«Չեմ ցանկանում մասնագիտական մանրամասների մեջ մտնել, ոչ այն պատճառով, որ չեմ կարող տեսակետ հայտնել, այլ զուտ սկզբունքային մոտեցման պատճառով, քանի որ իմ համոզմամբ, նախ պետք է լուծել Սահմանադրության ու սահմանադրականության խնդիրը»,- զրույցում ասաց Վարուժան Ավետիսյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՍԴ-ի ՝ սեպտեմեբրի 4-ի որոշմանը։
Վարուժան Ավետիսյանի խոսքով` առաջին իսկ օրից անհրաժեշտ էր հեղափոխական մոտեցմամբ ու տրամաբանությամբ կտրուկ լուծել այդ խնդիրը. «Հիմա մի ճահիճ է առաջացել, որից լուծումը էլի այդպիսի քայլերով է հնարավոր, ուրիշ տարբերակ չկա։ Հնարավոր չէ հակապետական, հակաժողովրդական համակարգի մեջ փորձել նրա օրենքներով հարցեր լուծել»։
Ըստ Ավետիսյանի, առնվազն ՍԴ անդամ Վահե Գրիգորյանի առաջարկությամբ համապատասխան սուբյեկտները, որոնք կարող էին ՍԴ դատավոր առաջադրել , պետք է դա անեին.«ՍԴ ապօրինի կազմը պետք է ցրվեր, բայց հապաղում տեղի ունեցավ եւ ստեղծվեց այս վիճակը»։
Դիտարկմանը, արդյո՞ք մեղադրող կողմը Քր.դատ . օրենսգրքի 35-րդ հոդվածի մասով չէր կարող կանխատեսել նման հանգուցալուծում, գուցե ոչ պատշաճ մասնագիտական պատրաստվածությո՞ւնն է ստեղծված իրավիճակի պատճառը, Վարուժան Ավետիսյանն արձագանքեց. «Մասնագետներ կան, բոլորն էլ հասկանում են դա, խնդիրը դրանում չէ։ Դա մոտեցում է, որ պետք չէ համակարգին ձեռք տալ, մինչդեռ համակարգը պետք է վերակազմավորել ամբողջությամբ»։
Ըստ Ավետիսյանի ՍԴ որոշումը չպետք է կատարվի։
Հիշեցնենք, որ Բարձր դատարանը որոշել է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը` Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց գործառութային անձեռնմխելիությունը՝ քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում չնախատեսելու մասով, ճանաչել Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետին, 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին և 75-րդ հոդվածին հակասող և անվավեր: Իսկ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը:
- 14:10ՌԴ նախագահի թեկնածու Խարիտոնովը Հայաստանին խորհուրդ է տվել «լավ մտածել» ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշման հարցում
- 15:10Հայ-ադրբեջանական կոնսենսուս՝ ընդդեմ Հայաստանի՞. լուծում կա. Վահե Հովհաննիսյան
- 13:10Իրանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտը կանխորոշված է, խնդիրը ժամանակի և ներգրավվող ուժերի կազմի մեջ է
- 15:10Որևէ մեկը չի կարող Տավուշի մարզից գյուղեր հանձնել այլ երկրի, սա աքսիոմատիկ ճշմարտություն է․ Արարատ Միրզոյան
- 14:10Արցախի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի ցանկացած հայտարարություն մեսիջ է՝ ուղղված Ադրբեջանի իշխանություններին
- 13:10Դեպի Եվրոպա գնացող Հայաստանի վրա հարձակվելը անհամեմատ ծանր ու բարդ է լինելու Ռուսաստանի և Ադրբեջանի համար
- 11:10Արցախցիները մտավախություն ունեն, որ ՀՀ քաղաքացիություն ընդունելով՝ կարող է փակվել Արցախ վերադարձի հեռանկարը
- 14:10Սերդար Քըլըչի պատվիրակությունը ՀՀ-ին առաջարկել է Սյունիքի մարզին տալ հատուկ կարգավիճակ՝ Կալինինգրադի նմանությամբ
- 15:104 գյուղ հանձնելու դեպքում Հայաստան-Վրաստան ճանապարհի 5 կետերում կտեղակայվեն ադրբեջանական ուժեր. ԱԺ պատգամավոր
- 12:10«Միջանցք» ստանալու Ադրբեջանի ձգտումը մեծացնում է ռազմական ուժի կիրառման ռիսկը․ Ագրեսորին հանգստացնելու փորձերը չեն օգնում․ Միջազգայնագետ
18.03.2024 | 15:10
18.03.2024 | 14:10
18.03.2024 | 13:10
18.03.2024 | 12:10
18.03.2024 | 11:10
16.03.2024 | 14:10
16.03.2024 | 13:10
16.03.2024 | 12:10
16.03.2024 | 11:10
15.03.2024 | 15:10
15.03.2024 | 14:10
15.03.2024 | 13:10
15.03.2024 | 12:10
15.03.2024 | 11:10
14.03.2024 | 14:10
14.03.2024 | 13:10
14.03.2024 | 12:10
14.03.2024 | 11:30
13.03.2024 | 15:10
13.03.2024 | 14:10
13.03.2024 | 13:10
13.03.2024 | 12:10
13.03.2024 | 11:10
12.03.2024 | 15:10
12.03.2024 | 14:10
12.03.2024 | 13:10
12.03.2024 | 12:10
12.03.2024 | 11:10
11.03.2024 | 15:10
11.03.2024 | 14:10
11.03.2024 | 13:10
11.03.2024 | 12:10
11.03.2024 | 11:10
09.03.2024 | 15:10
09.03.2024 | 14:10
09.03.2024 | 13:10
09.03.2024 | 12:10
09.03.2024 | 11:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.