23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերով հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է հանդիպել իրեն և քննարկել իր հրաժարականի և իշխանության անցնցում փոխանցման պայմանները։ «Արմեն Սարգսյանի հետ այսօրվա հանդիպումից հետո մենք ստացանք հաստատումը, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է հանդիպել և քննարկել այդ օրակարգը։ Եվ, ահա, վաղը առավոտյան ժամը 10-ին «Մարիոթ» Հյուրանոցում տեղի է ունենալու իմ և Սերժ Սարգսյանի հանդիպումը՝ վերջինիս հրաժարականի և իշխանության անցնում փոխանցման պայմանների շուրջ»,-րոպեներ առաջ հայտարեց Փաշինյանը։ Նա նշեց, որ այս հանգամանքով պայմանավորված՝ վաղը Էրեբունի վարչական շրջանում տեղի ունենալիք ակցիաները կհետաձգվեն ու կանցկացվեն 12-ին կամ 12 անց կես, որպեսզի ինքը հասցնի հանդիպումից հետո մեկնել այնտեղ։
Հայաստանի հասարակության մեջ դժգոհություններն ավելի սուր են, ավելի շատ են, որովհետև կենսամակարդակը դեռ բավարար չէ։ Սակայն իշխանություններից դժգոհություններ կան բոլոր հասարակություններում. այս օրերին իր վարչապետության հետ կապված դժգոհությունների մասին ասել է Սերժ Սարգսյանը «Շանթ» հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցում։
«Արդեն տարիներ շարունակ Հայաստանում որևէ արգելք չկա որևէ ձևով (բացառությամբ ոչ խաղաղ ճանապարհի) իրենց դժգոհությունն արտահայտելու։ Եվ կարծում եմ՝ դա և՛ իշխանություններին է օգուտ, և՛ այդ մարդկանց է օգուտ»,– նշել է Սարգսյանը։
Վարչապետի խոսքերով՝ այլ հարց է, թե որքանով են այդ դժգոհություններն արտահայտելու ձևերը համապատասխանում օրենքին։ Եթե այդ դժգոհությունն արտահայտելու ձևերը համապատասխանում են օրենքին՝ որևէ խնդիր չկա։ Իշխանությունները նույնիսկ ըմբռնումով են մոտենում այն բանին, որ հանրահավաքներն ու ցույցերը խոչընդոտում են այլ քաղաքացիների իրավունքների իրացմանը։
«Բայց երբ որ մի քանի հարյուր հոգի կամ նույնիսկ մի քանի հազար հոգի անցնում են խաղաղ ցույցով նախատեսված այդ շեմը և սկսում են խանգարել, ուղղակի անհամաչափ ձևով խախտել ուրիշների իրավունքները, այստեղ հարց է առաջանում, թե ինչու ծնողները պետք է անհանգստանան երեխաներին դպրոց ուղարկելիս, թե ինչու ես՝ աշխատավոր մարդս, պիտի գործից ուշանամ 2-3-4 ժամ միայն այն պատճառով, որ ինչ-որ մարդիկ ցանկանում են երկրում անկայունություն ստեղծել։ Մի քանի տասնյակ մարդիկ որոշել են երկրում անկայունություն ստեղծել. սա է խնդիրը»,– նշել է Սարգսյանը։
Վարչապետի խոսքերով՝ իրավապահները զուսպ են, և ինքը չէր ուզի, որ բողոք արտահայտելու ձևերի համաչափությունն այնքան խախտվեր, որ ոստիկանությունը ստիպված լիներ ուժ կիրառել։ Հարկադրանքի դիմելու ոչ մի ցանկություն չկա, ըստ Սերժ Սարգսյանի, սակայն երկրում չի կարող տիրել ամենաթողության իրավիճակ։
Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում կայացել է նախագահ Արմեն Սարգսյանի եւ նորանշանակ փոխվարչապետների առաջին հանդիպումը: Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմից:
Արմեն Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ պաշտոնյաներին, մաղթել հաջողություններ եւ արդյունավետ աշխատանք:
ՀՀ նախագահն ապրիլի 18-ին հրամանագրեր է ստորագրել Կարեն Վիլհելմի Կարապետյանին ՀՀ առաջին փոխվարչապետ, Արմեն Անդրանիկի Գեւորգյանին եւ Վաչե Վազգենի Գաբրիելյանին փոխվարչապետ նշանակելու մասին:
Ապրիլի 17-ին Ազգային Ժողովում տեղի ունեցավ Սերժ Սարգսյանի «ընտրությունը» վարչապետի պաշտոնում: Ինչպես նրա պաշտոնավարման առաջին երկու ժամկետներում, այս անգամ էլ նա պաշտոնը ստանձնեց՝ շրջապատված փշալարերով, ոստիկանական շղթաներով եւ հազարավոր ցուցարների բողոքի ներքո:
Հերթական անգամ ստեղծված լարվածության գլխավոր պատճառը՝ Սերժ Սարգսյանի կողմից երրորդ ժամկետով սեփական իշխանության երկարաձգման ծրագիրն է, որի իրականացման նպատակով կեղծվեցին 2015թ-ի Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն ու 2017թ. Ազգային ժողովի ընտրությունները, եւ որը Հայաստանի ժողովրդի կողմից արդարացիորեն ընկալվում է որպես բռնապետությունը հավերժացնելու անթաքույց փորձ:
Այսպիսով, Հայաստանում չի կտրվում ժողովրդի ազատ կամարտահայտության մերժմամբ ոչ լեգիտիմ իշխանության ձեւավորման արատավոր շղթան, ինչը վտանգում է երկրի զարգացման որեւէ հեռանկար: Պետական ինստիտուտները, այսպիսով, չեն ստանում ժողովրդի վստահությունը, հաշվետու չեն նրա առջեւ եւ ազգային շահերը սպասարկելու փոխարեն շարունակում են ծառայել մի խումբ մարդկանց հարստացման նպատակին: Արդյունքում չի դադարում արտագաղթը, չի հաղթահարվում աղքատությունը, թուլանում է երկրի պաշտպանունակությունը, ինչը հատկապես վտանգավոր է արտաքին ծանրագույն մարտահրավերների պայմաններում:
Նման պայմաններում բնական է հանրության եւ հատկապես երիտասարդության ընդվզումը, ով որեւէ հեռանկար չի տեսնում իր ապագայի համար:
Այս վիճակում պահանջում ենք իշխանություններից գործել բացառապես օրենքի շրջանակներում, զերծ մնալ իրենց սահմանադրական իրավունքը իրացնող խաղաղ ակցիաների մասնակցների նկատմամբ ապօրինի բռնություններից եւ հալածանքներից, հարգել քաղաքացիների ազատությունները: Կոնգրեսը անթույլատրելի է համարում նաեւ ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառումը, մասնավորապես քաղաքացիների կյանքի եւ առողջության համար բեկորային վնասվածքներ առաջացնելու իրենց վտանգավորությունը ապացուցած ձայնային նռնակների օգտագործումը:
Հայաստանի ժողովուրդը երբեք չի հանդուրժելու բռնապետության հաստատումը եւ պայքարը հանուն ժողովրդավարության հետեւողականորեն շարունակվելու է մինչեւ վերջնական հաղթանակ:
Հայ Ազգային Կոնգրես
Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս գարեգին Բ-ն շնորհավորել է ՀՀ նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանին կառավարության ղեկավարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձում, մասնավորապես ասված է.
«Մեծարգո Վարչապետ, Մեր ողջույններն ու Հայրապետական օրհնությունն ենք բերում Ձեզ և շնորհավորում Հայաստանի Հանրապետության Վարչապետի պաշտոնում ընտրվելու առիթով:
Ազգային ժողովն այսօր Ձեզ ընտրեց Վարչապետ՝ վստահությամբ, որ կառավարման Ձեր բազմամյա փորձառությամբ և նոր հանգամանքով շարունակելու եք Ձեր ջանքերը մեր ժողովրդի կյանքի առաջընթացի ապահովման ու զորացման, հայրենի մեր երկրի խաղաղության ու կայունության պահպանման և միջազգային հարթակներում ազգային շահերը պաշտպանելու գործում։ Մեր երկիրն ու ժողովուրդը տակավին գտնվում են սահմանների անվտանգության ապահովման, արցախյան հիմնախնդրի կարգավորման հրամայականների հանդիման, ինչպես նաև ներքին կյանքի տարբեր դժվարությունների ու խնդիրների առջև: Վճռորոշ այս ժամանակահատվածում, որպես մեր երկրի վարչապետ, վերստին Ձեզ է վիճակված հանձնառությամբ պատասխանատվություն ստանձնել՝ հանուն մեր հայրենիքի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման և համազգային մեր իղձերի իրականացման:
Ձեր բարձր առաքելության մեջ մեր Եկեղեցին զորավիգ է Ձեզ՝ ի սեր մեր հայրենիքի հզորության և մեր ժողովրդի լուսավոր գալիքի:
Միածնաէջ Սուրբ խորանի առաջ Մեր հայցն ենք ուղղում առ Բարձրյալն Աստված, որ Տերը օրհնի և զորակից լինի Ձեզ և շնորհի նոր հաջողություններ ու ձեռքբերումներ Ձեր գործունեության ճանապարհին։
Թող Աստված Իր Սուրբ Աջի հովանու ներքո պահի ու պահպանի Ձեզ և շնորհի քաջառողջ կյանքի երկար տարիներ և ամենայն բարիք»:
Ադրբեջանական զինուժը մարտի 15ին, ժամը մոտ 14:00-ին Տավուշի մարզի Բաղանիս համայնքի ուղղությամբ կրակ է արձակել:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ ԱրծրունՀովհաննիսյանը նշեց, որ շատ երկար չեն կրակել: «Մի քանի օր առաջ, երբ հակառակորդը կրակարձակեց նույն ուղղությամբ, այդ ժամանակվանից Բաղանիս—Ոսկեպար ճանապարհահատվածըփակ է երթևեկության համար, քանի որ վտանգավոր է: Այդ հատվածում համապատասխանցուցանշաններ կան` շրջանցելու համար, ուղղակի, երբեմն ժողովուրդը փորձում էր այդպեսանցնել»,- ասաց Հովհաննիսյանը և հավելեց, որ կրակոցները եղել են հատուկենտ:
Ադրբեջանի զինված ուժերն ապրիլի 12-ի ուշ երեկոյան կրակ էին բացել Բաղանիսի մոտ գտնվողհայկական քաղաքացիական բեռնատարի վրա։ Մեքենան վնասվել էր, սակայն զոհեր ևվիրավորներ չկային: Հայկական ստորաբաժանումները պատասխան կրակով լռեցրել էինհակառակորդին։
Ռուսական ռուբլու դիրքերի թուլացումը, որը տեղի ունեցավ վերջին օրերին, եւ դրա հետեւանքով սպասվող հավանական դրսեւորումները որոշակի ռիսկեր են ստեղծել Հայաստանի տնտեսության համար։ Մեծացել է ճնշումը ազգային արժույթի վրա։ Դրամը վերջին օրերին մի քանի նիշով զիջեց դիրքը դոլարի նկատմամբ։
Ռուբլու հերթական ցնցումները սկսվեցին շաբաթվա սկզբին։ Ի տարբերություն նախորդ շրջանի, այս անգամ դրանք կապված չէին նավթի գների անկման հետ։ Ընդհակառակը, համաշխարհային շուկայում ռուբլու դիրքերը թուլացան սեւ ոսկու թանկացման պայմաններում։ Միացյալ Նահանգների հայտարարած պատժամիջոցների նոր փաթեթի հետեւանքով միջազգային բորսաներում ռուսական ընկերությունները կորցնում են իրենց կշիռը։ Հաշված օրերի ընթացքում ռուսական կապիտալի կորուստները հասան 17 մլրդ դոլարի՝ մեծացնելով Ռուսաստանի ներքին ֆինանսական շուկայի լարվածությունը։
Դրա հետեւանքով մի պահ դոլարի փոխարժեքը մոտեցավ մինչեւ 65 ռուբլու, ինչը 2016թ. հետո ամերիկյան արժույթի ամենաբարձր գինն էր ռուսական շուկայում։ Նախորդ շաբաթվա վերջի համեմատ դոլարի նկատմամբ ռուբլու դիրքերը թուլացել են առնվազն 5 նիշով։ Մի քանի օրվա ընթացքում ռուսական արժույթը արժեզրկվեց գրեթե 9 տոկոսով, ինչն անշուշտ շոշափելի տատանում է՝ հատկապես նման կարճ ժամանակահատվածի ընթացքում։ Հաշվի առնելով ռուսական շուկայից Հայաստանի տնտեսության կախվածությունը՝ ռուբլու թուլացումը որոշակի ռիսկեր է ձեւավորել Հայաստանի տնտեսության համար։ Ռուսաստանի ֆինանսական շուկայի դրսեւորումները սովորաբար արտահայտվում են երեք հիմնական ուղղություններով։ Ռուբլու դիրքերի թուլացումը նվազեցնում է հայաստանյան ապրանքների մրցունակությունը՝ ազդելով իրացման վրա։ Եթե շարունակվեն ֆինանսական շուկայի նման զարգացումները, ապա վերջին երկու տարիների ակտիվ առեւտրային հարաբերություններից հետո դա կարող է բացասական ազդեցություն գործել արտահանման աճի միտումների վրա։
Հիշեցնենք, որ անցած տարի ռուսական շուկայի մատակարարումները գերազանցեցին 541 մլն դոլարը՝ ավելանալով 44 տոկոսով։ Ակտիվությունը պահպանվում է նաեւ տարեսկզբին. երկու ամսվա տվյալներով, արտահանումը Ռուսաստան ավելացել է շուրջ 37 տոկոսով։ Չնայած ռիսկերին, այնուհանդերձ ռուբլու դիրքերի թուլացմամբ պայմանավորված՝ առայժմ վաղ է խոսել հայաստանյան ապրանքների արտահանման հետ կապված կտրուկ դրսեւորումների մասին։ Առավել եւս, որ ռուսական արժույթը դեռեւս այն դիրքում չէ, որ կարող է լրջորեն վտանգել հայկական արտահանումը։ Մյուս կողմից՝ նախկին փորձից ելնելով՝ այժմ արտահանողները համեմատաբար ավելի պատրաստ են դիմակայելու նման իրավիճակներին:
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացնում է . «Րոպեներ առաջ Տավուշի մարզի Բաղանիս համայնքի մոտ հայկական քաղաքացիական բեռնատարի վրա կրակ են բացել ադրբեջանական ԶՈւ երի ստորաբաժանումները։ Մեքենան վնասվել է, սակայն վարորդը բարեբախտաբար չի տուժվել։
Հայկական ստորաբաժանումների պատասխան կրակից հետո հակառակորդը լռել է»։ «Շրջադարձ հանուն զարգացման» ՀԿ նախագահ Էդվարդ Անտինյանն էլ կատարվածի մասին մանրամասներ է հայտնում. «Րոպեներ առաջ Տավուշի մարզի Բաղանիս գյուղի մոտ ադրբեջանական կողմի դիպուկահարը կրակել է միջազգային բեռնափոխադրում իրականացնող «Սպայկա» ընկերության բեռնատարի` ավելի կոնկրետ հենց վարորդի ուղղությամբ։ Ջարդվել է մեքենայի դիմապակին, բարեբախտաբար վարորդն անվնաս է։ Այս պահին նա շարունակում է իր ընթացքը։ Ուսումնասիրելով նկարը պարզ է դառնում, որ, Աստված մի արասցե, եթե մի 10 սանտիմետր վերև հարվածեր, մենք հիմա զոհ կունենայինք։ Չեմ ցանկանում ավելի մանրամասն բաներ ասել ու հեռու գնացող եզրահանգումներ անել, որպեսզի չմտնեմ ռազմական լրատվության դաշտ, երբ խոսքը մեր թշնամուն է վերաբերում, ուղղակի այսքանը չէի կարող չնշել, որպեսզի ոչ մի ակնթարթ չմոռանանք, թե որքան նենգ է թշնամին, որ նրա համար ոչ մի նշանակություն չունի քաղաքացիական անձի դեմ է պայքարում, թե զինվորականի, պատերազմ է մղում, թե դարանակալ կրակում գյուղացու քրտինքով աճեցրած բերք ու բարիք տեղափոխող մեքենայի վրա։
Ու նաև ոչ մի պարագայում չպետք է մեր զգոնությունը կորցնենք, երբ անցնում ենք նման վտանգավոր տեղամասերով»:
Հայաստանի վարչապետի թեկնածուն Սերժ Սարգսյանն է։ Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողներին ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Նա նշել է, թե Սերժ Սարգսյանի նախագահության օրոք եղել են նաեւ թերություններ, բացթողումներ, բայց ակնհայտ է, որ 2008-ի եւ 2018-ի Հայաստանները տարբեր են։ «Թե ժողովրավարության առումով, թե մարդու իրավունքների ամրապնդման առումով, թե արտաքին նախաձեռնող քաղաքականության առումով, թե արցախյան հարցի առումով»,- ասել է Շարմազանովը եւ նշել, որ նիստում քննարկել են նաեւ Կարեն Կարապետյանի կառավարության գործունեությունը, շնորհակալություն են հայտնել պետականամետ ազգային գործունեության համար։
«ՀՀ Սահմանադրության համաձայն, իշխող քաղաքական ուժը պետք է ներկայացնի ՀՀ խորհրդարանական համակարգում վարչապետի անունը։ Այսօր վերջապես ԳՄ-ն սկսեց քննարկումները ապագա վարչապետի հետ կապված։ Կարող եմ ասել, որ քննարկումները գանցին միասնության համերաշխության մթնոլորտում։ Առանց բացառության ԳՄ բոլոր գործիչները ընդունեցին այն առաջարկը, որը արվել էր նախօրեին։ Եւ մենք որպես ԳՄ շաբաթ օրը ՀՀԿ խորհրդի նիստին կներկայացնենք մեր վարչապետի թեկնածուին»,- ասել է նա եւ հավելել. «Կարծում եմ՝ պարզ է, թե ով է լինելու։ Որովհետեւ այլ անուն չի եղել, այլ կարծիքներ չեն հնչել։ Մենք բոլորս վստահում ենք ՀՀԿ նախագահին, եւ Կարեն Կարապետյանի առաջարկը գտել է հավանություն»։
Վարչապետի թեկնածուի անունը պաշտոնապես կկայացվի ՀՀԿ խորհրդի նիստում։ Այլ հարցեր, մասնավորապես առաջին փոխվարչապետի, փոխվարչապետերի թեկնածությունները չեն քննարկել։
«Որովհետեւ ՀՀԿ-ում ավելի պատասխանատու, ավելի պատրաստված, ավելի փորձառու, իմաստուն, մարտահարվերներին ավելի ճիշտ դիմակայող, պետությունն ու գործադիր մարմինը առաջնորդելու այլ գործիչ չկա, քան Սերժ Սարգսյանն է։ Լավագույն թեկնածուն պարոն Սարգսյանն է»,- ասել է Շարմազանովը։
Հայաստանի հանրապետական կուսակցությունը շաբաթ օրը կուսակցության խորհրդին ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրելու է կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի թեկնածությունը: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին հայտնեց կուսակցության խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«ՀՀԿ ԳՄ-ն սկսեց քննարկումները ապագա վարչապետի հետ կապված: Քննարկումները գնացին միասնության, համերաշխության մթնոլորտում: Բոլորն ընդունեցին այն առաջարկը, որն արվել էր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի կողմից նախօրեին, և մենք որպես Գործադիր մարմին, ՀՀԿ խորհրդի նիստին շաբաթ օրը կներկայացնենք վարչապետի թեկնածուին: Պարզ է , թե ով է լինելու մեր վարչապետի թեկնածուն՝ կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը: Այլ թեկնածուի անուն չի էլ հնչել»,- ասաց նա:
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն ապրիլի 9-ին անդրադարձել էր նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը, պատասխանել նաև ապագա վարչապետի թեկնածության մասին հարցին և ներկայացրել իր տեսակետը: «Անդրադարձել ենք նաև վարչապետի թեկնածուի վերաբերյալ հարցին, խոսել ենք Սահմանադրության, կառավարման նոր համակարգի մասին: Համակարծիք էինք, որ երկրի առջև կանգնած մարտահրավերների և խնդիրների պարագայում կառավարման նոր համակարգին սահուն անցումը ապահովելը և վերջնական ձևավորումը չափազանց կարևոր խնդիր է: Ինչպես նաև հաշվի առնելով վերջին ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիայով արձանագրված հաջողությունները՝ որոշել ենք մեր կուսակցական գործընկերներին առաջարկել այս ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիան պահպանել, այսինքն, որպես առաջին դեմք ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Որովհետև, կրկնում եմ, չափազանց կարևոր է սահուն, արդյունավետ և ռիսկերը նվազեցնելով անցում կատարել կառավարման նոր համակարգին»,- ասել էր նա:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.