13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...Այսօր ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն իր վրա էր վերցրել «Լինսի» հիմնադրամի ճանապարհաշինության ծրագրի նախկին ղեկավար Էդվարդ Բեզոյանի փաստաբանի պարտականությունները: Իսկ փոխվարչապետը որոշել է փաստաբան դառնալ երեկ տեղի ունեցած կողոպուտից հետո, ինչի շնորհիվ բացահայտվեց, թե ինչ կարողություն է կուտակել ԾԻԳ-ի նախկին ղեկավարը, թեև կողոպուտը, բնականաբար, ի ցույց էր դրել կարողության ընդամենը մի մասը. հափշտակիչները տարել էին 200 հազար դոլար արժողության ոսկե զարդեր և 60 հազար դոլար կանխիկ գումար: Որտեղի՞ց Բեզոյանին այդքան գումար. բնականաբար՝ կեցցե՛ Քըրք Քըրքորյանը և «Լինսի» գումարները: Սա հասկանում են ՀՀ բոլոր գիտակից քաղաքացիները:
Ավազակային հարձակումը կատարվել էր Բեզոյանի առանձնատան վրա, որը ևս հարյուրհազարներ արժի, իսկ ամեն ինչից քաջատեղյակ հափշտակիչները սեյֆը դրել էին Բեզոյանի թանկարժեք ավտոմեքենայի մեջ և հենց դրանով հեռացել: Մամուլի հրապարակումների ուշադրության կենտրոնում, իհարկե, ոչ այդքան հիշյալ կողոպուտն էր ու դրա մանրամասները, որքան կողոպուտի հետևանքով բացահայտված Բեզոյանի թալանածը:
Բեզոյանի անձնական փաստաբանի դերը ստանձնած Արմեն Գևորգյանն այսօր պարզաբանումներ է տվել: Նա հայ հանրությանն է տրամադրել իր «ունեցած տեղեկությունները», ըստ որոնց՝ պրն Բեզոյանի ունեցվածքը «Լինսի» հիմնադրամի հաշվին չի կուտակվել: Փոխվարչապետը հայտնել է, որ «Լինսի» հիմնադրամի կողմից Հայաստանում ծրագրերի իրականացումից անկախ` պրն Բեզոյանը և նրա ընտանիքի անդամները հանդիսանում են նախագծային և շինարարական խոշոր մասնավոր ընկերությունների հիմնական սեփականատերեր, որոնցից որոշները գործունեություն են ծավալում 1990-ականների սկզբներից: Այդ ընկերություններն ակտիվորեն մասնակցել են նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով Գորիս-Ստեփանակերտ մայրուղու կառուցման ծրագրին և այսօր էլ շարունակում են մասնակցել իրականացվող մի շարք ճանապարհաշինական ծրագրերի:
Արմեն Գևորգյանի նման բարձրակարգ փաստաբան ունենալ կերազեր երևի թե յուրաքանչյուր ոք. Էդվարդ Բեզոյանը ևս, կարծում ենք, անչափ շնորհակալ կլինի դրա համար: Իհարկե, ՀՀ փոխվարչապետը որոշել է փաստաբանություն անել ոչ այնքան հանուն Էդվարդ Բեզոյանի, որքան՝ հանուն «Լինսի» հիմնադրամի հեղինակության: Փաստաբանության ամբողջ իմաստը հետևյալ մտքի մեջ էր. «Մարդկայնորեն անթույլատրելի է նաև, որ նման ցավալի դեպքերն օգտագործվում են հայրենանվեր ծրագրերի շահարկման և վարկաբեկման նպատակով: Օգտվելով առիթից` ցանկանում եմ մեկ անգամ ևս հավաստիացնել, որ «Լինսի» հիմնադրամի միջոցներով ծրագրերն իրականացվել և իրականացվում են նպատակային և առավելագույնս արդյունավետ»:
Ոչ մի գնով չէր կարելի թույլ տալ, որ ԾԻԳ-ի տնօրենի կարողությունը ստվեր գցեր «Լինսի» վրա` անկախ նույնիսկ այն հանգամանքից, որ հենց այդ ԾԻԳ-երի տնօրենների և հայաստանյան մեծահարուստների կարողությունն էր «Լինսի» ծրագրի ֆինանսավորման դադարեցման պատճառը:
Արմեն Գևորգյանը փորձել է փաստարկներ ներկայացնել հօգուտ Բեզոյանի, թե ինչպես կարող էր ԾԻԳ-ի տնօրենն այդքան կարողություն ունենալ, և ակամայից բացահայտել է Հայաստանում հարստությունների կուտակման սխեմաներից մեկը, ինչը նույնպես որևէ մեկի համար գաղտնիք չէր, բայց այսօր հրապարակավ հնչել է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյայի շուրթերից: Որ ԾԻԳ-ի տնօրենը կարող էր «Լինսի» գումարները գրպանած չլինել, միանգամայն ընդունելի է. գրպանելու կարիք չկա, քանի որ Հայաստանում մշակված է «գրպանանման» շատ ավելի խելացի տարբերակ, ինչը բացահայտել է փոխվարչապետի իր փաստաբանական ճառի մեջ:
Ամեն ինչ արվել է շատ ավելի մտածված ձևով. ճանապարհաշինության «ԾԻԳ»-ի տնօրենը և նրա ընտանիքի անդամները բացել են նախագծային և շինարարական խոշոր մասնավոր ընկերություններ, որոնք էլ հաղթող են ճանաչվել «Լինսի» և մի շարք այլ նմանատիպ ծրագրերում: Փոխվարչապետի խոստովանությամբ, Բեզոյանը գումարներ է աշխատել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներից: Իսկ Հայաստանում, ինչպես հայտնի է, մարդիկ ձգտում են պաշտոնների ոչ թե այդ պաշտոնի համար սահմանված պետական աշխատավարձը ստանալու, այլ՝ որ կարողանան այդ պաշտոնի միջոցով դառնալ տենդերների հաղթողներ: Բնական է, որ ԾԻԳ-ի տնօրենը եթե ունեցել է շինարարական կազմակերպություններ, ընդ որում, վարչապետի շեշտած հոգնակի թիվը` ընկերություններ, ցույց է տալիս, որ Բեզոյանը շատ ավելի խելացի կերպով է իր բիզնեսն առաջ տարել. ճարպիկ ձեռներեցը բացել է մի քանի ընկերություն, որպեսզի տարբեր մրցույթների ժամանակ տարբեր ընկերություններ հաղթող ճանաչվեն: Տերը կմնա նույնը, իսկ ընկերությունները տարբեր անուններով տեղ կգտնեն հաշվետվություններում, իսկ Քըրք Քըրքոյանը, ենթադրաբար, չէր ստուգելու, թե ում են դրանք պատկանել իրականում, այսինքն` ով է տրված գումարի դիմաց հատուցել անորակ շինարարությամբ` գրպանելով գումարի մի մասը:
Ինչպես տեսնում ենք, Հայաստանում ամեն ինչ արվում է օրինականության սահմաններում. Էդվարդ Բեզոյանը ևս, նույն օրինականությունը պահպանելով, կարողացել է կարողություն դիզել տարիներ շարունակ և կշարունակեր դիզել նաև հետագա տարիներին, եթե չլիներ այս միջադեպը, և հանրությունը չտեղեկանար, թե ինչ գումարների հետ են խաղում ԾԻԳ-երի ղեկավարները և նրանց հովանավորները:
Հ.Վ. Այս կարգի աղմուկից խուսափելու համար է, որ մեր բարձրաստիճան պաշտոնյաների տները թալանողների և նրանց քրգործերի մասին ինֆորմացիան գաղտնի է պահվում: Ճիշտ է, ՀՀ վարչապետի՝ երբ նա ԿԲ նախագահ էր, ՕՎԻՐ-ի նախկին պետի ու էլի շատերի տները թալանողները բանտում են ու իրենց պատիժը կրելու են, ինչպես ասում են, «կալենդարնի», բայց սրա մասին չի բարձրաձայնվում հենց միայն այն պատճառով, որ հանրությունը չտեղեկանա նրանց ունեցվածքի չափից:
Դատախազությունը տեղեկացնում է.
Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` Թեղուտի հանքավայրի տարածքից հատված վառելափայտը եւ շինփայտը պաշտոնատար եւ նյութական պատասխանատու անձանց կողմից յուրացնելու դեպքի առթիվ:
Պետական շահերի պաշտպանության բնագավառում մարզի դատախազության կողմից կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ 2011թ. հունվար ամսից մայիս ամիսն ընկած ժամանակահատվածում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Լալվարի անտառտնտեսություն» մասնաճյուղի պաշտոնատար եւ նյութական պատասխանատու անձինք Թեղուտի հանքավայրի տարածքից «Կ-Արաստ» ՍՊ ընկերության կողմից հատված եւ պայմանագրով ընդհանուր առմամբ ստացված 1285,5 խմ վառելափայտից եւ 27,27 խմ շինփայտից յուրացման եղանակով հափշտակել են ընդհանուր 5 697 516 դրամ արժողությամբ առանձնապես խոշոր չափի 529,5 խմ վառելափայտ եւ 7,27 խմ շինփայտ:
Փաստի առթիվ Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Կատարվում է նախաքննություն:
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հրապարակային ելույթներից կարելի է եզրակացնել, որ պատմության մեջ նա ցանկանում է մտնել որպես բարեփոխիչ նախարար։ Հատկապես տպավորիչ էին նրա հանկարծակի այցելությունները նոտարական գրասենյակներ և զագսեր։ Նաև նախարարության ներսում է նրան հաջողվել «մորոզ» անել՝ եթե նախկինում աշխատակիցնրը շորորալով գործի էին գալիս 11-ին և խաղաղ վայելում էին ապարատի դրախտային կյանքը, ապա հիմա ժամը 9-ին չինովնիկնրեը տեղում են և սպասում են, թե մինչև աշխատանքային օրվա ավարտն էլ ինչ կգա գլուխներին։
Նրանք հատկապես անհանգիստ են դարձել նոտարական բաժինն ամբողջությամբ ցրելուց հետո։ Բաժնի պետն այս ակտը ներկայացրեց որպես աշխատանքից ազատման ապօրինի ակտ։ Իսկ նախարար Թովմասյանը հավատարիմ էլեկտրոնային կայքերի միջոցով ավելի քաղաքակիրթ ձեւակերպում տվեց իր արածին՝ նոտարական բաժնի աշխատակիցները ոչ թե ազատվել են, այլ անցել են կադրերի տրամադրության տակ՝ «արդարադատության նախարարության համակարգում իրականացվող կառուցվածքային բարեփոխումների արդյունքում»։
Այդ բարեփոխումների մասին հստակ տեղեկատվություն չկա։ Խոսվում է ինչ-որ տեսչության մասին, որը վերահսկողություն է իրականացնելու։ Ըստ էության, սա մի նոր ստուգող մարմին է։ Ամենայն հավանականությամբ, խոսքը անցյալ տարվա օգոստոսին կառավարության որոշմամբ հաստատված կառույցի ստեղծման մասին է, որի միջոցով արդարադատության նախարարությունը վերահսկողություն է իրականացնելու ոչ միայն իր մի քանի ստորաբաժանումների, այլև իրավաբանական անձանց կողմից ՀՀ օրենքների պահանջները կատարելու նկատմամբ:
Բացառված չի, որ նոր մարմինը լայն լիազորություններ ունենա, ասենք, դիմի դատարան իրավաբանական անձանց, կուսակցությունների դեմ հայցերով։ Հստակ տեղեկություններ այս ամենի մասին չեն հաղորդվում, և առայժմ այն լայն հնարավորություն է ընձեռել նախարարին ինչ-որ մարդկանցից ազատվելու և նրանց տեղերը իր հավատարիմներով համալրելու։ Ի դեպ, մասնագիտական շրջանակներում արդեն շոշափվում է տեսչության ապագա պետի անունը՝ Նորայր Փանոսյան։ Նա «Գլաձոր» համալսարանի սան է և Հրայր Թովմասյանի ընկերներից է։ Հանրությանն այս հայտնի չէ, քանի որ ոչ մի բանով աչքի չի ընկել։
Ստեղծել ցմահ ազատազրկման դատապարտված անձանց գործերի վերաբացման նախադեպ. Հայաստանի Հելսինկյան կոմիտեի կողմից կազմակերպված «Ցմահ ազատազրկման դատապարտված անձանց խնդիրները Հայաստանում» թեմայով քննարկման ժամանակ քաղաքացիական հասարակության կողմից թերևս առաջին անգամ նման պահանջ դրվեց:
Բանն այն է, որ մեզանում դատաիրավական համակարգն արդեն 19 տարի բարեփոխումների է ենթարկվում: Սակայն նույն այդ բարեփոխումների համատեքստում անկախ Հայաստանի դատական «կենսագրության» մեջ չկա ցմահ ազատազրկման դատապարտվածների գործերի վերանայման նախադեպ:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն անդրադարձավ դատական սխալների հավանականությանը, դրա պատճառներին ու հետևանքներին, ցմահ դատապարտյալների գործերի վերաբացման խոչընդոտներին: Իրավապաշտպանը համեմատականորեն ներկայացրեց միջազգային փորձը ցմահ դատապարտյալների պահման պայմանների, գործերի վերանայման ինստիտուտների առումով: Համեմատության համար նա բերեց Սլովենիայի օրինակը. «Սլովենիան գրեթե Հայաստանի չափ բնակչություն ունի, սակայն այնտեղ ցմահ դատապարտյալներն ընդամենը 6-ն են, իսկ մեզանում մոտենում ենք արդեն 100-ի: Անշուշտ, այս թիվը մտահոգիչ է»,-նշեց Ավետիք Իշխանյանը` ստեղծված իրավիճակը պայմանավորելով դատական, իրավական համակարգերի անկատարությամբ:
Դատական սխալների հավանականությունն ընդունում են անգամ զարգացած երկրներում, որտեղ պարբերաբար կատարելագործվում է դատական համակարգը: Արդյունքում վերաբացվում են տասնյակ գործեր: Քննարկման ժամանակ ցուցադրված կարճ ֆիլմում ներկայացվեցին կոնկրետ դեպքեր, մարդկային ճակատագրեր: Գործերի վերաբացմամբ նրանք անմեղ են ճանաչվել:
Գործիքներից մեկն, ի դեպ, Հայաստանում չկիրառվող ԴՆԹ թեսթն է, որը, ինչպես նշեց ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցներով կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ Ալեքսան Մուրադյանն, իր համար անընդունելի ու անհասկանալի է: Վերջինիս խոսքով, մեզանում պատկերն այնքան էլ վատ չէ, ինչպես նշում են մարդիկ. «Դատապարտյալները երեք անգամ սնվում են, երկարատև տեսակցության սենյակ կա: Իսկ երկրներ կան, որ բանտում ցմահ դատապարտյալը 6 ամիս չի ապրում: Նշանակում է մեր մոտ լավ ա, որ 20 տարվա ցմահական ունենք»,- պարծենում էր Ալեքսան Մուրադյանը:
Ազատազրկումն է պատիժ, և ո՛չ պայմանները
Ի պատասխան դատախազ Ալեքսան Մուրադյանի դիրքորոշման` Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը ներկայացրեց հենց ցմահ ազատազրկման դատապարտվածների կողմից կազմված զեկույցը: Այստեղ, ի դեպ, նշված էին իրենց մտահոգող բոլոր խնդիրները: Որպես ամենակարևոր խնդիր` նրանք առանձնացրել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ում առկա անմարդկային պայմանները` շեշտելով, որ կուզենային տեղափոխվել այլ` միայն ցմահ դատապարտված անձանց համար նախատեսված հիմնարկ: Զեկույցում առանձնացված է նաև կարգով սահմանված զբոսանքների գրաֆիկի խախտումը:
«Անկախ Հայաստանի առաջին մահապատժի դատապարտված անձը` Մանուկ Սեմիրջյանը /1991 թ./ չորս անգամ ստամոքսի վիրահատություն է տարել, նրան անհրաժեշտ է դիետիկ սնունդ»,- նշեց Սեմիրջյանի փաստաբան Նարինե Ռշտունին` փաստելով, որ քրեակատարողականում դա գործնականում անհնար է:
Մեղմացնո՞ղ, թե՞ խստացնող օրենք
Ըստ բանախոսների, գործերի վերանայման հնարավորություն կարող է տալ Քրեական օրենսգրքի նոր փոփոխությունը, ըստ որի մինչ այս գործող առավելագույն համարվող 15 տարի պատժաչափը փոխարինվել է 20 տարով: «Բոլորովին վերջերս` մայինսի 25 –ին ԱԺ-ի կողմից ընդունված «ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու» մասին նախագիծը ցմահ դատապարտյալների մասով միանշանակ մեղմացում է: Եվ քանի որ մեղմացնող օրենքները հետադարձ ուժ ունեն, ուստի գործերի վերանայում պիտի հետևի այս պրոցեսին»,- ընդգծեց ՀՀ փաստաբանների պալատի անդամ Երվանդ Վարոսյանը:
Գործերի վերանայման տրամաբանությունը փաստաբանի դիտարկմամբ հետևյալն է. «Եթե ներկայիս ցմահ դատապարտյալները, որոնցից 42-ը նախկին մահապարտներն են, դատապարտվեին մեր օրերում, միգուցե նրանց արարքին համարժեք լիներ ոչ թե ցմահ ազատազրկումը, այլ 16,17…այսինքն` մինչև 20 տարի պատժաչափը, ինչպես որ նախատեսում է ներկայիս օրենքը: Հետևաբար այն մեղմացում է»,-արձանագրեց փասաբանը:
Հասարակական հնչեղություն`Մհեր Ենոքյանի գործով
Քննարկմանը մեկ գործի՝ 1996 թ–ին մահապատժի, ապա ՀՀ նախագահի 2003 թ–ի հրամանագրով ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի օրինակով ներկայացվեցին գործերի վերանայման խոչընդոտները:
Ենոքյանի փաստաբան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահագն Մանուկյանը ներկայացրեց գործի բացերը: Այսպես բժիշկների ընտանիքի զավակ 20–ամյա Մհեր Ենոքյանը մեղադրվել է համակուրսեցու՝ Իոսիֆ Աղաջանովի սպանության մեջ։ Թե՛ նախաքննության, թե՛ դատավարության ժամանակ տվել է միևնույն ցուցմունքը, ըստ որի փորձել է փրկել ընկերոջ կյանքը։ Մինչդեռ գործով մյուս մեղադրյալ Արամ Հարությունյանի վերջին և փոփոխված ցուցմունքը, համաձայն որի սպանությունն ունեցել է կազմակերպված և շահադտական բնույթ, դատարանի կողմից համարվել է արժանահավատ։ Հարությունյանն ընդունել է մեղքը, դատապարտվել 15 տարվա անազատության, ժամկետը լրանում է մոտ ժամանակներս, իսկ Ենոքյանի ճակատագիրը դարձյալ մնում է անորոշ։ Մհեր Ենոքյանն ու իր ընտանիքը գործի վերանայման, արդարության վերականգնման խնդրանքով այս 15 տարիներին դիմել են բազմաթիվ ատյանների, ՀՀ բոլոր երեք նախագահներին: Չստանալով գործի վերաբացման հնարավորություն` Մհեր Ենոքյանը 2 անգամ դիմել է փախուստի բանտերից /2004 և 2009 թթ./: Ընդհանուր առմամբ 32 օր մնալով ազատության մեջ՝ չի կատարել ոչ մի հանցավոր արարք: Ենոքյանը ստեղծագործում է. գրում պատմվածքներ, նկարում, վարում բլոգ Ռադիո Վանում: Ի դեպ, ռադիո Վանի տնօրեն Շուշանիկ Արևշատյանը պատրաստակամություն հայտնեց համակարգիչ կամ էլեկտրոնային գիրք նվիրել իրենց ռադիոյի բլոգերին, սակայն ՔԿՎ-ից ու Արդարադատության նախարարությունից հրավիրված ներկայացուցիչներ չկային, ուստի սպառիչ պատասխան այդպես էլ չհնչեց:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեից Մհեր Ենոքյանի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը նշեց, որ մեկ շաբաթ անց արդեն, ՀՀ նախագահի 2003 թ-ի ներման հրամանագրի վիճարկման հայցով դիմելու են դատարան:
Իսկ ցմահ դատապարտյալների խնդիրներով զբաղվող հասարակական նախաձեռնող խմբի անդամ, նկարչուհի Զարուհի Մուրադյանը տեղեկացրեց ներկաներին, որ Մհեր Ենոքյանին ներում շնորհելու խնդրով 14 մտավորականներ ու 9 հասարակական կազմակերպություներ արդեն իսկ դիմել են ՀՀ նախագահին:
Ենոքյանի մայրը` մանկաբույժ Վարդուհի Օհանյանը նշեց, որ հարյուր ցմահ դատապարտվածների թվին պետք է ավելացնել ևս մի քանի 100 մարդ, քանի որ դատապարտված են նաև նրանց հարազատները` թե՛ հոգեպես, թե՛ ֆիզիկապես, և թե՛ ֆինանսապես:
Լրագրող Զարուհի Մեջլումյանը նշեց, որ հեղինակել է Մհեր Ենոքյանի մասին պատմող ֆիլմ: Նկարահանումներն արդեն 80 տոկոսով ավարտված են, սակայն ՔԿՎ-ից արդեն 3-րդ անգամ ստացվում է «Նուբարաշեն» ՔԿՀ մտնելու և Ենոքյանին տեսաձայնագրելու մերժում: Պատճառաբանությունը հետևյալն է` բանտում բավարար աշխատուժ չկա: Մինչդեռ անգամ 10 տարի առաջ նման փորձեր եղել են, և ցմահ դատապարտյալները խոսել են տեսախցիկների առաջ:
Ամփոփում
Քննարկման վերջում մասնակիցները ստորագրեցին մի հայտարարություն, որը կոչ է՝ ՀՀ իշխանության ուշադրությունը բևեռելու ցմահ ազատազրկման դատապարտվածների խնդիրներին, մասնավորապես նպաստել, պարարտ հող ստեղծել, որպեսզի ձևավորվի նրանց գործերի վերաբացման նախադեպի ինստիտուտ։
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Միայն վերջին տասը տարում ԱՄՆ-ում ԴՆԹ թեսթի, ինչպես նաև գործերի վերաբացման արդյունքում ազատություն է ստացել 260 դատապարտյալ, որոնցից 170-ը դատապարտված է եղել մահապատժի: Քիչ չեն դեպքերը, երբ 20 տարի անազատության մեջ գտնվող անձը, ով դատապարտվել էր վկաների ցուցմունքների հիման վրա, գործի վերաբացմամբ ճանաչվել է բացառապես անմեղ։
Հայաստանում կա 99 ցմահ ազատազրկման դատատապարտյալ, որոնցից 42-ը նախկինում մահապատժի դատապարտված անձինք են: Բնականաբար, այս գործերը քննվել են 1991- 2003 թթ.-ը` նորանկախ Հայաստանի գոյության առաջին տասնամյակում, և հատկապես այդ շրջանում խուսափել դատական բացերից ու սխալներից՝ գործնականում խիստ անհավանական էր: Սակայն այսօր էլ մեզանում որպես գործիք չի կիրառվում ո՛չ ԴՆԹ թեսթը, ո՛չ գործերի վերաբացման այլ տարբերակ»։
Այսօր Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը և ԱՆ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի վարչության բաժանմունքի պետ Արսեն Բաբայանը համատեղ ասուլիս էին հրավիրել: Նրանք ներկայացրեցին վերջին 3 տարիների ընթացքում քրեակատարողական հիմնարկներում առկա վիճակը, որն, ըստ իրավապաշտպանի, հետզհետե վատանում է, իսկ ըստ Բաբայանի` իրոք խնդիր կա, որը չափազանցվում է:
Սաքունցը կրկնեց այն, ինչն արդեն տարիներ շարունակ ասվում է. ՔԿՀ-ներում գերբնակեցման խնդիրը շատ լուրջ է, համաներման արդյունքում, իհարկե, որոշակի թեթևացում կլինի, սակայն խցերի ծանրաբեռնվածությունը համարվում է խոշտանգում, քանի որ ազատազրկվածները հերթով են քնում, գերբնակեցման պայմաններում նորմալ օդափոխության բացակայությունը հանգեցնում է ազատազրկվածների առողջական վիճակի վատթարացման, ինչի հետևանքով ավելանում են մահվան դեպքերը: Եթե 2009 թ. մահացել է 7 ազատազրկված, ապա 2010-ին այդ թիվը քառապատկվել է՝ հասնելով 30-ի:
Արթուր Սաքունցը հիշատակեց նաև Սլավիկ Ոսկանյանի մահվան դեպքը «Վանաձոր» ՔԿՀ-ում. սույն գործով դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել էր, որ հնարավոր է՝ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելու դեպքում կալանավորը չմահանար: Իրավապաշտպանը կոչ արեց ազատազրկվածներին՝ դատական գործընթաց սկսել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության դեմ՝ կալանավորներին անմարդկային պայմաններում պահելու համար:
Արսեն Բաբայանը նշեց, որ այսօր ՔԿՀ-ներում դատապարտյալների թիվը սահմանվածից 800-ով ավելի է, միայն «Նուբարաշեն»-ում սահմանվածից 200-ով ավելի կալանավոր կա: Իսկ Ոսկանյանի մասով ասաց. «Չի կարելի որպես փաստ ներկայացնել, քանի որ նախաքննությունը դեռ չի ավարտվել, իսկ գերբնակեցման մասին խոսակցությունները որոշ դեպքերում չափազանցված են ներկայացնում: Գերբնակեցում իրոք կա, բայց շատ դեպքերում գերբնակեցումը չափազանցվում է, ասվում է, որ դատապարտյալները հերթով են քնում, այսօր չունենք նման բան: Մեկ դեպք է, որ կա՝ «Նուբարաշենի» գերբնակեցումը, բայց չի կարելի այդ մեկ դեպքը վերագրել ՔԿՀ ողջ համակարգին»:
Նրա խոսքով՝ այսօր շուրջ 5100 մարդ պատիժ է կրում Հայաստանի ՔԿՀ-ներում, նրանցից 140-ը կին են, որոնցից 3-ը մինչև երեք տարեկան երեխա ունեն, 17-ը՝ անչափահաս են, 20-ը՝ նախնական կալանքի տակ գտնվող անչափահաս:
Արթուր Սաքունցը խոսեց նաև արտաքին կապի, զբոսանքի, տեսակցությունների, ազատ ժամանցի կազմակերպման խնդիրների մասին: Ըստ նրա՝ դրանք կոռուպցիոն ռիսկեր են ստեղծում:
Լուրջ խնդիր է նաև պայմանական վաղաժամկետ ազատման խնդիրը:
«Հանձնաժողովի որոշումները դատապարտյալներին հասկանալի չեն, իրավական առումով ևս հիմնավորումներ չեն ներկայացվում, և այստեղ առկա է սուբյեկտիվ մոտեցումը»,- ասաց իրավապաշտպանը՝ հավելելով՝ պայմանական վաղաժամկետ ազատման միջգերատեսչական հանձնաժողովը հակասահմանադրական մարմին է: Իրավապաշտպանը նշեց, որ դիտորդական խումբը արդարադատության նախարարին բարեփոխումների փաթեթ է ներկայացրել դեռևս փետրվարին և ակնկալում է, որ իրենց առաջարկությունները հաշվի կառնվեն: Սակայն, եթե նախարար Թովմասյանը նոտարների ու զագսերի կծիկը քանդեց ու որոշեց նոր մեթոդներով աշխատել, ապա նույնը չի կարելի ասել հանձնաժողովի մասով. ակնհայտ է, որ ինչքան էլ բողոքներ ու խնդիրներ է հարուցում վաղաժամկետ ազատման կամ, ինչպես ասում են, ներման հանձնաժողովը, նախարարին չի թույլատրվում դրան «մոտ խաղալ»:
Մամուլն այսօր անդրադարձել է սիրված հաղորդավար Ավետ Բարսեղյանին: Տեղեկությունը, թե՝ իրեն հեռացրել են աշխատանքից, Ավետը ժխտեց. «Չգիտես՝ ինչի հիման վրա է մեծ աղմուկ բարձրացել: Ամսվա վերջ է, և ինձ ասել են, որ տեղափոխություն է կատարվելու, նոր ծրագիր է պատրաստվում, որը պետք է ես վարեմ: Ուղղակի, չգիտես ինչու, այս ամենը բոլորը կապում են վերջին եթերի հետ, երբ Հովհաննես Ազոյանը շնորհավորել է քաղբանտարկյալներին»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Արմենիա»-ի առավոտյան ծրագրի ուղիղ եթերում, երբ հյուրերը Հովոն ու Ռաֆոն էին, Հովոյի արտասանած «քաղբանտարկյալներ», «Նիկոլ Փաշինյան», «նախագահի համարձակություն» և նմանատիպ բառերը պատճառ են դարձել, որ երկու օր անց Բարսեղյանի աշխատանքից ազատումը՝ աշխատանքային ճշտապահության խախտման պատճառաբանությամբ, մամուլը կապի այդ փաստի հետ:
«Ծրագրից միայն ես եմ դուրս եկել, իսկ Հասմիկ Կարապետյանը շարունակելու է աշխատել: Նշեմ նաև, որ ոչ ես, ոչ էլ Հովոն սպառնալիքներ չենք ստացել հեռուստաընկերության կողմից, և աշխատանքային տեղափոխությունները կապ չունեն մամուլում տարածված լուրերի հետ», -ասաց Ավետը՝ հավատացնելով, որ արդեն գիտի ինչ ծրագիր է վարելու, բայց դեռ գաղտնի է պահում:
«Նաիրիտ»-ի հիմնական բաժնետերերը Հայաստանում թե՛ պետական, թե՛ մասնավոր ստրուկտուրաներում որևիցե ներգրավվածություն չունեն»,- կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը`
հերքելով «Նաիրիտ»-ի վերաբերյալ տարածված մի շարք լուրեր։
Ըստ նախարարի՝ լուրեր են շրջում, թե «Նաիրիտ»-ի հիմնական բաժնետերերը ներգրավված են Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում, մասնավոր և պետական կառույցներում։ Անդրադառնալով «Նաիրիտ»-ի սարքավորումները ապամոնտաժելու և վաճառելու վերաբերյալ մամուլի հրապարակումներին՝ Արմեն Մովսիսյանը նշեց, թե գործարանում 4 սերնդի սարքավորումներ կան։ Դրանց մի մասը, ըստ նրա, բարոյապես մաշվել են, այսինքն՝ ի հայտ են եկել այդ ֆունկցիաներն իրականացնող ավելի լավ տեխնոլոգիաներ ու սարքավորումներ։ Մյուս կողմից էլ, ըստ նախարարի, որոշ սարքավորումներ այնքան են հնացել, որ վտանգավոր է դարձել տեխնիկական գործընթացներում դրանց օգտագործումը, և այս պարագայում բնական է, որ որոշ սարքավորումներ ապամոնտաժվում են ու վաճառվում:
«Ստեղծված է եռաստիճան հատուկ հանձնաժողով, որը գնահատում է թե՛ տեխնիկական, թե՛ շուկայական արժեքները,- ասաց Արմեն Մովսիսյանը՝ հավելելով,- «Նաիրիտ»-ում եղել են ռուսական և արտասահմանյան խոշոր քիմիական ընկերությունների մասնագիտական խմբեր, դրանց թվում՝ «Սիբուլի»՝ 25 հոգուց բաղկացած աշխատանքային խումբը, «Նիժնի Կամսկ Շինպրոմի» աշխատանքային խումբը, որոնք բավականին բարձր են գնահատել մեր ունեցած և՛ տեխնիկական պոտենցիալը, և՛ մարդկային ռեսուրսները, հատկապես մասնագիտական պոտենցիալը, և սա հույս է ներշնչում, որ մենք կարող ենք «Նաիրիտ»-ը այս վիճակից հանել»:
Նրա խոսքով՝ «Նաիրիտ»-ը մոտ 4 ամսվա աշխատավարձի պարտք ունի, իսկ «Նաիրիտ»-ի պարտքը 120-130 մլն դոլար է, որի հիմնական մասը բաժին է ընկնում ԱՊՀ Միջպետական բանկին, «քանի որ Միջպետական բանկն էր այս տարիների ընթացքում ֆինանսավորում «Նաիրիտ»-ի աշխատանքը»։
«20-25 մլն-ը ներքին պարտավորություններն են հայկական բանկերին՝ աշխատավարձի գծով, էներգակիրներին և այլն»,- ասաց նախարարը։
Մեր երկրում վաղուց արդեն պետական և ոչ պետական կառույցները մասնագիտացել են նրանում, որ բյուջեից ծախսվող գումարները դիտվեն սխալ ծրագրերի արդյունք: Որպես կանոն քրեական պատասխանատվության խնդիր չի ծագում: Ուղղակի բովանդակային առումով ծրագրերը ճիշտ չեն ընտրվում, որի հետեւանքով պետական միջոցները ծախսվում են անիմաստ:
Այսօր էլ կառավարությունում հերթական դեպքի մասին խոսվեց և ընդամենը.
2006-2007 թվականներին Համաշխարհային բանկի վարկային ծրագրերով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում իրականացվել են մի շարք ծրագրեր (օրենքների նախագծերի մշակում եւ խորհրդատվություն), որոնց արդյունավետությունը կասկածի տակ էր առել ՀՀ Վերահսկիչ պալատը: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանն այսօր` կառավարության նիստում լրացուցիչ պարզաբանումներ ներկայացրեց նշված ծրագրերի վերաբերյալ:
Այսպես` ՀԲ աջակցությամբ իրականացվել են տնային տնտեսությունների հետազոտություն եւ համայնքների հետազոտություն ծրագրեր: Այդ նպատակով ծախսվել է 150 հազ. դոլար: Նախարարն ասաց, որ ծրագիրը հիմնականում ծառայել է իր նպատակին, չեն ընդունվել միայն 12 առաջարկություններ: Միակ մտահոգությունը, ըստ նախարարի, խորհրդատվությունների արժեքն է` օրական 700 դոլար:
Մեկ այլ ծրագրով 28 հազ. դոլար է ծախսվել 3 օրենքների նախագծերի մշակման համար, որոնցից 2-ը չեն ընդունվել, իսկ մյուսի անհրաժեշտությունն ընդհանրապես չի եղել: Այսինքն` պետական ապահովության սոցիալական հիմնադրամի մասին օրենքն արդեն մշակված է եղել, սակայն ՀԲ վարկային միջոցներով նոր պատվեր է իջեցվել:
Մեկ այլ ծրագրով էլ 45 հազարի խորհրդատվական ծառայություններ են մատուցվել, որոնց անհրաժեշտությունն ընդհանրապես չի եղել:«Օրենքը դեռ չընդունված` (խոսքը սոցիալական ապահովության պետական համակարգի մասին է,-խմբ)» պատվիրվել են ենթաօրենսդրական ակտերը»,- հանգիստ ներկայացնում էր Գրիգորյանը:
Մեկ այլ ծրագրով էլ 43 հազ. դոլար է վատնվել սոցիալական գովազդների համար` պատվիրվել են ռադիոհաղորդումներ եւ այլ գովազդներ կարիքավորների համար, որոնց անհրաժեշտությունը նույնպես չկար:
Նախարարի կարծիքով, բոլոր այս ծրագրերը իրականացվել են` պահպանելով օրենքի տառն ու բոլոր ընթացակարգային պահանջները:
Հարբած, օրորվելով՝ հայրը մտնում է տուն: Երեխան մոտենում է նրան ու բացականչում. «Պա´պ, պա´պ, մի հատ թիթեռ կնկարե՞ս»:«Պապան էլ բանուգործ չունի՞, նստի՝ քեզ համար թիթեռ նկարի՞»,- երեխայի ոգևորության գլխին սառը ջուր է լցնում հայրը:
Պարզվում է, ի տարբերություն շարքային քաղաքա ցի ների, Հայաստանի բանուգործ ունեցող բարձրաստիճանները լավ էլ սիրում են թիթեռ նկարել, և ոչ միայն իրե նք են նկարում, այլև ստիպում են շատերին՝ հիանալ իրենց նկարած թիթեռներով:
Ազգային ժողովում այսօր իսկական թատերական ներկայացում էր` վառ ու գունագեղ: Ենթադրաբար թե´ սցենարը, թե´ ռեժիսուրան Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ձեռքի գործն են: Բեմադրության մասնակիցները շատ էին. գլխավոր դերերում 131 ջահելներ էին` 18-30 տարեկան, հիմնականում կարիերիստական նկրտումներով, որոնց իդեալը ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն է, որ ջահել-ջահել կարողացավ պատգամավոր ու նախարար դառնալ: Բայց դե՝ նրանից պակաս ջահել չէր Վազգեն Խաչիկյանը, որ էսօր իր գլխապտույտ հաջողություններից բուժման կարիք ունի:
Քասթինգն ավարտվեց էս վերջերս. 131 ջահելներից շատ ավելի ջահելներ թեստային քննություններ էին հանձնել Սահմանադրության, օրենքների, ներքին և միջազգային քաղաքականության վերաբերյալ, որոնց միջոցով էլ լավագույնները հնարավորություն ստացան հաղթող ճանաչվել հովիկաբրահամյանական շոուում և դառնալ գլխավոր դերակատարներ: Այսօր Ազգային ժողովի նախագահի բեմադրության պրեմիերան էր: Նախ, ՀՀ Ազգային ժողովի ոսկեզօծ դահլիճում բաժանվեցին «Երիտասարդ խորհրդարան» անունը կրող ներկայացման դերակատար պատգամավորների մանդատները: Դրանից հետո սկսվեց հիմնական բեմադրությունը:
Բացվեց Երիտասարդ խորհրդարանի անդրանիկ նիստը: Երեկ տեղի էին ունեցել մշտական 12 հանձնաժողովների նախագահների ընտրությունները: Հանձնաժողովի նախագահ այս ջահելներն էլ ռոտացիոն կարգով բազմելու են Ազգային ժողովի նախագահի գահին. Հովիկ Աբրահամյանը, հոգ տանելով իր մտահղացած խորհրդարանի իրականացման բոլոր մանրամասներին, այնուամենայնիվ, չէր կարող թույլ տալ, որ ինչ-որ մի ջահել ասի, թե ինքն էլ է խորհրդարանի նախագահ, հենց դրա համար էլ ԱԺ նախագահողը լինելու է փոփոխական: Այսօր, Ազգային ժողովի կանոնակարգի համաձայն, խորհրդարանի անդրանիկ նիստը վարեց տարիքով ամենաավագ պատգամավորը` Կարեն Պետրոսյանը: Նա միայնակ նստել էր ԱԺ ղեկավարության համար հատկացված տեղում, իսկ ԱԺ նախագահը, զիջելով իր տեղը, բազմել էր վարչապետի համար նախատեսված աթոռին: Կառավարության անդամների համար նախատեսված շարքում էին բազմել նաև այս ներկայացման մասնակիցներն ու թամաշայի հրավիրվածները: Իսկ թամաշայի եկել էին դարձյալ ամենաբարձր մակարդակով. ջահելների օրհնությունը կազմակերպեց Տեր Նավասարդ Կճոյանը, եկել էին Ռուսաստանի դեսպանը, եվրակառույցների ներկայացուցիչներ և, բնականաբար, Ազգային ժողովի խմբակցությունների ներկայացուցիչներ ու ջահելների կուռք Արմեն Աշոտյանը:
Երիտասարդ խորհրդարանի նիստն անցավ ինչպես հարկն էր` ամենաբարձր մակարդակով, այնպես, ինչպես անցնում են առաջին դասարանցիների դասերը. մոտ 25 րոպե ներկա-բացակա էին անում` կարդում նորելուկ պատգամավորների անունները, որոնք ոտքի էին կանգնում, ասում, թե որ բուհում են սովորում (131 պատգամավորներից 42-ն ինքնառաջադրվել են, 50-ը ներկայացնում են պետական և ոչ պետական բուհերը, իսկ 39-ն Ազգային ժողովում ներկայացված խմբակցությունների երիտասարդ ներկայացուցիչներն են) և մի առանձնակի ոգևորությամբ շեշտում, որ «անդամակցում են Հանրապետական կուսակցությանը». այս ջահելների համար սա մի այլ կարգի «պլյուս» էր համարվում:
Ներկա-բացակայից հետո խորհրդարանն սկսեց աշխատել. օրակարգում երկու հարց էր ներառված` խորհրդարանի կազմավորման և գործունեության ու հաշվիչ հանձնաժողովի ձևավորման կարգերը:
Այստեղ ևս երևաց, որ երիտասարդ խորհրդարանը ոչ մի բանով չի զիջում իսկական խորհրդարանին. այս պատգամավորացուները նույն կերպ չէին կարողանում գրանցվել, քվեարկել, ինչպես մինչ օրս շատ հաճախ չեն կարողանում նրանց «բնօրինակները»: Բոլորը շունչները պահած հետևում էին, թե՝ ըհը´, ջահելները, վա´յ, ինչ լա~վ էր, գոնե էս անգամ կարողացան գրանցվելու համար քարտ մտցնել կամ քվեարկելու համար կոճակ սեղմել: Եթե մինչ այս պահը ենթադրություններ կային, թե քննությունների բովով անցած ջահել պատգամավորացուները, մտնելով խորհրդարան, գետնով են տալու ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի չեղած պատիվը, միանգամից երևալու է, թե ինչ բերեց Հովիկ Աբրահամյանը իր պատգամավորների գլխին, նրանց պատճենների միջոցով ցույց տալով, թե ինչպիսին պետք է և կարող է լինել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորը, ապա հենց առաջին նիստից կարելի է «բնօրինակ» պատգամավորներին շնորհավորել` կարիերիստ ջահելներից ոչ մեկը, կարելի է ասել, ավելի լավը չէ, քան, ասենք, Սամվել Ալեքսանյանը, Ալեքսանդր Սարգսյանը, Լևոն Սարգսյանը, Աշոտ Տոնոյանը, Ռուբեն Հայրապետյանն ու ներկա խորհրդարանի մյուս «գլուխգործոցները»:
Հովիկ Աբրահամյանի հաջորդ ներկայացումը կկայանա աշնանը և, հավանաբար, կտևի այնքան ժամանակ, քանի դեռ բեմադրիչը չի ձանձրացել կամ կողքից գլխի չեն գցել, որ «թիթեռ նկարելը» գուցե անվնաս զբաղմունք է, բայց թիթեռ նկարելուց այն կողմ՝ մինչև կոկորդը պրոբլեմներով լցված Հայաստանն է, ու էդքան էներգիա նման անպետք բաների վրա ծախսելու փոխարեն՝ կարելի է գոնե մի խնդիր լուծել:
«Արտահանման բնագավառում տարիների ընթացքում կուտակվում էին այլ ընկերությունների կողմից վճարվելիք ԱԱՀ գումարները, որոնք այս կամ այն պատճառով կամ ուշ էին վերադարձվում, կամ` կուտակվում էին, և ընկերություններն զգում էին շրջանառու միջոցների պակաս: Հիմա իրավիճակն էապես ու կտրուկ փոխվել է, և այդ գումարների վերադարձը կոնվեյերի միջոցով է իրականացվում, այսինքն` որոշ ժամանակ անց այդ գումարները վերադարձվում են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը:
Նա նշեց, որ այս տարի ևս, ինչպես վերջին 2 տարվա ընթացքում, ՀՀ կառավարությունը գերավճարներ չի կուտակում.
Հակառակ դեպքում, ըստ Գագիկ Մինասյանի, պետությունն ինքը, այսօրվա գործող օրենսդրությամբ, պարտավոր է վճարել տուգանքներ այն ձեռնարկություններին, որոնց գումարները հանիրավի պահում է իր մոտ: Պատգամավորը պնդում է, որ հիմա պատկերը բոլորովին այլ է, և այդպիսի վիճակ չկա, և պետական բյուջեն համալրվում է այնպիսի միջոցներով, որոնք ապագայում պետք է վերադարձվեն տնտեսվարողներին:
Ըստ նրա` ոչ միայն չկան լրացուցիչ կուտակված պարտքեր, այլև մարվում են նախկին տարիներին կուտակված պարտքերը:
Լրագրողի հարցին՝ նախկին տարիներին կուտակված գերավճարի գծով այսօր պարտքը որքա՞ն է կազմում, Գագիկ Մինասյանը հստակ թիվ չնշեց: «Ես Ձեր հարցին մի քիչ երկար պետք է պատասխանեմ. տարիների ընթացքում կուտակված գումարների վերադարձը կատարվում է հատուկ ուսումնասիրությունների արդյունքում, որովհետև, ցավոք, կան նաև գումարներ, որոնց արժանահավատությունը դեռ ուսումնասիրության խնդիր ունի: Չկա որևէ կուտակված գումար, որ վստահաբար ենթակա է վերադարձման և դեռ չի վերադարձվել»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ 2010 թվականի վերջին գերավճարները, ըստ Պետական եկամուտների կոմիտեի, կազմել են շուրջ 8 մլրդ դրամ:
-
-
13.04.2024 | 01:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին. -
13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել -
12.04.2024 | 01:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին -
13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ» -
13.04.2024 | 01:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը -
13.04.2024 | 01:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին -
12.04.2024 | 02:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան -
12.04.2024 | 01:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով -
13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար -
12.04.2024 | 02:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.