Լուրեր
Արխիվ

Փետրվար 2012
Երկ Երք Չրք Հնգ Ուրբ Շբթ Կիր
« Հնվ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
272829  
Սյուզան Սիմոնյան
Ընտրությունների «ապրոբացիա» Հրազդանում Փետրվար 14, 2012 | 18:46 Սյուզան Սիմոնյան

Իշխանությունները Հրազդանում չցանկացան ակնհայտ կեղծիքների գնալ` լցոնումների, բռնությունների և այլ ապօրինությունների, որոնց ականատես ենք եղել նախկինում, քանի որ չէին ցանկանում համապետական ընտրություններից առաջ մեծ լարում առաջացնել:

Սա «Ժառանգություն» կուսակցության անդամ, ԱԺ պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի կարծիքն է: Նա փետրվարի 12-ին տեղի ունեցած Հրազդանի քաղաքապետի ընտրություններին մասնակցել է որպես դիտորդ: «Հրազդանում վերջնական ապրոբացիա արվեց գալիք համապետական ընտրությունների մեխանիզմը:

Դա հետևյալն է, թե վարչական ռեսուրսը և ընտրակաշառքը տոկոսային առումով որքան ձայն կարող են ապահովել: Ըստ դրա, եթե իշխանությունները վստահ լինեն, որ այդ մեխանիզմի, գումարած մեծամասնական պատգամավորների շնորհիվ կկարողանան ապահովել մեծամասնություն, ապա նրանք կփորձեն ավելի մեղմ տարբերակով ընտրություններն անցկացնել: Իրենք որոշակի տվյալներ կարող են ստանալ, թե հասարակության որ մասը ընտրակաշառքը կվերցնի, և այդ վերցրած ընտրակաշառքի որ մասը կաշխատի»: Պատգամավորի կարծիքով, արդար և ազատ ընտրություններ տեղի չունեցան. «Վարչական ռեսուրսի օգտագործումը և ընտրակաշառքի կիրառումը, որը չի կասեցվում իրավապահ կառույցների կողմից, միանշանակ ապացուցում են, որ արդար ազատ ընտրություններ անցկացնելու կամք իշխանությունները չունեն»:

Մարդկանց երկիր.Ի պատիվ Իլյիչի Դեկտեմբեր 16, 2011 | 13:55 Սյուզան Սիմոնյան

Էջմիածնի վերջին գյուղում՝ Լեռնամերձում, Լենինը միշտ կենդանի է։

Մարդկանց երկիր. Բողոք ցպահանջ (տեսանյութ) Դեկտեմբեր 06, 2011 | 12:26 Սյուզան Սիմոնյան

Դեպքը տեղի է ունեցել 1980-ականների սկզբին։ Սովետաշենի 11-րդ օժանդակ դպրոցի աշակերտուհի Հեղինե Կիրակոսյանը և նրա ընկերուհին՝ Մսրյան Գոհարը մոտեցան լուսավորության նախարարությունից դպրոց եկած ստուգողներին և պատմեցին, որ իրենց հետ դպրոցում դաժան են վարվում։ Իրենց արարքի համար նրանք պատժվեցին- ուղարկվեցին հոգեբուժական հաստատություն։

Իմ հերոսուհին վաղուց անհետացել է իրեն ճանաչող մարդկանց տեսադաշտից։ Նրա անունը մնացել է հիվանդանոցից հիվանդանոց տեղափոխման փաստաթղթերում, հոգեբուժարանների դեղնած արխիվներում և մանկության ընկերուհիների հիշողության մեջ՝ Հեղինե Կիրակոսյան, գերազանցիկ, թմբլիկ, ըմբոստ։ «Հեղինեն վախ չուներ։ Սիրում էր իր ճիշտը տանել առաջ, բայց այդ ժամանակ ճիշտն այստեղ չէր անցնում»,- պատմում է մանկատան նախկին սան Թամար Ա.-ն, որն այժմ քառասունն անց կին է, և որից առաջին անգամ լսեցի Հեղինեի մասին։

Մարդկանց երկիր.Ծնողներ. Մաս 2 (տեսանյութ) Նոյեմբեր 30, 2011 | 12:35 Սյուզան Սիմոնյան

Հայաստանում երեխա մեծացնելը սխրանք է դարձել։

Մարդկանց երկիր. Ջերմիկ անկյուն Նոյեմբեր 18, 2011 | 16:24 Սյուզան Սիմոնյան

Ջերմիկ մի անկյունում ապրում են 13 երիտասարդներ։ Սա նրանց կղզյակն է, միակ տեղն աշխարհում, որտեղ նրանք ցանկալի են։

Մարդկանց երկիր.Փշրանք (տեսանյութ) Նոյեմբեր 14, 2011 | 13:34 Սյուզան Սիմոնյան

Նվիրում եմ բանաստեղծ, գրող, հրապարակախոս,  Գայանե Բաբայանին – ԳԲ-ին։

 

Մարդկանց երկիր. Օդանավակայանի բնակիչը Նոյեմբեր 11, 2011 | 14:07 Սյուզան Սիմոնյան

Նվիրվում է գերգաղտնի մի մարդու՝ Սերգեյ Աթարբեկյանին, Էռկային, որի գլխի համար ղարաբաղյան պատերազմի ժամանակ ազերիները փրկագին էին սահմանել։

Մարդկանց երկիր. Պարուհի Աննայի ճակատագիրը (տեսանյութ) Նոյեմբեր 09, 2011 | 11:12 Սյուզան Սիմոնյան

Պարուհի Աննայի կյանքը բարդ է և հետաքրքիր։ Ամենածանր պահերին նրան օգնել է … արաբական պարը։

Փայլուն պատեր.(տեսանյութ) Նոյեմբեր 04, 2011 | 14:59 Սյուզան Սիմոնյան

Ամեն հայ մտքում իր հայրենիքն ունի ու իր վեճն այդ հայրենիքի հետ: Ով ծնվել է Խորհրդային կոչվող երկրում, այս մյուսն իրենը չի համարում և այդ դարդից դարձել է աշխարհի քաղաքացի: Մյուսը` հայրական փայլուն պատերն են ընդմիշտ շղթայել թշվառ ու աղքատ հողին, իսկ երրորդն ապրում է « կիբորգ-իրականությունն» մեջ, որը կա և չկա, և հենց այդ պատճառով չի լքում հայրենիքը:

Խղճուկ ես դառնում, եթե պետությունը կողքիդ չի Սեպտեմբեր 14, 2011 | 15:08 Սյուզան Սիմոնյան

«Ինձ պետք է քո օգնությունը: Քույրս հիվանդ է, բայց չի ուզում բուժվել: Ես հոգնել եմ բժիշկների դռները մենակ գնալուց», – ընկերուհուս ձայնի մեջ արցունք էր լսվում: Խնդրանքն ընդամենը իր հետ Առողջապահության նախարարի մոտ գնալն էր: Չմերժեցի: Միևնույն է, ընկերուհուս չէի կարող համոզել, որ բժշկությունն անզոր է օգնել նրա քրոջը` Հասմիկին, ով փոքրուց կանգնած էր միզում, սափրում էր դեմքը «թրաշ» ստանալու համար` կապում էր կրծքերը և տղամարդու անգամ պատահական հպումն իր մարմնին վերջին վիրավորանքն էր համարում: Վիրավորվում էր նաև, երբ իրան հրապարակավ ոչ թե Կարեն, այլ Հասմիկ էինք ասում: Բժշկական միջամտությունը նա պատկերացնում էր հրաշք-վիրահատության ձևով, որը նրա համար մի քանի սանտիմետրանոց «առնականության» տեր դառնալու և մեկընդմիշտ երջանկանանալու միակ ճանապարհն էր:

Բայց ժամանակները սովետական էին, նման վիրահատություն կատարում էին միայն Մերձբալթյան հանրապետություններից մեկում, և այն արժեր 18 հազար ռուբլի: Կարենը հաշվել էր, որ կոշկակարի իր աշխատավարձով այդ գումարը կկարողանա հավաքել 20 տարում: Ստացվում էր, որ բաղձալի «սանտիմետրերի» տեր նա կարող է դառնալ լավագույն դեպքում 45 տարեկանում, ինչը 25 տարեկան օրիորդի համար խոր ծերություն էր թվում:

Նրան երկար ժամանակով կորցրեցի տեսադաշտիցս և վերգտա միայն վերջերս: Իմացա, որ 15 տարի ապրել էր ռուսական մի գավառում, հայ կնոջ հետ, որն, ի վերջո, փախել էր իրենից: Անփող, ծեծված, մարմնի տարբեր մասերում դանակի խոր հետքերով և նույնքան խորը դեպրեսիայով նա վերադարձավ Հայաստան, փակվեց Մասիվի իր բնակարանում և մարդկանցից մեկ պահանջ ունի` որ մոռանան իրեն:

«Դժվարությունները մեզ միավորում են»,- բացատրում է հասարակական ակտիվիստ Աշոտ Գևորգյանը, ում հետ ծանոթացա նույնասեռականների խնդիրներին նվիրված սեմինարի ժամանակ: Ինքը փորձած ունի հոմոֆոբիային դիմակայելու բոլոր մեթոդները` բռունցքներից մինչև ՀԿ-ին անդամակցելը: Ասում է. «Մի քանի տարի առաջ Հայաստանում ստեղծվեցին փոխօգնության խմբեր: Մենք գործում էինք դեռևս ոչ պաշտոնապես, համախմբվում էինք նույնասեռականների իրավունքները պաշտպանելու համար: Նրան պատմում եմ Կարենի մասին: Խորհուրդ է տալիս առայժմ հանդիպել և կիսվել այն մարդկանց հետ, ովքեր նույն պրոբլեմներն ունեն: «Սկիզբը զրույցն է, հետո ընկերական խմբեր են ձևավորվում, հետո դրանք միավորվում են ԼԳԵՓՔ /լեսբուհիներ, գեյեր, փոխգենդերներ, քուիերներ, այսինքն` սեռական բազմազանությունն ընդունողներ/ համայնքում: Այստեղ մեկը մյուսին օգնում է ծանր պահերին: Ասենք, ինչ-որ մեկն ունի ֆինանսական խնդիր, մյուսը` կացարանի, հեռացել է տանից և քնելու տեղ չունի, երրորդը հոգեբանական կրիզիս է ապրում»: Տարիներ առաջ Աշոտը ծանր վիճակից հանեց Էջմնիածնից եկած մի երիտասարդի` 19 տարեկան Վարդանին: Նրան գտնելով Կիրովի այգում: «Ես հաճախ իջնում եմ այնտեղ, որ գտնեմ նույնասեռականների, ում օգնույթուն է պետք: Նրանք լինում են համարյա բոլոր այգիներում, կայարանում»: Մոտենալու և զրույցը սկսելու համար Աշոտը լավագույն ձևը համարում է հին ավանդականը` ժամ հարցնել, կամ սիգարետ խնդրել: Հետո բառից բառ է ծնվում: Գեյերը շատ շփվող են: Չէ որ «գեյ» նշանակում է ուրախ: Վարդանը պատմում է Աշոտին, որ քնել է հարևան տղաներից մեկի հետ: Գույժը հասել է ծնողներին: Աղմուկ, ծեծուջարդ և «դատավճիռ»` հեռանալ տանից: «Մենք նրան մեծ ինֆորմացիա տվեցինք նույնասեռականության մասին: Սկզբում նա ևս ձեր ծանոթի պես կարծում էր, որ ինքը հիվանդ է: Երկար ժամանակ աշխատանք չգտնելով, զբաղվեց առևտրային սեքսով /Միասեռականները խուսափում են «մարմնավաճառ» բառն օգտագործելուց – Ս.Ս./ Բայց Վարդանին դուր չէր գալիս սեքսի դիմաց վճար ստանալու պահը: Հիմա նա սրճարաններից մեկում մատուցող է, մեր ամենաուժեղ ակտիվիստներից է, բաց անձնավորություն է, իսկ վերջերս հասել է նրան, որ իր սեռական կողմնորոշման մասին կարող է հայտնել բացահայտ և հրապարակավ», – շարունակում է Աշոտը: Խիզախության այս աստիճանին քչերն են հասնում, քչերին է հաջողվում վեր կանգնել տարասեռական հանրույթի կարծիքներից, արհամարհել հայհոյողին, ագրեսիվին, մատով ցույց տվողին: Ինքը` Աշոտը, թեև օգնել է շատերին հոմֆոբների հետ խաղաղ գոյակցության հարցում, բայց և այնպես, չի կարող առայժմ նստել տեսախցիկի առջև և ասել` «Ես նույնասեռական եմ»: Նա չի մոռանում մի քանի տարի առաջվա իր զբոսանքը Հանրապետության հրապարակում. «Ընկերներիս հետ, երեքով քայլում էինք մեզ համար: Նրանցից մեկը ռոքեր է և ականջօղ ու երկար մազեր ունի: Մեր կողքով մի քանի հոգի անցան, և սրան ինչ-որ բան ասացին: Նա էլ պատասխանեց: Կռիվը գնաց հենց հրապարակի մեջտեղում: Մի քանի րոպեից հոմոֆոբները եկան երկու մեքենայով: Այնտեղ նաև ոստիկաններ կային, ովքեր չէին միջամտում: Մենք մտանք «Մարիոթ», հեռախոս խնդրեցինք, որ զանգենք ոստիկանություն, բայց մեզ մերժեցին»: Երբ ամեն ինչ ավարտված էր, Աշոտը չգնաց ոստիկանություն, դիմում չգրեց, չպնդեց, որ իրեն պաշտպանեն: Կդիմեր, եթե մեր քրեական օրենսգրքում լիներ հոդված հոմոֆոբիայի դեմ: Ես համաձայն չեմ: Բռնությունը բռնություն է, և միշտ էլ կարելի է պահանջել պատժել հանցագործին, բայց Աշոտի բառերը չեմ մոռանա. «Երբ մարդը գիտակցում է, որ պետությունն ինքը պետք է քեզ պաշտպանի, բայց չի պաշտպանում, ինքն իրեն խղճուկ է զգում»:

Սյուզան Սիմոնյան

 

Վիդեո

Top լուրեր
Հարցում
  • ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը միասնակա՞ն ցուցակով կգնան ընտրությունների, թե՞ առանձին-առանձին:

    Ցույց տալ արդյունքները

    Loading ... Loading ...