22.02.2012 | 18:53
22.02.2012 | 18:48
22.02.2012 | 17:17
22.02.2012 | 17:08
22.02.2012 | 16:04
22.02.2012 | 14:23
22.02.2012 | 14:16
22.02.2012 | 14:04
22.02.2012 | 12:45
22.02.2012 | 12:37
22.02.2012 | 12:32
22.02.2012 | 12:26
22.02.2012 | 12:13
22.02.2012 | 11:53
22.02.2012 | 11:47
«Հավաստի տեղեկություններով, օրերս ոստիկանության կազմակերպված հանցավորությունների բաժին է բերման ենթարկվել բլոգեր Արգամ Ուստյանը, որն ըստ լուրերի, մեղադրվում է պոռնոգրաֆիայի տարածման մեջ: Բլոգերն իր argamblog.com կայքում, մասնավորապես, տեղեկացրել է, որ կրկին բացվել է Անժելա Սարգսյանի անունը կրող կայքը, որտեղ զետեղված են դերասանուհու սկանդալային պոռնոլուսանկարները» գրում է news.am- ը, նշելով` թե իր աղբյուրի փոխանցմամբ, դերասանուհին դիմել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժին ու հայտնվել, որ իր նկարներն օգտագործվում են բլոգի վարկանիշը բարձրացնելու համար, ինչի հետևանքով էլ բլոգերը հրավիրվել է 6-րդ վարչություն:
news.am թղթակցի հետ զրույցում բլոգերը չի ցանկացել խոսել այդ թեմայով և որևէ մեկնաբանություն տալ, միայն նշել է, որ կայքում դրվել է երեք լուսանկար, որոնք պոռնոգրաֆիկ բնույթի չեն եղել ու հասանելի են եղել բոլորին:
«Սիրելի՛ երևանցիներ,
Գլխավոր պողոտայի՝ Մաշտոցի պողոտա-Եզնիկ Կողբացի հատվածի զբոսայգուն հարակից ոչ կանաչապատ տարածքում ոչ հիմնական տաղավարների ժամանակավոր տեղադրման աշխատանքները ձեռք են բերել հասարակական հնչեղություն: Հնչում են տարբեր տեսակետներ, որոնք հիմնականում հուզական բնույթի են: Կարծում եմ, որ հասել է տվյալ քննարկումները առարկայական դաշտ տեղափոխելու պահը՝ իրար հետ ողջամիտ փաստարկներ փոխանակելու, դրանք ծանրութեթև անելու և հասարակական փոխըմբռնման հասնելու համար:
Որպես ՀՀ ամենամեծ համայնքի ղեկավար, ես հստակ գիտակցում եմ, որ առանց սեփականության իրավունքի արդյունավետ պաշտպանության անհնար է որևէ զարգացում, հանրային կարևորություն ունեցող ցանկացած խնդրի լուծում: Սեփականությունը հանրային կարևորագույն գործառույթ է իրականացնում՝ ձևավորելով ցանկացած գործունեության նյութական հիմքը: Այն համայնքը, որը ժխտում է այս ճշմարտությունը, ապագա չունի:
Վերոնշյալ տարածքում իրականացվող ոչ հիմնական տաղավարների ժամանակավոր տեղադրման աշխատանքների նախապատմությանը վերաբերող փաստերին ծանոթանալ ցանկացող յուրաքանչյուր ոք, կարծում եմ, առկա փաստերի հիման վրա ի վիճակի կլինի կատարել անաչառ եզրահանգումներ: Իսկ փաստերը հետևյալն են.
Երևանի Աբովյան փողոցում՝ առավելապես մայթերի ու կանաչ գոտու վրա սեփականության իրավունքով պատկանող հիմնական շինությունները Երևանի քաղաքապետարանի գործադրած ջանքերի շնորհիվ ապամոնտաժվել են: Շինությունների սեփականատերերին որպես փոխհատուցում առաջարկվել են այլ տարածքներ, որոնց թվում նաև Մաշտոցի պողոտա – Եզնիկ Կողբացի հատվածի զբոսայգուն հարակից ոչ կանաչապատ, անբարեկարգ և անխնամ տարածքը: Վերջինը կառուցապատման իրավունքով գրանցված է Երևանի ենթակայության «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ի անվամբ:
Սահմանված կարգով հաստատված և համաձայնեցված քաղաքաշինական փաստաթղթերին համապատասխան՝ ներկայում «Կենտրոն-Կանաչապատում» ընկերության կողմից այգում տեղադրվում են տաղավարներ՝ Աբովյան փողոցի ապամոնտաժված հիմնական շինությունների սեփականատերերին որպես փոխհատուցում տրամադրելու համար: Ընդ որում, դրանք տրամադրվելու են ժամանակավոր՝ մինչև «Հին Երևան» ծրագրի իրականացման ավարտի ժամկետով:
Սեփականության հետ կապված կարևոր և բարդ հիմնախնդիրները չի կարելի լուծել առանձին քաղաքացիների՝ արդարության վերաբերյալ սուբյեկտիվ պատկերացումների հիման վրա:
Չնայած հնչած բացասական և ժխտողական գնահատականներին, այդուհանդերձ ես ուրախ եմ, որ մեր համաքաղաքացիները այդքան նախանձախնդիր են մեր սիրելի Երևանի հիմնախնդիրներով ու ապագայով: Ու չնայած նրան, որ այս դեպքում ամեն ինչ օրինական է և փաստաթղթերով հիմնավորված, այդուհանդերձ համարում եմ, որ ցանկացած կարևոր որոշում, որքան էլ այն հիմանվորված լինի, կարիք ունի հավելյալ լեգիտիմության, ինչին հասնելու լավագույն միջոցը հանրության ներգրավվածությունն ու իրազեկվածությունն է:
Ցանկանում եմ նաև տեղեկացնել, որ նշված գործընթացի արդյունքում ամբողջությամբ բարեկարգվելու և կանաչապատվելու են Աբովյան փողոցի ապամոնտաժված շինությունների զբաղեցրած հատվածները: Իսկ զբոսայգու բուն տարածքում իրականացվելու են հետևյալ աշխատանքները.
- հենապատերի և եզրաքարերի վերանորոգում և վերականգնում,
- կանաչ գոտու վերականգնում և ավելացում, ծաղկապատում,
- ոռոգման ցանցի վերականգնում,
- սալիկների վերականգնում,
- նստարանների և աղբամանների տեղադրում,
- արտաքին լուսավորության ապահովում:
Վստահ եմ, որ Երևանին վերաբերող ցանկացած խնդիր հնարավոր է լուծել քաղաքակիրթ եղանակով, փոխըմբռնման մթնոլորտում և ի շահ մեր քաղաքի»:
Մաշտոցի այգում այս պահին մեծ թափով շարունակվում են շինարարական աշխատանքները: Այս մասին տեղեկացրեց քիչ առաջ այգուց վերադարձած մեր ֆոտոթղթակից Սվետլանա Անտոնյանը: Շին տարածքը գտնվում է ոստիկանների հսկողության տակ, ովքեր պատ կազմած թույլ չեն տալիս որևէ մեկին մտնել այգու տարածք: Կրպակների կառուցման արտաքին աշխատանքները գրեթե մոտենում են ավարտին: Մեր թղթակիցը տեղեկացնում է, որ քիչ առաջ շինարարները փորձել են հավասարեցնել կրպակների արանքում մնացած ծառերի հողը և բետոնապատ տարածքը, ինչը աղմուկ է բարձրացրել հավաքվածների շրաջնում՝ «Ծառը մի վնասեք», որից հետո շինարարները այդ աշխատանքը դադարեցրել են:
Պարբերաբար ագու տարածք են գալիս մտավորականներ արվեստի բնագավառի մարդիկ` ովքեր դեմ են կառուցապատմանը: Քիչ առաջ այնտեղ էր գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանը: Հիշեցնենք, որ նա բնապահպանների հետ ամիսներ առաջ մեկնել էր նաև Սյունիքի մարզ՝ Քաջարանում հանքի շահագործման դեմ պայքարող բնապահպաններին դեմ արտահայտվելով և ներկայացնելով Սյունիքի մարզպետի շահերը, ինչը մեծ ըմբոստությամբ ընդունվեց բնապահպանների կողմից։ Այս անգամ, Մերուժան Տեր–Գուլանյանի՝ Մաշտոցի այգի գալուն պես բնապահպանները ճշտեցին նրա դիրքորոշումն այգու խնդրի նկատմամբ, և ստանալով իրենց բավարարող պատասխան, այնուամենայնիվ միանշանակ չընդունեցին նրան՝ համարելով, որ այս քայլով նա «Քաջարանի մեղքերն» է քավում։
Տեր–Գուլանյանը կարծում է՝ խնդիրը պետք է լուծի ոչ թե քաղաքապետը, այլ կրպակների սեփականատերերը:
Տեղեկացնենք, որ այս պահին երիտասարդները այգում հայրենասիրական երգեր են երգում և քոչարի պարում:
այգում քիչ առաջ հացադուլ է հայտարարել կրպակների շինարարության դեմ բողոքող ակտիվիստներից` Բայանդուր Հովհաննիսյանը, որ ներկայացել է որպես ազատ լրագրող։
Նա ասել է թե հացադուլը և նստացույցը կշարունակվի 8 օր: Նա բոլորին կոչ արեց միանալ պայքարին:
Մինչ այս բնապահապնները բոլոր հավաքվածներին կոչ արեցին ակտիվ լինել մոտակա երկու օրերի ընթացքում և իշխանություններին ցույց տալ, թե իրենք ինչի են ընդունակ:
Բնապահպանները ցրվեցին հայատարարելով, որ վաղը ժամը 10-ից հավաքվելու են այգում և համախմբելու ուժերը, որպեսզի նոր թափ հաղորդեն ակցիային:
Երեկ գիշերը Մաշտոցի այգու խանութ-կրպակների շինարարությունը վերսկսվել էր և այսօր առավոտյան արդեն տեղադրված էին կրպակների դռներն ու լուսամուտները, ինչպես նաև տանիքների մի մասը:
Այս պահին Մաշտոցի այգու մերձակայքում բազմաթիվ ոստիկաններ կան, որոնք պատ են կազմել շինհրապարակի շուրջ:
Շինարարներն աշխատանքներն սկսել էին երեկ ժամը 22:30–ի սահմաններում, շուրջ 40 ոստիկանների հսկողության ներքո այն բանից հետո, երբ բնապահպան ակտիվիստները հայտարարեցին, որ այգին մեկ օրով թողնում են ոստիկանների պահպանությանը:
Այգու շինարարության հարցով բնապահպանները երեկ նաև ակցիա կազմակերպեցին Քաղաքապետարանի դիմաց՝ պահանջելով, որ քաղաքապետ Տարոն Մարգարյան հանդիպի իրենց և լսի իրենց պահանջեը։ Սակայն ակտիվիստներին չհաջողվեց հանդիպել քաղաքապետի հետ։
Մաշտոցի պուրակում ամեն րոպե ինչ որ բան է փոխվում.«Ֆեյսբուքը» մատը դրել է իրադարձությունների զարկերակին.
Ստյոպա Սաֆարյանը Հաղորդում է. Րոպեներ առաջ ոստիկանությունը 20 րոպե տվեց Մաշտոցի պուրակի ակտիվիստներին` լքել “շինհրապարակը”, այլապես, հասկացրեց, որ զոռով հանելու են: Դիմում եւ հորդորում եմ ոստիկանությանը ապօրինությունների չդիմել, քանի որ դա շինհրպարակ չէ, այլ հարային այգի է, որտեղ գտնվելու իրավունք ունեն մեր համաքաղաքացիները: Հորդորում եմ ՄԻՊ-ին` միջամտել եւ թույլ չտալ ոստիկանական գործողությունները:
Քիչ ներքևում Տիգրան Խզմալյանը գրում է. Սա պայքար է Մաշտոցի համար, Նարեկացու ու Կոմիտասի համար, Չարենցի ու Տերյանի համար, ի վերջո` սա քաղաքակրթական ու գեղագիտական պայքար է, մշակութային հեղափոխություն ընդդեմ քյաբաբնոցային տնտեսության ու պորտապարային քաղաքականության: Սա նորի պայքար է հնի դեմ եւ հանուն հավերժի: Սա արդեն ոչ թե Օպերայի, այլ Մաշտոցի սերունդ է:
Երևանի քաղաքապետարանի դիմաց մեկնարկել է Մաշտոցի այգում իրականացվող շինարարության դեմ պայքարող բնապահպանների ակցիան, որին մասնակցում են շուրջ 200 քաղաքացիներ։ Վերջիններս պահանջում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ հանդիպում՝ վանկարկելով «Տարոն, իջի՛ր» կոչը։
Ակցիայի մասնակիցները պարզել են բազմաթիվ ցուցապաստառներ «Ազատ, մաքուր, Երևան», «Երևանը մենք ենք», «Մենք ենք տերը մեր երկրի», «Որ մեր սարերը չմնան անտեր», «Ոչ մի բիզնես հանրային կանաչ գոտու հաշվին», «Մի աղավաղեք Երևանի գլխավոր հատակագիծը» և այլ գրություններով։ Նրանք նաև վանկարկում են «Տարոն Անդրանիկի Մարգարյան, մենք սպասում ենք պատասխան, առանց բուտիկ այգի ենք ուզում», ինչպես նաև «Մարգարյան ծննդատունը և Մարգարյան բուտիկնոցը անհամատեղելի են»:
Քիչ առաջ ակցիայի մասնակիցների հետ հանդիպեց Քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Մակարյանը, ով ներկայանալով ասաց, որ կարող է պատասխանել քաղաքապետին ուղղված հարցերին և պատրաստ է փոխանցել քաղաքապետին հասցեագրված նամակը, որ պատրաստել են բնապահպանները։ Վերջիններս, սակայն, պնդեցին, որ ցանկանում են հանդիպել միայն Տարոն Մարգարյանի հետ։
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնությունը քիչ առաջ տարածել է հայտարարություն, որում ասված է.
«Սիրելի գործընկերներ,
Երկուշաբթի` 13.00–ին, Մաշտոցի այգում կազմակերպված նստացույցի մասնակիցները կհավաքվեն Երևանի քաղաքապետարանի առջև` պահանջելու քաղաքապետից փոխել որոշումը և Մաշտոցի այգում ապամոնտաժել առևտրի տաղավարները»։
Էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղեկություն է շրջանառվում այն մասին, թե իբրև Սադախլոի անցակետում փախուստի փորձ կատարելիս ձերբակալվել է ՀՀ Ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետի տեղակալ, Ոստիկանապետի գլխավոր խարհրդական և մտերիմ գնդապետ Հայկ Ստեփանյանը։
Տեղեկությունը պարզաբանելու համար լրատվամիջոցները զրուցել են Հայկ Ստեփանյանի հետ: Ստեփանյանը հերքել է այդ տեղեկությունը, այդ ամենը հերյուրանք համարելով:
Գնդապետ Ստեփանյանը հայտնել է նաև, որ ինքը Միացյալ Նահանգներից վերադարձել է ամանորից հետո՝ հունվարին, և որևէ խնդիր չի ունեցել Հայաստան մուտք գործելիս։
Ակնհայտ է, որ այս սլաքը ուղղված է Ոստիկանապետի դեմ. Եթե Հայկ Ստեփանյանը մեղադրվի խոշոր չարաշահումների մեջ, դրանից անմասն չի կարող լինել Վլադիմիր Գասպարյանը. Ստեփանյանը ոչ միայն Գասպարյանի ամենանվիրված, ամենավստահելի մարդն էր ու աջ ձեռքը, այլև առանց նրա ցուցումի դժվար թե համարձակվեր համակարգում ինքնագործունեությամբ զբաղվել:
Ստացվում է, որ նախկին հակառակորդները, որ վերջերս իրար կոկորդ էին կրծում, անվանարկելով իրար ու վարկաբեկելով, կարող են ոչ միայն գաղափարակից լինել, այլև կողք – կողքի նստել Ազգային ժողովում:
Գործարար Սիլվա Համբարձումյանը «Ժողովուրդ»-թերթի հետ զրույցում նշել է, որ ինքը հաստատ որոշել է Աժ առաջիկա ընտրություններում իր թեկնածությունն առաջադրել Հայաստանի 41 ընտրատարածքներից որևէ մեկում: Թե որում առայժմ տիկինը չի պարզել. «Այո, ես իմ թեկնածությունը դնելու եմ, ես օրերս հայտարարություն կանեմ և այդ ժամանակ կասեմ, թե որտեղ եմ դնելու իմ թեկնածությունը: Կուսակցություն էլ եմ մտնելու, բայց չեմ ասելու, մամուլի ասուլիսի ժամանակ կհայտարարեմ: Ես գնալու եմ մեծամասնականով: Սխալ չհասկանաք, համամասնականով չեմ գնալու, որ տեսնեն, որ առանց փողի մարդ ընտրվում է»,- նշել է Համբարձումյանը:
«Ժողովուրդ»-ի տեղեկությունների համաձայն՝ գործարար տիկինն ընդգրկվելու է Հանրապետական կուսակցության շարքերը:
Փետրվար 18, 16.30 -ին ՆՓԱԿ -ում տեղի կունենա մեր իրականության վառ գույներից մեկի, շնորհալի գրողի, շատ հետաքրքիր մի անհատականության «Վայաչիկներ/Բալագոյե» գրքի շնորհանդեսը:
Ինչպես ինքն է գրում. համեցեք. ՇՆՈՐՀԱՆԴԵՍ` նոր գրքի, կայքի, կյանքի ու էլի շատ ու շատ անակնկալների:
Վիդեո