Լուրեր
Մահ`անտարբերությունից թե՞ տգիտությունից

22.05.2012 | 17:00 Շուշան Գալստյան

Արխիվ

Մայիս 2012
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
« Ապր    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  
ՍՈւՐԵՆ ՍՈւՐԵՆՅԱՆՑ
Ներկոալիցիոն մրցակցություն ../Սուրեն Սուրենյանց/ Ապրիլ 30, 2011 | 8:59

Իշխանության և ՀԱԿ-ի ներկայացուցիչների` երկխոսությանը միտված փոխադարձ հայտարարությունների համատեքստում, մի տեսակ աննկատ մնաց ԲՀԿ պատասխանատուների երեկ հնչեցրած հայտարարությունները:

Այդ կուսակցությունը ներկայացնող Նաիրա Զոհրաբյանը հանդես եկավ հայտարարությամբ, նրա գործընկեր Արամ Սաֆարյանը հարցազրույց տվեց «Ազատություն» ռադիոկայանին: Հրապարակային հայտարարությունների իմաստն այն էր, որ ԲՀԿ-ն ինքնուրույն է մասնակցելու խորհրդարանական առաջիկա ընտրություններին:
Այս հայտարարությունները նույնիսկ բնական կհամարվեին, եթե երկու ամիս առաջ թարմացված չլիներ կոալիցիոն հուշագիրը կամ էլ կոալիցիոն մեկ այլ կուսակցությունից` ՕԵԿ-ից, անընդհատ չհնչեին կարծիքներ` խորհրդարանական ընտրություններին միասնական կոալիցիոն ցուցակով մասնակցելու նպատակահարմարության մասին
Բացի այդ, միասնական ցուցակի ձևավորման անհրաժեշտության մասին խոսում է այն հանգամանքը, որ երեք կուսակցություններն ընտրություններից դեռ երկու տարի առաջ հայտարարեցին, որ նախագահական ընտրություններում սատարելու են Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Մյուս կողմից, կոալիցիոն նոր հուշագիրն ինքը` թե բովանդակության, և թե ստորագրման ձևի առումով, նոր վիճակ չստեղծեց, ընդամենն ամրագրեց իշխանության մոնոլիտության պատրանքը: Ավելին, ԲՀԿ-ին հարկադրեցին ստորագրել այս փաստաթուղթը և բնական է, որ այս կուսակցությունն առիթ է փնտրում ` իր ինքնուրույնությունը, ինքնաբավությունը ցույց տալու համար:
Իսկ այդպիսի առիթներ այս օրերին լինում են` ինչքան ուզեք:
Մի կողմից նկատվում է, որ Սերժ Սարգսյանը փորձում է ձերբազատվել Քոչարյանի քաղաքական ժառանգությունից, մյուս կողմից` իշխանություն-ՀԱԿ երկխոսության նախադրյալներ կան: Երկու հանգամանքն էլ որոշակիորեն թուլացնում են ԲՀԿ-ի դիրքերը: Հայտնի է, որ ԲՀԿ –ի ձևավորման գործում երկրորդ նախագահն որոշակի դերակատարություն ունեցել է, մյուս կողմից` եթե գործող նախագահ Սերժ Սարգսյանին հաջողվում է որոշակի համաձայնության գալ Տեր-Պետրոսյանի և նրա թիմի հետ, կոալիցիոն գործընկերների պահանջն էապես նվազում է:
Այս համատեքստում պետք է դիտարկել ԲՀԿ գործիչների հայտարարությունները:
Իհարկե, դրանց հետևանքը գերագնահատել նույնպես չի կարելի:
Անկախ տարաձայնություններից` ԲՀԿ-ին ընդդիմադիր հեռանկար չի սպասվում, ավելին` այս կուսակցությունն, այսպես, թե այնպես, ինտեգրվելու է Սարգսյանի պատկերացրած նոր համակարգին: Պատահական չէ, որ ԲՀԿ գործիչներն իրենց հարցազրույցներում քննադատում են միայն կառավարությանը` անվերապահ աջակցություն հայտնելով գործող նախագահին, իսկ վերջինս էլ, գոնե արտաքուստ, արժևորում է կոալիցիոն իր գործընկերոջը` Գագիկ Ծառուկյանին Անվտանգության խորհրդի անդամ նշանակելով:

Top լուրեր
Հարցում
  • Ինչքանո՞վ են օբյեկտիվ ընտրությունների արդյունքները.

    Ցույց տալ արդյունքները

    Loading ... Loading ...