Լուրեր
Մահ`անտարբերությունից թե՞ տգիտությունից

22.05.2012 | 17:00 Շուշան Գալստյան

Արխիվ

Մայիս 2012
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
« Ապր    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
Իրադարձային
Հարկ է խստացնել մարտական հերթապահությունը հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում Մայիս 04, 2012 | 15:13

Սերժ Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն:

Սարգսյանը- լսել է ՀՀ պաշտպանության նախարարի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի զեկույցները:

Սերժ Սարգսյանը հանձնարարել է խստացնել մարտական հերթապահությունը հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում, մարտունակության և կարգապահության բարձրացման ուղղությամբ շարունակական միջոցներ ձեռնարկել:

Խոսվել է բանակաշինության, զինված ուժերի մարտունակության բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքի, ինչպես նաև վերջին ամիսներին տարածաշրջանում և դրանից դուրս ռազմաքաղաքական ընդհանուր իրադրության, հայ-ադրբեջանական շփման գծում օպերատիվ իրավիճակի, զարգացման միտումների և սահմանագծում անդորրը պահպանելու ուղղությամբ ձեռնարկվող անհրաժեշտ միջոցառումների մասին:

 

Հուշագիր է ստորագրվել դեպի Զվարթնոց օդանավակայան երկաթգծի կառուցման մասին Մայիս 04, 2012 | 15:10

Մայիսի 4-ին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունում ստորագրվել է Մտադրությունների հուշագիր` «Դեպի “Զվարթնոց” միջազգային օդանավակայան երկաթուղային գծի կառուցման մտադրության մասին»: Հուշագիրը ստորագրել են ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը` ի դեմս նախարար Մանուկ Վարդանյանի, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ն` ի դեմս ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի և «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն` ի դեմս ընկերության գլխավոր մենեջեր Մարսելո Վենդեի:

Նախագծվող երկաթուղու երկարությունը կազմում է 7800 մետր, որից նոր կառուցվող հատվածը՝ 5350 մետր է: Նախատեսվում է նաև 810 մետր երկարությամբ երկաթուղային թունելի կառուցում:

Նախագծի իրականացումը հնարավորություն կտա «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ուղևորատաև տերմինալը երկաթուղային գծով միացնել մետրոպոլիտենի «Չարբախ» կայարանին, իսկ բեռնային տերմինալը՝ «ՀԿԵ» ՓԲԸ-ի «Կարմիր բլուր» կայարանի հետ:

Հուշագիրը ստորագրվել է` հիմք ընդունելով ՀՀ կառավարության կողմից հաստատված` «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի,  հարակից տարածքում միջազգային լոգիստիկ կենտրոնի և ազատ տնտեսական գոտու մոտեցման տրանսպորտային ենթակառուցվածքների ռազմավարական ծրագիրը:

Դեպի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների աճող ծավալներն ապահովելու նպատակով` Կողմերը հայտնել են իրենց մտադրությունը հիշյալ երկաթուղային գծի հնարավորինս սեղմ ժամկետներում կառուցման մասին, պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում:

Հուշագրով Կողմերը պայմանավորվել են նշանակել պատասխանատու պաշտոնատար    անձանց,     որոնք     եռամսյա    ժամկետում     համատեղ  առաջարկություններ կմշակեն նախագծի իրականացման համար:

 

Ինքնասպանություն գործած անձը փաստաբան է եղել Մայիս 03, 2012 | 14:04

Այսօր Կիևյան կամրջից նետված անձը  փաստաբան է եղել: Մեր աղբյուրների փոխանցմամբ, ինքնասպան եղած անձի մոտ  հայտնաբերվել է Նորայր Միքայելյան անվամբ փաստաբանի պալատի անդամության վկայական: Միքայելյանի մոտ եղել է նաև  երկտող. «Իմ այս քայլից հետո խնդրում եմ ինձ ներեք»։

Գ. Շամշյանի տվյալներով, մինչև փաստաբան աշխատելը, ինքնասպան եղածն աշխատել է Շիրակի մարզում որպես դատախազ։

Հիշեցնենք որ, արդեն  հայտնել էինք այսօր, մոտ ժամը 11-ի սահմաններում Կիևյան կամրջից մոտ 45-50 տարեկան տղամարդ ինքնասպանության նպատակով իրեն ցած է նետել։

Մենք փորձեցինք լուրը ճշտել և մանրամասներ պարզել Փաստաբանների պալատից, սակայն թե,  պալատի նախագահ Ռուբեն Սահակյանի բջջայինին, թե պալատի քաղաքային հեռախոսներին , մեր զանգերը մնացին անպատասխան:

Ինքնասպանություն դարձյալ Կիևյան կամրջից Մայիս 03, 2012 | 12:38

Այսօր՝ մայիսի 3-ին ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես Tert.am–ին հայտնել  է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտավորապես ժամը 11-ի սահմաններում Կիևյան կամրջից մոտ 45-50 տարեկան տղամարդ ինքնասպանության նպատակով իրեն ցած է նետել։  Այս պահին ժամանել են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության և Ոստիկանության, ինչպես նաև 1-03 ծառ–յան աշխատակիցները։ Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ պարզելու համար կամրջից ցած նետված տղամարդու ինքնությունը։

 

Խոշոր ավտովթար Գորիսում. կան զոհեր ու վիրավորներ Մայիս 03, 2012 | 11:53

Այսօր` մայիսի 3-ին, ժամը 01.35-ին «1-03» ծառայությունից հայտնել են, որ Գորիս-Երեւան ավտոճանապարհի 15-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտովթար, կան զոհեր:

Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից  հայտնում են, որ Գորիսից դեպքի վայր է մեկնել 4 հրշեջ-փրկարար:

Դեռեւս չպարզված հանգամանքներում բախվել են «Օպել» մակնիշի S 9387 համարանիշի եւ «ԿրԱԶ» մակնիշի 386 ՏՍ 54 համարանիշի ավտոմեքենաները:

Պատահարի հետեւանքով «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը` ԼՂՀ Վերին Ճարտար գյուղի բնակիչ, 45-ամյա Ժիրայր Սարգսյանը տեղում մահացել է:

Հրշեջ-փրկարարները զոհված Ժ. Սարգսյանին, ուղեւորներ` 24-ամյա Արթուր Մկրտչյանին եւ 22-ամյա Գոռ Հովհաննիսյանին դուրս են բերել ավտոմեքենայից եւ հանձնել «1-03» ծառայության աշխատակիցներին:

Մինչեւ հրշեջ-փրկարարների ժամանումը` «Օպել» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ` 23-ամյա Արման Խաչատրյանը, 23-ամյա Արթուր Ավանեսյանը, 23-ամյա Արտակ Սեդրակյանը եւ 22-ամյա Շիրակ Հարությունյանը տեղի ուժերով տեղափոխվել են Գորիսի հիվանդանոց:

Ա. Խաչատրյանը հիվանդանոցում մահացել է, իսկ մյուս տուժածների առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ ծանր է:

Մարիի ձայնը. խմբագրական Մայիս 03, 2012 | 11:50

«Առավոտ».  Թերթի գլխավոր խմբագիրն այսօրվա համարում գրում է. «Երեկ ես ստացա իմ` «հարգելի ընտրողիս» ծանուցումը, որտեղ գրված է իմ հասցեն` «Կոտայք, Զովունի 5 փ. 110», ինչպես նաև իմ քվեարկելու վայրը: Բայց բացի իմ ծանուցումից [թիվ 739206]` եկել է մեկ այլ ծանուցում [739207]` Մարի Գևորգյան Վրեժի անունով, որին ես պատիվ չունեմ ճանաչելու: Շուրջ 5 տարի իմ տան միակ սեփականատերը լինելով` հավատացնում եմ ձեզ, որ իմ տանը ոչ մի Մարի չի բնակվում և գրանցված չի: Հետաքրքիր է, ինչպես է նա հայտնվել ընտրողների ցուցակում:
Երեք շաբաթ քաղաքական ուժերը և ոստիկանությունը հավատացնում են մեզ, որ գնում են տնետուն, ստուգում են և մաքրում ցուցակները: Իրականում գնալով համոզվում եմ, որ նրանք բոլորը ծույլիկ են և ուժեղ են միայն խոսակցական ժանրում: Գուցե նրանք հույսները դրել են քաղաքացիների՞ վրա, որոնք ոչ միայն կփնտրեն իրենց անունը համապատասխան ցուցակում` համոզվելու համար, որ իրենք կան ընտրացուցակում, այլև կուսումնասիրեն, թե ովքեր են գրանցված իրենց հասցեում: Բայց չէ՞ որ դա ոչ թե քաղաքացիների շահախնդրությունն է, այլ քաղաքական ուժերի կամ «արդար ընտրություններ» խոստացող իշխանությունների, մասնավորապես` ոստիկանության: Իսկ կուսակցությունները պիտի ոչ թե խոսեն, թե ինչպես է իշխանությունը կեղծելու ընտրությունները, էս ինչպես են իրենք կռվից հետո բռունցքներ թափահարելու [հետընտրական գործընթացներ, հանրահավաքներ և այլն], այլ պիտի գործեին` հնարավոր կեղծիքները կանխելու համար: Իշխանությունն էլ` ՀՀԿ-ն [որովհետև մնացած կոալիցիոն կուսակցությունները «վիզ չեն առնում», որ իրենք իշխանություն են] պիտի ոչ թե երդվեր, թե ընտրությունները կլինեն արդար ու թափանցիկ, այլ բարձրացներ ընտրողների հավատը այդ թափանցիկության նկատմամբ: Ենթադրում եմ, որ նման ծանուցագրեր միայն ես չէ, որ ստանում եմ: 8 քաղաքական ուժ երեք շաբաթ` օրը մի բանի անգամ նույն բաներն էին ասում` արտագաղթ, կոռուպցիա, ստվերային տնտեսություն, անդունդի եզր և այլն: Այն էներգիան, որը նրանբ ծախսում էին հանրահայտ բաները արձանագրելու համար, կարելի էր ուղղել ավելի կառուցողական հունով և կազմակերպել այն մարդկանց, որոնք իսկապես արդար ընտրություններ են ուզում: Իմ կարծիքով` ի դեպ, նման մարդիկ Հայաստանում փոքրամասնություն են կազմում, բայց դա ակտիվ, որակյալ փոքրամասնություն է, որին հնարավոր էր առանց գոռալու և որևէ մեկին վիրավորելու դրդել օգտակար գործերի: Օրինակ` ցուցակները տուն առ տուն իրականում ստուգելու: Քանի որ առջևում նախագահական ընտրություններ են, և քաղաքական ուժերից և, բնականաբար, նաև` ոստիկանությունից առանձնապես հույս չկա, որ նրանք նպաստելու են ցուցակների «մաքրմանը», լավ կլինի, որ որևէ հասարակական խումբ, որը մեր երիտասարդ բնապահպանների նման ներգրավված չէ քաղաքականության մեջ, մոտակա մեկ տարում ձեռնարկեր այդ գործը:
Իսկ թե ում օգտին է «քվեարկելու» իմ տանը «բնակվող» Մարին` ես չեմ կասկածում»:

Խոսքից գործ. Սկսվեց կրպակերի ապամոնտաժումը Մայիս 02, 2012 | 18:43

Սկսվեց Մաշտոցի պուրակում տեղադրված կրպակների ապամոնտաժման գործընթացը: Երևանի քաղաքապետի՝ այսօր հրապարակված որոշումից անմիջապես հետո «Կենտրոն-կանաչապատում» ՓԲԸ-ն սկսել է աշխատանքները:

Հիշեցնենք, որ Երևանի Գլխավոր պողոտայի Մաշտոց-Կողբացի հատվածի կանաչ տարածքում իրականացվող կառուցապատման առնչությամբ քաղաքացիական բողոքի ալիք էր բարձրացել, որը տևեց շուրջ երեք ամիս:

Կրպակների ապամոնտաժման որոշումը կայացվեց Մայիս 02, 2012 | 16:07

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի 02.05.2012 թ. № 3635-Ա որոշումով ուժը կորցրած է ճանաչվել Երևան քաղաքի ենթակայության «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲ ընկերությանը 15.12.2011 թ. տրամադրված տաղավարների տեղադրման թույլտվությունը:

Համաձայն քաղաքապետի որոշման, «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ի տնօրենին հանձնարարվել է ապամոնտաժել վերոնշյալ տարածքում ընկերության կողմից տեղադրված տաղավարները և իրականացնել բարեկարգման աշխատանքներ:

Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դրվել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության և բարեկարգման ու բնապահպանության վարչությունների պետերի, «Կենտրոն-Կանաչապատում» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի վրա:
Որոշման կատարման հսկողությունը կիրականացնի Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

ՕԵԿ-ի մուրաբաներն ու հեռախոսները կաշառք չէին՞ Մայիս 02, 2012 | 12:54

«Օրինաց երկիր» կուսակցությունը հերքում է տարածել ըստ որի  ե կուսակցությունը հեռախոսներ և ընտրակաշառք չի  բաժանում:

Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Օրինաց երկիր» կուսակցությունը և իր նախագահ Արթուր Բաղդասարյանը բոլոր հանդիպումներում և  հանրահավաքներում մշտապես բարձրաձայնել է ընտրակաշառքների և  ընտրությունների վրա ստվեր գցող այլ արատավոր երևույթների դեմ իր հստակ դիրքորոշումը:

«Օրինաց երկիր» կուսակցությունը պաշտոնապես հերքում է իր կողմից ընտրակաշառք բաժանելու մասին լուրերը և  վճռականորեն դատապարտում է ընտրակաշառք բաժանելու յուրաքանչյուր փորձ»։

 

Մայքլ Բլումբերգի ուղերձը Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի կապակցությամբ Ապրիլ 30, 2012 | 13:35

Նյու Յորքի քաղաքագլուխ Մայքլ Բլումբերգն ուղերձ է հղել Հայոց ցեղապսանության 97-րդ տարելիցի կապակցությամբ:

«Ամեն տարի ամբողջ աշխարհի եւ մեր քաղաքի մարդիկ հիշատակում են Հայոց ցեղասպանության տարելիցը: Այս տարի նշվեց 97-րդ տարելիցն այն սարսափելի իրադարձության, որը խլել է 1.5 մլն մարդու կյանք: Մեր պարտքն է հարգանքի տուրք մատուցել բոլոր նրանց հիշատակին, ովքեր տուժել են: Մենք պատիվ ունենք միանալու Նյու Յորքի Հայ դատի հանձնախմբին` վերահաստատելով նմանատաիպ բռնությունները կանխելու մեր խոստումը: 20-րդ դարի առաջին ցեղասպանության ընթացքում հայ ժողովրդի ջարդը սկսվել է Կոնստանտինոպոլում, որտեղ կրոնական, քաղաքական, կրթական հայ առաջնորդները ձերբակալվել են եւ սպանվել: Հայ տղամարդիկ, կանայք, երեխաները պարբերաբար սպանվել են կամ աքսորվել իրենց սեփական հողից: Մեկ միլիոնից քիչ հայեր են վերապրել Ցեղասպանությունը, իսկ նրանցից մի քանի հազարը բնակություն են հաստատել այստեղ` մեր քաղաքում` գտնելով հարմարավետություն փոքրիկ հայկական համյանքում: Չմոռանալով անցյալը`մենք շատ կարեւոր քայլ ենք անում դեպի ապագա` խտրականությունից եւ անհանդուրժողականությունից զերծ: Այս տարելիցն արժեքավոր հնարավորություն է ոչ միայն հիշելու նրանց, ում զրկեցին կյանքից, այլ նաեւ նշելու այն հսկայական ներդրումները, որ մեր հայկական համայքն արել է Նյու Յորքի համար: Բոլոր նյույորքցիների անունից` խնդրում եմ ընդունել ցավակցություններս»,-հայտարարել է հայտնի միլիարդատեր Մայքլ Բլումբերգը:

Top լուրեր
Հարցում
  • Ինչքանո՞վ են օբյեկտիվ ընտրությունների արդյունքները.

    Ցույց տալ արդյունքները

    Loading ... Loading ...