Լուրեր
Արխիվ

Փետրվար 2012
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
« Հնվ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829  
Իրադարձային
Սպանություն Նուբարաշենում.տղամարդու դիակ` բռնության հետքերով Փետրվար 22, 2012 | 12:32
Փետրվարի 21-ին, ժամը 11.50-ին, «շտապօգնության» ենթակայանից ոստիկանության Էրեբունու բաժնում ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն թաղամասի տնակներից մեկի մերձակայքում տղամարդու դիակ է հայտնաբերվել:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը 45-ամյա Լյովա Ապրոյանին պատկանող կիսակառույց տնակի մոտ հայտնաբերել է 45-ամյա  Գրիգոր Հաջի-Պողոսյանի  դիակը` բռնության հետքերով:
Նույն օրը, ժամը 16-ի սահմաններում, ոստիկանության ծառայողները Նուբարաշենի Ա-2 թաղամասից բերման են ենթարկել Լյովա Ապրոյանին. նա խոստովանել է, որ փետրվարի 20-ի երեկոյան, ժամը 19-ի սահմաններում, տանը, ոգելից խմիչքի ազդեցության տակ, վիճաբանել է Գրիգոր Հաջի-Պողոսյանի  հետ և բռունցքներով հարվածներ հասցրել նրա դեմքին ու գլխին:
Ապրոյանը ձերբակալված է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:

 

Ինչո՞ւմն է Արթուրին գտնելու դժվարությունը Փետրվար 21, 2012 | 14:47

«Արայ» ընկերության սեփականատեր Արմեն Պետրոսյանի սպանության մասով ոստիկանությունը բացահայտումներ չի խոստանում` գոնե առայժմ. Նրա կնոջ` Տատյանա Չադենկովայի և Արմեն Պետրոսյանի ընկերոջ` Արթուրի խոսակցությունը, որը վերծանվել է «Skype»-ից, ըստ նախաքննական մարմնի` վերաբերում է, ոչ թե Արմենի սպանությանը, այլ` նրանց դստեր Կարինայի առևանգմանը:

Սպանվածի կինը` Տատյանան  Հայաստանում է, և նրան արդեն հարցաքննել են, սակայն գործով քննիչը` Ե. Պետրոսյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել է,թե Արթուրի հետ, դժվար կլինի է կապ հաստատել, բայց կփորձեն: Նա չի մանրամասնել, թե որտեղ է Արթուրը և ինչ դժվարության մասին է խոսքը, երբ խոսքը վերաբերվում է անձի սպանություն պարզելու և այն մանրամասներին, որ մեր երկրի սահմանը սարերով կարող են հատել ինչ որ դաղստանցիներ:Ի վերջո ովքեր են այդ մարդիկ` որոնք կարծում են, որ Վրաստանում մարդ սպանելը շատ ավելի դժվար է, քան Հայաստանում:

Ինչևէ, ինչպես ներկայացնում է իրավապահը ներկայումս մանրակրկիտ քննություն է գնում: Իսկ ոստիկանությանն ավելի շատ հետաքրքրում է, թե ով է տեսասկավառակը դրել Արմենի քրոջ` Արմինեի մեքենայի դիմապակուն:

Հիշեցնենք, որ Հետք.am- ի փոխանցմամբ, փետրվարի 17-ին  երեկոյան՝ ժամը 18:45-ի սահմաններում «Արայ» ընկերության սեփականատեր Արմեն Պետրոսյանի քույրը՝ Արմինե Պետրոսյանը, մեքենան կանգնեցրել է դելֆինարիումի մերձակայքում, իսկ երբ երկու ժամ անց վերադարձել է, մեքենայի դիմապակու վրա ծրար է հայտնաբերել, որի մեջ CD է եղել: Ավելի ուշ տանը նա պարզել է, որ խտասկավառակում իր հանգուցյալ եղբոր նախկին (քաղաքացիական) կնոջ՝ Տատյանայի և ոմն Արթուրի «Skype»-ով խոսակցության տեսագրությունն է:

Զրույցից կարելի է եզրակացնել, որ Արթուրը Արմեն Պետրոսյանի հետ ունեցել է մտերիմ հարաբերություններ, քանի որ նա մանրամասներ է պատմում իրենց ուղևորությունից: Խոսակցության ընթացքում Արթուրն ու Տատյանան ինչ-որ գործողություն են նախապատրաստում Արմենի դեմ՝ ակնարկելով մի քանի տարբերակների իրագործման հնարավորության մասին: Հետաքրքիր է ոստիկանները պարզե՞լ են թե ով է խոսակցության ձայնագրման հնարավոր նախաձեռնողը:

 

Ժամկետային զինծառայող Նարեկ Մարտիրոսյանը մահացել է թոքաբորբից Փետրվար 21, 2012 | 11:57

2012 թ. փետրվարի 20-ին ՀՀ պաշտպանության նախարարությության կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի վերակենադանացման բաժանմունքում մահացել է ԼՂՀ զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Արթուրի Մարտիրոսյանը:

Նարեկ Մարտիրոսյանը զինվորական հոսպիտալ էր ընդունվել 2012 թ. փետրվարի 16-ին ՝«երկկողմանի սուբտոտալ թոքաբորբ, էքսուդատիվ պլևրիտ» և անբարվար շնչառություն ախտորոշմամբ:

Փաստի առթիվ ՊՆ քննչական ծառայության չորրորդ կայազորի քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Վտանգված է մեր ջրային ավազանը Փետրվար 20, 2012 | 15:46

ՀՀ բնապահպանության նախարարության «Հայ Էկոմոնիտորինգ» ՊՈԱԿ-ը ներկայացրել է հաշվետվություն որում, արտացոլվել է երկրի ջրային ավազանի խայտառակ պատկերը.

Երևանյան լճից 2011 թ. դեկտեմբերին վերցված փորձանմուշներում դիտվել է վանադիումով  բարձր աղտոտվածություն` սահմանային թույլատրելի նորման գերազանցվել է 11-21 անգամ:

2011 թ. օգոստոսին Վանադիում հայտնաբերվել է նաեւ Սեւանա լճում` թույլատրելի նորման գերազանցվել է 5-6 անգամ, այն դեպքում, երբ նախորդ ամիսներին ջրի աղտոտվածություն չի արձանագրվել:

Հանրապետության ջրային ավազանում ըստ հաշվետվության, ամենաաղտոտվածը Դեբեդ գետի ավազանն  է, հատկապես` Ախթալա գետը: Այդ գետի գետաբերանի հատվածում դիտվել է պղնձով եւ ցինկով չափազանց բարձր աղտոտվածություն` սահմանային թույլատրելի նորմերը գերազանցվել են համապատասխանաբար 408 եւ 327,3 անգամ: Բացի այդ` առկա է նաեւ ալյումինով եւ մանգանով բարձր աղտոտվածություն:

Բարձր աղտոտվածություն ունեն նաեւ այդ ջրային ավազանի Փամբակ, Դեբեդ, Ձորագետ,  Մարցիգետ գետերը, այդ թվում` Վանաձորի մերձակայքում ջրային գոտուց վերցված փորձանմուշներում:

Գետերը մաքրությամբ չեն առանձնանում հանքարդյունաբերական մյուս գոտում` Սյունիքում. Ողջի գետի Կապան քաղաքից ներքեւ ընկած հատվածում դիտվել է պղնձով չափազանց բարձր աղտոտվածություն`  սահմանային թույլատրելի նորման գերազանցվել է 231 անգամ: Նույն դիտակետում դիտվել է նաեւ մանգանով եւ ցինկով բարձր աղտոտվածություն` սահմանային թույլատրելի նորմաները գերազանցվել են համապատասխանաբար 35,4 եւ 28,2 անգամ:

Ըստ մասնագետների, ջրի աղտոտվածություն կա նաեւ առողջարանային գոտի համարվող Ծաղկաձորում:  Այսպես` Ծառաղբյուր գետի 2 դիտակետից` Ծաղկաձոր քաղաքից վերեւ եւ ներքեւ ընկած հատվածներից, դեկտեմբեր ամսին վերցված փորձանմուշներում որոշ չափով գերազանցվել են  ամոնիում իոնի , վանադիումի, քրոմի, մանգանի, պղնձի սահմանային թույլատրելի նորմաները:

 

Դատապարտյալը ինքնասպանություն է գործել հոսանքահարվելու միջոցով Փետրվար 20, 2012 | 14:29

Փետրվարի 18-ի լուսադեմին դատապարտյալների հիվանդանոցում ինքնասպանություն է գործել 14 տարվա ազատազրկման դատապարտված 51-ամյա Հովհաննես Դոխոլյանը: Այս տեղեկությունը հաստատել է Հայաստանի ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պատասխանատու Գոռ Ղլեչյանը:

Դատապարտյալը ինքնասպանություն է գործել հոսանքահարվելու միջոցով եւ գրություն է թողել, թե զզվել է ապրելուց:

Երկրապահը կսատարի ՀՀԿ-ին Փետրվար 18, 2012 | 12:40

Այսօր` փետրվարի 18-ին,  Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Երկրապահ» կամավորականների միության 9-րդ համագումարը: Համագումարին մասնակցում է մոտ 2 հազար մարդ:

Համագումարին մասնակցում են նախագահ Սերժ Սարգսյանը, Վազգեն Սարգսյանի ծնողները և եղբայրը՝ Արմեն Սարգսյանը։ ԵԿՄ համագումարին ներկա չէ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախկին խոսնակ Հովիկ Աբրահամյանը, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը:

 «Արմենպրես» գործակալության փոխանցմամբ, դիմելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանն ասել է. «Դուք մեր մարտական ընկերն եք, մեզ հետ միասին անցել եք մարտական ուղի: Մենք հավատում և վստահում ենք Ձեզ, սատար ենք կանգնում Ձեր նախաձեռնություններին արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար: Հավատում ենք, որ ջանք չեք խնայելու բարեկեցիկ երկիր կառուցելու համար»:

«Այս գարնանն անցկացվելու են համապետական ընտրություններ: Մենք պետք է ակտիվ մասնակցություն ունենանք դրանց ընթացքում: Մեր ժողովուրդը գնահատում է երկրապահի ներդրումը Հայաստանի կայացման գործում»,- նշել է  Գրիգորյանը:

Մանվել Գրիգորյանը համոզված է, որ ամեն մի հայ հոգու խորքում իրեն երկրապահ է զգում: Երկրապահը կանգնած է եղել բանակի ակունքներում, այսօր էլ մնում է բանակի քաջերի հիմնական մատակարարը: «Կարևորը ոչ միայն ձեռք բերելն է, այլ ձեռք բերածը պահպանելը և հաջորդ սերունդներին փոխանցելը: Մենք հավատում ենք երիտասարդ և պատանի երկրապահների սերնդին: Համախմբվենք, որ կարողանանք պահպանել մեր ամենամեծ ձեռքբերումը»,- նշել է նա:

Անդրադառնալով ԵԿՄ աշխատանքներին` գեներալ Գրիգորյանը նշել է, որ կազմակերպությունը շարունակում է ուշադրություն դարձնել զոհված ազատամարտիկների ընտանիքներին, հաշմանդամ դարձած զինվորականների սոցիալական խնդիրներին:

Դատախազ Բարոյանի անբարո վարքագիծը Փետրվար 17, 2012 | 16:58

Արմավիրի մարզի դատախազն Դավիթ Բարոյանը երեկ` փետրվարի 16-ին, գիշերային ակումբներից մեկում թույլ է տվել դատախազին ոչ վայել պահվածք: Նա ալկոհոլի ազդեցության տակ մերկացել է, մոտեցել ձողին ու սկսել պարել, միաժամանակ թույլ տալով ոչ վայելուչ արտահայտություններ: Այս տեղեկությունը  հաստատել է  ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը: Նա փոխանցել է, որ այսօր` փետրվարի 17-ին, ահազանգ են ստացել Արմավիրի մարզի դատախազության աշխատակցի կողմից դատախազին ոչ հարիր վարքագիծ դրսեւորելու վերաբերյալ, ինչը հաստատվել է: Սոնա Տռուզյանը նշել, թե տեղյակ է, որ դեպքի մասին լրատվամիջոցներում անանուն նամակ է տարածվել եւ  ավելացրեց, որ անանուն նամակները չի մեկնաբանում:

Սակայն հենց այդ նամակի շնորհիվ են  իրավապահները պարզել, որ Արմավիրի դատախազության դատախազ Դավիթ Բարոյանը փետրվարի 16-ի լույս 17-ի գիշերն ընկերոջ հետ միասին գնացել է իր բնակության վայրին մոտ գտնվող գիշերային ակումբ, որտեղ չարաշահել է ալկոհոլը եւ թույլ տվել դատախազին ոչ հարիր վարքագիծ: Այդ հանգամանքը հաստատել է նաեւ Դավիթ Բարոյանը եւ զղջացել կատարվածի համար: ՀՀ գլխավոր դատախազի հրամանով 2012 թվականի փետրվարի 17-ին նա հեռացվել է դատախազության համակարգից:

 

Զինվորին պարբերաբար ծեծի ենթարկելու մասին մոր ահազանգը չի համապատասխանում իրականությանը.ԼՂԲ ՊԲ Փետրվար 17, 2012 | 12:04

ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտարարում է, որ ՊԲ-ում սպայակազմի կողմից զինվորին պարբերաբար ծեծի ենթարկելու մասին մոր ահազանգը չի համապատասխանում իրականությանը:

«ԼՂՀ պաշտպանության բանակի զորամասերից մեկում ծառայող իր որդուն սպայական անձնակազմի կողմից պարբերաբար ծեծի ենթարկելու մասին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված քաղաքացի Կարինե Կիրակոսյանի դիմումի առիթով, ԼՂՀ ԶՈՒ ռազմաիրավապահ մարմինները՝ ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ համատեղ անցկացրել են համակողմանի հետաքննություն, որի արդյունքում պարզվել է, որ Կարինե Կիրակոսյանի դիմում-բողոքն անհիմն է եւ չի համապատասխանում իրականությանը»,-ասված է ԼՂՀ ՊԲ լրատվության եւ քարոզչության բաժնի տարածած հաղորդագրության մեջ:

Գործ է հարուցվել ինտերնետային կայքում տեղադրված տեսանյութի հիման վրա Փետրվար 16, 2012 | 14:37

Փետրվարի 12-ին, ժամը 22.24-ին, «Hetq.am» ինտերնետային կայքում տեղադրվել է «Հարձակում լրագրողի վրա» վերտառությամբ տեսանյութ: Ըստ տեսանյութի` ինչ որ անձինք Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում կատարել են խուլիգանություն:

Դեպքի առթիվ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Այս մասին տեղեկացնում է ոստիկանության մամլո ծառայությունը։

 

Վրաերթի ենթարկված կինը տեղում մահացել է Փետրվար 16, 2012 | 11:34
Փետրվարի 15-ին, ժամը 15.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Էրեբունու և Աթոյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել անձը չպարզված մոտ 60 տարեկան մի կնոջ, որը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:

 

Վիդեո

Top լուրեր
Հարցում
  • ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը միասնակա՞ն ցուցակով կգնան ընտրությունների, թե՞ առանձին-առանձին:

    Ցույց տալ արդյունքները

    Loading ... Loading ...