Տավուշի մարզի հյուսիսային հատվածում հայկական զինյալ ուժերի իրականացրած գործողության իբրեւ արդյունք 140 հեկտար տարածք ազատագրվել է եւ անցել հայկական ուժերի վերահսկողության տակ։ Գործողությունը եղել է հակադարձություն, երբ Ադրբեջանի սահմանապահ ծառայության ստորաբաժանումները փորձել են միջդիրքային տարածքում առաջանալ և նոր բնագիծ զբաղեցնել «Բաբաքյար» կոչվող լեռան շրջակայքում։ Առաջին իսկ ընկալումով փաստորեն գործնական տեսք է ստացել ՀՀ պաշտպանության նախարարի հայտարարած «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» բանաձեւը։
Հակադարձ այս գործողությունը սակայն ազատագրման իրագործմանն առընթեր նվաճել է ռազմավարական կարեւորագոյւն կետեր։ Ադրբեջանական նկրտումների դիմաց՝ վերահսկողության տակ է հայտնվել Հայաստան-Վրաստան մայրուղին, հայկական ուժերի զբաղեցրած գերադաս դիրքերից ուղիղ նշանառության տակ՝ Ադրբեջան-Վրաստան մայրուղին։ Մայրուղիների վերահսկողության կամ նշանառության տակ հայտնվելու ուղղությամբ հայկական կողմը ձեռք է բերել ռազմավարական առավելություններ։
Ռազմավարական առավելությունները համալրվել են, երբ նկատի ունենանք նաեւ այն, որ թիրախային գոտում հայտնվել է նաեւ ադրբեջանական Իքինջի Շըխլը գյուղը և գյուղի ողջ ցանքատարածությւններն ու արոտավայրերը: Եւ կարեւորագոյն հանգամանքը՝ որ եթե թշնամուն հաջողվեր իր հարձակողապաշտ մտահղացումը՝ ապա այդ դեպքում պիտի վտանգվեր Վրաստանի ճանապարհով ՀՀ մտնող գազատար խողովակաշարը։ Իսկ դա կենսական նշանակություն ունի ՀՀ-ի համար։
Բաքու-Թբիլիսի քաղաքական որոշակի լարվածության պատճառներից էր, ադրբեջանական սահմանապահ զորքերի դեպի վրացական տարածքներ տեղաշարժը, ինչը Բաքուն ներկայացնում էր իբրեւ հայկական տարածքների գրավում։ Այս ապատեղեկատվությունը խորքի մէջ չեզոքացվում էր նաեւ հայկական զինյալ ուժերի իրականացրած գործողությամբ ։ Վրաստանի հետ երկու ուղղությամբ մայրուղիներից ադրբեջանական վերհասկողության վտանգի չեզոքացումը քաղաքական ուղերձ է նաեւ Թբիլիսիին։ Զուտ քաղաքական տրամաբանության ընկալումով Բաքու-Թբիլիսի լարվածությունը ենթահող է հարթում Թբիլիսի-Երեւան հավելյալ մերձեցման. իսկ այս գործողությունը համահարթեցնում է այդ ենթահողը դրական շեշտերով։
Բայց միայն Վրաստանի ուղղությամբ չէ իհարկե կատարված ազատագրական գործողության ձեռք բերած առավելությունները։ Թե՛ Տավուշի եւ թե՛ Նախիջեւանի ուղղություններով ադրբեջանական զորքերի աշխուժացումը, սահմանին կատարված զորավարժական հանդեսների կազմակերպումները միտում են Արցախ-Ադրբեջան հակամարտության իրավաքաղաքական բնութագիրը փոխել եւ այն վերածել հայ-ադրբեջանականի։
Հերթական անգամ, երբ միջազգային մակարդակում արցախյան հակամարտության հանգուցալուծմանն ուղղված դիվանագիտական եռուզեր է ստեղծվում, Բաքուն ՀՀ-ի հետ պետական սահմանային միջադեպեր է բեմադրում։ Ռազմական այս բեմագրությունը այս անգամ թանկ արժեցավ Բաքվին, որ ռազմավարական նշանակություն ունեցող զինվորական հենակետեր եւ տարածք զիջեց հայկական կողմին։ Նոր պատերազմ՝ նոր տարածքներ բանաձեւը սկսել է լիարժեք աշխատել։ Իսկ այս բանաձեւը իհարկե չի վերաբերում միայն Տավուշի սահամանային գոտուն. այլ ամբողջ պետական սահմանին եւ Արցախ-Ադրբեջան շփման գծին։
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր
- 13:57Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին
- 12:59Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
- 2:20Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն», մյուս կողմից զինվորին մեղադրում են «սահմանը խախտելու» համար. Վրթանեսյան
- 12:10Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հարցը լուծել ռազմական ճանապարհով. Փաշինյան
- 15:10Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տակ. քաղաքագետ
- 11:10Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում չի
- 13:10ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին. Բողոքի ակցիա ԵԽ քարտուղարի այցին ընդառաջ
- 13:10«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շարմազանովը փաստերով ներկայացնում է՝ ով է Բաքվին երկրորդում
- 12:10Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կովկասի համար. Ալիև
- 11:10Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդան Ոսկանյան
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
04.04.2024 | 12:10
04.04.2024 | 11:10
03.04.2024 | 15:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.