Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գոռ Թորոսյանի նախագահությամբ, այսօր՝ սեպտեմբերի 5–ին կայացավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Սեդրակ Քոչարյանի հայցի քննությունն ընդդեմ քաղաքագետ Արա Պապյանի։ Քոչարյանի որդին պահանջում է հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տվյալները և զրպարտության համար 2 մլն դրամ փոխանցել։
Հայցադիմում ներկայացնելու համար հիմք է հանդիսացել Արա Պապյանի կողմից 2018թ. օգոստոսին լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում արված արտահայտությունները։ Մասնավորապես Պապյանը հայտարարել էր, թե անձամբ դեպքեր գիտի, «երբ օրինակ Մոսկվայից եկած ներդրողներին ուղղակի ֆիզիկապես ծեծելով ձեռքներից խլել են բիզնեսը և ասել, որ օրինակ հեռախոսների բիզնեսը վաղվանից պետք է մենակ Սեթոն անի (խմբ. խոսքը Սեդրակ Քոչարյանի մասին է), անգամ չթողնելով, որ խանութների ապրանքը վաճառեն»։ Մեկ այլ դրվագով էլ, Պապյանը պատմել է, թե իբր իր դեսպան եղած ժամանակ, երբ խոսել է պատվիրակություններ բերելու մասին, անմիջապես ասել է՝ բերեք, իմ հյուրանոցում տեղավորեք։
Ըստ հայցվոր կողմի՝ այս տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը և արատավորում են Սեդրակ Քոչարյանի պատիվն ու արժանապատվությունը։
Հայցվոր կողմը համարում է, որ ներկայացված փաստերի ապացուցման պարտականությունը կրում է պատասխանող կողմը։
Պատասխանող կողմը, սակայն, ամբողջությամբ չի ընդունում և առարկում է ներկայացված հայցային պահանջների դեմ։ Պատասխանողի պնդմամբ՝ լրատվամիջոցին տված հարցազրույցում տեղ գտած պնդումները, մասնավորապես, հեռախոսների բիզնեսին շուկայից ապօրինի կերպով դուրս մղելու փաստերը համապատասխանում են իրականությանը, իսկ ինչ վերաբերվում է իր հյուրանոցում տեղավորելու դրվագին, ապա դա, ըստ պատասխանողի, չի վերաբերվում Սեդրակ Քոչարյանին։
Այսօրվա նիստում պատասխանող Արա Պապյանը հայտարարեց, որ հեռախոսային բիզնեսը խլելու մասին տեղեկությունները լսել է Ամիրյան փողոցում գտնվող խանութներից մեկում, որի հարևանությամբ հեռախոսների խանութ կար։
«Ինձ պատմեցին, որ գիշերը КГБ–ից եկել են, զգուշացրել, որ վաղվանից հեռախոսի առևտուր չեք անելու, քանի որ սրանով Սեդրակ Քոչարյանն է զբաղվելու, իսկ հաջորդ օրը իրենց տարել են КГБ–ի պադվալ, ծեծել են, հետո դուրս են եկել՝ փակել են խանութը ու թռել են Մոսկվա»,–պատմեց պատասխանողը։
Հայցվոր Սեդրակ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Անի Ալավերդյանը հայտարարեց, որ պատասխանողը վկայակոչում է փողոցում լսած խոսակցությունները և անգամ չի ճանաչում այն մարդկանց, որոնք կարող են հատագայում վկայություն տալ։
Փաստաբանը հետաքրքրվեց, թե արդյոք պատասխանող կողմը պատրա՞ստ է այդ անձանց անունները տալ և նրանց, որպես վկա հրավիրել դատարան, որպեսզի վերջիններս որոշակի տեղեկատվություն տրամադրեն։
Այսօրվա նիստին դատավորը կողմերի միջև բաշխեց ապացույցների պարտականությունը և ժամանակ տվեց պատասխանող կողմին, որպեսզի վերջիններս միջնորդություն ներկայացնեն այս գործով վկաներ հրավիրելու վերաբերյալ։ Այսպիսով այսօրվա դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց դեկտեմբերի 5–ին։
- 12:10Միասնական սոցծառայության պաշտոնատար անձինք մեղադրվում են բազմաթիվ նպաստառուներից կաշառք ստանալու և խարդախություն կատարելու մեջ
- 13:10Պարզվել են Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջի ուսանողի սպանության հանգամանքները. Հարձակվել են 6-7 հոգով
- 14:10Հայտնաբերվել է առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրվող, կերպարանափոխված հետախուզվողը
- 13:10Սպանության հետ գործ չունեմ, բռնաբարությունն իմ վրա կվերցնեմ. Վրույր Բարսեղյան
- 15:10Հարվածներ և քաշքշոց «օրենքով գողերի» և նրանց կողմնակիցների միջև
- 12:10Մգացված ապակիներով ավտոմեքենաների համար վարչական պատասխանատվության են ենթարկվել հանրությանը հայտնի «օլիգարխներ», օրենսդիր ու գործադիր մարմինների ներկայացուցիչներ
- 11:10Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է նրա համածառայակիցը
- 13:10ԵԿՄ անդամը ոչ թե հանկարծամահ է եղել, այլ նրան սպանել են
- 11:10Թուրքիայի երկու քաղաքացի, ՀՀ քաղաքացու օժանդակությամբ, կեղծ փաստաթղթով հատել են պետական սահմանը. ՔԿ
- 12:1028 տարի առաջ համակուրսեցու սպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանն ազատ չի արձակվի
19.03.2024 | 13:10
19.03.2024 | 12:10
19.03.2024 | 11:10
18.03.2024 | 15:10
18.03.2024 | 14:10
18.03.2024 | 13:10
18.03.2024 | 12:10
18.03.2024 | 11:10
16.03.2024 | 14:10
16.03.2024 | 13:10
16.03.2024 | 12:10
16.03.2024 | 11:10
15.03.2024 | 15:10
15.03.2024 | 14:10
15.03.2024 | 13:10
15.03.2024 | 12:10
15.03.2024 | 11:10
14.03.2024 | 14:10
14.03.2024 | 13:10
14.03.2024 | 12:10
14.03.2024 | 11:30
13.03.2024 | 15:10
13.03.2024 | 14:10
13.03.2024 | 13:10
13.03.2024 | 12:10
13.03.2024 | 11:10
12.03.2024 | 15:10
12.03.2024 | 14:10
12.03.2024 | 13:10
12.03.2024 | 12:10
12.03.2024 | 11:10
11.03.2024 | 15:10
11.03.2024 | 14:10
11.03.2024 | 13:10
11.03.2024 | 12:10
11.03.2024 | 11:10
09.03.2024 | 15:10
09.03.2024 | 14:10
09.03.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.