սպանությունը քաղաքականացնելը տգեղ բան է, այն խանդի հողի վրա կատարված սպանություն է: Իսկ Գյումրիում արդեն երևում են ձևավորվող վենդետայի նշանները:
Ի դեպ խանդի դրդապատճառի մասին լուրերի հետ համակարծիք է ոստիկանության Շիրակի մարզային վարչություն պետ Կարեն Բաբակեխյանը, որը նախնական վարկածով դա համարել է հնարավոր:
Իր Վարկածն ունի նաև Վարդան Ղուկասյանը, եթե առճակատումը չկասեցվի, ապա նախընտրական Գյումրին խոստանում է լինել անկանխատեսելի:
Գյումրիում այսօր` ապրիլի 12-ին սպանություն է կատարվել, սպանվածի դին ժամը 20 – 21-ի սահմաններում հայտնաբերվել է Սև Ղուլ թաղամասում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի մեջ:
27-ամյա Կարեն Եսայանը, ըստ հավաստի լուրերի Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուն էր: Նա Գյումրի էր եկել ԱՄՆ-ից և վաղը պետք է նշանվեր քաղաքապետի դստեր հետ:
Առավոտյան նա դուրս է եկել տանից, ասելով, որ գնում է ավտոլվացման կետ` մեքենան լվանալու:
Երեկոյան ժամը 20-ի սահմաններում Կարեն Եսայանին հայտնաբերել են սպանված: Երիտասարդի մարմնին եղել են մի քանի հրազենային վնասվածքներ:
Մանրամասներ դեռևս չեն հաղորդվում
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացու սպանության գործը փոխանցվել է Հայաստանի քննչական գլխավոր վարչություն: Ոստիկանությունը ևս հաստատում է, որ Կարեն Եսայանի սպանության գործով արդեն ձերբակալված անձ կա:
Սակայն ձերբակալվածի ինքնության վերաբերյալ մանրամասներ այս պահին մենք ևս հրապարակել չենք կարող, հաշվի առնելով քննության շահերը:
Այսօր, քիչ առաջ վրաերթ է տեղի ունեցել Գյումրիում:
Գրեթե մեկ օրում երկու խորհրդավոր մահվան դեպք արձանագրվեց Գյումրիում: Արդյո՞ք դրանք կապված են միմյանց հետ:
Ապրիլի 13 -ին 01.00-ի սահմաններում Գյումրիի Գարեգին Նժդեհի պողոտայում՝ ոստիկանության Գյումրիի բաժնի շենքի դիմաց, անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Վահրամ Բեյբությանին և թողնելով անօգնական՝ դիմել փախուստի: Այս մասին հայտնել է Շամշյանը:
Ըստ նրա վրաերթի հետևանքով Վ.Բեյբությանի հագից շպրտվել էին կոշիկները:
Վրաերթի վայր ժամանած 1-03 ծառայությունը փորձել է Բեյբությանին հասցնել Գյումրու հիվանդանոց, սակայն նա ճանապարհին մահացել է:
Ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են փախուստի դիմած վարորդին և նրա վարած «ՎԱԶ 21011» մակնիշի 45 ՍՕ 132 ավտոմեքենան:
Գ.Շամշյանը հայտնում է, որ Վ.Բեյբությանը այսօր Գյումրիում տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործով քննչական խմբի անդամներից էր: …
Հայաստանի Կրթության և գիտության նախարարությունը հաղորդագրություն է տարածել վերջերս Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում կատարված ստուգումների արդյունքների վերաբերյալ.
«Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում իրականացված վերահսկողության ընթացքում բացահայտվել եւ արձանագրվել են համալսարանի ռեկտորի կողմից կատարված մի շարք խախտումներ, որոնք առնչվում են համալսարանի կրթական գործունեության մի շարք ուղղություններին, մասնավորապես.
1. Խախտումներ, որոնք վերաբերում են համալսարանի ռեկտորի կողմից հաստատված ներքին իրավական ակտերին: Ներքին իրավական ակտերը, մասնավորապես, «Ուսանողների հեռացման /ազատման/, վերականգնման, առարկաների վերահանձման եւ կուրսի կրկնության կարգը», «ԵՊԼՀ-ում մագիստրատուրայի ընդունելության եւ ուսուցման կարգը», «ԵՊԼՀ շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման անցկացման լրամշակված կարգը», «ԵՊԼՀ անհատական ժամանակացույցով ուսուցման տրամադրման կարգը», հակասում են ՀՀ օրենսդրության եւ այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջներին: Օրինակ, ՀՀ օրենքներով նախատեսված չէ անհատական ժամանակացույցով ուսուցման ձեւ, սակայն համալսարանի ռեկտորի կողմից հաստատվել է կարգ, որով նախատեսվում եւ իրականացվում է անհատական ժամանակացույցով ուսուցում կամ նորմատիվ իրավական ակտերով նախատեսված չէ շրջանավարտներին ամփոփիչ ատեստավորման անբավարար արդյունքներով որակավորում չշնորհելու /դիպլոմ չտալու/ դեպքում հետագա տարիներին ամփոփիչ ատեստավորմանը մասնակցելու սահմանափակում, այնինչ համալսարանի ռեկտորի կողմից հաստատված կարգով ամփոփիչ ատեստավորման անբավարար արդյունքներ ունեցող շրջանավարտները կարող են վերահանձնել ոչ ուշ, քան 5 տարի հետո եւ երկու անգամից ոչ ավելի: Վերջինս ուսանողների իրավունքների կոպիտ ոտնահարում եւ սահմանափակում է:
2. Խախտումներ, որոնք վերաբերում են ՀՀ օրենսդրության եւ այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջներին՝ ուսանողների տեղափոխությունների, հեռացումների, վերականգնումների, ակադեմիական արձակուրդների ձեւակերպման գործընթացների իրականացման ընթացքում: Օրինակ, կատարվել է ներբուհական տեղափոխություն առաջին կուրսում, բուհից բուհ տեղափոխություն առանց ակադեմիական տեղեկանքի, ձեւակերպվել է հետին թվով ակադեմիական արձակուրդ` առանց բժշկական տեղեկանքի, ակադեմիական արձակուրդը երկարաձգվել է եւս մեկ տարով, իրականացվել է անհատական գրաֆիկով ուսուցում՝ ՍՊԸ-ի կողմից տրված տեղեկանքի հիման վրա, կատարվել է ուսանողի վերականգնում առաջին կուրսի առաջին կիսամյակից, կատարվել է արտերկրի ուսումնական հաստատություններից տեղափոխություն` առանց համապատասխան հաստատությունից հարցման դրական պատասխանի:
3. Խախտումներ, որոնք կատարվել են դիպլոմների լրացման գործընթացում, ինչի հետեւանքով տրվել են գոյություն չունեցող մասնագիտություններով /օրինակ, անգլերեն լեզու եւ երկրագիտություն մասնագիտությամբ/ դիպլոմներ:
«Ժողովուրդ». Նախօրեին Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» համալիրում տեղի ունեցած ՀՀԿ-ական խնջույքի ժամանակ հետաքրքիր միջադեպ է գրանցվել: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ, երբ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը հերթով բաժակ է բարձրացրել ՀՀԿ կառույցների` այդ թվում Երևանի վարչական շրջանների համար, նկատել է, որ Արաբկիր վարչական շրջանի սեղանը կիսադատարկ է: «Տեղում» չեն եղել ոչ ղեկավար Հրայր Անտոնյանը, ո’չ էլ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Արտակ Սարգսյանը (ՍԱՍ-ի Արտակ): «Իսկ որտե՞ղ են դատարկ աթոռները»,-մնացած 2-3 հոգուց հետաքրքրվել է Սարգսյանը, ինչին ի պատասխան՝ ՀՀԿ Արաբկիրի կառույցի ղեկավար Արմեն Մարտոյանն ասել է, թե «չգիտեմ»: Վիրավորված այդ իրավիճակից` Սերժ Սարգպանը հորդորել է «դատարկ աթոռներին փոխանցել` ցտեսություն»: Թե ինչ կարժենա այս ձևակերպումը ՀՀԿ-ական թեկնածու Սարգսյանի և «թաղապետ» Անտոնյանի համար, առայժմ պարզ չէ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով` երեկ այս առնչությամբ անգամ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մոտ նիստ է եղել` պարզաբանելու, թե ինչու էին հեռացել Արաբկիրի ՀՀԿ-ականները:
Լուրը ճշտելու նպատակով թերթը զանգահարել է Հ. Անտոնյանին, սակայն նրա բոլոր հեռախոսահամարներն անհասանելի էին: Իսկ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Շուշան Սարդարյանը տեղյակ չէր միջադեպի մասին:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ թուրք հայտնի իրավապաշտպան, Բելգե հրատարակչատան սեփականատեր, KCK-ի (Քուրդիստանի հասարակությունների միություն) գործի շրջանակներում ձերբակալված Ռագըփ Զարաքոլուն դատարանի որոշմամբ ազատ է արձակվել։
Դատարանը որոշում է կայացրել ազատ արձակել KCK-ի գործով ձերբակալված 15 կասկածյալների, որոնց մեջ է նաեւ Ռագըփ Զարաքոլուն։
Նշենք, որ KCK-ի գործով պատրաստված 2400 էջանոց մեղադրական զեկույցում թուրք հայտնի իրավապաշտպան, «Բելգե» հրատարակչատան խմբագիր Ռագըփ Զարաքոլուի համար պահանջվում է 10 տարվա ազատազրկում՝ «ահաբեկչական կառույցի անդամ լինելու» մեղադրանքով։
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը այսօր` կայացած նիստում, համամասնական ընտրացուցակներից հանել է 5 անձանց անուններ:
ՕԵԿ համամասնական ընտրացուցակից ինքնաբացարկ են հայտարարել Աշխեն Մանուկյանը (45-րդ հորիզոնական), Կարինե Մկրտչյանը` 90, եւ Մերի Ղոնյանը` 169-րդ հորիզոնական:
Ինքնաբացարկներ կան նաեւ «Ժառանգության» ընտրացուցակում: ԿԸՀ-ն ցուցակից հանել է 51-րդ հորիզոնականում գրանցված Երվանդ Զուրաբյանին եւ 71-րդ հորիզոնականում գրանցված Դավիթ Առաքելյանին: Ընդ որում, Նրանք երկուսն էլ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ են, Արարատ Զուրաբյանի մտերիմները: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` Արարատ Զուրաբյանը լուրջ տարաձայնություններ ունի «Ժառանգության» հետ ընտրացուցակի հարցով: Նա ընդգրկված չէր ցուցակի մեջ, իսկ երեկ էլ չի մասնակցել «Ժառանգության» նախընտրական ծրագրի շնորհանդեսին:
Ինքնաբացարկներ կան նաեւ մեծամասնական ընտրակարգով: Թիվ 1 ընտրատարածքում պայքարը լքել է անկուսակցական Արսեն Մանուկյանը, թիվ 21-ում` անկուսակցական Մերուժան Մխոյանը :
Թիվ 23-ում անկուսակցական Տիգրան Պետրոսյանն է լքել ընտրապայքարը, իսկ թիվ 28-ում` Արմեն Ավդալյանը` Գագիկ Ծառուկյանին «զրկելով» մրցակից ունենալու հնարավորությունից:
«Թուրքիան պետք է ներողություն խնդրի հայերից, ինչպես նաև նրանց փոխհատուցում վճարի պատճառված նյութական վնասների համար` ներքին իրավական ուղիներ ստեղծելով»,-նման տողով է սկսում թուրքական ձախակողմյան «Ռադիքալ» պարբերականի հոդվածագիր Օրհան Քեմալ Ջենգիզն իր «Իրավունքը, փոխհատուցումն ու լուծումը» վերտառությամբ հոդվածը:
«Հնարավոր է արդյո՞ք Թուրքիայի դեմ Հայկական հարցի հետ կապված որևէ դատական գործ բացվի միջազգային դատարաններում և պարտադրվի փոխհատուցում վճարել: Այս հարցին իմ պատասխանը կարճ է և հստակ: Ոչ, հնարավոր չէ»,-նշում է Ջենգիզն, բայց և առաջարկում Թուրքիային ինքնակամ ներողություն խնդրել հայերից և փոխհատուցում վճարել:
Թուրք հոդվածագիրը նշում է մի քանի դատարաններ (Հաագայի միջազգային քրեական դատարան, Մարդու իրավունքների եվրոպական դատարան և այլն) և օրինակներ բերում, թե Հաագայում անհնար կլինի դատական գործ բացել, քանի որ հնարավոր մեղադրյալներից (Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից-խմբ) և ոչ մեկը կենդանի չէ:
Անդրադառնալով ՄԻԵԴ-ին` Ջենգիզը գտնում է, որ եվրոպական դատարանում հնարավոր չէ ցեղասպանությունների վերաբերյալ դատական գործ բացել:
Հոդվածագիրն առաջարկում է խնդրի լուծման իր տարբերակը.
«Թուրքիան ճիշտ ձևով կարող է լուծել այս խնդիրը: Մենք պետք է ընդունեք, որ 1915 թվականի դեպքերը մեծ մարդկային ողբերգություն են: Պետք է քննադատենք այն կազմակերպած «Միություն և առաջադիմություն» կուսակցությանն ու նրա դրածոներին: Այս ողբերգական դեպքերին զոհ գնացած մեր հայ եղբայրներից և նրանց սերունդներից պետք է ներողություն խնդրենք:
Ամեն դեպքում, Թուրքիան միայն ներողություն խնդրելով չպետք է բավարարվի: Թուրքիան պետք է փոխհատուցում տրամադրի նյութական վնասների համար, որոնք կրել են հայեը: Հատուկ օրենքներ պետք է մշակվեն, որոնց միջոցով թուրքական կողմը կվճարի փոխհատուցում Օսմանյան կայսրությունում բնակվող հայերի սերունդներին:
Այս ամենից հետո Թուրքիան, սեղանի շուրջ նստելով Միացյալ Նահանգերի, Եվրամիության և Հայաստանի հետ, կարող է մի միջազգային համաձայնագիր կնքել: Ըստ այդ համաձայնագրի` հայերի կրած վնասների վերաբերյալ գործերը կքննեն միայն թուրքական դատարանները: Հավատացեք` Թուրքիան այս ամենը կարող է հեշտությամբ անել, և հարցը կլուծվի:
Սակայն մենքն ինքներս պարտավոր են դեն նետել ժխտողականությունը և այս երկրից վտարված Օսմանյան կայսրությունում բնակված հայերի մեծ ողբերգությանը նայենք բաց սրտով, պետք է անկեղծ և պարկեշտ լինենք: Համոզված եղեք` մնացածը հեշտությամբ կհաղթահարենք»,-նշում է Ջենգիզը:
Նշենք, որ ավելի վաղ Ջենգիզը մեկ այլ հոդված էր գրել Հայոց ցեղասպանության մասին: Վերջինս նշել էր, որ Մեծ Եղեռնն աշխարհի մի շարք պետություններ չեն ճանաչում ուղղակի սեփական շահերից ելնելով, այլ ոչ թե Հայոց ցեղասպանության գոյությանը չհավատալու պատճառով:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի 06.04.2012թ N 160-Ա հրամանով Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ հայտարարվել է «խիստ նկատողություն»: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՆ կայքից։
Նշենք, որ այսօր «Առավոտ» օրաթերթը գրել էր որ կարգապահական տույժը տրվել է այն բանի համար, որ ռեկտորն առաջնց թույլտվության բացակայել է Հայաստանից։ Թերթի խնդրանքով մեկնաբանելով այդ հրամանը՝ Զորյանն ասել է. «Առհասարակ, ես ղեկավարվում եմ իմ սկզբունքով. նախարարի մասին կամ լավ, կամ ոչինչ՝ հատկապես այն դեպքում, երբ նախարարը ոչնչություն է։ Իսկ ինչքանով դա կարող է վերաբերվել գործող նախարարին, այդ մասին թույլ տվեք չմանրամասնել»։
Ապրիլի 9-ին, ժամը 14:48-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ծիծեռնակաբերդի անտառում հրդեհ է բռնկվել:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:24-ին, մարվել 15:33-ին Այրվել է 1000 քմ մակերեսով խոտածածկ տարածք:
- Աստղագուշակ
- Շաբաթվա վարկածները
- Ծրագիր
-
Նորը քեզ համար
-
Եղանակ / Արժույթ
-
Եղանակ` Հայաստան, Երեվան
20 C
-
EUR 511.93 USD 12.87 USD 401.07
-
-
Հայկական Վարկած
- Բլոգ










