13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...Հովհաննիսյան Վարդիթեր, ծնված 1936 թ. հուլիսի 15-ին Երևանում: Ամուսնացել է ու, երեխա չունենալու պատճառով, բաժանվել, մերձավոր արյունակից հարազատներ չունի: Վերջին տարիներին աշխատել է ծննդատանը:
Ավտովթարի հետևանքով Վարդիթեր մայրիկը մի շարք վնասվածքներ է ստացել՝ ձեռքն է կոտրվել, նաև ոտքը, վնասվել է գլուխը, մեծ հեմատոմա է առաջացել գլխուղեղում: Վրաերթի ենթարկած վարորդը զանգահարել է ոստիկանություն, հայտնել պատահարի մասին, տեղափոխել հիվանդանոց և հոգացել բժշկական ծախսերը:
Ճիշտ է, էդպես էլ չի կարողացել պարզել, թե քրեական գործը ոնց են կարճել, բայց ըստ խնամողի՝ վերջին անգամ 300 դոլար է բերել տվել, ասել է, որ ինքն էլ ընտանիք, երեխեք ունի, ու որ սրանով սահմանափակվում է իր օգնության հնարավորությունը… Վարդիթեր մայրիկը դեռ ի վիճակի էր որոշում ընդունել ու ստորագրել է ինչ-որ փաստաթուղթ, որով ինքը վարորդից այլևս պարտք ու պահանջ չունի:
Բայց կինն այդպես էլ չի ապաքինվել՝ շաքար ունի, մինչև հիմա կոտրվածքները չեն կպչում, իսկ վիրահատությունների համար անհրաժեշտ ընդհանուր ցավազրկումների ու հեմատոմայի ֆոնին ինսուլտ է ստացել նոր տարուց առաջ ու չի ապաքինվում առ այսօր: Գտնվում է շատ ծանր վիճակում, պետական կամ հումանիտար և ոչ մի կառույց հանձն չի առնում լուծել հարցն ու տիրություն անել անօգնական վիճակում գտնվող ՀՀ քաղաքացուն:
Կարինեն Վարդիթեր մայրիկի մորաքրոջ թոռն է, խնամում է նրան առ այսօր: Կարինեն պատմում է. «Դե, առաջին անգամ որ ինսուլտը խփեց, նոր տարվա օրերն էին, շտապ օգնություն կանչեցի, դեռ չգիտեի՝ ինչ ա եղել: Եկան, ասեցին՝ հիմա տանենք հիվանդանոց, նոր տարի ա, բան, ո՞վ ա նայելու, ո՞վ ա հետևելու, լավ ա ցավազրկենք, թող մնա տանը, ես էլ համաձայնեցի: Հետո մի քանի անգամ էլի էր վատացել, էլի կանչել էի, մի անգամ ուզում էին տանեն, շաբաթ-կիրակի էր, էլի ասին՝ անտերություն ա լինելու, ես էլ մտածեցի՝ լավ ա ուրեմն՝ թող մնա տանը: Բայց ես ինքս եմ հիվանդ, ինքս երրորդ կարգի հաշմանդամ եմ, երիկամներս ու լյարդս վիրահատված են: Ինքն էլ հոգեկան անհավասարակշիռ վիճակում ա գտնվում, մեկ էլ տեսնում ես ՝ գոռգոռում ա, ինչ-որ վախեր ունի մեջը էդ վթարից հետո… Շատ ծանր ա իրան խնամելը, ֆիզիկապես էլ չեմ կարողանում, ուժս չի հերիքում, ինքը անկողնային ա… Փարոսի փողերն ուշացնում են, մի ամիս հետ ենք ընկել, բայց ապտեկան հո պարտքով փամփերս չի՞ տա, որ գնամ ուզեմ… Հոգեկանի համար բժշկի տված դեղն էլ վախենում եմ թե տամ՝ խմի… աչքերը կուլ են գնում, մարում ա, ես էլ վախենում եմ վատանա՝ չիմանամ… Ինքը շատ ծանր ա, շատ…»:
Հենց Կարինեն էլ դիմել է մեզ՝ օգնության ակնկալիքով:
Մենք սկսեցինք զանգահարել տարբեր կառույցներ՝ պետական, հասարակական, ու ողջը՝ ապարդյուն: Սոցապնախարարությունն ուղարկում է «Փարոս»՝ թղթեր դասավորելու, որից հետո սոցապնախարարությունում հերթագրման է դրվելու, ու «խնամյալը» պետք է սպասի՝ հայտնի չէ որքան, մինչև անկողնային հիվանդների խնամքի համար նախատեսված միակ կառույցը՝ 4-րդ գյուղի թիվ 1 տուն ինտերնատը, այլ կերպ ասած` ծերանոցի անկողնային բաժանմունքն ազատ տեղ կունենա հիվանդին ընդունելու համար:
Դիմել ենք նաև տնային խնամք իրականացնող ՀԿ-ներին ու ստացել ենք այս պատասխանը. «Մենք հիմա չենք կարող օգնել, մեր շահառուների ցուցակը սահմանափակ է ու լրացված է այսօրվա դրությամբ»:
Թաղային պոլիկլինիկան չունի «տնային խնամք», այլ ծառայություններ ևս չունի: Միայն երկարատև պայքարից հետո ուղեգիր է տվել Վերականգնողական կենտրոն տեղափոխելու համար:
«Հիվանդանոցում մենակ ավել ծախս պիտի լինի էլի, հետո էլ ասում են՝ մեկ ա չի բուժվելու, այսինքն՝ չի ապաքինվելու, ասենք՝ մի երկու շաբաթ էլ մնաց հիվանդանոցում, մեկ ա՝ էլի տուն պիտի գա, հո միշտ չեն պահելու…»:
Տիկին Վարդիթերը գոնե մեկն ունի կողքին, թեկուզ հեռու հարազատ-բարեկամ, իսկ ի՞նչ անեն այն տատիկներն ու պապիկները, ովքեր ոչ ոք չունեն, ո՞ւր են նայում սոցիալական ու մարդասիրական կառույցները: Սոցապ կառույցների մասին դեռ մի քաղցր խոսք լսած չկամ, դեռ մեկը չեղավ, որ ասի՝ դիմել եմ, աջակցել են, հարցը լուծվել է:
Միայն ուղարկում են սոցապից փարոս, փարոսից սոցապ, դու էլ՝ քաղաքացի, որ սովետի վախտով սովետի վախտ, սովետից էս կողմ էլ մեր վախտերը պահումներ են արել քո աշխատավարձից, հարկեր ես վճարել հենց էս օրվա համար՝ սպասիր, մինչև ծերանոցում տեղ ազատվի, մի մեռիր, սպասիր…
Չեմ հասկանում՝ էս պետությունն ո՞ւմ է պետք, ո՞վ է պետությունը, ո՞վ պիտի պատասխան տա մեր ծերերի ու երեխաների անտերության համար: Չգիտեմ, ինչով կվերջանա Վարդիթեր մայրիկի պատմությունը, կհաջողվի՞ նրան ինչ-որ կերպ օգնել:
Իսկ եթե, ասենք, նրան օգնեցինք, իսկ մյուսնե՞րը…
Քաղցկեղով հիվանդներ, որոնք պետական օգնություն են ստանում իրենց անհրաժեշտ բուժման մեկ տոկոսի չափով համարյա, մարդիկ, ովքեր հաշմված են՝ ազատամարտիկներ կամ կյանքի հաշմանդամներ, պլանային թանկարժեք վիրահատության կարիք ունեցող քաղաքացիներ, հեպատիտով հիվանդներ, ծերեր, երեխաներ, մեր ամենախոցելի հայրենակիցներ….
Yerevan City, Multi Group… ինքներդ լրացրեք ցուցակը և հակադրեք խեղճերին ու թշվառներին՝ կքոռանաք ախր կոնտրաստից…
Լուսինե Վայաչյան
Հ.Գ. Մեզ մոտ հարուստներ են ու աղքատներ, նրանք պիտի պահեն մեկ մեկու. հարուստը աղքատին՝ իր նյութականով, աղքատը նրան՝ իր աղոթքով: Այ, էս դեպքում միջին խավ կառաջանա, որը կարող է պահպանել ինքն իրեն. հարցի ամենաճիշտ լուծումն է սա, բայց լուծողը չկա:
«Հայաստանի Սփյուռքի նախարարությունն ամեն կերպ խրախուսելու է հայրենակիցների հայրենադարձությունը: Բայց այդ ծրագիրը չի նախատեսում միայն ֆիզիկական հայրենադարձություն: Հայը պետք է իր հայրենիք վերադառնա ոչ միայն մարմնով, այլեւ` հոգով, սրտով եւ մտքով»,- PanARMENIAN.Net- ին երեք տարի առաջ տված հարցազրույցում հայտնել էր սփյուռքի հարցերով նախարար Հրանուշ Հակոբյանը : «Մեր առաջին խնդիրը կայանում է նրանում, որ մենք բոլորս պետք է Հայաստանի սահմաններից դուրս ապրող մեր հայրենակիցներին հիշեցնենք, որ նրանք հայ են: Հենց այդ պատճառով էլ մենք այդպես խրախուսում ենք «Արի տուն» ծրագրի իրագործումը: Այդ ծրագրով մենք պլանավորում ենք իրականացնել սփյուռքի հայ երիտասարդության հայրենադարձը, եթե թեկուզ մի անգամ երիտասարդ հայը հայրենիք գա, նա կցանկանա հավերժ այստեղ մնալ եւ իր ներդրումն ունենալ իր երկրի զարգացման մեջ»:
2010թ. դեկտեմբերի 9-ին տարածված մի այլ հաղորդագրություն.
«Սփյուռքի նախարարությունը որոշել է խրախուսել հայրենադարձությունը, բայց ոչ զանգվածաբար: Հայաստանի սփյուռքի նախարարությունը կառավարության քննարկմանն է ներկայացրել հայրենադարձության մասին հայեցակարգը, որով նախատեսում է խրախուսել սփյուռքահայերի վերադարձը պատմական հայրենիք:
Հայեցակարգի հիմքում դրված չէ աշխարհասփյուռ հայության զանգվածային հայրենադարձության կազմակերպումը եւ այդ գործընթացի կանոնակարգումը: Հայեցակարգում սահմանվող դրույթները վերաբերում են այն հայերին, որոնք ցանկություն կհայտնեն բնակություն հաստատել Հայաստանում, լինեն դրանք անհատներ կամ ընտանիքներ: Նրանց հնարավորություն կտրվի պարզեցված կարգով Հայաստանի քաղաքացիություն ձեռք բերել: Հնարավոր է նաեւ սոցիալական աջակցության տրամադրում, զբաղվածության հարցի լուծում»:
Գոյություն ունեն զանազան ծրագրեր, որոնք հնարավորություն են տալիս այն երիտասարդներին, ովքեր ունեն հայկական արմատներ (որոշ ծրագրերում կարող են եւ չունենալ, բայց այդ դեպքում նրանք գալիս են սեփական միջոցներով), գալ Հայաստան ու տարբեր ՀԿ-ներում ու նմանատիպ կառույցներում, դպրոցներում որպես կամավորականներ աշխատանք տանեն, ասենք՝ թրենինգներ, դասախոսություններ, դասընթացներ, քաղաքն են մաքրում, մի խոսքով՝ ինչով կարողանում են «իրենց ներդրումն են ունենում իրենց երկրի զարգացման մեջ»: Այդ ծրագրերը վճարում են նրանց ճանապարհածախսը եւ հոգում որոշ դեպքերում նաեւ կացարանի ու սննդի մասին, բայց հիմնականում նրանք գոյատեւում ես սեփական միջոցներով:
Երիտասարդները ծանոթանում են Հայաստանին, նրանցից շատերն առաջին անգամ են գալիս Հայրենիք, շփվում տեղացիների հետ, ակտիվ մասնակցում այստեղի իրավապաշտպանական ակցիաներին, մի խոսքով՝ անցնում են իրենց կամավորությունն ու վերադառնում ով որտեղից եկել է:
Այս հինգ տարվա ընթացքում, որ ապրում եմ Երեւանում, շատ այդպիսի կամավորականներ եմ հանդիպել: Վերջերս էլ նկատել եմ մի օրինաչափություն. կամովորականությունը կարող է դառնալ քրոնիկ, այսինքն՝ մի անգամ գալով Հայաստան երիտասարդները զանազան ճանապարհներ են փնտրում Հայաստան վերադառնալու, նրանց դուր է գալիս այստեղի կյանքը, փոքր տարածությունները, մարդկային անմիջականությունը, այն ամենը ինչ կորսվել է մեծ քաղաքակրթության մեջ:
Նրանցից շատերն իմ ընկերներն են՝ Մելանին Կանադայից, Մելինեն Ֆրանսիայից, Միլենան ԱՄՆ-ից ու էլի շատ կան, ուղղակի նրանց եմ ընտրել հարցերս տալու համար՝ ինչո՞ւ են նրանք ուզում մնալ Հայաստանում եւ ի՞նչն է դա բարդացնում ու երբեմն դարձնում անհնարին:
Մելանին ու Մելինեն տեղի հայերենը վատ գիտեն, ու չնայած նրան, որ շատ լավ տիրապետում են անգլերենին եւ ֆրանսերենին, միեւնույն է, արեւելահայերենի մակարդակը չի բավարարում ասենք՝ թարգմանչի աշխատանք գտնելու համար:
Մելանին կամավորական է եղել Կանանց Ռեսուրսային Կենտրոնում, մեկնել է Շուշիի կանանց օգնելու, 6 ամիս այստեղ մնալուց հետո վերադարձել է Կանադա ու աշխատում է այնտեղ, որպեսզի փող հավաքի ու գա, ասում է՝ «Հայաստանի համար մի լավ բան անեմ», արդեն բավականին հավաքել է, մարտին կգա: Մելանին ասում է. «Կանադան հարուստ երկիր է, բարեկեցիկ, բայց կյանքը ապահով է ու ձանձրալի այդ ապահովության մեջ, մարդիկ քիչ են շփվում, միայն ակումբներ ու դիսկոտեկներ են հաճախում, չկա Հայաստանի պես, որ հյուր գնաս հաճախ: Մարդիկ Հայաստանում ավելի ջերմ են, նրանք իրական բողոք ունեն, իսկ Կանադայում՝ ոչ: Ես իմ Կանադայի ընկերներից շատերին ամիսներով չեմ տեսնում, ու ընկերությունն էլ այլ տիպի է, մի տեսակ անհոգի: Հայաստանն ուրիշ է, սիրում եմ ավելի շատ քան Կանադան, կուզեմ ապրել Հայաստան, գործ լիներ մենակ»:
Մելինեն Ֆրանսիայից է, բանասիրություն եւ բեմարվեստ է ուսումնասիրել Ֆրանսիայում, Հայաստանում է արդեն մեկ տարուց ավել, հայերեն էր եկել սովորելու, ուզում է ավելի երկար մնալ: Ասում է. «Էստեղ ու Ֆրանսիայում կան նույն խնդիրները, նաեւ՝ տարբեր են: Ես ավելի լավ եմ հասկանում Ֆրանսիայի խնդիրները, որովհետեւ այնտեղ եմ մեծացել, բայց այստեղի պրոբլեմները՝ մարդու իրավունքների հետ կապված, ինձ ոգեշնչում են պայքարել այդ ամենը շտկելու համար, ու ես կուզեմ մնալ Հայաստանում, որպեսզի ինչ-որ բան փոխեմ դեպի լավը, լինի դա արվեստում, թե հասարակարգում»: Իր սեփական թատրոնն է բեմադրում Մելինեն տարբեր տեղերում, տանը աշակերտներ է պարապում, բայց, միեւնույն է, առանց ծնողների օգնության չի կարող գոյատեւել այստեղ: «Էստեղ մարդիկ ավելի մարդամոտ են, հեշտ են գնում կոնտակտի, հեշտ են շփվում: Օրինակ, թատրոնի համար, երբ մարդիկ եմ փնտրում, շատ հեշտ համաձայնվում են համագործակցել: Նաեւ կան շատ «դատարկ» տեղեր, հենց այդ նույն թատրոնի մեջ, ուր ես կարող եմ գործել», ասում է Մելինեն:
Միլենան ԱՄՆ-ից է, ծնվել է Հայաստանում, 10 տարեկանում ընտանիքի հետ արտագաղթել են ԱՄՆ, քոլեջում ուսումնասիրել է իրավունք ու ստեղծագործական գրականություն, եկել է «Դեպի Հայք» ծրագրով հոկտեմբերին, ուզում է մնալ Հայաստանում որքան հնարավոր է երկար ժամանակ:
«Ամերիկայում ես կորցնում եմ իմ լեզուն, ես զգում եմ, որ աստիճանաբար անգլերենն ինձ համար դառնում է առաջնային, ու դա ինձ անհանգստացնում է: Քանի որ ես ապրում եմ մեծ մեգապոլիսում՝ Նյու Յորքում, ուր կյանքը շատ արագ է ընթանում, երբեմն կորում եմ այդ եռուզեռի մեջ: Այստեղ ես ինձ ավելի հանգիստ եմ զգում, չնայած լինում է եւ հակառակը, բայց ես ուզում եմ փորձել այլ կերպ ապրել: Ես չեմ ուզում «գժանոցում» ապրել: Ինչպես առաջ սովետի քարոզչամեքենան էր մատուցում մնացած աշխարհը իր քաղաքացիներին, այնպես էլ այսօր դա անում է ԱՄՆ կառավարությունը, երբ դու չգիտես թե իրականում ի՞նչ է կատարվում աշխարհում, չես տեսնում ռեալ պատկերը: Ես ուզում եմ ճանաչել Հայաստանը, որտեղից ինձ տարել են ծնողներս, միայն թե, լավ կլիներ ստանալ ինչ-որ պետական աջակցություն, գոնե աշխատանքի հարցով օգնեին, ես կմնայի հաստատ»,- ասում է Միլենան:
Հիմա ո՞նց հասկանալ. Սփյուռքի Նախարարությունը զանազան «հայեցակարգեր» է մոգոնում «հայրենադարձությունը խրախուսելու համար», իսկ երբ երիտասարդները իրենք իրենց ոտով գալիս են Հայաստան ու ուզում են մնալ այստեղ, ոչ մի առաջարկ չի անում: Նրանց բերող կազմակերպություններն են սեփական նախաձեռնությամբ թափուր աշխատանքային տեղերի մասին տեղեկատվություն տարածում կամավորականների շրջանում, ոմանք այդ կերպ հնարավորություն են ստացել աշխատանք գտնելու ու մնալու Հայաստանում: Բայց այդ ամենը պետք է լինի պետական մակարդակով, պետք չէ հայտնագործել հեծանիվ, եթե այն արդեն կա: Պետք չեն «հայեցակարգեր հայրենադարձությունը խրախուսելու համար», ընդամենը պետք է այն երիտասարդներին, ովքեր ցանկություն ունեն մնալու ու նպաստելու մեր երկրի բարգավաճմանը, մանավանդ՝ մարդու իրավուքների ամրապնդման հարցում, քանի որ նրանք ավելի քաղաքակիթ երկրներում են մեծացել ու ունեն ավելի մեծ արդարության պահանջ: Իսկ գուցե՞ հենց այդ ազատամտությունն ու իրենց իրավունքների գիտակցումն է, որ հեչ ձեռք չի տալիս մեր իշխանավորներին, գուցե՞ վախենում են, որ հանկարծ Հայաստանը կպարարտեցվի ուսյալ ու բանիմաց, իրենց արժանապատվություն ու իրավունքները գնահատող ու պաշտպանող երիտասարդներով, ու ոնց կլինի, մեկ էլ ու հանկարծ նրանց այլախոհութունը կսասանի ավազակապետությունը:
Երբ լինում են ընտրություններ՝ նախագահական հիմնականում, ես չեմ գնում քվեարկության, որովհետեւ չկա իմ թեկնածուն: Իսկ իմ թեկնածուն հավանաբար պետք է լինի նրանցից՝ նա եվրոպական կամ ամերիկյան կրթություն է ստացել, կամ ծնվել ու մեծացել է այնտեղ, կամ վաղ հասակում արտագաղթել, նրա ուղեղը մաքուր է տեղի ներքաղաքական խաղերից, նրա արժեքները համամարդկային են, նա սիրում է Հայաստանը, նա ուզում է, որ հայերը լավ ապրեն, նա գալիս է Հայաստանը փրկելու:
Սփյուռքի Նախարարության Աստծու տվածի վրա թքելու տեմպերով իմ թեկնածուն դեռ շուտ չի հայտնվի, ուրեմն՝ ձայնս էլի կկեղծեն, ու հայրենադարձությունն իրապես խրախուսելու փոխարեն բոլոր կանայք իրենց աղջիկներին կկոչեն Անի, իսկ տղաներին՝ Վան: Հա ու մեկ էլ անհեթեթ ու անօգուտ հազարավոր դոլարանոց սեմինարներ կանցկացնեն «Կնոջ դերը Սփյուռքի ամրապնդման գործում»: Իսկ էդ երիտասարդները՝ ի՞նչ կա որ, ջահել են, թող գնան փող աշխատեն, գան ստեղ նայեն սարերին ու ծախսեն էդ փողը:
Լուսինե, դու ձեւ ես: Ոտիցդ գլուխ ձեւ ես: Արի նստենք, ու ասենք միասին, դու ձեւ ես: Ախչի քեզ ի՞նչ եղավ: Հենա, կարգին սկսել էիր ինքդ քեզ հետ խոսել, անկեղծ զրույցներ անել կոմպիդ հետ: Հիմա ի՞նչ, հենց իմացար, մենակ դու չես քո գրածը կարդալու, մեջիդ յախկերը տեսնելու, վախեցի՞ր: Հա ի՞նչ, թո իմանան: Թո իմանան , որ դու` Լուսինեն յախկ ես: Զաադնո էլ դու կիմանաս: Էդ ի՞նչ ձեւեր ա ախչի, ուշքի արի, հետ մի գնա, զոռով սկսել էիր նորմալ քայլել, էլի սողում ե՞ս: Հա բա ո՜նց, բա հանկարծ ու կասեն յախկ: Է, թո ասեն, որ դու յախկ ես եղել էսքան տարի, ու ինքդ քեզ տարել ես, հիմա սկսել ես յախկդ սարքել պարարտանյութ, կողից էլ կարող ա մեկն իրա յախկերը քո մեջ տեսնի, ու ասի, վո՜ւյ, ես էլ եմ սե՞նց, հա, զզվո՞ւմ ես, զզվի, զզվի էնքան, մինչեւ չմաքրվես էդ յախկերից:
Հիմա յախկերդ թվարկենք նստենք: Էգոիստ ես: Հա°, ի՞նչ կա տեղ, սաղ մարդիկ էլ էգոիստ, են բայց տարբեր չափի: Մեկը ուտելիքի էգոիստ ա, մյուսը կարիերայի, մեկէլը իրա ընտանիքի էգոիստն ա, որն էլի իրա համար ա, իրա անվան, պատվի համար ա, իրա ցգնած երեխեքին սրան նրան լավը ցույց տալու համար ա: Կարեորը չափդ իմացի, ու ձգտի խնձորի մեծ կեսը միշտ տալ ուրիշին: Հետո: Թամբալի մեկն ես: էդ էլ կա, ի՞նչ, ոչ մի բան, քեզ կստիպես, մի քիչ շուտ վեր կկենաս, ու ծուլությունդ հետ-հետ կգնա: Էլ ի՞նչ ես: Քաղքենի ես, թաքնված քաղքենի: Ուղեղիդ խորքում թաքնված նստած ա, սպասում ա իրա ժամին: Պակաս էի՞ր կարգին տան կնիկ եղած վախտերդ ձեւեր թափում, երեխուդ սիրուն հագցնում էիր, որ սաղ տենան, որ քոնը լավն ա, մարդիդ կյանքն ուտում էիր քո խանդի տեսարաններով: Հա գիտեմ, որ հիմք ունեիր: Բայց դու ասում էիր սիրում եմ: Դե որ սիրում ա մարդ, պիտի ուզի, որ իրա սիրածը լավ զգա իրան: Բա հիմա խի՞ էիր դու քեզ վատ զգում նրանից, որ քո սիրածը լավ ա զգում իրան, բայց քո հետ չէ: Ուրախացի, բաց թող, ասա գնա, թող քեզ լավ լինի:
Է՜հ:Փչացած ես, ուղն ու ծուծդ փչացած ա: Դու պիտի նստես ամեն օր, գոնի մի կես ժամ նայես մեջդ, ու ասես. ես սենցն եմ, նենցն եմ, դուրդ չի՞ գալիս: Փոխվի, բայց ձեւերդ թարգի: Հա, փոխվելը դժվար ա, ձեւ տալը հեշտ ա: Բա էն ի՞նչ ա, որ ամեն մի ռաստ եկած նորմալ տղամարդու մեջ պոտենցիալ ամուսին ես տեսնում: Ձեւացնում ես, թե դու ուրիշ ես, սովորական կնիկ չես, քեզ խորը, մարդկային հարաբերություններ են պետք, դու չես կարա ապրես մեկի հետ, որը քեզ չի հասկանում: Լավ էլ կապրես: Ճաշ կեփես, տուն կհավաքես, շորեր կլվաս: Ու կվերադառնաս քո քաղքենի կյանքին: Չես ո՞ւզում: Բա ի՞նչ ես ուզում, էդ ընտանիք ասածդ ի՞նչ ա: Կողակից ա, միասին հեռուստացույց նայել ա, երեխեք ունենալ ու պահել ա: Հա, լավ ա: Բայց դա կարա եւ ամուսին չլինի: Քարերը փեշիցդ թափի ու ասա, ի՞նչ ա ուզածդ: Միասին քնեք-արթնանա՞ք: Միասին կինո-մինո գնա՞ք, եւ այլ բանե՞ր անեք միասին: Սեքս անե՞ք: Հա, դու սեքս ես ուզում: Ասա, մի սպանի քեզ, ասա ես ամուսին ասելով, նաեւ սեքս եմ ուզում: Հա, դե իհարկե, պիտի հոգեւոր կապ էլ լինի:
Բայց ի՞նչ կապ: Էդ ի՞նչ կապ ա, որ քեզ էդքան պետք ա: Որ ի՞նչ ասես, ասի հա, ես էլ եմ տենց մտածո՞ւմ: Բայց էս աշխարհի երեսին տենց երկու մարդ չկա, որ ամեն ինչն իրար նման մտածեն: Սուտ ա: Չկա: Սաղ էլ ձեւ ա: Հա, հնարավոր ա , որ մի վախտ մի բանի մասին նույն կարծիքն ունենաք: Բայց ի՞նչ, հենց նա քեզ հակաճառի, ասելու ես վսյո, սիկտի՞ր: Սիկտիր խի՞ ես գրում: Ուզում ես ամեն ինչ իրա բառերով ասե՞ս, թե ասել են գրի, դրա համար ես գրում: Մտածում ես, որ կռուտոյ ա տենց, որ եթե քֆուր-քյաֆար լցնես գրածներիդ մեջը, կարդացողներիդ բանակը կշատանա: Չէ՞: Բա ո՞նց: Ինչի՞: Սովորում ես բառերի՞ն: Էլ սիկտիրը ականջդ չի ծակո՞ւմ: Լավ ա հնչում դաժե՞: Դե փչացել ես ուրեմն: Էլի ընկել ես ազդեցության տակ, որովհետեւ դու քո ուղեղը չունես, դու հեղհեղուկ մի ամորֆ մասսա ես, էությունդ փուչ ա: Ի սկզբանե սաղ էլ մաքո՞ւր են: էդ ո՞վ ա ասել: Դու հենց տենց ծնվել ես, հույսեր մի փայփայի: Դու էդ ուղեղն ունես, հայ գավառակնոջ ուղեղը, ուրիշը չկա: Հա, զարգացրու, բան չեմ ասում, բայց եթե զարգացնելդ սիկտիր գրելով ա, դա հեչ էլ զարգացնել չի:
Դա կեղտոտ բառեր են: Չէ՞:
Հիմնավորի, բացի նրանից, որ դա ասել ա քեզ համար հեղինակություն հանդիսացող մեկը, որ քեզ նման մտածում ա, թե ինքը ձեւեր չի տալիս: Դե լավ, չես կարում, չգիտես:
Կոմպլեքսներդ: Վախի կոմպլեքսդ: Ի՞նչ ես արար աշխարհին խաբում, խաբխբում, թե ծնողներս չեն թողնում ինքնուրույն ապրեմ: Ապրի: Երեխա չես: Ո՞նց ապրես, որ բկիդ նստած ե՞ն: Մի բան հնարի, ինֆանտիլ շուն-շան քած: Քո ծուլության պատճառով չես կյանքիդ տերը, քո վախն ա քեզ պահում, ոչ թե խեղճ ու կրակ ծնողներդ, որ իրանք իրանց չեն կարում ճարեն խեղճերը, էնքան են կորել, դու էլ աչքները վախացրել ես էս ծայրահեղությունից էն մեկին քեզ շըպըրտ-շըպըրտ անելով: Գրի, հետ մի գնա կարդա, թե ի՞նչ ես գրել, ոնց ա կարդացվում կողից: Գրի´, ես քու տիրու մերը:
Էլ ի՞նչ ունես: Մտածի, հաստատ ունես, մի կմախք պահարանիդ մեջ պահած: Հանի, ամենակեղտոտ, ամենաամոթալի քեզ համար փաստը: Չես կարում ճարե՞ս: Լավ ես թաքցրել ուրեմն: Ասա: Շուշուտ: Կարող ա ես էլ չգամ երկար վախտ, հիմա ճարի: Մտածում ե՞ս: Բան չկա՞: Չեմ հավատում: Վատ մարդ չե՞ս: Հա ո՞վ ա վատի ու լավի մասին խոսում: Յախկ եմ ասում ոչ թե լավ ու վատ: Յախկիս լավն ու վատը ո՞րն ա: Յախկը յախկ ա: Էս րոպեին յախկ չկա՞: Յա՞աա, նիուժե՞լի: Բա ի՞նչ ես արել: Մեկ ա, ինչքան մնա ինքն իրան չի վերանալու, մի ձեւ պիտի ռասխոդ արվի, ավելի լավ ա սենց արվի: Չէ°, մտածի: Մտածո՞ւմ ես: Հա, ամենամեծ յախկդ քո ձեւն ա: Բա ո՞նց ապրես գավառական փոքր քաղաքում առանց ձեւի: Չեմ իմանում:
Ես քո հետ չեմ կարա ապրեմ, եթե դու ձեւ ես: Էն ի՞նչ սիրանոպա էր: Ի՞նչ էիր խաղացնում: Իսկականից էիր սիրո՞ւմ: Վա՜յ, ի՞նչ եք ասում: Եւ ի՞նչ, ո՞ւր ա: Պրծել ա՞: Էդ ի՞նչ սեր էր, որ մի օրում սկսվել ու պրծել ա: Վախում ես էլի: Ասել են ՙ «սեր» բառը վա՞տն ա: Ինչո՞վ ա վատը: Քեզ ի՞նչ ա արել, որ վատն ա: Կախվածություն ա առաջացնո՞ւմ: Հա, ի՞նչ անենք, թո առաջացնի: Ասել են վատ բան ա՞ կախվածությունը, դրա համար չես ուզում: Բա ինքդ ի՞նչ ես մտածում: Չես իմանո՞ւմ: Բա խի՞ չես իմանում, մոռացել ե՞ս, ինչքան գլխացավանք ա քեզ պատճառել ամեն մի կախվածություն: Չէ, չես մոռացել: Դե ուրեմն, ասա ես չեմ ուզում, ոչ թե վատ բան ա: Չկարդաս: Գրի: Ա’յ տենց: Էլ բան չկա՞: Չէ, լիքը կա, զահլա չես անում ուղեղդ աշխատացնես: Չէ, մի´ մտածի, որ ի՞նչ գրես, որ օրիգինալ լինի, սիրուն ու թազա լինի, գրականություն լինի, մրոց չլինի: Թազան դու ես լինելու որ ձեւդ թարգես: Ուրիշ թազա բան չկա ու չի լինի: Սաղ բառերն էլ, արտահայտություններն էլ, ասվել են քեզանից առաջ էլ կասվեն հետո էլ, քեզանից հազար անգամ խելոքների կողմից: Վա՜յ, գտել ե՞ս կմախքդ:
Ի՞նչ ա: Կարդացած հազարավոր գրքերիցդ բան չես հիշում, ու հիմա ամաչում ես, որ անուն են տալիս մի հեղինակի, մոռանում ես, կարդացել ե՞ս, թե չէ՞: Որովհետեւ ինֆորմացիայի գերի ես եղել, սյուժե ես ման եկել, մտքերը չես տեսել: Համարի, որ անուս ես, կրթության պակաս ունես, ու նստի ու նորից սաղ կարդա, բայց նրա համար չէ, որ դրա մասին խոսալուց իմանաս, ինչի՞ մասին ա խոսքը, այլ որ կարդաս ուրիշների խելոք մտքերը, մեջը քոնը տեսնես, ու ուրախանաս, ասես, վա՜յ ես էլ եմ սենց մտածել, ինքը գրել ա: Հիմա կարդա, բայց մենակ` եթե ուզում ես: Ձեւի համար չկարդաս, թե չէ, Կատյայի նման մեկը Սոլավյովի հեքիաթների գիրքը քթիդ կհասցնի, ու կկոտրի էլի, ու էլի կապտոտած ման կգաս: Էնքան են հասցնելու տենց հեքիաթներով, մետրոյի դռներով, էնքան գլորվելու ես փիլաքաններով գլուխդ ջարդես, մինչեւ որ չտեսնես, որ դու ո՞վ ես:
Հետ չնայես, սխալներդ հետո կուղղես, կամ էլ չուղղես, թո տենց էլ մնա, քո համար չե՞ս գրում, հոգեւոր պրակտիկա ես անունը դնում, նա սամոմ դելե ձեւեր ես անում: Որոշել ես, որ գրելու, ես, որովհետեւ գրվում ա: Գրի, բայց մենակ քոնը գրի, քո համար արտաթորի միջիդ յախկերը: Հա, բան չկա, կարող ա կարդան, կարող ա` չէ: Դա կարեւոր չի: Դալշե: Ասում ես ֆալշ չես սիրում , բայց ախր նայի հլա, ամենամեծ ֆալշը դու ես: Քո մտքերը քոնը չեն նույնիսկ: Քո աշխարհահայացքը, որ էդքան գուրգուրում ես, փաթաթված ա քեզ: Ո՞ւմ կողմից ու ի՞նչ շահ ունես, Հայաստանում ոչ ընդունված աշխարհահայացքի քոնը դարձնելուց: Եսիմ, կունենաս, էլի: Ինքնամաքրում ա տալիս էդ աշխարհահայացքը:
Բա ինքնամաքրումն ինչի՞դ ա պետք: Որ մաքուր լինե՞ս: Հա, մի եղի: Ի՞նչ տարբերություն, ի՞նչ ես: Մեկ ա ձեւ ես, ինչ ուզես` էն էլ կերեւացնես: Սրա հետ ինտելիգենտ ես, նրա հետ հիպի ես, ծնողներիդ հետ եսիմ ով ես, երեխուդ հետ ես մենակ անկեղծ: էն էլ ոչ լրիվ: Դե երեխա ա, չես ուզում մոր մասին շատ վատ բաներ իմանա, ճիշտ չի, պիտի հարգի: Մեկ ա, էնքան գիտի, որ մի քսան կյանք հերիք ա իրան: Դե ասա, ինչի՞դ ա պետք էդ ինքնամաքրումը: Որ դու «դու» դառնա՞ս: Բա՞ էդ ինչիդ ա պետք: Չգիտե՞ս: Տենց լավ ես քեզ զգո՞ւմ: Հաստա՞տ: Չես խաբո՞ւմ: Լավ, հավատացինք:
Հայկը՞: Հա Հայկի հետ անկեղծ ես, բայց էլի լրիվ չես: Գրի, խի՞ չես գրում, վախում ես ուղարկես, կարդա ու ասի, արա ինձ գցել ե՞ն: Հա, ասա Հայկ, ես բան էլ ա չեմ հասկանում ի՞նչ եմ անում, ես բուդդիստ եմ, որովհետեւ մղում ունեմ, ինտուիցիաս ասում ա էդ ա, բայց թե ի՞նչի համար ա դա, չեմ հասկանում: Էլ մի ձեւացնի քեզանից բանիմաց, խորը մտածող, որ էնքան ես հասունացել հոգեպես, որ հանդիպել ես էդ ուսմունքին: Ասա ինքն ա եկել, ես արժանի չեմ եղել: Ուղղակի մի անգամ էլ սենց ոնց որ հիմա, եկել ա մեկ էլ՝ վերեւի եսդ, ու ասել ա արի ինքնամաքրվենք: Դու էլ պաս ես սկսել պահել: Մեծ պաս, քրիստոնեական: Հը՞, գործ ես սարքում էլի՞: Չհամարձակվե´ս: Գրի´, ուղղակի նստի ու պատմի ինքդ քեզ ու ինձ, մենք ենք ու մենք, վաղը կջնջես: Հա կկարդաս, լավ, հետո կջնջես:
Հոգնել ես, գիտեմ, մեջքդ ցավում ա: Մի քիչ էլ` ու պըրծ: Դե գրի: Պասը պահել ես, միս, յուղ, կաթնեղեն չես կերել ու ձեռնաշարժությունդ էլ թարգել ես էդ վախտ, ասել են չի կարելի: Մտածե՞լ ես: Հա, ապրես: Փորփրել ե՞ս քեզ: Յախկ ես ման եկե՞լ: Ճարե՞լ ես: Հա, էն վախտ ունեիր: Ալկոհոլ էիր ման գալիս, որ ուղեղդ անջատես: Ալկաշ չէի՞ր: Հա ո՞վ ա ասում ալկաշ էիր, բայց ամեն հարմար առիթ բաց չէիր թողնում, որ հարբես: Բայց խի՞: Գնա, գնա ծխի, կակռազ կմտածես` կհիշես, գնա: Չկարդաս մենակ մինչեւ չպրծնենք, խնդրում եմ:
Բարով հետ եկար: Խի՞ ես ծխում: Մերդ չի սիրում, մի ծխի, ի՞նչ կա ո՞ր: Հաճելի ա: Բա ասում ես կախվածություն չունես նիկոտինից: Ֆետիշ ես սարքել էլի քո համար: Կախվածություն, որից փախչում ես: Ցավում ա, գիտեմ, ցավելով նստի, ու գրի: Մատերդ փաթ են ընկնո՞ւմ: Բա սիրահարական նամակներ գրելուց խի՞ փաթ չէին ընկնում, նստել ես, գրել, էն խեղճին ստիպել ես իրան վատ զգա: Որ ի՞նչ: Հա, էլի քո կպչան իդեան ա, որ քեզ չի թողնում հանգիստ ապրես, կողակից ես ման գալիս, կեսիդ: Ողջունելի ա, բայց նա հո պարզ ա, որ քո կողակիցը չի, ու չի էլ լինի: Ընկեր, հա, կարա, շատ լավ ընկեր, նմանը չես ունեցել,համենայն դեպս մտքովդ էլ չի անցել, որ Հայաստանում կարա տենց տղամարդ լինի ու ընկեր դառնա, որովհետեւ իսկական ա, չի խաբում: Ասում ա ինչ մտածում ա քո մասին: Հենա, ստիպել ա, եկել ես նստել ու ինքդ քո հետ զրույց ես անում:
Մի ուղղի, հետո: Փոշմանե՞լ ես: Խի՞: Վախել ես չըլնի էլ տենց ընկերդ: Բա որ սեր էիր գրում չէի՞ր մտածում: Էլի սեր-մեր ես հնարել, չէ՞, չես հնարե՞լ: Բա ինչ: Մեռա՞վ մի օրում սերդ: Սովորում ես սիրե՞լ անշահախնդիր: Յա՜, էս էլ տեսանք, մեղա՜, մեղա՜.. Բացականչական նշանը թո, հետո կդնես: Համ էլ չես դնի, մեկ ա ջնջելու ես: Տենանք, ո՞նց կանես: Կուզես կարդա ընկերդ, չէ՞, որ ասի ապրես, Լուսինե: Ողջունելի անկեղծություն ա: Չէ՞: Բա ի՞նչ: Ինչիդ ա պետք որ կարդա էդ դեպքում: Որ իմանա դու ո՞վ ես: Բա դա ինչի՞: Խի՞ հետ դառար, ստորակետ դրիր, ուրեմն հավակնում ես, որ կարդալու են: Հա ասա, ասա: Ասա ես գրում եմ, ուզում եմ ինձ կարդան: Ուզում եմ ինձ հասկանա ինչքան հնարավոր ա շատ մարդ, ուզում եմ հերս սկզբից ամաչի իմ գրածները կարդալով, հետո նստի, մտածի, թե խի՞ ինքը չի քո հետ էսքան բան խոսել, որ դու վեր չկենաս համայն աշխարհին պատմես, դու ո՞վ ես, որ նա էլ կարդա: Որ քեզ սիրի՞: Չէ: Ճանաչի՞: Հետո էլ, երբ որ շոկն անցնի, հպարտանա՞ որ իրա Լուսինեն կարա իրան լսացնի:
Լավ: Հասկացանք: Հիմա գրի պասիդ մասին: Պասդ ի՞նչ տվեց քեզ: Մաքրեց մասամբ: Դառար զուլա՞լ: Չէ, ուղղակի հատակդ սկսեց երեւալ: Հասկացար, որ էդ ալկոհոլը քեզ պետք էր քեզանից փախչելու համար, ոչ թե իրականությունից, ոնց դու էիր պնդում: Էն էլ եթե գլուխդ կես տարի չցավեր, չէիր հասկանա: Պասդ պրծավ, ու զատիկի օրը գլուխդ սկսեց պայթել: Մեջիդ սաղ յախկերը գնացին մտան գլուխդ, ու չկարացին դուս գան, էնքան շատ էին: Սկսեցիր ցավի հետ ընկերանալ էլի: Ցավով քնում էիր, ցավով արթնանում: Քեզ պատմի, քեզ: Ի՞նչ ձեւի ցավ էր: եւ-ի պոչը գրեցիր էլի, ձեռիդ կխփեմ, ասի մի ուղղի, չէ՞: Չլացես, մեկ ա չի լացվի: Հիմա լացելու օր չի: Հիմա էս օրն ա, քո ինքնամաքրման օրն ա:
Ցավդ սենց էր: Գլխիդ մեջ ոնց որ մի լիքը պարկ լիներ, ահավոր լիքը, էնքան լիքը, ու օտար, որ ուզում էր ճղեր գանգդ ու ժայթքեր Վեզուվի նման: Վերեւից էլ մեկը չէր թողնում ու հրում էր ներս, ու դու տենց ապրում էիր, դեղ-բան չէր օգնում դեղը ցավն ա հանգստացնում ցավի պարկի ծանրության ու ծավալի ճնշումը չի հանում: Բայց որ պայթեր հանկարծ, սաղին կյախկոտեր: Ամաչում էիր:
Լավ ուղղի, թողում եմ: Չիստիմ-բլիստիմ ես անում տողերդ, փոխանակ քեզ անես: Ցավդ դուս գալու ոչ մի անցք չուներ, մեջդ էլ չէիր կարա էլ տեղավորես, որովհետեւ տեղ չկար, մարսվել էր արդեն, պիտի արտաթորվեր: Մեղքի զգացումդ էլ էր ցավ: Ամոթդ էլ: Էն որ քեզանից ինքդ սարսափեցիր, որ ուզում ես ծնողներիդ մահը, մենակ թե դու քո ուզածով ապրես: Ուզածդ ի՞նչ էր: Պիվեն մի ձեռդ, սիգարեթը մյուս փողոցներով թրեւ գալ աննպատակ, հլա մի հատ էլ վրից նարկոտիկներով համեմել, հետո էլ սերեր հնարելով, որ աչքիդ բոզ չերեւաս, տղամարդիկ փոխե՞լ: էդ էր ուզածդ:
Հա էն վախտ էդ էր: Կյանքդ մի մեծ հաճույք էր, կայֆ էր, որ ձեռիցդ առել էին, ու հոգեւարքի մեջ ահավոր բաներ էիր մտածում: Սարսափեցիր քեզ հաճախած մտքից, մեղքի զգացում առաջացավ: Մեղքի զգացումը քեզ օգնեց, ինչ ուզում են ասեն, քո քրիստոնեական Աստվածը քեզ պահել-պահպանել ա էսքան տարի, գուցե եւ կյանքեր, իսկ հիմա դու իրա ավետարանում գրած մեղքի զգացումը անվանում ես սխալ: Հա, լավ, պարարտացրեց: Լավ ա Հայկն էլ էդ միտքը տվեց, թե չէ, որտեղից էիր ատմազկա ճարելու, ասելու էիր յախկն ի՞նչ անեմ:
Դե էն վախտ Հայկ չկար, դու էիր ու քո ցավը: Էն վախտ ինքդ քո մեջ տապակվում էիր, եփում էիր, գանգիդ կրիշկեն հեսա-հեսա թռնելու էր: Ու էլի խենթանալու էիր: Բա ի՞նչ եղավ ցավդ: Ո՞ւր կորավ: Չքվե՞ց: Ո՞նց: Էնքան պահեցիր մեջիդ յախկերը, որ իրանք իրանց դառա՞ն ինքնոչնչացնող պարարտանյութ: Չտեսնվա՜ծ, չլսվա՜ծ բաներ ես ասում Լուսինե աղջիկ: Չեմ հավատում:
Առավոտը վեր կացար,անցյալ տարի էս օրերն էր կարծեմ, ու տեսար ցավ չկա էլ: Մի տեսակ քեզ մեղկացիր, տկլոր զգացիր, էդքան ամսվա ընկերներդ չքվեցին մեկից: Բայց թեթեւացար, ու երջանիկ զգացիր: Տեսար արեւը, ծառերը, աշնանային մռայլ օրը ի՞նչ արեւ: Հա, գիտեիր որ կա: Լավ: Հետո գնացիր գործի, ամեն ինչ նույնն էր, բայց ցավդ չկար: Նայեցիր աջ, ձախ, ոնց որ փնտրեիր, ոնց որ ասեիր ո՞ւր ես, ցավ ջան, ես քեզ արդեն սովորել եմ հետ արի, ախր ես հիմա սաղին սիրում եմ, ինձ էլ եմ սիրում, կյանքը հիասքանչ ա, էլ յախկ չի: Բայց ի՞նչից, ո՞նց:
Հիշեցիր, որ կար մի հատ իմաստուն` Բուդդա Շակյամունին, որ լիքը որոնումներ էր արել կյանքում, տրվել էր հաճույքների ստվածներին էլ, զրկանքների աստվածներին էլ, օրերով էլ մեդիտացիաներ էր արել, ու նենց էր թուլացել, որ ծանծաղուտից դուրս գալուց, քիչ էր մնացել խեղդվի: Դուրս էր եկել, ու հասկացել: Ի՞նչ էր հասկացել: Չես հիշում, բայց հիշում ես, որ դառել էր լուսավորյալ, ազատվել էր իրա ցանկություններից, լավի ու վատի, սիրո ու ատելության, մեղքի ու թողության, կյանքի ու մահվան համեմատական երկակիությունից, դադարել էր փնտրել, որովհետեւ մեռնելուց մարդ չի փնտրում, մեռնում ա, ու պատասխանը եկել էր ինքն իրան մտել էր գլուխը:
Ու հասկացել էր, որ փնտրել չկա, հարց չկա, պատասխան չկա, կյանք չկա, մահ չկա: Որ մտածել չկա, որ դա ամեն ինչից վեր ա, ու գալիս ա հանկարծակի, երբ դադարում ես մտածել, քեզ քրքրել ու փորփրել: Պահ ա: Ու միայն պահ: Ուրիշ ոչինչ: Ու եթե ապրում ես, պիտի ապրես պահի մեջ, ինքնաբուխ, ձգտես վնաս չտաս, եթե կարաս` օգնես, չսիրես ու չատես, լավ ու վատ չլինես, այլ ուղղակի լինես: Դա էլ չես հասկացել, մտել ես, ման ես եկել ինտերնետում ու բուդդիստկի ֆորում ես գտել, չնայած երեք տարի նույն բանը yandex-ում գրել ես, ու բան չի բերել, էդ օրը գրել ես ու քեզ փեշքեշ ա եկել: Սկսել ես շփվել բուդդիստների հետ, հարցեր տալ, հետո ասել են, որ ամեն մարդ ինքը պիտի գտնի իրա ճշմարտությունը: Դու էլ համարել ես, որ եթե ցավդ չքվել ա, ու դու վայրկյանական պայծառացում ես ապրել, ուրեմն բուդդիստ ես: Բայց նստել ես, պրպտել ես, ու նորից մոլորվել ես: Հետո դառել ա սովորություն բուդդիստկի ֆորումը, սկսել ես մտքերդ ընդեղ գրել ու զգացել ես, որ տանում ա քեզ, էլի սկսում ես քեզ չգրել:
Ոնց որ մտքերը հորդան քո մեջից, բայց քոնը չլինեն: Բա ո՞ւմն են էդ դեպքում: Ասել ես` լա՜վ է, գրեմ` հետո կկարդամ: Ու տեսել ես, որ էդքան էլ անկապ բան չես անում, որ գրում ես, հետո կարդում ես քո գրած, քո մտա-ծնած, բայց ոչ քո մտքերը, դրանք դառնում են քոնը: Ոնց որ վերեւից մեկը քեզ թելադրել ա նենց, որ դու գրես, հետո ընկալես: Հիմա էլ ես տենց անում, արա, ապրես: Հենա, ուշքի ես գալիս կամաց-կամաց: Հասկացել ես, թե վերեւից են ասել, թե ներքեւից, կարեոր չի, որ սաղ սուտ ա: Ինչ էլ անես, ինչ էլ ուզես հասկանաս, փնտրես, լավը դառնաս, ոչինչ չի փոխվելու, ուղղակի պիտի ապրես, հենց նենց, ոնց ապրվում ա: Մանտրաներ ես կարդացել, շնչառություն ես հաշվել, բուդդայական ֆորումում էլ ես հասցրել ամուսին ման գաս, սեր ես հնարել, քիչ էր մնում հաջողվեր արդեն, բայց Խամյակդ վախեցել ա, ու չքվել ա:
Վատ ես քեզ զգացել, ուզել ես ասես բուդդիզմի մերը, հետո մի շատ լավ ընկերդ, որ ձեն-վարպետ ա, ասել ա քեզ, Լուսինե դու ի՞նչ ես ուզում, եթե ուզում ես ազատվես Սամսարայի տանջանքներից, ապա ինչի՞ ես նորից կախվածություն փնտրում: Դե դու էլ ասել ես` հա, լավ, շահադիտական նկատառումներվ, նենց էլի, որ Հայաստանում բուդդիզմ չկա, որ պրակտիկա նորմալ հնարավոր չի, որ չես կարա մենակ լինես, սենց հարցերում ուսուցիչ ա պետք: Հետո ասել ա, որ բուդդիզմն ու անձնական երջանկությունը շատ հեռու բաներ են իրարից, դու էլ սկսել ես համակերպվել էդ մտքի հետ ու ուղղակի ապրել: Վատ ես ապրե՞լ: Չէ:
Հիմա սկսել ես հայերեն գրել, իսկ ի՞նչ ա փոխվել: Հայերեն նենց չի՞: Բայց քո լեզո՞ւն ա, ախչի°: Հը՞ էլի մտածում ես, թե դառավ պատմվածք` քո կյանքը բուդդիզմի մուտք գործելու մասի՞ն: Հո դու գրող չե՞ս: Չէ՞: Բա ինչի՞ ես տենց բաների մասին մտածում,, դու քո մտքերը ստեղնաշարի վրա հավաքող ես, ո՞վ ա ասել, որ դա կարա մարդկանց հետաքրքրի կամ ի՞նչ որ բան տա: Դե բան չեմ ասում կարող ա եւ տա: Բայց դա ինքնանպատակ մի սարքի, ցավդ տանեմ, թե չէ էլի յախկեր կհավաքվեն գլխիդ մեջ ու էս անգամ ավելի ուժեղ, որովհետեւ ռեակցիա կտա: Դե ստեղ էլ վատ չէիր սկսել, նստել էիր ու կյանքիդ պատմությունն էիր գրում, անալիզ անում:
Մինչեւ չսկսեցիր մտածել լավ ա դա, թե՞ վատ: Ի՞նչ կմտածեն մարդիկ քո մասին: Տատդ ասեց, վա՜յ խնդրում եմ անունդ փոխի: Դու էլ ասեցիր չէ, տատի ջան, ես ուզում եմ, որ սաղ իմանան, համ էլ գրականություն ա, էդ ո՞վ ա ասել որ Նաբոկովը տասնիրեքամյա Լոլիտա ա ունեցել, հիմա տարբերություն չկա, անունն Անուշ ա հերոսուհիս, թե Լուսինե: Իմ հերոսուհիների սաղի անուններն էլ Լուսինե կլնի, եթե առաջին դեմքից ա: Որովհետեւ սաղ էլ Լուսինե են, սաղ էլ իմ նման յախկեր ունեն, ու սաղ էլ ուզում են ազատվեն, բայց մարդ կա` չի հասկանում, որ դա պետք ա, ես հասկացել եմ:
Հասկացել եմ, որ ամենաիսկական կայֆը դա ա: Մարդ կա` ռիսկ չի անում ինքն իրա հետ խոսա, ու տենց սաղ կյանքում մնում ա ինքն իրան գերի: Ես բորվոք կարմա ունեմ: Ես բարվոք մարդկանց եմ հանդիպում: Ինձ դուխ են տալիս: Ես Լուսինեն եմ: Ես յախկեր ունեմ: Ես վախեր ունեմ: Ես սեքս եմ ուզում: Ազատություն, որ կարեւոր չի, էլի պատրանք ա, բայց հիմա պետք ա, որովհետեւ պետք ա: Որովհետեւ պետք ա ազատություն գոնե էն մակարդակի, որ կարաս վախտին ազատ յախկին յախկ ասես, հանես շպրտես, կամ էլ սարքես Հայկի ասած պարարտանյութ, ու սկսես ինքդ քեզ էլ պարարտացնել, ինչո՞ւ չէ, դավայ, ով էլ կուզի, նրան էլ: Էլ չի գրվո՞ւմ: Ուրեմն մի գրի:
Էլ յախկ չկա:
Էլ ձեւ չկա:
Ապրենք մենք:
Մենք Լուսինեն ենք:
Մենք չենք վախում ինքներս մեզ, ու մարդկանց ասենք ինչ յախկեր ունենք:
Ազատության հոտ ա գալիս: Երնեկ կլինի, եթե ամեն մարդ նստի, ու իրա յախկերը հիշի, թվարկի, ու արտաթորի:
Ու թող դառնա պարարտանյութ:
Ազգն էլ կպարարտվի, մենթալիտետն էլ կազատվի յախկերից:
Հիմա կարաս կարդաս էլ, ուղղումներ էլ անես: Մենակ էլ ձեւ չանես:
Ո՜ւֆ, էս անգամ լավ պրծանք, մեծ յախկերից պրծանք, մնաց մանրերը: Չնայած մեծ ու մանր էլ չկա: Յախկ էլ չկա: Ոչ մի բան չկա: Կարեւորը պրոցեսն ա, կայֆը պրոցեսն ա, ինքնաբուխ ինքնամաքրումը:
2005 սեպտեմբեր
Այսօր, Դեկտեմբերի12-ին, 12:00-ին «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»-ն ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև բողոքի ակցիա է կազմակերպել ամուսնու` Դավիթ Զիրոյանի ու սկեսրոջ` Հայկանուշ Միքայելյանի կողմից դաժանաբար ծեծված և տարբեր խոշտանգումների ենթարկված 20-ամյա Մարիամ Գևորգյանի գործի արդարացի քննություն պահանջելու նպատակով:
Մարիամ Գևորգյանի դեպքի մասին գրել էր hetq.am-ը: Մարիամին եկել են ուզելու ու նա, որպես 20 տարեկան պարկեշտ ու տնական խելոք աղջիկ 2009 թվի վերջին ամուսնացել գնացել է Սանկտ-Պետերբուրգ: Նրա քույրը հարս էր այդ ընտանիքում, իսկ Դավիթ Զիրոյանի նախկին կնոջից բաժանվելը ամուսնու հարազատները որակել են «քոռացել էր` չուզեց մեր տղուն դժբախտացնի, բաժանվեց հետ գնաց»: Այնտեղ Մարիամին անասելի տանջանքների են ենթարկել, պահել են ստրուկի նման, ստիպել են քնել «տաբուրետկի» վրա, անձնագրը խլել են ձեռքից ու անընդմեջ առիթներ են փնտրել աղջկան ծեծելու ու ստորացնելու:
Առանձնակի դաժանություն է եղել սկեսրոջ կողմից, որն ըստ երեւյթին անառողջ հակումներ է ունեցել սեփական տղայի հանդեպխ, ու խանդ` ծեծն ու խոշտանգումներն ուժեղացել են, երբ Դավիթը քիչ թե շատ լավ է եղել կանանց հետ: Դա հոգեբուժների ու դատական մարմինների գործն է` պարզել սկեսրոջ մոտիվացիան: Մարիամին հաջողվել է փախչել ու վերադառնալ Հայաստան, ուր հայրն աղջկան չի ճանաչել դիմավորելուց: Հայրը` Համազասպ Գեւորգյանը ասում է, որ տղայի կողմն ասել է. «Յանի կաղ Համազասպն ովա որ մեզ բան անի, ոչ մի բան էլ չեք կարա անեք»:
Մարիամի քիթն արդեն վիրահատված է` քույրերն են փող հավաքել, բայց դեմքը այլանդակված է պատառաքաղի ու այլ առարկաներով վնասվածքներից: Մարաիմը հաղորդել է ոստիկանություն, որից հետո ամուսնուն` Դավիթ Զիրոյանին, մեղադրանք է առաջադրել «Դիտավորությամբ ուրիշի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու» և «Ծեծ» հոդվածներով, որի համաձայն նրան պետք է դատապարտեին մինչև 3 տարվա ազատազրկման: Դատարանի որոշմամբ Զիրոյանը համաներմամբ ազատ է արձակվել:
Այսօրվա բողոքի ակցիան դատախազության շենքի դիմաց նպատակ ուներ հասցնել պատկան մարմիններին Մարիամի նամակն ու խոսքը: Դատախազության առջեւ մի կես ժամ կանգնելուց հետո դատախազության աշխատակիցը դուրս եկավ ու հրավիրեց Մարիամին ու Կոալիցիայի ղեկավարներին ընդունելության Դատախազի տեղակալ Դանիելյանի ու «Անձի դեմ ուղղված հանցագործությունների վարչության պետ Շահինյանի մոտ: Մի ժամ հետո կանայք դուրս եկան ու ասացին, որ գործն ուղարկված է վերանայման, որ դատախազությունն ինքն էր որոշել դա անել` առանց մեր բողոքի ակցիայի: Ինչեւէ, Մարիամի ձայնը տեղ հասավ, գործն ուղարկվել է վերաքննության, իսկ Հականուշ Միքայելյանն այսօր ժամանում է Սանկտ-Պետեբուրգից դատախազության պահանջով:
Մարիամը խիզախ աղջիկ է, Մարիամը չի լռել, Մարիամը կհաղթի, որովհետեւ Մաիամը մենակ չի այլեւս, նրա հետ է են «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիա»-ն, ու կլինի բռնաւթյան ենթարկված յուրաքանչյուր կնոջ կողքին:
Ի դեպ, ակցիային մասնակցում էր նաեւ Տիգրան Խզմալյանը:
Ֆոտոռեպորտաժը` Սվետլանա Անտոնյանի
Суббота на Площади Революции ֆեյսբուքյան միջոցառման մասնակիցների թիվը մոտենում է 31 000-ի: Միջոցառուման էջը բացել են շաբաթ օրն իշխանությունների կողմից արտոնագրված «Ընդդեմ անարդար ընտրությունների» հանրահավաքի կազմակերպիչները: Դեռ երկուշաբթի մասնակիցների թիվը եղել է 1000, հետո սկսել է արագ աճել, ձերբակալություններից հետո, մանավանդ` բլոգերների ու լրագրողների, օրինակ ռուսաստանյան «գլամուր» կյանքը լուսաբանող հայտնի բլոգեր Բոժենա Րինսկայի(նա եղել է նաեւ բանտում մահացող «Յուկոս»-ի նախկին թոփ-մենեջեր Վասիլի Ալեքսանյանի պաշտպանության պիկետի նախաձեռնողը): Աշխարհիկ «գլամուր» լրագրողուհուն ՕՄՈՆ-ը հրմշտելով խցկել էր ավտոբուս չնայած նրան, որ Բոժենան գոռացել է. «Տղաներ, ի՞նչ եք անում, ես Բոժենան եմ»:
Միլիցիոների Բոժենային ոտքով հարվածելը թանկ է նստում Ռուսաստանի ավտորիտար ռեժիմի վրա, ոտքի է կանգնում «գլամուր» Ռուսաստանը: Քսենիա Սոբչակը Բոժենային ասել է. «Ես էլ էի ուզում գալ միտինգի, բայց բոյ-ֆռենդիս ծնունդն էր»: Ակնհայտ է, որ Ռուսատսանն արթնացել է, ու արթնացել է մինչ այսօր ոչ քաղաքականացված, սեփական կյանքի ու բարեկեցության վրա ֆիքսված մասսան, որը շատ էլ լավ է ապրում, ամեն ինչ ունի, բայց ուզում է նաեւ իր ձայնի տերը լինել:
Չնայած «Սպիտակ Ժապավեն» շարժումը օպոնետնտերն անվանում են «պրոյեկտ», ասում են, որ Ժապավենի կայքի դոմենը գնվել է վաղուց, որ ասում են, թե Բոժենան «Յուկոս»-ի նախկին թոփ-մենեջեր Նիկոլայ Բիչկովի հարսնացուն է, որի մասին վկայում են բազմաթիվ գրառումները նրա բլոգում, չնայած ասում են ամերիկյան պատվեր, սպառնում են Ռուսաստանի ժողովրդին Ամերիկյան ագրեսիայով ու երրորդ համաշխարհայինով, եթե հանկարծ դեստաբիլիզացվի երկրի ներքին իրավիճակը, ինչպես մեզ` Ադրբեջանով, շարժումը թափ է առնում: Նույնիսկ չնայած կեղծ պրոֆայլներով սպամի կույտերին, որ մասնակիցների համար ինֆորմացիոն խառնաշփոթ է առաջացնում, ու պայքարը դրանց դեմ շատ բարդ էր` սնկերի պես աճում էին, բայց մասնակիցներն ավելի արագ, թե՛ հանրահավաքի, թե՛ Սպիտակ Ժապավենի ֆեյսբուքյան էջերում:
Ինֆորմացիա է պտտվում նաեւ, որ հանրահավաքը քաղաքային իշխանությունները տեղափոխել են այլ վայր, թույլատրելով 10 000 մասնակից, որը դեռ չի հաստատվել հանրահավաքի կազմակերպիչների կողմից, ու դեռեւս հարցական է:
Հիշեցնեմ, որ Ռուսաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքներից դժգոհ ժողովուրդն ըմբոստացել է եւ շաբաթ օրը հանրահավաք է հրավիրել: Նաեւ համաժողովրդական շարժում է սկսվել` «Սպիտակ Ժապավեն», որի նպատակն է միավորել բոլոր ընտրությունների արդյունքների հետ անհամաձայններին, հենց այդիպիսին է շարժման անվանման տարբերակներից մեկը` «Անհամաձայնների շարժում»:
Առավոտյան ժամը վեցին 6-րդ վարչության (Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչություն) աշխատակիցները եկել են ակտիվիստ, «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության անդամ, գրող Արմեն Օհանյանի տուն ու առանց ծանուցագիր ներկայացնելու քաշքշելով դուրս են հանել տանից նրան երբ նա հրաժարվել է առանց փաստաբանի գնալ նրանց հետ: Արմեն Օհանյանին բերման են ենթարկել ԱԱԾ քննչական վարչություն:
Քիչ առաջ Արմենին բաց են թողել: Նա հրաժարվել է մասնակցել քննչական գործընթացին առանց փաստաբանի: Փաստաբանը կլինի ժամը 4-ին: Նրա ասելով, «Վրդովվեցուցիչ է միայն այն փաստը, որ այսպես կարող են ներխուժել տուն ու առանց բացատրությունների քաշքշելով բերման ենթարկել, կարող էին մարդավարի, բայց դե` իրենց ոճի մեջ են»
Հիշեցնեմ, որ Արմեն Օհանյանը մշտապես մասնակցում է ՀՀ կառավարության շենքի մոտ հայկական բանակում զոհված զինվորների ծնողների ակցիաներին: Օհանյանն աշխատում է «Հայաստան» համահայկական հիմնադրամում:
ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Արծվին Բաղրամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Արմեն Օհանյանը ծանուցագրով կանչվել է ԱԱԾ –ը սակայն չի ներկայացել,որից հետո նրան սահմանված կարգով բերման են ենթարկել: Այժմ նա հարցաքննվելու է ժամը 16-ին, երբ կրկին կներկայանա ԱԱԾ իր փաստաբանի հետ: Գործը, որի շրջանակներում Օհանյանը հարցաքննվելու է որպես վկա, միջնակարգ կրթության կեղծ վկայականներ տրամադրելու վերաբերյալ է:
Բաղրամյանն ասաց նաև, որ Արմեն Օհանյանի հարցաքննությունը կապ չունի նրա քաղաքական հայացքների հետ, այլ տվյալ գործի շրջանակներում է:
Հերթական հեռուստամարաթոնն է՝ տելեթոն, կամ ով ոնց սիրում է ասել: Հետո վերջում կասեն`«Հայաստան» համահայկական հիմնադրամից հայտնում են, որ «Հեռուստամարաթոն 2010»-ի արդյունքում հավաքագրվել է XX, YYY, ZZZ ԱՄՆ դոլարի նվիրատվություն ու նվիրատվության խոստում»: Խոստումս ո՞րն ա, ո՞վ ա ստուգողը
«Կոչ ենք անում բոլորին` արժանի մասնակցություն ունենալ համազգային միջոցառմանը` ի բարօրություն մեր ժողովրդի, հանուն մեր նվիրական իղձերի իրականացման», — ասում են ԼՂՀ պատգամավորները մարաթոնի մեկնարկին: Ո՞ր ժողովրդի, ո՞ր իղձերին: Ինչի՞ են իրանք իրանց փափկասուն ու հեռագնա իղձերը նույնացնում ղարաբաղցի յոլա տանողի առօրյա կարճամիտ իղձերից:
«Հըլը մի հատ գնացեք-տեսեք էն ճանապարհները, էն տները, որոնք դուք սարքում եք Ղարաբաղում»,- ասում էր հաղորդավարն ընտանեկան լոտոյի ձայնով: Բայց ո՞նց էր ցույց տալու և ի՞նչը:
Սփյուռքը մեզ պահում է հիվանդի պես: Իսկ հիվանդը չի ուզում առողջանալ: Հակառակը՝ նա ամեն կերպ ցանկանում է ի ցույց դնել իր վատ վիճակը, օրինակ՝ հեռուստամարաթոնի գովազդային հոլովակում Ղարաբաղը անապատի տեսքով ներկայացնելով, որտեղ երեխաները վարդավառ են խաղում իրար վրա ավազ շփելով: Հոլովակը «Շարմ»-ինն է, արդեն քանի տարի, նկատենք: Ջուր ա պետք Ղարաբաղին: Անջուր ա Ղարաբաղը, մարդիկ ձիերով են ջուր կրում, կեղտոտ են, ջուր չունեն լողանան, մաքրենք Ղարաբաղը, ջուրը մաքրություն է: Ու մեր սփյուռքահայ բարեկամները, ովքեր իրենց լավ բախտից չեն ունեցել մութ ու ցուրտ տարիներ, չգիտեն, որ անջուր էլ կարելի ա լողանալ, մի ձեռքով, վռազ պատկերացնում են բուրավետ ղարաբաղցուն, ու նրան մաքրելու մաքրասիրական մղումից զոհաբերում են դոլարներ, եվրոներ ու ռուբլիներ… Մաքրվեք բա, հայ ենք, պիտի մաքուր լինենք: Հազիվ թե սփյուռքահայերին ցույց տային Ղարաբաղի սառնորակ աղբյուրները, որտեղի անմահական ջրի նման ջուր նրանցից շատերը չեն էլ խմել երբևիցե: Հա, բան չեմ ասում, ջրի խնդիրը կա: Բայց ինչի՞ է պետք էդպիսի ողորմելի տեսքով ներկայացնել ամեն բան: Հա՜, մոռացել էի հիվանդի մասին: Իհարկե, որպեսզի ամրագրեն ու ամրապնդեն հիվանդի կարգավիճակը: Ջրի խնդիրը լուծեք, բան չունեմ ասելու: Բայց ինչի՞ եմ ես էսքան համոզված, որ էդ ավելորդ ծախսերը, Բակոյի ԱՄՆ հասնելը, հետն էլ մի մեծ շքախումբ շոու բիզնեսի տիեզերական անճաշակ համաստեղությամբ: Ու արի ու մի ասա, որ այ մարդիկ, չե՞ք զզվել էս դեմքերից, չե՞ք տեսնում նրանց վատ խաղը, չե՞ք զգում, որ ձեզ մոլորեցնում են: Ախր ամեն հայերեն ասված բառ չի որ ճիշտ բառ է: Ախր ամեն մի հայկական երգ չի, որ երգ է: Էլ չշարունակեմ:
Սփյուռքահայ ընկերուհիս, հուսով եմ, նա դեմ չի լինի իր անունը հիշատակելուն, Շաքե Բերբերյանը երբ Երևանում էր, հարցրեց.
«Իսկ հիմնադրամի դրամը ո՞ղջը կէրթա նպադակին, թե՞ ուդում են»
Իսկ ես ի՞նչ պատասխանեմ, շա՞տ գիտեմ, ես գիտե՞մ ինչ են լինում էդ փողերը:
«Ես վստահում եմ «Հայաստան» համահայկական հիմնադրամին», — ժամանակ առ ժամանակ ասում էր ինչ-որ հայտնի դեմք: Ես չեմ վստահում «Հայաստան» համահայկական հիմնադրամին:
Չէ, ստեղ խոսքս ընդհանուր առմամբ հոգաբարձուների խորհրդի, կամ Հիմնադրամի սպասարկող անձնակազմի մասին չի խոսքը, նրանք չեն գնում ճանապարհի ամեն հատված ստուգում, որ ինչպես կտեսնեն սփյուռքահայերը կամ հոգաբարձուները ավտոմայրուղու այն հատվածները, որոնք շահագործման հանձվելուց քիչ անց հերթով փլուզվել են: Ո՞վ է նրանց ցույց տվել ասֆալտը, որի վրա արդեն բուսականություն է աճում ճեղքվածքներից, կամ ակտիվորեն քանդուքարափ լինող Հադրութ և Մարտունի տանող ճանապարհները, որ նոր են սարքվել կարծես հիմնադրամի փողերով: Ու հետաքրքիրը նա է, որ այն հատվածներն էն ամենավատ վիճակում, որոնք վերջում են հանձնել: Նենց որ, գտեք էն մարդկանց, ովքեր էդ ամենը կերել են, ու հետ ուզեք ձեր փողերը սփյուռքայհայ բարեկամներ, ձեր հիվանդին դիալիզի տեղ կլիզմա են արել: Այսինքն, փնտրել պետք էլ չի, ոնց հասկացա, դա հենց Բակո Սահակյանի «պադրյադչիկներն» են, որոնց ինքն ա ընտրել տենդերներով: Լսել եմ, ինքը իրան նույնացնում ա Հիմնադրամի հետ, ոնց-որ նույնիսկ ինչ-որ պաշտոն են իրա համար Սերժն ու Քոչարյանը տեղ անում ու հիմա էլ, թեև ինքը ընդամենը հոգաբարձուների խորհրդի նախագահի տեղակալն է, և Հիմնադրամն ունի փաստացի գործադիր տնօրեն, նա էլի շարունակում է ստվերային կառավարում իրականացնել և Հիմնադրամ-նախագահական կապի գլխավոր միջոցն է:
Ո՞վ պիտի սրանով զբաղվի, կարաք ասեք: Ինչի՞ պիտի էս հիվանդ հասարակության կոնկրետ հիվանդ մարդիկ, ովքեր կյանքի ու մահվան հարցի առաջ են, օգնություն չստանան, ինչ ա թե էդ օգնությունը գնում ա վերացական ճամփեքի կամ ջրի: Ինչո՞ւ չի կարելի էդ մարաթոնի ընթացքում հավաքել փող կոնկրետ սրտի վիրահատություների, զանազան օրգանների տրանսպլանտացիների կարիք ունեցողների, քաղցկեղով ու ՄԻԱՎ/ԶԻԱՀ-ով, Հեպատիտ C-ով հիվանդներին բուժելու համար: Ինչի՞ չի սփուռքը բուժում իրականում հիվանդին, հիվանդ հասարակությունը պահելու փոխարեն: Ո՞վ կպատասխանի իմ հարցին: Թե՞ էդ ժամանակ հնար չի լինի դեղերից կտրել, շինանյութ չի, կամ լյարդի տեղը թոք պատվաստել: Է՜հ, անտերանոց ա էլի: Գոնե սփյուռքահայերը, իրանք խի՞ չեն էդպիսի մի առաջարկ անում: Ձիով ջուր կրել կլինի, իսկ չաշխատող սրտով ապրել՝ ոչ:
Սիրելի սփյուռքահայեր, մի թողեք ձեզ շլանգի տեղ դնեն, ուշքի եկեք, մարդ եղեք, էս տարի փող փոխանցեք ոչ թե հիպոթետիկ ջրեր քաշելուն կամ ճամփա սարքելուն, այլ կյանքեր փրկեք, իրական, այսօր, այստեղ: Մի խառնեք առաջնայնությունները` (prioritet)Մարդու կյանքից ավելի թանկ բան չկա ախր…
Նրանց համար, ում առաջնայնությունները խախտված չեն` օգնեք այս տարի Էլենին ու Սյուի մայրիկին ապրել: Հաշվեհամարները հղումներով` Ինչ-որ բան մեր մեջ փչացել է… եւ Փող ունես՝ ապրում ես, փող չունես՝ մեռի՞ ..
Նելլին ու Մոսոն դպրոցում տասը տարի իրար հետ են սովորել, առաջին դասարանից էլ նստել են նույն նստարանին: Մոսոն միշտ Նելլիի պայուսակը տանում-բերում էր, դրանով իսկ զրկելով Նելլիին ընկերուհի ունենալու հնարավորությունից, քանի որ աղջիկները, նույնիսկ մանկահասակ, նախանձում են միշտ տղաների ուշադրությունը վայելող իրենց հասակակիցներին: Նելլին մենակ մի ընկերուհի ուներ, Աննան` հարեւանի աղջիկը, որը հինգ տարեկան հասակում ընկել էր ցեպով կարուսելից, ողնուղեղը վնասել ու դառել հաշմանդամ: Քանի Աննան փոքր էր, հաշմանդամի սայլակ չուներ, նրան ծնողները նստացնում էին Աննայի հին մանկական սայլակի մեջ, որը Աննայի հայրը` վարպետ Սոսոն, որ դզող-փչող էր, վերափոխել էր` անիվները դրել, մեծ սայլակի անիվներ, ամրացրել ինչ-որ կապող ձողով անիվներն ու հենակներն իրար, որով Աննային հնարավորություն էր ստեղծել ինքնուրույն տեղաշարժվելու տան մեջ, ու եթե բակ էին հանում` բակում: Երեխաները մարդկության ամենադաժան մասսան են, ու Աննան միշտ ծաղրուծանակի առարկա էր բակում: Նելլին բարի, սրտացավ աղջիկ էր, կարեկցող բնավորություն ուներ եւ իհարկե չէր կարող անտարբեր մնալ Աննայի դժբախտությանը, որը թռվռան, շեկլիկ աղջկան սարքել էր սայլակի գերի: Նա Աննայի տձեւ սայլակը քշելով հասցնում էր պուրակ, ֆանտաններ, կարուսելներ, ու նրանք զրուցում էին աշխարհումս եղած ու չեղած բոլոր թեմաներով: Նելլին սիրում էր Աննային, Աննան էլ` Նելլիին: Աննան դպրոց չէր գնում, Նելլին էր նրա դպրոցը: Ժողկրթբաժնից մի քանի անգամ ինչ-որ տիկին եկավ, ասեց, որ Աննային պիտի տնային ուսուցիչ վարձեն, քանի որ սովետում անգրագետ մարդ պիտի չլինի, նույնիսկ հաշմանդամ: Աննայի ծնողներն էլ վարձեցին: Ընկեր Մինասյանը միջին հասակի կին էր` ծերացած օրիորդ, ահավոր դյուրագրգիռ ու տարօրինակ պատժամիջոցներ կիրառելու սիրահար: Մի անգամ Աննայի մայրը ներս մտավ սենյակ էն ժամանակ, երբ ընկեր Մինասյանը Աննայի ձեռքը բռնած մզում էր: Հա°, հա, մզում: Ոնց որ շոր են մզում փռելուց առաջ: Աննան էլ ասում էր, որ էլ սխալ չի կարդա: Ձեռքը կարմրել էր ու ցավում էր: Աննայի մայրը Մինասյանին էլ չթողեց ոտք դնի իր տունը: Ու սրանով վերջացավ Աննայի համար տնային դասատու վարձելու պատմությունը: Մի անգամ Նելլին դպրոցից եկավ, իրանց տանը մարդ չկար, գնաց Աննայենց տուն ու նստեց դասերը սովորելու: Աննան նայեց, նայեց թե ոնց ա Նելլին դաս սովորում, բարձրաձայն կարդում, ու մեկ էլ ասեց.
— Նելլի, արի դու ինձ դասատու դառ, ես տառերը գիտեմ, գումարում-հանում, բաժանում-բազմապատկում էլ գիտեմ, դու ինչ դպրոցում տալիս են տանն անելու, արի ստեղ արա, ու ինձ էլ սովորացրու, պատմի դասատուի պատմածը:
— Բա կարա՞մ:
— Հա, խի՞ չես կարա, ոտանավոր սովորացրել ես ինձ, հիշո՞ւմ ես:
— Հա դե ոտանավորն ուրիշ ա, Աննա, ես արդեն չորրորդ դասարան եմ, իսկ դու վաբշե դպրոց չես գնացել:
— Ոչինչ, ես գրքերն ունեմ սաղ դասարանների, դու ինձ դաս կհանձնարարես, ես էլ կսովորեմ ու կպատասխանեմ, դե դասատու-դասատու էլի° կխաղանք, մենակ իսկականից:
— Դե լավ, արի:
Ու Նելլին սկսեց Աննայի հետ պարապել: Մի տարում նրանք հասան Նելլիի հինգերորդ դասարանի մակարդակին: Հիմա Նելլին դասը առավել ուշադիր էր լսում, հետո գալիս` Աննային պատմում, ու միասին դաս էին անում: Աննան էր Նելլիի միակ ընկերուհին, Նելլին էլ Աննայի լույսն ու հույսն էր, ուրախությունն ու մխիթարանքը իր անմխիթար հաշմանդամի կյանքում:
Աննան տասներեք տարեկան էր, երբ Մոսկվայից բերեցին առաջին իսկական հաշմանդամի սայլակը: Նելլին Աննային ման էր տալիս օրերով, մութն ընկած նոր տուն էին գալիս, Նելլին լիֆտով հանում էր Աննային իրանց տուն, հետո ինքն իջնում իրա հինգերորդ հարկը:
Զուգահեռ` կար Մոսոն, որն արդեն սկսել էր սիրահետել Նելլիին: Մոսոն խուժանատիպ տղա էր, լավ չէր սովորում: Նելլիի ու Մոսոյի հերերը միասին էին աշխատում ու ընկերների պես մի բան էին, այսինքն, աշխատավարձի օրը միասին խմում էին, բլոտ, նարդի էին խաղում, դե մի թաղի ժողովուրդ էին: Մոսոն շուտ առնականացավ, բեղեր լույս աշխարհ եկան` տալով ոչ էնքան բոյով Մոսոյին պստիկ պապայի տեսք: Բայց դե Նելլին էնքան էր սովորել Մոսոյին, որ արտաքին ոչ մի փոփոխություն չէր նկատում: Ինչը չէիր ասի Մոսոյի մասին, որը նկատում էր Նելլիի աղջնակից սիրուն, հասունացած աղջիկ դառնալը, նկատում էր, ու քանի որ տեստաստերոն հորմոնները բեղերի հայտնվելու հիմնական պատճառն էին ու արդեն խաղ էին անում մեջը, սիրահարվեց: Իսկականից սկսվեց Մոսո ու Նելլի սիրավեպը, երբ իններորդ դասարան էին:
Նելլին դառել էր գեղեցկուհի: Ուղիղ, ծանր մազերը, որ վեց տարեկանից չէր կտրել, հասնում էին մինչեւ սիրուն, կլորիկ, քիչ դուրս պրծած տուտուզը: Ունքերը բնականից թելի նման էին, սիրուն ու կամար էին կապում չգիտես ինչ ճանապարհով հայուհի Նելլիին հասած ասիական կտրվածքով սեւ աչքերի վրա: Քիթը փոքրիկ, համարյա ցցված էր, որ Նելլիին տալիս էր ծիծաղելի, բայց շատ թովիչ տեսք: Իսկ ամբողջի պսակը Նելլիի շրթունքներն էին, բանտիկի պես, մեկը մեկին, ու ուժեղ կարմիր, նենց, որ դասատուները միշտ Նելլիին նախատում էին շրթներկ օգտագործելու համար: Տպավորությունն էր տենց: Մի խոսքով, Նելլին յուրահատուկ, ոչ մեր քաղաքին, ոչ էլ Հայաստանին բնորոշ գեղեցկություն ուներ: Մոսոն խելագարվում էր Նելլիի համար: Նելլին ուր գնում էր` Մոսոն պոչիցը կպած: Ու սաղ գիտեին, որ Նելլին Մոսոյինն ա, իսկ Մոսոն` թաղինը, ուր ինչ կռիվ կար, Մոսոն ընդեղ էր, ուր վատ բաներ կային, Մոսոն ընդեղ էր, ուր անաշա, օղի ու պիվա կար, Մոսոն ընդեղ էր: Բայց Նելլին էդ Մոսոյին չգիտեր, չէր ուզում իմացած լինի:
— Նելլի, Մոսոյին սիրո՞ւմ ես:
— Եսիմ, Աննա, ես չեմ իմանում սիրելն ինչ ա:
Դա տասներորդ դասարանում էր: Աննան դառել էր շեկլիկ, սիրուն կանաչաչյա աղջիկ, ու եթե հաշմանդամի սայլակը չլիներ Աննայի ոտերը, Աննան մի բոլ երկրպագու կունենար:
Դպրոցն ավարտեցին: Աննան էլ էքստեռն քննություններ հանձնեց ու ավարտեց: Աննան ինչ-որ ինստիտուտ գտավ, որտեղ հաշմանդամներին թույլ էին տալիս տանը նստած, փոստով առաջադրանքներ հանձնել, ու միայն մի անգամ ավարտելուց գնալ Լենինգրադ` դիպլոմային պաշտպանության: Աննան ուղարկեց իրա ատեստատը, ու քանի որ լրիվ հինգեր էին, ընդունվեց: Բանասիրական ֆակուլտետ:
Նելլին էլ Աննայի հետ պարապելու վեց տարվա ընթացքում սիրել էր մանկավարժությունը, ու ոնց որ բնականաբար տենց էլ պիտի լիներ, առանց մտածելու նույնիսկ, առանց դասատուի մոտ փողով պարապելու ընդունվեց մանկավարժական ինստիտուտ: Մոսոն իհարկե չընդունվեց, չնայած տվել էր պոլիտեխնիկ: Դե Մոսոն ո՞նց ընդունվեր, խելք չուներ, փող էլ չուներ: Նելլին գնաց Երեւան, Մոսոն մնաց ստեղ: Մի ամիս: Մի ամսից Երեւան գործ գտավ ու գնաց, որ Նելլիի մոտ լինի, որ հանկարծ նրան չկպնեն, չխոսցնեն, Նելլին տղու հետ բառ չփոխանակի, որովհետեւ Նելլին Մոսոյինն ա:
……………………
Անցավ մի տարի, ու էդ մի տարում Մոսոն հա° Նելլիին կպած ման էր գալիս էլի, սաղ օրը պաչպչում էր Նելլիին, փողոցով այլ կերպ, քան գրկած, Նելլիի հետ չէր քայլում: Նելլին էլ ոնց որ դպրոցում էր հանդուրժում Մոսոյին իրան կպած, նենց էլ էդ մի տարին հանդուրժեց, մինչեւ Մոսոյին չտարան բանակ:
Նելլին մնաց Երեւանում մենակ: Մոսոն իրեք պահակ էր դրել Նելլիի վրա` հորողբոր տղաներին: Նրանք Նելլիին տանում էին դասի, դասից բերում տուն: Նելլին իրավունք չուներ նույնիսկ կուրսեցու ծնունդ գնալ, Մոսոն կատաղում էր:
Եկան ձմեռային արձակուրդները, Նելլին եկավ տուն:
— Նելլի, ես առանց քեզ ոնց որ առանց ձեռքերի լինեմ, քիչ ա` ոտքերս չեն աշխատում, հըլը դեռ ձեռքերս էլ գնացին Երեւան: Ո՞նց ա Երեւան կյանքը, ուսանողությունը երեւի լավ բան ա չէ՞:
— Է¯, եսիմ, Աննա, ես ուսանողություն չեմ անում, ես գնում եմ ինստիտուտ ու գալիս տուն, Մոսոյի ախպերներն են տանում-բերում: Ոչ մի տեղ չեմ գնում, դասից բացի:
— Վա¯յ, ախչի, ո՞նց ես դիմանում տենց: Ես չնայած հաշմանդամ եմ, բայց էլի ուր ուզում եմ, կարամ գնամ, ինձ «չէ» ասող չկա, մենակ թե կարամ աստիճաններով բարձրանամ իջնեմ, ազատ մարդ եմ: Քեզ չի՞ ճնշում քո վիճակը:
— Եսիմ, Աննա, իսկ ե՞րբ ա ուրիշ ձեւի եղել որ: Ինչքան ինձ հիշում եմ, մոտս Մոսո ա եղել, Մոսոն տարել-բերել ա դպրոցում, Մոսուն տարել-բերել ա ինստիտուտում, հիմա էլ ախպերներն են տանում-բերում: Ես ուրիշ կյանք չգիտեմ, Ան:
— Բա տենց ո՞նց կլինի Նել, տենց ախր չի կարելի: Կյանքը հո մենակ Մոսո չի՞: Ես չեմ ասում` գնա սիրածներ փոխի, վատ բաներ արա, որ կյանք կոչվի, բայց տարրական մարդկային շփում մի՞թե քեզ պետք չի:
— Եսիմ, Ան, չեմ հասկանում ոչ մի բան: Ո՞նց կարաս մի բան ուզես ուտես, եթե հըլը չես կերել: Ես ազատություն չեմ կերել, դրա համար էլ չեմ տանջվում, որ չկա: Դե ի՞նչ ա որ, Մոսոն ա էլի, պարզ ա, որ ամուսնանալու ենք, էլ ինչի՞ս ա պետք ազատ կյանքը իրեք տարվա համտեսեմ, եթե հետո տան կնիկ եմ դառնալու ու Մոսոյով եմ ապրելու, նեղվելու եմ, որ ազատությունս չկա:
— Բայց սիրո՞ւմ ես գոնե:
— Եսիմ է, դե երեւի սիրում եմ էլի:
— Եսիմս ո՞րն ա, Նել, մարդ կամ սիրում ա, կամ` չի սիրում, եսիմ չկա, հո դու անզգա, անկամ անասուն չե՞ս:
— Երեւի անասուն եմ, Ան ջան, որովհետեւ իրոք չգիտեմ: Դե Մոսոն ա էլի, սաղ կյանքս հետն եմ եղել, հիմա մոտս չի, հա°, կարոտում եմ, ոնց որ մորս, հորս, ախպորս: Բայց քեզ հատուկ եմ կարոտում, մենակ քեզ եմ տենց կարոտում, այ քեզ սիրում եմ:
— Չէ, ես ուրիշ եմ, ես ընկերուհիդ եմ, դու ինձ որպես մարդ ես սիրում, իսկ սիրածին սիրելը ուրիշ բան ա:
— Դու որտեղից գիտե՞ս, Աննա աղջիկ, թե սիրածն ի՞նչ, ա, սիրածին ո՞նց են սիրում:
— Դե երեւի գրքեր եմ էլի կարդում քո շնորհիվ, ընդեղ Մոսոյի ու Նելլիի նման անկապ սիրո մասին չեմ կարդացել, չկա, աննորմալ սեր ա ձեր սերը, Նելլի ջան:
— Ռադ եղի, նորմալ ա, ոչ մի աննորմալ բան չկա: Ուղղակի ես կրքոտ չեմ, սառը մարդ եմ:
— Չէ, հեչ էլ սառը չես, Մոսոդ ա անտաշ:
— Աննա, Մոսոս քեզ ի՞նչ ա արել, որ տենց չես սիրում:
— Քեզ չի թողնում ապրես, քեզ սարքել ա թելով պար ածվող տիկնիկ` խամաճիկ, գիտես չէ՞, մարիոնետներ են ասում դրանց: Դու չկաս, երբ մոտդ Մոսո կա, կա միայն Մոսոյի Նելլի, իսկ իմ իմացած Նելլին չկա:
— Դե չկա` չկա, ի՞նչ անեմ: Տենց ա իմ կյանքն էլ, մերոնք Մոսոյենց հետ մոտ են, ամեն ինչ արդեն որոշված ա, Մոսոն բանակից գա` ամուսնանալու ենք:
— Հա, խազ են քաշե՞լ օրորոցիդ վրա տասնհինգ թվին, չէ՞: Է¯, Նելլի, հետո ես գլխիդ տալու, Մոսոն քո թայը չի, նա հոգով սրտով-խուժան ա, ուղեղն էլ մի բուռ ա մենակ, ուղիղ էնքան, ինչքան պետք ա մեր ջհանդամում ապրելու ու «գողական» լինելու, մեկ էլ քեզ իրան կպցնելու ու կպած պահելու, սրա-նրա մոտ իրա սիրուն Նելլիով պարծենալու համար: Մոսոն հըլը քեզ ցույց կտա, թե ինչ տականք ա:
— Է¯, բոլ ա, Աննա, տենց անես, էլ չեմ գա ձեր տուն: Ինձ վատ մի տրամադրի իմ նշանածի նկատմամբ: Որ մատանի չեմ դնում, դա չի նշանակում, որ նշանված չեմ: Ուղղակի նշանը ծախսեր ա պահանջում, դե փողն էլ գնաց Մոսոյի բանակի քեֆին, հենց գա` կնշանվենք: Բայց ինձ համար Մոսոն իմ նշանածն ա ու վերջ: Լավ ա, վատ ա` էդ ա:
— Նելլի, հըլը մի հատ անկեղծ ասա, սկի ձեր կուրսում նենց տղա չկա՞, որ դուրդ լինի եկած էս մեկուկես տարվա ընթացքում:
— Է¯, էլի մի սկսի պրովոկացիոն հարցեր տալ, Աննա:
— Չէ լավ, ասա էլի, գոնե նենց, մի քիչ, կամ էլ դու իրան դուր գաս, չկա՞ տենցը:
— Կա մի տղա, կիրովականցի ա, ծնողները մանկավարժներ են, տատն ու պապն էլ են եղել մանկավարժներ, հիմա էլ ինքն ա եկել դառնա: Միշտ ինձ ա նայում դասերին: Գիտեմ, որ դուրն եմ գալիս: Ես նենց չեմ պահում ինձ, որ Մոսոյիս բանակում եղած վախտը մեկն ինձ ռիսկ անի մոտիկանա: Պետքս չի:
— Պարզ ա, աղջիկ ջան, քեզ հետ ամեն ինչ: Ասում են` հնարավոր չի փրկել նրան, ով չի ուզում փրկվել: Գնա, գնա Մոսոյիդ գիրկը, բայց որ ցավի, չգաս ասես` յոդ քսի ու կապի, Աննա: Ես քեզ զգուշացրել եմ, կողքից լավ ա երեւում, դու կարող ա սաղ կյանքդ Մոսոյի հետ ես եղել, չես նկատում, բայց ես տեսնում եմ, որ Մոսոն քեզ հըլը էնքան ցավ ա պատճառելու, որ չես ուզելու, թե ունենաս էս կյանքը:
— Չէ, տենց չի լինելու: Հենա, Մոսոյի հերը կոոպերատիվ ա գրվել, կակռազ Մոսոյի բանակի վերջանալուն կստանա: Մենք առանձին կապրենք, իսկ եթե ամուսնանում են ու առանձին են ապրում, ամեն ինչ լավ ա լինում, ներվերդ ուտող չի լինում, կենցաղդ քոնն ա` կուզես ամանները կլվաս, կուզես հեռուստացույց կնայես` առավոտը կլվաս:
— Հա Մոսոյից բացի տենցը էդ բնակարանում չի լինելու, ճիշտ ա: Քո կյանքն ա, Նելլի, դու ես որոշողը, ես ուրախ կլինեմ, եթե դու երջանիկ լինես, Մոսոյի հետ, թե Փլանի-Փստանի, կարեւոր չի: Բայց որ տեսնում եմ հիմիկվանից` ինչ ա սպասվում քեզ, սարսափում եմ քեզ համար:
— Չէ, Ան ջան մի սարսափի, լավ ա լինելու: Մոսոյի նման ինձ ոչ ոք չի սիրի կյանքում: Պիտի նենց մարդու հետ կյանքդ կապես, որը քեզ շատ ա սիրում: Դե իսկ դու էլ կսիրես էլի ժամանակի հետ, հո քար չե՞ս:
— Լավ, Նելլի ջան, կապրենք` կտեսնենք: Բայց իմացի, որ ես միշտ կամ, միշտ պատրաստ եմ քեզ օգնելու ցանկացած հարցում, մանավանդ մոսոյատիպ հարցերում:
— Գնանք կատաց անենք, Աննա:
— Գնանք, Նելլի:
………………………
Անցավ Մոսոյի բանակի երկու տարին, Մոսոն եկավ, ու եկան Նելլիին նշանելու: Կոոպերատիվ տունն արդեն ստացել էր Մոսոյի հերը, ու հարսանիքի օրն էլ նշանակված էր: Նելլին էդ մի ամիսն անցկացրեց Մոսոյի ակտիվ սիրահետումներից խուսափելով: Մոսոն ասում էր` մեկ ա ամուսնանալու ենք, ի՞նչ տարբերություն, երբ կքնենք որպես մարդ ու կնիկ: Իրավիճակը դժվարանում էր նրանց Երեւանում գտնվելով` ուր Նելլին վարձով էր ապրում:
— Մոս ջան, չէ, բան չմնաց, համբերի էլի, թող պարզ երեսով ձեր ընտանիքը մտնեմ, հերս իրան լավ զգա: Ընկերներ են հորդ հետ, միասին նստած վախտը երեսով չտա, չասի` աղջիկդ մատչելի ապրանք ա: Դիմացի, Մոս ջան:
— Է¯, Նելլի, հերս տենց բան կյանքում չի ասի, գիտեն, որ մանկուց իրար հետ ենք, իրար համար ենք ստեղծված սենց ասած, ոչ մեկն էլ բան չի ասի, ազիզ, թող էլի:
— Չէ°, Մոսո, չէ°:
Ու տենց, ամեն Աստծու օր, մինչեւ չեկավ հարսանիքի սպասված օրը, որ Մոսոյին պիտի թեթեւություն պարգեւեր: Հարսանիքի նախօրյակին Նելլիի մերը որոշեց ծնողական պարտքը կատարել, ու իրիկունը նստած, Նելլիին բացատրեց, թե ոնց են երեխա սարքում: Նելլին սուս-փուս լսեց ու գնաց քնելու: Երազում տեսավ մահացած տատին, որը կանչում էր Նելլիին, թե արի, արի հետս տանեմ: Տատը քաշում էր Նելլիին դեպի իրան, չգիտես որտեղից ռաստ եկած Աննան էլ` իրան: Նելլիին քիչ էր մնացել միջիցը կես անեն:
Նելլին արթնացավ սառը քրտինքով պատված: Ոչ մեկին չպատմեց երազը:
Հարսանիքն արեցին կենցաղի տանը, ամեն ինչը տեղը տեղին: Նելլիին լիքը ոսկեղեն նվիրեցին, սերվիզներ, նույնիսկ չեխական խրուստալից ջահ նվիրեց Մոսոյի Մոսկվա ապրող մորաքույրը: Մի խոսքով, ամեն ինչ լավ անցավ:
Նորապսակներին որպես ժամանակակից մարդիկ ճամփեցին թազա տուն, որ մենակ անցկացնեն առաջին գիշերը: Ուտելիք դրին հետները, նույնիսկ խմիչք: Մոսոն ու Նելլին գնացին իրանց տունը, ընդեղ պիտի առաջին գիշերն անցկացնեին համատեղ կյանքի, ընդեղ էլ պիտի ապրեին հետագայում: Հիմարի երազանք:
Նելլին հագավ տատի կենդանության օրոք իրան բաժինք առած գերմանական գիշերանոցը, պենյուարն էլ վրայով, ու նստեց մահճակալին:
Մոսոն խմել էր հարսանիքին, բայց հարբած չէր: Մոսոն խմիչքից կատաղում էր, դառնում էր մի տեսակ ագրեսիվ: Նելլին մի քիչ վախենում էր Մոսոյից տենց վախտերը, բայց հիմա Մոսոն իրա ամուսինն էր, հիմա նա Նելլիին պիտի պաշտպաներ, պիտի սիրեր:
— Հը՞, պատրա՞ստ ես:
— Հա, Մոս ջան, պատրաստ եմ, կարաս քո բաժին օրինական սեքսը ստանաս:
Մոսոն բնույթով կոպիտ էր, «գողական» տղա էր, ի՞նչ երկարացնեմ: Նելլիին հանվացրեց, պառկացրեց, ինքն էլ հանվեց ու պառկեց վրեն: Նելլին հնազանդ պառկել էր: Մոսոն իրա գործը արեց, որից Նելլին ոչ մի բան չհասկացավ: Չհասակացավ, թե էդ ինչ մի լավ բան ա, որ էդքան գովում են, փսփսում են անկյուններում, մի անամոթ մարմնամարզություն ընդամենը, իսկը նենց, ոնց որ Նելլին կարդացել էր «Էգլեթիերների ընտանիքը» գրքում: Ընդեղ տենց էլ գրված էր. «Եւ այս անամոթ մարմնամարզությունից, եթե Աստված կամենում է, երեխա է ծնվում»: Հիմա Նելլիի համար առաջին անգամվա սեքսը տենց էր: Անամոթ մարմնամարզություն: Ի՞նչ իմանար Նելլին, որ իրա Մոսոն ա եզ, որ ինքը հըլը դեռ չփխրեցված, առու չգցած բոստան ա, որը ինչքան էլ ցանես, ջրես, մինչեւ չփխրացնես` բերք չի տա: Մոսոն փխրացնել չգիտեր: Նա մենակ առանց առու գցելու ցանում էր իրա անպետք սերմը:
— Հը՞, Նելլի, ո՞նց բան ա սեքսը:
— Եսիմ, Մոսո, բան չհասկացա:
— Ցավե՞ց երեւի դրա համար: Ոչինչ, հետո լավ կլնի: Հըլը վեր տենամ արյունդ:
Նելլին վեր կացավ, բացեց վերմակը:
Արյուն չկար:
— Ախչի, բա խի՞ արյուն չկա:
— Եսիմ, Մոսո, երեւի տենց էլ ա լինում:
— Չի լինում, եթե աղջիկ են լինում անպայման արյուն ա լինում: Նելլի, պոզեր ես դրել ինձ դու, հա՞: Երբ ես արանքը կարացե ճղես, այ բոզ:
Նելլին ցնցվեց «բոզ» բառից: Ի՞նչ ա ասում է՜ էս Մոսոն:
— Մոսո, ի՞նչ ես հիմար-հիմար դուրս տալիս, ե՞րբ կարայի ես քեզ պոզեր դնեմ, մի քայլ անգամ չէի գցում առանց ախպերներիդ պոչիցս կապած լինելու:
— Չեմ իմանում, արյուն չկա, ուրեմն դրել ես:
— Չէ, Մոս, ցավդ տանեմ, ճիշտ եմ ասում, ես քեզ հավատարիմ սպասել եմ երկու տարի, ում ուզում ես` հարցրու:
— Ինչի՞ս ա պետք հարցնեմ, ես տեսնում եմ, փաստը մնում ա փաստ: Արյուն չկա: Բոզի մեկը, այլանդակ, փչացած, ոռ էիր խաղցնում էսքան վախտ, նշանված վախտերն ասում էի` տուր, ասում էիր` չէ, բա հերս ինձ համար ամաչի՞: Դե հիմա ես սաղին կպատմեմ, թե դու ով ես, ինչ պոռնիկ ես, հիմա տենամ ի՞նչ ես անելու: Ես քեզ դուրս չեմ անի, շատ ես սիրուն, քեզ հետ մարդամեջ գնալիս սաղ ինձ են նայում, ես քո նմանը չեմ կարա ճարեմ, բայց սաղ կյանքդ կզած ես մնալու իմ առաջ, ռեժիմով տփելու եմ: Ես նենց կանեմ, Նելլի աղջիկ, որ դու կիմանաս, թե ինչ ա նշանակում Վալուց Մոսոյին խաբելը, պոզեր դնելը: Ես քու բոզ մերը…
Նելլին կծիկ ա դառել, նստել ա ցածր աթոռին ու հոնգուր-հոնգուր լաց ա լինում: Ի՞նչ ասի նա Մոսոյին, Մոսոն ընդունակ չի ոչ լսելու, ոչ էլ հասկանալու Նելլիի պատճառաբանությունները: Բա հե՞րը: Հերը հիմա չի կարալու քաղաքով ման գա, ո՞նց ա գնալու հանք գործի, էն էլ Մոսոյի հոր հետ միասին մի հերթափոխի: Ջհանդամը թե չի տփի, մենակ բան չասի մարդու: Նելլին չգիտեր, թե ուր ա կորել իրա կուսաթաղանթը, ինքը կիրթ աղջիկ էր, հասկանում էր, որ երբեմն չեն ունենում ընդհանրապես, իրանք ֆելդշերի կուրս են անցնում ինստիտուտում, ընդեղ պատմել են, բայց դե Մոսոն չի հասկանա, չի հավատա, եթե նույնիսկ Վիկտոր Համբարձումյանն ասի նրան դրա մասին: Բա ի՞նչ անի Նելլին:
Մոսոն գնաց խոհանոց, նստել ա, արաղը դրել դեմն ու խմում ա` բաժակ բաժակի հետեւից:
Նելլին լացել, լացել ու քնով էր անցել, երբ վեր թռավ կողքին հասցրած հարվածի անտանելի ցավից:
— Բոզի աղջիկ, ցիրկի պոռնիկ, տրասսի բոզ, ես քու մերը, ես քու …
Մոսոն համ հայհոյում ա, համ էլ ամեն բառի հետ տալիս քացով, բռունցքներով Նելլիի մարմնի տարբեր մասերին, ու նենց չի խփում, իմիջիայլոց, այլ ոնց որ բռնցքամարտիկը կատաղած զարկեր կհասցներ հակառակորդին: Նելլին գալարվում ա, սենց ա շրջվում, նենց ա շրջվում, Մոսոն տալիս ա փորին, գլխին, կողքին, երեսին, վաղը սաղ կապտած ա լինելու Նելլին, ու սաղ իմանալու են, որ Նելլին աղջիկ չի եղել… Նելլին ի վիճակի չէր դիմադրելու, Մոսոն էլ ծեծեց Նելլիին, հետո պառկեց վրեն, կատաղած բռնչալով տիրեց ու մեռածի նման քնեց:
Նելլին վեր կացավ, շորերը հագավ ու դուրս եկավ փողոց: Վերջ: Նելլին դառավ վատը: Նելլին հիմա պիտակ ունի: Նելլին էլ չի բարեւի Հռիփսիկ տոտային, Սերոժ ձյաձյային ու մնացած հարեւաններին պարզ երեսով: Նելլին հիմա իրա մնացած ողջ կյանքը գլխիկոր պիտի մնա: Երեւի մենակ Աննան նույն ձեւի կվերաբերվի Նելլիին: Գնա Աննայենց տուն, Աննան իրան լավ բաներ կասի, Աննան իրան կստիպի ապրել: Ինչի՞ չլսեց Աննային, Մոսոն իրան զոմբի էր սարքել, իրա հնարած սցենարին համաձայն Նելլիին դեր էր տվել, Նելլին էլ հլու հնազանդ կատարում էր էսքան տարի: Եւ ի՞նչ: Եւ ինչ որ հիմա կա` անպատիվ, ծեծված, բոզ հանված Նելլի, որի կյանքը պիտի լինի իրան ռեժիմով տփող անտաշ Մոսոյի կողքին: Չէ՛, չի գնա Աննայի տուն, Աննան կասի` ասում էի չէ՞: Չէ՛, չի գնա:
Մոստի վրայով անցնելիս Նելլիի հայացքն ընկավ դիմացի բարձրահարկին: Նելլին գնաց վերելակով բարձրացավ տասներեքերորդ հարկ, հետո ման եկավ, գտավ դեպի տանիք տանող դուռը ու դուրս եկավ…
Քաղաքը ափիդ մեջ ա: Սիրուն ա շատ: Արեւը նոր-նոր ծագում ա: Նելլին նայեց արեւին, մինչեւ նա դուրս եկավ: Նայեց ներքեւ, տեսավ մարդ չկա, ու թռավ տատի մոտ…
Մոսոն արթնացավ դռան թակոցից: Միլիցեքն են: Ի՞նչ են ուզում, կրիմինալ բան-ման չկա մոտը:
— Մոսո, կնիկդ իրան վիսոտկից գցել ա, չգիտե՞ս ինչու:
Մոսոն անակնկալից ու վախից տեղը ճպաղեց:
— Չէ, չգիտեմ:
— Բայց խի՞ ես դու քնած, իսկ կինդ ծեծվածի վնասվածքներով շենքից գցված: Հը՞, ասա հըլը:
— Դե, աղջիկ չէր, մի երկու անգամ հասցրի, որ իմանա, որ ես դուռակ չեմ: Հետ չէի տալու հո հորը, սիրում եմ մանկուց:
— Բա մանկուց սիրած աղջկան տենց ծեծո՞ւմ են, անասուն: Հասցնում են էն աստճանի, որ նա գնա գցվի՞: Հավաքվի գնանք, տեղում կպարզենք քո մեղքի աստիճանը:
Մոսոն գնաց շորերը հագնի, նասկիներն էր ման գալիս, մեկ էլ վերմակը հետ տարավ…
Նելլիի կուսաթաղանթի արյունն էր, ո՞նց էր եղել առաջին անգամը չկար, հետո երեւի եղավ… Վա՜յ, ափսոս, Նելլի…
Մոսոյին չնստացրին, համարեցին, որ մեղք չունի Նելլիի մահվան մեջ:
Աննան Մոսոյին տեսավ մի օր փողոցում, հանեց վաղօրոք նախապատրաստած երկաթի ձողը ու տուր թե կտաս Մոսոյի բութ ու անտաշ, զըռգլուխ գանգին` հետեւից: Մոսոն ընկավ հիվանդանոց, հազիվ փրկեցին: Աննայի հանդեպ հայց-մայց չներկայացրեց, քաք կերած շան նման հենց հիվանդանոցից դուրս եկավ, փախավ գնաց ռուսաստանները, ու էլ մեր քաղաքում երեսը ցույց չի տվել…
Նելլիի ու Մոսոյի հայրերը մի երկու տարի խռով մնացին, հետո ինչ-որ առիթով մի տեղ էին միասին հայտնվել, հաշտվեցին ու էլի դառան ընկերներ: Դե Մոսոյի հերն ի՞նչ աներ, որ Մոսոյի հերն ա:
Աննան ապրում ա Լոնդոնում, ասում են` դառել ա պահանջարկ ունեցող սցենարիստ: Ամուսնացել ա: Նույնիսկ կեսարյան հատումով աղջիկ ա ունեցել, անունն էլ Նելլի ա դրել:
Նելլիի գերեզմանը հերը սիրուն սարքել ա, մարդ շատ ա գնում գալիս, անծանոթ մարդիկ ծաղիկներ են դնում Նելլիի գերեզմանին, հետն էլ պուլպուլակ ա սարքել` խմում են ջրից: Աննայի նախաձեռնությամբ քարի վրա գրել են.
Նելլի Վաղարշակի Աբգարյան
1968-1988
«Ձոն կուսաթաղանթին»
Այսօր տոլերանտության` թարգմանում են հայերեն հանդուրժողականություն միջազգային օրն է: Մենք իրար սիրել, հարգել պարտավոր չենք համայն աշխարհով, բայց մենք պարտավոր ենք հանդուժել այլը, եթե այն ոտնձգություն չի անում քո իրավունքներին:
Մեր հասարակությունը մենթալ ավանդապաշտական ու կրոնական պատնեշ է դնում ամեն այլի ու այսպես կոչված նորմայի մեջ: Ու ոչ միայն դնում է տարբերելու համար, կամ բնորոշելու, դնում է խարանելու ու պախարակելու, նողկալու ու լավագույն դեպքում` խղճալու համար: Մեր հասարակությունը տոլերանտ չէ: Թարգմանում են հանդուրժողական, բայց դա մի տեսակ վիրավորական է հնչում, ասես ընդունում են քեզ, որպես այդպիսին, բայց համդուրժում են, այլ ոչ հավասարի պետ ընկալում, ըմբռնում ու հետո նոր` ընդունում: Այս անհանդուրժողականությունը ամենավառն է հասարակության տարասեռական հատվածի մոտ նույնասեռականների հանդեպ:
Իսկ եթե ընտանիքիդ անդամն է հայտնվում «փոքրամասնության» մեջ, ապա առաջանում է շոկային իրավիճակ, որտեղ ծնողական սերն ու «թասիբ»-ը անհավասար պայքարի մեջ են մտնում: Վերջերս ծանոթացա մի աղջկա հետ, ու ինչ-որ խաղի ժամանակ, երբ անկեղծությունը նախապայման է, նա պատմեց իր կյանքի պատմությունը, որը մեր օրերի համար, կամ գուցե իմ հանդուրժողական դիրքից, անհեթեթ ու դաժան թվաց՝ ծանր ու դրամատիկ հնդկական կինոյի նման:
Նրա անունը ասենք՝ Սոնա է, նրան բոլորն ասում են Սաննի հայերենով` Արևիկ: Ու իրոք աղջիկն էդպիսին է՝ համեստ, կամեցող ու բարյացկամ: Ապրում է Երևանից ոչ հեռու, մի փոքրիկ քաղաքում: Ես պատմում եմ նրա պատմությունն այնպես, ինչպես ինքն է ինձ պատմել:
«Այս պատմությունը սկսվեց նրանից, երբ ծնողներս ինձ մոտ նկատեցին որոշ շեղվածություն նորմալ համարվող սեռական կողմնորոշվածությունից՝ ինձ դուր էին գալիս կանայք: Ես կասկածները փարատելու համար սկսեցի հանդիպել մի տղայի հետ, մեր շփումը տևեց վեց ամիս: Հետագայում, հասկանալով, որ չեմ կարող շարունակել, նրան ասացի, որ էլ չեմ ուզում ընկերություն անել, և որ նա ինձ այլևս չանհանգստացնի զանգերով ու այցերով, քանի որ ես նրա հանդեպ ոչինչ չեմ զգում: Հաջորդ օրը համալսարանից դուրս էի գալիս, երբ նա փորձեց ինձ «փախցնել», բայց չստացվեց: Ես հասցրեցի դուրս նետվել մեքենայից: Դրանից հետո մոտ երկու ամիս նա ինձ հանգիստ չէր տալիս ու մեր մեջ շարունակվում էին վեճերը: Հետո ծնողների հետ վեր կացան ու եկան ինձ նշանելու, իսկ ես տեղյակ էլ չէի: Մի խոսքով, ծնողներս իմ կամքին հակառակ նշանեցին նրա հետ: Մի տարի նշանված մնացինք: Էդ ընթացքում բազմիցս փորձել եմ հետ վերադարձնել նշանի մատանին, բայց ծնողներս անընդհատ խանգարում էին:
Հետո, բանը հասավ հարսանիքին: Դեկտեմբերի 5-ին մեր հարսանիքն էր: Ամուսնությունից հետո պարզվեց, որ նրա մոտ թույլ արտահայտված իմպոտենցիա կա, ու դա ինձ ձեռք էր տալիս: Երկու ամիս շարունակ քուն ու դադար չունեի: Ես իհարկե, լավ օգտվում էի նրա իմպոտենտության հանգամանքից, բայց երբեմն ստացվում էր, որ նա կարող էր, էդ դեպքում ես զանազան պատճառներ էի հորինում: Մի անգամ նույնիսկ եղունգս եմ քաշել, որ նրա հետ չսեռահարաբերվեմ: Որոշ ժամանակ անց, ես հասկացա, որ էլ չեմ դիմանում, ահավոր նիհարել էի, ոչ ուտում էի, ոչ խմում: Մոտս նևրոզ էր ու ես անընդհատ վախի մթնոլորտում էի գտնվում: Նամակ թողեցի ու փախա: Նամակում գրեցի, որ էսպես բաներ, որ ես այլ կողմնորոշում ունեմ, որ ես չեմ կարող նրա հետ լինել: Ամուսնուս հորաքույրը էդ նամակը պատճենահանել էր ու տարածել ողջ քաղաքով: Մի ամսից վերադարձա տուն, որ վերջ դնեմ էդ խոսակցություններին: Մի քանի օր հետո ամուսնուս կողմը եկավ մեր տուն, ու սկսեցին ծնողիս հետ կռվել, թե՝ ինչի՞ է նա ինձ հետ ընդունել, ինչի՞ չի վռնդում: Մորս ասում էին, որ նա պետք է ինձ տնից դուրս անի, քանի որ ես լեսբուհի եմ, ու վատ օրինակ եմ ծառայում մյուսներին:
Հիմա որոշ չափով հանդարտվել է, ապրում եմ մորս հետ, որին սկսել եմ խաբել, ասելով, թե՝ նամակում ստիպված էդպես եմ գրել, որ ամուսինս հիասթափվի ու հանգիստ թողնի ինձ: Ծնողս հոգու խորքում գիտի, բայց կարծես չի ուզում դրան հավատալ: Նա ասում է, եթե դու էդ մարդն ես, ապա դու ապրելու իրավունք չունես: Երբ հանդարտվում է, ասում է, որ բարկացած էր, դրա համար է ասել: Ու նաև, որ եթե այդպիսին եմ, ապա հետ կանգնեմ ու կյանքս չկործանեմ ու իրենց էլ խայտառակ չանեմ: Լեսբուհի լինելու պատճառով թողեցի նաև ուսումս… Համալսարանում նույնպես ինձ չընդունեցին ու չհասկացան: Թե´ դասախոսները, թե´ ուսանողները: Ամեն օր փսփսոցի առարկա էի ու ասես ծաղրածու լինեի, որին լավագույն դեպքում մատնացույց էին անում ու ծիծաղում, իսկ լինում էին դեպքեր, երբ բորոտի պես խոշում էին: Մատնացույց են անում ամենուր, երբ ինչ-որ կերպ զգում են, որ լեսբուհի ես: Բայց չնայած էդ ամենին, որ Հայաստանում շատ դժվար է լեսբուհի լինել, ես ինձ իմ տեղում եմ զգում, նույնիսկ էս կարգավիճակում: Ես ահավոր տհաճություն եմ զգում տղամարդկանց հանդեպ, և´ ֆիզիկապես, և´ զգացմունքային դաշտում: Սա իմ կյանքն է, ու ես ուզում եմ տնօրինել այն, ինչպես կամենում եմ: Հիմա ես աշխատանք եմ փնտրում, որպեսզի կարողանամ անկախ լինել, ու բնակվել գոնե Երևանում, որտեղ էդ ամենը գավառի պես սուր չի ընկալվում: ՉնայածԵրևանում էլ մի բան չի…. Ես մեղավոր չեմ, որ լեսբուհի եմ, դա մեղք չի, որ ես փորձեմ քավել, ու ոչ էլ հիվանդություն է, որ բուժվեմ: Ամենաշատը, որ կարող եմ անել, դա իմ բնույթին դեմ գնալով, ստիպեմ ինձ զզվելով ապրել տղամարդու հետ և լրացնել դժբախտ կանանց ցուցակը: Այնինչ՝ կարող եմ նաև երջանկացնել …»
Մեր կողքին բազում մարդկային ճակատագրեր են խեղվում կապված սեռական կողմնորաշվածության հետ: Վաղուց ապացուցված է, որ նույնասեռականությունը հիվանդություն չի, որ այն հոգեկան շեղում չի, այլասերվածություն չի, վերջապես, այնքան էլ գիտակցված ընտրություն չի, դա սեռական կողմնորոշվածություն է, որը պայմանավորված է հիմպատալամուսի՝ ուղեղի այն հատվածի հետ, որը պատասխանատու է զգայական դաշտի համար՝ սեռական հակում, գրգռվածություն ու բավարարվածություն, սովի ու ծարավի հագեցում, եւ այլ հաճույքի աղբյուրներ: Միասեռականությունը, կամ նույնասեռականությունը (նախկինում օգտագործվում էին արվամոլ ու համասեռամոլ տերմինները, բայց քանի որ դրանք պարունակում են «մոլ» արմատ, հետևաբար՝ գինեմոլ, կնամոլ, խաղամոլ, բառերի կարգին դասվելով դառնում է վիրվորական), անձի զգայական, հուզական, ֆիզիկական նախասիրությունն է նույն սեռի ներկայացուցչի նկատմամբ։ էդպես է, համենայն դեպս ուղն ու ծուծով միասեռական մարդու համար, որը բիսեքսուալ չի, ու օրգանապես չի կարող զույգ կազմել հակառակ սեռի ներկայացուցչի հետ: Թվում է, թե 21-րդ դարում ենք, ու՞մ ինչ գործն է ուրիշի սեռական կյանքը։
Հանդուրժենք միմյանց, ջհանդամ թե տոլերանտ չենք, թող Սաննին ապրի իրեն բաժին ընկած կյանքը, ամենքս թող տանենք մեր խաչերը, առանց ուրիշի խաչը ծանրութեթեւ անելու, մանավանդ, որ չենք պատրաստվում օգնել, կամ տանել նրա խաչը…
Սիրելի բարեկամներ, ֆեյսբուքյան «ռազբոռկաները» թեմայով, թե` ի՞նչ է հոմոսեքսուալիզմը`ընտրություն, հիվանդություն, հոգեկան շեղում, այլասերվածություն, թե՞ թվարկվածներից ոչինչ, այլ ուղղակի` սեռական կողմնորոշվածություն, որը եղել է ու կա մարդկության պատմության մեջ բնակչության 5-7% մոտ, այդ թիվն անփոփոխ է Հռոմեական կայսրության ժամանակիներից ի վեր: Ձեզ եմ ներկայացնում մի հոդված, գրված Վրեժ Շահրամանյանին այցելելուց հետո, որտեղ սեքսոլոգը սպառիչ պատասխաններ է տալիս հարցերին:
Այցս պայմանավորված էր IWPR «Խաղաղության ու պատերազմի լուսաբանման ինստիտուտի» կազմակերպած կլոր սեղանի ընթացքում ունեցած իմ ելույթով(Բոլորս էլ սխալական ենք, այդ թվում նաև Աստված), որտեղ ես մեջբերել էի Նորայրի խոսքը, նա էլ իր հերթին մեջբերել էր իր էնդոկրինոլոգի խոսքից հատված: Վերջինս, երբ պարզել էր, որ Նորայրը բիոլոգիապես կին է, ուղարկել էր Վրեժի մոտ`ասելով, որ իբր բժիշկ Շահրամանյանը հանձն է առնում բուժել տրանսսեքսուալիզմը: Վրեժը զանգահարել էր ինձ ու հերքում էր պահանջում:
Համացանցում տիրող տրամադրությունները ևս խոսում էին այն մասին, որ լուրեր են տարածվել, թե Վրեժ Շահրամանյանը իրոք հանձն է առնում բուժել հոմոսեքսուալներին, ինչն էլ առաջացրել էր LGBTQ (լեսբի-գեյ-բիսեքսուալ-տրանսսեքսուալ-քուիր/համակիր) համայնքի ու նրա իրավապաշտպանների արդարացի զայրույթը։ Որոշեցի պարզել իրականությունը` արդյո՞ք համալսարանական կրթությամբ սեքսոլոգը չի ընդունում էն պարզ փաստը, որ 30 տարի է, ինչ Առողջապահության համաշխահային ասոցիացան հոմոսեքսուալիզմը այլևս հիվանդություն չի համարում: Իսկ դրանից հեղինակավոր կառույց ես դեռ չգիտեմ։
Հարմարավետ փոքրիկ սենյակ էր սեքսոլոգի սենյակը, ուր աշխատանքի սպեցիֆիկան պահանջում է մաքսիմալ հանգիստ մթնոլորտ: Ինձ դիմավորեց 30-ին մոտ ժպտերես ու հաճելի մի երիտասարդ: Չնայած նրան, որ ես ինտերնետում տեսել էի նրա նկարը, այնուամենայնիվ հանդիպումն անակնկալ էր, քանի որ ես սպասում էի տեսնել նոմենկլատուրային շառլատանի, բայց տեսա գրագետ ու բանիմաց մարդու:
Զրույցից պարզվեց, որ Վրեժը ոչ միայն այդպիսի անհեթեթություն չի ասել, ինչը նրա համար մասնագիտական մեծ սխալ կլիներ, ու բժշկական շրջանակներում նրան այլևս ոչ ոք լուրջ չէր ընկալի, այլ նաև առաջիններից է, որ հրապարակավ հայտարարում է, որ թե իգական, թե արական հոմոսեքսուալիզմը հիվանդություն չէ, ու պետք չէ մարդկանց բուժելու փորձեր անել: Դա նաև գիտակցված ընտրություն չէ, ուղղակի՝ սեռական կողմնորոշման երեք հիմնական` հետերոսեքսուալ (տարասեռական), բիսեքսուալ(երկսեռական) ու հոմոսեքսուալ(նույնասեռական կամ միասեռական) տեսակներից մեկն է։
Վրեժն ինձ ասաց, որ դեմ է միջազգային բժշկական տերմինները հայերեն թարգմանելուն, ու եթե ռուսերենում կան «пацеинт» ու «больной» բառերը, ապա դրանց հայերեն համարժեքը միայն «հիվանդ»-ն է. էդ պատճառով, երբ ասում ես, որ քեզ դիմել է հիվանդը, մարդկանց մոտ պատկերացում է ստեղծվում, թե դու քեզ այցելողին արդեն իսկ հիվանդ ես համարում («պաթոլոգիա» բառը սեքսոլոգիայի կենտրոնի աշխատակիցները դիտավորյալ հանել են «սեքսապաթոլոգ»-ի պոչից, որպեսզի մարդիկ չվախենան իրենց այցելելուց): «Ամբողջ հարցը հենց բառերի մեջ է, հայերենի բժշկական տերմինոլոգիան այդքան հաջող չի թարգմանված, ես վեր եմ թռչում որոշ տերմինների հայերեն թարգմանությունը լսելիս, օրինակ` սեռաբանություն»,- ասում է բժիշկը։
«Առողջապահություն» ամսագրի համարներում տպագրված հոդվածը վերնագրված է եղել «Հոմոսեքսուալիզմի ծագման ժամանակակից մի քանի տեսություններ»: Քանի որ Վրեժը դեմ է բժշկական միջազգային տերմինները հայերեն թարգմանելուն, նա այստեղ նույնպես օգտագործել է միայն «հոմոսեքսուալ» բառը, այդ վերնագրով էլ տվել է խմբագրություն, «համասեռամոլ»-ը վերնագրի մեջ ավելացրել են խմբագրողները։
Նա ասում է, որ ասուլիսներին սեքսուալ առողջության հետ կապված ինչպիսի թեմա էլ շոշափվելիս լինի, լրագրողներն անպայման բերում-հանգեցնում են հոմոսեքսուալիզմի մասին թեմաներին: Լրատվամիջոցները իբրև թե թարգմանում են ու գրում «համասեռամոլ», ինչպես ամսագրում էր. ստացվում է, որ օգտագործում ենք «համասեռամոլ» բառը, որը պարունակում է «մոլ, մոլի» վիրավորական արմատը. վաղուց Լեզվի ինստիտուտին պետք է պահանջ ներկայացնել այն գործածությունից հանելու` որպես անձը վիրավորող բառ:
Աղավաղման մեկ այլ օրինակ, էլի լեզվական: Վրեժն ասում է, որ հոմոսեքսուալիզմը հանվել է հիվանդությունների ցուցակից, մնացել է միայն մի տեսակ. մեջբերում եմ «Հետքի» լուսաբանումից՝ «էգոդիստոնիկ տեսակը, երբ մարդն ամուսնացած է, բայց միևնույն սեռի ներկայացուցչի նկատմամբ սեռական հակումներ ունի, ըստ մասնագետի, բուժելի է: Նրանք դիմում են մեզ, բացատրում` ինչ է իրենց հետ կատարվում, մենք էլ սկսում ենք բուժումը»:
Նախ` դա ասում է ոչ թե Վրեժը, այլ նույն Աոռղջապահության համաշխարհային ասոցիացիան: Հետո` հոդվածում ոչ մի տեղ չկա թարգմանությունը, թե ի՞նչ է էգոդիստոնիան, ու թե ինչի՞ց է բժիշկը բուժում պացիենտին: Էգոդիստոնիան հոգեկան շեղում է, թարգմանվում է մոտավորապես այսպես՝ ինքնաժխտում, իր ինչպիսին լինելը չընդունելու երևույթը: Հետևաբար, Վրեժը բուժում է ոչ թե հոմոսեքսուալիզմը, այլ հոգեկան դիսբալանսը: Բնավ պարտադիր չէ, որ այն բխի միայն հոմոսեքսուալիզմը չընդունելուց, կարող են լինել ինքնաժխտման զանազան տեսակներ:
Այս դեպքում մարդը չի կարողանում ընդունել իր հակումը դեպի սեփական սեռը, ու նրա հոգեկան վիճակը դառնում է հիվանդագին: Իսկ բուժումն անցկացվում է հիմնականում հոգեթերապևտիկ մեթոդով. արդյունքում կամ մարդն ընդունում է իր բիսեքսուալ լինելը, քանի որ ավելի հաճախ այս տիպի էգոդիստոնիա է լինում, երբ մարդն ապրում է հակառակ սեռի զուգընկերոջ հետ, և կամ հակում է զգում դեպի նույն սեռը: Երբեմն լինում են էրոտիկ ժամանակավոր ֆանտազիաներ, դրանց վերանալուց հետո մարդը շարունակում է ապրել ընտանիքում:
Նույն ասուլիսից հատված մեջբերեցի` ասելով, որ Վրեժն իր խոսքի մեջ հոմոսեքսուալիզմը ուղղակիորեն համարում է հիվանդություն: Մեջբերում եմ. «Բայց մինչև մենք նրա հետ չխոսենք, մինչև չզրուցենք նրա հետ, չիմանանք նրա սեռական նախասիրությունների մասին, ոչ մի հաստատ ախտորոշում չենք կարող ասել»:
Բժիշկը պարզաբանում է. «Ախտորոշում ասելով` ես նկատի չունեմ, որ դա հիվանդություն է: Ուղղակի ռուսերենում «диагностировать» բառի հայերեն համարժեքը ախտորոշումն է, իսկ այս դեպքում ուղղակի լեզվական խնդիր է, որովհետև նույն ռուսերենում կա «диагноз-здоров», ինչի հայերեն համարժեքը կլինի՝ ախտորոշումը-առողջ: Բացի այդ, իրոք, մինչև անձը չանցնի սպեցիֆիկ սեքսոլոգիական հետազոտություն, ինչի արդյունքում անհատը կարող է բացահայտվել նրա այս կամ այն խնդիրը կամ դժվարությունը, որը սեքսուալ կողմնորոշում չի ճանաչում»։
Վրեժն ունի շատ բիսեքսուալ, հոմոսեքսուալ թե տղամարդ, թե կին պացիենտներ, որոնց նա ոչ թե հոմոսեքսուալիզմից է բուժում, այլ բուժում է նրանց հոգեկան լարվածությունը, օգնում է, որ նրանք իրենց հիվանդ չհամարեն, ու նաև փորձում է աշխատել նման երիտասարդների ծնողների հետ, որպեսզի նրանք չվանեն զավակին իրենցից միայն այն պատճառով, որ նրանք մեծամասության նման չեն ու չեն կարող սիրել հակառակ սեռին:
Ո՞ւմ է պետք Վրեժ Շահրամանյանի էժանագին հակա-RP-ը: Հաշվի առնելով մեր հետադեմ մենթալիտետն ու տիրող միջնադարյան պատրիարխալ մթնոլորտը` դա կարող է լինել ազգային անվտանգության հարց, քանի որ նույնասեռականներին դասում են աղանդների ու սուբկուլտուրաների շարքում, ու չեն ուզի թողնեն, որ հասարակությունը հանդուրժող դառնա նրանց հանդեպ: «Ազգը սերունդ չի տա, դա մերը չի, ներմուծված է». կամ ընդհանուր պայքար LGBTQ անձանց` իբրև «ազգակործան վիրուսի» դեմ: Այս պարագայում Վրեժին հոմոֆոբ ու հոմոսեքսուալիզմ «սուտի» բուժող ներկայացնելը՝ խեղաթյուրելով վերջինիս տված ասուլիսները, դժվար չէ պատկերացնել:
Բայց մի կողմ թողնելով նմանատիպ շերլոկհոմսյան հիպոթետիկ վարկածները` կարծում եմ, որ Շահրամանյանը զոհ է գնացել լեզվամտածողության թարգմանության պրոբլեմին, այն է՝ մտածում է ռուսերեն, խոսում հայերեն:
Մեջբերեմ Վրեժի խոսքը՝
«Համաձայն Առողջապահության համաշխարհային ասոցիացիայի` հոմոսեքսուլիզմը հիվանդություն չէ: Պետք է օգնել հոմոսեքսուալներին` կախված իրենց խնդիրներից: Պետք է հասկանալ, որ նրանք ոչ մեղավոր են, ոչ էլ այլմոլորակայիններ են: Նրանք մեզ նման մարդիկ են, որոնք տարբերվում են միայն սեռական կողմնորոշմամբ: Ես ուզում եմ, որ մեր երիտասարդները լինեն առողջ, ինչ կողմնորոշվածություն ուզում է ունենան: Նրանց պետք է ընդունել այնպիսին, ինչպիսիք կան: Իսկ պիտակավորելու, քարկոծելու փոխարեն պետք է տեղյակ լինել այդ երևույթի ծագման և զարգացման պատմությանը, որը ձգվում է ողջ մարդկության պատմությանը զուգահեռ, հասկանալ, որ անլուրջ քննադատական բևեռացումը միմիայն կհանգեցնի ագրեսիայի աճի: Ու ինչքան հանդուրժողականությունն աճի, էնքան մենք կունենանք առողջ ու գիտակից հասարակություն: Չի կարելի մերժել մարդուն` հիմք ընդունելով նրա սեռական կողմնորոշվածությունը»:
Վրեժի հետ խոսեցինք ոչ միայն էս թյուրիմացությունների մասին. դիտարկեցինք նաև ընդհանուր սեքսոլոգիական վիճակը մեր երկրում՝ այն իրոք անմխիթար վիճակում է գտնվում, մարզերում չկան մասնագետներ, մարդիկ տեղեկացված չեն: Վրեժը համաձայնեց, որ անհրաժեշտ է հասարակության տեղեկացվածությանը և հանդուրժողականությանը նպաստող նախագծեր մշակել և տարածել։
Շահրամանյանը սեքսոլոգ է, ով ուզում է, որ Հայաստանը, հայը մի քիչ դուրս գա կեղծ ավանդապաշտության ու ամոթի շրջանակներից, չամաչի ու չհապաղի իր սեքսուալ ցանկացած պրոբլեմներով դիմել սեքսոլոգին, ստանա որակյալ մասնագիտական օգնություն ու կարգավորի իր սեքսուալ կյանքը: Այդ ժամանակ երևի թե մենք կունենանք ավելի շատ սեքսուալ տեսանկյունից բավարարված ընտանիքներ, ու երջանիկ դեմքերը կգերակշռեն Երևանի փողոցներում:
Կարևորը, որ մարդիկ իրար հասկանան: Մնացածը ժամանակի հարց է:
Հ.Գ. Հաշվի առնելով, որ մենք ապրում ենք այնպիսի հասարակությունում, որտեղ սեքսի, սեքսսուալ առողջության, սեռական անվտանգ վարքագծի, ու «սեքս» բառարմատը պարունակող ցանկացած բանի մասին մինչ այսօր փսփալով են խոսում, (ուր մնաց թե դիմեն սեքսոլոգի), սեռական տգիտությունը վերացնելու և սեքսոլոգի հետ ուղիղ կապ հաստատելու համար «Հայկական Վարկածը» և սեքսոլոգ Վրեժ Շահրամանյանը armversion.com կայքում բացում են հատուկ ենթաբաժին` «Սեքսը մեր կյանքում», որը կարող եք գտնել կայքի «Ձեր վարկածը» բաժնում:
Կներկայացվեն սեքսուալ առողջության մասին գիտահանրամատչելի հոդվածներ, կարծիքներ, նաև Վրեժ Շահրամանյանը կպատասխանի ձեզ հուզող հարցերին, որոնք կարող եք ուղղել կայքին` մեկնաբանության տեսքով (բաժնի նյութերի տակ), էլ. փոստով և ֆեյսբուքյան մեր էջում:
-
-
13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել -
13.04.2024 | 01:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին. -
12.04.2024 | 01:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին -
13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ» -
13.04.2024 | 01:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին -
12.04.2024 | 02:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան -
13.04.2024 | 01:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը -
12.04.2024 | 01:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքնասպան է եղել՝ նռնակ պայթեցնելով -
13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.